ԵՐԳ ԵՐԳՈՑ

1 Թող ինձ համբուրի իր բերանի համբոյրներով։ 2Քո ստինքներն աւելի լաւ են գինուց, և քո օծման իւղերի հոտը՝ բոլոր խնկերից։ Քո անունը թափուած իւղ է անուշ. սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ, 3և դէպի իրենց ձգեցին քեզ։ Մենք կը գանք քո օծման իւղերի հոտի յետևից»։ «Արքան ինձ իր սենեակը տարաւ»։ «Մենք պիտի ցնծանք և ուրախ լինենք քեզնով, և պիտի սիրենք քո ստինքները գինուց աւելի»։ «Արժանին սիրեց քեզ»։ 4«Ես սև եմ և գեղեցիկ, ո՜վ Երուսաղէﬕ դուստրեր, Կեդարի վրանների պէս և Սողոմոնի խորանի նման։ 5Մի՛ նայէք ինձ, որ թխացել եմ ու սևացել, քանզի խէթ նայեց արեգակն ինձ։ Իմ մօր որդիները կռուեցին ինձ հետ, ինձ այգեստանի պահապան դրին, բայց ես իմ այգին չպահպանեցի»։ 6«Պատﬕ՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրած, ու՞ր ես քո հօտը հովուում, 7ո՞ւր ես հանգստի տանում ﬕջօրէին, որ չմոլորուեմ քո ընկերների երամակների մէջ»։ 8«Եթէ չգիտես, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ, թէ որտեղ կը գտնես ինձ, գնա՛ հօտերի ոտնահետքերովև քո ուլերն արածեցրո՛ւ հովիւների վրանների մօտ։ 9Ո՛վ իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին»։ 10«Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման, և գեղեցիկ է քո պարանոցը, ասես մանեակներով զարդարուած լինի։ 11Մենք քեզ կը զուգենք ոսկէ զարդի պէս, որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով, 12ﬕնչև որ արքան քեզ իր գիրկն առնի»։ 13«Իմ նարդոսը իր հոտը բուրեց. ստաշխի փունջ է իմ սիրեցեալն ինձ համար, որ պիտի հանգստանայ իմ ստինքների ﬕջև։ 14Նոճու ողկոյզ է իմ սիրեցեալն ինձ համար՝ Ենգադդի այգիների մէջ»։ 15«Ահաւասիկ, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների»։ 16«Ի՜նչ բարետես ես, ահա, ո՛վ իմ սիրեցեալ, և որքա՜ն գեղեցիկ ես գահաւորակի վրայ՝ հովանու ներքոյ։ 17Մեր տան գերանները մայրիներ են, և նոճիներ են ﬔր առաստաղները»։

2 «Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան։ 2Ինչպէս շուշանն է փշերի մէջ, այնպէս էլ իմ սիրելին է դուստրերի մէջ»։ 3«Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ, այնպես էլ իմ սիրեցեալն է տղաների մէջ։ Ցանկացայ նստել նրա հովանու տակ և նստեցի. և քաղցր է նրա պտուղն իմ կոկորդում»։ Հարսն ասում է օրիորդներին. 4«Դուք ինձ խնջոյքի սենեա՛կը տարէք, և թողէ՛ք ﬓամ ես իմ սիրոյ հետ։ 5Զօրացրէ՛ք ինձ իւղերով և խնձո՛ր դիզեցէք վրաս, քանզի այրւում եմ խանդակաթ սիրով։ 6Թող նրա ձախը լինի գլխիս տակ, և աջը նրա թող գրկի ինձ»։ 7«Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէﬕ դուստրեր, հողի և հանդի զօրութեան վրայ, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չէք արթնացնի, ﬕնչև որ ինքը չկաﬔնայ»։ 8«Իմ սիրեցեալի ձայնն է. ահա գալիս է նա, վազքով անցնում է լեռների վրայով և ցատկոտում բլուրների վրայ։ 9Իմ սիրեցեալը նման է այծեաﬕ կամ եղնիկի հորթերի, որ լինում են Բեթէլի լեռներում»։ «Ահա նա կանգնած է ﬔր պատի յետևում, և ձգուելով դէպի պատուհանները՝ նայում է ճաղերից։ 10Ինձ պատասխան է տալիս իմ սիրեցեալը և ասում՝ «Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի։ 11Ահա ձﬔռն անցաւ, անձրևները անցան-գնացին, ծաղիկները երևացին ﬔր երկրում, 12էտելու ժամանակը հասաւ, տատրակի ձայնը լսուեց ﬔր երկրում։ 13Թզենին իր բողբոջն արձակեց, ծաղկած որթերը տարածեցին իրենց հոտը։ 14Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի։ Ո՛վ իմ աղաւնեակ, դու, որ պատսպարուել ես վէﬕ հովանու տակ, ցո՛յց տուր քո երեսն ինձ և լսելի՛ դարձրու ինձ քո ձայնը, քանզի քաղցր է քո ձայնը, և գեղեցիկ է երեսը քո»։ 15«Բռնեցէ՛ք փոքրիկ աղուէսներին, որ ապականում են այգիները, որպէսզի ծաղկեն ﬔր որթերը»։ 16«Իմ սիրեցեալն իﬓ է, իսկ ես՝ նրանը. նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ, 17քանի դեռ ցերեկը կը լուսաւորի, և դեռ կը շարժուեն ստուերները։ Վերադարձի՛ր, ո՛վ իմ սիրեցեալ, այծեաﬕ պէս կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեր լեռների վրայ»։

3 «Գիշերն անկողնուս մէջ փնտռեցի իմ հոգու սիրածին, փնտռեցի նրան, բայց չգտայ, կանչեցի, բայց ինձ ձայն չտուեց։ 2Վեր կենամ, շրջեմ քաղաքում, անցնեմ փողոցներ ու հրապարակներ և փնտռեմ նրան՝ իմ հոգու սիրածին։ Փնտռեցի նրան, բայց չգտայ, կանչեցի նրան, բայց ինձ ձայն չտուեց։ 3Քաղաքում շրջող պահապանները հանդիպեցին ինձ»։ «Արդեօք չէ՞ք տեսել իմ հոգու սիրածին»։ 4Երբ նրանցից փոքր-ինչ անցայ, ես գտայ իմ հոգու սիրածին։ «Բռնեցի նրան և բաց չթողեցի, ﬕնչև որ նրան իմ մօր տունը չտարայ և այն սենեակը, ուր իմ մայրն յղիացել է ինձնով»։ 5«Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէﬕ դուստրեր, հողի և հանդի զօրութեան վրայ, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չէք արթնացնի, ﬕնչև որ ինքը չկաﬔնայ»։ 6«Ո՞վ է սա, որ ելել գալիս է անապատից, բարձրանալով, ինչպէս ծառացած ծուխ, ինչպէս զմուռսի և կնդրուկի և ամէն տեսակ իւղերի փոշու սիւն»։ 7«Ահա Սողոմոնի գահաւորակը. նրա շուրջը Իսրայէլի վաթսուն սպառազէն քաջեր են կանգնած, 8բոլորն էլ սուսերաւորներ և հմուտ պատերազմողներ, և իւրաքանչիւրը սուր ունի ազդրին՝ գիշերուայ արհաւիրքների համար։ 9Սողոմոն արքան իր համար գահաւորակ պատրաստեց Լիբանանի մայրի փայտերից. 10նրա սիւները շինեց արծաթից, նրա սնարները՝ ոսկուց, իսկ ձեղունը՝ ծիրանի կերպասից։ Նրա ներսը ակնազարդ է, Երուսաղէﬕ դուստրերի սէրն է սփռուած։ 11Ելէ՛ք, ո՜վ Սիոնի դուստրեր, և նայեցէ՛ք Սողոմոն արքային ու նրա պսակին, որով մայրը նրա հարսանիքի օրը՝ իր որդու սրտի ուրախութեան օրը պսակեց նրան»։

4 «Ահա դու, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների՝ հարսնաքօղիդ տակ։ Քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից։ 2Քո ատաﬓերը նման են խուզած ոչխարների հօտերի, որոնք ելնում են լողաւազանից. բոլորն էլ զուգաշար են, և ոչ ﬕ ստերջ չկայ նրանց մէջ։ 3Քո շուրթերը նման են որդան կարﬕր թելի, և գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին։ Քո այտերը նման են կիսած նռան՝ հարսնաքօղիդ տակ։ 4Քո պարանոցը նման է Դաւթի աշտարակին, որ շինուած է Թալպիոթում. հազար վահան է կախուած նրանից, նաև՝ ռազﬕկների բոլոր նետերը։ 5Քո երկու ստինքները նման են այծեաﬕ երկուորեակ ուլերի, որոնք արածում են շուշանների մէջ, 6ﬕնչև ցերեկն անցնի, և ստուերները շարժուեն։ Ես էլ առանձին գնամ զմուռսի սարը և կնդրուկի բլուրը։ 7Դու բոլորովին գեղեցիկ ես, ո՜վ իմ սիրելի, և ոչ ﬕ արատ չկայ քո մէջ։ 8Ե՛կ Լիբանանից, ո՜վ հարս, այստե՛ղ եկ Լիբանանից. արի անցի՛ր Հաւատքի գագաթից, Սանիրի և Հերմոնի կատարներից, առիւծների որջերից և ինձերի լեռներից։ 9Կարօտով լցրիր ﬔր սիրտը, ո՜վ ﬔր քոյր հարս, քո ﬕ հայեացքով, քո պարանոցի ﬕ մանեակով կարօտով լցրիր սիրտը ﬔր։ 10Գեղեցկացան քո ստինքները, ո՜վ ﬔր քոյր հարս, գինուց գեղեցկացան քո ստինքները, և քո զգեստների հոտը քաղցր է բոլոր խնկերից։ 11Մեղր է կաթում քո շուրթերից, քո՛յր իմ հարս, ﬔղր ու կաթ կայ քո լեզուի տակ. և քո զգեստների հոտը նման է կնդրուկի հոտի։ 12Փակուած պարտէզ ես, քո՛յր իմ հարս, փակուած պարտէզ և կնքուած աղբիւր։ 13Քո տնկիները նռնենիների դրախտ են՝ մրգատու ծառերի պտուղներով, նոճով ու նարդոսով, 14նարդոս են ու քրքում, խնկեղէգն ու կինամոն՝ Լիբանանի ամէն տեսակ ծառերով, զմուռս ու հալուէ՝ բոլոր լաւագոյն խնկերով հանդերձ, 15բուրաստանների աղբիւր են և կենդանի ջրի ակունք, որ բխում է Լիբանանից։ 16Վե՛ր կաց, հիւսիսի՛ քաﬕ, և ե՛կ, հարաւի՛ հով, փչի՛ր իմ պարտէզի մէջ, և թող իմ խնկերն իրենց բոյրը տարածեն։

5 «Թող իմ սիրեցեալն իջնի իր պարտէզը, և իր ծառերի պտուղներն ուտի»։ «Ես իմ պարտէզը մտայ, քո՛յր իմ հարս, զմուռս քաղեցի իմ խնկերի հետ, հացս կերայ իմ ﬔղրով, իմ կաթի հետ խﬔցի գինիս։ Կերէ՛ք, ո՜վ իմ սիրելիներ, խﬔցէ՛ք և հարբեցէ՛ք, ո՜վ իմ սիրելիներ»։ 2«Ես քնած եմ, բայց իմ սիրտն արթուն է»։ «Իմ սիրեցեալն է, նրա ձայնն է. դուռն է բախում»։ 3«Բա՛ց, քո՛յր իմ, ո՜վ իմ սիրելի, իմ աղաւնի՛, իմ կատարեա՛լ. գլուխս, ահա, թրջուել է ցօղով, մազերս՝ գիշերուայ շաղով»։ 4«Ես հանել եմ իմ պատմուճանը, ինչպէ՞ս հագնեմ այն. ես լուացել եմ իմ ոտքերը, ինչպէ՞ս կեղտոտեմ դրանք։ 5Իմ սիրեցեալը ձեռքը ձգեց պատուհանից, և որովայնս սարսռաց նրա համար։ 6Վեր կացայ դուռը բացելու իմ սիրեցեալի համար. իմ ձեռքերից զմուռս կաթեց, և իմ մատներից զմուռսը լցուեց փականի բռնակի վրայ։ 7Ես բացեցի դուռն իմ սիրեցեալի համար, բայց նա գնացել էր արդէն, և խելքս մաղուեց նրա խօսքի համար։ Փնտռեցի նրան, բայց չգտայ, կանչեցի նրան, բայց ձայն չտուեց ինձ։ 8Ինձ գտան քաղաքում շրջող պահապանները, խփեցին և վիրաւորեցին ինձ, իսկ պարիսպների պահակները քօղս հանեցին իմ վրայից։ 9Երդուեցէ՛ք, ո՛վ Երուսաղէﬕ դուստրեր, հողի ու հանդի զօրութեան վրայ, եթէ դուք գտնէք իմ սիրեցեալին, կը պատմէք նրան, որ ես այրւում եմ նրա սիրուց»։ 10«Ինչո՞վ է առաւել քո սիրելին ﬕւս տղաներից, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ, ինչո՞վ է նա առաւել, որ այդպէս երդուեցնում ես ﬔզ»։ 11«Իմ սիրեցեալը սպիտակ է և կարﬕր, ընտրեալ է՝ տասը հազարից։ 12Նրա գլուխը ոսկի է ազնիւ, նրա մազերը գանգուր են, սև, ինչպէս ագռաւ։ 13Նրա աչքերը նման են աղաւնիների՝ հակուած առատ ջրերի վրայ, կաթով լուացուած և թառած՝ առատ ջրերի վրայ։ 14Նրա ծնօտները նման են խնկէ անօթների, որոնք, ինչպէս օծման իւղեր, անուշահոտութիւն են բուրում. նրա շուրթերը շուշաններ են, որոնցից առատ զմուռս է բխում։ 15Նրա ձեռքերը ճախարակուած ոսկի են՝ Թարսիսի ակնաքարերով պատուած։ Նրա որովայնը փղոսկրեայ տախտակ է՝ շափիւղայ քարերով ընդելուզուած։ 16Նրա սրունքները մարմարեայ սիւներ են՝ հաստատուած ոսկէ խարիսխների վրայ։ Նրա տեսքն ասես Լիբանանի ընտիր եղևնափայտ լինի։ 17Նրա կոկորդը լի է քաղցրութեամբ, և ամբողջովին հաճելի է նա։ Այսպիսին է, ահա, իմ սիրեցեալը, ո՜վ Երուսաղէﬕ դուստրեր, այսպիսին է իմ հոգու սիրածը։ » 18«Ու՞ր գնաց քո սիրեցեալը, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ, ո՞ր կողմը գնաց քո սիրեցեալը, որ ﬔնք էլ քեզ հետ որոնենք նրան»։

6 «Իմ սիրեցեալն իջաւ իր պարտէզը՝ խնկածաղիկների մարգերի մէջ, որ հօտն արածեցնի բուրաստաններում և շուշաններ քաղի։ 2Իմ սիրեցեալն իﬓ է, իսկ ես՝ նրանը. նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ»։ 3«Դու բարեկազմ ես, ի՛մ սիրելի, ամբողջովին հաճելի ես և Երուսաղէﬕ պէս գեղեցիկ՝ զարմանալի յօրինուած։ 4Թեքի՛ր աչքերդ ինձնից, քանզի դրանք սիրով արբեցրին ինձ. քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից։ 5Քո ատաﬓերը նման են խուզած ոչխարների հօտերի, որոնք ելնում են լողաւազանից. բոլորն էլ զուգաշար են, ոչ ﬕ ստերջ չկայ նրանց մէջ։ 6Քո շուրթերը նման են որդան կարﬕր թելի, և գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին։ Քո այտերը նման են կիսուած նռան՝ հարսնաքօղիդ տակ։ 7Թող վաթսուն թագուհի և ութսուն հարճ լինեն, թող ազնիւ օրիորդներ ունենայ արքան, 8ﬕնչդեռ մէ՛կն է իմ աղաւնին, իմ կատարեալը. իր մօր ﬕա՛կն է նա, իր ծնողի ընտրեա՛լը։ Դուստրերը տեսան նրան և երանի տուին, թագուհիները և հարճերը գովեցին նրան»։ 9«Ո՞վ է սա, որ ելնում է ինչպէս առաւօտ, և գեղեցիկ է, ինչպէս լուսին, ընտիր, ինչպէս արեգակ՝ զարմանալի յօրինուած»։ 10«Ես ընկուզենիների պարտէզն իջայ՝ նայելու, թէ առուներն ինչպէս են ջրում, տեսնելու, թէ արդեօք ծաղկե՞լ է որթատունկը, ծաղկե՞լ է արդեօք նոճին, ծաղկե՞լ է արդեօք նռնենին»։ Հարսն ասում է Փեսային. 11«Այնտեղ քեզ կը տամ իմ ստինքները. հոգիս չիմացաւ, բայց ցանկութիւնս տանում է ինձ, ինչպէս Աﬕնադաբի կառքը»։ 12«Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, ո՜վ սոﬓացիդ, վերադարձի՛ր, որ ﬔնք տեսնենք քեզ»։

7 «Ի՞նչ էք տեսնում այդ սոﬓացու վրայ, որ գալիս է դէպի ﬔզ զօրաբանակի գնդերի նման։ Որքա՜ն գեղեցիկ է քո քայլքը կօշիկներով, ո՛վ Աﬕնադաբի դուստր։ Քո ազդրերի ձևը նման է ճարտար վարպետի յղկած ուլունքների։ 2Քո պորտը ճախարակուած ըմպանակ է, որից անպակաս է անխառն գինին։ Քո որովայնը ցորենի շեղջ է՝ ծածկուած շուշանով։ 3Քո երկու ստինքները ասես այծեաﬕ երկուորեակ ուլեր են, 4քո պարանոցը՝ փղոսկրեայ աշտարակ։ Քո աչքերը նման են Եսեբոնի ծովակին՝ Բազում դուստրերի դարպասների մօտ։ Քո քիթը նման է Լիբանանի աշտարակին, որ նայում է դէպի Դամասկոս։ 5Գլուխդ քո վրայ նման է Կարﬔլոսին, մազերիդ հիւսերը կարծես ծիրանի լինեն, ասես թագաւոր ես՝ թագը գլխիդ, հանդիսարանների մէջ։ 6Որքա՜ն գեղեցիկ, որքա՜ն քաղցր ես դու, սէ՛ր իմ, քո քնքշութեան մէջ։ 7Քո հասակը նման է արմաւենու, իսկ ստինքներդ՝ ողկոյզների։ 8Ասացի. «Բարձրանամ արմաւենու վրայ, ձեռքս ձգեմ նրա ճիւղերին, և թող քո ստինքները լինեն խաղողի ողկոյզների պէս, քո ռունգերի շունչը՝ խնձորի հոտի նման, և քո կոկորդը՝ ազնիւ գինու պէս»։ 9«Այն ուղիղ գնում է իմ սիրեցեալին՝ հոսելով ննջողների շրթների ատաﬓերի վրայ։ 10Ես իմ սիրեցեալինն եմ, և նա պիտի վերադառնայ ինձ մօտ։ 11Ե՛կ, իմ սիրեցեա՛լ, ելնենք ագարակները, գիշերենք շէների ու պարտէզների մէջ, վաղ առաւօտեան այգիները գնանք։ 12Տեսնենք, թէ արդեօք ծաղկե՞լ է որթատունկը, ծաղկե՞լ է արդեօք նոճին, ծաղկե՞լ է արդեօք նռնենին։ Այնտեղ քեզ կը տամ իմ ստինքները։ 13Մանրագորներն իրենց հոտն են բուրում, ﬔր դռների մօտ ամէն տեսակ հին ու նոր մրգատու ծառեր կան, որ իմ մայրն է տուել ինձ, ես պահել եմ քե՛զ համար, իմ սիրեցեա՛լ։

8 Ո՜վ իմ սիրեցեալ, երանի՜ թէ իմ եղբայրը լինէիր՝ մօրս կաթով սնուած, և երբ հանդիպէի քեզ դրսում, համբուրէի քեզ, և ոչ ոք չնախատէրինձ։ 2Վերցնէի քեզ, բերէի իմ մօր տունը, այն սենեակը, ուր նա յղիացել է ինձնով, քեզ ազնիւ գինի տայի խﬔլու, օշարակ տայի իմ նռնենիներից։ 3Թող նրա ձախը լինի գլխիս տակ, և նրա աջը թող գրկի ինձ։ 4Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէﬕ դուստրեր, հողի ու հանդի զօրութեան վրայ, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չէք արթնացնի, ﬕնչև որ ինքը չկաﬔնայ»։ 5«Ո՞վ է սա, որ գալիս է սպիտակ հագած, գալիս է՝ յենած իր սիրեցեալին»։ «Ես քեզ արթնացրի խնձորենու տակ. այնտեղ քո մայրը երկնել է քեզ, այնտեղ քո ծնողը ծնել է քեզ։ 6Ինձ իբրև կնիք դի՛ր քո սրտի վրայ, իբրև մատանի դի՛ր քո աջ ձեռքին, քանզի հզօր է սէրը մահուան պէս, խանդը դաժան է դժոխքի նման, նրա թռիչքը նման է հրի բոցի թռիչքին։ 7Առատ ջրերը չեն կարող սէրը մարել, և ոչ էլ գետերը կարող են արգելել այն։ Եթէ ﬕ մարդ իր ողջ հարստութիւնը տար սէր գնելու համար, նրան արհամարհելով կ’արհամարհէին մարդիկ»։ 8«Մեր քոյրը փոքրիկ է և դեռ չունի ստինքներ. ի՞նչ պիտի անենք այն օրը, երբ գան նրան ուզելու։ 9Եթէ պարիսպ լինէր նա, վրան արծաթէ աշտարակներ կը կանգնեցնէինք, եթէ դուռ լինէր նա, եղևնափայտի տախտակներ կը շինէինք վրան»։ 10«Ես պարիսպ եմ, և իմ ստինքները նման են աշտարակների. նրա աչքին ես երևում եմ ինչպէս մէկը, որ իր խաղաղութիւնն է գտել»։ 11Սողոմոնը ﬕ այգի ունէր Բեէլմաւոնում. իր այգին նա տուեց պահապաններին։ Նրանցից իւրաքանչիւրը հազար արծաթ պիտի բերէր պտղի փոխարէն։ 12Իմ այգին իմ առջևն է. հազարը Սողոմոնին, և երկու հարիւրը՝ պահապաններին, որ պահում են նրա պտուղը։ Հարսն ասում է. 13«Դու՛, որ նստել ես պարտէզների մէջ, և ուրիշները լսում են քեզ, քո ձայնը լսելի՛ դարձրու նաև ինձ»։ 14«Փախի՛ր, իմ սիրեցեալ, այծեաﬕ պէս, կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեր լեռների վրայ»։

--------------------------------------------------------------------------------

 

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

1 Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահաﬕ որդու։ 2Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային և նրա եղբայրներին. 3Յուդան ծնեց Փարեսին և Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արաﬕն. 4Արամը ծնեց Աﬕնադաբին. Աﬕնադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին. 5Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբէդին՝ Հռութից. Օբէդը ծնեց Յեսսէին. 6Յեսսէն ծնեց Դաւիթ արքային։ Դաւիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից. 7Սողոմոնը՝ Րոբովաﬕն. 8Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Յոսափատին. Յոսափատը ծնեց Յորաﬕն. Յորամը ծնեց Օզիային. 9Օզիան ծնեց Յովաթաﬕն. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային. 10Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոսին. 11Ամոսը ծնեց Յոսիային. Յոսիան ծնեց Յեքոնիային և նրա եղբայրներին՝ Բաբելոնում գերութեան ժամանակ։ 12Բաբելոնում գերութիւնից յետոյ Յեքոնիան ծնեց Սաղաթիէլին. 13Սաղաթիէլը ծնեց Զորոբաբէլին. Զորոբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիﬕն. 14Եղիակիմը ծնեց Ազորին. Ազորը ծնեց Սադոկին. Սադոկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին. 15Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. 16Մատթանը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիաﬕ մարդուն, որի նշանածն էր կոյս Մարիամը, որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս։ 17Արդ, Աբրահաﬕց ﬕնչև Դաւիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. և Դաւթից ﬕնչև Բաբելոնի մէջ գերութիւնը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մէջ գերութիւնից ﬕնչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ։ 18Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մօտենալը, Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց։ 19Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր և չէր կաﬔնում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան։ 20Եւ ﬕնչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երևաց նրան և ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, ﬕ՛ վախեցիր քեզ մօտ առնելու Մարիաﬕն՝ քո կնոջը, որովհետև նրա մէջ ծնուածը Սուրբ Հոգուց է։ 21Նա ﬕ որդի պիտի ծնի, և նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր ﬔղքերից»։ 22Սակայն այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուի, ինչ որ Տիրոջ կողﬕց ասուել էր Եսայի մարգարէի բերանով. 23«Ահա կոյսը պիտի յղիանայ և ﬕ որդի պիտի ծնի, և նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած ﬔզ հետ»։ 24Եւ Յովսէփը քնից արթնանալով՝ արեց, ինչպէս հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, և իր կնոջն առաւ իր մօտ։ 25Բայց նրա հետ չյարաբերուեց, ﬕնչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն և նրա անունը դրեց Յիսուս։

2 Երբ Յիսուս ծնուեց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, Հերովդէս արքայի օրով, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղէմ և ասացին. 2«Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնուեց, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։ 3Եւ երբ Հերովդէս արքան լսեց այս, խռովուեց, նրա հետ՝ և Երուսաղէﬕ ամբողջ ժողովուրդը։ 4Եւ հաւաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրէնսգէտներին՝ հարցրեց նրանց, թէ ո՞ւր պիտի ծնուի Քրիստոսը։ 5Եւ նրանք ասացին նրան. «Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, որովհետև մարգարէի ﬕջոցով այսպէս է գրուած. 6«Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես. քեզնից ﬕ իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին»։ 7Այն ժամանակ Հերովդէսը գաղտնի կանչեց մոգերին և նրանցից ստուգեց աստղի երևալու ժամանակը։ 8Եւ նրանց Բեթղեհէմ ուղարկելով՝ ասաց. «Գնացէ՛ք ստոյգ իմացէք մանկան մասին և երբ գտնէք, տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»։ 9Եւ նրանք երբ թագաւորից լսեցին այս, գնացին։ Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, ﬕնչև որ եկաւ կանգնեց այն տեղի վրայ, ուր մանուկն էր։ 10Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան։ 11Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօր՝ Մարիաﬕ հետ ﬕասին և ընկան ու երկրպագեցին նրան. և բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ 12Եւ երազի մէջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդէսի մօտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ 13Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երևաց Յովսէփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանը և նրա մօրը ու փախի՛ր Եգիպտոս. և այնտեղ ﬓա՛ ﬕնչև որ քեզ ասեմ. քանի որ Հերովդէսը փնտռում է այդ մանկանը կորստեան մատնելու համար»։ 14Եւ նա վեր կացաւ, առաւ մանկանն ու նրա մօրը, գիշերով, և գնաց Եգիպտոս ու այնտեղ ﬓաց ﬕնչև Հերովդէսի մահը, 15որպէսզի կատարուի մարգարէի բերանով Տիրոջ կողﬕց ասուածը, թէ՝ Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն։ 16Այն ժամանակ, երբ Հերովդէսը տեսաւ, որ մոգերից խաբուեց, սաստիկ բարկացաւ և մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհէմում և նրա սահմաններում էին գտնւում և երկու տարեկան ու դրանից ցած էին՝ ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից։ 17Այն ժամանակ կատարուեց Երեﬕա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ Ռամայում ﬕ ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ. 18Ռաքէլը լալիս էր իր զաւակների վրայ և չէր ուզում ﬗիթարուել, քանի որ նրանք այլևս չկային։ 19Երբ Հերովդէսը վախճանուեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երևաց Յովսէփին Եգիպտոսում և ասաց. 20«Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանն ու իր մօրը և վերադարձի՛ր Իսրայէլի երկիրը, որովհետև ﬔռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում»։ 21Եւ Յովսէփը վեր կացաւ, առաւ մանկանն ու մօրը և եկաւ Իսրայէլի երկիրը։ 22Իսկ երբ լսեց, թէ Արքեղայոսը թագաւորել է Հրէաստանի վրայ իր հօր՝ Հերովդէսի փոխարէն, վախեցաւ այնտեղ գնալ. և երազի մէջ հրաման առնելով՝ գնաց Գալիլիայի կողﬔրը 23և եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի։

3 Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում և ասում. 2«Ապաշխարեցէ՛ք, որովհետև երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ 3Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցէ՛ք նրա շաւիղները»։ 4Եւ ինքը՝ Յովհաննէսը, ուղտի մազից զգեստ ունէր և կաշուէ գօտի՝ իր մէջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի ﬔղր։ 5Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը, 6մկրտւում էին նրանից Յորդանան գետում և խոստովանում էին իրենց ﬔղքերը։ 7Եւ նա տեսնելով սադուկեցիներից և փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից։ 8Այսուհետև ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք. 9և ﬕ՛ յաւակնէք ասել դուք ձեզ, թէ՝ Աբրահամը ﬔր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահաﬕ որդիներ դուրս բերել. 10որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրուած։ Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում և կրակն է գցւում։ 11Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, և ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով. նա, 12որի քամհարը իր ձեռքում է, և կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում և յարդը կ’այրի անշէջ կրակով»։ 13Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու։ 14Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, և դու ի՞նձ մօտ ես գալիս»։ 15Յիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թո՛յլ տուր հիմա, որովհետև այսպէս վայել է, որ ﬔնք կատարենք Աստծու ամէն արդարութիւն»։ Եւ ապա նրան թոյլ տուեց։ 16Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. և ահա երկինքը բացուեց նրան, և նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի և գալիս էր իր վրայ։ 17Եւ ահա՝ ﬕ ձայն երկնքից, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»։

4 Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու։ 2Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։ 3Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. «Եթէ Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն»։ 4Նա պատասխանեց և ասաց. «Գրուած է՝ ﬕայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»։ 5Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը և կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. 6«Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետև գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, և ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես»։ 7Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես»։ 8Սատանան նորից նրան առաւ տարաւ ﬕ շատ բարձր լերան վրայ և ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը և նրան ասաց. 9«Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»։ 10Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետև գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն և ﬕայն նրա՛ն պիտի պաշտես»։ 11Ապա սատանան նրան թողեց. և ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան։ 12Եւ երբ Յիսուս լսեց, թէ Յովհաննէսը բանտարկուել է, ﬔկնեց գնաց Գալիլիա։ 13Եւ թողնելով Նազարէթը՝ եկաւ բնակուեց Կափառնայումում, ծովեզերքի մօտ, Զաբուղոնի և Նեփթաղիﬕ սահմաններում, 14որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. 15«Երկի՛ր Զաբուղոնի և երկի՛ր Նեփթաղիﬕ, ճանապա՛րհ ծովի, ﬕւս ա՛փը Յորդանանի, Գալիլիա՛ հեթանոսների, 16խաւարի մէջ նստած ժողովուրդը ﬔծ լոյս տեսաւ. և լոյս ծագեց նրանց վրայ, որ նստում էին մահուան երկրի և ստուերների մէջ»։ 17Դրանից յետոյ Յիսուս սկսեց քարոզել և ասել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետև երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ 18Մինչ Յիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսաւ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչւում, և նրա եղբայր Անդրէասին. ծովի մէջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին։ 19Եւ նրանց ասաց. «Իմ յետևի՛ց եկէք, և ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»։ 20Եւ նրանք իսկոյն թողնելով ուռկանները՝ գնացին նրա յետևից։ 21Եւ այնտեղից առաջ գնալով, տեսաւ երկու այլ եղբայրների՝ Զեբեդէոսի որդի Յակոբոսին և նրա եղբայր Յովհաննէսին, ﬕնչ նաւակի մէջ էին իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ ﬕասին և իրենց ուռկանները կարգի էին բերում. և նրանց էլ կանչեց։ 22Նրանք իսկոյն թողնելով նաւակը և իրենց հօրը՝ գնացին նրա յետևից։ 23Եւ Յիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողﬔրը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայութեան Աւետարանը և բժշկում ժողովրդի մէջ եղած բոլոր հիւանդութիւններն ու բոլոր ախտերը։ 24Եւ նրա համբաւը տարածուեց ամբողջ Ասորիքում. և նրա մօտ բերեցին բոլոր հիւանդներին, որոնք տառապում էին պէսպէս ցաւերով ու տանջանքներով. ե՛ւ դիւահարների, ե՛ւ լուսնոտների, ե՛ւ անդամալոյծների. և նրանց բժշկեց։ 25Եւ Գալիլիայից, Դեկապոլսից, Երուսաղէﬕց, Հրէաստանից և Յորդանանի ﬕւս կողﬕց բազում ժողովուրդ նրա յետևից էր գնում. և բժշկեց նրանց։

5 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ։ Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2և նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.

3 - Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայութիւնը։

4 - Երանի՜ սգաւորներին, որովհետև նրանք պիտի ﬗիթարուեն։

5 - Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։

6 - Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետև նրանք պիտի յագենան։

7 - Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմութիւն պիտի գտնեն։

8 - Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։

9 - Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն։

10 - Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետև նրանցն է երկնքի արքայութիւնը։

11 - Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։ 12Ցնծացէ՛ք և ուրախացէ՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել։ 13«Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ’աղուի. այնուհետև ոչ ﬕ բանի պիտանի չի լինի, այլ ﬕայն դուրս կը թափուի և մարդկանց ոտքի կոխան կը լինի։ 14Դո՛ւք էք աշխարհի լոյսը. ﬕ քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել։ 15Եւ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, և նա լոյս է տալիս բոլոր նրանց, որ տան մէջ են։ 16Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»։ 17«Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու։ 18Ճշմարիտ եմ ասում ձեզ. ﬕնչև որ երկինք ու երկիր անցնեն, ﬕ յովտ իսկ, - որ ﬕ նշանախեց է, - Օրէնքից և մարգարէներից չի անցնի, ﬕնչև որ այս բոլորը կատարուի։ 19Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ ﬕ բան կը ջնջի և մարդկանց այդպէ՛ս կ’ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կը կատարի և կ’ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա ﬔծ պիտի համարուի։ 20Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը և փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի։ 21Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետև, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի։ 22Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, և ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, և ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին։ 23Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես և այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ ﬕ ոխ ունի, 24քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտուի՛ր քո եղբօր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր։ 25Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի և քեզ դատի է կանչում, ﬕնչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, և դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես։ 26Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գայ, ﬕնչև չվճարես վերջին դահեկանը։ 27Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար». 28իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում։ 29Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն և դէ՛ն գցիր քեզնից. որովհետև քեզ համար լաւ է, որ քո անդաﬓերից մէկը կորչի, և քո ամբողջ մարﬕնը չընկնի գեհեն։ 30Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դէ՛ն գցիր քեզնից. որովհետև քեզ համար լաւ է, որ քո անդաﬓերից մէկը կորչի, և քո ամբողջ մարﬕնը չընկնի գեհեն։ 31Արդարև ասուել է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տայ»։ 32Իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկութեան պատճառի, նա՛ է, որ նրան շնութեան է մղում. և ով որ արձակուածին է առնում, շնանում է։ 33Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին. «Երդﬓազանց ﬕ՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդուել ես»։ 34Իսկ ես ձեզ ասում եմ՝ աﬔնևի՛ն չերդուել. ո՛չ երկնքի վրայ, որովհետև Աստծու աթոռն է, 35ո՛չ երկրի վրայ, որովհետև նրա ոտքերին պատուանդան է, և ո՛չ Երուսաղէﬕ վրայ, որովհետև ﬔծ Արքայի քաղաքն է։ 36Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետև չես կարող ﬕ մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել։ 37Այլ ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, և ոչը՝ ոչ. որովհետև դրանից աւելին չարից է։ 38Լսել էք՝ ինչ ասուեց. «Աչքի փոխարէն՝ աչք և ատաﬕ փոխարէն՝ ատամ»։ 39Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան ﬕ՛ւսն էլ դարձրու։ 40Եւ եթէ մէկը կաﬔնայ քեզ բռնադատել և քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող։ 41Եւ եթէ մէկը քեզ հարկադրի ﬕ մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա։ 42Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. և ով կաﬔնում է քեզնից փոխ առնել, երես ﬕ՛ դարձրու նրանից։ 43Լսել էք արդարև, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես քո թշնամուն»։ 44Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնաﬕներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին և աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, 45որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրայ և անձրև է թափում արդարների և ﬔղաւորների վրայ։ 46Եթէ սիրէք ﬕայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։ 47Եւ եթէ ﬕայն ձեր բարեկաﬓերին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու ﬔղաւորները նոյնն են անում։ 48Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»։

6 «Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջև չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է։ 2Այլ երբ ողորմութիւն անես, փող ﬕ՛ հնչեցրու քո առջև, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում և հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ 3Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, 4որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս»։ 5«Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երևան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ 6Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս։ 7Աղօթք անելիս շատախօս ﬕ՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն։ 8Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետև ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից ﬕ բան ուզէք։ 9Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք». 10«Հա՛յր ﬔր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը. 11քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛. 12ﬔր հանապազօրեայ հացը տո՛ւր ﬔզ այսօր. 13և ների՛ր ﬔզ ﬔր յանցանքները, ինչպէս որ ﬔնք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում ﬔր դէմ. 14և ﬕ՛ տար ﬔզ փորձութեան, այլ փրկի՛ր ﬔզ չարից. որովհետև քո՛նն է թագաւորութիւնը և զօրութիւնը և փառքը յաւիտեանս. ամէն։ 15Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների։ 16Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները»։ 17«Երբ ծոմ պահէք, տրտﬔրես ﬕ՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երևան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ 18Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լուա՛ քո երեսը, 19որպէսզի չերևաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ»։ 20«Գանձեր ﬕ՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, 21այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, և ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. 22քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կը լինեն։ 23Մարﬓի ճրագը աչքն է. եթէ քո աչքը պարզ է, քո ամբողջ մարﬕնը լուսաւոր կը լինի։ 24Իսկ եթէ քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարﬕնը խաւար կը լինի։ Եւ արդ, եթէ քո մէջ եղած լոյսը խաւար է, ապա խաւարը՝ որչա՜փ ևս աւելի»։ 25«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ’ատի և ﬕւսին կը սիրի, կա՛մ մէկին կը ﬔծարի և ﬕւսին կ’արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն և՝ մամոնային»։ 26«Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կեանքի համար հոգ ﬕ՛ արէք, թէ ի՛նչ պիտի ուտէք կամ ի՛նչ պիտի խմէք, և ոչ էլ ձեր մարﬓի համար, թէ ի՛նչ պիտի հագնէք. չէ՞ որ կեանքը աւելին է, քան կերակուրը, և մարﬕնը՝ քան զգեստը։ 27Նայեցէ՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մէջ հաւաքում. և ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք աւելին էք, քան նրանք։ 28Եւ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել։ 29Եւ հագուստի համար ինչո՞ւ էք հոգս անում. նայեցէ՛ք վայրի շուշանին, ինչպէ՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում և ո՛չ հիւսում։ 30Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մէջ, չհագնուեց նրանցից մէկի նման։ 31Իսկ եթէ դաշտի ﬕջի խոտին, որ այսօր կայ և վաղը հնոց կը նետուի, այդպէ՛ս է հագցնում Աստուած, որքա՜ն ևս առաւել՝ ձե՛զ, թերահաւատնե՛ր։ 32Այսուհետև հոգ ﬕ՛ արէք ու ﬕ՛ ասէք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խﬔնք կամ ի՛նչ պիտի հագնենք, 33որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է։ 34Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը և նրա արդարութիւնը, և այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ։ 35Այսուհետև հոգ ﬕ՛ արէք վաղուայ մասին, որովհետև վաղուայ օրը իր մասին կը հոգայ. օրուայ հոգսը բաւ է օրուայ համար»։

7 «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. 2որովհետև ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. և ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար։ 3Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում. 4կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շիւղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կայ։ 5Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար։ 6Մի՛ տուէք սրբութիւնը շներին. և ձեր մարգարիտները խոզերի առաջ ﬕ՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն։ 7Խնդրեցէ՛ք Աստծուց, և նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք և կը գտնէք, բախեցէ՛ք, և կը բացուի ձեր առաջ. 8որովհետև, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կը բացուի։ 9Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, ﬕթէ քա՞ր կը տայ նրան. 10և կամ եթէ ձուկ ուզի, ﬕթէ օ՞ձ կը տայ նրան։ 11Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգևներ տալ, որքա՜ն ևս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կը տայ նրանց, որ նրանից ուզում են»։ 12«Այն ամէնը, ինչ կը կաﬔնաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս և դո՛ւք արէք նրանց, որովհետև ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»։ 13«Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը և ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, և բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով։ 14Ինչքա՜ն անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, և սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն»։ 15«Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են։ 16Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց. ﬕթէ փշերից խաղող և տատասկից թուզ կը քաղե՞ն։ 17Այսպէս, ամէն բարի ծառ բարի պտուղ է տալիս, և չար ծառ չար պտուղ է տալիս։ 18Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լաւ պտուղ տալ։ 19Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում և կրակն է նետւում։ 20Ուրեﬓ՝ իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց»։ 21«Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է։ 22Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք և քո անունով դևեր հանեցինք և քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»։ 23Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»։ 24Ով որ լսում է իմ այս խօսքերը և կատարում է դրանք, կը նմանուի ﬕ իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրայ. 25անձրևները թափուեցին, և գետերը յորդեցին, հողﬔրը փչեցին և զարկեցին այդ տանը, բայց չկործանուեց, որովհետև ժայռի վրայ էր հաստատուած։ 26Իսկ ով որ լսում է իմ այս խօսքերը և դրանք չի կատարում, կը նմանուի ﬕ յիմար մարդու, որ իր տունը շինեց աւազի վրայ. 27անձրևները թափուեցին, գետերը բարձրացան, հողﬔրը փչեցին և զարկեցին տանը, և նա ընկաւ. և նրա կործանումը շատ ﬔծ եղաւ»։ 28Երբ Յիսուս այս բոլոր խօսքերն աւարտեց, ժողովուրդը զարմանում էր նրա վարդապետութեան վրայ. 29որովհետև ուսուցանում էր ինչպէս մէկը, որ հեղինակութիւն ունի և ոչ թէ՝ ինչպէս օրէնսգէտները։

8 Երբ Յիսուս իջաւ լեռից, նրա յետևից շատ ժողովուրդ գնաց։ 2Եւ ահա ﬕ բորոտ մօտենալով՝ նրան երկրպագում էր ու ասում. «Տէ՛ր, եթէ կաﬔնաս, կարող ես ինձ մաքրել»։ 3Յիսուս իր ձեռքը երկարեց, դիպցրեց նրան և ասաց. «Կաﬔնում եմ, մաքրուի՛ր»։ Եւ իսկոյն բորոտութիւնը նրանից մաքրուեց։ 4Եւ Յիսուս նրան ասաց. «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛ դու քեզ ցո՛յց տուր քահանային և մատուցի՛ր Մովսէսի հրամայած ընծան՝ նրանց իբրև վկայութիւն»։ 5Կափառնայում մտնելիս նրան մօտեցաւ ﬕ հարիւրապետ. աղաչում էր նրան 6և ասում. «Տէ՛ր, ծառաս տանը անդամալոյծ ընկած է և չարաչար տանջւում է»։ 7Յիսուս նրան ասաց. «Ես կը գամ և կը բժշկեմ նրան»։ 8Հարիւրապետը պատասխանեց և ասաց. «Տէ՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ յարկի տակ մտնես. այլ խօսքո՛վ ասա, և իմ ծառան կը բժշկուի. 9քանի որ ես էլ իշխանութեան տակ եղող մարդ եմ, ինձ ենթակայ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, և ﬕ ուրիշին, թէ՝ ե՛կ, և գալիս է. և իմ ծառային, թէ՝ արա՛ այս, և անում է»։ 10Երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ և իր հետ գնացողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի մէջ իսկ այսպիսի հաւատ չգտայ երբեք։ 11Բայց ասում եմ ձեզ, որ արևելքից և արևմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայութեան մէջ սեղան պիտի նստեն Աբրահաﬕ, Իսահակի և Յակոբի հետ. 12իսկ արքայութեան որդիները պիտի ելնեն արտաքին խաւարը. այնտեղ պիտի լինի լաց և ատաﬓերի կրճտում»։ 13Եւ Յիսուս հարիւրապետին ասաց. «Գնա՛, և ինչպէս հաւատացիր, այնպէս թող լինի քեզ»։ Եւ այդ նոյն ժաﬕն նրա ծառան առողջացաւ։ 14Յիսուս Պետրոսի տունը գալով՝ տեսաւ, որ նրա զոքանչը տաքութեան մէջ պառկած էր։ 15Բռնեց նրա ձեռքից, և ջերմութիւնը նրան թողեց. ոտքի կանգնեց և ծառայում էր նրանց։ 16Երբ երեկոյ եղաւ, նրա մօտ բազում դիւահարներ բերեցին, և նա խօսքով դևերին հանեց ու բոլոր հիւանդներին բժշկեց, 17որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. «Նա ﬔր հիւանդութիւնները իր վրայ վերցրեց և ﬔր ցաւերը կրեց»։ 18Յիսուս իր շուրջը բազում ժողովուրդ տեսնելով՝ հրամայեց ﬕւս կողմ գնալ։ 19Եւ ﬕ օրէնսգէտ, մօտենալով, ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո յետևից կը գամ, ուր էլ որ գնաս»։ 20Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջ ունեն, և երկնքի թռչունները՝ բոյն. բայց մարդու Որդին ﬕ տեղ չունի, որ իր գլուխը դնի»։ 21Եւ իր աշակերտներից մէկն ասաց. «Տէ՛ր, ինձ թո՛յլ տուր, որ գնամ նախ իմ հօրը թաղեմ»։ 22Յիսուս նրան ասաց. «Դու իմ յետևի՛ց արի և թո՛յլ տուր, որ ﬔռեալնե՛րը թաղեն իրենց ﬔռելներին»։ 23Երբ նա նաւակ մտաւ, նրա յետևից գնացին իր աշակերտները։ 24Եւ ահա ծովի վրայ ﬔծ փոթորիկ առաջացաւ, այնքան, որ նաւակը ծածկուեց ալիքներից։ Իսկ ինքը ննջում էր։ 25Եւ աշակերտները մօտենալով՝ վեր կացրին նրան ու ասացին. «Տէ՛ր, փրկի՛ր ﬔզ, որովհետև կորչում ենք»։ 26Նրանց ասաց. «Ինչո՞ւ էք վախկոտ, թերահաւատնե՛ր»։ Այն ժամանակ, վեր կենալով, սաստեց հողﬔրին և ծովին, ու ﬔծ խաղաղութիւն եղաւ։ 27Եւ մարդիկ զարմացան ու ասում էին. «Ինչպիսի՜ մէկն է սա, որ հողﬔրն ու ծովը հնազանդւում են սրան»։ 28Եւ երբ այն կողմ, գերգեսացիների երկիրն անցաւ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիւահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որևէ մէկը չէր կարող անցնել։ 29Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ ﬔր և քո ﬕջև, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծու, ﬔզ տարաժամ տանջելո՞ւ եկար»։ 30Եւ նրանցից քիչ հեռու արօտական խոզերի ﬕ երամակ կար։ 31Եւ դևերը աղչում էին նրան ու ասում. «Թէ ﬔզ այստեղից հանես, ﬔզ թո՛յլ տուր գնալ խոզերի երամակը»։ 32Եւ նա նրանց ասաց՝ գնացէ՛ք։ Դևերը դուրս ելնելով՝ գնացին խոզերի երամակ։ Եւ ամբողջ երամակը դարաւանդից դիﬔց դէպի ծով, ու ջրերի մէջ սատկեցին։ 33Իսկ խոզարածները փախան և քաղաք գնալով՝ պատﬔցին ամէն ինչ, նաև՝ դիւահարների դէպքը։ 34Եւ ահա ամբողջ քաղաքը Յիսուսին ընդառաջ ելաւ. երբ նրան տեսան, աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռու գնայ։

9 Եւ նաւակ մտնելով՝ Յիսուս անցաւ ծովի ﬕւս կողմը. և եկաւ իր քաղաքը։ 2Եւ ահա նրա մօտ բերեցին ﬕ անդամալոյծ, որ պառկած էր մահճի մէջ։ Յիսուս նրանց հաւատը տեսնելով՝ ասաց անդամալոյծին. «Քո ﬔղքերը քեզ ներուած են»։ 3Եւ ահա օրէնսգէտներից ոմանք իրենց մտքում ասացին՝ դա հայհոյում է։ 4Եւ Յիսուս իմանալով նրանց մտածուﬓերը՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան էք խորհում. 5ի՞նչն է դիւրին. ասել՝ քեզ ներուա՞ծ են քո ﬔղքերը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց և քայլի՛ր։ 6Արդ, որպէսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ ﬔղքերը ներելու, - ասաց նա այդ ժամանակ անդամալոյծին, - վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ քո տունը»։ 7Եւ նա վեր կենալով՝ իր տունը գնաց։ 8Երբ ժողովուրդը այս տեսաւ, զարմացաւ. և փառաւորում էր Աստծուն՝ մարդկանց այսպիսի իշխանութիւն տուողին։ 9Եւ Յիսուս այնտեղով անցնելով՝ տեսաւ Մատթէոս անունով ﬕ մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ յետևի՛ց արի»։ Եւ նա վեր կենալով՝ գնաց նրա յետևից։ 10Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու ﬔղաւորներ եկան բազﬔցին Յիսուսի և նրա աշակերտների հետ։ 11Երբ փարիսեցիները այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու ﬔղաւորների հետ ուտում»։ 12Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին։ 13Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կաﬔնում և ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ ﬔղաւորներին։ 14Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան և ասացին. «Ինչո՞ւ ﬔնք և փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ 15Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, և ապա ծոմ կը պահեն։ 16Ոչ ոք չօգտագործուած կտաւի կտորը հնացած ձորձի վրայ չի կարկատի, քանի որ այն իր լրիւ չափով կը պատռի կը հանի զգեստից, և պատռուածքը աւելի վատ կը լինի։ 17Ոչ էլ նոր գինին հին տիկերի մէջ են դնում. ապա թէ ոչ տիկերը կը պատռուեն. ե՛ւ գինին դուրս կը թափուի, ե՛ւ տիկերը կը փչանան. այլ նոր գինին նոր տիկերի մէջ են լցնում, և երկուսն էլ պահւում են»։ 18Մինչ Յիսուս նրանց այս բաներն էր ասում, ահա ﬕ իշխանաւոր, մօտենալով, երկրպագեց նրան ու ասաց. «Իմ դուստրը հէնց նոր ﬔռաւ, սակայն գայիր և քո ձեռքը նրա վրայ դնէիր, և նա կը կենդանանար»։ 19Յիսուս վեր կացաւ և իր աշակերտների հետ ﬕասին գնաց նրա յետևից։ 20Եւ ահա տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունեցող ﬕ կին, յետևից մօտենալով Յիսուսին, դիպաւ նրա զգեստի քղանցքին, 21քանի որ մտքում ասում էր. «Եթէ ﬕայն դիպչեմ նրա զգեստին, կը փրկուեմ»։ 22Իսկ Յիսուս, երբ դարձաւ ու նրան տեսաւ, ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւա՛տը քեզ փրկեց»։ Եւ նոյն ժաﬕն կինը բժշկուեց։ 23Երբ Յիսուս իշխանաւորի տունը եկաւ և տեսաւ փողհարներին ու ﬔծ ամբոխ, 24նրանց ասաց. «Հեռո՛ւ գնացէք, որովհետև այդ աղջիկը ոչ թէ ﬔռած է, այլ ննջում է». 25և նրանք ծաղրում էին նրան։ Եւ երբ ամբոխը դուրս ելաւ, նա ներս մտաւ, բռնեց նրա ձեռքից, և աղջիկը վեր կացաւ։ 26Եւ այս լուրը ամբողջ այդ երկրով մէկ տարածուեց։ 27Եւ ﬕնչ Յիսուս անցնում էր այն տեղով, երկու կոյրեր գնացին նրա յետևից. նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորﬕ՛ր ﬔզ, Դաւթի՛ Որդի»։ 28Երբ նա տուն եկաւ, կոյրերը մօտեցան նրան։ Յիսուս նրանց ասաց. «Հաւատո՞ւմ էք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»։ Նրանք ասացին նրան՝ այո՛, Տէ՛ր։ 29Այն ժամանակ դիպաւ նրանց աչքերին և ասաց. «Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»։ 30Եւ բացուեցին նրանց աչքերը։ Եւ Յիսուս նրանց խստիւ պատուիրեց և ասաց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ»։ 31Իսկ նրանք ելան և նրա համբաւը տարածեցին ամբողջ այդ երկրում։ 32Եւ երբ նրանք դուրս եկան, ահա նրա մօտ բերեցին ﬕ համր, դիւահար մարդ։ 33Եւ երբ դևը դուրս եկաւ, համրը խօսեց. և ժողովուրդը զարմացաւ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայէլում երբեք տեսնուած չէ»։ 34Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դա դևերի իշխանի ﬕջոցով է հանում դևերին»։ 35Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում և գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան Աւետարանը և բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները։ 36Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետև յոգնած էին և ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն։ 37Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ 38Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»։

10 Եւ նա իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանութիւն տուեց պիղծ դևերի վրայ՝ հանելու դրանք և բժշկելու ամէն ցաւ և ամէն հիւանդութիւն։ 2Եւ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն Պետրոս կոչուածը, և նրա եղբայրը Անդրէաս, 3Զեբեդէոսի որդի Յակոբոս և նրա եղբայրը Յովհաննէս, Փիլիպպոս և Բարթողոմէոս, Թովմաս և Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս և Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց, 4Սիմոն Կանանացի և Յուդա Իսկարիովտացի, որ և մատնեց նրան։ 5Նրանց Տասներկուսին Յիսուս ուղարկեց, պատուիրեց նրանց ու ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնաք և սամարացիների որևէ քաղաքը չմտնէք, 6այլ աւելի շուտ գնացէ՛ք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։ 7Եւ երբ գնաք, քարոզեցէ՛ք և ասացէ՛ք. «Երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ 8Հիւանդներին բժշկեցէ՛ք, բորոտներին մաքրեցէ՛ք, դևերին հանեցէ՛ք, ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք։ 9Մի՛ ունեցէք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղինձ դրամ՝ ձեր գօտիների մէջ. 10ո՛չ պարկ՝ ճանապարհի համար. ո՛չ երկու զգեստ, ո՛չ կօշիկներ և ո՛չ էլ ցուպ. որովհետև մշակն արժանի է իր կերակրին։ 11Որ քաղաքը կամ գիւղը մտնէք, հարցրէ՛ք, թէ ո՛վ է այնտեղ արժանաւորը, և այնտեղ ﬓացէ՛ք, ﬕնչև որ այդտեղից դուրս ելնէք։ 12Եւ երբ այն տունը մտնէք, ողջո՛յն տուէք նրան ու ասացէ՛ք. «Ողջո՜յն այս տանը»։ 13Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի. իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ։ 14Եւ եթէ ﬕ քաղաք չընդունի ձեզ և չլսի ձեր խօսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս՝ ձեր ոտքերից փոշին թօթափեցէ՛ք։ 15Ճշմարիտ եմ ասում ձեզ, սոդոմացիների և գոմորացիների երկրի համար աւելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար»։ 16«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ։ Այսուհետև խորագէ՛տ եղէք օձերի պէս և ﬕաﬕտ՝ աղաւնիների նման։ 17Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետև պիտի մատնեն ձեզ ատեանների և պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. 18ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց և հեթանոսներին։ 19Բայց երբ ձեզ մատնեն, հոգ ﬕ՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետև այդ ժաﬕն ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք. 20քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր ﬕջոցով։ 21Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, և հայրը՝ որդուն։ Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն։ 22Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով ﬕնչև վերջ համբերի, նա պիտի փրկուի։ 23Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կը փախչէք դէպի մէկ ուրիշը. և եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կը փախչէք դէպի այն ﬕւսը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք, նախքան մարդու Որդու գալը։ 24Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, և ոչ էլ ծառան՝ քան իր տէրը։ 25Աշակերտին հերիք է, եթէ լինի իր վարդապետի նման, և ծառային՝ իր տիրոջ նման. եթէ տանտիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, որչա՜փ ևս առաւել՝ նրա ընտանիքը։ 26Այսուհետև նրանցից չվախենաք, որովհետև չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, և գաղտնի բան, որ չիմացուի։ 27Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. և ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէ՛ք տանիքների վրայից։ 28Եւ ﬕ՛ վախեցէք նրանցից, որ մարﬕնն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին և մարﬕնը։ 29Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. 30և ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են։ 31Արդ, ﬕ՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք։ 32Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է։ 33Եւ ով ինձ կ’ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ’ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»։ 34«Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր. 35քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից, և դստերը՝ իր մօրից, և հարսին՝ իր կեսուրից։ 36Մարդու թշնաﬕները իր տնեցիները կը լինեն։ 37Ով իր հօրը և կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ։ 38Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետևից չի գալիս, ինձ արժանի չէ։ 39Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. և ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի։ 40Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, և ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն։ 41Ով մարգարէին ընդունում է իբրև մարգարէի, մարգարէի վարձ կը ստանայ. ով արդարին ընդունում է իբրև արդարի, արդարի վարձ կը ստանայ։ 42Եւ ով այս փոքրիկներից մէկին ﬕայն ﬕ բաժակ սառը ջուր կը տայ խﬔլու իբրև աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»։

11 Եւ երբ Յիսուս վերջացրեց իր տասներկու աշակերտներին պատուէր տալը, այնտեղից գնաց՝ քարոզելու և ուսուցանելու շրջակայ քաղաքներում։ 2Իսկ Յովհաննէսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին և նրանց ﬕջոցով ասաց նրան. 3«Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»։ 4Յիսուս պատասխան տուեց նրանց և ասաց. «Գնացէք պատﬔցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք լսեցիք և տեսաք. 5կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրւում, խուլերը՝ լսում, ﬔռելները՝ յառնում, և աղքատներին քարոզւում է Աւետարանը։ 6Եւ երանի՜ է նրան, ով իմ պատճառով չի գայթակղւում»։ 7Երբ Յովհաննէսի աշակերտները գնացին, Յիսուս սկսեց ժողովրդին ասել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում. հողﬕց շարժուող եղէ՞գ։ 8Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարուած մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագաւորների պալատներում են։ 9Ապա ի՞նչ տեսնելու ելաք. ﬕ մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ քան ﬕ մարգարէ, 10որովհետև նա է, որի մասին գրուած է. «Ահա ես կ’ուղարկեմ իմ պատգամաւորին քո առջևից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի»։ 11Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի ﬔծը չի ելել. բայց երկնքի արքայութեան մէջ աﬔնից յետինը նրանից ﬔծ է։ 12Յովհաննէս Մկրտչի օրերից ﬕնչև այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է. և հզօրներն են յափշտակում այն, 13քանի որ ամբողջ Օրէնքը և մարգարէները մարգարէացան ﬕնչև Յովհաննէսը։ 14Եւ եթէ ուզում էք ընդունել, Յովհաննէ՛սն է Եղիան, որ գալու է։ 15Ով լսելու ականջ ունի, թող լսի։ 16Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է նա մանուկների, որոնք նստած են հրապարակներում, կանչում են իրենց ընկերներին և ասում. 17ձեզ համար փող հնչեցրինք, բայց չպարեցիք. ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք լաց ու կոծ չարեցիք։ 18Եկաւ Յովհաննէսը. ո՛չ ուտում էր և ո՛չ խմում. և ասացին՝ նրա մէջ դև կայ։ 19Եկաւ մարդու Որդին. ուտում է և խմում. և ասում են՝ ահա ուտող և խմող մարդ, բարեկամ՝ մաքսաւորների և ﬔղաւորների. բայց իմաստութիւնը արդարացուեց իր որդիների կողﬕց» ։ 20Այն ժամանակ նա սկսեց պարսաւել այն քաղաքները, որոնց մէջ նրա բազում զօրաւոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին։ 21«Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. որովհետև եթէ Տիւրոսում և Սիդոնում տեղի ունեցած լինէին այն զօրաւոր գործերը, որ ձեր մէջ արուեցին, վաղուց արդէն քուրջով և մոխրով ապաշխարած կը լինէին։ 22Բայց ասում եմ ձեզ, Տիւրոսի և Սիդոնի երկրի համար աւելի տանելի կը լինի դատաստանի օրը, քան ձեզ համար։ 23Եւ դո՛ւ, Կափառնայո՛ւմ, ﬕթէ ﬕնչև երկի՞նք պիտի բարձրանաս. ո՛չ, պիտի իջնես ﬕնչև դժոխք. որովհետև եթէ Սոդոմում եղած լինէին այս զօրաւոր գործերը, որ եղան քո մէջ, արդարև ﬕնչև այսօր նրանք կանգուն կը լինէին։ 24Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը աւելի տանելի կը լինի, քան քեզ համար»։ 25Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց և ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից և գիտուններից ու յայտնեցիր մանուկներին։ 26Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ։ 27Աﬔնայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. և ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. և ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, և նա, ում Որդին ուզենայ յայտնել։ 28Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, և ես ձեզ կը հանգստացնեմ։ 29Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք և սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, 30որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը՝ թեթև»։

12 Յիսուս, շաբաթ օրով, անցաւ արտերի ﬕջով. նրա աշակերտները քաղցած էին և սկսեցին հասկ պոկել և ուտել։ 2Փարիսեցիները երբ այս տեսան, Յիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են ﬕ բան, որ շաբաթ օրն անել օրինաւոր չէ»։ 3Եւ նա նրանց ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց նա և նրանք, որ նրա հետ էին։ 4Թէ ինչպէս մտաւ Աստծու տունը և կերաւ առաջաւորութեան հացը, որն ուտել օրէնք չէր ո՛չ նրա և ո՛չ էլ նրա հետ եղողների համար, այլ ﬕայն՝ քահանաների համար։ 5Կամ թէ Օրէնքում չէ՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը և անﬔղ են։ 6Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից ﬔծ մէկը կայ։ 7Եւ եթէ իմանայիք, թէ ի՛նչ է՝ ողորմութիւն եմ կաﬔնում և ոչ՝ զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի. 8ուրեﬓ մարդու Որդին շաբաթ օրուայ տէրն է»։ 9Յիսուս այստեղից ﬔկնելով՝ եկաւ նրանց ժողովարանը։ 10Այնտեղ կար ﬕ մարդ, որի ձեռքը գօսացած էր։ Յիսուսին հարցրին ու ասացին. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել». որպէսզի նրան ամբաստանեն։ 11Եւ նա ասաց նրանց. «Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ ﬕ ոչխար ունենայ, և դա շաբաթ օրն ընկնի փոսի մէջ, ﬕթէ չի՞ բռնի ու վեր հանի այն։ 12Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն ևս առաւել է. ապա ուրեﬓ, պէտք է շաբաթ օրը բարիք գործել»։ 13Այն ժամանակ մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր. և նա երկարեց. և առողջացաւ գօսացած ձեռքը, ինչպէս ﬕւսը։ 14Իսկ փարիսեցիները դուրս գալով՝ նրա դէմ խորհուրդ արին, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան։ 15Երբ Յիսուս այդ իմացաւ, այդտեղից ﬔկնեց։ Նրա յետևից գնաց շատ ժողովուրդ, և նա բոլորին բժշկեց։ 16Եւ խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի բան չասեն, 17որպէսզի կատարուի այն, ինչ որ ասուեց Եսայի մարգարէի բերանով. 18Այն ժամանակ նրա մօտ բերուեց կոյր ու համր ﬕ դիւահար, և նա բժշկեց նրան, այնպէս որ համրն ու կոյրը խօսում էր ու տեսնում։ 19Ամբողջ ժողովուրդը զարմացաւ և ասում էր. «Միթէ սա՞ է Քրիստոսը՝ Դաւթի Որդին»։ 20Բայց երբ փարիսեցիները լսեցին, ասացին. «Նա դևերին այլ կերպ չի հանում, եթէ ոչ Բէեղզեբուղի՝ դևերի իշխանի ﬕջոցով»։ 21Երբ Յիսուս նրանց մտածուﬓերն իմացաւ, նրանց ասաց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, և ինքն իր մէջ բաժանուած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի ﬓայ. 22և եթէ սատանան սատանային հանում է, ուրեﬓ՝ ինքն իր մէջ բաժանուեց. արդ, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն ﬓալ։ 23Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դևերին, ձեր որդիները ինչո՞վ կը հանեն. դրա համար էլ նրանք կը լինեն ձեր դատաւորները։ 24Իսկ եթէ Աստծու Հոգով եմ հանում դևերին, ուրեﬓ Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ։ 25Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր ﬕ մարդու տունը և յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին և ապա նրա տունը կողոպտի։ 26Ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, և ով ինձ հետ չի հաւաքում՝ ցրում է»։ 27«Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ﬔղք և հայհոյանք կը ներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի։ 28Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձեալում։ 29Կա՛մ ծառը բարի արէք, և նրա պտուղն էլ բարի կը լինի, կա՛մ ծառը չար արէք, և նրա պտուղն էլ չար կը լինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչւում։ 30Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար էք, ինչպէ՞ս կը կարողանաք բարի բաներ խօսել, քանի որ բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է։ 31Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ։ 32Բայց ասում եմ ձեզ, թէ մարդիկ իրենց խօսած ամէն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիւ պիտի տան, 33որովհետև՝ քո խօսքերով պիտի արդարանաս և քո խօսքերով պիտի դատապարտուես»։ 34Այն ժամանակ օրէնսգէտներից և փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից ﬕ նշան ենք կաﬔնում տեսնել»։ 35Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար և շնացող ազգը նշան է փնտռում. այլ նշան չի տրուի նրան, բայց ﬕայն Յոﬖան մարգարէի նշանը. 36որովհետև, ինչպէս Յոﬖանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս և մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր։ 37Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան և պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յոﬖանի քարոզութեամբ ապաշխարեցին. և ահաւասիկ այստեղ Յոﬖանից ﬔծը կայ։ 38Հարաւի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գայ այս ազգի դէմ և պիտի դատապարտի նրան, որովհետև նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. և ահա այստեղ Սողոմոնից ﬔծը կայ»։ 39«Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում և չի գտնում։ 40Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ. և գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած։ 41Այն ժամանակ գնում և վերցնում է իր հետ իրենից աւելի չար եօթը այլ ոգիներ և մտնում բնակւում է այնտեղ. և այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի և այս չար սերնդին»։ 42Մինչ Յիսուս դեռ խօսքն ուղղում էր բազմութեանը, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնած էին դրսում և ուզում էին խօսել նրա հետ։ 43Եւ մէկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են և ուզում են քեզ հետ խօսել»։ 44Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։ 45Եւ իր ձեռքը երկարելով դէպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը և իմ եղբայրները. 46որովհետև, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր և քոյր և մայր»։

13 Այդ օրը Յիսուս տնից դուրս գալով՝ նստեց ծովեզերքին։ 2Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին։ 3Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում և ասում. 4«Ահա ﬕ սերﬓացան ելաւ սերմանելու. և երբ նա սերմանում էր, ﬕ մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, և երկնքի թռչունը եկաւ և այն կերաւ։ 5Եւ ուրիշ ﬕ մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. և իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր. 6երբ արևը ծագեց, խանձուեց. և քանի որ արմատներ չկային, չորացաւ։ 7Եւ ուրիշ ﬕ մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան և այն խեղդեցին։ 8Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ և պտուղ տուեց. կար որ մէկին՝ հարիւր. և կար որ մէկին՝ վաթսուն. և կար որ մէկին՝ երեսուն։ 9Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ 10Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»։ 11Նա պատասխանեց և ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրուած իմանալ երկնքի արքայութեան խորհուրդները, իսկ նրանց տրուած չէ. 12որովհետև՝ ով ունի, նրան պիտի տրուի և պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցուի ունեցածն էլ։ 13Նրանց հետ առակներով եմ խօսում նրա համար, որ նայում են և չեն տեսնում, լսում են և չեն իմանում ու չեն հասկանում։ 14Եւ նրանց վրայ կատարւում է Եսայու մարգարէութիւնը, որ ասում է՝ պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք, պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք. 15որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացաւ, և իրենց ականջներով ծանր են լսում. և փակեցին իրենց աչքերը, որպէսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն և սրտով չիմանան և դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ։ 16Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են։ 17Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, և լսել՝ ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին»։ 18«Եւ արդ, լսեցէ՛ք դուք սերﬓացանի առակը. 19ամէն մէկից, ով լսում է արքայութեան խօսքը և չի հասկանում, չարը գալիս է և յափշտակում նրա սրտում սերմանուածը. դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանուեց։ 20Եւ որ ապառաժի վրայ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը, իսկոյն ուրախութեամբ էլ ընդունում է այն։ 21Բայց քանի որ ինքն իր մէջ արմատներ չունի, այլ ﬕ որոշ ժամանակի համար է հաւատում, երբ խօսքի համար նեղութիւն և հալածանքներ լինեն, իսկոյն սայթաքում ընկնում է։ 22Իսկ որ փշերի մէջ սերմանուեց, այն է, որ լսում է խօսքը, բայց աշխարհիս հոգսերը և հարստութեան պատրանքները խեղդում են խօսքը, և սա լինում է անպտուղ։ 23Իսկ որ լաւ հողի մէջ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը և հասկանում, պտուղ է տալիս. կայ որ մէկի դիմաց՝ հարիւր, կայ որ մէկի դիմաց՝ վաթսուն և կայ որ մէկի դիմաց՝ երեսուն»։ 24Նա մէկ ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեց ﬕ մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց։ 25Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնաﬕն եկաւ և ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց։ 26Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երևաց և այն որոմը։ 27Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեﬓ որտեղի՞ց է այդ որոմը»։ 28Եւ տէրն ասաց նրանց. «Թշնաﬕ մարդ է արել այդ»։ Ծառաները նրան ասացին. «Կաﬔնո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»։ 29Եւ տէրը նրանց ասաց. «Ո՛չ, ﬕ գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք։ 30Թողէ՛ք, որ երկուսն էլ ﬕասին աճեն ﬕնչև հունձը, և հնձի ժամանակ ես հնձողներին կ’ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք և դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ»։ 31Նրանց առաջ նա մէկ ուրիշ առակ էլ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատիկի, որ ﬕ մարդ, առնելով, սերմանեց իր արտի մէջ։ 32Այն փոքր է, քան բոլոր սերﬔրը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից աւելի է ﬔծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճիւղերի վրայ հանգստանում»։ 33Նա մէկ ուրիշ առակ էլ պատﬔց նրանց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է թթխմորի, որ ﬕ կին, առնելով, դրեց երեք չափ ալիւրի մէջ, ﬕնչև որ ամբողջը խմորուեց»։ 34Այս բոլորը Յիսուս առակներով պատﬔց բազմութեանը և առանց առակի ոչինչ չէր ասում նրանց, 35որպէսզի կատարուի մարգարէի կողﬕց ասուածը. «Իմ բերանը առակներով պիտի բանամ և աշխարհի սկզբից ի վեր ծածկուած բաները պիտի յայտնեմ»։ 36Այն ժամանակ Յիսուս արձակելով ժողովրդին՝ տուն եկաւ. աշակերտները մօտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր ﬔզ համար արտի որոﬓերի առակը»։ 37Նա պատասխանեց և ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, 38իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են. 39և թշնաﬕն, որ այն ցանեց, սատանան է. իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, և հնձողները հրեշտակներ են։ 40Ինչպէս որոմը հաւաքւում է և կրակի մէջ այրւում, այնպէս կը լինի այս աշխարհի վախճանին։ 41Մարդու Որդին կ’ուղարկի իր հրեշտակներին, և նրանք կը հաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները և նրանց, որոնք անօրինութիւն են գործում։ 42Եւ կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց և ատաﬓերի կրճտում։ 43Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կը ծագեն ինչպէս արեգակը։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ 44«Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է արտի մէջ թաքցուած գանձի, որ ﬕ մարդ, գտնելով, նորից թաքցնում է. և ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և այդ արտը գնում է։ 45Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ﬕ վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. 46և գտնելով ﬕ թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը և այդ մարգարիտը գնեց։ 47Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել. 48երբ լցուել էր, այն ցամաք հանելով և նստելով՝ լաւերը ﬕ առ ﬕ հաւաքեցին ամանների մէջ, իսկ անպէտքը դուրս գցեցին։ 49Այնպէս էլ կը լինի այս աշխարհի վախճանին։ Հրեշտակները կ’ելնեն և չարերին արդարների ﬕջից կը բաժանեն 50ու կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց և ատաﬓերի կրճտում»։ 51Յիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»։ Նրան ասացին՝ այո՛, Տէ՛ր։ 52Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը և հինը»։ 53Երբ Յիսուս այս առակները վերջացրեց, այնտեղից ﬔկնեց։ 54Եւ գալով իր գաւառը՝ նրանց ուսուցանում էր իրենց ժողովարանում, այնպէս որ նրանք զարմանում ու ասում էին. «Սրան որտեղի՞ց են այս իմաստութիւնը և զօրութեան գործերը։ 55Սա հիւսնի որդին չէ՞. սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչւում. և սրա եղբայրները՝ Յակոբոս, Յովսէս, Սիմոն և Յուդա։ 56Եւ սրա քոյրերը բոլորը ﬔզ մօտ չե՞ն. և արդ, որտեղի՞ց է սրան այս բոլորը»։ 57Եւ նրանով գայթակղւում էին։ Իսկ Յիսուս նրանց ասաց. «Չկայ անարգուած մարգարէ, բայց ﬕայն՝ իր գաւառում և իր տանը»։ 58Եւ նրանց անհաւատութեան պատճառով այնտեղ զօրաւոր շատ գործեր չարեց։

14 Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը և իր ծառաներին ասաց. 2«Նա՛ է Յովհաննէս Մկրտիչը. ﬔռելներից յարութիւն է առել, և դրա համար նրա ﬕջոցով զօրաւոր գործեր են լինում»։ 3Արդարև Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել և բանտի մէջ էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. 4որովհետև Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրև կին ունենաս»։ 5Եւ կաﬔնում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպէս մարգարէ էին ընդունում։ 6Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. և հաճելի թուաց Հերովդէսին. 7ուստի և՝ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի։ 8Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»։ 9Եւ թագաւորը տխրեց, բայց երդման և սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ։ 10Եւ մարդ ուղարկեց, գլխատել տուեց Յովհաննէսին բանտի մէջ։ 11Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան։ Եւ սա տարաւ այն իր մօրը։ 12Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարﬕնը և թաղեցին. և եկան պատﬔցին Յիսուսին։ 13Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց ﬕ ամայի տեղ։ Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետևից գնաց։ 14Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց և բժշկեց նրանց հիւանդներին։ 15Երեկոյեան դէմ, աշակերտները մօտեցան նրան և ասացին. «Այս տեղը ամայի է, և օրը տարաժաﬔլ է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմութիւնը, որպէսզի գնայ շրջակայ գիւղերը իր համար ուտելիք գնի»։ 16Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»։ 17Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից և երկու ձկից»։ 18Եւ նրանց ասաց. «Այստե՛ղ բերէք այդ»։ 19Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. և վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց և նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին։ 20Բոլորը կերան ու յագեցան։ Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների ﬓացորդներ վերցրին։ 21Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին՝ չհաշուած կանանց և երեխաներին։ 22Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել և առաջանալ դէպի ﬕւս կողմը, ﬕնչև որ ինքը ժողովրդի բազմութիւնն արձակի։ 23Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար։ Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, ﬔնակ։ 24Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշուելով ալիքներից, քանի որ քաﬕն դիմացից էր։ 25Եւ գիշերուայ ուշ ժաﬕն Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայ։ 26Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան և ասացին. «Ինչ-որ ուրուական է». ու սարսափից աղաղակեցին։ 27Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, ﬕ՛ վախեցէք»։ 28Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»։ 29Եւ նա ասաց՝ արի՛։ Եւ Պետրոսը նաւակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ։ 30Սակայն տեսնելով ուժգին քաﬕն՝ վախեցաւ։ Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»։ 31Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ 32Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քաﬕն հանդարտուեց։ 33Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարև Աստծու Որդին ես դու»։ 34Եւ կտրել անցնելով՝ ցամաք ելան Գեննեսարէթում։ 35Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին։ 36Եւ աղաչում էին նրան, որ գոնէ ﬕայն նրա զգեստի քղանցքներին դիպչեն. և նրանք, որ ﬕ անգամ դիպան, բժշկուեցին։

15 Այն ժամանակ Յիսուսին մօտեցան փարիսեցիներ ու օրէնսգէտներ, որոնք Երուսաղէﬕց էին, և ասացին. 2«Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութիւնը զանց են անում, քանի որ, երբ հաց են ուտում, ձեռքները չեն լուանում»։ 3Նա պատասխան տուեց և ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ զանց էք անում Աստծու պատուիրանը՝ ձեր աւանդութեան պատճառով. 4քանի որ Աստուած ասաց. «Մեծարի՛ր քո հօրը և մօրը». 5և ով վատաբանում է հօրը կամ մօրը, մահուամբ պիտի պատժուի։ 6Իսկ դուք ասում էք. ով իր հօրը կամ մօրը ասի, թէ՝ այն, ինչ ինձնից օգտուելու ես, Աստծուն ընծայ է, այլևս չի ﬔծարի իր հօրը կամ իր մօրը. ուրեﬓ՝ Աստծու խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով։ 7Կեղծաւորնե՛ր, Եսային լաւ է մարգարէացել ձեր վրայ և ասել. 8«Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ ﬔծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանուած է ինձնից. 9զուր են ինձ պաշտում. մարդկանց կողﬕց պատուիրուած վարդապետութիւններ են ուսուցանում»։ 10Եւ Յիսուս իր մօտ կանչելով ժողովրդին՝ ասաց. «Լսեցէ՛ք և իմացէ՛ք. 11ոչ թէ՝ ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից՝ ա՛յն է պղծում մարդուն»։ 12Այն ժամանակ նրա աշակերտները մօտեցան և ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ այդ խօսքը լսեցին, գայթակղուեցին»։ 13Նա պատասխանեց նրանց և ասաց. «Ամէն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արուի։ 14Թողէ՛ք նրանց. կոյրեր են, կոյրերի առաջնորդ. երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։ 15Պետրոսը պատասխան տուեց նրան և ասաց. «Այս առակը բացատրի՛ր ﬔզ»։ 16Յիսուս ասաց. «Դեռևս դո՞ւք էլ անհասկացող էք. 17չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում և դուրս է ելնում։ 18Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, և ա՛յն է մարդուն պղծում, 19քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ։ 20Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլուայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»։ 21Յիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տիւրոսի և Սիդոնի կողﬔրը։ 22Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի ﬕ կին աղաղակում էր ու ասում. «Ողորﬕ՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»։ 23Բայց նա նրան պատասխան չտուեց, և նրա աշակերտները մօտենալով՝ աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետև ﬔր յետևից աղաղակում է»։ 24Նա պատասխան տուեց և ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»։ 25Իսկ կինը մօտենալով՝ երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»։ 26Նա պատասխանեց նրան և ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»։ 27Եւ նա ասաց. «Այո՛, Տէ՛ր, որովհետև շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»։ 28Այն ժամանակ նրան պատասխանեց և ասաց. «Ո՛վ կին, ﬔծ է քո հաւատը, թող քեզ լինի՝ ինչպէս որ կաﬔնում ես»։ Եւ նրա դուստրը նոյն ժաﬕն բժշկուեց։ 29Եւ Յիսուս ﬔկնելով այդտեղից՝ եկաւ Գալիլիայի ծովեզերքը և, լեռը բարձրանալով, նստեց այնտեղ։ 30Նրան մօտեցաւ բազում ժողովուրդ. նրանց մէջ կային կաղեր, կոյրեր, համրեր, հաշմուածներ և ուրիշ շատեր։ Սրանց բերին գցեցին նրա ոտքերի առջև, և նա նրանց բժշկեց. 31այնպէս որ, ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խօսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդաﬓերը՝ բժշկւում, կոյրերը՝ տեսնում. և փառք էին տալիս Իսրայէլի Աստծուն։ 32Եւ Յիսուս իր մօտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետև ահա երեք օր է, որ ինձ մօտ են և բան չունեն, որ ուտեն. և նրանց չեմ կաﬔնում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»։ 33Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ, այս ամայութեան մէջ որտեղի՞ց է ﬔզ այնչափ հաց՝ այսքան ժողովուրդ կշտացնելու համար»։ 34Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունէք»։ Եւ նրանք ասացին՝ եօթը, և ﬕ քանի ձուկ։ 35Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ։ 36Եւ վերցնելով եօթը նկանակն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն և կտրեց ու տուեց աշակերտներին, և նրանք էլ՝ ժողովրդին։ 37Բոլորը կերան ու յագեցան. և եօթը լիքը զամբիւղ կտորտանքների ﬓացորդներ վերցրին։ 38Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին՝ չհաշուած կանանց ու երեխաներին։ 39Երբ նա ժողովրդի բազմութիւնը արձակեց, նաւակ բարձրացաւ ու եկաւ Մագդաղիայի սահմանները։

16 Փարիսեցիներն ու սադուկեցիները մօտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցոյց տայ իրենց երկնային ﬕ նշան։ 2Իսկ նա պատասխան տուեց և ասաց նրանց. 3«Չար և շնացող ﬕ սերունդ նշան է ուզում, և սակայն նրան նշան չպիտի տրուի, բացի Յոﬖան մարգարէի նշանից»։ Եւ նրանց թողեց ու գնաց։ 4Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել։ 5Յիսուս նրանց ասաց. «Տեսէ՛ք, զգո՛յշ եղէք սադուկեցիների և փարիսեցիների խմորից»։ 6Աշակերտները իրենց մէջ խորհում էին ու ասում. «Որովհետև հաց չենք վերցրել»։ 7Յիսուս այդ իմացաւ ու ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք։ 8Դեռևս չէ՞ք իմանում և չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. և քանի՞ սակառ վերցրիք. 9ոչ էլ եօթը նկանակը՝ չորս հազարին. և քանի՞ սակառ վերցրիք։ 10Արդ, ինչպէ՞ս չէք իմանում, թէ հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգոյշ լինել փարիսեցիների և սադուկեցիների խմորից»։ 11Այն ժամանակ իմացան, թէ չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ՝ փարիսեցիների և սադուկեցիների ուսուցուﬕց։ 12Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողﬔրը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»։ 13Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, և ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեﬕան, կամ մարգարէներից մէկը»։ 14Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»։ 15Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։ 16Յիսուս պատասխանեց և նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յոﬖանի՛ որդի, որովհետև մարﬕնը և արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է։ 17Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, և այդ վէﬕ վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն։ 18Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, և ինչ որ ﬕ անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում։ Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»։ 19Այն ժամանակ խստիւ պատուիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թէ ինքն է Քրիստոսը։ 20Դրանից յետոյ Յիսուս սկսեց յստակօրէն յայտնել աշակերտներին, թէ պէտք է, որ ինքը Երուսաղէմ գնայ, բազում չարչարանքներ կրի և անարգուի քահանայապետներից, օրէնսգէտներից, ժողովրդի ծերերից, սպանուի և երրորդ օրը յարութիւն առնի։ 21Եւ Պետրոսը նրան ﬕ կողմ տանելով՝ սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի»։ 22Եւ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետև քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»։ 23Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կաﬔնում է հետևել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը և գայ իմ յետևից. 24որովհետև ով կաﬔնայ իր անձը փրկել, այն կը կորցնի. և ով ինձ համար իր անձը կորցնի, կը գտնի այն։ 25Ի՛նչ օգուտ կ’ունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի։ Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ. 26քանի որ մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ ﬕասին. և այն ժամանակ իւրաքանչիւրին կը հատուցի ըստ իր գործերի։ 27Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, ﬕնչև որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»։

17 Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին և նրա եղբօրը՝ Յովհաննէսին և նրանց հանեց, առանձին, ﬕ բարձր լեռ 2և նրանց առաջ պայծառակերպուեց. և նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը։ 3Եւ ահա նրանց երևացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ։ 4Պետրոսը պատասխան տուեց և ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ ﬔնք այստեղ ենք. եթէ կաﬔնաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»։ 5Եւ ﬕնչ նա դեռ խօսում էր, ահա ﬕ լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից ﬕ ձայն եկաւ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»։ 6Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան և սաստիկ վախեցան։ 7Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք և ﬕ՛ վախեցէք»։ 8Նրանք աչքները բարձրացրին և Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան։ 9Եւ ﬕնչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, ﬕնչև որ մարդու Որդին ﬔռելներից յարութիւն առնի»։ 10Աշակերտները նրան հարցրին և ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»։ 11Յիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Եղիան կը գայ և կը վերահաստատի ամէն ինչ. 12բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ, ինչ որ կաﬔցան, արեցին նրան. նոյնպէս և մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է»։ 13Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց։ 14Երբ ժողովրդի մէջ եկան, ﬕ մարդ մօտեցաւ, ծնկի եկաւ և ասաց. «Տէ՛ր, ողորﬕ՛ր իմ որդուն, որովհետև լուսնոտութիւնից է տառապում և չարաչար տանջւում է. շատ անգամ կրակի մէջ է ընկնում և երբեﬓ՝ ջրի մէջ։ 15Նրան քո աշակերտների մօտ տարայ, և չկարողացան բժշկել»։ 16Յիսուս պատասխան տուեց ու ասաց. «Ո՛վ անհաւատ և մոլորուած սերունդ, ﬕնչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, ﬕնչև ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. նրան ինձ մօ՛տ բեր»։ 17Եւ Յիսուս նրան սաստեց, դևը նրանից դուրս եկաւ, և մանուկը հէնց այդ րոպէից բժշկուեց։ 18Այն ժամանակ աշակերտները, առանձին, մօտեցան և Յիսուսին ասացին. «Մենք ինչո՞ւ այն հանել չկարողացանք»։ 19Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեր թերահաւատութեան պատճառով. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք, այս լերանը կ’ասէք՝ տեղափոխուի՛ր այստեղից այնտեղ, և կը տեղափոխուի. և որևէ բան ձեզ համար անհնարին չի լինի։ 20Բայց այս տեսակ դևը այլ կերպ դուրս չի ելնում, եթէ ոչ աղօթքով ու ծոմապահութեամբ»։ 21Եւ ﬕնչ նրանք Գալիլիայում դեռ շրջում էին, Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, 22ու նրան պիտի սպանեն, և նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»։ Եւ նրանք շատ տխրեցին։ 23Երբ նրանք Կափառնայում եկան, երկդրաﬔան տուրքը պահանջողները մօտեցան Պետրոսին և ասացին. «Ձեր վարդապետը երկդրաﬔանը չի՞ տալիս»։ Եւ Պետրոսն ասաց՝ այո՛։ 24Եւ երբ տուն մտան, Յիսուս կանխեց նրան ու ասաց. «Քեզ ինչպէ՞ս է թւում, Սիմո՛ն. ազգերի թագաւորները հարկերը կամ տուրքը ուﬕ՞ց են առնում, իրենց որդիների՞ց, թէ՞ օտարներից»։ 25Եւ երբ ասաց՝ օտարներից, Յիսուս նրան ասաց. «Ապա ուրեﬓ որդիներն ազատ են։ 26Բայց որպէսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ ծով ու կարթ գցի՛ր, և առաջին ձուկը, որ դուրս կ’ելնի, վերցրո՛ւ ու բա՛ց նրա բերանը և ﬕ արծաթ դրամ կը գտնես. այն ա՛ռ և իմ ու քո տեղ նրանց կը տաս»։

18 Այն օրը աշակերտները մօտեցան Յիսուսին և ասացին. «Մեզնից ո՞վ է ﬔծ երկնքի արքայութեան մէջ»։ 2Եւ Յիսուս իր մօտ կանչեց ﬕ մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ 3ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի։ 4Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա՛ է ﬔծ։ 5Եւ ով որ իմ անունով ﬕ այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կ’ընդունի։ 6Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, և նա սուզուի ծովի խորքը։ 7Վա՜յ աշխարհին՝ գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի ﬕջոցով կը գայ գայթակղութիւնը։ 8Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս և յաւիտենական կրակի մէջ ընկնես։ 9Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն և դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու ﬕականի մտնես կեանք, քան երկու աչք ունենաս և ընկնես գեհենի կրակը։ 10Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. 11որովհետև մարդու Որդին եկաւ փրկելու կորածը»։ 12«Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ ﬕ մարդ հարիւր ոչխար ունենայ, և նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լերան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին։ 13Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կ’ուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն։ 14Այսպէս՝ իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի»։ 15«Եթէ եղբայրդ քո դէմ ﬔղանչի, գնա յանդիմանի՛ր նրան, երբ դու և նա ﬔնակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր։ 16Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին և կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ։ 17Իսկ եթէ նրանց էլ չլսի, կ’ասես հաւատացեալների ժողովում. իսկ եթէ նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպէս հեթանոսը և մաքսաւորը։ 18Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապէք երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում։ Եւ ինչ որ արձակէք երկրի վրայ, թող արձակուած լինի երկնքում։ 19Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը ﬕաբանուեն երկրի վրայ որևէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողﬕց, որ երկնքում է. 20որովհետև ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»։ 21Այն ժամանակ Պետրոսը մօտեցաւ նրան ու ասաց. «Տէ՛ր, քանի՞ անգամ, եթէ եղբայրս իմ դէմ ﬔղանչի, պէտք է ներեմ նրան. ﬕնչև եօ՞թն անգամ»։ 22Յիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թէ՝ ﬕնչև եօթն անգամ, այլ՝ ﬕնչև եօթանասուն անգամ եօթը»։ 23«Այսպէս, երկնքի արքայութիւնը նմանւում է ﬕ թագաւորի, որ կաﬔցաւ ծառաների հետ իր հաշիւները կարգադրել։ 24Եւ երբ սկսեց հաշիւն ընդունել, նրա մօտ բերուեց տասը հազար քանքարի ﬕ պարտապան։ 25Եւ քանի որ նա վճարելու բան չունէր, նրա տէրը հրամայեց վաճառել նրան և նրա կնոջն ու որդիներին և այն ամէնը, ինչ նա ունէր, և պարտքը հատուցել։ 26Եւ ծառան գետին ընկնելով՝ երկրպագում էր նրան և ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, և բոլորը կը վճարեմ քեզ»։ 27Այդ ծառայի տէրը, գթալով, արձակեց նրան և պարտքը նրան շնորհեց։ 28Իսկ ծառան դուրս ելնելով՝ գտաւ իր ծառայակիցներից մէկին, որ իրեն հարիւր դահեկան պարտք էր։ Եւ նրան բռնելով՝ խեղդում էր ու ասում. «Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես»։ 29Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան և ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, և կը վճարեմ քեզ»։ 30Իսկ սա չէր կաﬔնում. գնաց նրան բանտ նետել տուեց, ﬕնչև որ պարտքը վճարէր։ 31Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտﬔցին և եկան ու իրենց տիրոջը պատﬔցին այն ամէնը, ինչ եղել էր։ 32Այն ժամանակ տէրը կանչեց նրան և ասաց. «Չա՛ր ծառայ, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ. 33իսկ պէտք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպէս ես էլ քեզ գթացի»։ 34Եւ նրա տէրը բարկանալով՝ նրան յանձնեց դահիճներին, ﬕնչև որ հատուցէր բոլոր պարտքերը։ 35Նոյնը պիտի անի ձեզ և իմ Հայրը, որ երկնքում է, եթէ ձեզանից իւրաքանչիւրը սրտանց չների իր եղբօրը՝ նրա յանցանքները»։

19 Եւ երբ Յիսուս աւարտեց այս խօսքերը, Գալիլիայից տեղափոխուեց և եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի ﬕւս կողմը։ 2Եւ նրա յետևից բազում ժողովուրդ գնաց, և այնտեղ նրանց բժշկեց։ 3Եւ փարիսեցիները, մօտենալով նրան, փորձեցին և ասացին. «Օրինաւո՞ր է, որ մէկն իր կնոջը արձակի ամէն ﬕ յանցանքի պատճառով»։ 4Նա պատասխանեց նրանց և ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց և ասաց. 5դրա համար տղամարդը պիտի թողնի հօրը և մօրը ու պիտի գնայ իր կնոջ յետևից. և երկուսը մէկ մարﬕն պիտի լինեն։ 6Ապա ուրեﬓ՝ ոչ թէ երկու, այլ մէկ մարﬕն են։ Արդ, ինչ որ Աստուած ﬕացրեց, մարդը թող չբաժանի»։ 7Նրան ասացին. «Իսկ Մովսէսը ինչո՞ւ ﬔզ պատուիրեց ապահարզանի թուղթ տալ ու արձակել»։ 8Յիսուս նրանց ասաց. «Մովսէսը ձեր խստասրտութեան պատճառով ձեզ թոյլ տուեց արձակել ձեր կանանց, բայց սկզբից այդպէս չի եղել։ 9Սակայն ասում եմ ձեզ, թէ ով իր կնոջն արձակում է, և դա պոռնկութեան պատճառով չէ, և ուրիշին է առնում, շնանում է. շնանում է և նա, ով արձակուածին է առնում»։ 10Իր աշակերտները նրան ասացին. «Եթէ այդպիսին է պարագան մարդու և կնոջ համար, լաւ է չամուսնանալ»։ 11Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրուած է. 12որովհետև կան ներքինիներ, որոնք իրենց մօր որովայնից այդպէս են ծնուել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողﬕց են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայութեան համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի»։ 13Այն ժամանակ նրա մօտ մանուկներ բերուեցին, որ նրանց վրայ ձեռք դնի ու աղօթք անի. իսկ նրա աշակերտները սաստում էին բերողներին։ 14Յիսուս ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին և ﬕ՛ արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետև երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է»։ 15Եւ նրանց վրայ ձեռք դրեց ու այդտեղից գնաց։ 16Եւ ահա մէկը մօտենալով նրան՝ ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»։ 17Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէ՛կ է բարին. եթէ կաﬔնում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»։ 18Նա ասաց. «Որո՞նք»։ Յիսուս նրան ասաց. «Մի սպանիրը, ﬕ շնանարը, ﬕ գողանարը, սուտ ﬕ վկայիրը, 19քո հօրն ու մօրը ﬔծարիրը և քո ընկերոջը քո անձի պէս պիտի սիրեսը»։ 20Երիտասարդը նրան ասաց. «Այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»։ 21Յիսուս նրան ասաց. «Եթէ կաﬔնում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցուածքը ու տո՛ւր աղքատներին. և երկնքում գանձեր կ’ունենաս. և դու արի՛ իմ յետևից»։ 22Երբ երիտասարդը այս խօսքը լսեց, տրտմած գնաց. որովհետև շատ հարստութիւն ունէր։ 23Յիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժուարութեամբ կը մտնի երկնքի արքայութիւնը։ 24Դարձեալ ասում եմ ձեզ՝ աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թէ հարուստը՝ Աստծու արքայութիւնը»։ 25Երբ աշակերտները այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կը կարողանայ փրկուել»։ 26Յիսուս նրանց նայեց և ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամէն ինչ կարելի է»։ 27Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահա՛ւասիկ, ﬔնք թողեցինք ամէն բան և եկանք քո յետևից. արդ, ﬔնք ի՞նչ կ’ունենանք»։ 28Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետևից, երկրորդ գալստեան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կը նստի, դուք էլ կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին։ 29Եւ ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ և յաւիտենական կեանքը պիտի ժառանգի։ 30Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, և վերջիններ՝ առաջին»։

20 «Երկնքի արքայութիւնը նման է ﬕ տանուտէրի, որ առաւօտեան ելաւ իր այգու համար մշակներ վարձելու։ 2Եւ մշակների օրավարձը մէկ դահեկան սակարկելով՝ նրանց ուղարկեց իր այգին։ 3Եւ առաւօտեան ժամը իննի մօտ դուրս ելնելով՝ տեսաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում։ 4Նրանց էլ ասաց. «Դո՛ւք էլ գնացէք իմ այգին, և ինչ որ արժան է, կը տամ ձեզ»։ 5Նրանք ևս գնացին։ Եւ դարձեալ դուրս ելնելով կէսօրին ու կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ՝ նոյն ձևով արեց։ 6Եւ ժամը հինգի մօտ դուրս ելնելով՝ գտաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին. նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»։ 7Նրան ասացին. «Որովհետև ﬔզ ոչ ոք չվարձեց»։ Նրանց ասաց. «Դո՛ւք էլ գնացէք այգին, և ինչ որ արժան է, կը ստանաք»։ 8Եւ երբ երեկոյ եղաւ, այգու տէրը իր գործավարին ասաց. «Կանչի՛ր մշակներին և տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից ﬕնչև առաջինները»։ 9Երբ եկան ժամը հինգի մօտ վարձուածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ։ 10Առաջիններն էլ գալով՝ կարծում էին, թէ աւելի կը ստանան, բայց նրանք էլ իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացան։ 11Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում. 12«Դրանք՝ այդ վերջինները, մէկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հաւասար արեցիր ﬔզ, որ տարանք օրուայ ծանրութիւնը և տօթը»։ 13Նա պատասխանեց նրանցից մէկին և ասաց. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մէկ դահեկանի սակարկեցիր. 14ստացի՛ր քոնը և գնա՛. այս վերջիններին կաﬔնում եմ տալ որքան և քեզ. 15ﬕթէ իրաւունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարուելու, ինչպէս կաﬔնում եմ։ Կամ թէ՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ»։ 16Այսպէս, վերջինները առաջին պիտի լինեն, և առաջինները՝ վերջին. որովհետև բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները»։ 17Երբ Յիսուս Երուսաղէմ էր բարձրանում, Տասներկուսին առանձին իր հետ վերցրեց և ճանապարհին ասաց նրանց. 18«Ահաւասիկ Երուսաղէմ ենք բարձրանում, և մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետերին ու օրէնսգէտներին. և նրան մահուան պիտի դատապարտեն 19ու նրան հեթանոսներին պիտի մատնեն՝ ծաղրուելու, ծեծուելու և խաչը հանուելու համար, սակայն նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»։ 20Այն ժամանակ նրան մօտեցաւ Զեբեդէոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ ﬕասին. նա երկրպագում էր ու նրանից ﬕ բան ուզում։ 21Եւ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»։ Կինն ասաց նրան. «Ասա՛, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում և ﬕւսը՝ ձախ կողմում»։ 22Յիսուս պատասխանեց և ասաց. «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խﬔլ այն բաժակը, որը ես խﬔլու եմ. կամ՝ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»։ Նրան ասացին՝ կարող ենք։ 23Յիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կը խմէք, և այն մկրտութեամբ, որով ես մկրտւում եմ, կը մկրտուէք, բայց նստեցնել իմ աջ և ձախ կողﬔրում՝ ես չէ, որ կը տամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրուած է իմ Հօրից»։ 24Եւ տասը աշակերտները, այս լսելով, բարկացան երկու եղբայրների վրայ։ 25Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, և ﬔծաﬔծները իշխում են նրանց վրայ։ 26Ձեր մէջ ևս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կը կաﬔնայ ﬔծ լինել, ձեր ծառան պիտի լինի. 27և ձեզնից ով կը կաﬔնայ առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի. 28ինչպէս որ մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու և իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»։ 29Եւ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Յիսուսի յետևից բազում ժողովուրդ գնաց։ 30Եւ ահա երկու կոյրեր նստած էին ճանապարհի եզերքին։ Երբ լսեցին, թէ Յիսուս անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորﬕ՛ր ﬔզ, Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի»։ 31Եւ ամբոխը յանդիմանեց նրանց, որ լռեն։ Իսկ նրանք առաւել ևս աղաղակում էին ու ասում. «Ողորﬕ՛ր ﬔզ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի»։ 32Յիսուս տեղում կանգ առաւ, կանչեց նրանց և ասաց. «Ի՞նչ էք կաﬔնում, որ ձեզ անեմ»։ 33Նրան ասացին. «Որ ﬔր աչքերը բացուեն, Տէ՛ր»։ 34Եւ գթալով՝ Յիսուս դիպաւ նրանց աչքերին, և նրանք իսկոյն տեսան ու գնացին նրա յետևից։

21 Երբ Երուսաղէﬕն մօտեցան և եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. 2«Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ կը գտնէք կապուած ﬕ էշ և նրա հետ՝ ﬕ քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ։ 3Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կ’ասէք, որ Տիրոջը պէտք են. և նա իսկոյն դրանք կ’ուղարկի»։ 4Բայց այս բոլորը եղաւ, որպէսզի կատարուի մարգարէի խօսքը, որ ասում է. 5«Ասացէ՛ք Սիոնի դստերը, ահա դէպի քեզ է գալիս քո թագաւորը՝ հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրայ»։ 6Աշակերտները գնացին և արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայել էր. 7և էշն ու քուռակը բերեցին, նրանց վրայ զգեստներ գցեցին. և նա նստեց դրանց վրայ։ 8Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ։ 9Առաջից և յետևից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»։ 10Եւ երբ նա մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը դղրդաց, և ասում էին՝ ո՞վ է սա։ 11Իսկ ժողովրդի բազմութիւնն ասում էր. «Սա Յիսուս մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է»։ 12Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնուﬓեր էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները։ 13Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»։ 14Տաճարի մէջ կոյրեր և կաղեր Յիսուսին մօտեցան, և նա բժշկեց նրանց։ 15Երբ քահանայապետներն ու օրէնսգէտները տեսան այն սքանչելիքները, որ նա արեց, և մանուկներին, որ տաճարի մէջ աղաղակում էին ու ասում՝ օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, բարկացան. 16և ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»։ Յիսուս նրանց ասաց. «Այո՛, դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»։ 17Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս, դէպի Բեթանիա. և այնտեղ գիշերեց։ 18Եւ առաւօտեան երբ քաղաք վերադարձաւ, քաղց զգաց։ 19Եւ ճանապարհի վրայ ﬕ թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն և նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ ﬕայն՝ տերև։ Եւ թզենուն ասաց. «Այսուհետև քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»։ Եւ նոյն պահին թզենին չորացաւ։ 20Երբ աշակերտները այս տեսան, զարմացան ու ասացին. «Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ»։ 21Յիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ հաւատ ունենաք և չերկմտէք, ոչ ﬕայն կ’անէք այդ թզենուն պատահածը, այլ թէկուզ և այդ լերանն ասէք՝ ելի՛ր ու ծոﬖ ընկիր, այն կը կատարուի։ 22Եւ ամէն ինչ, որ ուզէք աղօթքի մէջ հաւատով, կը ստանաք»։ 23Եւ երբ տաճար եկաւ, ﬕնչ ուսուցանում էր, նրան մօտեցան քահանայապետները, ժողովրդի ծերերը և ասացին. «Ի՞նչ իշխանութեամբ ես այդ անում, և ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»։ 24Յիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Ես էլ ձեզ ﬕ բան հարցնեմ. եթէ ինձ ասէք, ես էլ ձե՛զ կ’ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում։ 25Յովհաննէսի մկրտութիւնը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թէ՞՝ մարդկանցից»։ Նրանք իրար մէջ խորհուրդ էին անում ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, ﬔզ կ’ասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. 26իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետև բոլորն էլ Յովհաննէսին որպէս մարգարէ են ընդունում»։ 27Պատասխանեցին Յիսուսին ու ասացին՝ չգիտենք։ Նա էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»։ 28«Բայց ինչպէ՞ս է ձեզ թւում. ﬕ մարդ երկու որդի ունէր։ Առաջինին մօտենալով՝ նա ասաց. «Որդեա՛կ, գնա՛ այսօր աշխատի՛ր այգում»։ 29Սա պատասխանեց ու ասաց. «Գնում եմ, տէ՛ր». ու չգնաց։ 30Մօտեցաւ ﬕւսին էլ և նոյնն ասաց։ Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»։ Բայց յետոյ զղջաց և գնաց այգին։ 31Արդ, երկուսից ո՞վ կատարեց հօր կամքը»։ Նրանք ասացին՝ վերջինը։ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսաւորներ ու պոռնիկներ ձեզնից առաջ պիտի հասնեն արքայութիւն, 32որովհետև Յովհաննէսը արդարութեան ճանապարհով եկաւ, և նրան չհաւատացիք. իսկ մաքսաւորներ ու պոռնիկներ հաւատացին նրան. և դուք այդ տեսաք և յետոյ էլ չզղջացիք, որ նրան հաւատայիք»։ 33«Լսեցէ՛ք ﬕ այլ առակ. ﬕ տանուտէր կար, որ այգի տնկեց և այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց և աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին և գնաց հեռու երկիր։ 34Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն։ 35Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին։ 36Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թուով աւելի, քան առաջինները։ Եւ սրանց էլ նոյնն արեցին։ 37Յետոյ նրանց մօտ ուղարկեց իր որդուն ու ասաց՝ թերևս իմ այս որդուց ամաչեն։ 38Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին՝ սա է ժառանգը, եկէք սպանենք սրան և սրա ժառանգութիւնը ﬔնք սեփականացնենք։ 39Եւ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս և սպանեցին։ 40Արդ, երբ այգու տէրը գայ, այդ մշակներին ի՞նչ կ’անի»։ 41Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կ’ոչնչացնի և այգին կը տայ այլ մշակների, որոնք նրան կը տան պտուղներն իրենց ժամանակին»։ 42Յիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբևիցէ չէ՞ք կարդացել՝ այն վէմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղաւ անկիւնաքար. Տիրոջից եղաւ այս, և ﬔր աչքին սքանչելի է։ 43Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կը վերցուի Աստծու արքայութիւնը և կը տրուի այն ազգին, որ պտղաբեր կը դարձնի այն։ 44Եւ ով այս վէﬕ վրայ ընկնի, կը փշրուի, և ում վրայ այն ընկնի, նրան կը ճզﬕ»։ 45Երբ քահանայապետները և օրէնսգէտներ ու փարիսեցիներ նրա առակները լսեցին, իմացան, որ իրենց համար ասաց։ 46Եւ ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ իբրև մարգարէ էին ընդունում նրան։

22 Յիսուս դարձեալ պատասխանեց և առակներով ասաց նրանց. 2«Երկընքի արքայութիւնը նմանուեց ﬕ թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց։ 3Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ։ 4Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրաւիրուածներին ասացէ՛ք՝ ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները և իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի»։ 5Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն իր ագարակը, մէկն իր առևտրին. 6ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին։ 7Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ և իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին և այրեց նրանց քաղաքը։ 8Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին։ 9Արդ, գնացէ՛ք հրապարակները և ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի»։ 10Եւ ծառաները ճանապարհների վրայ ելնելով՝ հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին. և հարսանիքը լցուեց հրաւիրուածներով։ 11Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ ﬕ մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. 12«Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»։ Եւ նա պապանձուեց։ 13Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը և դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց և ատաﬓերի կրճտում. 14որովհետև կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»։ 15Այն ժամանակ փարիսեցիները գնացին խորհուրդ արեցին նրա մասին, թէ ինչպէս խօսքերով նրան որոգայթ լարեն։ 16Եւ նրա մօտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց՝ հերովդէսականների հետ ﬕասին և ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախօս ես և Աստծու ճանապարհը ճշմարտութեամբ ես ուսուցանում. և ոչ մէկից չես քաշւում ու ոչ ﬕ մարդու աչառութիւն չես անում։ 17Արդ, ասա՛ ﬔզ, ինչպէ՞ս է քեզ թւում. պէ՞տք է հարկ տալ կայսրին, թէ՞՝ ոչ»։ 18Յիսուս հասկացաւ նրանց խորամանկութիւնն ու ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր, 19ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»։ Եւ նրանք ﬕ դահեկան բերեցին։ 20Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւﬓ է»։ 21Նրանք ասացին՝ կայսրինը։ Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն»։ 22Երբ այս լսեցին, զարմացան և թողեցին նրան ու գնացին։ 23Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տուեցին նրան ու ասացին. 24«Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ՝ եթէ մէկն անժառանգ ﬔռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի և իր եղբօրը զաւակ հասցնի։ 25Մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ ու ապա ﬔռաւ. և որովհետև զաւակ չունէր, կնոջն իր եղբօրը թողեց։ 26Նոյնպէս և երկրորդը և երրորդը, ﬕնչև եօթներորդը։ 27Բոլորից յետոյ կինն էլ ﬔռաւ։ 28Արդ, յարութեան ժամանակ եօթից ո՞ւմ կին կը լինի նա, քանի որ բոլորն էլ նրան իբրև կին ունեցան»։ 29Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում և ո՛չ էլ Աստծու զօրութիւնը. 30որովհետև յարութեան ժամանակ ո՛չ կին են առնում և ո՛չ էլ մարդու գնում, այլ կը լինեն՝ ինչպէս հրեշտակները երկնքում։ 31Բայց ﬔռելների յարութեան մասին չէ՞ք կարդացել Աստծուց ձեզ ասուածը. 32ե՛ս եմ Աբրահաﬕ Աստուածը, Իսահակի Աստուածը և Յակոբի Աստուածը. և Աստուած՝ ﬔռելների Աստուածը չէ, այլ՝ կենդանիների»։ 33Երբ ժողովուրդը այս լսեց, զարմացաւ նրա ուսուցման վրայ։ 34Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի ﬕ հաւաքուեցին. 35և նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց. 36«Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է ﬔծ»։ 37Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ 38Այս է ﬔծը և առաջին պատուիրանը. 39և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը։ 40Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը և մարգարէները»։ 41Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. 42«Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»։ Նրան ասացին՝ Դաւթի։ 43Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր և ասում է. 44«Տէրն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, ﬕնչև որ քո թշնաﬕներին դնեմ քո ոտքերի տակ իբրև պատուանդան»։ 45Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»։ 46Եւ ոչ ոք նրան ﬕ բառ պատասխան չկարողացաւ տալ։ Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան ﬕ որևէ բան հարցնել։

23 Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդին և իր աշակերտներին ու ասաց. 2«Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները. 3ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք և պահեցէ՛ք, բայց ﬕ՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում։ 4Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում և դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կաﬔնում շարժել դրանք։ 5Եւ իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները և երկարացնում են իրենց զգեստների ծոպերը։ 6Սիրում են ընթրիքների ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները և հրապարակներում ողջոյններ առնել 7ու մարդկանցից կոչուել՝ ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ։ 8Բայց դուք որևէ մէկին ուսուցիչ ﬕ՛ կոչէք, որովհետև ձեր ուսուցիչը մէկ է, և դուք բոլորդ եղբայրներ էք։ 9Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր ﬕ՛ կոչէք, որովհետև մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է։ 10Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետև Քրիստոս է ձեր ուսուցիչը։ 11Եւ ձեզնից ﬔծը ձեր սպասաւորը պիտի լինի։ 12Ով իր անձը բարձրացնում է, կը խոնարհուի. և ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրանայ։ 13Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ և փարիսեցիներիդ, որ երկնքի արքայութիւնը փակում էք մարդկանց առաջ. դուք չէք մտնում և մտնողներին էլ թոյլ չէք տալիս, որ մտնեն։ 14Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ և փարիսեցիներիդ, որ շրջում էք ծովի ու ցամաքի վրայ՝ անգամ մէկին նորահաւատ դարձնելու համար, և երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի անգամ աւելի գեհենի որդի էք դարձնում։ 15Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք՝ ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել։ 16Յիմարնե՛ր և կոյրե՛ր, ի՞նչն է ﬔծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին։ 17Եւ՝ ով որ երդուի սեղանի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի նրա վրայ գտնուող ընծայի վրայ, պարտաւորւում է այն կատարել։ 18Յիմարնե՛ր և կոյրե՛ր, ի՞նչն է ﬔծ՝ ընծա՞ն, թէ՞ սեղանը, որ սրբագործում է ընծան։ 19Իսկ արդ, ով որ երդուեց սեղանի վրայ, երդուած կը լինի նրա վրայ և այն աﬔնի վրայ, որ սեղանի վրայ է։ 20Եւ ով երդուեց տաճարի վրայ, երդուած կը լինի նրա և նրա մէջ բնակուող Աստծու վրայ։ 21Եւ ով երդուեց երկնքի վրայ, երդուած կը լինի Աստծու աթոռի և նրա վրայ նստողի վրայ։ 22Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ և փարիսեցիներիդ, որ տալիս էք անանուխի և սաﬕթի ու չամանի տասանորդը, բայց թողել էք օրէնքի աﬔնից կարևորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը և հաւատը. հարկ էր այս անել և այն չթողնել։ 23Կո՛յր առաջնորդներ, որ մժղուկները քամում էք և ուղտերը կուլ էք տալիս։ 24Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ և փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում էք, ﬕնչ ներսից նրանք լի են ձեր գողութեամբ և անժուժկալութեամբ։ 25Կո՛յր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի և պնակի ներսը, որպէսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի։ 26Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ և փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, ﬕնչ ներսից լի են ﬔռելների ոսկորներով և աﬔնայն ապականութեամբ։ 27Նոյնպէս և դուք, դրսից մարդկանց արդար էք երևում, ﬕնչ ներսից լի էք կեղծաւորութեամբ և անօրէնութեամբ։ 28Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ և փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիﬓերն էք շինում և արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք. 29«Եթէ ﬔնք ﬔր հայրերի օրօք լինէինք, մարգարէների սպանութեանը մասնակից չէինք լինի»։ 30Ապա ուրեﬓ դուք ինքներդ ձեր մասին վկայում էք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին։ 31Ուրեﬓ դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը»։ 32«Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից։ 33Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք և խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, 34որպէսզի ձեր վրայ ընկնի ﬔղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից ﬕնչև արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի և զոհասեղանի ﬕջև։ 35Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ»։ 36«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին և քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կաﬔցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թևերի տակ, բայց չկաﬔցաք։ 37Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ. 38բայց ձեզ ասում եմ, որ այսուհետև ինձ այլևս չէք տեսնի, ﬕնչև որ ասէք՝ օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»։

24 Յիսուս տաճարից դուրս ելած՝ գնում էր. և աշակերտները մօտեցան՝ նրան ցոյց տալու տաճարի շինութիւնները։ 2Եւ նա պատասխանեց ու նրանց ասաց. «Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի ﬓայ քար քարի վրայ, որ չքանդուի»։ 3Եւ ﬕնչ դեռ նստած էր Ձիթենեաց լերան վրայ, աշակերտները առանձին մօտեցան նրան ու ասացին. «Ասա՛ ﬔզ, այդ ե՞րբ կը լինի, և կամ քո գալստեան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կը լինի»։ 4Յիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի. 5որովհետև շատերը կը գան իմ անունով ու կ’ասեն, թէ՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կը մոլորեցնեն։ 6Լսելու էք պատերազﬓերի ձայներ և պատերազﬓերի լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետև պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ։ 7Ազգ ազգի դէմ պիտի ելնի, և թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ։ 8Սակայն այս ամէնը սկիզբն է երկանց։ 9Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն և պիտի սպանեն ձեզ. և իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողﬕց ատելի պիտի լինէք։ 10Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն և ﬕﬔանց պիտի մատնեն ու ﬕﬔանց պիտի ատեն։ 11Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն։ 12Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի։ 13Բայց ով ﬕնչև վերջ համբերեց, նա պիտի փրկուի։ 14Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. և ապա պիտի գայ վախճանը»։ 15«Արդ, երբ տեսնէք սարսափելի սրբապղծութիւնը, - որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի ﬕջոցով, - որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ), 16այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները. 17և ով տանիքի վրայ կը լինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. 18և ով հանդում կը լինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ։ 19Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին։ 20Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմրանը և ոչ էլ շաբաթ օրը. 21որովհետև այդ ժամանակ ﬔծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից ﬕնչև այժմ և այլևս չի էլ լինի։ 22Եւ եթէ այդ օրերը չկարճեցուէին, ոչ ﬕ մարﬕն չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցուեն։ 23Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհաւատաք նրան. 24որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարէներ պիտի ելնեն և ﬔծաﬔծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծու ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի։ 25Ահա ձեզ առաջուց ասացի։ 26Ապա եթէ ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մէջ է, չելնէք, կամ թէ՝ ահա՛ մառանում է, չհաւատաք. 27որովհետև ինչպէս փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է ﬕնչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կը լինի։ 28Ուր որ դիակն է, այնտե՛ղ կը հաւաքուեն արծիւները»։ 29«Այդ օրերի նեղութիւնից անﬕջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, և լուսինը իր լոյսը չպիտի տայ, և աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն։ 30Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երևայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ և բազում փառքով։ 31Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին ﬔծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողﬔրից՝ երկնքի ծագերից ﬕնչև ﬕւս ծագերը»։ 32«Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետև, երբ նրա ոստերը կակղեն, և տերևը ցցուի, կ’իմանաք, որ ամառը մօտ է։ 33Նոյնպէս և դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ։ 34Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, ﬕնչև որ այս ամէնը կատարուի։ 35Երկինք և երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն»։ 36«Բայց այդ օրուայ և ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ՝ ﬕայն Հայրը։ 37Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը. 38որովհետև, ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, - երբ ուտում էին և խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, ﬕնչև այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ, 39ու նրանք բան չիմացան ﬕնչև որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, - այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ։ 40Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, և ﬕւսը պիտի թողնուի։ 41Եւ եթէ երկու կին աղան ﬕ երկանքի վրայ, մէկը պիտի վերցուի, և ﬕւսը պիտի թողնուի։ 42Արթո՛ւն կացէք, որովհետև չգիտէք, թէ ո՛ր ժաﬕն կը գայ ձեր Տէրը։ 43Ա՛յս իմացէք. եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժաﬕն գող կը գայ, կը հսկէր և չէր թողնի, որ իր տունը ծակեն։ 44Դրա համար դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետև այն ժաﬕն, երբ չէք սպասում, մարդու Որդին կը գայ»։ 45«Իսկ ո՞վ է այն հաւատարիմ և իմաստուն ծառան, որին իր տէրը իր ծառաների վրայ կարգեց՝ իր ժաﬕն կերակուր տալու համար նրանց։ 46Երանի՜ է այն ծառային, որին տէրը, գալով, կը գտնի այդպէս արած։ 47Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան կը կարգի իր ամբողջ ունեցուածքի վրայ։ 48Իսկ եթէ չար ծառան իր մտքում ասի՝ իմ տէրը ուշանում է գալ, 49և սկսի իր ծառայակիցներին հարուածել և հարբեցողների հետ ուտի և խﬕ, 50և այդ ծառայի տէրը գայ այն օրը, երբ չէր սպասում, և այն ժաﬕն, երբ չէր իմանում, 51նրան կը սպանի և կեղծաւորների վախճանին կ’արժանացնի. այնտեղ կը լինի լաց ու ատաﬓերի կրճտում»։

25 «Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային և հարսին դիմաւորելու ելան։ 2Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։ 3Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին։ 4Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ ﬕասին ամաններով ձէթ վերցրին։ 5Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին և քուն մտան։ 6Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք։ 7Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան և իրենց լապտերները կարգի բերեցին։ 8Յիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ իւղից տուէ՛ք ﬔզ, որովհետև ահա ﬔր լապտերները հանգչում են»։ 9Իմաստունները պատասխան տուեցին և ասացին. «Գուցէ թէ՛ ﬔզ և թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ և ձեզ համար գնեցէ՛ք»։ 10Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց։ 11Յետոյ եկան ﬕւս կոյսերն էլ ու ասացին. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա»։ 12Նա պատասխան տուեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»։ 13Արթո՛ւն կացէք, որովհետև չգիտէք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը»։ 14«Նոյնպէս, ﬕ մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին և իր ունեցուածքը նրանց տուեց. 15մէկին տուեց հինգ քանքար, ﬕւսին՝ երկու և ﬕ ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան. և գնաց։ 16Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց և հինգ ևս շահեց։ 17Նոյնպէս նա էլ, որ երկուսն առաւ, երկու ևս շահեց։ 18Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց և իր տիրոջ դրամը թաքցրեց։ 19Շատ ժամանակ անց, այն ծառաների տէրը եկաւ և նրանց հետ հաշիւ տեսաւ։ 20Ով հինգ քանքար էր առել, մօտենալով՝ հինգ քանքար ևս տուեց ու ասաց. «Տէ՛ր, հինգ քանքար տուիր ինձ. արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար ևս շահեցի»։ 21Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ և հաւատարի՛մ ծառայ, որովհետև այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ 22Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց. «Տէ՛ր, ինձ երկու քանքար տուիր, ահաւասիկ երկու այլ քանքար ևս, որ դրանց վրայ շահեցի»։ 23Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ և հաւատարի՛մ ծառայ, որովհետև այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ 24Մօտեցաւ նաև նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց. «Տէ՛ր, գիտէի, որ դու ﬕ խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, և հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել. 25վախեցայ. գնացի և թաքցրի քո այս քանքարը հողի մէջ։ Արդ, ահա՛ւասիկ, քոնը՝ քեզ»։ 26Տէրը պատասխան տուեց և ասաց նրան. «Չա՛ր և ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, և հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել. 27դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, և ես, գալով, տոկոսով ﬕասին պահանջէի այն, ինչ որ իﬓ է։ 28Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը և տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի. 29քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի և ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի։ 30Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց և ատաﬓերի կրճտում»։ 31«Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով և բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, 32ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, և նա նրանց ﬕﬔանցից պիտի զատի, ինչպէս ﬕ հովիւ, որ զատում է ոչխարները այծերից։ 33Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին։ 34Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. 35որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, և ինձ ջուր տուիք՝ խﬔլու. օտար էի, և ինձ ձեր մէջ առաք, 36ﬔրկ էի, և ինձ հագցրիք, հիւանդ էի, և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ այցի եկաք»։ 37Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ և ջուր տուեցինք. 38ե՞րբ տեսանք քեզ օտար և ﬔր մէջ առանք, կամ՝ ﬔրկ և հագցրինք. 39ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի»։ 40Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»։ 41Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի և իր հրեշտակների համար. 42որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, և ինձ ջուր չտուիք, 43օտար էի, և ինձ ձեր մէջ չառաք, ﬔրկ էի, և ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, և ինձ տեսնելու չեկաք»։ 44Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ ﬔրկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք»։ 45Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետև այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»։ 46Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք»։

26 Երբ Յիսուս այս բոլոր խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց. 2«Գիտէք, որ երկու օր յետոյ զատիկ է, և մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»։ 3Այն ժամանակ քահանայապետները և օրէնսգէտներն ու ժողովրդի ծերերը հաւաքուեցին Կայիափա անունով քահանայապետի դահլիճը 4և խորհուրդ արեցին, որպէսզի նենգութեամբ բռնեն Յիսուսին ու սպանեն։ 5Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»։ 6Երբ Յիսուս եկաւ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, 7նրան մօտեցաւ ﬕ կին, որ ﬕ շիշ թանկարժէք իւղ ունէր, և թափեց այն նրա գլխին, ﬕնչ նա սեղան էր նստել։ 8Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը, 9քանի որ կարելի էր ﬔծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին»։ 10Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ ﬕ բարի գործ կատարեց. 11աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ ﬕշտ ձեզ հետ չէք ունենայ։ 12Իմ մարﬓի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց։ 13Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Աւետարանը քարոզուի, պիտի պատմուի դրա յիշատակին, նաև ինչ որ դա արեց»։ 14Այն ժամանակ Տասներկուսից մէկը՝ Յուդա Իսկարիովտացի կոչուածը, գնաց քահանայապետների մօտ ու ասաց. 15«Ի՞նչ կը կաﬔնաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»։ Եւ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան։ 16Դրանից յետոյ նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց։ 17Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը աշակերտները մօտեցան Յիսուսին և ասացին. «Ո՞ւր ես կաﬔնում՝ պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես»։ 18Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէ՛ք քաղաք այսինչ անձի մօտ և նրան ասացէ՛ք. «Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մօտեցել է, քեզ մօտ եմ անելու զատիկը իմ աշակերտների հետ ﬕասին»։ 19Եւ աշակերտները արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը։ 20Եւ երբ երեկոյ եղաւ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել։ 21Եւ ﬕնչ նրանք դեռ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկն ինձ մատնելու է»։ 22Եւ նրանք խիստ տխրեցին. նրանցից իւրաքանչիւրն սկսեց ասել նրան. «Միթէ ե՞ս եմ, Տէ՛ր»։ 23Նա պատասխան տուեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մէջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու։ 24Մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրուած է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի մարդու Որդին։ Աւելի լաւ կը լինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»։ 25Յուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Միթէ ե՞ս եմ, Վարդապե՛տ»։ Նրան ասաց՝ դու ասացիր։ 26Եւ ﬕնչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարﬕնը»։ 27Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. 28«Խﬔցէ՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց ﬔղքերի թողութեան համար։ 29Բայց ասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որթատունկի բերքից չեմ խﬕ ﬕնչև այն օրը, երբ ձեզ հետ կը խﬔմ նորը իմ Հօր արքայութեան մէջ»։ 30Եւ օրհներգեցին ու ելան Ձիթենեաց լեռը։ 31Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղուելու էք. որովհետև գրուած է, թէ՝ հովուին պիտի հարուածեմ, և հօտի ոչխարները պիտի ցրուեն։ 32Եւ իմ յարութիւն առնելուց յետոյ, ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա»։ 33Պետրոսը պատասխանեց և ասաց նրան. «Թէպէտ և ամէնքը քո պատճառով գայթակղուեն, սակայն ես չեմ գայթակղուի»։ 34Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»։ 35Պետրոսը նրան ասաց. «Թէ քեզ հետ ﬔռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանայ»։ Նոյնն ասացին բոլոր աշակերտներն էլ։ 36Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ ﬕ տեղ, որի անունը Գեթսեմանի էր, և նրանց ասաց. «Նստեցէ՛ք այդտեղ, ﬕնչև որ գնամ աղօթեմ»։ 37Եւ իր հետ վերցնելով Պետրոսին և Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտﬔլ և տագնապել։ 38Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ ﬓացէք և ինձ հետ հսկեցէ՛ք»։ 39Եւ ﬕ փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կաﬔնում, այլ՝ ինչպէս դու»։ 40Նա եկաւ աշակերտների մօտ և նրանց քնի մէջ գտաւ ու Պետրոսին ասաց. «Այդպէ՜ս, չկարողացա՞ք մէկ ժամ արթուն ﬓալ ինձ հետ։ 41Արթո՛ւն ﬓացէք և աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. հոգիս յօժար է, բայց մարﬕնս՝ տկար»։ 42Դարձեալ, երկրորդ անգամ, Յիսուս գնաց աղօթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խﬔմ. քո կա՛մքը թող լինի»։ 43Եւ գալով՝ դարձեալ նրանց քնի մէջ գտաւ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին։ 44Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց աղօթքի կանգնեց. և դարձեալ նոյն խօսքն ասաց։ 45Այն ժամանակ եկաւ աշակերտների մօտ ու նրանց ասաց. «Ննջեցէ՛ք այսուհետև ու հանգստացէ՛ք, քանի որ ահա ժամը հասել է, և մարդու Որդին ﬔղաւորների ձեռքն է մատնւում։ 46Վե՛ր կացէք գնանք այստեղից. որովհետև ահա հասաւ նա, ով ինձ մատնելու է»։ 47Եւ ﬕնչ նա դեռ այսպէս խօսում էր, ահա Յուդան՝ Տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների և ժողովրդի ծերերի կողﬕց բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով։ 48Եւ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տուել ու ասել. «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրան կը բռնէք»։ 49Եւ սա իսկոյն մօտենալով Յիսուսին՝ ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ». ու նրա հետ համբուրուեց։ 50Իսկ Յիսուս նրան ասաց. «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար»։ Այն ժամանակ, մօտենալով, ձեռք բարձրացրին Յիսուսի վրայ ու նրան բռնեցին։ 51Եւ ահա Յիսուսի հետ գտնուողներից մէկը ձեռքը երկարեց և իր սուրը հանեց ու հարուածեց քահանայապետի ծառային և նրա ականջը կտրեց պոկեց։ 52Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետև, ովքեր սուր են վերցնում, սրով կ’ընկնեն։ 53Եւ կամ կարծո՞ւմ ես, թէ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր։ 54Էլ ինչպէ՞ս պիտի կատարուէին Սուրբ Գրքերում գրուածները, թէ՝ այսպէս պէտք է լինի»։ 55Այն ժամանակ Յիսուս ամբոխին ասաց. «Սրերով և մահակներով իմ դէմ էք ելել՝ բռնելու ինձ իբրև ﬕ աւազակի՞։ Միշտ ձեզ մօտ, տաճարում նստում էի և ուսուցանում, ու ինձ չբռնեցիք. 56բայց այս բոլորը եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»։ Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան։ 57Իսկ նրանք բռնելով Յիսուսին՝ տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր օրէնսգէտներն ու ծերերը հաւաքուել էին։ 58Եւ Պետրոսը հեռուից նրան հետևելով՝ գնաց ﬕնչև քահանայապետի գաւիթը և ներս մտնելով՝ սպասաւորների հետ նստեց՝ տեսնելու համար վախճանը։ 59Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը Յիսուսի մասին սուտ վկայութիւն էին փնտռում, որպէսզի նրան սպանեն, 60բայց ներկայացող բազում սուտ վկաների մէջ չէին գտնում այն։ Յետոյ առաջ եկան երկու սուտ վկաներ. 61ասացին. «Սա ասում էր՝ Աստծու տաճարը կարող եմ քանդել և երեք օրում շինել»։ 62Եւ քահանայապետը վեր կենալով՝ նրան ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, քո մասին ի՞նչ ամբաստանութիւն են անում դրանք»։ 63Եւ Յիսուս լուռ էր ﬓում։ Քահանայապետը խօսեց և նրան ասաց. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստուծով, որ ﬔզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ 64Յիսուս նրան ասաց. «Դու ասացիր։ Բայց ասում եմ ձեզ. այսուհետև մարդու Որդուն կը տեսնէք նստած աﬔնազօր Աստծու աջ կողմում և եկած երկնքի ամպերի վրայով»։ 65Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ինչի՞ են պէտք ﬔզ վկաներ. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։ 66Ի՞նչ է ձեր կամքը»։ Նրանք պատասխանեցին ու ասացին՝ մահապարտ է։ 67Այն ժամանակ թքեցին նրա երեսին, բռունցքով հարուածեցին նրան, և ոմանք էլ ապտակեցին նրան ու ասացին. 68«Մարգարէացի՛ր ﬔզ, դո՛ւ, Քրիստո՛ս, ո՞վ է, որ քեզ հարուածեց»։ 69Իսկ Պետրոսը նստած էր դուրսը՝ գաւթում. ﬕ աղախին մօտեցաւ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ գալիլիացի Յիսուսի հետ էիր»։ 70Նա ուրացաւ բոլորի առաջ ու ասաց. «Չգիտեմ՝ դու ինչ ես խօսում»։ 71Եւ երբ նա գաւթից դուրս ելաւ, նրան տեսաւ ﬕ այլ կին և այնտեղ կանգնածներին ասաց. «Սա էլ Յիսուս Նազովրեցու հետ էր»։ 72Եւ դարձեալ նա երդումով ուրացաւ, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում։ 73Եւ ﬕ քիչ յետոյ այնտեղ գտնուողները, մօտենալով, Պետրոսին ասացին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խօսուածքն էլ քեզ յայտնի է անում»։ 74Այն ժամանակ նա սկսեց նզովք կարդալ ու երդուել, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում։ Եւ իսկոյն աքաղաղը կանչեց։ 75Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի խօսքը, որ նա ասել էր, թէ՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս։ Եւ դուրս ելնելով՝ դառնապէս լաց եղաւ։

27 Երբ առաւօտ եղաւ, բոլոր քահանայապետները և ժողովրդի ծերերը խորհուրդ արեցին Յիսուսի դէմ՝ նրան սպանելու համար։ 2Նրան կապեցին, առան գնացին և յանձնեցին պոնտացի Պիղատոս կուսակալի ձեռքը։ 3Այն ժամանակ Յուդան, որ Յիսուսին մատնել էր, տեսնելով, որ Յիսուս դատապարտուեց, զղջաց, արծաթ դրաﬓերը վերադարձրեց քահանայապետներին և ժողովրդի ծերերին ու ասաց. 4«Մեղանչեցի, որովհետև արդար արիւն մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»։ 5Եւ արծաթ դրաﬓերը նետեց տաճարի մէջ և հեռացաւ ու գնաց ինքն իրեն կախեց։ 6Իսկ քահանայապետները արծաթ դրաﬓերը վերցնելով՝ ասացին. «Օրինաւոր չէ դրանք ընդունել տաճարի գանձանակի մէջ, քանի որ արեան գին են»։ 7Եւ խորհուրդ անելով՝ դրանով գնեցին բրուտի ագարակը՝ որպէս գերեզման օտարների համար։ 8Այդ պատճառով այդ ագարակը կոչուել է Արեան ագարակ՝ ﬕնչև այսօր։ 9Այն ժամանակ կատարուեց, ինչ ասուել էր Երեﬕա մարգարէի բերանով. «Եւ առան երեսուն կտոր արծաթը՝ վաճառուածի գինը, որ նշանակուել էր իսրայէլացիներից, 10և այն տուեցին բրուտի ագարակի համար, ինչպէս Տէրը ինձ հրամայել էր»։ 11Եւ Յիսուս կանգնեց կուսակալի առաջ. կուսակալը հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»։ Եւ Յիսուս ասաց. «Դու ես ասում»։ 12Իսկ երբ նա ամբաստանւում էր քահանայապետների ու ծերերի կողﬕց, ոչինչ չպատասխանեց։ 13Այն ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, ինչքան դրանք քո դէմ են վկայում»։ 14Եւ նրան չպատասխանեց և ոչ ﬕ բան, այնպէս որ կուսակալը շատ զարմացաւ։ 15Սակայն կուսակալը սովորութիւն ունէր տօնի առիթով ժողովրդի համար արձակել ﬕ բանտարկեալ, ում նրանք կաﬔնային։ 16Այն ժամանակ ունէին ﬕ նշանաւոր բանտարկեալ, որի անունը Յեսու Բարաբբա էր։ 17Երբ հաւաքուեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ. Յեսու Բարաբբայի՞ն, թէ՞ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին». 18քանի որ Պիղատոսը գիտէր, որ նախանձից մատնել էին նրան։ 19Եւ ﬕնչ նա ատեան էր նստում, իր կինը նրան լուր ուղարկեց ու ասաց. «Քո և այդ արդարի ﬕջև ոչինչ չկայ, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»։ 20Իսկ քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ Բարաբբային ուզեն և Յիսուսին կորստեան մատնեն։ 21Կուսակալը պատասխան տուեց ու ասաց նրանց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ»։ 22Եւ նրանք ասացին՝ Բարաբբային։ Պիղատոսը նրանց ասաց. «Իսկ ի՞նչ անեմ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին»։ 23Ամէնքը ասացին՝ թող խաչուի։ Եւ նա ասաց. «Ի՞նչ չար բան արեց»։ Եւ նրանք առաւել ևս աղաղակում էին ու ասում՝ թող խաչուի։ 24Եւ Պիղատոսը տեսնելով, թէ ոչինչ չի օգնում, այլ է՛լ աւելի խռովութիւն է լինում, ջուր վերցնելով՝ լուաց ձեռքերը ժողովրդի առաջ ու ասաց. «Այդ արդարի արիւնից ես անմասն եմ. դո՛ւք գիտէք»։ 25Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Դրա արիւնը՝ ﬔր վրայ և ﬔր որդիների վրայ»։ 26Այն ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային և Յիսուսին գանակոծել տալով՝ տուեց նրանց ձեռքը, որ խաչուի։ 27Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին վերցրին տարան ապարանք և ամբողջ գունդը նրա գլխին հաւաքեցին։ 28Մերկացրին նրան և նրա վրայ կարﬕր վերնազգեստ գցեցին։ 29Եւ փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին և ﬕ եղէգ՝ նրա աջ ձեռքին. նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՜յն, հրեաների՛ թագաւոր»։ 30Եւ թքելով նրա վրայ՝ եղէգն առնում էին ու խփում նրա գլխին։ 31Եւ երբ նրան ծաղրուծանակի ենթարկեցին, նրա վրայից հանեցին քղաﬕդը ու նրան հագցրին իր զգեստը. և տարան նրան խաչը հանելու։ 32Եւ դուրս ելնելով՝ գտան կիւրենացի ﬕ մարդ՝ Սիմոն անունով, ու նրան ստիպեցին, որ նա խաչը կրի։ 33Եւ հասնելով Գողգոթա կոչուած տեղը, որ նշանակում է կառափնատեղի, 34Յիսուսին լեղի խառնած գինի տուեցին խﬔլու, և երբ համտեսեց, չկաﬔցաւ խﬔլ։ 35Եւ նրան խաչը հանելով՝ բաժանեցին նրա զգեստները՝ վիճակ գցելով, որպէսզի կատարուի այն խօսքը, որ ասուեց մարգարէի կողﬕց. «Իմ զգեստները բաժանեցին իրենց մէջ և իմ պատմուճանի վրայ վիճակ էին գցում»։ 36Ու նստած՝ նրան պահպանում էին։ 37Եւ նրա գլխի վերևը դրեցին նրա յանցապարտութեան գիրը, թէ՝ սա՛ է Յիսուսը՝ հրեաների թագաւորը։ 38Միևնոյն ժամանակ նրա հետ խաչը հանեցին երկու աւազակներ՝ մէկը նրա աջից, և ﬕւսը՝ ձախից։ 39Եւ մօտով անցնողները հայհոյում էին նրան, շարժում էին գլուխներն ու ասում. 40«Վա՛հ, դու որ քանդում էիր տաճարը և երեք օրից այն շինում, փրկի՛ր քեզ. եթէ Աստծու Որդի ես, իջի՛ր այդ խաչից»։ 41Նոյնպէս և քահանայապետները, օրէնսգէտներով ու ծերերով հանդերձ, ծաղրում էին նրան ու ասում. 42«Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել. եթէ Իսրայէլի թագաւոր է, հիմա թող այդ խաչից իջնի. և դրան կը հաւատանք։ 43Եթէ դա յոյսը դրել էր Աստծու վրայ, թող նա այժմ դրան փրկի, եթէ ուզում է դրան. քանի որ ասաց, թէ՝ Աստծու Որդի եմ»։ 44Նրա հետ խաչուած աւազակներն էլ էին նոյն ձևով նախատում նրան։ 45Եւ կէսօրին ամբողջ երկրի վրայ խաւար եղաւ ﬕնչև ժամը երեքը։ 46Ժամը երեքի մօտ Յիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ։ 47Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Դա Եղիային է կանչում»։ 48Եւ նրանցից մէկը իսկոյն վազեց, քացախով թաթախուած սպունգ վերցրեց և ﬕ եղէգի վրայ անցկացնելով՝ տուեց նրան, որ խﬕ։ 49Իսկ ուրիշներ ասում էին. «Թո՛ղ, տեսնենք, թէ Եղիան կը գա՞յ, որ դրան փրկի»։ 50Եւ Յիսուս դարձեալ բարձր ձայնով աղաղակեց և հոգին աւանդեց։ 51Եւ ահա տաճարի վարագոյրը վերևից ﬕնչև ներքև երկուսի պատռուեց, և երկիրը շարժուեց, և ժայռեր ճեղքուեցին, 52և գերեզմանները բացուեցին, և ննջեցեալ սրբերի բազում մարﬕններ յարութիւն առան 53ու նրա յարութիւնից յետոյ գերեզմաններից ելնելով մտան սուրբ քաղաքը և շատերին երևացին։ 54Իսկ հարիւրապետը և նրանք, որ իր հետ Յիսուսին պահպանում էին, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Արդարև, Աստծու Որդի էր սա»։ 55Այնտեղ շատ կանայք կային, որոնք կանգնած հեռուից նայում էին և որոնք Գալիլիայից եկել էին Յիսուսի յետևից՝ նրան ծառայելու համար. 56նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Յակոբի և Յովսէի մայր Մարիամը և Զեբեդէոսի որդիների մայրը։ 57Երբ երեկոյ եղաւ, եկաւ Յովսէփ անունով արիմաթիացի ﬕ ﬔծահարուստ մարդ, որ Յիսուսին աշակերտել էր։ 58Սա Պիղատոսի մօտ գնալով՝ Յիսուսի մարﬕնը խնդրեց։ Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարﬕնը տրուի։ 59Եւ Յովսէփը, մարﬕնն առնելով, պատեց մաքուր կտաւով 60և դրեց նոր գերեզմանի մէջ, որ փորել էր տուել ժայռի մէջ։ Եւ ﬕ ﬔծ քար, որպէս կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց։ 61Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին և ﬕւս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց։ 62Եւ հետևեալ օրը, որ ուրբաթի յաջորդ օրն է, քահանայապետներն ու փարիսեցիները հաւաքուեցին Պիղատոսի մօտ ու ասացին. 63«Տէ՛ր, յիշեցինք, թէ այն մոլորեցնողը, քանի կենդանի էր, ասում էր, թէ՝ երեք օրից յարութիւն պիտի առնեմ։ 64Արդ, հրամայի՛ր, որ ﬕնչև երեք օր գերեզմանի ապահովութեանը հոգ տարուի. գուցէ աշակերտները գիշերով գան և գողանան նրան ու ժողովրդին ասեն, թէ՝ ﬔռելներից յարութիւն առաւ. և վերջին մոլորութիւնը աւելի վատ լինի, քան առաջինը»։ 65Պիղատոսը նրանց ասաց. «Զինուորներ ունէք. գնացէ՛ք ապահովութեանը հոգ տարէք, ինչպէս որ գիտէք»։ 66Եւ նրանք գնացին գերեզմանի ապահովութեանը հոգ տանելու և վէմը կնքեցին՝ զինուորներ նշանակելով։

28 Շաբաթ օրուայ երեկոյեան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և ﬕւս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ 2Եւ ահա ﬔծ երկրաշարժ եղաւ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մօտեցաւ, դռնից վէմը ﬕ կողմ գլորեց ու նստեց նրա վրայ։ 3Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպէս ձիւնը։ 4Նրա ահից պահապանները խռովուեցին և ﬔռելների պէս եղան։ 5Հրեշտակը խօսեց ու կանանց ասաց. «Դուք ﬕ՛ վախեցէք, գիտեմ, որ փնտռում էք Յիսուսին, որ խաչուեց. 6այստեղ չէ նա, քանի որ յարութիւն առաւ, ինչպէս ինքն ասել էր. եկէ՛ք, տեսէ՛ք այն տեղը, ուր պառկած էր։ 7Եւ իսկոյն գնացէ՛ք, ասացէ՛ք նրա աշակերտներին, թէ յարութիւն առաւ. և ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կը տեսնէք։ Ահա ասացի ձեզ»։ 8Եւ իսկոյն, ահով և ﬔծ ուրախութեամբ, գերեզմանից դուրս ելնելով՝ վազեցին աշակերտներին պատﬔլու։ 9Եւ յանկարծ Յիսուս նրանց դիմացը ելաւ ու ասաց՝ ողջո՜յն ձեզ. և նրանք մօտենալով՝ նրա ոտքերին փարուեցին ու երկրպագեցին նրան։ 10Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Մի՛ վախեցէք. գնացէ՛ք ասացէք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա և այնտեղ ինձ տեսնեն»։ 11Երբ նրանք գնացին, ահա զինուորներից ոմանք քաղաք եկան ու 12քահանայապետներին պատﬔցին այն բոլորը, ինչ որ պատահել էր։ 13Եւ նրանք ծերերի հետ ﬕասին հաւաքուելով՝ խորհուրդ արեցին, շատ դրամ տուեցին զինուորներին ու ասացին. 14«Կ’ասէք, թէ նրա աշակերտները, գիշերով գալով, գողացան նրան, ﬕնչ ﬔնք քնի մէջ էինք։ 15Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնի, ﬔնք նրան կը գոհացնենք և ձեզ հոգսից կ’ազատենք»։ 16Եւ նրանք դրաﬓ առնելով՝ արեցին այնպէս, ինչպէս որ իրենց սովորեցրել էին։ Եւ այս զրոյցը տարածուած է հրեաների մէջ ﬕնչև այսօր։ 17Իսկ տասնմէկ աշակերտները գնացին Գալիլիա, այն լեռը, ուր Յիսուս իրենց հետ ժամադրուել էր։ 18Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին։ 19Եւ Յիսուս մօտենալով՝ խօսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում և երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ 20Գնացէ՛ք ուրեﬓ աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր և Որդու և Սուրբ Հոգու անունով։ 21Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի։ Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ ﬕնչև աշխարհի վախճանը»։

--------------------------------------------------------------------------------

 

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

1 Սկզբից էր Բանը, և Բանը Աստծու մօտ էր, և Բանը Աստուած էր։ 2Նա սկզբից Աստծու մօտ էր։ 3Ամէն ինչ նրանով եղաւ. և առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է։ 4Կեանքը նրանով էր։ Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր։ 5Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, և խաւարը նրան չնուաճեց։ 6Կար ﬕ մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս։ 7Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի լոյսի մասին, որ բոլորը նրա ﬕջոցով հաւատան։ 8Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի լոյսի մասին։ 9Այդ լոյսն էր ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ։ 10Նա աշխարհի մէջ էր, և աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ 11Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին։ 12Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան։ 13Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարﬓի կամքից և ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին։ 14Եւ Բանը մարﬕն եղաւ ու բնակուեց ﬔր մէջ, և տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ։ 15Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա՛ է, որի մասին ասացի։ Նա, որ իմ յետևից էր գալու, ինձնից ﬔծ եղաւ, որովհետև ինձնից առաջ կար»։ 16Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն. 17որովհետև օրէնքը Մովսէսի ﬕջոցով տրուեց, իսկ շնորհը և ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ﬕջոցով եղան։ 18Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի ﬕայն ﬕածին Որդուց, որ Հօր ծոցում է. նա՛ յայտնեց Նրան։ 19Եւ Յովհաննէսի վկայութիւնը այս է. երբ հրեաները Երուսաղէﬕց քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մօտ, որպէսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես, 20նա խոստովանեց առանց վարանելու. խոստովանեց, թէ՝ ես Քրիստոսը չեմ։ 21Ու նրան հարցրին՝ իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես։ Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ։ Իսկ դու մարգարէ՞ն ես։ Նա պատասխանեց՝ ո՛չ։ 22Իսկ ասա՛ ﬔզ՝ դու ո՞վ ես, որպէսզի պատասխան տանենք նրանց, որոնք ﬔզ ուղարկեցին. ի՞նչ ես ասում քո մասին։ 23Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, ինչպէս ասաց Եսայի մարգարէն»։ 24Եւ եկողները փարիսեցիների կողﬕց էին։ 25Նրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթէ դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան և ոչ էլ մարգարէն»։ 26Յովհաննէսը պատասխան տուեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մէջ կայ մէկը, որին դուք չէք ճանաչում, 27որ գալու է իմ յետևից, և որի կօշիկների կապերը արձակելու արժանի չեմ ես»։ 28Այս բանը պատահեց Բեթաբրիայում, Յորդանանի ﬕւս կողմում, ուր գտնւում էր Յովհաննէսը և մկրտում։ 29Հետևեալ օրը նա տեսաւ Յիսուսին, որ գալիս էր դէպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի ﬔղքը։ 30Սա՛ է նա, որի մասին ես ասում էի՝ իմ յետևից գալիս է մէկը, որ ինձնից ﬔծ եղաւ, որովհետև ինձնից առաջ կար։ 31Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայտնի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու»։ 32Յովհաննէսը վկայեց և ասաց. «Տեսայ Հոգին, որ իջնում էր երկնքից որպէս աղաւնի և հանգչում նրա վրայ։ 33Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. «Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում և ﬓում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով»։ 34Եւ ես տեսայ ու վկայեցի, թէ սա՛ է Աստծու Որդին»։ 35Հետևեալ օրը դարձեալ այնտեղ կանգնած էր Յովհաննէսը. նաև՝ իր աշակերտներից երկուսը։ 36Եւ նայելով Յիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահաւասիկ Քրիստոսը՝ Գառն Աստուծոյ»։ 37Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ խօսեց, և գնացին Յիսուսի յետևից։ 38Երբ Յիսուս յետ դարձաւ և տեսաւ նրանց, որ գալիս էին իր յետևից, ասաց նրանց. «Ի՞նչ էք ուզում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանւում է՝ վարդապետ), ո՞ւր է քո օթևանը»։ 39Նա նրանց ասաց. «Եկէ՛ք և տեսէ՛ք»։ Եկան և տեսան, թէ որտեղ էր նրա օթևանը. և այն օրը նրա մօտ գիշերեցին, որովհետև մօտ ժամը չորսն էր։ 40Սիմոն Պետրոսի եղբայր Անդրէասը մէկն էր այն երկուսից, որոնք լսեցին Յովհաննէսի ասածը և գնացին Յիսուսի յետևից։ 41Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային» (որ թարգմանւում է՝ Քրիստոս)։ 42Սա նրան տարաւ Յիսուսի մօտ։ Նայելով նրան՝ Յիսուս ասաց. «Դու Յոﬖանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչուես Կեփաս» (որ թարգմանւում է՝ Պետրոս)։ 43Յաջորդ օրը Յիսուս որոշեց Գալիլիա ﬔկնել. գտաւ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ յետևից»։ 44Եւ Փիլիպպոսը Բեթսայիդայից էր, Անդրէասի և Պետրոսի քաղաքից։ 45Փիլիպպոսը գտնում է Նաթանայէլին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսէսը օրէնքի մէջ և մարգարէները գրել են, գտանք նրան՝ Յիսուսին՝ Յովսէփի որդուն, Նազարէթ քաղաքից»։ 46Նաթանայէլը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարէթից ﬕ որևիցէ լաւ բան դուրս գայ»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։ 47Երբ Յիսուս տեսաւ Նաթանայէլին, որ իր մօտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական ﬕ իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»։ 48Նաթանայէլը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»։ Յիսուս պատասխանեց և ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսայ քեզ»։ 49Նաթանայէլը պատասխան տուեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դո՛ւ ես Աստծու Որդին, դո՛ւ ես Իսրայէլի թագաւորը»։ 50Յիսուս պատասխան տուեց նրան ու ասաց. «Նրա համա՞ր ես հաւատում, որ քեզ ասացի, թէ՝ թզենու տակ տեսայ քեզ. դրանից շատ աւելի ﬔծ բաներ պիտի տեսնես»։ 51Եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնէք երկինքը բացուած և Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս և իջնելիս մարդու Որդու վրայ»։

2 Գալիլիա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար։ Եւ Յիսուսի մայրը այնտեղ էր։ 2Հարսանիքի հրաւիրուեցին նաև Յիսուս և իր աշակերտները։ 3Եւ երբ գինին պակասեց, մայրը Յիսուսին ասաց. «Գինի չունեն»։ 4Եւ Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։ 5Նրա մայրը սպասաւորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արէ՛ք»։ 6Այնտեղ կային քարէ վեց թակոյկներ՝ հրեաների սովորութեան համաձայն մաքրուելու համար. նրանցից իւրաքանչիւրը շուրջ հարիւր լիտր տարողութիւն ունէր։ 7Յիսուս նրանց ասաց. «Լցրէ՛ք այդ թակոյկները ջրով»։ Եւ լցրին բերնէբերան։ 8Եւ ասաց նրանց. «Հիմա վերցրէ՛ք և տարէ՛ք սեղանապետին»։ Եւ նրանք տարան։ 9Եւ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը ու չէր իմանում, թէ որտեղից է (բայց սպասաւորները, որոնք ջուր լցրին, գիտէին), 10խօսեց փեսայի հետ ու ասաց. «Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, և երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու ընտիր գինին ﬕնչև հիմա պահել ես»։ 11Յիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպէս սկիզբը նշանների և յայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հաւատացին նրան։ 12Սրանից յետոյ Յիսուս Կափառնայում իջաւ իր մօր և իր եղբայրների հետ. և այնտեղ ﬓաց ﬕայն ﬕ քանի օր։ 13Հրեաների զատիկը մօտ էր, և Յիսուս Երուսաղէմ ելաւ։ 14Եւ տաճարի մէջ գտաւ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ և աղաւնիներ, ինչպէս նաև՝ լումայափոխներ, որ նստած էին։ 15Եւ չուանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաև՝ ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրաﬓերը ցիր ու ցան արեց և նրանց սեղանները շուռ տուեց։ 16Իսկ աղաւնի վաճառողներին ասաց. «Դրանք այստեղից վերցրէ՛ք և իմ Հօր Տունը վաճառատան ﬕ՛ վերածէք»։ 17Նրա աշակերտները յետոյ յիշեցին, որ գրուած է. «Քո Տան նկատմամբ իմ նախանձախնդրութիւնը ինձ պիտի ուտի»։ 18Հրեաները նրան ասացին. «Ի՞նչ նշան ցոյց կը տաս ﬔզ, թէ իրաւունք ունես այդ բանն անելու»։ 19Պատասխանեց նրանց Յիսուս և ասաց. «Քանդեցէ՛ք այդ տաճարը, և երեք օրուայ ընթացքում այն կը վերականգնեմ»։ 20Հրեաները նրան ասացին. «Քառասունվեց տարում շինուեց այս տաճարը, իսկ դու երե՞ք օրում այն վերականգնում ես»։ 21Բայց նա իր մարﬓի տաճարի մասին էր խօսում։ 22Իսկ երբ ﬔռելներից յարութիւն առաւ, նրա աշակերտները յիշեցին, թէ այդ է, որ ասել էր. և հաւատացին Գրքին ու այն խօսքին, որ Յիսուս ասել էր։ 23Եւ երբ Յիսուս զատկի տօնին Երուսաղէմում էր գտնւում, շատեր հաւատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր։ 24Բայց Յիսուս անձամբ վստահութիւն չունէր նրանց նկատմամբ, որովհետև ինքն աﬔնքին ճանաչում էր 25և կարիք չկար, որ որևէ մէկը վկայէր մարդու մասին, քանի որ ինքն արդէն գիտէր, թէ ինչ կար մարդու հոգու մէջ։

3 Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով ﬕ մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր։ 2Սա գիշերով եկաւ նրա մօտ ու նրան ասաց. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»։ 3Յիսուս պատասխանեց և ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»։ 4Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել ﬕ մարդ, որ ծեր է. ﬕթէ կարելի՞ է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնուել»։ 5Յիսուս պատասխան տուեց և ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել. 6որովհետև մարﬓից ծնուածը մարﬕն է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի։ 7Դու ﬕ՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել. 8որովհետև քաﬕն ուր ուզում է՝ փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է և ամէն ոք, որ Հոգուց է ծնուած»։ 9Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպէ՞ս կարող է լինել»։ 10Յիսուս պատասխանեց և ասաց նրան. «Դո՛ւ ես Իսրայէլի վարդապետ և այդ չգիտե՞ս։ 11Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խօսում ենք, ինչ որ գիտենք, և վկայում ենք, ինչ որ տեսել ենք, և ﬔր վկայութիւնը չէք ընդունում։ 12Իսկ արդ, եթէ երկրաւոր բաներ ասացի ձեզ, և չէք հաւատում, ապա ինչպէ՞ս պիտի հաւատաք, եթէ երկնաւոր բաներ ասեմ։ 13Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ նա, որ իջաւ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր։ 14Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ, 15որպէսզի, ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի. 16քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ ﬕնչև իսկ իր ﬕածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. 17որովհետև Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի։ 18Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, և ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծու ﬕածին Որդու անուանը չհաւատաց։ 19Եւ դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետև իրենց գործեր ը չար էին. 20որովհետև, ով չարիք է գործում, ատում է լոյսը և չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան։ 21Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստուծով կատարուեցին»։ 22Այնուհետև Յիսուս և իր աշակերտները Հրէաստանի երկիրը եկան, և նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում։ 23Յովհաննէսն էլ մկրտում էր Այենոնում, Երուսաղէﬕ մօտ, որովհետև այնտեղ շատ ջրեր կային, և մարդիկ գալիս ու մկրտւում էին, 24քանի դեռ Յովհաննէսին չէին բանտարկել։ 25Եւ Յովհաննէսի աշակերտների ու ﬕ հրեայի ﬕջև մաքրութեան մասին ﬕ հարց ծագեց։ 26Նրանք եկան Յովհաննէսի մօտ և նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Յորդանանի ﬕւս կողմում քեզ հետ էր, և որի մասին դու վկայեցիր, ահաւասիկ նա մկրտում է, և ամէնքը գալիս են նրա մօտ»։ 27Յովհաննէսը պատասխանեց և ասաց. «Մարդն իրենից որևէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրուած չէ։ 28Դուք ինքներդ էք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկուած եմ նրա առաջից։ 29Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, ﬔծապէս ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ, այս ուրախութիւնը, որ իﬓ է, կատարեալ է։ 30Պէտք է, որ նա ﬔծանայ, իսկ ես՝ նուազեմ»։ 31«Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է աﬔնքից. նա, որ այս երկրից է, երկրաւոր է և երկրաւոր բաների մասին է խօսում։ 32Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայութիւնը ոչ ոք չի ընդունում։ 33Ով ընդունում է նրա վկայութիւնը, հաստատած կը լինի, որ Աստուած ճշմարիտ է, 34քանի որ նա, ում Աստուած ուղարկեց, Աստծու խօսքերն է խօսում. որովհետև Աստուած Հոգին տալիս է առանց չափի։ 35Հայրը սիրում է Որդուն և ամէն ինչ տուել է նրա ձեռքը։ 36Ով հաւատում է Որդուն, ընդունում է յաւիտենական կեանքը, իսկ ով չի հնազանդւում Որդուն, կեանք չի տեսնի, այլ նրա վրայ կը ﬓայ Աստծու բարկութիւնը»։

4 Երբ Յիսուս իմացաւ, որ փարիսեցիները լսել են, թէ ինքն աւելի շատ աշակերտներ է դարձնում և մկրտում, քան Յովհաննէսը 2(թէպէտև ոչ թէ Յիսուս ինքն էր մկրտում, այլ՝ նրա աշակերտները), 3թողեց Հրէաստան երկիրը և վերստին եկաւ Գալիլիա։ 4Եւ անհրաժեշտ էր, որ նա անցնէր Սամարիայով։ 5Նա գալիս է Սամարիայի ﬕ քաղաքը, որի անունն էր Սիւքար, մօտիկ այն գիւղին, որ Յակոբը տուել էր իր որդուն՝ Յովսէփին։ 6Եւ այնտեղ Յակոբի աղբիւրը կար։ Եւ Յիսուս ճանապարհից յոգնած՝ նստեց աղբիւրի մօտ. կէսօր էր։ 7Սամարիայից ﬕ կին է գալիս ջուր հանելու. Յիսուս նրան ասում է. 8«Ինձ խﬔլու ջուր տուր» (քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպէսզի ուտելիք գնեն)։ 9Սամարացի կինը նրան ասում է. «Դու, որ հրեայ ես, ինչպէ՞ս ինձնից՝ սամարացի կնոջից, խﬔլու ջուր ես ուզում» (որովհետև հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում)։ 10Յիսուս նրան պատասխանեց և ասաց. «Եթէ դու գիտենայի՜ր Աստծու պարգևները, և թէ ով է, որ քեզ ասում է՝ «Ինձ խﬔլու ջուր տուր», գուցէ ինքդ արդարև նրանից կ’ուզէիր, և նա քեզ կենդանի ջուր կը տար»։ 11Կինը նրան ասաց. «Տէ՛ր, սակայն դու դոյլ իսկ չունես, և այս ջրհորը խորն է. ուրեﬓ դու որտեղի՞ց կ’ունենաս կենդանի ջուր։ 12Միթէ դու աւելի ﬔ՞ծ մէկն ես, քան ﬔր հայրը՝ Յակոբը, որ այս ջրհորը ﬔզ տուել է և ինքն էլ խﬔլ է սրանից. նաև՝ իր որդիներն ու իր հօտերը»։ 13Յիսուս նրան պատասխանեց և ասաց. «Ով որ այս ջրից խﬕ, նորից կը ծարաւի, բայց ով որ խﬕ այն ջրից, որ ես եմ տալու նրան, յաւիտեան չպիտի ծարաւի։ 14Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մէջ կը լինի բխող ջրի աղբիւր յաւիտենական կեանքի համար»։ 15Կինը ասաց նրան. «Տէ՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որպէսզի չծարաւեմ և այստեղ չգամ ջուր հանելու»։ 16Յիսուս նրան ասաց. «Գնա՛, ամուսնուդ կանչի՛ր և արի՛ այստեղ»։ 17Կինը պատասխան տուեց նրան և ասաց. «Ամուսին չունեմ»։ Յիսուս նրան ասաց. «Լա՛ւ ասացիր, թէ՝ ամուսին չունեմ, 18որովհետև հինգ մարդ ես փոխել և ում հետ, որ այժմ ապրում ես, քո ամուսինը չէ. այդ ճիշտ ասացիր»։ 19Կինը նրան ասաց. «Տէ՛ր, ինձ թւում է, թէ դու մարգարէ ես։ 20Մեր հայրերը այս լերան վրայ երկրպագութիւն արեցին, իսկ դուք ասում էք, թէ ﬕայն Երուսաղէﬓ է այն տեղը, ուր արժան է երկրպագել»։ 21Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, հաւատա՛ ինձ, որ կը գայ ժամանակը, երբ ո՛չ այս լերան վրայ և ո՛չ էլ Երուսաղէմում կ’երկրպագեն Հօրը։ 22Դուք երկրպագում էք նրան, ում չգիտէք, իսկ ﬔնք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետև փրկութիւնը հրեաներից է։ 23Բայց կը գայ ժամանակը, և արդէն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կ’երկրպագեն Հօրը հոգով և ճշմարտութեամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում։ 24Հոգի է Աստուած, և նրա երկրպագուները պէտք է հոգով և ճշմարտութեամբ երկրպագեն»։ 25Կինը ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան՝ Քրիստոս կոչուածը, կը գայ. երբ նա գայ, ﬔզ ամէն ինչ կը պատﬕ»։ 26Յիսուս նրան ասաց. «Այդ ես եմ, որ խօսում եմ քեզ հետ»։ 27Եւ այդ խօսքի վրայ նրա աշակերտները եկան և զարմանում էին, որ նա խօսում էր այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թէ՝ ի՞նչ ես ուզում կամ ի՞նչ ես խօսում նրա հետ։ 28Կինը թողեց իր սափորը և քաղաք գնաց ու ասաց մարդկանց. 29«Եկէք տեսէ՛ք ﬕ մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ. արդեօք նա՞ է Քրիստոսը»։ 30Նրանք ելան քաղաքից և գալիս էին նրա մօտ։ 31Եւ ﬕնչ նրանք դեռ չէին եկել, աշակերտներն աղաչում էին նրան ու ասում. «Ռաբբի՛, հա՛ց կեր»։ 32Նա ասաց նրանց. «Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտէք»։ 33Աշակերտները իրար մէջ ասում էին՝ արդեօք մէկը դրան ուտելու բա՞ն է բերել։ 34Յիսուս նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա՛, ով ինձ ուղարկել է, և կատարեմ նրա գործը։ 35Չէ՞ որ դուք էք ասում, թէ չորս աﬕս ևս կայ, որ հունձը գայ. ահա ես ձեզ ասում եմ. բարձրացրէ՛ք ձեր աչքերը և տեսէ՛ք արտերը, որ սպիտակել են և հասել հնձի համար։ 36Եւ ով հնձում է, վարձ է ստանում ու յաւիտենական կեանքի համար պտուղ է կուտակում, որպէսզի սերմանողն ու հնձողը հաւասարապէս ցնծան։ 37Հէնց սրանով է ճշմարիտ այն խօսքը, թէ՝ ա՛յլ է սերմանողը և ա՛յլ՝ հնձողը։ 38Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրայ աշխատանք չէիք թափել. ուրիշներ աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մէջ մտաք»։ 39Եւ սամարացիների այդ քաղաքից շատեր հաւատացին նրան այն կնոջ խօսքի համար, որ վկայեց, թէ՝ ինձ ասաց այն բոլորը, ինչ ես արել էի։ 40Իսկ երբ սամարացիները նրա մօտ եկան, աղաչում էին, որ իրենց մօտ ﬓայ. և նա այնտեղ ﬓաց երկու օր։ 41Ուրիշ շատեր էլ նրան հաւատացին՝ իր խօսքի համար. 42և կնոջն ասում էին. «Այսուհետև քո խօսքերի համար չէ, որ հաւատում ենք, որովհետև ﬔնք ինքներս լսեցինք նրանից և գիտենք, թէ նա՛ է ճշմարտապէս Փրկիչն աշխարհի»։ 43Եւ երկու օր յետոյ նա ելաւ այնտեղից և գնաց Գալիլիա. 44քանի որ Յիսուս ինքն իսկ վկայել էր, թէ մարգարէն իր գաւառում պատիւ չունի։ 45Սակայն, երբ նա Գալիլիա եկաւ, գալիլիացիները նրան ընդունեցին, որովհետև նրանք ևս տեսել էին այն բոլոր նշանները, որ նա արեց Երուսաղէմում՝ տօնի ժամանակ, քանի որ նրանք էլ էին եկել տօնին։ 46Յիսուս դարձեալ եկաւ Գալիլիայի Կանա քաղաքը, ուր ջուրը գինու էր վերածել։ Պալատական ﬕ պաշտօնատար կար, որի որդին հիւանդ էր Կափառնայումում։ 47Երբ նա լսեց, թէ Յիսուս Հրէաստանից Գալիլիա է եկել, եկաւ նրա մօտ և աղաչում էր, որ Կափառնայում իջնի ու իր որդուն բժշկի, քանի որ ﬔրձիմահ էր։ 48Յիսուս նրան ասաց. «Եթէ նշաններ և զարմանալի գործեր չտեսնէք, չէք հաւատում»։ 49Պաշտօնատարը նրան ասաց. «Տէ՛ր, իջի՛ր, քանի դեռ իմ որդին չի ﬔռել»։ 50Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»։ Եւ մարդը հաւատաց Յիսուսի ասած խօսքին ու գնաց։ 51Եւ ﬕնչդեռ նա իջնում էր, նրա ծառաները ընդառաջ ելան նրան, աւետիս տուեցին և ասացին, թէ նրա տղան կենդանի է։ 52Նա հարցրեց նրանց, թէ ո՞ր ժաﬕն ապաքինուեց։ Նրան ասացին. «Երէկ, յետﬕջօրէի ժամը մէկին ջերմը նրան թողեց»։ 53Հայրը գիտակցեց, որ այդ ժաﬕն էր, երբ Յիսուս նրան ասաց՝ քո որդին կենդանի է։ Եւ հաւատաց ինքը, ու իր ամբողջ ընտանիքը։ 54Այս դարձեալ երկրորդ նշանն է, որ արեց Յիսուս՝ Հրէաստանից Գալիլիա գալուց յետոյ։

5 Դրանից յետոյ հրեաների տօնն էր, և Յիսուս Երուսաղէմ ելաւ։ 2Եւ Երուսաղէմում, Ոչխարների աւազանի մօտ ﬕ տեղ կար, որ եբրայերէն անուանւում էր Բեթհեզդա՝ հինգ սրահներով, 3որոնց մէջ պառկած էր ﬕ ﬔծ բազմութիւն հիւանդների, կոյրերի, կաղերի և գօսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնուելուն։ 4Եւ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր աւազանը և ջրերը խառնում. և ով ջրերի խառնուելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկւում էր՝ հիւանդութիւնից նշան անգամ չպահելով։ 5Այնտեղ կար ﬕ մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիւանդ էր։ 6Երբ Յիսուս տեսաւ, որ նա պառկած ընկած է, և իմացաւ, որ դա շատ ժամանակից ի վեր էր, նրան ասաց. «Կաﬔնո՞ւմ ես առողջ լինել»։ 7Հիւանդը պատասխանեց նրան. «Տէ՛ր, ոչ ոք չունեմ, որ, երբ ջրերը խառնուեն, ինձ աւազանի մէջ իջեցնի. և ﬕնչ ես դանդաղում եմ, մէկ ուրիշն ինձնից աւելի առաջ է իջնում»։ 8Յիսուս նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛»։ 9Եւ մարդը առողջացաւ, վեր կացաւ, վերցրեց իր մահիճը և ման էր գալիս. և այն օրը շաբաթ էր։ 10Հրեաները բժշկուած մարդուն ասացին. «Շաբաթ օր է և օրինաւոր չէ, որ վերցնես մահիճդ»։ 11Նա նրանց ասաց. «Նա, որ ինձ բժշկեց, նա՛ ինձ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛»։ 12Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը և շրջի՛ր»։ 13Իսկ բժշկուածը չէր իմանում, թէ ո՛վ է նա, որովհետև Յիսուս այդտեղից ամբոխի պատճառով հեռացել էր։ 14Այնուհետև Յիսուս նրան գտաւ տաճարում ու ասաց նրան. «Ահաւասիկ առողջացար, այլևս ﬕ՛ ﬔղանչիր, որպէսզի ﬕ աւելի չար բան չպատահի քեզ»։ 15Մարդը գնաց և հրեաներին պատﬔց, թէ՝ Յիսուս էր, որ ինձ բժշկեց։ 16Եւ հրեաները Յիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ բաները։ 17Սակայն Յիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Իմ Հայրը ﬕնչև այժմ գործում է, ուրեﬓ ես ևս գործում եմ»։ 18Դրա համար հրեաները առաւել ևս ուզում էին նրան սպանել, որովհետև ոչ ﬕայն չէր պահում շաբաթը, այլ նաև Աստծուն կոչում էր իր Հայրը և իր անձը Աստծուն հաւասար էր դասում։ 19Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն, ինչ տեսնում է, թէ Հայրը կատարում է, որովհետև ինչ որ Հայրն է անում, նոյնը նրա նման և Որդին է գործում, 20քանի որ Հայրը սիրում է Որդուն, և այն ամէնը, ինչ ինքն է անում, ցոյց է տալիս նրան. և նրան ցոյց կը տայ սրանից շատ աւելի ﬔծ գործեր, որոնց վրայ դուք կը զարմանաք. 21որովհետև, ինչպէս որ Հայրը յարութիւն է տալիս ﬔռելներին և կենդանացնում է, նոյնպէս և Որդին կենդանացնում է՝ ում կաﬔնայ։ 22Սակայն Հայրը ոչ մէկին չի դատում, այլ ամէն դատաստան տուել է իր Որդուն, 23որպէսզի ամէնքը պատուեն Որդուն, ինչպէս պատւում են Հօրը։ Ով Որդուն չի պատւում, չի պատւում և Հօրը՝ նրան առաքողին։ 24Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով իմ խօսքը լսում է ու հաւատում է նրան, ով ինձ առաքեց, ընդունում է յաւիտենական կեանքը և չի դատապարտւում, այլ մահուանից կեանք անցաւ։ 25Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կը գայ ժամանակ, և արդէն իսկ եկել է, երբ ﬔռելները կը լսեն Աստծու Որդու ձայնը, և նրանք, որ կը լսեն, կ’ապրեն, 26որովհետև, ինչպէս Հայրն ինքն իր մէջ կեանք ունի և կեանք է տալիս, նոյնպէս և Որդուն տուեց ինքն իր մէջ կեանք ունենալ և տալ։ 27Եւ նրան իշխանութիւն տուեց դատաստան անելու, քանի որ մարդու Որդի է. 28դրա վրայ ինչո՞ւ էք զարմանում, որովհետև կը գայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա ձայնը 29և դուրս կը գան. ովքեր բարի գործեր են արել՝ կեանքի յարութեան համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի յարութեան համար։ 30Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ, ինչպէս լսում եմ Հօրից՝ դատում եմ, և իմ դատաստանը արդար է, որովհետև ոչ թէ իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, ով ինձ առաքեց»։ 31«Եթէ ես եմ վկայում իմ մասին, իմ վկայութիւնը հաւաստի չէ։ 32Ուրիշն է, որ վկայում է իմ մասին. և դուք գիտէք, որ հաւաստի է այն վկայութիւնը, որ նա վկայեց իմ մասին։ 33Յովհաննէսի մօտ դուք մարդ ուղարկեցիք, և նա վկայեց ճշմարտութիւնը։ 34Բայց ես մարդկանցից չէ, որ վկայութիւն եմ առնում, այլ այս ասում եմ, որ դուք փրկուէք։ 35Յովհաննէսն էր ճրագը, որ վառուած էր և լոյս էր տալիս, և դուք կաﬔցաք ﬕառժամանակ ցնծալ նրա լոյսով։ 36Բայց ես աւելի ﬔծ վկայութիւն ունեմ, քան Յովհաննէսինը. այն գործերը, որ Հայրն ինձ տուեց, որ կատարեմ, այդ նոյն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, թէ Հայրն է ուղարկել ինձ։ 37Եւ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ է վկայել իմ մասին. դուք ո՛չ նրա ձայնն էք երբևէ լսել և ո՛չ էլ նրա երեսն էք տեսել։ 38Եւ ո՛չ էլ նրա խօսքն ունէք ձեր մէջ բնակուած, որովհետև, ում նա ուղարկեց, դուք նրան չէք հաւատում։ 39Քննեցէ՛ք Գրքերը, քանի որ կարծում էք, թէ նրանցով յաւիտենական կեանք կ’ունենաք։ Բայց այդ Գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետև դուք կարծում էք, թէ յաւիտենական կեանք ունէք։ 40Եւ դուք չէք կաﬔնում դէպի ինձ գալ, որպէսզի կեանք ունենաք։ 41Ես մարդկանցից փառք չեմ առնում։ 42Բայց գիտեմ ձեզ, որ Աստծու հանդէպ սէր չունէք ձեր մէջ։ 43Ես եկայ իմ Հօր անունով, և ինձ չէք ընդունում։ Եթէ ուրիշ մէկը գայ իր անունով, նրան կ’ընդունէք։ 44Դուք ինչպէ՞ս կարող էք հաւատալ, քանի որ իրարից էք փառք առնում և չէք որոնում այն փառքը, որ ﬕակ Աստծուց է գալիս։ 45Մի՛ կարծէք, որ ես Հօր մօտ ձեզ պիտի ամբաստանեմ. կայ մէկը, որ որպէս ամբաստանող կը կանգնի ձեր դէմ՝ Մովսէ՛սը, որի վրայ դուք յոյս էք դրել. 46որովհետև, եթէ դուք հաւատայիք Մովսէսին, կը հաւատայիք այդ դէպքում ուրեﬓ և ինձ, քանի որ նա հէնց իմ մասին է գրել. 47իսկ եթէ նրա գրածներին չէք հաւատում, իմ խօսքերին ինչպէ՞ս պիտի հաւատաք»։

6 Այնուհետև Յիսուս Գալիլիայի՝ Տիբերական ծովի հանդիպակաց կողﬓ անցաւ. 2և նրա յետևից բազում ժողովուրդ էր գնում, որովհետև տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիւանդների վրայ։ 3Յիսուս լեռ բարձրացաւ և նստեց այնտեղ իր աշակերտների հետ։ 4Եւ մօտ էր զատիկը՝ հրեաների տօնը։ 5Յիսուս իր աչքերը վեր բարձրացրեց և տեսաւ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մօտ։ Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գնենք, որ դրանք ուտեն»։ 6Այս ասում էր՝ նրան փորձելու համար, բայց ինքը գիտէր, թէ ինչ էր անելու։ 7Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարիւր դահեկանի հաց դրանց չի բաւարարի, թէկուզ և իւրաքանչիւր ոք ﬕ կտոր վերցնի»։ 8Նրա աշակերտներից մէկը՝ Անդրէասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան. 9«Այստեղ ﬕ պատանի կայ, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսչափ մարդկանց համար»։ 10Յիսուս ասաց. «Նստեցրէ՛ք մարդկանց»։ Այնտեղ առատ խոտ կար։ Եւ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին։ 11Եւ Յիսուս հացն առաւ ու գոհութիւն յայտնեց Աստծուն և բաշխեց նստածներին։ Նոյն ձևով և ձկներից՝ որչափ որ կաﬔցան։ 12Եւ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հաւաքեցէ՛ք այդ ﬓացած կտորները, որպէսզի ոչ ﬕ բան չկորչի»։ 13Հաւաքեցին և լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որ ավելացել էր ուտողներից։ 14Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա՛ է ճշմարիտ մարգարէն, որ աշխարհ էր գալու»։ 15Երբ Յիսուս իմացաւ, որ գալու են իրեն բռնել տանելու, որպէսզի իրեն թագաւոր անեն, դարձեալ ﬕայնակ դէպի լեռը գնաց։ 16Եւ երբ երեկոյ եղաւ, նրա աշակերտները ծովեզերք իջան։ 17Եւ նաւակ նստելով՝ գալիս էին դէպի ծովի ﬕւս կողմը, դէպի Կափառնայում։ Եւ երբ մութն ընկաւ, Յիսուս դեռ իրենց մօտ չէր եկել. 18և ծովը հողﬕ ուժգին փչելուց փոթորկւում էր։ 19Երբ շուրջ հինգ կամ վեց կիլոﬔտր թիավարելուց յետոյ տեսան Յիսուսին, որ քայլում էր ծովի վրայով և նաւակին մօտեցել էր, սաստիկ վախեցան։ 20Եւ նա ասաց նրանց. «Ես եմ, ﬕ՛ վախեցէք»։ 21Եւ ուզում էին նրան նաւակի մէջ առնել. և նաւակը շուտով հասաւ այն տեղը, ուր գնում էին։ 22Յաջորդ օրը, ժողովուրդը, որ ﬓացել էր ծովի այն կողմը, տեսաւ, որ այնտեղ այլ նաւակ չկայ, բացի ﬕայն մէկից, որի մէջ մտել էին Յիսուսի աշակերտները, իսկ Յիսուս իր աշակերտների հետ նաւակ չէր մտել, այլ ﬕայն իր աշակերտներն էին գնացել։ 23Սակայն Տիբերիայից ուրիշ նաւակներ էլ գալիս էին մօտ այն տեղին, ուր հացն էին կերել։ 24Ուրեﬓ, երբ ժողովուրդը տեսաւ, որ Յիսուս այդտեղ չէ և ոչ էլ՝ նրա աշակերտները, նաւակներ նստեցին և եկան Կափառնայում՝ Յիսուսին փնտռելու։ 25Եւ երբ նրան գտան ծովի ﬕւս կողմում, ասացին նրան. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»։ 26Յիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտռում էք ոչ թէ նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից և կշտացաք։ 27Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը ﬓում է յաւիտենական կեանքի համար, և որը մարդու Որդին կը տայ ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած»։ 28Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»։ 29Յիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հաւատաք նրան, ում նա ուղարկեց»։ 30Նրան ասացին. «Ի՞նչ նշան կ’անես, որ տեսնենք և հաւատանք, ի՞նչ գործ կը գործես։ 31Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպէս որ գրուած է. «Երկնքից նրանց հաց տուեց ուտելու»»։ 32Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսէսը չէ, որ ձեզ երկնքից հաց տուեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից. 33որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կեանք է տալիս աշխարհին»։ 34Նրան ասացին. «Տէ՛ր, ամէն ժամ տո՛ւր ﬔզ այդ հացը»։ 35Յիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, և ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի։ 36Բայց ես ձեզ ասել եմ, թէ ինձ տեսաք և չէք հաւատում։ 37Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կը գան ինձ մօտ, և ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ անի. 38որովհետև ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ ուղարկեց։ 39Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն առնել տամ նրանց։ 40Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն և հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. և ես նրան վերջին օրը յարութիւն առնել տամ»։ 41Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետև ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը։ 42Եւ ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը ﬔնք ճանաչում ենք։ Իսկ արդ, ինչպէ՞ս է ասում՝ ես երկնքից իջայ»։ 43Յիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Մի՛ քրթﬓջէք իրար մէջ. 44ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը յարութիւն առնել կը տամ։ 45Մարգարէների գրքերում գրուած է. «Եւ ամէնքը Աստծուց ուսած կը լինեն»։ Ամէն ոք, որ լսում է Հօրից և ուսանում է, գալիս է դէպի ինձ։ 46Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ ﬕայն նա, որ Աստծուց է, նա՛ է տեսել Հօրը։ 47Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը։ 48Ես եմ կենաց հացը։ 49Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն ﬔռան։ 50Այս է երկնքից իջած հացը, որպէսզի, ով որ սրանից ուտի, չﬔռնի։ 51Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. 52թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ’ապրի. և այն հացը, որ ես կը տամ, իմ մարﬕնն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»։ 53Հրեաները իրար հետ բուռն կերպով վիճում էին և ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարﬕնը ﬔզ տալ՝ ուտելու»։ 54Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չուտէք մարդու Որդու մարﬕնը և չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ։ 55Ով ուտում է իմ մարﬕնը և ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. և ես նրան վերջին օրը յարութիւն առնել պիտի տամ, 56քանի որ իմ մարﬕնը ճշմարիտ կերակուր է, և իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք։ 57Ով ուտում է իմ մարﬕնը և ըմպում իմ արիւնը, կը բնակուի իմ մէջ, և ես՝ նրա մէջ։ 58Ինչպէս Հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ Հօր ﬕջոցով. և ով ուտում է ինձ, նա էլ կ’ապրի իմ ﬕջոցով։ 59Այս է հացը, որ երկնքից է իջած. ոչ այնպէս, ինչպէս մանանան, որը ձեր հայրերը կերան և ﬔռան. ով այս հացն ուտում է, կ’ապրի յաւիտեան»։ 60Նա այս բաներն ասաց Կափառնայուﬕ մէջ ժողովարանում ուսուցանելիս։ 61Եւ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խօսքը. ո՞վ կարող է այն լսել»։ 62Յիսուս երբ ինքն իրենից իմացաւ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Այդ ձեզ գայթակղեցնո՞ւմ է. 63իսկ արդ, եթէ տեսնէք մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր. . . »։ 64«Հոգին է կենդանարար. մարﬕնը ոչ ﬕ բան չի կարող անել։ Այն խօսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է և կեանք։ 65Բայց ձեր մէջ կան ոմանք, որ չեն հաւատում»։ Քանի որ Յիսուս սկզբից գիտէր, թէ ովքեր են նրանք, որ չեն հաւատում, և ով է նա, որ մատնելու է իրեն, ասաց. 66«Դրա համար ձեզ ասացի, թէ ոչ ոք չի կարող գալ ինձ մօտ, եթէ այդ իմ Հօրից տրուած չէ նրան»։ 67Դրա վրայ՝ նրա աշակերտներից շատերը յետ քաշուեցին և այլևս նրա հետ չէին շրջում։ 68Յիսուս տասներկու աշակերտներին ասաց. «Միթէ դո՞ւք էլ ուզում էք գնալ»։ 69Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տէ՛ր, ո՞ւմ մօտ պիտի գնանք։ Դու յաւիտենական կեանքի խօսքեր ունես։ 70Եւ ﬔնք հաւատացինք և ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ 71Յիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. և ձեզանից մէկը սատանայ է»։ 72Նա խօսում էր Իսկարիովտացու՝ Սիմոնի որդի Յուդայի մասին, որովհետև հէնց նա էր մատնելու նրան. և Տասներկուսից մէկն էր։

7 Դրանից յետոյ Յիսուս շրջում էր Գալիլիայում, քանի որ չէր կաﬔնում Հրէաստանում շրջել, որովհետև հրեայ առաջնորդները ուզում էին սպանել նրան։ 2Հրեաների Տաղաւարահարաց տօնը մօտ էր։ 3Եւ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա՛ Հրէաստան, որպէսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես. 4որովհետև չկայ մէկը, որ թաքուն գործի և դեռ ուզենայ իրեն համարձակ ներկայացնել. եթէ այդ գործերն անում ես, ուրեﬓ յայտնի՛ր քեզ աշխարհին». 5քանի որ եղբայրներն իսկ դեռևս չէին հաւատացել նրան։ 6Յիսուս նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը ﬕշտ պատրաստ է։ 7Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ աշխարհի մասին, թէ մարդկանց գործերը չար են։ 8Դուք գնացէ՛ք այդ տօնին, ես այդ տօնին չեմ գնում, որովհետև իմ ժամանակը դեռ չի լրացել»։ 9Երբ այս ասաց, ինքը ﬓաց այնտեղ, Գալիլիայում։ 10Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տօնին, բայց ոչ յայտնապէս, այլ՝ թաքուն։ 11Իսկ հրեաները նրան փնտռում էին այդ տօնի ժամանակ և ասում էին՝ ո՞ւր է նա։ 12Եւ ժողովրդի բազմութեան մէջ նրա մասին քրթﬓջիւն կար. ոմանք ասում էին՝ լաւն է, ուրիշներ ասում էին՝ չէ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է։ 13Եւ հրեայ առաջնորդների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խօսում։ 14Տօնակատարութեան կէսին Յիսուս տաճար ելաւ և ուսուցանում էր։ 15Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս գիտէ Գրուածքները, քանի որ բնաւ չի սովորել»։ 16Յիսուս նրանց պատասխան տուեց ու ասաց. «Իմ ուսուցուﬓ իմը չէ, այլ՝ նրանը, ով ինձ ուղարկեց։ 17Եթէ մէկը ուզում է նրա կամքը կատարել, կ’իմանայ այս ուսուցման մասին, թէ Աստծո՞ւց է արդեօք, թէ՞ ես ինքս ինձնից եմ խօսում։ 18Ով ինքն իրենից է խօսում, իր համար է փառք փնտռում, իսկ ով փնտռում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մէջ սուտ բան չկայ։ 19Օրէնքը ձեզ Մովսէսը չտուե՞ց, բայց ձեզնից ոչ ոք Օրէնքը չի կատարում։ 20Ինչո՞ւ էք ուզում ինձ սպանել»։ Ժողովուրդը պատասխան տուեց ու ասաց. «Քո մէջ դև կայ, ո՞վ է ուզում քեզ սպանել»։ 21Յիսուս պատասխան տուեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, և ամէնքդ զարմացել էք։ 22Մովսէսը դրա համար ձեզ տուեց թլփատութիւնը (թէև այդ ոչ թէ Մովսէսից էր, այլ՝ հայրերից)։ 23Եւ շաբաթ օրով մարդ էք թլփատում։ Իսկ արդ, եթէ մարդը շաբաթ օրով թլփատւում է, որպէսզի Մովսէսի Օրէնքը չխախտուի, իմ վրա՞յ էք բարկացած, որ շաբաթ օրով ﬕ ամբողջ մարդ բժշկեցի։ 24Աչքներիդ երևացածի պէս ﬕ՛ դատէք, այլ ուղի՛ղ դատաստան արէք»։ 25Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում էին սպանել։ 26Իսկ ահաւասիկ բացայայտօրէն խօսում է, և դրան բան չեն ասում. գուցէ արդարև իշխանաւորներն էլ ճանաչեցին, թէ սա՛ է Քրիստոսը։ 27Բայց ﬔնք սրան գիտենք, թէ որտեղից է. իսկ Քրիստոս երբ որ գայ, ոչ ոք չի գիտենայ, թէ որտեղից է»։ 28Յիսուս աղաղակեց տաճարի մէջ, ուսուցանում էր և ասում. «Ե՛ւ ինձ գիտէք, ե՛ւ գիտէք որտեղից եմ. ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց. նա, որին դուք չգիտէք։ 29Ես գիտեմ նրան, որովհետև նրանից իսկ եմ, և նա՛ ուղարկեց ինձ»։ 30Ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց, որովհետև նրա ժամանակը դեռ չէր հասել։ 31Սակայն բազմութեան ﬕջից շատերը հաւատացին նրան և ասում էին. «Երբ Քրիստոսը գայ, ﬕթէ աւելի՞ նշաններ պիտի անի, քան սա է անում»։ 32Եւ փարիսեցիները նրա մասին ժողովրդի մէջ եղած քրթﬓջիւնները լսեցին. և քահանայապետներն ու փարիսեցիները սպասաւորներ ուղարկեցին, որպէսզի բռնեն նրան։ 33Յիսուս ասաց. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ և ապա գնում եմ նրա մօտ, ով ինձ ուղարկեց։ 34Ինձ կը փնտռէք և չէք գտնի, և ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»։ 35Հրեայ առաջնորդներն իրար ասում էին. «Իսկ դա ո՞ւր պիտի գնայ, որ ﬔնք դրան չգտնենք. ﬕթէ հեթանոսների մէջ ցրուած հրեաների՞ մօտ պիտի գնայ և հեթանոսների՞ն պիտի ուսուցանի։ 36Ի՞նչ է այն խօսքը, որ նա ասաց՝ կը փնտռէք ինձ և չէք գտնի, և ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»։ 37Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ և խﬕ։ 38Ով ինձ հաւատում է, - ինչպէս Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։ 39Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռևս չկար, որովհետև Յիսուս դեռ փառաւորուած չէր։ 40Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին՝ սա՛ է ճշմարիտ մարգարէն. 41ուրիշներն ասում էին՝ սա՛ է Քրիստոսը. իսկ դեռ ուրիշներ ասում էին՝ ﬕթէ Քրիստոս Գալիլիայի՞ց է գալու. 42չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից և Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր։ 43Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ։ 44Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց։ 45Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների և փարիսեցիների մօտ. և սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»։ 46Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ ﬕ մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»։ 47Փարիսեցիները ասացին. «Միթէ դո՞ւք էլ էք մոլորուել։ 48Միթէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որևէ մէկը հաւատա՞ց նրան, 49բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ և նզովեալ է»։ 50Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ և նրանցից մէկն էր, նրանց ասաց. 51«Միթէ ﬔր օրէնքը դատապարտո՞ւմ է մարդուն, եթէ նախ նրանից լսած և կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»։ 52Նրան պատասխանեցին ու ասացին. «Միթէ դո՞ւ էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»։

8 Ապա ամէն ոք իր տունը գնաց։ Իսկ Յիսուս գնաց Ձիթենեաց լեռը։ 2Առաւօտեան նորից տաճար եկաւ. ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մօտ, և ինքն ուսուցանում էր նրանց։ 3Օրէնսգէտներն ու փարիսեցիները բերեցին շնութեան մէջ բռնուած ﬕ կին և նրան մէջտեղ կանգնեցնելով՝ ասացին Յիսուսին. 4«Յանցանքի մէջ բռնուած այս կինը յայտնապէս շնացել է, 5իսկ Օրէնքում Մովսէսը ﬔզ պատուիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, դու դրա մասին ի՞նչ ես ասում»։ 6Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպէսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Յիսուս, ցած նայելով, մատով գետնի վրայ գրում էր։ 7Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր ﬕջից անﬔ՛ղը նախ թող քար գցի դրա վրայ»։ 8Եւ դարձեալ ցած նայելով՝ գետնի վրայ գրում էր։ 9Եւ այս լսելով՝ մէկ առ մէկ ելնում գնում էին՝ տարիքաւորներից ﬕնչև փոքրերը։ Եւ Յիսուս ﬕայն ﬓաց ու կինը՝ կանգնած նրա առաջ։ 10Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։ 11Եւ սա ասաց՝ ո՛չ, Տէ՛ր։ Եւ Յիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետև ﬕ՛ ﬔղանչիր»։ 12Յիսուս դարձեալ խօսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետևից է գալիս, խաւարի ﬕջով չի քայլի, այլ կ’ընդունի կենաց լոյսը»։ 13Փարիսեցիները նրան ասացին. «Դու քո անձի մասին ես վկայում, և քո վկայութիւնը հաւաստի չէ»։ 14Յիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Թէպէտ ես վկայում եմ իմ անձի մասին, իմ վկայութիւնը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թէ որտեղից եկայ և ուր եմ գնում։ Բայց դուք չգիտէք՝ որտեղից եմ գալիս կամ ուր եմ գնում։ 15Դուք ըստ մարﬓի էք դատում, ես ոչ ոքի չեմ դատում. 16թէկուզ և մէկին դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև ﬔնակ չեմ, այլ՝ ես եմ և ինձ հետ է նաև իմ Հայրը, որ ինձ ուղարկեց։ 17Եւ ձեր օրէնքում իսկ գրուած է, թէ երկու մարդու վկայութիւնը ճշմարիտ է։ 18Ես նա եմ, որ վկայում եմ իմ մասին, և վկայում է իմ մասին Հայրը, որ ինձ ուղարկեց»։ 19Նրան ասացին. «Ո՞ւր է քո Հայրը»։ Յիսուս պատասխան տուեց և ասաց նրանց. «Ո՛չ ինձ էք ճանաչում և ո՛չ էլ իմ Հօրը. եթէ ինձ ճանաչէիք, թերևս իմ Հօրն էլ կը ճանաչէիք»։ 20Յիսուս այս խօսքերը խօսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետև նրա ժամը դեռ չէր հասել։ 21Յիսուս դարձեալ նրանց ասաց. «Ես գնում եմ, և դուք ինձ կը փնտռէք և ձեր ﬔղքերի մէջ կը ﬔռնէք, քանի որ, ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»։ 22Հրեաները ասացին. «Միթէ անձնասպանութեա՞ն կը դիﬕ, քանի որ ասում է, թէ՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»։ 23Եւ նրանց ասաց. «Դուք այս ներքևից էք, իսկ ես՝ այն վերևից. դուք այս աշխարհից էք, ես այս աշխարհից չեմ։ 24Բայց ասացի ձեզ, որ ձեր ﬔղքերի մէջ կը ﬔռնէք. արդարև, եթէ չհաւատաք, որ ես եմ, կը ﬔռնէք ձեր ﬔղքերի մէջ»։ 25Նրան ասացին՝ ո՞վ ես դու։ Յիսուս նրանց ասաց. «Նա, որ սկզբից ևեթ խօսում էր ձեզ հետ։ 26Շատ բաներ ունեմ ձեր մասին խօսելու և դատելու։ Բայց նա, ով ինձ ուղարկեց, ճշմարիտ է. և ես, ինչ որ լսել եմ նրանից, ա՛յն եմ խօսում աշխարհում»։ 27Եւ նրանք չիմացան, թէ Հօր մասին էր ասում իրենց։ 28Յիսուս նրանց ասաց. «Երբ մարդու Որդուն բարձրացնէք, այն ժամանակ պիտի իմանաք, թէ ես եմ. և ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ՝ ինչպէս իմ Հայրն ինձ սովորեցրեց, ա՛յն եմ խօսում։ 29Եւ ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ ﬕայնակ չթողեց, որովհետև ես ﬕշտ անում եմ, ինչ որ նրան է հաճելի»։ 30Երբ այս բաները խօսեց, շատերը հաւատացին նրան։ 31Եւ Յիսուս հաւատացեալ հրեաներին ասաց. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ ﬓաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք։ 32Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, և ճշմարտութիւնը ձեզ կ’ազատի»։ 33Նրան պատասխանեցին ու ասացին. «Աբրահաﬕ որդիներ ենք և երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպէ՞ս ես ասում, թէ՝ ազատ կը լինէք»։ 34Յիսուս պատասխանեց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ամէն ոք, որ ﬔղք է գործում, ﬔղքին ծառայ է։ 35Եւ ծառան յաւիտեան տան մէջ չի ﬓում, իսկ որդին յաւիտեան ﬓում է։ 36Իսկ արդ, եթէ Որդին ձեզ ազատի, ճշմարտապէս ազատ կը լինէք։ 37Գիտեմ, որ Աբրահաﬕ որդիներ էք, բայց ուզում էք ինձ սպանել, որովհետև իմ խօսքը տեղ չունի ձեր մէջ։ 38Ես խօսում եմ այն, ինչ տեսայ իմ Հօր մօտ, իսկ դուք անում էք, ինչ ձեր հօրից էք լսել»։ 39Նրան պատասխանեցին ու ասացին. «Մեր հայրը Աբրահաﬓ է»։ Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աբրահաﬕ որդիներ լինէիք, Աբրահաﬕ գործերը կը գործէիք։ 40Իսկ այժմ ուզում էք սպանել ﬕ մարդու՝ ինձ, որ ձեզ ասացի ճշմարտութիւնը, որը լսել եմ իմ Հօրից. այդպիսի բան Աբրահամը չարեց. 41դուք ձեր հօր գործերն էք անում»։ Նրան ասացին. «Մենք պոռնկութիւնից չենք ծնուել. ﬔր Հայրը մէկ է՝ Աստուած»։ 42Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աստուած ձեր Հայրը լինէր, ինձ իրապէս կը սիրէիք, որովհետև ես Աստծուց ելայ ու եկայ. և ոչ թէ ինքս ինձ եկայ, այլ նա՛ ուղարկեց ինձ։ 43Ինչո՞ւ դուք իմ խօսածը չէք հասկանում. որովհետև իմ խօսքը չէք կարող լսել։ 44Դուք հօր կողﬕց սատանայի զաւակներ էք, և ձեր հօր ցանկութիւններն էք ուզում կատարել, թէև նա ի սկզբանէ մարդասպան էր և ճշմարտութեան մէջ չﬓաց, որովհետև նրա մէջ ճշմարտութիւն չկար։ Երբ որ նա սուտ խօսի, ինքն իրենից է խօսում, քանի որ նա սուտ է և ստի հայր։ 45Իսկ ես, որ ճշմարտութիւնն եմ ասում, ինձ չէք հաւատում։ 46Ձեզնից ո՞վ կը յանդիմանի ինձ ﬔղքի համար. եթէ ճշմարիտ եմ ասում ձեզ, ինձ ինչո՞ւ չէք հաւատում։ 47Ով Աստծուց է, Աստծու խօսքերն է լսում, իսկ դուք չէք լսում նրա համար, որ Աստծուց չէք»։ 48Հրեաները պատասխանեցին և ասացին նրան. «Մենք լաւ չե՞նք ասում, թէ՝ սամարացի ես դու, և քո մէջ դև կայ»։ 49Յիսուս պատասխանեց և ասաց. «Իմ մէջ դև չկայ, այլ պատւում եմ իմ Հօրը, իսկ դուք անարգում էք ինձ։ 50Ես իմ փառքը չեմ փնտռում. կայ մէկը, որ այն փնտռում է և դատում։ 51Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ մէկը իմ խօսքը պահի, մահ չի տեսնի յաւիտեան»։ 52Հրեաները նրան ասացին. «Այժմ իմացանք, որ քո մէջ դև կայ։ Աբրահամը ﬔռաւ, նաև՝ մարգարէները, իսկ դու ասում ես, թէ՝ ով իմ խօսքը պահի, յաւիտեան մահ չի ճաշակի։ 53Միթէ դու աւելի ﬔ՞ծ ես, քան ﬔր հայրը՝ Աբրահամը, որ ﬔռաւ. ﬔռան և մարգարէները. արդ, դու քեզ ո՞ւմ տեղ ես դնում»։ 54Յիսուս պատասխանեց. «Եթէ ես փառաւորեմ իմ անձը, իմ փառքը ոչինչ է. Հայրն է, որ ինձ փառաւորում է, և որի մասին դուք ասում էք, թէ՝ ﬔր Աստուածն է. 55ու չէք ճանաչում նրան։ Բայց ես ճանաչում եմ նրան. և եթէ ասեմ, թէ նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախօս կը լինեմ. բայց ես ճանաչում եմ նրան և նրա խօսքը պահում եմ։ 56Աբրահամը՝ ձեր հայրը, ցանկացաւ իմ աշխարհ գալու օրը տեսնել. տեսաւ և ուրախացաւ»։ 57Հրեաները նրան ասացին. «Դեռ յիսուն տարեկան չկաս դու և Աբրահաﬕ՞ն ես տեսել»։ 58Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ե՛մ, նախքան Աբրահաﬕ լինելը»։ 59Նրանք քարեր վերցրին, որ գցեն նրա վրայ, բայց Յիսուս խոյս տուեց և տաճարից ելաւ գնաց։

9 Եւ ﬕնչ անցնում էր, ի ծնէ կոյր ﬕ մարդու տեսաւ. 2իր աշակերտները հարցրին նրան և ասացին. «Ռաբբի՛, ﬔղքը ո՞ւﬓ է, որ կոյր է ծնուել, սրա՞նն է, թէ՞ հօրն ու մօրը»։ 3Յիսուս պատասխանեց. «Ո՛չ դրա ﬔղքն է և ոչ էլ իր հօր ու մօր, այլ՝ որպէսզի դրա վրայ Աստծու գործերը յայտնի լինեն։ 4Եւ քանի դեռ ցերեկ է, ես պէտք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կը գայ գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։ 5Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լոյսն եմ»։ 6Երբ այս ասաց, թքեց գետնին և թքով կաւ շինեց, և կաւը ծեփեց կոյրի աչքերի վրայ ու ասաց նրան. 7«Գնա՛ լուացուիր Սիլովաﬕ աւազանի մէջ» (որ թարգմանւում է՝ առաքուած)։ Գնաց լուացուեց, եկաւ և տեսնում էր։ 8Իսկ հարևանները և նրանք, որ նախապէս տեսել էին նրան, որ մուրացիկ էր, ասում էին. «Սա չէ՞ր, որ նստում էր և մուրում»։ 9Ոմանք ասում էին՝ նա է. ուրիշներ ասում էին՝ ո՛չ, բայց նման է նրան։ Իսկ ինքն ասում էր՝ ես եմ։ 10Նրան ասացին. «Իսկ ինչպէ՞ս բացուեցին քո աչքերը»։ 11Նա պատասխանեց. «Մի մարդ, որին ասում են՝ Յիսուսն է, կաւ շինեց և ծեփեց իմ աչքերը և ինձ ասաց. «Գնա՛ Սիլովամ և լուացուի՛ր»։ Գնացի, լուացուեցի և տեսնում եմ»։ 12Նրան ասացին՝ ո՞ւր է նա։ Նրանց ասաց՝ չգիտեմ։ 13Նրան, որ ﬕ ժամանակ կոյր էր, բերին փարիսեցիների մօտ 14(օրը շաբաթ էր, երբ Յիսուս կաւ շինեց և կոյրի աչքերը բացեց)։ 15Փարիսեցիներն էլ կրկին հարցրին նրան. «Ինչպէ՞ս ես տեսնում»։ Եւ նա նրանց ասաց. «Կաւ դրեց աչքերիս վրայ, և լուացուեցի ու տեսնում եմ»։ 16Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդը Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»։ Ոմանք ասում էին. «Իսկ ﬔղաւոր ﬕ մարդ ինչպէ՞ս կարող է այսպիսի նշաններ կատարել»։ Եւ նրանց մէջ պառակտում կար։ 17Դարձեալ կոյրին ասացին. «Դո՛ւ ինչ ես ասում նրա մասին, քանի որ նա քո աչքերը բացեց»։ Եւ նա ասաց՝ մարգարէ է։ 18Եւ հրեաները չէին հաւատում, թէ նա կոյր էր, և բացուեց, ﬕնչև որ կանչեցին աչքերը բացուածի ծնողներին, 19հարցրին նրանց ու ասացին. «Սա՞ է ձեր որդին, որի մասին ասում էիք, թէ՝ կոյր ծնուեց. իսկ այժմ ինչպէ՞ս է, որ տեսնում է»։ 20Նրա ծնողները պատասխանեցին և ասացին. «Գիտենք, որ սա ﬔր որդին է, և որ կոյր ծնուեց. 21բայց թէ այժմ ինչպէ՛ս է, որ տեսնում է, չգիտենք, կամ թէ՝ ո՛վ բացեց դրա աչքերը, ﬔնք չգիտենք. հէնց իրե՛ն հարցրէք. ինքն արդէն չափահաս է. իր մասին ինքը թող խօսի»։ 22Նրա ծնողները այսպէս ասացին, որովհետև հրեաներից վախենում էին, քանի որ հրեաները երդուել էին, որ, եթէ մէկը նրան Քրիստոս խոստովանի, հեռացուի ժողովարանից։ 23Դրա համար է, որ նրա ծնողներն ասացին. «Ինքն արդէն չափահաս է, հէնց իրե՛ն հարցրէք»։ 24Նորից կրկին անգամ կանչեցին այդ մարդուն, որ կոյր էր, և նրան ասացին. «Աստծուն փա՛ռք տուր. ﬔնք գիտենք, որ այն մարդը ﬔղաւոր է»։ 25Իսկ նա ասաց. «Թէ ﬔղաւոր է, ես չգիտեմ, բայց այն գիտեմ, որ կոյր էի և հիմա տեսնում եմ»։ 26Դարձեալ ասացին նրան. «Քեզ ի՞նչ արեց, քո աչքերը ինչպէ՞ս բացեց»։ 27Նրանց պատասխանեց. «Նոր ձեզ ասացի, և չէք լսում, ինչո՞ւ էք ուզում նորից լսել. ﬕթէ դո՞ւք էլ էք կաﬔնում նրան աշակերտել»։ 28Նրանք նախատում էին նրան ու ասում. «Դո՛ւ եղիր նրան աշակերտ. ﬔնք Մովսէսի աշակերտներն ենք։ 29Մենք գիտենք, որ Աստուած Մովսէսի հետ խօսեց. իսկ սրան չգիտենք, թէ որտեղից է»։ 30Մարդը պատասխանեց նրանց և ասաց. «Զարմանալին էլ այն է, որ դուք չգիտէք, թէ նա որտեղից է, և սակայն իմ աչքերը բացեց։ 31Գիտենք, որ Աստուած ﬔղաւորներին չի լսում, բայց եթէ մէկը աստուածապաշտ է և նրա կամքը կատարում է, նրան լսում է։ 32Աշխարհի սկզբից ոչ ոք չի լսել, թէ մէկը ի ծնէ կոյր ծնուած կոյրի աչքերը բացած լինի։ 33Եթէ այդ մարդը Աստծուց չլինէր, որևէ բան անել չէր կարող»։ 34Պատասխանեցին և ասացին նրան. «Ամբողջովին ﬔղքի մէջ ես ծնուած և դու ﬔր գլխին վարդապե՞տ ես դարձել»։ Եւ նրան դուրս հանեցին։ 35Յիսուս լսեց, թէ նրան դուրս են հանել. և երբ նրան գտաւ, ասաց. «Դու Աստծու Որդուն հաւատո՞ւմ ես»։ 36Նա պատասխան տուեց և ասաց. «Տէ՛ր, ո՞վ է, որ նրան հաւատամ»։ 37Յիսուս նրան ասաց. «Ե՛ւ տեսար նրան, ե՛ւ նա է, ով խօսում է քեզ հետ»։ 38Ու նա ասաց. «Հաւատում եմ, Տէ՛ր»։ Եւ երկրպագեց նրան։ 39Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհը, որպէսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, և ովքեր տեսնում են, կուրանան»։ 40Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Միթէ ﬔ՞նք էլ կոյր ենք»։ 41Յիսուս նրանց ասաց. «Եթէ կոյր լինէիք, դուք ﬔղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ՝ տեսնում ենք. և ձեր ﬔղքը ձեր մէջ հաստատ է ﬓում»։

10 «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է և աւազակ. 2իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների։ 3Դռնապանը նրա համար բացում է դուռը, և ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում և նրանց դուրս է հանում։ 4Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջևից է գնում, և ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը։ 5Օտարի յետևից չեն գնայ, այլ կը փախչեն նրանից, որովհետև չեն ճանաչում օտարների ձայնը»։ 6Յիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թէ ինչ էր այն, որ նա իրենց ասում էր։ 7Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը։ 8Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու աւազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին։ 9Ես եմ դուռը. եթէ մէկը իմ ﬕջով մտնի, կը փրկուի. կը մտնի ու կ’ելնի և ճարակելու բան կը գտնի։ 10Գողը գալիս է ﬕայն, որպէսզի գողանայ, սպանի և կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան և՝ առաւել ևս ունենան։ 11Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար։ 12Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին և փախչում է։ Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13քանի որ վարձկան է, և ոչխարների համար հոգ չի անում։ 14Ես եմ լաւ հովիւը. և ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից։ 15Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. և իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար։ 16Ես ունեմ նաև այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պէտք է այստեղ բերեմ. և իմ ձայնը պիտի լսեն. և պիտի լինի ﬕ հօտ և ﬕ հովիւ։ 17Նրա համար է իմ Հայրն ինձ սիրում, որ ես իմ կեանքն եմ տալիս, որպէսզի վերստին այն առնեմ։ 18Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս. իշխանութիւն ունեմ այն տալու և իշխանութիւն ունեմ վերստին այն առնելու. այս պատուէրը իմ Հօրից ստացայ»։ 19Այս խօսքերի պատճառով հրեաների մէջ դարձեալ պառակտում եղաւ։ 20Եւ նրանցից շատերն ասում էին. «Նրա մէջ դև կայ և մոլեգնում է. ինչո՞ւ էք նրան լսում»։ 21Ոմանք էլ ասում էին. «Սրանք դիւահարի խօսքեր չեն, ﬕթէ դևը կարո՞ղ է կոյրի աչքերը բանալ»։ 22Այն ժամանակ Երուսաղէմում տաճարի Նաւակատիքի տօն էր, և ձﬔռ էր։ 23Եւ Յիսուս շրջում էր տաճարի մէջ, Սողոմոնի սրահում։ 24Հրեաները նրա շուրջը հաւաքուեցին ու ասացին. «Մինչև ե՞րբ ﬔր հոգին պիտի հանես. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ ﬔզ»։ 25Յիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Ձեզ ասացի, և ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին։ 26Բայց դուք չէք հաւատում, որովհետև իմ ոչխարներից չէք. 27իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց. և նրանք գալու են իմ յետևից. 28և ես նրանց կը տամ յաւիտենական կեանք. և նրանք չեն կորչի յաւիտեան. և ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի։ 29Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, աﬔնքից ﬔծ է. և իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել։ 30Ես և իմ Հայրը ﬕ ենք»։ 31Հրեաները քարեր վերցրին, որ նրան քարկոծեն։ 32Յիսուս պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցոյց տուի ձեզ իմ Հօրից. դրանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում»։ 33Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար և նրա համար, որ դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»։ 34Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեր օրէնքում չէ՞, որ գրուած է. «Ես ասացի, թէ աստուածներ էք»։ 35Իսկ եթէ աստուածներ է կոչում նրանց, որոնց ուղղուած էր Աստծու խօսքը (և հնարաւոր չէ, որ Գիրքը ջնջուի), 36ուրեﬓ՝ ո՛ւմ Հայրը սրբացրեց և աշխարհ ուղարկեց, դուք ասում էք, թէ՝ հայհոյում ես, նրա համար, որ ասացի, թէ՝ Աստծու Որդի եմ։ 37Եթէ իմ Հօր գործերը չեմ անում, ինձ ﬕ՛ հաւատացէք։ 38Իսկ եթէ անում եմ, թէ ինձ էլ չէք հաւատում, գործերի՛ն հաւատացէք, որպէսզի իմանաք և ճանաչէք, որ Հայրը իմ մէջ է, և ես՝ Հօր մէջ»։ 39Դարձեալ ուզում էին նրան բռնել, բայց նա նրանց ձեռքից դուրս պրծաւ։ 40Եւ վերստին գնաց Յորդանանի ﬕւս կողմը, այնտեղ, ուր Յովհաննէսն էր նախապէս գտնւում և մկրտում. և այնտեղ էր ﬓում։ 41Շատեր նրա մօտ եկան և ասում էին. «Յովհաննէսը որևէ նշան չարեց, բայց այն ամէնը, որ Յովհաննէսն ասել էր նրա մասին, ճշմարիտ էր»։ 42Եւ այնտեղ շատերը հաւատացին նրան։

11 Եւ ﬕ հիւանդ կար, Ղազարոս անունով, Բեթանիայից՝ Մարիաﬕ և նրա քոյր Մարթայի գիւղից։ 2Սա այն Մարիաﬓ էր, որ իւղով օծեց Տիրոջը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Եւ սրա եղբայր Ղազարոսը հիւանդ էր։ 3Սրա քոյրերը նրա մօտ մարդ ուղարկեցին և ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ նա, ում դու սիրում էիր, հիւանդացել է»։ 4Երբ Յիսուս լսեց, ասաց. «Այդ հիւանդութիւնը մահաբեր չէ, այլ Աստծու փառքի համար է, որպէսզի դրանով Աստծու Որդին փառաւորուի»։ 5Յիսուս սիրում էր Մարիաﬕն, նրա քրոջը՝ Մարթային, և Ղազարոսին։ 6Լսելուց յետոյ, թէ Ղազարոսը հիւանդացել է, նա տակաւին երկու օր ﬓաց այնտեղ, ուր գտնւում էր։ 7Ապա դրանից յետոյ իր աշակերտներին ասաց. «Եկէ՛ք վերստին գնանք Հրէաստան»։ 8Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, և նորից այնտե՞ղ ես գնում»։ 9Յիսուս պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթէ մէկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լոյսը տեսնում է, 10իսկ եթէ մէկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետև հետը լոյս չունի»։ 11Այս բաներն ասելուց յետոյ նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»։ 12Աշակերտները նրան ասացին. «Տէ՛ր, եթէ ննջել է, ապա կ’առողջանայ»։ 13Բայց Յիսուս նրա մահուան մասին էր ասում, ﬕնչդեռ նրանց այնպէս թուաց, թէ նա քնով ննջելու մասին է խօսում։ 14Այն ժամանակ Յիսուս նրանց յայտնապէս ասաց. «Ղազարոսը ﬔռաւ. 15բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի. որպէսզի դուք ինձ հաւատաք։ Արդ, եկէ՛ք գնանք նրա մօտ»։ 16Թովմասը, որ Երկուորեակ էր կոչւում, աշակերտակիցներին ասաց. «Եկէ՛ք ﬔնք էլ գնանք, որ նրա հետ ﬔռնենք»։ 17Յիսուս եկաւ, նրան գտաւ չորս օրից ի վեր գերեզմանի մէջ։ 18Եւ Բեթանիան Երուսաղէﬕ մօտ էր շուրջ երեք կիլոﬔտր։ 19Հրեաներից շատերը եկել էին Մարթայի և Մարիաﬕ մօտ, որպէսզի նրանց ﬗիթարեն իրենց եղբօր մահուան համար։ 20Երբ Մարթան լսեց, որ Յիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց. իսկ Մարիամը տանը նստած էր։ 21Մարթան Յիսուսին ասաց. «Տէ՛ր, եթէ դու այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը ﬔռած չէր լինի. 22բայց հիմա էլ գիտեմ, թէ ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստուած քեզ կը տայ»։ 23Յիսուս նրան ասաց. «Քո եղբայրը յարութիւն կ’առնի»։ 24Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կ’առնի»։ 25Յիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ յարութիւն և կեանք. ով հաւատում է ինձ, թէպէտ և ﬔռնի, կ’ապրի. 26և ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի ﬔռնի։ Հաւատո՞ւմ ես այս բանին»։ 27Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, ես հաւատում եմ, որ դո՛ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»։ 28Եւ այս ասելուց յետոյ, գնաց գաղտնաբար կանչեց իր քրոջը՝ Մարիաﬕն և ասաց. «Վարդապետն է եկել և քեզ է կանչում»։ 29Երբ նա լսեց, իսկոյն վեր կացաւ և եկաւ նրա մօտ։ 30Յիսուս դեռ գիւղ չէր հասել, այլ դեռևս այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել։ 31Իսկ այն հրեաները, որ նրա հետ տանն էին և նրան ﬗիթարում էին, երբ տեսան Մարիաﬕն, որ վեր կացաւ իսկոյն ու գնաց, իրենք ևս նրա յետևից գնացին. կարծում էին, թէ գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ 32Իսկ Մարիամը, երբ եկաւ այնտեղ, ուր Յիսուս կանգնած էր, ու տեսաւ նրան, ընկաւ նրա ոտքերն ու ասաց. «Տէ՛ր, եթէ այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը ﬔռած չէր լինի»։ 33Երբ Յիսուս տեսաւ, որ նա լալիս է, և նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովուեց իր հոգում և ասաց. 34«Ո՞ւր դրիք նրան»։ Նրան ասացին. «Տէ՛ր, արի՛ և տե՛ս»։ 35Եւ Յիսուս արտասուեց։ 36Հրեաներն ասացին. «Տեսէ՛ք ինչքան էր սիրում նրան»։ 37Նրանցից ոմանք ասում էին. «Սա, որ կոյրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաև այնպէս անել, որ սա չﬔռնէր»։ 38Յիսուս, դարձեալ խռովուելով ինքն իր մէջ, եկաւ գերեզմանը։ Սա ﬕ քարայր էր, որի վրայ ﬕ քար էր դրուած։ 39Եւ Յիսուս ասաց. «Այդ քարը ﬕ կողմ դրէք»։ Մարթան՝ ﬔռածի քոյրը, նրան ասաց. «Տէ՛ր, հիմա արդէն նեխած կը լինի, քանի որ չորս օրուայ է»։ 40Յիսուս նրան ասաց. «Քեզ չասացի՞. եթէ հաւատաս, կը տեսնես Աստծու փառքը»։ 41Երբ քարը վերցրին, Յիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհութիւն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր. 42և ես գիտէի, որ ամէն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպէսզի հաւատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»։ 43Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ 44Եւ ﬔռելը ելաւ՝ կապուած ոտքերով, ձեռքերը երիզով ամրացուած և երեսը վարշամակով պատած։ Եւ Յիսուս նրանց ասաց. «Արձակեցէ՛ք դրան և թողէ՛ք, որ գնայ»։ 45Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիաﬔնց մօտ, երբ տեսան, ինչ որ Յիսուս արեց, հաւատացին նրան։ 46Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մօտ և պատﬔցին նրանց, ինչ որ Յիսուս արեց։ 47Քահանայապետներն ու փարիսեցիները ատեան գումարեցին և ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։ 48Եթէ նրան այնպէս թողնենք, ամէնքը կը հաւատան նրան, և հռոմէացիները կը գան ու կը վերացնեն ﬔր ազգն ու ﬔր սրբավայրը»։ 49Նրանցից մէկը՝ Կայիափա անունով, որ այդ տարուայ քահանայապետն էր, նրանց ասաց. 50«Դուք ոչինչ չգիտէք, ոչ իսկ խորհել էք, թէ ﬔզ համար աւելի լաւ է, որ մէկ մարդ ﬔռնի ժողովրդի համար, քան թէ ամբողջ ազգը կորչի»։ 51Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ, քանի որ այդ տարուայ քահանայապետն էր, մարգարէացաւ, որ Յիսուս ﬔռնելու էր ազգի համար։ 52Եւ ոչ ﬕայն ազգի համար, այլ՝ որպէսզի նաև Աստծու ցրուած որդիներին ի ﬕ հաւաքի։ 53Ապա այն օրուանից խորհուրդ արեցին, որ նրան սպանեն։ 54Եւ Յիսուս այնուհետև այլևս համարձակ չէր շրջում հրեաների մէջ, այլ այնտեղից գնաց ﬕ շրջան, որ մօտ էր անապատին. գնաց ﬕ քաղաք, որի անունն էր Եփրայիմ, և իր աշակերտների հետ այդտեղ էր ﬓում։ 55Եւ հրեաների զատիկը մօտ էր. և այդ գաւառից շատերը Երուսաղէմ բարձրացան զատկից առաջ, որպէսզի իրենք իրենց մաքրեն։ 56Յիսուսին փնտռում էին. և ﬕնչ տաճարի մէջ էին, ﬕﬔանց ասում էին. «Ինչպէ՞ս է ձեզ թւում, արդեօք այս տօնին չի՞ գայ»։ Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ, եթէ մէկն իմանայ, թէ նա որտեղ է, յայտնի, որպէսզի նրան ձերբակալեն։

12 Իսկ Յիսուս զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր ապրում էր ﬔռած Ղազարոսը, որին ﬔռելներից վեր էր կացրել։ 2Եւ այնտեղ նրան ընթրիք տուին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մէկն էր։ 3Իսկ Մարիամը ﬕ լիտր ազնիւ նարդոսի թանկարժէք իւղ վերցնելով՝ օծեց Յիսուսի ոտքերը. և իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը. և տունը լցուեց իւղի բուրմունքով։ 4Աշակերտներից մէկը՝ Յուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. 5«Ինչո՞ւ այդ իւղը չվաճառուեց երեք հարիւր արծաթ դահեկանի և չտրուեց աղքատներին»։ 6Նա այս ասաց ոչ թէ նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետև գող էր և գանձարկղը ինքն էր պահում, և ինչ որ այնտեղ դրւում էր, ինքն էր վերցնում։ 7Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուէք նրան, որպէսզի իմ թաղման օրուայ համար պահի այդ։ 8Աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք։ Ինձ ﬕշտ ձեզ հետ չունէք»։ 9Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացաւ, որ նա այնտեղ է, եկաւ. ոչ ﬕայն Յիսուսի պատճառով, այլ՝ որպէսզի տեսնի նաև Ղազարոսին, որին ﬔռելներից վեր էր կացրել։ 10Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, 11քանի որ շատերը հեռանում էին հրեաներից և հաւատում էին Յիսուսին։ 12Յաջորդ օրը, ժողովրդի բազմութիւնը, որ զատկի տօնին էր եկել, երբ լսեց, թէ Յիսուս Երուսաղէմ է գալիս, 13արմաւենիների ճիւղեր վերցրեց և Յիսուսին ընդառաջ ելաւ։ Աղաղակում էին ու ասում. «Ովսաննա՜, օրհնեա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՛վ թագաւոր Իսրայէլի»։ 14Եւ Յիսուս ﬕ էշ գտնելով, նստեց նրա վրայ, ինչպէս որ գրուած է. 15«Մի՛ վախեցիր, ո՛վ դուստրդ Սիոնի, ահա քո թագաւորը գալիս է՝ նստած ﬕ էշի քուռակի վրայ»։ 16Եւ նրա աշակերտները սկզբում այն չհասկացան, բայց երբ Յիսուս փառաւորուեց, այն ժամանակ յիշեցին, թէ այդ նրա մասին էր գրուած, և իրենք այդ էին արել նրան։ 17Իսկ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, որ Ղազարոսին հէնց գերեզմանից կանչեց և նրան ﬔռելներից կենդանացրեց։ 18Եւ դրա համար էլ նրան ընդառաջ ելաւ ժողովուրդը, որովհետև լսել էին, որ այդ նշաններն էր արել։ 19Իսկ փարիսեցիները ﬕﬔանց ասում էին. «Տեսնում էք, որ ոչ ﬕ օգուտ չէք ստանում. ահաւասիկ ամբողջ աշխարհը նրա յետևից գնաց»։ 20Այնտեղ կային նաև որոշ թուով հեթանոսներ՝ նրանց մէջ, որ Երուսաղէմ էին եկել, որպէսզի տօնի ժամանակ երկրպագութիւն անեն։ 21Նրանք մօտեցան Փիլիպպոսին, որ Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր. աղաչում էին նրան ու ասում. «Տէ՛ր, ուզում ենք Յիսուսին տեսնել»։ 22Փիլիպպոսը եկաւ և Անդրէասին ասաց։ Անդրէասը և Փիլիպպոսն էլ Յիսուսին ասացին։ 23Եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Հասաւ ժամը, որ փառաւորուի մարդու Որդին։ 24Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չﬔռնի, ﬕայն հատիկն ինքը կը ﬓայ, իսկ եթէ ﬔռնի, բազում արդիւնք կը տայ։ 25Ով սիրում է իր անձը, կը կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կը պահի յաւիտենական կեանքի համար։ 26Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետևից կը գայ. և ուր ես եմ, այնտեղ կը լինի և իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կը պատուի իմ Հայրը։ 27Բայց այժմ հոգիս խռովուած է. և ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժաﬕց։ Բայց ես հէնց այս բանի համար եմ եկել այս ժաﬕն։ 28Հա՛յր, փառաւորի՛ր քո անունը»։ Երկնքից ﬕ ձայն եկաւ. «Ե՛ւ փառաւորեցի, և դարձեա՛լ պիտի փառաւորեմ»։ 29Եւ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր, թէ՝ որոտմունք է լինում։ Ոմանք էլ ասացին. «Նրա հետ ﬕ հրեշտակ խօսեց»։ 30Յիսուս պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չէ, որ եկաւ, այլ՝ ձեզ համար։ 31Հիմա՛ է այս աշխարհի դատաստանը, հիմա՛ է, որ այս աշխարհի իշխանը դուրս կը նետուի։ 32Եւ երբ ես բարձրանամ երկրից, աﬔնքին դէպի ինձ կը ձգեմ»։ 33Այս ասում էր նշելու համար, թէ ի՛նչ մահով էր ﬔռնելու։ 34Ժողովուրդը նրան պատասխանեց. «Օրէնքից ﬔնք լսել ենք, թէ Քրիստոս յաւիտեան կը ﬓայ, իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ մարդու Որդին պէտք է բարձրանայ. ո՞վ է այդ մարդու Որդին»։ 35Յիսուս նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ ևս լոյսը ձեզ հետ է. քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ, ով քայլում է խաւարի մէջ, չի իմանում, թէ ուր է գնում։ 36Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք»։ Յիսուս այս խօսեց և գնաց նրանցից թաքնուեց։ 37Թէպէտ և նա այնքան նշաններ էր արել նրանց առաջ, նրանք չէին հաւատում նրան, 38որպէսզի կատարուէր Եսայի մարգարէի խօսքը, որ ասաց. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց ﬔր տուած լուրին, և Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեց»։ 39Չէին կարողանում հաւատալ և այն բանի համար, որ Եսային վերստին ասում է. 40«Նրանց աչքերը կուրացրեց և նրանց սրտերը կարծրացրեց, որպէսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան և դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ»։ 41Եսային այս ասաց, որովհետև տեսաւ նրա փառքը և խօսեց նրա մասին։ 42Բայց ﬕնչև անգամ հրեայ իշխանաւորներից շատեր հաւատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին յայտնում, որպէսզի ժողովարանից դուրս չհանուեն. 43քանի որ մարդկանցից տրուած փառքը աւելի սիրեցին, քան Աստծուց տրուած փառքը։ 44Յիսուս աղաղակում էր ու ասում. «Ով ինձ է հաւատում, ինձ չէ, որ հաւատում է, այլ նրան, ով ինձ ուղարկեց։ 45Եւ ով ինձ է տեսնում, տեսնում է նրան, ով ինձ ուղարկեց։ 46Ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ամէն ոք, որ ինձ հաւատում է, խաւարում չﬓայ։ 47Եւ եթէ մէկը լսի իմ խօսքերը և չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ չեկայ, որ աշխարհը դատապարտեմ, այլ՝ որպէսզի փրկեմ աշխարհը։ 48Ով անարգում է ինձ և իմ խօսքերը չի ընդունում, կայ մէկը, որ նրան դատում է. այն խօսքը, որ ես խօսեցի, դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը, 49որովհետև ես ինքս ինձնից չխօսեցի, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ ինձ պատուիրեց, թէ ի՛նչ պիտի ասեմ և ի՛նչ պիտի խօսեմ։ 50Եւ գիտեմ, որ այն պատուիրանը յաւիտենական կեանք է։ Արդ, ինչ որ ես եմ խօսում, այնպէս եմ խօսում, ինչպէս Հայրն ինձ ասաց»։

13 Զատկի տօնից առաջ Յիսուս իմացաւ, որ հասել է իր ժամը, որպէսզի այս աշխարհից Հօր մօտ փոխադրուի. սիրեց իւրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց։ 2Եւ ընթրիքի ժամանակ, երբ սատանան արդէն իսկ Սիմոնի որդի Իսկարիովտացի Յուդայի սրտի մէջ դրել էր, որ մատնի նրան, 3Յիսուս իմացաւ, որ Հայրը ամէն բան իր ձեռքն էր յանձնել, և որ ինքը Աստծուց էր ելել և Աստծու մօտ էր գնում։ 4Նա վեր կացաւ ընթրիքի սեղանից, ﬕ կողմ դրեց զգեստները և ﬕ սրբիչ վերցնելով՝ մէջքին կապեց։ 5Եւ ապա ջուր վերցնելով՝ ածեց կոնքի մէջ և սկսեց իր աշակերտների ոտքերը լուանալ և սրբել մէջքին կապած սրբիչով։ 6Մօտեցաւ Սիմոն Պետրոսին, և սա ասաց նրան. «Տէ՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լուանում»։ 7Յիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց յետոյ կ’իմանաս»։ 8Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը յաւիտեան չես լուանայ»։ Յիսուս պատասխանեց. «Եթէ քեզ չլուանամ, ինձ հետ մաս չունես»։ 9Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տէ՛ր, ոչ թէ ﬕայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լուա՛»։ 10Յիսուս նրան ասաց. «Լուացուածին ուրիշ բան պէտք չէ, բայց ﬕայն ոտքերը լուանալ, քանի որ ամբողջութեամբ մաքուր է. և դուք մաքուր էք, բայց ոչ բոլորդ»։ 11Քանի որ նա գիտէր նրան, ով իրեն մատնելու էր, դրա համար ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր էք»։ 12Եւ երբ նրանց ոտքերը լուաց, վերցրեց իր զգեստները և դարձեալ սեղան նստեց ու ասաց նրանց. «Գիտէ՞ք, թէ այդ ինչ արեցի ձեզ։ 13Դուք ինձ Վարդապետ և Տէր էք կոչում. և լաւ էք անում, քանի որ իսկապէս ե՛մ. 14իսկ արդ, եթէ ես՝ Տէրս և Վարդապետս, լուացի ձեր ոտքերը, դուք էլ պարտաւոր էք ﬕﬔանց ոտքերը լուանալ. 15որովհետև ﬕ օրինակ տուի ձեզ, որ, ինչպէս ես ձեզ արեցի, դուք էլ նոյն ձևով անէք։ 16Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան աւելի ﬔծ չէ, քան իր տէրը, և ոչ էլ ուղարկուածը՝ աւելի ﬔծ, քան նա, ով նրան ուղարկեց։ 17Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք։ 18Ձեր բոլորի համար չէ, որ ասում եմ, որովհետև ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դէմ դարձաւ. 19հէնց այժմուանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի, երբ որ լինի, հաւատաք, որ ես եմ։ 20Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ ընդունի նրան, ում ես կ’ուղարկեմ, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ընդունում է նրան, ով ինձ ուղարկեց»։ 21Երբ Յիսուս այս բաներն ասաց, խռովուեց իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մէկն ինձ մատնելու է»։ 22Աշակերտներն իրար էին նայում տարակուսելով, թէ ո՛ւմ մասին է ասում։ 23Եւ աշակերտներից մէկը, որին Յիսուս սիրում էր, նստել էր նրա մօտ։ 24Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թէ այդ ո՛ւմ մասին է ասում։ 25Եւ սա Յիսուսի կրծքոﬖ ընկաւ ու ասաց նրան. «Տէ՛ր, ո՞վ է»։ 26Յիսուս պատասխանեց և ասաց. «Նա է, որի համար ես այս պատառը կը թաթախեմ և կը տամ իրեն»։ Եւ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Յուդային։ 27Եւ երբ նա պատառն առաւ, սատանան մտաւ նրա մէջ։ Յիսուս նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկոյն արա՛»։ 28Եւ սեղանակիցներից ոչ ոք չիմացաւ, թէ նա ինչի՛ համար այդ նրան ասաց. 29որովհետև ոմանք կարծում էին, թէ, քանի որ Յուդան էր գանձանակը պահում, Յիսուս նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ ﬔզ տօնի ժամանակ պէտք է» և կամ՝ որ ﬕ բան տայ աղքատներին։ 30Իսկ նա պատառը վերցնելով՝ իսկոյն դուրս ելաւ։ Եւ գիշեր էր. . . 31Եւ երբ նա դուրս ելաւ, Յիսուս ասաց. «Այժմ մարդու Որդին փառաւորուեց, և Աստուած փառաւորուեց նրանով, 32քանի որ, եթէ Աստուած փառաւորուեց նրանով, Աստուած էլ նրան կը փառաւորի իրենով. և իսկոյն կը փառաւորի նրան։ 33Որդեակնե՛րս, ﬕ քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինձ պիտի փնտռէք, և ինչպէս ասացի հրեաներին՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ, - այժմ այդ ձեզ էլ եմ ասում։ 34Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք ﬕﬔանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ ﬕﬔա՛նց սիրեցէք։ 35Եթէ դուք ﬕﬔանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»։ 36Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ո՞ւր ես գնում»։ Յիսուս պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ յետևից չես կարող գալ, բայց յետոյ կը գաս իմ յետևից»։ 37Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ այժմ չեմ կարող քո յետևից գալ. այժմուանից իսկ իմ կեանքը քեզ համար կը տամ»։ 38Յիսուս պատասխանեց. «Ինձ համար կեա՞նքդ կը տաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու երեք անգամ ինձ ուրացած կը լինես»։

14 Ապա Յիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովուեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք և ինձ։ 2Իմ Հօր տան մէջ բազում օթևաններ կան. թէ չէ ես ձեզ կ’ասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. 3և եթէ գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ և ձեզ կը վերցնեմ ինձ մօտ, որպէսզի, ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինէք։ 4Եւ թէ ուր եմ գնում, այդ գիտէք, գիտէք և ճանապարհը»։ 5Թովմասը նրան ասաց. «Տէ՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեﬓ ինչպէ՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»։ 6Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտութիւնը և Կեանքը։ Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով։ 7Եթէ ինձ ճանաչէիք, ապա կը ճանաչէիք և իմ Հօրը. այսուհետև կը ճանաչէք նրան. և տեսել էք նրան»։ 8Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը ﬔզ ցո՛յց տուր, և այդ բաւական է ﬔզ»։ 9Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, և ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը ﬔզ ցո՛յց տուր։ 10Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, և Հայրը՝ իմ մէջ։ Այն խօսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խօսում, այլ Հայրը, որ բնակւում է իմ մէջ, նա՛ է անում գործերը։ 11Հաւատացէ՛ք ինձ, որ ես Հօր մէջ եմ, և Հայրը՝ իմ մէջ. եթէ ոչ՝ գոնէ գործերի՛ համար հաւատացէք ինձ։ 12Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ով հաւատում է ինձ, ինքն էլ կ’անի այն գործերը, որ ես եմ անում. և դրանցից աւելի ﬔծերը կ’անի, որովհետև ես գնում եմ Հօր մօտ։ 13Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կ’անեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու ﬕջոցով»։ 14«Եթէ ինձ սիրում էք, կը պահէք իմ պատուիրանները. 15և ես պիտի աղաչեմ Հօրը, և նա ﬕ այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի. 16Ճշմարտութեան Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում էք նրան, որովհետև ձեզ մօտ պիտի բնակուի և ձեր մէջ պիտի լինի։ 17Ձեզ որբ չեմ թողնի, կը գամ ձեզ մօտ։ 18Մի փոքր ժամանակ ևս, և այս աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կը տեսնէք, որովհետև ես կենդանի եմ, և դուք կենդանի էք լինելու։ 19Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հօր մէջ եմ, և դուք՝ իմ մէջ. ու ես՝ ձեր մէջ։ 20Ով իմ պատուիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի յայտնեմ նրան»։ 21Յուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տէ՛ր, ինչպէ՞ս եղաւ, որ քեզ պիտի յայտնես ﬔզ և ոչ թէ աշխարհին»։ 22Յիսուս պատասխանեց և ասաց նրան. «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կը պահի, և իմ Հայրը նրան կը սիրի. և ﬔնք նրա մօտ կը գանք ու նրա մօտ կ’օթևանենք։ 23Եւ ով ինձ չի սիրում, իմ խօսքերը չի պահում. և իմ խօսքը, որ լսում էք, իմը չէ, այլ՝ Հօրը, որ ինձ ուղարկեց։ 24Այս բաները ասացի ձեզ, ﬕնչ ձեզ հետ եմ։ 25Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ’ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ’ուսուցանի և ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ»։ 26«Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, և չվախենաք։ 27Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ և կը գամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա դուք ուրախ պիտի լինէիք, որ ես Հօր մօտ եմ գնում, որովհետև իմ Հայրը ﬔծ է, քան ես։ 28Եւ հիմա ասացի ձեզ, երբ դեռ չի եղել, որպէսզի, երբ լինի, հաւատաք։ 29Այլևս երկար չեմ խօսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը և իմ վրայ ոչ ﬕ իշխանութիւն չունի։ 30Իսկ որպէսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հօրը, այնպէս եմ անում, ինչպէս որ Հայրը պատուիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացէք գնանք այստեղից»։

15 «Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։ 2Ամէն ճիւղ, որ իմ վրայ է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել ևս պտղաբեր լինի։ 3Դուք արդէն իսկ մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ ասացի։ 4Մնացէ՛ք իմ մէջ, և ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս և դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք։ 5Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը։ Ով բնակւում է իմ մէջ, և ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չէք կարող։ 6Եթէ մէկը իմ վրայ հաստատուած չէ, նա ճիւղի նման դուրս կը նետուի և կը չորանայ, և այն կը հաւաքեն ու կրակը կը նետեն, և կ’այրուի։ 7Եթէ իմ մէջ ﬓաք, և իմ խօսքերն էլ ﬓան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, և ձեզ կը տրուի։ 8Իմ Հայրը փառաւորուած կը լինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինէք։ 9Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրոյ մէջ հաստատո՛ւն ﬓացէք։ 10Եթէ իմ պատուիրանները պահէք, կը ﬓաք իմ սիրոյ մէջ, ինչպէս ես իմ Հօր պատուիրանները պահեցի և ﬓում եմ նրա սիրոյ մէջ։ 11Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, և ձեր ուրախութիւնը լիակատար լինի։ 12Այս է իմ պատուէրը. որ սիրէք ﬕﬔանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ։ 13Աւելի ﬔծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկաﬓերի համար։ 14Դուք իմ բարեկաﬓերն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ։ 15Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկաﬓեր կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ։ 16Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի և ձեզ կարգեցի, որ դուք գնաք և պտղաբեր լինէք, և ձեր պտուղը ﬓայ, և ինչ էլ որ իմ անունով Հօրիցս խնդրէք, ձեզ տայ։ 17Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք ﬕﬔանց»։ 18«Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել։ 19Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կը լինէր. բայց որովհետև այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է։ 20Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան ﬔծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կը պահեն։ 21Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անուան համար, որովհետև չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է։ 22Եթէ ես եկած և նրանց հետ խօսած չլինէի, նրանք որևէ ﬔղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց ﬔղքի համար ոչ ﬕ արդարացում չկայ։ 23Ով ինձ է ատում, ատում է և իմ Հօրը. 24եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որևէ ﬔղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը և ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը։ 25Եւ այդ նրա համար, որ կատարուի նրանց օրէնքում գրուած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին։ 26Բայց երբ գայ Մխիթարիչը, որին ես ձեզ կ’ուղարկեմ Հօրից, Ճշմարտութեան Հոգին, որ ելնում է Հօրից, նա՛ կը վկայի իմ մասին. 27կը վկայէք և դուք, որովհետև սկզբից ինձ հետ էք»։

16 «Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ ﬓաք։ 2Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. ﬕնչև իսկ ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում։ 3Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետև չճանաչեցին ո՛չ Հօրը և ո՛չ էլ ինձ։ 4Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ։ Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի»։ 5«Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մօտ, և ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում, թէ՝ ո՞ւր ես գնում։ 6Բայց որովհետև ձեզ այս բաներն ասացի, տրտմութիւնը լցրեց ձեր սրտերը։ 7Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լաւ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետև, եթէ ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մօտ չի գայ. իսկ եթէ գնամ, նրան կ’ուղարկեմ ձեզ մօտ։ 8Եւ նա գալով՝ պիտի ապացուցի աշխարհին, որ նա սխալ է ﬔղքի և արդարութեան հարցում և դատաստանի հարցում։ 9Մեղքի հարցում՝ որովհետև ինձ չեն հաւատում. 10արդարութեան հարցում՝ որովհետև իմ Հօր մօտ եմ գնում, և այլևս ինձ չէք տեսնի. 11դատաստանի հարցում՝ որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտուած է։ 12Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չէք կարող տանել։ 13Երբ որ գայ նա՝ Ճշմարտութեան Հոգին, աﬔնայն ճշմարտութեամբ կ’առաջնորդի ձեզ. որովհետև ոչ թէ ինքն իրենից կը խօսի, այլ ինչ լսի, այն կը խօսի. և գալիք բաների մասին կը պատﬕ ձեզ։ 14Նա ինձ պիտի փառաւորի, որովհետև ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ։ 15Ամէն ինչ որ Հայրն ունի, իﬓ է. դրա համար ձեզ ասացի, թէ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ»։ 16«Մի փոքր ժամանակ, և այլևս ինձ չէք տեսնի. և ապա ﬕ քիչ ևս՝ և ինձ նորից կը տեսնէք. և ես գնում եմ Հօր մօտ»։ 17Աշակերտներից ոմանք ﬕﬔանց ասում էին. «Ի՞նչ է այս, որ ﬔզ ասում է, թէ՝ ﬕ քիչ ևս, և ինձ չէք տեսնի. և դարձեալ, թէ՝ ﬕ քիչ ևս, և ինձ կը տեսնէք և թէ՝ ես գնում եմ իմ Հօր մօտ»։ 18Եւ ասում էին. «Ի՞նչ է այն «ﬕ քիչ ևս» -ը. չենք հասկանում, թէ ինչ է խօսում»։ 19Յիսուս իմացաւ, որ ուզում են իրեն հարց տալ, և նրանց ասաց. «Դրա՞ համար էիք ﬕﬔանց հարցնում, որ ասացի, թէ՝ ﬕ փոքր ժամանակ, և ինձ չէք տեսնի. և դարձեալ՝ ﬕ քիչ ևս, և կը տեսնէք ինձ։ 20Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք և պիտի ողբաք, իսկ աշխարհը ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմէք, բայց ձեր տրտմութիւնը ուրախութեան պիտի փոխուի։ 21Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմութիւն է, որովհետև նրա ժամը հասած է. բայց երբ մանկանը ծնի, այլևս չի յիշում նեղութիւնը՝ ուրախութեան պատճառով, որ աշխարհում ﬕ մարդ ծնուեց։ 22Դուք էլ այժմ տրտմութիւն ունէք, բայց ես դարձեալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերը ուրախ պիտի լինեն. և ձեր ուրախութիւնը ոչ ոք ձեզնից չպիտի խլի։ 23Եւ այն օրը ինձ ոչինչ չպիտի հարցնէք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ինչ իմ անունով իմ Հօրից ուզէք, պիտի տայ ձեզ։ 24Մինչև հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրեցէ՛ք և պիտի ստանաք, որպէսզի ձեր ուրախութիւնը լիակատար լինի»։ 25«Այս բաները առակներով ասացի ձեզ. պիտի գայ ժամանակ, երբ այլևս առակներով չպիտի խօսեմ ձեզ հետ, այլ յայտնապէս Հօր մասին պիտի պատﬔմ ձեզ։ 26Այն օրը իմ անունով պիտի խնդրէք. և ձեզ չեմ ասում, թէ՝ ե՛ս պիտի աղաչեմ Հօրը ձեզ համար, 27քանի որ Հայրը ինքն իսկ սիրում է ձեզ. որովհետև դուք սիրեցիք ինձ և հաւատացիք, որ ես Աստծուց ելայ։ 28Ելայ Հօրից և եկայ աշխարհ. դարձեալ թողնում եմ աշխարհը և գնում Հօր մօտ»։ 29Աշակերտները նրան ասացին. «Ահա հիմա բացայայտ ես խօսում և ոչ ﬕ առակ չես ասում։ 30Հիմա գիտենք, որ ամէն ինչ գիտես, և պէտք չկայ, որ մէկը քեզ բան հարցնի. դրա համար հաւատում ենք, որ Աստծուց ելար»։ 31Յիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Այժմ հաւատո՞ւմ էք. 32ահա պիտի գայ ժամանակ և արդէն իսկ եկել է, երբ պիտի ցրուէք իւրաքանչիւրդ իր տեղը, և ինձ ﬕայնակ պիտի թողնէք. սակայն ես ﬕայնակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է։ 33Այս բաները ասացի ձեզ, որպէսզի ինձնով խաղաղութիւն ունենաք։ Այստեղ, աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետև ես յաղթեցի աշխարհին»։

17 Յիսուս երբ այս բաները խօսեց, աչքերը երկինք բարձրացրեց և ասաց. «Հա՛յր, հասել է ժամը, փառաւորի՛ր քո Որդուն, որպէսզի քո Որդին էլ քեզ փառաւորի. 2ինչպէս որ նրան իշխանութիւն տուեցիր բոլոր մարդկանց վրայ, որպէսզի յաւիտենական կեանք տայ այն աﬔնքին, որ նրան տուեցիր։ 3Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ ﬕակ ճշմարիտ Աստուած, նաև Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր։ 4Ես քեզ փառաւորեցի երկրի վրայ. լրացրի այն գործը, որն ինձ տուիր, որ անեմ. 5և դու այժմ փառաւորի՛ր ինձ, Հա՛յր, քեզ մօտ եղող այն փառքով, որ ունէի քեզ մօտ՝ նախքան աշխարհի լինելը։ 6Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տուեցիր աշխարհից. նրանք քոնն էին, և ինձ տուեցիր նրանց, ու նրանք քո խօսքը պահեցին։ 7Հիմա իմացան, որ այն ամէնը, ինչ ինձ տուիր, ես նրանց տուեցի. 8և նրանք ընդունեցին ու ճշմարտութեամբ ճանաչեցին, որ ես քո մօտից ելայ. և նրանք հաւատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ։ 9Արդ, ես նրանց համար եմ աղաչում. ես չեմ աղաչում աշխարհի համար, այլ՝ նրանց համար, որոնց դու ինձ տուեցիր, որովհետև նրանք քոնն են։ 10Եւ ինչ որ իﬓ է, բոլորը քոնն է, և ինչ որ քոնն է, այն իﬓ է, ու ես նրանց մէջ փառաւորուած եմ։ 11Եւ ես այլևս աշխարհի մէջ չեմ, իսկ նրանք աշխարհի մէջ են. և ես դէպի քեզ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որով ինձ տուեցիր, որպէսզի լինեն ﬕ, ինչպէս ﬔնք էլ ﬕ ենք։ 12Մինչ աշխարհում նրանց հետ էի, ես պահում էի նրանց քո անունով, որով ինձ տուեցիր. և ես պահեցի. ու նրանցից ոչ ոք չկորաւ, բացի կորստեան դատապարտուած մարդուց, որպէսզի գրուածը կատարուի։ 13Բայց հիմա քեզ մօտ եմ գալիս և այս բաները խօսում եմ աշխարհում, որպէսզի նրանք իրենց մէջ իմ լիակատար ուրախութիւնն ունենան։ 14Ես նրանց տուի քո խօսքը, և աշխարհը նրանց ատեց, որովհետև նրանք աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ։ 15Այս աղաչում եմ ոչ թէ նրա համար, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որպէսզի նրանց պահես չարից։ 16Նրանք այս աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ։ 17Սրբացրո՛ւ նրանց քո ճշմարտութեամբ, որովհետև քո խօսքը ճշմարտութիւն է։ 18Ինչպէս դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ։ 19Եւ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպէսզի նրանք էլ սրբացուեն ճշմարտութեամբ։ 20Սակայն ﬕայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլև նրանց խօսքի ﬕջոցով բոլոր ինձ հաւատացողների համար, 21որպէսզի ամէնքը ﬕ լինեն. ինչպէս դու, Հա՛յր, իմ մէջ, և ես՝ քո մէջ, որպէսզի նրանք էլ ﬔր մէջ լինեն, և որպէսզի աշխարհն էլ հաւատայ, թէ դո՛ւ ուղարկեցիր ինձ։ 22Եւ ես տուեցի նրանց այն փառքը, որ դու ինձ տուեցիր, որպէսզի ﬕ լինեն, ինչպէս և ﬔնք ﬕ ենք։ 23Ես՝ նրանց մէջ, և դու՝ իմ մէջ, որպէսզի կատարեալ լինեն ﬕութեան մէջ։ Եւ աշխարհը գիտենայ, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ. և ես սիրեցի նրանց, ինչպէս դու ինձ սիրեցիր։ 24Հա՛յր, ում որ ինձ տուիր, կաﬔնում եմ, որ, ուր ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որպէսզի տեսնեն իմ փառքը, որ դու ինձ տուեցիր, քանի որ ինձ սիրեցիր՝ նախքան աշխարհի լինելը։ 25Արդա՛ր Հայր, թէև աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, և իմացան նրանք, որ դու ես ինձ ուղարկել։ 26Եւ ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպէսզի այն սէրը, որով ինձ սիրեցիր, նրանց մէջ լինի, և ես՝ նրանց մէջ»։

18 Երբ Յիսուս այսպէս խօսեց, աշակերտներով հանդերձ ելաւ գնաց Կեդրոնի ձորի ﬕւս կողմը. այնտեղ ﬕ պարտէզ կար, ուր մտան ինքը և իր աշակերտները։ 2Յուդան էլ, որ նրան մատնելու էր, գիտէր այն տեղը, որովհետև Յիսուս ու իր աշակերտները շատ անգամ այնտեղ հաւաքուել էին։ 3Եւ Յուդան իր հետ վերցնելով գունդը և պահակներ՝ ուղարկուած քահանայապետներից ու փարիսեցիներից, այնտեղ եկաւ ջահերով, լապտերներով ու զէնքերով։ 4Իսկ Յիսուս իր վրայ եկող այս ամէնը տեսնելով՝ դուրս ելաւ ու նրանց ասաց. «Ո՞ւմ էք փնտռում»։ 5Նրան պատասխանեցին՝ Յիսուս Նազովրեցուն։ Յիսուս նրանց ասաց՝ ես եմ։ Նրանց հետ էր և Յուդան, որ մատնում էր նրան։ 6Երբ Յիսուս ասաց՝ ես եմ, յետ-յետ գնացին և գետին ընկան։ 7Դարձեալ նրանց հարցրեց՝ ո՞ւմ էք փնտռում։ Նրանք ասացին՝ Յիսուս Նազովրեցուն։ 8Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի, թէ՝ ես եմ. արդ, եթէ ինձ էք փնտռում, նրանց թո՛յլ տուէք գնալ». 9որպէսզի կատարուի խօսքը, որ ասել էր, թէ՝ նրանց, որոնց ինձ տուեցիր, նրանցից և ոչ մէկին չկորցրի։ 10Իսկ Սիմոն Պետրոսը, որովհետև սուր ունէր, քաշեց այն և զարկեց քահանայապետի ծառային ու նրա աջ ականջը կտրեց։ Եւ այն ծառայի անունը Մաղքոս էր։ 11Յիսուս Պետրոսին ասաց. «Այդ սուրդ նորից իր պատեանի մէջ դիր. այն բաժակը, որ Հայրն է ինձ տուել, չպիտի՞ խﬔմ»։ 12Իսկ գունդը, հազարապետը և հրեաների պահակները բռնեցին Յիսուսին և կապեցին։ 13Եւ նախ նրան տարան Աննայի մօտ, որը Կայիափայի՝ այդ տարուայ քահանայապետի աներն էր։ 14Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խրատ տուեց, թէ աւելի լաւ է, որ ժողովրդի համար մէկ մարդ ﬔռնի։ 15Եւ Յիսուսի յետևից գնում էին Սիմոն Պետրոսը և ﬕւս աշակերտը։ Եւ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանօթ էր, Յիսուսի հետ մտաւ քահանայապետի տան գաւիթը։ 16Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մօտ, դուրսը։ Միւս աշակերտը, որ ծանօթ էր քահանայապետին, դուրս ելաւ, դռնապանին ասաց և Պետրոսին ներս մտցրեց։ 17Այն աղջիկը, որ դռնապանն էր, Պետրոսին ասաց. «Մի՞թէ դու էլ այդ մարդու աշակերտներից ես»։ Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ։ 18Այնտեղ կային ծառաներ և պահակներ, որոնք խարոյկ էին արել և տաքանում էին, քանի որ ցուրտ էր։ Պետրոսն էլ նրանց հետ կանգնել էր ու տաքանում էր։ 19Իսկ քահանայապետը հարց տուեց Յիսուսին նրա աշակերտների և վարդապետութեան մասին։ 20Յիսուս նրան պատասխանեց. «Ես բացայայտ ասացի բոլորին. ես ﬕշտ ուսուցանել եմ ժողովարանում և տաճարի մէջ, ուր հաւաքւում էին բոլոր հրեաները. և ծածուկ ոչինչ չեմ խօսել։ 21Ինձ ինչո՞ւ ես հարցուփորձ անում. հարցուփորձ արա նրանց, ովքեր լսել են, թէ ես նրանց հետ ինչ եմ խօսել. ահա՛, նրանք գիտեն, թէ ինչ եմ ասել»։ 22Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մէկը ﬕ ապտակ տուեց Յիսուսին ու ասաց. «Այդպէ՞ս ես պատասխան տալիս քահանայապետին»։ 23Եւ Յիսուս նրան ասաց. «Եթէ վատ խօսեցի, վկայի՛ր վատի մասին, իսկ եթէ լաւ՝ ինձ ինչո՞ւ ես խփում»։ 24Եւ Աննան նրան կապած ուղարկեց Կայիափա քահանայապետի մօտ։ 25Եւ Սիմոն Պետրոսը այնտեղ կանգնած էր ու տաքանում էր. նրան ասացին. «Մի՞թէ դու էլ նրա աշակերտներից ես»։ Նա ուրացաւ և ասաց՝ ո՛չ, չեմ։ 26Եւ քահանայապետի ծառաներից մէկը՝ նրա՛ ազգականը, որի ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս տեսայ քեզ նրա հետ պարտէզում»։ 27Պետրոսը դարձեալ ուրացաւ. և իսկոյն ﬕ աքաղաղ կանչեց։ 28Կայիափայի տնից Յիսուսին տարան կուսակալի ապարանքը։ Այգաբաց էր։ Բայց նրանք ապարանք չմտան, որպէսզի չպղծուեն և որպէսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել։ 29Ուստի Պիղատոսն ինքը դուրս ելաւ նրանց մօտ և ասաց. «Այս մարդու մասին ի՞նչ ամբաստանութիւն էք ներկայացնում»։ 30Նրան պատասխանեցին և ասացին. «Եթէ այս մարդը չարագործ չլինէր, ապա նրան քո ձեռքը չէինք մատնի»։ 31Պիղատոսը նրանց ասաց. «Դուք վերցրէ՛ք նրան և ձեր օրէնքի համաձայն նրան դատեցէ՛ք»։ Հրեաները նրան ասացին. «Մեզ համար որևէ մէկին սպանել օրինաւոր չէ» 32(որպէսզի կատարուի Յիսուսի այն խօսքը, որ նա ասաց՝ նշելով, թէ ինչ մահով էր ինքը ﬔռնելու)։ 33Պիղատոսը դարձեալ ապարանք մտաւ, կանչեց Յիսուսին և ասաց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»։ 34Յիսուս պատասխանեց. «Դու քեզնի՞ց ես այդ ասում, թէ ուրիշներ իմ մասին քեզ ասացին»։ 35Պիղատոսը պատասխանեց. «Միթէ ես էլ հրեա՞յ եմ. քո ազգը և քահանայապետները մատնեցին քեզ իմ ձեռքը. դու ի՞նչ ես արել»։ 36Յիսուս պատասխանեց. «Իմ թագաւորութիւնը այս աշխարհից չէ. եթէ իմ թագաւորութիւնը այս աշխարհից լինէր, իմ հետևորդները կը մարտնչէին արդէն, որպէսզի հրեաների ձեռքը չմատնուեմ. բայց, արդ, իմ թագաւորութիւնը այստեղից չէ»։ 37Պիղատոսը նրան ասաց. «Թէ որ այդպէս է, ուրեﬓ դու թագաւո՞ր ես»։ Յիսուս նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագաւոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնուել եմ և դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպէսզի ճշմարտութեան համար վկայեմ։ Ամէն մարդ, որ ճշմարտութիւնից է, իմ ձայնը լսում է»։ 38Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտութիւնը»։ Երբ այս ասաց, դարձեալ դուրս ելաւ, հրեաների մօտ, ու ասաց նրանց. «Ես նրա մէջ ոչ ﬕ յանցանք չեմ գտնում։ 39Բայց դուք սովորութիւն ունէք, որ զատկին ձեզ համար ﬕ բանտարկեալ արձակեմ. արդ, ուզո՞ւմ էք, որ ձեզ համար արձակեմ հրեաների թագաւորին»։ 40Բոլորը աղաղակեցին և ասացին՝ ո՛չ դրան, այլ՝ Բարաբբային։ Եւ այն Բարաբբան աւազակ էր։

19 Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Յիսուսին վերցնել և նրան գանակոծել։ 2Իսկ զինուորները փշէ պսակ շինելով՝ դրեցին նրա գլխին ու նրան ծիրանի զգեստ հագցրին։ 3Եւ գալիս էին նրա մօտ ու ասում՝ ողջո՛յն, հրեաների՛ արքայ։ Եւ նրան ապտակում էին։ 4Պիղատոսը դարձեալ դուրս ելաւ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս, ձեզ մօտ եմ բերում, որպէսզի իմանաք, թէ ես նրա մէջ որևէ յանցանք չեմ գտնում»։ 5Յիսուս դուրս ելաւ. և փշէ պսակ ունէր և ծիրանի զգեստ։ Եւ նրանց ասաց. «Ահա ձեր մարդը՝ ձեզ»։ 6Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին և ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք առէք նրան ձեր մէջ և ինքնե՛րդ խաչը հանեցէք, քանի որ ես դրա մէջ որևէ յանցանք չեմ գտնում»։ 7Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրէնք ունենք, և ըստ ﬔր օրէնքի պէտք է նա ﬔռնի, որովհետև իրեն Աստծու Որդի դարձրեց»։ 8Երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, աւելի ևս վախեցաւ։ 9Դարձեալ, ﬕ անգամ ևս մտաւ ապարանքը և Յիսուսին ասաց՝ որտեղի՞ց ես դու։ Եւ Յիսուս նրան պատասխան չտուեց։ 10Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խօսում, չգիտե՞ս, որ իշխանութիւն ունեմ քեզ խաչը հանելու. և իշխանութիւն ունեմ քեզ ազատ արձակելու»։ 11Յիսուս պատասխանեց. «Դու իմ վրայ ոչ ﬕ իշխանութիւն էլ չէիր ունենայ, եթէ քեզ ի վերուստ տրուած չլինէր. դրա համար էլ, ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա ﬔղքը աւելի ﬔծ է»։ 12 13Սրանից յետոյ Պիղատոսը ուզում էր նրան ազատ արձակել։ Իսկ հրեաները աղաղակում էին ու ասում. «Եթէ դրան արձակես, կայսրին բարեկամ չես։ Աﬔնայն ոք, որ ինքն իրեն թագաւոր է կոչում, հակառակ է կայսեր»։ 14Իսկ երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, Յիսուսին դուրս բերեց, նստեց բեﬕ վրայ, այն տեղը, որ Քարայատակ էր կոչւում, իսկ եբրայերէն՝ Կապպաթա։ 15Զատկի նախօրէն էր, և կէսօրուայ մօտ էր։ Եւ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագաւորը՝ ձեզ»։ 16Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ ﬔր ﬕջից, վերացրո՛ւ ﬔր ﬕջից և խա՛չը հանիր նրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Ես ձեր թագաւորին խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխանեցին. «Չունենք ﬔնք այլ թագաւոր, բացի կայսրից»։ 17Այն ժամանակ Յիսուսին յանձնեց նրանց ձեռքը, որպէսզի խաչը հանուի։ 18Եւ նրանք առան Յիսուսին և տարան։ Եւ խաչափայտը նա ինքն էր վերցրել և բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերէն կոչւում էր Գողգոթա, 19որտեղ և խաչը հանեցին նրան ու նրա հետ երկու ուրիշների՝ այս և այն կողﬕց, իսկ մէջտեղում՝ Յիսուսին։ 20Պիղատոսը ﬕ տախտակ էլ գրեց և դրեց խաչի վրայ. և գրուած էր. «Յիսուս Նազովրեցի՝ հրեաների թագաւոր»։ 21Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև այն տեղը, ուր Յիսուս խաչուեց, քաղաքին մօտ էր (և գրուած էր եբրայերէն, լատիներէն և յունարէն)։ 22Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր՝ հրեաների թագաւոր, այլ՝ ինչ նա ասաց՝ թագաւոր եմ հրեաների»։ 23Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»։ 24Իսկ զինուորները, երբ Յիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա զգեստները և չորս մաս արեցին. իւրաքանչիւր զինուորի՝ մէկ մաս։ Իսկ քանի որ պատմուճանը առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին հիւսած շուրջանակի, 25ուստի ﬕﬔանց ասացին. «Այդ չպատռտենք, այլ դրա վրայ վիճակ գցենք, ում որ ելնի», որպէսզի կատարուի գրուածը, որ ասում է. «Իմ զգեստները բաժանեցին իրար մէջ և իմ պատմուճանի վրայ վիճակ գցեցին»։ Զինուորներն այս բանն արեցին։ 26Իսկ Յիսուսի խաչի մօտ կանգնած էին նրա մայրը և նրա մօրաքոյրը՝ Կղէոպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին։ 27Երբ Յիսուս տեսաւ մօրը և այն աշակերտին, որ մօտ էր կանգնած, որին նա սիրում էր, մօրն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ 28Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»։ Եւ այդ պահից աշակերտը նրան իր մօտ առաւ։ 29Այնուհետև Յիսուս, գիտենալով, թէ ահա ամէն ինչ կատարուած է, որպէսզի կատարուի գրուածը, ասաց՝ ծարաւ եմ։ 30Եւ այնտեղ քացախով լի ﬕ աման կար. զինուորները լեղախառն քացախով ﬕ սպունգ թրջեցին և այն դրին եղէգի ծայրին ու մօտեցրին նրա բերանին։ 31Երբ Յիսուս լեղախառն քացախը բերանն առաւ, ասաց. 32«Ամէն ինչ կատարուած է»։ Եւ գլուխը կախելով՝ հոգին աւանդեց։ 33Իսկ քանի որ ուրբաթ էր, որպէսզի մարﬕնները չﬓան խաչի վրայ ﬕնչև շաբաթ օրը, - որովհետև այն շաբաթը տօնական ﬔծ օր էր, - հրեայ առաջնորդները Պիղատոսին աղաչեցին, որ կոտրեն նրանց սրունքները և վերցնեն նրանց։ 34Զինուորները եկան և առաջինի սրունքները կոտրեցին, նոյնպէս և ﬕւսինը, որ նրա հետ խաչ էր հանուել։ 35Բայց երբ եկան Յիսուսի մօտ և տեսան, որ նա արդէն ﬔռած էր, նրա սրունքները չկոտրեցին, 36այլ զինուորներից մէկը տէգով խոցեց նրա կողը, և իսկոյն արիւն և ջուր ելաւ։ 37Եւ ով այս բանը տեսաւ, վկայեց. և նրա վկայութիւնը ճշմարիտ է, և նա գիտէ, որ ճշմարիտ է ասում, որպէսզի դուք էլ հաւատաք։ 38Այս պատահեց, որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ նրա ոսկորը չպիտի փշրուի։ 39Եւ դարձեալ ﬕւս գրուածն ասում է. «Պիտի նայեն նրան, ում խոցեցին»։ 40Այնուհետև Յովսէփը, որ արիմաթիացի էր և Յիսուսի թաքուն աշակերտն էր հրեաների վախի պատճառով, Պիղատոսին աղաչեց, որ Յիսուսի մարﬕնը վերցնի։ Եւ Պիղատոսը հրաման տուեց. ուստի Յովսէփն ու Նիկոդեմոսը եկան և նրան վերցրին։ 41Նիկոդեմոսը, որ առաջին անգամ գիշերով Յիսուսի մօտ էր եկել, բերեց մօտ հարիւր լիտր զմուռս՝ հալուէի հետ խառնուած։ 42Վերցրին Յիսուսի մարﬕնը և պատեցին կտաւներով՝ խնկերով հանդերձ, ինչպէս որ հրեաների սովորութիւնն էր՝ պատել։ 43Եւ այն տեղում, ուր նա խաչուեց, պարտէզ կար. և այդ պարտէզում՝ ﬕ նոր գերեզման, որի մէջ երբեք որևէ մէկը չէր դրուած։ 44Եւ քանի որ գերեզմանը մօտ էր, հրեաների ուրբաթի պատճառով, այնտե՛ղ դրեցին Յիսուսի մարﬕնը։

20 Եւ կիրակի օրը Մարիամ Մագդաղենացին առաւօտեան արշալոյսին գերեզման է գալիս և տեսնում է, որ քարը գերեզմանի դռնից վերցուած է։ 2Ապա վազում է և գալիս Սիմոն Պետրոսի և այն ﬕւս աշակերտի մօտ, որին Յիսուս սիրում էր, ու նրանց ասում է. «Տիրոջը վերցրել են գերեզմանից, և չգիտենք, թէ ո՛ւր են դրել նրան»։ 3Պետրոսը և ﬕւս աշակերտը ելան և գերեզման էին գալիս։ 4Երկուսով ﬕասին վազում էին, բայց ﬕւս աշակերտը առաջ անցաւ Պետրոսից և աւելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկաւ։ 5Եւ կռանալով՝ տեսաւ, որ կտաւները այնտեղ էին, բայց ներս չմտաւ։ 6Եկաւ նաև Սիմոն Պետրոսը, որ նրա յետևից էր գալիս. մտաւ գերեզմանը և տեսաւ, որ կտաւները այնտեղ էին, 7և վարշամակը, որ նրա գլխին էր, ﬕւս կտաւների հետ չէր, այլ առանձին ծալուած՝ ﬕ կողմ էր։ 8Այն ժամանակ մտաւ և ﬕւս աշակերտը, որ աւելի առաջ էր եկել գերեզման. տեսաւ ու հաւատաց. 9քանի որ դեռ չէին հասկացել գրուածքը, թէ՝ ﬔռելներից պէտք է յարութիւն առնի։ 10Աշակերտները, վերադառնալով, գնացին իրենց տեղերը։ 11Բայց Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսը ու լաց էր լինում. և ﬕնչ դեռ լաց էր լինում, կռացաւ դէպի գերեզմանը 12և տեսաւ երկու հրեշտակներ՝ սպիտակների մէջ, որոնք նստել էին՝ մէկը՝ սնարին, և ﬕւսը՝ ոտքերի մօտ, այնտեղ, ուր Յիսուսի մարﬕնն էր եղել։ 13Եւ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»։ Նա նրանց ասաց. «Որովհետև իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, և չգիտեմ՝ նրան ուր են դրել»։ 14Երբ այս ասաց, դէպի յետևի կողմը դարձաւ և տեսաւ Յիսուսին, որ կանգնած էր. բայց չէր իմանում, թէ Յիսուսն է։ 15Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտռում»։ Նրան այնպէս թուաց, թէ պարտիզպանն է. և ասաց նրան. «Տէ՛ր, եթէ դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել նրան, որպէսզի ես նրան վերցնեմ»։ 16Յիսուս նրան ասաց՝ Մարիա՛մ։ Եւ նա դարձաւ ու եբրայերէն նրան ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանւում է՝ վարդապետ)։ 17Յիսուս նրան ասաց. «Ինձ ﬕ՛ մօտեցիր, քանի որ դեռ Հօրս մօտ չեմ բարձրացել. ուրեﬓ գնա՛ դու իմ եղբայրների մօտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ դէպի իմ Հայրը և ձեր Հայրը, դէպի իմ Աստուածը և ձեր Աստուածը»։ 18Մարիամ Մագդաղենացին եկաւ ու աշակերտներին պատﬔց, թէ ինքը Տիրոջը տեսել է, և նա իրեն այս բաներն է ասել։ 19Նոյն կիրակի օրուայ երեկոյեան աշակերտները հաւաքուած էին ﬕ տան մէջ, որի դռները փակուած էին հրեաների վախի պատճառով։ Յիսուս եկաւ, կանգնեց նրանց մէջտեղն ու նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ»։ 20Այս ասելով՝ նրանց ցոյց տուեց իր ձեռքերը և կողը. և աշակերտներն ուրախացան, երբ տեսան Տիրոջը։ 21Նա դարձեալ նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ. ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»։ 22Երբ այս ասաց, նրանց վրայ փչեց և ասաց. «Առէ՛ք Սուրբ Հոգին։ 23Եթէ մէկի ﬔղքերը ներէք, նրանց ներուած կը լինի. եթէ մէկի ﬔղքերը չներէք, ներուած չի լինի»։ 24Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մէկը՝ Երկուորեակ կոչուածը, նրանց հետ չէր, երբ Յիսուս եկաւ։ 25Միւս աշակերտները նրան ասացին, թէ՝ Տիրոջը տեսանք։ Եւ նա նրանց ասաց. «Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ ﬔխերի նշանը և իմ մատները ﬔխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»։ 26Ութ օր յետոյ աշակերտները դարձեալ ներսում էին. և Թովմասը՝ նրանց հետ։ Յիսուս եկաւ փակ դռներով, կանգնեց մէջտեղ ու ասաց՝ խաղաղութի՜ւն ձեզ։ 27Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մէջ. անհաւատ ﬕ՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»։ 28Թովմասը պատասխան տուեց ու նրան ասաց՝ Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ։ 29Յիսուս նրան ասաց. «Որովհետև դու ինձ տեսար, հաւատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կը հաւատան»։ 30Իր աշակերտների առաջ Յիսուս բազում այլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրուած չեն։ 31Այլ այսքանը գրուեց, որ դուք հաւատաք, թէ Յիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին. նաև՝ որպէսզի հաւատաք ու նրա անունով յաւիտենական կեանքն ընդունէք։

21 Սրանից յետոյ Յիսուս դարձեալ իրեն յայտնեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մօտ. և յայտնեց այսպէս. 2ﬕասին էին Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկուորեակ կոչուածը, Նաթանայէլը, որ Գալիլիայի Կանա քաղաքից էր, Զեբեդէոսի որդիները և աշակերտներից ուրիշ երկու հոգի։ 3Սիմոն Պետրոսը նրանց ասաց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»։ Գնացին և նաւակը մտան. և այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ 4Երբ առաւօտ եղաւ, Յիսուս կանգնած էր ծովի եզերքին. բայց աշակերտները չիմացան, որ Յիսուսն է։ 5Յիսուս նրանց ասաց. «Տղանե՛ր, ուտելու բան չունէ՞ք»։ Նրան պատասխանեցին՝ ո՛չ։ 6Նրանց ասաց. «Ուռկանը գցեցէ՛ք նաւակի աջ կողմը և կը գտնէք»։ Գցեցին. և ձկների բազմութիւնից չէին կարողանում այն դուրս քաշել։ 7Այն աշակերտը, որին Յիսուս սիրում էր, Պետրոսին ասաց՝ Տէրն է։ Երբ Սիմոն Պետրոսը լսեց, թէ Տէրն է, հագուստը վրան գցեց, քանի որ ﬔրկ էր, և իրեն նետեց ծովի մէջ։ 8Միւս աշակերտներն էլ նաւակով եկան. և քանի որ ցամաքից հեռու չէին, այլ երկու հարիւր կանգունի չափ ﬕայն, քաշում էին ուռկանը ձկներով հանդերձ։ 9Երբ ցամաք ելան, տեսան վառուած ածուխի ﬕ կրակատեղ՝ ﬕ ձուկ նրա վրայ և հաց։ 10Յիսուս նրանց ասաց. «Բերէ՛ք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք»։ 11Սիմոն Պետրոսը նաւակ մտաւ և ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր հարիւր յիսուներեք ﬔծ-ﬔծ ձկներով։ 12Թէև այնչափ բան կար, բայց ուռկանը չպատռուեց։ 13Յիսուս նրանց ասաց՝ եկէք ճաշեցէ՛ք։ Եւ աշակերտներից ոչ ոք չէր համարձակւում հարցնել, թէ՝ դու ո՞վ ես, որովհետև գիտէին, որ Տէրն է։ 14Եկաւ Յիսուս, առաւ հացը և տուեց նրանց. նոյնպէս և ձուկը։ 15Այս երրորդ անգաﬓ էր, որ Յիսուս երևաց իր աշակերտներին՝ ﬔռելներից յարութիւն առնելուց յետոյ։ 16Եւ երբ ճաշեցին, Յիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յոﬖանի, սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան դրանք»։ Սա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, և դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ գառներին։ 17Դարձեալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Յոﬖանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, և դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ ոչխարներին։ 18Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յոﬖանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թէ՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տէ՛ր, դու ամէն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թէ սիրում եմ քեզ»։ Յիսուս նրան ասաց. «Արածացրո՛ւ իմ ոչխարներին։ 19Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ ﬕնչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գօտիդ կապում և գնում էիր՝ ուր և կաﬔնում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կը բարձրացնես, և ուրիշները քեզ գօտի կը կապեն ու կը տանեն՝ ուր չես կաﬔնայ»։ 20Այս ասաց, նշելով, թէ ինչ մահով նա պիտի փառաւորի Աստծուն։ Եւ երբ այս ասաց, աւելացրեց՝ արի՛ իմ յետևից։ 21Պետրոսը դարձաւ և տեսաւ, որ այն աշակերտը, ում Յիսուս սիրում էր, գալիս է յետևից. նա, որ ընկել էր նրա կրծքոﬖ ու ասել. «Տէ՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ 22Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Յիսուսին. «Տէ՛ր, իսկ սա ի՞նչ կը լինի»։ 23Յիսուս նրան ասաց. «Եթէ ես կաﬔնում եմ, որ դա ապրի, ﬕնչև որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ յետևից»։ 24Եւ այս խօսքը տարածուեց եղբայրների մէջ. և կարծեցին, թէ այն աշակերտը չպիտի ﬔռնի։ Բայց Յիսուս նրան չասաց, թէ չպիտի ﬔռնի, այլ թէ՝ ես կաﬔնում եմ, որ դա ապրի, ﬕնչև որ ես գամ։ 25Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ և գրեց իսկ դրանք. և գիտենք, որ նրա վկայութիւնը ճշմարիտ է։ 26Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Յիսուս արեց, որոնք, եթէ մէկը մէկ առ մէկ գրած լինէր, կարծում եմ, թէ աշխարհն իսկ բաւական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթէ դրանք գրուած լինէին։

--------------------------------------------------------------------------------

 

ԱՌԱԿՆԵՐ

1 Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Դաւթի որդու՝ Սողոմոնի առակները 2Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը, 3ընկալել խօսքի բարդ դարձուածքները, հասկանալ ճշմարիտ արդարութիւնը և ուղղել իրաւունքը՝ 4պարզաﬕտներին խորագիտութիւն և երիտասարդներին ﬕտք ու հանճար տալու համար, 5որպէսզի, դրանք լսելով, իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ, 6թափանցի առակների և խորին ասոյթների մէջ, իմաստունների ճառերի և նրանց այլաբանութիւնների մէջ։ 7Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդւում են նրանով, իսկ զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է, բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստութիւնն ու խրատը։ 8Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատըև ﬕ՛ ﬔրժիր մօրդ պատուիրանը, 9որպէսզի շնորհի պսակ կրես քո գլխինև ոսկի մանեակ՝ քո պարանոցին։ 10Որդեա՛կ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ, 11և հաւանութիւն չտաս, եթէ քեզ կանչեն ու ասեն. «Արի՛ ﬔզ հետ, մասնակի՛ց եղիր արիւնահեղութեան, անﬔղ տեղը սպանենքև հողի տակ ծածկենք արդար մարդուն, 12գերեզմանի պէս նրան ողջ-ողջ կուլ տանք և նրա յիշատակը վերացնենք երկրից, 13յափշտակենք նրա տեսակ-տեսակ ունեցուածքըև ﬔր տները լցնենք աւարով։ 14Ե՛կ ﬔզ բաժնեկի՛ց դարձիր, բոլորս ﬕ ընդհանուր քսակ կ’ունենանք, և ﬕևնոյն տեղը կը լինի ﬔր գանձարանը»։ 15Որդեա՛կ, ճանապարհ ﬕ՛ գնա նրանց հետ, ոտքդ շեղի՛ր նրանց շաւիղներից, 16քանզի նրանց ոտքերը դէպի չարիք են ընթանում, և նրանք շտապում են արիւն հեղելու։ 17Արդարև, իզուր թակարդ չեն լարում թռչունների համար։ 18Նրանք, որ սպանութեան մասնակից են դառնում, չարիք են գանձում իրենց անձի համար. չար է լինելու անիրաւ մարդկանց կործանումը։ 19Դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրաւութիւն են գործում, որովհետև ամբարտաւանութեամբ նրանք սպանում են իրենց հոգին։ 20Իմաստութիւնը գովաբանւում է ճանապարհների վրայ, բարձր ձայնով հռչակւում հրապարակներում, 21քարոզւում պարիսպների գլխից, ազդարարւում հզօրների դռների առջև և համարձակ խօսւում քաղաքների դարպասների մօտ։ 22Այնքան ժամանակ, քանի դեռ անﬔղները հետամուտ կը լինեն արդարութեան, չեն ամաչելու։ Բայց ամբարիշտները, որ թշնամութիւն են ցանկանում և ամբարշտանալով ատում են իմաստութիւնը, պիտի դատապարտուեն յանդիմանութեան։ 23Ահաւասիկ ես ձեր առջև կը բացեմ իմ հոգու պատգաﬓերը և իմ խօսքերը կը սովորեցնեմ ձեզ. 24որովհետև ես կանչում էի, բայց դուք չէիք լսում, երկար թախանձում էի, բայց դուք չէիք ունկնդրում ինձ, 25այլև զանց էիք առնում իմ խորհուրդները և չէիք ուզում անսալ իմ յանդիմանութիւններին։ 26Ես այսուհետև պիտի ծիծաղեմ ձեր կորստեան վրայ և խնդամ, երբ ձեր նեղութիւնն ու տագնապը պաշարեն ձեզ։ 27Եւ երբ յանկարծակի խռովութիւն հասնի ձեզ վրայ, և, ինչպէս մրրիկ, կործանում գայ, կամ երբ ձեր վախճանը հասնի, 28գուցէ դուք կանչէք ինձ, բայց ես ձեզ չեմ լսելու. չարերը պիտի փնտռեն ինձ, բայց չեն գտնելու, 29քանզի ատեցին իմաստութիւնը և Տիրոջ երկիւղը չընտրեցին, 30չկաﬔցան անսալ իմ խորհուրդներին, արհամարհեցին իմ յանդիմանութիւնները։ 31Այսուհետև նրանք կ’ուտեն իրենց ճանապարհների պտուղները և կը յագենան իրենց ամբարշտութեամբ։ 32Քանի որ զրկում էին երեխաներին, պիտի կոտորուեն, և կշտամբանքը պիտի սպանի ամբարիշտներին։ 33Իսկ նա, ով ինձ լսի, կ’ապրի ապահով և երկիւղ չի ունենայ ոչ ﬕ չարիքից։

2 Որդեա՛կ, եթէ իմ պատգաﬓերն ու պատուիրաններն ընդունես և պահես դրանք հոգուդ մէջ, 2իմաստութիւնը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճոյք գտնի գիտութեան մէջ, և դրանք, իբրև խրատ, պիտի աւանդես որդուդ։ 3Արդարև, եթէ իմաստութիւնը քեզ մօտ կանչես և ձայնդ մտքի հանճարին ուղղես, 4փնտռես այն ընտիր արծաթի նման և, ինչպէս գանձ, որոնես այն, 5այն ժամանակ կը հասկանաս Տիրոջ երկիւղը, և դու կը գտնես Աստծու գիտութիւնը։ 6Տէրն է տալիս իմաստութիւնը, և նրանից են բխում գիտութիւնն ու հանճարը. 7նա է արդարների համար փրկութիւն վերապահում և հովանի լինում նրանց ընթացքին, 8նա է պահպանում արդարների ճանապարհը և հաստատ դարձնում իրենից երկիւղ կրողների ուղին։ 9Այն ժամանակ կը հասկանաս արդարութիւնն ու իրաւունքը և բոլոր շաւիղներդ կ’ուղղես դէպի բարին։ 10Եւ երբ իմաստութիւնը մտնի սրտիդ մէջ, և գիտութիւնը ախորժելի լինի հոգուդ, 11այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, 12որպէսզի փրկութիւն գտնես չար ճանապարհից և նենգախօս մարդուց։ 13Վա՜յ նրանց, ովքեր ուղիղ ճանապարհը թողած՝ կը գնան խաւարի ճանապարհով, 14ովքեր կ’ուրախանան չարիքներ գործելով և կը խնդան դէպի չարը խոտորուելով. 15Ծուռ են լինելու նրանց ճանապարհները, և շաւիղները՝ խոտորնակ, 16նրանք պիտի փորձեն քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից և օտարացնել արդար խորհուրդներից։ 17Որդեա՛կ իմ, թող քեզ չհասնեն չար խորհուրդներն այն մարդու, որ երիտասարդ ժամանակ թողել է ուսումը և մոռացել Աստծու ուխտը։ 18Այդպիսին իր տունը դրել է մահուան մօտիկ, իր շաւիղները՝ դժոխքի մօտ, երկրածինների հետ։ 19Բոլոր նրանք, ովքեր գնում են այդպիսիների հետ, յետ չեն դառնալուև եթէ ﬕնչև իսկ զղջան էլ՝ չեն հասնելու ուղիղ ճանապարհի և չեն ապրելու իրենց կեանքի տարիները։ 20Եթէ նրանք բարի ճանապարհներով գնացած լինէին, դիւրին կը գտնէին արդարութեան շաւիղները. քաղցրաբարոյ մարդիկ պիտի լինեն երկրի բնակիչները, և արդարները պիտի ապրեն այնտեղ։ 21Իսկ ամբարիշտների ճանապարհները պիտի ջնջուեն երկրից, և անօրէնները պիտի վտարուեն դրանից։

3 Որդեա՛կ, ﬕ՛ մոռացիր իմ խրատները և իմ խօսքերը պահի՛ր քո սրտում, 2որպէսզի երկարեն քո կեանքի օրերն ու կենդանութեանդ տարիները և խաղաղութիւն աւելացնեն։ 3Թող ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չպակասեն քեզնից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրայ, և դու շնորհ կը գտնես։ 4Տիրոջ ու մարդկանց առջև խորհի՛ր բարու մասին։ 5Ամբողջ սրտով յոյսդ դի՛ր Աստծու վրայ և ﬕ՛ հպարտացիր քո իմաստութեամբ։ 6Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, որպէսզի նա ուղղի քո ճանապարհները, և ոտքդ չսայթաքի։ 7Դու քո աչքին իմաստուն ﬕ՛ թուա, այլ վախեցի՛ր Տիրոջից և խուսափի՛ր աﬔնայն չարից։ 8Դա քո մարﬓի համար՝ բուժում և քո ոսկորների համար՝ դարման կը լինի։ 9Պատուի՛ր Տիրոջը քո արդար վաստակից և քո արդար բերքից պտո՛ւղ յատկացրու նրան, 10որպէսզի քո շտեմարանները լցուեն առատ ցորենով, և քո հնձաններն աւելի յորդ գինի բխեն։ 11Որդեա՛կ, ﬕ՛ անարգիր Տիրոջ խրատը և ﬕ՛ դժգոհիր նրա յանդիմանութիւնից, 12քանզի Տէրը ում սիրում՝ նրան խրատում է և պատժում նրան, ում ընդունում է որպէս որդի։ 13Երանի այն մարդուն, որ իմաստութիւն կը գտնի, և այն մահկանացուին, որ հանճար կը ստանայ, 14քանզի իմաստութիւնն աւելի թանկ արժէ, քան ոսկու և արծաթի գանձերը։ 15Այն առաւել յարգի է, քան անգին քարերը, և չկայ ոչ ﬕ չար բան, որ հակառակ կանգնի նրան։ Իւրաքանչիւրին, ով ﬔրձեցել է իմաստութեանը, յայտնի է, որ այն ամէնը, ինչ յարգի է համարւում, չունի դրա արժէքը. 16քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ու կեանքի տարիներ, նրա ձախ ձեռքում փառք և հարստութիւն կայ։ Նրա բերանից բխում է արդարութիւն, իսկ իր լեզուի վրայ նա կրում է օրէնք ու ողորմութիւն 17Նրա ճանապարհները բարու ճանապարհներ են, և նրա բոլոր շաւիղները՝ խաղաղութեան։ 18Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապաւինում են նրան և վստահութեամբ յենւում նրա վրայ, ինչպէս Տիրոջ վրայ։ 19Աստուած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը և իմացականութեամբ հաստատեց երկինքը, 20իր հանճարով անդունդներ բացեց, և ամպերն անձրևներ տեղացին։ 21Որդեա՛կ, ﬕ՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստութիւնը, 22որպէսզի ապրի քո հոգին, և դրանք քո պարանոցի վրայ զարդ լինեն, բուժում լինեն մարﬓիդ համար և ոսկորներիդ համար՝ դարման։ 23Եւ դու ապահով կը գնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի։ 24Եթէ նստես, աներկիւղ կը լինես, եթէ քնես, քունդ անուշ կը լինի, 25և չես երկնչի յանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս յարձակուﬓերից, 26որովհետև Տէրը կը լինի քո բոլոր ճանապարհների վրայ և ոտքդ հաստատուն կը պահի, որ չսայթաքես։ 27Մի՛ յապաղիր կարօտեալին բարութիւն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան։ 28Չասես թէ՝ «Գնա՛, կը գաս՝ վաղը կը տամ», ﬕնչդեռ կարող ես բարութիւնդ անել, քանի որ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ։ 29Չարիք ﬕ՛ նիւթիր բարեկաﬕդ դէմ, որը քեզ վստահում է և յոյս է դրել քեզ վրայ։ 30Զուր տեղը ﬕ՛ թշնամացիր մարդու հետ վիճելով, որ նա քեզ չարիք չպատճառի։ 31Զգուշացի՛ր չարագործ մարդկանց նախատինքներից և ﬕ՛ նախանձիր նրանց ճանապարհներին, 32քանզի անօրէնը պիղծ է Տիրոջ առջև և չի հաղորդակցում արդարների հետ։ 33Տիրոջ անէծքն ամբարիշտների տներում է, ﬕնչդեռ արդարների տներն օրհնւում են։ 34Տէրը հակառակ է ամբարտաւաններին. նա շնորհ է տալիս խոնարհներին։ Փառքը պիտի ժառանգեն իմաստունները, իսկ ամբարիշտները պիտի բազմացնեն իրենց անարգանքը։

4 Որդինե՛ր, լսեցէ՛ք ձեր հօր խրատը և անսացէ՛ք ճանաչելու իմաստութիւնը, 2քանզի ձեզ բարի պարգևներ պիտի տամ. ﬕ՛ թողէք իմ պատուիրանները, 3որովհետև ես ևս հնազանդ որդի էի հօրս համար և սիրելի էի մօրս աչքին։ 4Նրանք սովորեցնում էին ինձ և ասում. «Թող ﬔր խօսքը հաստատուի քո սրտում, պահի՛ր ﬔր պատուիրանները և ապրի՛ր, 5իմաստութի՛ւն ձեռք բեր, խե՛լք ձեռք բեր և ﬕ՛ մոռացիր։ Մի՛ արհամարհիր իմ բերանի պատգաﬓերը և ﬕ՛ շեղուիր իմ շուրթերի խօսքերից։ 6Մի՛ թող իմաստութիւնը, և նա կը պաշտպանի քեզ 7, սիրի՛ր այն, և նա կը պահպանի քեզ։ 8Իմաստութի՛ւն ձեռք բեր, - ահա զգօնութեան սկիզբը, - և խելացի՛ եղիր քո կեանքի բոլոր ճանապարհներին։ 9Պարփակուի՛ր իմաստութեամբ, և նա պիտի բարձրացնի քեզ, ﬔծարի՛ր այն, և նա քեզ կ’առնի իր գիրկը։ 10Նա շնորհի պսակ կը դնի քո գլխին և փառքի պսակով կը պահպանի քեզ։ 11Լսիր՛, որդեա՛կ, և ընդունի՛ր իմ խօսքերը, և քո կեանքի տարիները պիտի շատանան, և պիտի աւելանան քո կեանքի ճանապարհները։ 12Ես իմաստութեան ուղիներն եմ ուսուցանում քեզ, ես քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շաւիղներով, 13որպէսզի, եթէ գնաս, ընթացքդ չխափանուի, եթէ վազես, երբեք չյոգնես։ 14Ամո՛ւր բռնիր իմ խրատը և բաց չթողնես այն, այլ պահի՛ր, որովհետև քո կեանքն է այն։ 15Մի՛ գնա ամբարիշտների ճանապարհով և ﬕ՛ նախանձիր անօրէնների ճանապարհներին։ 16Մի՛ անցիր այն վայրով, ուր բնակւում են նրանք։ 17Խուսափի՛ր նրանցից և խորշի՛ր այդ վայրից, քանզի նրանք ﬕնչև չարիք չգործեն, չեն քնում։ Քունը փախչում է նրանց աչքից և չեն քնում, 18քանի որ նրանք ամբարշտութեան հաց են ուտում և հարբում են անօրէնութեան գինով։ 19Արդարների ճանապարհները նման են ծագող լոյսի, որ առաջնորդում և լուսաւորում է նրանց, ﬕնչև որ օրը լրիւ լուսաւորի։ 20Ամբարիշտների ճանապարհները նման են խաւարի, և նրանք չգիտեն, թէ ինչպէս պիտի սայթաքեն։ 21Որդեա՛կ, անսա՛ իմ իմաստութեանը և ակա՛նջ դիր իմ խօսքերին, որ քո աղբիւրները չպակասեն։ 22Պահի՛ր իմ խօսքերը քո սրտի մէջ, 23քանզի դրանք կեանք են գտնողների համար և բժշկութիւն՝ ամբողջ մարﬓի համար։ 24Աﬔնայն զգուշութեամբ պահի՛ր և պահպանի՛ր քո սիրտը, որովհետև նրանից է բխում կեանքի աղբիւրը։ 25Հեռո՛ւ վանիր ստախօսութիւնը քո բերանից և անիրաւ շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։ 26Թող քո աչքերը նայեն ուղիղ, և քո թարթիչները արդարութեամբ շարժուեն։ 27Քո ոտքերին ուղիղ շաւիղներ արա՛, և քո ճանապարհները ուղղի՛ր։ 28Մի՛ խոտորուիր ո՛չ դէպի աջ և ո՛չ էլ դէպի ձախ. ոտքդ ե՛տ դարձրու չար ճանապարհից։ Դէպի աջ տանող ճանապարհները գիտէ Աստուած, բայց դէպի ձախ տանող ճանապարհները մոլոր են, և Աստուած ինքն էլ կ’ուղղի քո շաւիղները և խաղաղութեամբ քեզ կ’առաջնորդի քո ճանապարհներով։

5 Որդեա՛կ, անսա՛ իմ իմաստութեանը և ակա՛նջ դիր իմ խօսքերին, 2որպէսզի բարի խորհուրդներ պահես. ես պատուիրան եմ թողնում քեզ իմ շուրթերի իմաստութիւնը։ 3Մի՛ նայիր չար կնոջը, որովհետև պոռնիկ կնոջ շուրթերից ﬔղր է ծորում, որ առժամանակ պարուրում է քիմքդ, 4բայց յետոյ զգում ես, որ աւելի դառն է, քան լեղին, և աւելի սուր, քան երկսայրի սուրը։ 5Անզգաﬕ ոտքերը դէպի մահ են տանում նրա ﬔրձաւորներին և դէպի դժոխք են իջեցնում նրանց. հաստատուն չեն նրա ոտնահետքերը, 6որովհետև նրա ոտքերը չեն գնում կեանքի ճանապարհներով, սայթաքուն և անյայտ են նրա ճանապարհները։ 7Արդ, որդեա՛կ, լսի՛ր ինձ և ﬕ՛ արհամարհիր իմ խօսքերը. 8քո ճանապարհները հեռացրո՛ւ նրանից և ﬕ՛ մօտեցիր նրա տան դռներին, 9որպէսզի քո կեանքն օտարներին չմատնես, և քո ունեցուածքը՝ անողորմ մարդկանց։ 10Մի՛ թող, որ օտարները լցուեն քո ուժով, և քո վաստակը մտնի ուրիշների տունը։ 11Թող յետոյ այնպէս չլինի, որ երբ մարﬓիդ անդաﬓերը մաշուեն, զղջաս և ասես, թէ՝ «Ինչո՞ւ ես ատեցի խրատը, 12ինչո՞ւ իմ սիրտն անարգեց յանդիմանութիւնը»։ 13Ես չէի լսում ո՛չ իմ խրատատուի ձայնը, ո՛չ էլ ականջ էի դնում իմ ուսուցչի խօսքերին. 14քիչ էր ﬓացել, որ ժողովի ու ժողովրդի մէջ մասնակից դառնայի ամէն չարիքի։ 15Քո ջուրը խﬕ՛ր քո ամանից և քո ջրհորի աղբիւրից։ 16Թող քո ջրերը բխեն քո աղբիւրից, և քո փողոցով թող հոսեն դրանք։ 17Թող դրանք ﬕայն քոնը լինեն, և օտար ոչ ոք չբաժանի դրանք քեզ հետ։ 18Քո ջրի աղբիւրը թող առանձին լինի, և ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ։ 19Թող քեզ համար եղնիկի պէս սիրով և այծեաﬕ նման շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստութեանը և քեզ հետ լինի ամէն ժամ. և եթէ նրա սիրով գնաս, դու ﬔծարժէք պիտի լինես։ 20Մի՛ այցելիր օտար կանանց և ﬕ՛ փարուիր ուրիշի կրծքին, որ քոնը չէ. 21քանզի տղամարդու ճանապարհներն Աստծու աչքի առջև են, և Նա գիտէ նրա բոլոր շաւիղները։ 22Չարագործին պիտի որսան նրա անօրէնութիւնները, և իւրաքանչիւրը պիտի կապկպուի իր ﬔղքի թելերով։ 23Խրատ չլսելու պատճառով պիտի ﬔռնի նա խրատի չանսացողների հետ, պիտի զրկուի իր կեանքի երկարութիւնից և պիտի կորչի անզգամութեան պատճառով։

6 Որդեա՛կ, եթէ բարեկաﬕդ համար երաշխաւոր լինես, դու քեզ կը մատնես քո թշնամուն. 2քանզի մարդուս շրթունքները խիստ որոգայթ են իր համար, և մարդ բռնւում է իր բերանի խօսքով։ 3Արդ, որդեա՛կ, վարուի՛ր այնպէս, ինչպէս պատուիրում եմ քեզ, և դու կ’ապրես, որովհետև բարեկաﬕդ համար չար մարդկանց ձեռքն ընկար։ Սրտապնդուի՛ր և ﬕ՛ յուսալքուի՛ր և նո՛յնը հաղորդիր քո բարեկաﬕն, որի համար երաշխաւոր ես եղել։ 4Աչքերիդ քուն ﬕ՛ տուր և թարթիչներիդ՝ նինջ, 5որպէսզի փրկուես, ինչպէս այծեամը թակարդից և թռչունը՝ ծուղակից։ 6Մրջիւնի մօ՛տ գնա, ո՛վ ծոյլ, նախանձի՛ր նրա գործերին և իմաստո՛ւն եղիր նրանից աւելի. 7քանզի նա ո՛չ հողագործ է, ո՛չ վերակացու և ո՛չ էլ գլխին տէր ունի, 8բայց ամռանը նա պատրաստում է իր ուտելիքը և հնձի ժամանակ ամբարում է իր առատ պաշարը։ Կամ ﬔղուի մօ՛տ գնա, տե՛ս, թէ ինչպէ՜ս գործունեայ է նա և թէ ինչպիսի ջանասիրութեամբ է գործում, որի վաստակը մատուցում են թագաւորներին և տնանկներին՝ բժշկութեան համար։ Թէպէտև թոյլ է ուժով, բայց սիրելի է ու ﬔծարելի բոլորի համար, որովհետև ինքը յարգեց իմաստութիւնը և արժանի եղաւ յարգանքի։ 9Մինչև ե՞րբ պիտի գամուած ﬓաս, ո՛վ ծոյլ, կամ ե՞րբ պիտի զարթնես քնից։ 10Մի քիչ քնով ընկնես, ﬕ քիչ նստես, ﬕ քիչ ննջես, ﬕ քիչ էլ ձեռքերդ հանգչեցնես կրծքիդ, 11և, ահա, աղքատութիւնը, ինչպէս չար ուղևոր, կը հասնի քեզ, և կարիքը, իբրև ժիր սուրհանդակ, կը կանգնի դռանդ։ Բայց եթէ ծոյլ չլինես, ապա քո ամառը պիտի հասնի աղբիւրի նման, և կարիքը, ինչպէս ինքնահալած չարաﬕտ այր, պիտի փախչի հեռու։ 12Անօրէն և անզգամ մարդը ծուռ ճանապարհներով է գնում, 13որովհետև հէնց ինքն է աչքերը թարթում, ոտքերով ցոյց տալիս և նշանացի սովորեցնում մատներով։ 14Խոտորուած սիրտը չարիքներ է նիւթում և ամէն ժամանակ սերմանում է խռովութիւն քաղաքում։ 15Այդ պատճառով էլ նրա կորուստը պիտի յանկարծակի գայ, նա պիտի հաշմուի ու մաշուի առանց բուժուﬕ։ 16Նա ծիծաղում է այն ամէնի վրայ, ինչ ատում է Տէրը, և իր հոգու պղծութեան երեսից էլ պիտի կործանուի։ 17Այն աչքերը, որ թշնամանքով են նայում, այն լեզուն, որ սուտ է խօսում, 18այն ձեռքերը, որ արդար արիւն են թափում, այն սիրտը, որ չար խորհուրդներ է նիւթում, այն ոտքերը, որ շտապում են չարիքներ գործել, պիտի ոչնչանան։ 19Անիրաւ վկան բորբոքում է ստութիւնը և գրգռութիւն է գցում եղբայրների ﬕջև։ 20Որդեա՛կ, պահի՛ր հօրդ օրէնքը և ﬕ՛ ﬔրժիր մօրդ խրատը։ 21Ընդունի՛ր դրանք հոգուդ մէջ, մշտապէս պահի՛ր քո գլխում և, իբրև մանեակ, գցի՛ր քո պարանոցին։ 22Երբ ճանապարհ գնաս, հե՛տդ տար, և թող դրանք քեզ հետ լինեն. երբ քնած լինես, պիտի քեզ պահպանեն, երբ արթնանաս, պիտի զրուցակից լինեն քեզ։ 23Օրէնքի պատուիրանը ճրագ է, յանդիմանութիւնը և խրատը լոյս են և կեանքի ճանապարհ։ 24Նրանք քեզ հեռու կը պահեն ամուսնացած կնոջից և օտար կնոջ չար լեզուից։ 25Որդեա՛կ, թող քեզ չյաղթի կնոջ գեղեցկութեան ցանկութիւնը, թող չբռնուեն քո աչքերը նրանով, ﬕ՛ հրապուրուիր նրա թարթիչներով, 26քանզի պոռնիկ կնոջ պատճառով կարող ես ﬕ նկանակ հացի կարօտ ﬓալ, որովհետև չար կինը որսում է պատուական մարդկանց հոգին։ 27Հնարաւո՞ր է արդեօք, որ մէկը կրակը պահի իր գոգի մէջ և շորը չայրի, 28կամ որևէ մէկը բոբիկ քայլի կայծ ու կրակի ﬕջով և իր ոտքերը չայրի, - 29այդպէս էլ անհնարին է որևէ մէկին մտնել ամուսնացած կնոջ ծոցը և առանց պատժի ﬓալ. ով էլ որ ﬔրձենայ նրան, չի արդարացուելու։ 30Զարմանալու ոչինչ չկայ, եթէ մէկը բռնուի գողութեան մէջ. գողանում է, որպէսզի յագեցնի իր քաղցած անձը, 31բայց եթէ բռնուեց, պիտի եօթնապատիկ տուժի և անձը փրկելու համար պիտի տայ իր ողջ ունեցուածքը։ 32Իսկ եթէ մէկը շնանում է խելքի պակասութեան պատճառով, նա կորստի է մատնում ինքն իրեն, 33նա ցաւ ու անարգանք պիտի կրի, և երբեք չի ջնջուելու նրա նախատինքը։ 34Կնոջ ամուսինը պիտի բորբոքուի խանդով լցուած և չի խնայելու վրէժխնդրութեան օրը, 35ոչ ﬕ փրկագնի հետ չի փոխանակելու իր թշնամութիւնը, ոչ իսկ առատ կաշառքով։

7 Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը և իմ պատուիրանները պահպանի՛ր քո մէջ։ Որդեա՛կ, պատուի՛ր Տիրոջը և զօրացի՛ր, և բացի նրանից ուրիշ ոչ ոքից ﬕ՛ երկնչիր։ 2Որդեա՛կ, պահի՛ր իմ պատուիրանները և դու կ’ապրես, պահպանի՛ր իմ խօսքերը, ինչպէս աչքի բիբը։ 3Կապի՛ր դրանք քո մատներին և գրի՛ր սրտիդ տախտակի վրայ։ 4Իմաստութեանն ասա՛, որ քեզ քոյր լինի, և խելքը թող դառնայ քո մտերիմը, 5որպէսզի դրանք քեզ պահպանեն օտար ու չար կնոջից, երբ նա իր խօսքերով հրապուրի քեզ։ 6Իր տան պատուհանից աչքը ճանապարհին յառած՝ 7նա նայում է անﬕտ պատանիներին և թեթևաﬕտ երիտասարդներին, 8որոնք գնում են փողոցներով, անցնում նրա տան անկեան մօտով. 9նա խօսում է երեկոյի խաւարի ﬕջից, երբ գիշերը մթնում, և դադարում է անցուդարձը։ 10Այդ կինը, պոռնիկի կերպարանքով, ընդառաջ է գալիս երիտասարդներին, որ բուռն հրայրքով ու պագշոտութեամբ խելքահան անի նրանց։ 11Նրա ոտքերը տանը դադար չեն առնում, և նա ﬔրթ թափառում է դուրսը, 12ﬔրթ անցնում է փողոց ու հրապարակ և դարանամուտ է լինում ամէն պատահած անկիւնում։ 13Ահա նա որսում է մէկին, գրկում և համբուրում նրան և լրբենի երեսով ասում է նրան. 14«Ես խաղաղութեան ուխտ էի արել, այսօր ուխտս կատարեցի, 15դրա համար էլ ընդառաջ ելայ քեզ՝ երեսդ տեսնելու համար, և ահա գտայ քեզ։ 16Ես գահաւորակս պատել եմ ծածկոցներով, զարդարել եգիպտական ճոխ կտաւներով, 17անկողինս պատրաստել եմ ու քրքում ցանել վրան, բնակարանս խնկել եմ կինամոնով, 18ե՛կ ﬕնչև առաւօտ սէր վայելենք և հեշտանքի յանձնուենք. 19իմ ամուսինը տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել, 20իր փողի քսակն էլ վերցրել է հետը և շատ օրեր անց, թերևս, տուն գայ»։ 21Եւ այսպիսի բազում խօսքերով մոլորեցնում է նրան, խեղդող շուրթերով կաշկանդում նրան, 22և նա յիմարացած գնում է կնոջ յետևից, ինչպէս արջառը՝ սպանդանոց, կամ շունը՝ թոկը վզին, 23կամ ինչպէս լեարդը նետով խոցուած եղջերուն. թռչնի նման նա շտապում է դէպի ծուղակը և չի գիտակցում, որ կորստի է մատնում իր հոգին։ 24Արդ, լսի՛ր ինձ, որդեա՛կ, և հնազա՛նդ եղիր իմ խօսքերին։ 25Սիրտդ ﬕ՛ շեղիր դէպի նրա տան ճանապարհները և ﬕ՛ մոլորուիր նրա շաւիղներում, 26որովհետև խոցոտելով՝ նա շատերին է դիտապաստ արել, և անթիւ են նրա կողﬕց սպանուածները։ 27Դժոխքի ուղիներն են նրա տունը, որոնք իջեցնում են դէպի մահուան շտեմարանները։

8 Դրա համար էլ դու քարոզի՛ր իմաստութիւնը, որ հանճարը արձագանքի քեզ։ 2Այն գտնւում է բարձր լեռների գլխին և շաւիղների վրայ, 3այն սպասում է նաև հզօրների դռան առջև, և օրհնւում է նրանց մուտքերին։ 4«Ձեզ եմ աղաչում, ո՛վ մարդիկ, և մարդու որդիներին եմ ես բաշխում իմ խօսքը։ 5Ո՛վ պարզաﬕտներ, խորագիտութի՛ւն իմացէք, խրա՛տ դրէք ձեր սրտերում, ո՛վ անխրատներ, 6ունկնդրեցէ՛ք ինձ, քանզի պարկեշտ խօսքեր պիտի ասեմ, և շուրթերս պիտի բանամ ուղիղ բան խօսելու համար, 7քանզի իմ կոկորդը ﬕշտ ճշմարտութիւն է բարբառում, և պիղծ են ինձ համար ստախօս շուրթերը։ 8Արդար են իմ բերանի բոլոր պատգաﬓերը, և ոչ ﬕ ծուռ ու թիւր բան չկայ նրանց մէջ, 9բոլորն էլ ուղիղ են նրանց համար, որ իմաստուն են, և հաճելի են նրանց համար, որ ձգտում են գիտութիւն ձեռք բերելու»։ 10Խրա՛տ ձեռք բերէք և ոչ թէ արծաթ, գիտութիւն, քան թէ ընտիր ոսկի։ 11Իմաստութիւնը լաւ է անգին քարերից, և թանկարժէք ոչ ﬕ բան չի հաւասարուի նրան։ 12Ես՝ իմաստութիւնս, բնակուեցի խորագիտութեան մէջ, և ﬕշտ ինձ հետ են խորհուրդն ու գիտութիւնը։ 13Տիրոջ հանդէպ զգացուած երկիւղն ատում է անիրաւութիւնը, թշնամանքն ու հպարտութիւնը և չարի ճանապարհը։ 14Իﬓ է խորհուրդը, իﬓ է զգուշութիւնը, իﬓ են հանճարը և զօրութիւնը։ 15Թագաւորներն ինձնով են թագաւորում, և հզօրները՝ օրինադրում արդարութիւնը։ 16Ինձնով են բարձրանում ﬔծաﬔծները, և տիրակալներն ինձնով են տիրում երկրին։ 17Ես սիրում եմ նրանց, ովքեր սիրում են ինձ, և ով փնտռում է ինձ, շնորհ կը գտնի։ 18Իﬓ են հարստութիւնն ու փառքը, կայուն ունեցուածքն ու արդարութիւնը։ 19Լաւ է ի՛նձ ունենալ, քան ոսկի և անգին քարեր, ունենալ ի՛մ արդիւնքը, քան ոսկի և ընտիր արծաթ։ 20Ես քայլում եմ արդարութեան ճանապարհներով և շրջում արդարութեան շաւիղներով, 21որ բարիք բաշխեմ իմ սիրելիներին և նրանց գանձարանները լցնեմ բարիքներով։ Սակայն որպէսզի ես ձեզ պատﬔմ, թէ ինչ է լինելու ամէն օր, ապա պիտի յիշեցնեմ նաև, թէ ինչ է եղել յաւիտենութեան սկզբից։ 22Տէրն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին՝ իր գործերի համար. յաւիտենութիւնից էլ առաջ հաստատեց ինձ։ 23Նա ծնեց ինձ հէնց սկզբին, դեռ երկիրն արարելուց առաջ, 24աւելի առաջ, քան անդունդներ կը բացէր, 25աւելի առաջ, քան աղբիւրների ջրեր կը բխեցնէր, և էլ աւելի առաջ, քան կը հաստատէր լեռներն ու բոլոր բլուրները։ 26Տէրն ստեղծեց շէն ու անշէն վայրեր և բնակելի աշխարհները երկնքի ներքոյ։ 27Ես նրա հետ էի, երբ նա պատրաստում էր երկինքը, երբ նա իր աթոռն էր հաստատում հողﬔրի վրայ, 28երբ նա զօրութիւն էր տալիս վերին ամպերինև երբ նա աղբիւրներ էր հաստատում երկնքի ներքոյ։ 29Այն ժամանակ, երբ նա դնում էր ծովի հաստատութիւնը, - որ ջրերը նրա ափերը չանցնեն, -այն ժամանակ, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը, ես նրա մօտ էի որպէս գործավար։ 30Ինձնով էր, որ Տէրն ուրախանում էր մշտապէս, և ես ամէն ժամ ցնծում էի նրա առաջ. 31բովանդակ տիեզերքը հրճւում էր, և ուրախ էի մարդկանց որդիների հետ։ 32Արդ, որդեա՛կ, լսի՛ր ինձ. երանի նրանց, որ պահում են իմ ճանապարհները։ 33Լսեցէ՛ք իմաստութիւնը, և դուք կը լինէք իմաստուն. ﬕ՛ շեղուէք դրանից։ 34Երանի այն մարդուն, որ կը լսի ինձ, և այն մարդուն, որ կը պահի իմ ճանապարհները, մշտապէս կը տքնի իմ դռների առջև և կը պահպանի իմ դռների շեﬔրը։ 35Իմ ուղիները կեանքի ուղիներ են, և Տէրն է սահմանել իմ կամքը։ 36Բայց ովքեր ﬔղանչում են իմ դէմ, նրանք ամբարշտանում են իրենց հոգու մէջ, և ովքեր ատում են ինձ, նրանք սիրում են մահը։

9 Իմաստութիւնը շինեց իր տունը և կանգնեցրեց եօթը սիւներ, 2մորթեց իր անասունները, խառնեց պատրաստեց գինին, պատրաստեց նաև իր սեղանը։ 3Նա ուղարկեց իր ծառաներին, որ բարձր ձայնով հրաւիրեն իր հացկերոյթին, և ասաց. 4«Ով անզգամ է, թող գայ ինձ մօտ»։ 5Իսկ պակասաﬕտներին ասաց. «Եկէք կերէ՛ք իմ հացից և խﬔցէ՛ք իմ գինուց, որ պատրաստել եմ ձեզ համար։ 6Թողէ՛ք յիմարութիւնը, և դուք կ’ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք, և դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը և ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը»։ 7Ով խրատ է տալիս չարերին, նա անարգանք է ստանում, և ով յանդիմանում է ամբարիշտներին, նա ատելութիւն է վաստակում։ 8Մի՛ յանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, յանդիմանի՛ր իմաստունին, և նա կը սիրի քեզ, խրատի՛ր յիմարին, և նա աւելի շատ կ’ատի քեզ։ 9Իմաստունին բացատրի՛ր պատճառը, և նա աւելի՛ իմաստուն կը լինի, սովորեցրո՛ւ արդարին, և նա կ’աւելացնի իր ընկալումը։ 10Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, արդարների խորհուրդը՝ խոհեմութիւն, օրէնքի իմացութիւնը մտքի հարստութիւն է։ 11Օրինա՛կ առ սրանք, և դու կ’ապրես երկար, ու կ’աւելանան քո կեանքի տարիները։ 12Որդեա՛կ, եթէ իմաստուն լինես, պիտի լինես քե՛զ համար և քո ընկերների. եթէ անզգամ լինես, ﬕայն դո՛ւ չարիք պիտի գտնես։ Ով հաստատւում է ստի վրայ, նոյնն է, թէ հողﬔր է արածեցնում կամ հալածում է թևաւոր թռչուններ. քանզի այդպիսին իր այգու ճանապարհը թողած՝ մոլոր թափառում է իր հանդի շաւիղներում, անջրդի դաշտ ու անապատ է գնում և իր ձեռքով ոչ ﬕ պտուղ չի հաւաքում ծարաւակէզ հողից։ 13Անզգամ և յանդուգն կինը հացի կարօտ պիտի ﬓայ, նոյնպէս և նա, ով ամօթ չի զգում։ 14Իր տան դռանը նստած աթոռին, որ երևում է փողոցից, 15նա դիմում է անցորդներին, որոնք գնում են իրենց ուղիղ ճամփով. 16«Ով ձեր մէջ առաւել յիմար է, թող գայ ինձ մօտ, 17իսկ պակասաﬕտներին հրամայում եմ ու ասում. «Թաքցրած հացը համով է ուտւում, և քաղցր է խմւում գողացուած ջուրը»։ 18Եւ նա չգիտէ, թէ երկրածինները պիտի կորչեն իր մօտ, և պիտի հասնեն խորքերը դժոխքի։ Բայց դու հեռո՛ւ թռիր և ﬕ՛ դանդաղիր այդտեղ, հայեացքդ ﬕ՛ յառիր նրան, որպէսզի այդպէս անցնես օտար ջրից, անցնես օտար գետից, հեռու ﬓաս օտար ջրիցև ջուր չխﬔս օտար աղբիւրից. որպէսզի դու երկար ապրես, և աւելանան քո կեանքի տարիները։

10 Իմաստուն որդին ուրախացնում է հօրը, անﬕտ որդին տրտմութիւն է մօր համար։ 2Գանձերը չեն օգնի անօրէններին, ﬕնչդեռ արդարութիւնը փրկում է մահից։ 3Տէրը սովամահ չի անում արդարին, բայց ամբարիշտների կեանքը պիտի կործանի։ 4Աղքատութիւնը խեղճացնում է մարդուն, ժրաջան ձեռքերը հարստացնում են նրան։ 5Խրատուած որդին իմաստուն կը լինի, իսկ անﬕտը ծառայ կը դառնայ։ Իմաստուն որդին ազատւում է խորշակից, անօրէն որդին խորշակահար է լինում ամռանը։ 6Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը։ 7Արդարների յիշատակը ﬓալու է գոհաբանութեամբ, բայց ամբարիշտների անունը պիտի ջնջուի։ 8Իմաստուն սիրտն ընդունում է պատուիրանները, բայց զազրախօսը պիտի կործանուի իր գայթակղող շուրթերի պատճառով։ 9Ողջամտութեամբ ընթացողը գնում է ապահով, իսկ ով ծռում է իր ճանապարհները, թաքուն պիտի չﬓայ։ 10Ով նենգ աչքով ակնարկ է անում, նա տրտմութիւն պիտի կրի մարդկանցից, բայց համարձակ յանդիմանողը խաղաղութիւն է բերում։ 11Արդարի ձեռքին է կեանքի աղբիւրը, բայց ամբարշտի կորուստը կը փակի նրա բերանը։ 12Հակառակութիւնն ատելութիւն է գրգռում, բայց սէրը ծածկում է ամէն ﬕ ներհակութիւն։ 13Ում շուրթերից իմաստութիւն է բխում, նա, ինչպէս գաւազան, հարուածում է անﬕտ մարդուն։ 14Իմաստունները իմաստութիւն են հաւաքում, բայց յանդուգն մարդու բերանը մօտ է կործանման։ 15Մեծատունների հարստութիւնն իրենց ամուր քաղաքն է, աղքատութիւնը կորստեան պատճառ է ամբարիշտների համար։ 16Արդարների գործերը կեանք են տալիս, ամբարիշտների բերքը՝ ﬔղքեր։ Կեանքի ճանապարհները պահպանում է Տէրը։ 17Առանց յանդիմանութեան խրատը սխալ է։ 18Արդար շուրթերը լռեցնում են թշնամանքը, իսկ բամբասանք տարածողները անզգաﬓեր են։ 19Շատախօսութեամբ չես խուսափի ﬔղքից. շուրթերդ եթէ զսպես, իմաստուն կը լինես։ 20Արդար լեզուն ընտիր արծաթ է, ամբարշտի սիրտը պիտի նուաղի։ 21Արդարների շուրթերը ճանաչում են բարձր մարդկանց, իսկ անզգաﬓերը պիտի կործանուեն խելքի պակասութիւնից։ 22Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, և նա էլ հարստացնում է նրանցև չի աւելացնում նրանց սրտի տրտմութիւնը։ 23Անզգամը ծիծաղելով չարիք է գործում, բայց խոհեմ մարդը իմաստութիւն հաւաքում։ 24Ամբարիշտը շրջում է կորուստը իր հետ, բայց արդարի ցանկութիւնը պիտի կատարուի։ 25Ամբարիշտը պիտի ջնջուի ինչպէս անցնող մրրիկ, բայց արդարը խուսափելով՝ կ’ապրի յաւիտեան։ 26Ինչպէս ազոխը ﬖասակար է ատաﬓերին, իսկ ծուխը՝ աչքերին, այդպէս էլ անօրէնութիւնը ﬖասակար է նրանց համար, ովքեր առաջնորդւում են նրանով։ 27Տիրոջ երկիւղն աւելացնում է կեանքի օրերը, բայց ամբարիշտների տարիները պիտի կրճատուեն։ 28Արդարների ուրախութիւնը պիտի երկարի, իսկ ամբարիշտների յոյսը պիտի կորչի։ 29Տիրոջ երկիւղը ոգու ամրութիւն է մաքուր մարդկանց համար, բայց սրտաբեկութիւն է նրանց համար, ովքեր չարիք են գործում։ 30Արդարը երբեք չպիտի դողայ, ամբարիշտները չպիտի բնակուեն երկրի վրայ։ 31Արդարի բերանն իմաստութիւն է բխեցնում, բայց անիրաւի լեզուն պիտի կտրուի։ 32Արդար մարդկանց շուրթերը շնորհներ պիտի բխեցնեն, բայց ամբարիշտների բերանը պիտի կործանուի։

11 Խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, բայց արդար կշեռքը հաճելի է նրան։ 2Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաև անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։ 3Ուղղաﬕտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը։ 4Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից։ Արդարը ﬔռնում է և ﬔծ ափսոսանք թողնում, ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ։ 5Անբիծ մարդու արդարութիւնը ուղղում է նրա ճանապարհները, բայց ամբարիշտ մարդուն կորստի է մատնում անիրաւութիւնը։ 6Ուղղաﬕտ մարդկանց արդարութիւնը փրկում է իրենց, բայց անօրէնները պիտի կորչեն անմտութիւնից։ 7Երբ արդար մարդը վախճանուի, նրա յոյսը չի կորչում, բայց ամբարիշտների սնափառութիւնը պիտի կորչի։ 8Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի։ 9Անօրէնների բերանը որոգայթ է ընկերների համար, իսկ արդարների իմաստութիւնը երաշխիք է յաջողութեան։ 10Արդարների բարութեամբ բարեկարգւում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստեամբ ուրախութեան հանդէս է լինում։ 11Ուղղաﬕտների օրհնութեամբ բարձրանում է քաղաքը, բայց կը կործանուի ամբարիշտների բերանով։ 12Պակասաﬕտ մարդն արհամարհում է ընկերներին, իմաստուն մարդը լռութիւն է սիրում։ 13Նենգաﬕտ մարդը գաղտնիքը յայտնում է ատեանում, բայց հոգով հաւատարիմը ծածկում է գործը։ 14Նրանք, որ առաջնորդ չունեն, պիտի ցած թափուեն տերևների պէս, բայց երբ շատ են խորհրդականները, փրկութիւն կը գտնուի։ 15Անզգամը չարիք է նիւթում, երբ գործ է ունենում արդարի հետ և ատում է զգուշութեան ձայնը։ 16Շնորհալի կինը բարձրացնում է ամուսնու փառքը, ﬕնչդեռ անարգանքի աթոռ է իրաւունքն ատող կինը։ Ծոյլերը կարօտ պիտի ﬓան ﬔծութեան, բայց ժրաջանները կը հասնեն ﬔծութեան։ 17Ողորմած մարդը բարութիւն է անում իր հոգուն, բայց անողորմ մարդը խորտակում է իր մարﬕնը։ 18Ամբարիշտն անիրաւ գործեր է կատարում, բայց արդարների զաւակը ճշմարտութեան վարձկան է։ 19Արդար որդին ծնւում է կեանքի համար, ամբարիշտը՝ հալածանքի ու մահուան։ 20Թիւր ճանապարհները պիղծ են Աստծու համար, ուղիղ ճանապարհով գնացողները հաճելի են նրան։ 21Ով որ զուր տեղը ﬖաս է հասցնում մէկին, նա անպատիժ չի ﬓայ։ Իսկ ով արդարութիւն է սերմանում, արժանի վարձ կը ստանայ։ 22Ինչպէս ոսկէ գինդը խոզի դնչին, նոյնպէս էլ գեղեցկութիւնն է չարաբարոյ կնոջ համար։ 23Արդարների ցանկութիւնը կատարւում է աﬔնայն բարութեամբ, բայց ամբարշտի յոյսը պիտի կորչի։ 24Կան մարդիկ, որոնք ցանում են իրենց ունեցածը և ստանում բազմապատիկը, կան էլ, որ անիրաւօրէն են հաւաքում, բայց ﬓում են կարօտեալ։ 25Ամէն օրհնուած մարդ պարզաﬕտ է, բայց բարկացող մարդը տգեղ է կերպարանքով։ 26Ով ցորենը խնայի ժողովրդից, այն պիտի թողնի օտարներին. ով ագահօրէն կուտակի, պիտի արժանանայ ընդհանուրի անէծքին, բայց ով բաշխի առատօրէն՝ օրհնուած կը լինի։ 27Ով բարիք է անում, նա բարութեան շնորհ կը գտնի, իսկ ով չարիք է նիւթում, չարիք կը հասնի նրան։ 28Ով յոյսը դնում է հարստութեան վրայ, պիտի կործանուի, իսկ ով հովանաւորում է արդարներին, պիտի բարգաւաճի։ 29Ով չի մտածում իր տան մասին, նա հողմ է ժառանգելու, և անﬕտը պիտի ծառայի իմաստունին։ 30Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան։ 31Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կը լինի ﬔղաւորի և ամբարշտի կեանքը։

12 Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անﬕտ է։ 2լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկաﬕ։ 3Մարդ անօրէնութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն։ 4Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է. ինչպէս փայտի համար ﬖասակար է որդը, այնպէս էլ չարագործ կինը կորստի կը մատնի ամուսնուն։ 5Արդարների խորհուրդները իրաւացի են, իսկ ամբարիշտները նենգութիւնների առաջնորդներ են։ 6Ամբարիշտների բերանները նենգաւոր են. ուղղաﬕտների բերանը կը փրկի իրենց։ 7Ամբարիշտը որ կողմ էլ դառնայ, պիտի բնաջնջուի, բայց արդարների տները պիտի յարատևեն։ 8Իմաստունի բերանը պիտի գովաբանուի մարդկանցից, բայց ծուռ սիրտ ունեցողը պիտի արհամարհուի։ 9Լաւ է խոնարհ ծառայ լինել իր անձի համար, քան իր անձը ﬔծարել և հաց մուրալ։ 10Արդարը խղճում է իր անասունին, բայց ամբարիշտները անողորմ են։ 11Ով մշակում է իր հողը, պիտի կշտանայ հացով, իսկ ով դատարկ բաների յետևից է գնում, նա պակասաﬕտ է։ Ով ժամանակը վատնում է գինարբուքի մէջ, նա անարգանք է թողնելու իր շրջապատի վրայ։ 12Ամբարիշտների ցանկութիւնները չար են, իսկ բարեպաշտների արմատները՝ հաստատուն։ 13Մեղաւորն իր լեզուի պատճառով որոգայթի մէջ կ’ընկնի, բայց արդարը զերծ կը ﬓայ դրանից։ Քաղցրահայեաց մարդը գթութիւն է գտնում, բայց ով դռների արանքում է պատահում մարդկանց, նեղութիւն է պատճառում հոգուն։ 14Մարդ պիտի լցուի բարիքներով իր բերանի պտղից, և իր շուրթերի տուածի հաﬔմատ՝ ստանայ հատուցում։ 15Անﬕտներին իրենց ճանապարհները թւում են ուղիղ։ 16Իմաստունն ունկնդիր է լինում խրատին, իսկ անﬕտն իսկոյն յայտնի է դարձնում իր բարկութիւնը։ 17Խորագէտ մարդը թաքցնում է իր անարգանքը. արդարը հաւատարմօրէն յայտնում է ճշմարտութիւնը. նենգաﬕտ է անօրէնի վկայութիւնը։ 18Մարդիկ կան, որ իրենց խօսքով խոցում են թրի պէս, բայց իմաստունների լեզուները բուժում են։ 19Ճշմարտախօս շուրթերը հաստատում են վկայութիւնը, բայց շտապող վկան անիրաւ լեզու ունի։ 20Չարաﬕտների սրտում նենգութիւն կայ, բայց ովքեր խաղաղութիւն են ուզում, ուրախ պիտի լինեն։ 21Անիրաւացի ոչ ﬕ բան հաճելի չէ արդարին, բայց ամբարիշտները լցուած են չարութեամբ։ 22Ստախօս շուրթերը պիղծ են Տիրոջ առջև, ճշմարտութեան հաւատարիմ բերանը հաճելի է նրան։ 23Հանճարի աթոռը իմաստուն մարդն է, բայց անզգաﬓերի սիրտը պիտի ենթարկուի նզովքի։ 24Ընտրեալների ձեռքը պիտի հեշտ յաղթի, բայց նենգաւորները պիտի գերութեան մատնուեն։ 25Ահեղ խօսքը խռովում է արդարի սիրտը, բարի խօսքը ուրախացնում է նրան։ Արդարը սիրում է իրաւադատ անձը, բայց ամբարիշտների մտքերը կեղծ են։ 26Չարիքները հալածում են յանցաւորներին, բայց բարիքները պիտի հասնեն արդարներին։ 27Ամբարիշտների ճանապարհները մոլորեցնում են նրանց. որսը չի հանդիպում նենգաւորին։ 28Անարատ մարդու ունեցուածքը պատուական է և առատ։ Արդարութեան ճանապարհը տանում է դէպի կեանք, ոխակալների ճանապարհը՝ դէպի մահ։

13 Խելացի որդին հնազանդ է հօրը, բայց անհնազանդ որդին կորստեան պիտի մատնուի։ 2Մարդ առատօրէն պիտի ճաշակի արդարութեան պտղից, բայց անօրէն անձինք տարաժամ պիտի կործանուեն։ 3Իր լեզուն զսպողը պիտի պահպանի իր անձը, բայց ում բերանը յանդուգն է, պիտի խռովի իր հոգին։ 4Ծոյլը ﬕշտ կարիքի մէջ պիտի լինի, բայց ժրաջան ձեռքը ճար կը գտնի։ 5Արդարն ատում է անիրաւ գործը, բայց ամբարիշտը պիտի ամաչի և համարձակութիւն պիտի չգտնի։ 6Արդարութիւնն անﬔղներին պահպանում է իրենց ճանապարհներին, բայց ﬔղքերն անզգամ են դարձնում ամբարիշտներին։ 7Մարդիկ կան, որ իրենց հարուստ են ձևացնում, բայց ոչինչ չունեն, կան էլ, որ իրենց խեղճ են ձևացնում, բայց լի են ﬔծ հարստութեամբ։ 8Մարդս իր հարստութեամբ փրկագնում է իր անձը, բայց աղքատը չի հանգստանում պատուհասներից։ 9Արդարի լոյսը պիտի վառ լինի յարաժամ, բայց ամբարիշտների լոյսը պիտի հանգչի։ Նենգաﬕտ հոգիները պիտի մոլորուեն ﬔղքերի մէջ, բայց արդարները գթութիւն և ողորմութիւն պիտի գտնեն։ 10Անզգաﬓ ամբարտաւանութեամբ չարիք է գործում, բայց իրաւախոհ մարդը իմաստուն է։ 11Անիրաւութեամբ դիզուած հարստութիւնը պիտի պակասի, բայց աստուածապաշտութեամբ ձեռք բերուած ունեցուածքը պիտի բազմապատկուի։ 12Լաւ է սկզբից ևեթ սրտով օգնել, քան շուտափոյթ խոստանալ և երկար ժամանակ յոյսով թողնել։ Արդարը ողորմում և փոխ է տալիս. բարի ցանկութիւնը կեանքի ծառ է։ 13Ով ինչ արհամարհի, դրանից էլ պիտի արհամարհուի. ով երկիւղ է կրում պատուիրանից, առողջ պիտի լինի։ Նենգաﬕտ որդին բարիք չի գտնի, բայց խելացի ծառայի գործերը պիտի յաջողուեն, և ուղիղ պիտի լինեն նրա ճանապարհները։ 14Իմաստունի համար օրէնքը կեանքի աղբիւր է, բայց անﬕտը պիտի ﬔռնի որոգայթի մէջ ընկնելով։ 15Բարւոք խոհեմութիւնը շնորհ է պարգևում, և օրէնքի իմացութիւնը մտքի բարիք է. կորստաբեր է օրէնքն արհամարհողների ճանապարհը։ 16Խորագէտ անձն իմաստութեամբ է գործում, բայց անﬕտն ինքնակամ չարիքներ է տարածում։ 17Յանդուգն թագաւորը չարիքի մէջ պիտի ընկնի, բայց հաւատարիմ պատգամաւորը կը փրկի նրան։ 18Խրատը հեռու է վանում աղքատութիւնն ու անարգանքը, իսկ յանդիմանութեան անսացողը պիտի փառաւորուի։ 19Բարեպաշտների ցանկութիւնները քաղցրացնում են հոգին. ամբարիշտների գործերը հեռու են իմաստութիւնից։ 20Իմաստուններին ընկերացողը իմաստուն կը լինի, բայց անզգաﬓերին ընկերացողը թաքուն պիտի չﬓայ։ 21Չարիքները հալածում են ﬔղաւորներին, բայց բարիքները պիտի հասնեն արդարներին։ 22Առատաձեռն մարդը ճոխ ժառանգութիւն պիտի թողնի որդիների որդիներին, բայց ամբարիշտների հարստութիւնը արդարները պիտի ստանան։ 23Արդարները երկար տարիներ պիտի վայելեն իրենց հարստութիւնը, բայց անիրաւները շուտով պիտի կործանուեն։ 24Ով չի գործադրում խրատի գաւազանը, նա ատում է որդուն. իսկ ով սիրում է իր որդուն, նրան խրատում է հոգածութեամբ։ 25Արդարն իր անձը յագեցնում է ուտելու ժամանակ, բայց ամբարշտի որկորը ﬕշտ անկուշտ է լինում։

14 Իմաստուն կանայք շինում են իրենց տները, իսկ անզգամ կանայք կործանում են դրանք իրենց ձեռքով։ 2Ուղիղ ընթացողը երկիւղ է կրում Տիրոջից, բայց ով ծռմռում է իր ճանապարհը՝ պիտի անարգուի։ 3Յիմարների բերանները թշնամանքի գաւազաններ են, բայց իմաստունների լեզուները պահպանում են դրանցից։ 4Ուր որ եզներ չկան, մաքուր են մսուրները, բայց ուր որ շատ արդիւնք կայ, այնտեղ երևում է եզան զօրութիւնը։ 5Հաւատարիմ վկան չի ստում, բայց անիրաւ վկան ստերի կրակ է թափում։ 6Չարերի մօտ եթէ իմաստութիւն փնտռես, չես գտնի, բայց հեշտութեամբ իմաստութիւն կը գտնես իմաստունների մօտ։ 7Անզգամը հակառակ է ամէն ինչի, բայց իմաստուն շրթները հանճարի զէնքն են։ 8Խելացի մարդու իմաստութիւնը երևում է նրա ճանապարհից, իսկ անզգաﬓերի անմտութիւնը՝ իրենց մոլորութիւնից։ 9Անօրէնների տները պիտի դատապարտուեն արդարութեան կողﬕց, բայց արդարների տները հաճելի են դրան։ 10Զգայուն մարդու սիրտը տրտմութիւն է իր համար, բայց ուրախութեան ժամանակ նա թշնամանքի չի խառնւում։ 11Ամբարիշտների տները պիտի կործանուեն, բայց արդարների բնակարանները պիտի հաստատ լինեն։ 12Ճանապարհներ կան, որ մարդկանց թւում են ուղիղ, բայց դրանց վերջաւորութիւնը դժոխքի յատակն է գնում։ 13Տրտմութիւնը չի խառնւում ուրախութեան հետ, բայց ուրախութիւնը յետոյ վերածւում է սգի։ 14Խստասիրտը պիտի յագենայ իր ճանապարհներից, իսկ բարերար մարդը ուղղուելու է իր խոհերի շնորհիւ։ 15Անﬔղը հաւատում է ամէն բանի, բայց խորագէտը պիտի զղջայ։ 16Իմաստունը զարհուրելով՝ իր ճամփան շեղում է չարից, իսկ անզգամը ինքնավստահ ընկերանում է անօրէնի հետ։ 17Զայրացկոտ մարդը գործում է առանց մտածելու, իսկ իմաստուն մարդը խիստ համբերատար է։ 18Ամբարիշտները պիտի բաժանեն չարիքները, բայց խորագէտները պիտի զօրանան իրենց իմաստութեամբ։ 19Չարերը ծնկի պիտի գան բարիների առջև, և ամբարիշտները պիտի պաղատեն արդարների դռների մօտ։ 20Աղքատներին ատում են նոյնիսկ իր բարեկաﬓերը, ﬕնչդեռ հարուստներին շատերն են դառնում բարեկամ։ 21Ով անարգում է տնանկին, ﬔղք է գործում, բայց ով ողորմում է աղքատին, արժանի է երանութեան։ 22Մոլորեալները չարիքներ են նիւթում, բարիք խորհողները՝ ողորմութիւն և ճշմարտութիւն արարում։ Չարիքներ նիւթողները չեն ճանաչում ողորմութիւնն ու հաւատը, բայց բարիք արարողները կը ժառանգեն ողորմութիւնն ու հաւատը։ 23Իմաստութիւն է, որ մարդ աշխատում և ﬕ բան է աւելացնում, բայց անհոգ դատարկապորտը ﬕշտ կարիքի մէջ պիտի լինի։ 24Իմաստունների պսակը իրենց խորագիտութիւնն է, իսկ անﬕտների ուղին՝ իրենց չարութիւնը։ 25Հաւատարիմ վկան մարդ է փրկում, բայց նենգաﬕտը բորբոքում է ստերի կրակը։ 26Տիրոջից երկիւղ կրելու մէջ վստահ յոյս կայ, որովհետև Աստուած իր որդիների համար խաղաղ ապաւէն է։ 27Տիրոջ հրամանը կեանքի աղբիւր է, որը խուսափել է տալիս մահուան որոգայթներից։ 28Թագաւորի փառքն իր զօրքերի բազմութեան մէջ է, հզօրների կործանումը՝ իրենց ժողովրդի նուազելու մէջ։ 29Համբերատար մարդն օժտուած է ﬔծ խոհեմութեամբ, բայց կարճաﬕտը շատ է անխելք։ 30Հեզաբարոյ մարդը սրտի բժիշկ է, հոգս անող սիրտը՝ ոսկորների փտութիւն։ 31Տնանկին զրպարտողը բարկացնում է նրա Արարչին, բայց ով պատւում է Աստծուն, նա ողորմում է աղքատին։ 32Ամբարիշտը պիտի ﬔրժուի իր չարիքի պատճառով, բայց իր անձի համար մաքրութիւն ցանկացողը արդար կը լինի։ 33Իմաստութիւնը հանգիստ է գտնում բարի սրտում, բայց անﬕտների սիրտը չի ճանաչում այն։ 34Արդարութիւնը բարձրացնում է ազգը, բայց ﬔղքը ազգեր է նուազեցնում։ 35Խելացի սպասաւորը հաճելի է թագաւորին. իր փութաջանութեամբ նա թօթափում է անարգանքը։ Բարկութիւնը կործանում է նոյնիսկ իմաստուններին։

15 Սիրալիր պատասխանը ﬔղմացնում է զայրոյթը, բայց խիստ խօսքը բարկութիւն է յարուցում։ 2Իմաստունների լեզուն գիտէ բարիքը, իսկ անզգաﬓերի բերանը խօսում է չարիքների մասին։ 3Տիրոջ աչքը ամէն տեղ դիտում է չարերին և բարիներին։ 4Բուժող լեզուն կեանքի ծառ է, և ով պահում է այն՝ նրա հոգին պիտի լցուի։ 5Անզգաﬓ անարգում է հօր խրատը, բայց յանդիմանութեանը հնազանդ որդին ողջախոհ է։ Արդարութեան աւելացումով՝ աւելանում է զօրութիւնը, բայց ամբարիշտները արմատախիլ պիտի լինեն երկրից։ 6Արդարների տները պիտի ﬓան ﬔծ զօրութեամբ, բայց ամբարիշտների պտուղները պիտի ոչնչանան։ 7Իմաստունների շուրթերը իմաստութիւն են հաստատում, անﬕտների սրտերը անսխալ լինել չեն կարող։ 8Ամբարիշտների զոհագործութիւնները պիղծ են Տիրոջ առջև, բայց ուղղաﬕտների ուխտը հաճելի է նրան։ 9Ամբարիշտների ճանապարհները պիղծ են Տիրոջ առջև, բայց ով հետևում է արդարութեանը, Տէրը սիրում է նրան։ 10Անﬔղի խրատն ընդունելի է ﬔրձաւորների համար, բայց ով ատում է յանդիմանութիւնը, պիտի վախճանուի անարգանքով։ 11Դժոխքն ու կորուստը յայտնի են Տիրոջ առջև, էլ ուր ﬓաց՝ մարդկանց սրտերը։ 12Մեծաﬕտը չի սիրում իրեն յանդիմանողին և չի հաղորդւում իմաստունների հետ։ 13Սրտի բերկրանքից ծաղկում է դէմքը, իսկ տրտում հոգին շրջում է թախծոտ։ 14Ուղիղ սիրտը իմաստութիւն է որոնում, բայց անզուսպ բերանը ծանօթ է չարիքներին։ 15Չարի աչքն ամէն ժամանակ սպասում է չարիքի, բայց բարի աչքը պիտի խաղաղուի ամէն ժամ։ 16Լաւ է քիչ բաժինը՝ Տիրոջ երկիւղով, քան թէ շատ գանձը՝ առանց երկիւղածութեան։ 17Լաւ է բանջարեղէնի ճաշ ուտել՝ սիրով ու շնորհքով, քան թէ մսուրի արջառի ﬕս՝ թշնամութեամբ։ 18Զայրացկոտ մարդը կռիւ է յարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն։ Համբերատար մարդը ﬔղմում է դատաստանը, բայց ամբարիշտն աւելի է գրգռում այն։ 19Ծոյլի ճանապարհը ծածկուած է փշերով, բայց հարթ ու բաց է ջանասէրի ճամփան։ 20Իմաստուն որդին ուրախացնում է հօրը, իսկ անﬕտ որդին արհամարհում է մօրը։ 21Անﬕտ մարդու սիրտը կարօտ է խելացի խորհրդի, բայց խելացի մարդն ինքն է ուղղում իր ընթացքը։ 22Իրենց խորհուրդը յապաղում են յայտնել նրանք, որ չեն յարգում իրենց խորհրդակիցներին։ Խորհուրդները հաստատ են ﬓում խոհեﬓերի սրտում, 23բայց անզգամը չի հետևում նրանց և չի ասում պատշաճ բան, որ բարի լինի ընդհանուրի համար։ 24Իմաստունի խորհուրդը կեանքի ճանապարհ է, և մարդ դրանով դժոխքից խորշելով՝ կը փրկուի։ 25Տէրը կործանում է ոխակալների տները, բայց որբերի և այրիների սահմանը հաստատ է պահում։ 26Անիրաւ խորհուրդը պիղծ է Տիրոջ առջև, բայց սրբերի խօսքերը պարկեշտ են։ 27Կաշառակերը սպանում է իր հոգին, բայց կաշառք ատողը պիտի ապրի։ Ողորմութեամբ ու հաւատով մաքրւում է ﬔղքը, և Տիրոջ երկիւղով ամէն ոք խորշում է չարից։ 28Արդարների սրտերը խորհում են հաւատի մասին, բայց ամբարշտի բերանը իբրև պատասխան ունի չարիքը։ Տիրոջը հաճելի են արդար մարդկանց ճանապարհները. նրանց շնորհիւ թշնաﬕները դառնում են բարեկաﬓեր։ 29Աստուած հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղօթքը։ Լաւ է քիչ վերցնել՝ արդարութեամբ, քան թէ շատ արդիւնք ստանալ՝ առանց երկիւղածութեան։ 30Մարդուս սիրտը պիտի խորհի իրաւունքի մասին, որպէսզի Աստուած ուղղի նրա ընթացքը։ 31Բարին տեսնող աչքը ուրախացնում է սիրտը, իսկ բարի լուրը պարարում է ոսկորները։ 32Խրատ ﬔրժողն ատում է իր հոգին, բայց յանդիմանութիւն լսողը խոհեմութիւն պիտի ստանայ։ 33Տիրոջ երկիւղը խրատ է և իմաստութիւն, և փառքը ծագում է դրանից։

16 Ինչ որ մարդ դրել է սրտում՝ վերաբերում է իրեն, բայց Տիրոջից է նրա լեզուի պատասխանը։ 2Խոնարհ մարդու բոլոր գործերը յայտնի են Տիրոջը, և Տէրն է դատում հոգիները։ 3Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, և քո մտադրութիւնները պիտի կատարուեն։ Ինչպիսի ﬔծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր, և դու շնորհ կը գտնես Տիրոջ առջև։ 4Տէրն ամէն ինչ արել է ﬕ նպատակի համար. ամբարիշտները չար օրը պիտի մատնուեն կորստեան։ 5Ամէն ﬔծաﬕտ պիղծ է Տիրոջ առջև, և ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացուելու։ Բարու ճանապարհի սկիզբը արդարութիւն գործելն է, և Աստծուն աւելի հաճելի է աղօթքը, քան զոհ մատուցելը։ 6Ով փնտռում է Տիրոջը, նա գիտութիւն կը գտնի՝ արդարութեամբ հանդերձ, և ովքեր ուղիղ սրտով փնտռեն նրան, խաղաղութիւն կը գտնեն։ 7Աստծու բոլոր գործերը արդարութեամբ են արուած, ամբարիշտն էլ պահւում է չար օրուայ համար։ 8Լաւ է քիչ վերցնել՝ Տիրոջ երկիւղով, քան թէ ﬔծ գանձեր՝ ամբարշտութեամբ։ 9Մարդու սիրտը պիտի խորհի իրաւունքի մասին, որպէսզի Աստուած էլ ուղղի նրա ընթացքը։ 10Թագաւորի շուրթերին մարգարէական պատգամ կայ, և նրա բերանը չի սխալուի դատաստանի ժամանակ։ 11Կշռաքարի արդարութիւնը Տիրոջից է. արդար նժարներ են նրա գործերը։ 12Ով չարիք է գործում, նա գարշելի է թագաւորի համար, քանի որ նրա իշխանութեան աթոռը հաստատ է ﬓում արդարութեան շնորհիւ։ 13Արդար շուրթերը հաճելի են թագաւորին, քանի որ Տէրը սիրում է ուղիղ խօսքը։ 14Թագաւորի զայրոյթը մահուան պատգամաբեր է, բայց իմաստունը ﬔղմացնում է այն։ 15Թագաւորի որդու երեսի լոյսը կեանք է, և նրա բարեհաճութիւնը սպասուող անձրևաբեր ամպի պէս է։ 16Առաւել ցանկալի է իմաստութիւն ստանալ, քան ոսկի. և առաւել բաղձալի է խոհեմութիւն ձեռք բերել, քան արծաթ։ 17Կեանքի շաւիղները հեռացնում են չարիքներից, և արդարութեան ճանապարհների վրայ է գտնւում կեանքի երկարութիւնը։ Խրատ ընդունողը բարիքների մէջ կը լինի, և յանդիմանութիւն պահողը կ’իմաստնանայ։ Տիրոջ ճանապարհից զգոյշ գնացողը պահպանում է իր անձը, կեանքը սիրողը զսպում է իր լեզուն։ 18Կործանմանը նախորդում է թշնամանքը, անկմանը՝ չար բարքը։ 19Լաւ է հեզասիրտ լինել խոնարհների հետ, քան աւար բաժանել ամբարտաւանների հետ։ 20Գործի մէջ խելացի մարդը բարիքներ կը գտնի, և երանելի է նա, ով յոյսը դնում է Տիրոջ վրայ։ 21Իմաստուններին և հանճարներին անﬕտ են կոչում, բայց նրանց, որ քաղցր-ﬔղցր խօսքեր ունեն, աւելի շատ են լսում։ 22Միտքը կեանքի աղբիւր է այն ունեցողի համար, բայց անﬕտների խրատը չար է։ 23Իմաստունի սիրտը գիտէ իր բերանի խօսքը, և նա իր շուրթերով իրաւադատութիւն է խորհում. 24Բարի խօսքը ﬔղրի խորիսխ է, և հոգու բժշկութիւն է նրա քաղցրութիւնը։ 25Ճանապարհներ կան, որ մարդու աչքին ուղիղ են թւում, բայց նրանց վերջաւորութիւնը տանում է դէպի դժոխքի յատակ։ 26Աշխատողը վաստակում է իր անձի համար՝ իր կորուստը հեռու վանելով իրենից, բայց անﬕտը կորուստը կրում է իր բերանի մէջ։ 27Անզգամ մարդն իր հոգում չարիքներ է յղանում և կրակ է կուտակում իր շուրթերի վրայ։ 28Խորամանկ մարդը չարիքներ է նիւթում, չարութեամբ բորբոքում է նենգութեան լապտերը և բարեկաﬓերին բաժանում է իրարից։ 29Անօրէն մարդը փորձութեան է ենթարկում իր բարեկաﬓերին և նրանց տանում է վատ ճանապարհներով։ 30Նա, որ իր աչքերը փակում և ծուռ բաներ է խորհում, որ շուրթերը փակ ամէն տեսակ չարիքներ է մտորում՝ այդպիսին չարի հնոց է։ 31Ծերութիւնը պարծանքի պսակ է, որ մարդ գտնում է ﬕայն արդարութեան ճանապարհին։ 32Համբերատար մարդը լաւ է հզօրից, իմաստութիւն ունեցողը՝ ﬔծատարած հանդեր ունեցողից, իր բարկութիւնը զսպողը՝ ﬔծազօր քաղաք գրաւողից։ 33Անիրաւների չարիքները նորից իրենց ծոցն են դառնալու, քանզի Տէրն է սահմանում բոլորի իրաւունքը։

17 Լաւ է ﬕ պատառ համով հացը՝ խաղաղութեամբ, քան ﬕս ու բարիքով լի տունը՝ թշնամութեամբ։ 2Խելացի ծառան պիտի իշխի անﬕտ տէրերի վրայ և ժառանգութիւնը պիտի բաժանի եղբայրների հետ։ 3Ինչպէս արծաթը և ոսկին փորձւում են քուրայի մէջ, այնպէս էլ Աստուած ընտրում է սրտերը։ 4Չարագործը հնազանդւում է անօրէնի լեզուին, բայց արդարը չի նայում ստախօս շուրթերին։ Հաւատարիմ մարդու համար ամբողջ աշխարհը լի է հարստութեամբ, բայց անհաւատարիմը մէկ գրոշ իսկ չունի։ 5Ով ծաղրում է աղքատին, նա զայրացնում է նրա Արարչին, և ով հարուածում է ընկածին, նա չի արդարացուելու, բայց ով խղճում է՝ ողորմութիւն պիտի գտնի։ 6Ծերերի պսակն իրենց որդիների որդիներն են, որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։ 7Անզգաﬓերին վայել չեն ճշմարտախօս շուրթերը, և ոչ էլ արդարներին՝ ստախօս շուրթերը։ 8Խրատը այն ունեցողի համար նրա շնորհի վարձն է, և նա դէպի որ կողﬓ էլ դառնայ՝ յաջողութիւն պիտի գտնի։ 9Յանցանքը ծածկողը բարեկամութիւն է փնտռում, բայց այն բացայայտողը բարեկաﬓերին և ընտանիքը բաժանում է իրարից։ 10Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, բայց անﬕտը թէկուզ և բազում հարուածներ ուտի՝ չի ազդւում։ 11Ամէն չարակամ հակառակութիւն է յարուցում, բայց Տէրն էլ անողորմ հրեշտակ է ուղարկում նրա դէմ։ 12Հոգսը ծանրանում է իմաստունի սրտին, իսկ անﬕտները մտածում են չարիքների մասին։ 13Ով բարիքի փոխարէն չարիք է հատուցում, չարը չի պակասի նրա տնից։ 14Արդարութեան սկիզբը խօսքին իշխանութիւն է տալիս, իսկ հակառակութիւնը և կռիւը տանում են դէպի չքաւորութիւն։ 15Ովքեր անիրաւին համարում են արդար ու արդարին՝ անիրաւ, նրանք պիղծ ու գարշելի են Տիրոջ առջև։ 16Ինչպէ՞ս է անﬕտը հարստութիւն գտնում, քանի որ չգիտէ, թէ ինչ բան է իմաստութիւնը։ Նա, որ շատ վեր է բարձրացնում իր տունը, պատճառ է դառնում նրա կործանման, իսկ ով խուսափում է ուսուﬕց, պիտի ընկնի չարիքի մէջ։ 17Բարեկաﬓեր կարող ես ունենալ ամէն ժամանակ, բայց եղբայրներդ քեզ պէտք են վշտի ժամանակ, քանզի հէնց դրա համար էլ ծնուել են նրանք։ 18Անﬕտ մարդը պարում և ցնծում է բարեկաﬓերի համար երաշխաւոր լինելիս, ﬖասասէրը ուրախանում է նրանց վէճ ու կռուի ժամանակ։ 19Նա, որ շատ վեր է բարձրացնում իր տունը, պատճառ է դառնում նրա կործանման, և խստասիրտն էլ բարիք չի գտնի։ 20Լեզուով յեղյեղուկ մարդը պիտի ընկնի չարիքի մէջ, 21և անզգաﬕ սիրտը ցաւ է իր մարﬓի անդաﬓերի համար։ Հայրը չի կարող ուրախ լինել անխելք որդու համար, բայց խելացի որդին ուրախացնում է մօրը։ 22Ուրախ սիրտը առողջարար է. հոգսերի մէջ ընկած մարդու ոսկորները ցամաքում են։ 23Կաշառքի համար գիրկը բացողը յաջողութիւն չի գտնի իր ճամփին, ամբարիշտը խոտորւում է արդարութեան ճանապարհներից։ 24Հանճարեղ մարդու երեսն իմաստուն է, իսկ անﬕտ մարդու աչքերը այս ու այն կողմ են նայում։ 25Անﬕտ որդին հօր տրտմութիւնն է և դառն ցաւ է իր ծնողների համար։ 26Արդար մարդուն տոյժի ենթարկելը բարի գործ չէ, և ոչ էլ իրաւունքի մէջ իշխանի նենգելը՝ արդարի նկատմամբ։ 27Իր խիստ խօսքը զսպողն իմաստուն է, համբերատարը՝ խելացի։ 28Անﬕտ մարդուն հարցրին, թէ ի՛նչ է իմաստութիւնը, և նա գտնո՞ւմ է արդեօք, որ իմաստութիւն կայ. նա պապանձուեց, և կարծեցին, թէ իմաստուն է։

18 Ով ցանկանում է բարեկաﬓերից հրաժարուել, պատճառներ է փնտռում. այդպիսին ամէն ժամանակ նախատինք պիտի կրի։ 2Իմաստութիւնը պակասաﬕտի համար ոչ ﬕ բանի պէտք չէ, քանի որ նա կը վարուի առաւել անզգամութեամբ։ 3Ամբարիշտն արհամարհում է չարիքները, երբ հասնում է դրանց խորքերը, բայց իր վրայ էլ անարգանք ու նախատինք են հասնում։ 4Խորհուրդը խոր ջուր է մարդու սրտում, բխող գետ է և կեանքի աղբիւր։ 5Վայել չէ աչառու լինել ամբարշտի նկատմամբ, և ոչ էլ դատաստանի ժամանակ արհամարհել արդարի իրաւունքը։ 6Անզգաﬕ շուրթերը նրան հասցնում են չարիքների, և նրա յանդուգն բերանը մահ է հրաւիրում իր վրայ։ 7Անզգաﬕ բերանը կործանում է նրա համար, և նրա շուրթերը որոգայթ են իր հոգու համար։ 8Վատին կործանում է վախը, իսկ կնաբարոյ անձինք պիտի քաղցի մատնուեն։ 9Ով իր հոգին չի բուժում իր գործով, նա իրեն ապականողի եղբայրն է։ 10Տիրոջ անունը յայտնի է նրա զօրութեան ﬔծութիւնից, և դէպի նա ընթացող արդարները բարձրանում են։ 11Մեծատուն մարդու հարստութիւնն ամուր քաղաք է նրա համար, և նրա փառքը ﬔծ հովանի ունի։ 12Տղամարդու սիրտը գոռոզանում է կործանուﬕց առաջ և խոնարհւում է փառքի հասնելուց առաջ։ 13Ով առանց բան լսելու պատասխան է տալիս, դա անզգամութիւն է նրա համար և նախատինք։ 14Իմաստուն ծառան ﬔղմացնում է մարդու ցասումը, բայց ո՞վ կարող է դիմանալ մարդուս նեղսրտութեանը։ 15Խելացի սիրտը ձեռք է բերում ճանաչում, իմաստունների ականջները փնտռում են ուսանելի խորհուրդներ։ 16Ընծաներն ընդլայնում են մարդուս շրջապատը և նրան նստեցնում իշխանների հետ։ 17Արդարն ինքն իր մասին չարախօսում է իր խօսքի սկզբին, երբ սկսում է յանդիմանուել ոսոխի կողﬕց։ 18Լուռումունջ ﬓալը ﬔղմացնում է հակառակութիւններըև զօրեղների ﬕջև վճռում է հարցը։ 19Եղբօրից օգնութիւն ստացած եղբայրը նման է ամուր քաղաքի. նա հզօր ու բարձր է ինչպէս հաստատուն թագաւորութիւնը։ 20Մարդ իր բերանի պտղով պիտի կշտացնի իր փորը և իր շուրթերի պտղով պիտի յագենայ։ 21Մահն ու կեանքը լեզուի ձեռքին են, և ով յաղթահարում է այն, պիտի վայելի նրա պտուղը։ 22Ով բարի կին է գտել՝ շնորհք է գտել և ուրախութիւն է ստացել Աստծուց։ Ով հեռացնում է բարեբարոյ կնոջը, նա հեռացնում է բարիքը, իսկ ով շնաբարոյ կին ունի, նա անﬕտ է և ամբարիշտ։ 23Աղքատն աղաչում է ողոքիչ խօսքով, բայց հարուստը յանդուգն պատասխան է տալիս։ 24Տղամարդը լկտիութեան պատճառով է բոզանոց գնում։ Մօտիկ բարեկամը լաւ է հեռաւոր եղբօրից։

19 Լաւ է տգէտ լինել, բայց ﬕաﬕտ, քան թէ անզգամ ու շաղակրատ։ 2Տգիտութիւնն էլ, սակայն, լաւ չէ հոգու համար, և ով իր ոտքերին ստիպում է շտապել՝ սխալներ է գործում։ 3Մարդու անզգամութիւնը ապականում է նրա ճանապարհները, բայց իր սրտում նա ﬔղքը գցում է Աստծու վրայ։ 4Հարստութիւնը աւելացնում է շատ բարեկաﬓեր, բայց աղքատը բաժանւում է նոյնիսկ հարազատ բարեկաﬕց։ 5Ստախօս վկան առանց պատժի չի ﬓայ, և չի փրկուի նա, ով զուր տեղն է ﬔղադրում։ 6Շատերն են հաճոյախօսում թագաւորի դիմաց, բայց ամէն ﬕ չարակամ պիտի նախատուի մարդկանցից։ 7Ով ատում է իր աղքատ եղբօրը, ինքն էլ հեռու պիտի լինի նրա սիրուց։ Բարի խորհուրդը ﬔրձենում է իրեն ճանաչողին, և իմաստուն մարդը կը գտնի այն։ Ով խիստ բան է անում չարամտօրէն, նա չարիք է գործում, և ով վէճեր է յարուցում, փրկութիւն չի գտնի, մանաւանդ որ այնպիսի բան է անում, որ չի վերաբերում իրեն։ 8Խելք ձեռք բերողը սիրում է իր հոգին, և իմաստութիւն պահողը բարիք է պահում։ 9Ստախօս վկան առանց պատժի չի ﬓայ, և ով թշնամանք է բորբոքում, ով չարութիւն է գրգռում, պիտի կործանուի։ 10Անզգաﬕն վայել չէ փափկակեցութիւնը, և ոչ էլ գոռոզութիւնը՝ ծառային, երբ նա սկսի իշխել։ 11Գթասիրտ մարդը համբերատար կը լինի, և նրա համար պարծանք է բարձր լինել անզգաﬓերից։ 12Թագաւորի սպառնալիքը նման է առիւծի մռնչիւնի, իսկ նրա զուարթութիւնը՝ դալարիքի վրայ կաթած ցօղի։ 13Անﬕտ որդին ամօթանք է հօր համար. ընդունելի չէ բոզերի վարձով կատարուած ուխտը։ 14Տներն ու ստացուածքը հայրերը բաժանում են որդիներին, բայց առաքինի կին՝ Աստուած է տալիս տղամարդուն։ 15Ծուլութիւնը յատուկ է թուլամորթին, և գործ անել չսիրող մարդը քաղցած կը ﬓայ։ 16Պատուիրաններ պահողը պահպանում է իր անձը, բայց նա, ով արհամարհում է իր ճանապարհը, պիտի կործանուի։ 17Աղքատին ողորմութիւն տուողը փոխ է տալիս Աստծուն, և ըստ նրա տուածի էլ Աստուած պիտի հատուցի նրան։ 18Խրատի՛ր որդուդ, որպէսզի այդպէս բարի յոյս լինի քեզ համար, և ﬕ՛ նայիր նրա թշնամական վերաբերմունքին. եթէ դու բրածեծ անես նրան, նա չի ﬔռնի, բայց նրա հոգին կը փրկես մահից։ 19Չարաբարոյ մարդը շատ է տուժելու, և եթէ աւելի դաժան վարուի, հոգին էլ վրայ կը տայ։ 20Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատը, որպէսզի իմաստուն դառնաս յետագայում։ 21Բազմաթիւ խորհուրդներ կան մարդուս սրտում, բայց Աստծու խորհուրդը ﬓում է յաւիտեան։ 22Մարդու ողորմածութիւնը նրա հոգու պտուղն է, և արդար աղքատը լաւ է, քան ստախօս հարուստը։ 23Տիրոջ երկիւղը կեանք է մարդու համար. ով չունի այդ երկիւղը, մոլորուած շրջում է դռներին, ապրում է այն տեղերում, ուր յաւիտեան այցելու չի ունենայ։ 24Ով անգործութեամբ ձեռքերը թաքցնում է ծոցում, նա իր ձեռքը նոյնիսկ իր բերանն էլ չի տանի։ 25Անզգաﬕ պատիժը տեսնելով՝ անﬔղն աւելի խելացի է դառնում, իսկ եթէ յանդիմանես իմաստունին, նա առաւել իմաստութիւն կ’ունենայ։ 26Այն որդին, որ անարգում է հօրը և հեռացնում մօրը, պիտի ամօթ կրի և նախատինք։ 27Հօր խրատը չպահող որդին չար խորհուրդներ է խորհում։ 28Անﬕտ երիտասարդին երաշխաւոր եղողը ծաղրում է արդարութիւնը. ամբարիշտների բերանը կուլ է տալիս դատ ու դատաստան։ 29Տանջանքները պատրաստուած են անխելք մարդկանց համար, պատիժները՝ անզգաﬓերի։

20 Գինին անառակութեան է մղում, հարբեցողութիւնը՝ թշնամութեան, և ով անձնատուր է լինում դրանց՝ խելացի չէ։ 2Թագաւորի պատուհասը պակաս ﬖասաբեր չէ առիւծի ցասուﬕց, և ով զայրացնում է նրան, ﬖաս է պատճառում ինքն իրեն։ 3Մարդու համար փառք է հեռու ﬓալ հայհոյանքներից, բայց ամէն ﬕ անզգամ խառնւում է այդպիսի բաների։ 4Ծոյլը թէև նախատւում է, բայց չի ամաչում, ինչպէս մէկը, որ ցորեն է փոխ առնում ամռանը։ 5Մարդու սրտի խորհուրդը խոր ջրի պէս է, բայց իմաստուն մարդը երես է հանում այն։ 6Մեծանուն և պատուական է գթասիրտ մարդը, բայց դժուար է գտնել հաւատարիմ մարդ։ 7Ով անարատ է քայլում արդարութեան ճամփով, նա իրենից յետոյ երանութեան արժանի որդիներ պիտի թողնի։ 8Երբ արդար ﬕ թագաւոր նստի գահին, ոչ ﬕ չարագործ չի վրիպի նրա աչքից։ 9Ո՞վ կարող է պարծենալ, թէ ինքը սուրբ սիրտ ունի, կամ ո՞վ կը համարձակուի ասել, թէ ինքը զերծ է ﬔղքերից։ 10Թէ՛ ﬔծ, թէ՛ փոքր ծուռ կշեռքը և թէ՛ երկակի չափը, երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջև. պիտի խափանուեն թէ՛ դրանք և թէ՛ դրանք գործադրողները. այդպէս էլ պիտի խափանուի իր կեանքի մէջ նոյն կերպ վարուող մարդը։ 11Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրութեամբ է ընթանում։ 12Ականջը լսում է, աչքը՝ տեսնում. և երկուսն էլ Տէրն է ստեղծել։ 13Մի՛ սիրիր չարախօսել, որպէսզի չզրկուես կեանքից. աչքերդ բա՛ց արա և կշտացի՛ր հացով։ 14«Վատ է, վատ է», ասում է գնորդը, իսկ հեռանալիս պարծենում է իր գնումով։ 15Կայ ոսկի էլ, հանդերի հարստութիւն էլ, բայց գիտուն շուրթերն են թանկարժէք անօթ։ 16Հանի՛ր ու վերցրո՛ւ նրա հանդերձանքը, քանզի նա երաշխաւոր եղաւ ﬕ օտարականի և հիւրընկալեց նրան։ 17Խաբէութեան հացը քաղցր է թւում մարդու, բայց յետոյ նրա բերանը պիտի լցուի խիճով։ 18Դիտաւորութիւնը հաստատւում է մտքի խորհուրդներով. պատերազմը մղւում է խելամտութեամբ։ 19Գաղտնիք յայտնողը նենգամտութեամբ է վարւում. ﬕ՛ հաղորդակցիր շողոքորթ լեզու ունեցողի հետ։ 20Ով հայհոյում է իր հօրն ու մօրը, նրա լոյսը պիտի հանգչի. նրա աչքերի բիբերը պիտի զգան խաւարը։ 21Այն ժառանգութիւնը, որ սկզբից շուտ է ձեռք բերուել վերջաւորութեան չի կարող օրհնուած լինել։ 22Մի՛ ասա, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութիւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ։ 23Տիրոջ առջև պիղծ է երկու տեսակի չափը, և խարդախ կշեռքը ﬔրժելի է նրա համար։ 24Տէրն է, որ ուղղում է մարդու քայլերը, էլ ինչպէ՞ս մահկանացուն խելամուտ լինի իր ճամփաներին։ 25Որոգայթ է մարդու համար շտապելը և իր ունեցուածքից բան նուիրելը, հապճեպ ուխտ անելը և յետոյ զղջալը։ 26Իմաստուն թագաւորը ցրում է ամբարիշտներինև անուի տակ է գցում նրանց։ 27Մարդու հոգին Տիրոջ լոյսն է, որը քննում է սրտի շտեմարանները։ 28Ողորմածութիւնը և ճշմարտութիւնը թագաւորի պահապաններն են, և նրանք արդարութեամբ են շրջապատում նրա գահը։ 29Երիտասարդների զարդը իմաստութիւնն է, ծերերի փառքը՝ նրանց ալեհերութիւնը։ 30Չարագործների համար են թէ՛ վէրքերն ու հարուածները և թէ՛ տանջանքները նրանց որովայնի խորքերում։

21 Ինչպէս ջրի հոսանքը, այնպէս էլ թագաւորի սիրտը Աստծու ձեռքին է. Նա ո՛ր կողմ կաﬔնայ, այն կողﬓ էլ կը դարձնի այն։ 2Ամէն մարդ ինքն իր աչքին արդար է թւում, բայց Տէրն է դատում սրտերը։ 3Արդարութիւն գործելը և ճշմարտութիւն խօսելը աւելի հաճելի է Տիրոջը, քան զոհերի արիւնը։ 4Ամբարտաւանը ﬔծաﬕտ է իր յոխորտանքի մէջ. ամբարիշտների լապտերը ﬔղքն է։ 5Կարճ խորհրդածութիւնն էլ կարող է առատութիւն բերել, սակայն ամէն ﬕ հապճեպութիւն կարօտութիւն է բերում։ 6Ով հարստութիւն է կուտակում լեզուի ստութեամբ, նա գնում է սնոտի բաների յետևից և պիտի հասնի մահուան որոգայթների։ 7Ամբարիշտները պիտի կործանուեն, քանզի չեն ուզում գործադրել իրաւունքը։ 8Խոտորնակին Աստուած խոտոր ճանապարհ է առաքում, քանզի Տիրոջ գործերը սուրբ են և ուղիղ։ 9Լաւ է բաց օդի մէջ ﬕ անկիւնում ապրել, քան անիրաւութեամբ ծեփուած և խառնակ տան մէջ։ 10Ամբարշտի հոգին չարիքներ է ցանկանում, և նա ողորմածութիւն չի գտնի ոչ ոքից։ 11Անխելքի պատիժը տեսնելով՝ անﬔղն աւելի խորագէտ է դառնում, իմաստունն էլ խորհելով՝ դառնում է առաւել գիտուն։ 12Արդարին մտահոգում է ամբարիշտների սիրտը, բայց չարիքներն էլ ապականում են ամբարիշտներին։ 13Ով իր ականջը փակում է տնանկին չլսելու համար, ինքն էլ երբ կանչի Տիրոջը, Տէրն էլ իրեն չի լսի։ 14Գաղտնի պարգևը ﬔղմացնում է բարկութիւնը, իսկ ով խնայում է պարգև տալ, զայրոյթ է յարուցում։ 15Իրաւունքի գործադրումը ուրախութիւն է արդարի համար, բայց սուրբ գործը պիղծ է թւում չարագործներին։ 16Արդարութեան ճանապարհից մոլորուած մարդը հանգրուան է գտնում հսկաների ժողովում։ 17Ով ուրախութիւն է սիրում, կարիքի մէջ կ’ընկնի, ով գինի ու ձէթ է սիրում, չի հարստանայ։ 18Անօրէնն արդար մարդու համար փրկանք պիտի լինի, երդﬓազանցը՝ ուղղաﬕտ մարդկանց համար։ 19Լաւ է բնակուել անապատում, քան թէ անզգամ, լեզուանի և բարկացկոտ կնոջ հետ։ 20Իմաստունի բերանը ցանկալի գանձ է պահում, բայց տգէտները կուլ են տալիս այն։ 21Նա, ով հետևում է արդարութեան և ողորմածութեան ճանապարհին, կեանք, արդարութիւն և փառք պիտի գտնի։ 22Իմաստութիւնը հասաւ ամուր քաղաքներին և քանդեց այն ամրոցները, որոնց վրայ յոյս էին դրել ամբարիշտները։ 23Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղութիւնից։ 24Դաժանը, յանդուգնը և գոռոզը կոչւում են չարագործ, իսկ ով ոխ է պահում, անօրէն է։ 25Ծոյլին սպանում են ցանկութիւնները, որովհետև նրա ձեռքերը յօժար չեն որևէ բան անելու։ 26Ամբարիշտն ամէն օր չարիքների ցանկութիւն է յղանում, իսկ արդարն առանց խնայելու ողորմութիւն է տալիս։ 27Ամբարիշտների զոհաբերուﬓերը պիղծ են Տիրոջ առջև, որովհետև մատուցւում են անօրէն խորհրդով։ 28Ստախօս վկան կորստեան պիտի մատնուի. խոնարհ մարդը խօսում է զգուշութեամբ։ 29Ամբարիշտ մարդը դէմդ է ելնում յանդուգն երեսով, բայց արդարն ինքը գիտի իր ճանապարհը։ 30Աստծու հաﬔմատութեամբ՝ մարդ ո՛չ իմաստութիւն ունի, ո՛չ արիութիւն և ո՛չ էլ խորհուրդ։ 31Երիվարը պատրաստւում է պատերազﬕ օրուայ համար, բայց Տիրոջից է գալիս յաղթանակի օգնութիւնը։

22 Բարի անունը լաւ է ﬔծ հարստութիւնից, ընտիր շնորհքը՝ արծաթից ու ոսկուց։ 2Հարուստն ու աղքատը հանդիպում են իրար. երկուսին էլ այցելում է Տէրը։ 3Չարագործին պատժուած տեսնելով՝ խորագէտն աւելի հաստատութեամբ է խրատում իրեն, բայց անﬕտները զանց առնելով այն՝ աւելի են ﬖասւում։ 4Տիրոջ երկիւղն իմաստութեան սկիզբն է. դա է ե՛ւ հարստութիւնը, ե՛ւ փառքը, ե՛ւ կեանքը։ 5Թիւրաﬕտ մարդկանց ճանապարհներին տատասկ կայ և որոգայթ, բայց ով զգուշանում է իր հոգու համար, հեռանում է նրանցից։ 6Երիտասարդը դաստիարակւում է ըստ իր ընտրած ճանապարհի և ծերութեան ժամանակ էլ չի հեռանում դրանից։ 7Աղքատները պիտի տիրեն հարուստներին, և ծառաները պիտի փոխ տան իրենց տէրերին։ 8Ով անզգամութիւն է ցանում, չարիքներ է հնձելու և պատուհաս է կրելու իր գործերին համապատասխան։ 9Աստուած սիրում է ուրախ և առատաձեռն մարդուն. աղքատին ողորմութիւն անողն ինքն էլ պիտի կերակրուի, որովհետև տնանկին իր հացից է բաժին հանել։ Կաշառք տուողը յաղթութիւն և պատիւ է ձեռք բերում, բայց կաշառքը սպանում է առնողների հոգին։ 10Ժանտ մարդուն դո՛ւրս վռնդիր ատեանից, և հակառակութիւնը կը վերանայ նրա հետ, որովհետև երբ նա նստած է լինում ատեանում, անարգում է բոլորին։ 11Տէրը սիրում է մաքուր սիրտը, և բոլոր անարատ մարդիկ ընդունելի են նրան։ 12Թագաւորը հովւում է շուրթերով, Տիրոջ աչքերը պահպանում են գիտութիւնը, բայց Տէրն արհամարհում է անօրէն խօսքերը։ 13Ծոյլը պատճառ է բռնում և ասում. «Ճամփին առիւծ կայ, փողոցների մատոյցներում՝ մարդասպաններ»։ 14Անօրէնի բերանը խոր հոր է, և Տիրոջն ատելի անձը նրա մէջ պիտի ընկնի։ Վատ ճանապարհներ կան մարդու առջև, և նա չի ուզում յետ դառնալ դրանցից, բայց հարկաւոր է յետ դառնալ ծուռ ու վատ ճանապարհից։ 15Անմտութիւնը բորբոքուած է երիտասարդի սրտում. ուրեﬓ՝ գաւազանը և խրատը հեռու են նրանից։ 16Աղքատին զրպարտողը բազմացնում է իր չարիքները. և նա, ով զրկում է նրան և տալիս է հարստին, կարօտութեան մէջ պիտի ﬓայ։ 17Ականջդ մօ՛տ պահիր իմաստունների խօսքերին. լսի՛ր իմ խօսքերը, հաստատի՛ր սրտիդ մէջ և կ’իմանաս, որ դրանք բարի են։ 18Եւ եթէ դրանք պահես սրտիդ մէջ, կ’ուրախացնեն քեզ և ﬕշտ կը ﬓան շուրթերիդ վրայ։ 19Որպէսզի քո յոյսը Տիրոջ վրայ լինի, ես քեզ ցոյց կը տամ նրա ճանապարհները։ 20Եւ դու այդ խօսքերը երի՛ցս գրիր հոգուդ մէջ, քո մտքի, գիտութեան և բանականութեան մէջ։ 21Ահաւասիկ ես քեզ սովորեցնում եմ ճշմարիտ խօսքեր և գիտութիւն, որպէսզի քեզ հարցնողներին յօժարութեամբ ճշմարտութեան խօսքերով պատասխաններ տաս։ 22Մի՛ բռնացիր աղքատի վրայ, որովհետև նա խեղճ է, և ﬕ՛ անարգիր տնանկին դատարանի մէջ, 23որովհետև Տէրն է նրա դատն ու դատաստանն անելու, և Տէրն է, որ անկորուստ պիտի փրկի քո հոգին։ 24Ընկեր ﬕ՛ լինիր բարկացկոտ մարդուն և ﬕ՛ առնչուիր դիւրաբորբոք բարեկաﬕ հետ, 25որ չլինի թէ սովորես նրա ճանապարհները և ծուղակն ընկնելով՝ խեղդամահ լինես։ 26Որևէ մէկից ակնածելով՝ պարտքի համար անձդ երաշխաւոր ﬕ՛ դարձրու, 27որովհետև եթէ չունես, որտեղի՞ց պիտի վճարես, և ինչո՞ւ առնեն տանեն քո անկողինը, որի վրայ հանգստանում են կողերդ։ 28Մի՛ փոփոխիր քո հայրերի դրած յաւիտենական սահմանները։ 29Իր գործի մէջ փութկոտ և խելաﬕտ մարդուն պէտք է կանգնեցնել թագաւորների և ոչ թէ ծոյլ ու անպէտք մարդկանց առջև։

23 Երբ հզօրների հետ սեղան նստես՝ ընթրիքի, ուտելուց առաջ լա՛ւ իմացիր, թէ ինչ են դրել քո առաջ, և նոր ﬕայն ձեռքդ ﬔկնի՛ր։ 2Իմացի՛ր նաև, որ դու ևս պարտաւոր ես նոյնը պատրաստել։ 3Եւ եթէ ագահ էլ լինես, ﬕ՛ ցանկացիր նրա խորտիկները, քանի որ դրանք էլ կ’անցնեն կը գնան սուտ կեանքի հետ։ 4Եթէ ունևոր չես, ﬕ՛ ձգտիր հասնել հարստին, այլ քո իմաստութեամբ հեռացի՛ր նրանից։ 5Հէնց որ աչքդ տնկես ﬕ բանի վրայ, այն իսկոյն կը չքանայ. հարստութիւնն արծուի թևեր է շինում իր համար և վերադառնում է իր նախնիների տունը։ 6Չարաչք մարդու հետ հաց ﬕ՛ կեր և ﬕ՛ ցանկացիր նրա կերակուրը, 7քանզի նա ուտում և խմում է այնպէս, ինչպէս մէկը մազ կուլ տար։ 8Նրան ﬕ՛ ընդունիր քո տունը և քո հացը ﬕ՛ կեր նրա հետ, քանի որ նա նողկանք կը պատճառի քեզև կ’ապականի քո բարի խօսքերը. 9Աﬔնևին բան ﬕ՛ ասա անզգաﬕ ականջին, որ նա չանարգի քո իմաստուն խօսքերը։ 10Մի՛ փոփոխիր վաղեﬕ սահմանների նշանները. և ձեռք ﬕ՛ տուր որբերի ունեցուածքին, 11որովհետև հզօր է նրանց պաշտպանը՝ Տէրը, և նրանց դատը նա կը պաշտպանի քո դէմ։ 12Սիրտդ տո՛ւր խրատին, և ականջներդ պատրաստ պահի՛ր իմաստութեան խօսքերը լսելու համար։ 13Քո խրատը ﬕ՛ խնայիր երեխային, որովհետև եթէ գաւազանով էլ խփես նրան՝ չի ﬔռնի, 14դու նրան կը հարուածես գաւազանով, բայց նրա հոգին կը փրկես մահից։ 15Որդեա՛կ, եթէ քո սիրտն իմաստուն լինի, ապա կ’ուրախացնես և իմ սիրտը։ 16Իմ շուրթերը պիտի ձուլուեն քո շուրթերին, ﬕայն թէ դու ուղիղ խօսես։ 17Թող քո սիրտը չնախանձի ﬔղաւորներին, այլ ﬕշտ Տիրոջ երկիւղը պահի՛ր սրտիդ մէջ։ 18Եւ եթէ պահես, դու զաւակ կ’ունենաս, և քո յոյսը չի կտրուի։ 19Լսի՛ր, որդեա՛կ, իմաստո՛ւն եղիր և ուղղի՛ր քո սրտի խորհուրդները։ 20Մի՛ լինիր հարբեցող և ﬕ՛ նախանձիր իրենց մարﬕնը մսով պարարտացնողներին, 21որովհետև գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան, և քնի մէջ թմրած ամէն մարդ պիտի քրջոտ հանդերձ հագնի։ 22Լսի՛ր, որդեա՛կ, քեզ ծնող հօրը և ﬕ՛ արհամարհիր քո մօր ծերութիւնը։ 23Ճշմարտութի՛ւն ձեռք բեր և չթողնես իմաստութիւնը, խրատը և խոհեմութիւնը։ 24Արդար հայրը բարութեամբ է կրթում զաւակին, և նրա սիրտը պիտի ուրախ լինի իմաստուն որդու համար։ 25Թող քո հայրն ու մայրն ուրախ լինեն քեզ համար, և թող ուրախանայ նա, ով ծնել է քեզ։ 26Տո՛ւր ինձ, որդեա՛կ, քո սիրտը, և թող աչքերդ սպասեն ինձ՝ իմ ճանապարհին։ 27Օտար տունը ծակ կարաս է, օտար բանը՝ նեղ ջրհոր։ 28Եւ ով այնտեղ է շտապում, շուտով պիտի կործանուի, և ամէն ﬕ անօրէն պիտի ջնջուի իսպառ։ 29Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովութիւնը, ո՞ւմ համար են դատաստանները, ո՞ւմ համար են դաժանութիւններն ու տարակուսանքները, ո՞ւﬓ են աջ ու ձախ տրուած հարուածները, և ո՞ւﬓ են հարուածից կապտած աչքերը, 30- ո՞չ արդեօք նրանցը, ովքեր տարւում են գինով, ովքեր նայում են, թէ որտեղ գինարբուք կայ։ 31Մի՛ հարբէք գինով, այլ զրուցեցէ՛ք արդար մարդկանց հետ, և խօսեցէ՛ք ﬕﬔանց հետ հրապարակներում։ Իսկ եթէ աչքդ գցես թաս ու բաժակի, յետոյ պիտի սանդի կոթի պէս տկլոր ման գաս, 32վերջն էլ օձից խայթուածի պէս պիտի ցած ընկնես, և գինին, ինչպէս իժի թոյն, պիտի տարածուի քո մէջ։ 33Եւ երբ աչքերդ օտար կին տեսնեն, բերանդ խառն ու շփոթ պիտի խօսի, 34և պիտի ծփաս՝ ասես ծովի մէջ, ինչպէս նաւավարը՝ սաստիկ մրրիկի մէջ։ 35Եւ պիտի ասես. «Ինձ ծեծում էին, բայց ես ցաւ չէի զգում, ինձ ծաղրում էին, բայց ես չէի գիտակցում, ե՞րբ է բացուելու առաւօտը, որ վեր կենամ գտնեմ, թէ ո՞ւմ հետ պիտի էլի շրջեմ»։

24 Որդեա՛կ իմ, ﬕ՛ նախանձիր չար մարդկանց և ﬕ՛ ցանկացիր ապրել նրանց հետ, 2որովհետև նրանց սիրտը խաբէութիւն է խորհում, և նրանց շուրթերը խօսում են ցաւեր պատճառելու մասին։ 3Տունը շինւում է իմաստութեամբ, հաստատւում է խելացիութեամբ, 4և շտեմարաններն ամէն տեսակ հարստութեամբ ու բարիքներով լցւում են գիտութեամբ։ 5Իմաստունը լաւ է հզօր մարդուց, և խոհեմ մարդը՝ ﬔծաﬔծ դաստակերտներ ունեցողից։ 6Պատերազմը մղւում է ռազմավարութեամբ, և յաջողութիւնը կախուած է սրտի խորհուրդներից։ 7Իմաստութիւնն ու բարի խորհուրդները գտնւում են իմաստունների դռներին։ 8Իմաստունները չեն խոտորւում Տիրոջ խօսքից, այլ խորհուրդ են անում իրենց հաւաքոյթներում։ 9Մահը պատահում է խրատ չլսողներին, իսկ անզգամը ﬔռնում է ﬔղքերի մէջ։ 10Պղծութիւնը խայտառակում է ժանտագործին՝ նրա չար և նեղ օրերին, քանի նա դեռ չի ﬔռել։ 11Փրկի՛ր նրանց, ում մահուան են տանում, և ոչինչ ﬕ՛ խնայիր մահապարտներին փրկագնելու համար։ 12Բայց եթէ ասես, թէ՝ «Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա՝ ինձ», - ապա իմացի՛ր, որ Տէրը ճանաչում է բոլորի սրտերը. և Նա, որ ստեղծեց բոլորի շունչը, ճանաչում է բոլորին և իւրաքանչիւրին հատուցելու է ըստ նրա գործերի։ 13Մե՛ղր կեր, որդեա՛կ, որովհետև հաճելի է, և խորիսխ, որպէսզի կոկորդդ քաղցրանայ։ 14Այդպէս էլ իմաստութեան գիտութիւնը քաղցր պիտի լինի քո հոգու համար, որովհետև եթէ գտնես այն, քո վախճանը լինելու է բարի, և չի կտրուելու քո յոյսը։ 15Ամբարշտին ﬕ՛ մօտեցրու արդարների արօտին, և ﬕ՛ խաբուիր, որ նրա որովայնը լիքն է։ 16Բայց եթէ արդարը եօթն անգամ էլ ընկնի, պիտի կանգնի, ﬕնչդեռ ամբարիշտները պիտի տկարանան չարիքների մէջ։ 17Եթէ թշնաﬕդ ցած գլորուի, ﬕ՛ տրորիր նրան, և եթէ սայթաքի, ամբարտաւանութեամբ ﬕ՛ վարուիր նրա հետ, 18քանզի Տէրը կը տեսնի, և դա հաճոյ չի լինի նրան, և իր բարկութիւնը կը հեռացնի նրանից։ 19Մի՛ ուրախացիր չարագործների հետ և ﬕ՛ նախանձիր ﬔղաւորներին, 20որովհետև չարերը ժառանգորդ չեն ունենայ, և ամբարիշտների ճրագը պիտի հանգչի։ 21Որդեա՛կ, վախեցի՛ր Աստծուց ու թագաւորից, և նրանցից ոչ մէկի դէմ ﬕ՛ ապստամբիր, 22որովհետև ամբարիշտների կործանումը յանկարծահաս է լինելու, և ո՞վ է ճանաչելու թէ՛ մէկի, թէ՛ ﬕւսի պատուհասը։ 23Ձեզ՝ իմաստուններիդ, այս էլ ասեմ. «Մի՛ ամաչէք խելամուտ լինել իրաւունքի մէջ», քանզի լաւ չէ աչառու լինել դատաստանի ժամանակ։ 24Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանայ ժողովուրդների անէծքին և ատելի պիտի լինի ազգերից։ 25Իսկ նրանք, որ կը յանդիմանեն ամբարիշտներին, պիտի բարի համարուեն, և բարի օրհնութիւն պիտի գայ նրանց վրայ։ 26Շուրթերը սիրում են բարի խօսքերի պատասխաններ, իսկ ով պատասխան է տալիս դիմադարձ խօսքերով, նա իր վրայ հրաւիրում է հեռացման խօսքեր։ 27Հո՛գ տար դրսի գործերիդ համար, վերջացրո՛ւ դաստակերտիդ աշխատանքը, ապա ե՛կ իմ յետևից և նորի՛ց շինիր քո տունը։ 28Սուտ վկայ ﬕ՛ լինիր քո ընկերոջ հանդէպ, և քո շուրթերով ﬕ՛ խաբիր նրան։ 29Մի՛ ասա, թէ՝ «Ինչպէս նա վարուեց ինձ հետ, այնպէս էլ ես եմ վարուելու նրա հետ», և թէ՝ «Այնպէս պիտի հատուցեմ նրան, ինչպէս ինքն ինձ զրկեց»։ 30Անզգամ մարդը նման է արտի, թերաﬕտը՝ այգու. 31եթէ անխնամ թողնես, խոպան կը դառնայ արտը, աﬔնուր մոլախոտ կը բուսնի, այն կը ﬓայ լքուած, գետին կը թափուեն նրա ցանկապատի քարերը, 32բայց նա յետոյ ﬕայն կ’ասի. «Ես զղջացի, տեսայ և ընտրեցի բարի խրատը»։ Մինչև ե՞րբ պիտի պառկես, ո՛վ ծոյլ, ե՞րբ պիտի զարթնես քնից։ 33Մի քիչ էլ որ ննջես, ﬕ քիչ էլ նիրհես, ﬕ քիչ էլ հանգստանաս, ﬕ քիչ էլ ձեռքերդ դնես կրծքիդ, 34եթէ այդպէս անես, ապա քեզ վրայ պիտի հասնի աղքատութիւնը ինչպէս ուղևոր, և կարիքը՝ արագընթաց սուրհանդակի նման։ 35Խօսքից զգուշացող որդին կորստեան չի մատնուի, քանի որ նա խնամքով է ընդունում այն։ 36Թագաւորի լեզուից թող ոչ ﬕ սուտ բան դուրս չգայ. թող նրա լեզուից խաբէութիւն էլ դուրս չգայ։ 37Սուր սուսեր է թագաւորի լեզուն և ոչ մարﬓեղէն ﬕ բան. ով որ մօտենայ դրան, կը խորտակուի։ 38Եթէ նրա բարկութիւնը բորբոքուի, մարդկանց կը կործանի իրենց յօդերով հանդերձ, մարդկանց ոսկորները կը փշրիև դրանք կ’այրի ինչպէս բոց։ Մարդկանց մարﬕնը կը նմանուի արծիւների բոյներում եղած լէշի։ 39Որդեա՛կ, վախեցի՛ր իմ խօսքերից, և եթէ դրանք ընդունես, զգոյշ կը լինես։

25 Առակներ, որ յայտնի չեն Սողոմոնի անունով և որոնք գրել են Հրէաստանի արքայ Եզեկիայի բարեկաﬓերը։ 2Աստծու փառքը ծածկում է նրա խօսքերը, թագաւորի փառքը երևում է նրա հրամանները պատուելու մէջ։ 3Անքննելի են երկնքի բարձրութիւնները, երկրի խորութիւնները, թագաւորի սիրտը։ 4Կրակի բովից անցկացրո՛ւ չմշակուած արծաթը, և կը տեսնես, որ այն կը մաքրուի ամէն խառնուրդից։ 5Ամբարիշտներին հեռացրո՛ւ թագաւորի երեսից, և նրա գահը պիտի հաստատուի արդարութեան վրայ։ 6Մի՛ պարծեցիր թագաւորի մօտ, ﬕ՛ մօտեցիր ﬔծաﬔծների տեղերին, 7որովհետև լաւ է, որ մէկը քեզ ասի՝ «Արի՛ վեր, ինձ մօտ», քան թէ գլխահակ խոնարհուես իշխանի առաջ։ 8Խօսի՛ր քո աչքով տեսածի մասին. յանդգնօրէն կռուի մէջ ﬕ՛ նետուիր, որ յետոյ չզղջաս։ Եթէ բարեկամդ նախատի քեզ, խո՛յս տուր, ﬕ՛ արհամարհիր։ 9Գուցէ բարեկամդ քեզ նախատի, 10և դու էլ շարունակես քո թշնամութիւնն ու կռիւը, և մահուան պէս ծանր լինի քեզ համար։ Շնորհն ու բարեկամութիւնն ազատ են. քո սրտի մէջ հաստատի՛ր դրանք և չես նախատուի, այլ հաշտ ու խաղաղ կ’անցնի կեանքդ։ 11Պատշաճ ասուած իմաստուն խօսքերը նման են սարդիոնով շարուած ոսկի խնձորի։ 12Պայծառ շարուած սարդիոն և ոսկի գինդեր են իմաստուն խօսքերը լսող ականջների համար։ 13Ինչպէս ամռան տօթից տանջուողի համար օգնութիւն է ձիւն գալը, այնպէս էլ հաւատարիմ պատգամատարը օգնութիւն է իրեն ուղարկողների համար, որոնք իրենց յոյսը կապել են նրա հետ։ 14Սուտ խոստուﬓերով պարծեցող մարդիկ նման են սաստիկ քաﬕների, ամպերի ու անձրևների։ 15Համբերատարութեամբ թագաւորը յաջողութիւն է գտնում, ﬔղմ լեզուն փշրում է ոսկորները։ 16Երբ ﬔղր գտնես, որդեա՛կ, կե՛ր չափով. չլինի թէ յագենաս և փսխես։ 17Քո ոտքով շատ ﬕ՛ յաճախիր բարեկաﬕդ մօտ, գուցէ թէ քեզնից կշտանայ և քեզ ատի։ 18Սրած սուսեր և սուր նետ է սուտ վկայութիւն տուող մարդը իր բարեկաﬕ մասին։ 19Չարի ճանապարհները և անօրէնի ոտքերը պիտի կորչեն նրանց չար օրում։ 20Ինչպէս քացախն է անօգուտ վէրքին, այնպէս էլ մարﬓին հասած ցաւերից տրտմում է սիրտը։ Ինչպէս ցեցը ﬖասում է հագուստին, և որդը՝ փայտին, այնպէս էլ տրտմութիւնն է ﬖասակար մարդու սրտին։ 21Եթէ թշնաﬕդ քաղցած է, կերակրի՛ր նրան, եթէ ծարաւ է, ջո՛ւր տուր խﬔլու, 22քանզի այդպէս անելով՝ դու նրա գլխին կրակի կայծեր կը դիզես, և Տէրը քեզ պիտի բարութիւն հատուցի։ 23Հիւսիսային քաﬕն ամպեր է յարուցում, լիրբ երեսը գրգռում է լեզուն։ 24Լաւ է ﬔնակ ապրել կտուրի տակ՝ անկիւնում, քան թէ բամբասող կնոջ հետ բնակուել ﬕ տան մէջ։ 25Ինչպէս պաղ ջուրն ախորժելի է ծարաւած մարդուն, այնպէս էլ ախորժելի է հեռու երկրից եկած բարի աւետիքը։ 26Ինչպէս որ մէկը խցանելով աղբիւրի ակը՝ խափանում է ջրերի հոսանքը, այնպէս էլ տգեղ է արդարի խոնարհուելը ամբարիշտ մարդու առաջ։ 27Ինչպէս որ լաւ չէ շատ ﬔղր ուտելը, այնպէս էլ հարկաւոր է յարգել ﬕայն պատուական խօսքերը։ 28Առանց խորհրդի գործ անող մարդը նման է պարիսպները կործանուած քաղաքի։

26 Ինչպէս ցօղը՝ ամռանը, և անձրևը՝ հնձի ժամանակ, այնպէս էլ պատիւը անտեղի է անզգաﬕն։ 2Ինչպէս թռչուններն ու ճնճղուկները զուր տեղը չեն թռչում, այնպէս էլ ոչ մէկն իզուր անէծքներ չի տալիս։ 3Ինչպէս մտրակը ձիու համար է, խթանը՝ էշի, այնպէս էլ գաւազանն է անﬕտների համար։ 4Անզգաﬕն ﬕ՛ պատասխանիր ըստ նրա անզգամութեան, որ չլինի թէ նմանուես նրան։ 5Բայց անզգաﬕն նրա անզգամութեանն արժանի պատասխա՛ն տուր, որպէսզի ինքն իրեն աւելի իմաստուն չկարծի։ 6Իր բռնած ճամփի համար նախատինք պիտի ստանայ այն մարդը, որն անﬕտ լրատարի հետ խօսք կ’ուղարկի։ 7Խափանի՛ր անզգաﬕ գնալ-գալը և նրա բերանի խօսքն ու առակը։ 8Ով պատիւ է տալիս անզգաﬕն, նման է այն մարդուն, որ թանկարժէք քար է դնում պարսատիկի մէջ։ 9Հարբեցողի ձեռքերը փշերն են ծակծկում, անﬕտ մարդու ձեռքերը ծառայում են անզգաﬕն։ 10Բոլոր անզգաﬓերի մարﬕններն էլ պիտի ալեկոծուեն շատ խռովքներից, որպէսզի խորտակուեն նրանց յիմարութիւնները։ 11Ինչպէս շունը դառնում է ատելի, երբ վերադառնում է իր փսխածին, այնպէս էլ անզգաﬓ է իր չարութեամբ, երբ վերադառնում է դէպի իր ﬔղքերը։ Ամօթ կայ, որ ﬔղքերի մէջ է գցում մարդուն, ամօթ էլ կայ, որ նրան պարգևում է փառք ու շնորհ։ 12Մարդ եմ տեսել, որ պարծեցել է, թէ ինքն իմաստուն է, բայց անզգաﬕց աւելի շատ բան կարելի է յուսալ, քան նրանից։ 13Երբ ծոյլին ուզում ես ﬕ տեղ ուղարկել, ասում է. «Ճանապարհին առիւծ կայ, հրապարակում՝ մարդասպաններ»։ 14Ինչպէս դուռը շուռ է գալիս իր ծխնիի վրայ, այնպէս էլ ծոյլն է թաւալւում իր մահճում։ 15Ծոյլն իր ձեռքերը թաքցնում է ծոցում և ալարում է նոյնիսկ իր բերանը տանել։ 16Ծոյլն իր աչքին աւելի իմաստուն է թւում, քան այն անձը, որ հարստութեան բարի լուր է աւետում։ 17Ուրիշի դատ ու վէճին խառնուող մարդը նման է նրան, ով ձեռքը գցում է շան պոչը բռնելու։ 18Փորձող անձեր կան, որ առարկում են մարդկանց, բայց երբ որևէ մէկը շտապում է կանխել՝ հակադրուելով նրանց, ընկճւում են, 19այդպէս էլ վարւում են այն բոլոր մարդիկ, որ դարանամուտ են լինում իրենց բարեկաﬓերի հանդէպ, բայց երբ կշտամբանքի են ենթարկւում, ասում են՝ «Մենք կատակ էինք անում»։ 20Շատ փայտ աւելացնելուց բորբոքւում է կրակը, բայց ուր երկﬕտ մարդ չկայ, այնտեղ դադարում է վէճը։ 21Կրակարանը շիկանում է ածուխից, փայտը բորբոքում է կրակը, բանսարկուն էլ հրահրում է կռիւը։ 22Շողոքորթների խօսքերը փաղաքշող են, բայց դառնում են կռուի բուն։ 23Նենգամտութեամբ տրուած արծաթը նման է խեցու. ողորկ շուրթերը թաքցնում են տրտում սրտերը։ 24Ով լաց է լինում թշնամու վրայ, շուրթերով յայտնում է ամէն ինչ, ﬕնչդեռ իր սրտում նենգութիւն է նիւթում։ 25Եթէ քո թշնաﬕն քեզ աղաչի և բարձր ձայնով աղերսի, ﬕ՛ հաւատա նրան, քանզի եօթը չարիք կայ նրա սրտում։ 26Ով թաքցնում է ատելութիւնը, նա յայտնի է դարձնում նենգութիւնը. բանիմաց մարդն ատեանում իր ﬖասը հեռու է վանում։ 27Ընկերոջ համար հոր փորողն ինքն է ընկնելու նրա մէջ. ով քար է գլորում ուրիշի վրայ, ինքն իր վրայ է գլորում այն։ 28Ստախօս լեզուն ատում է ճշմարտութիւնը. շաղակրատ բերանը խռովութիւն է ստեղծում։

27 Մի՛ պարծեցիր վաղուայ օրով, որովհետև չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ։ 2Թող քեզ քո ընկե՛րը գովի և ոչ թէ քո բերանը, օտա՛րը և ոչ թէ քո շուրթերը։ 3Քարը ծանր է, աւազը դժուար է բարձրացնել, բայց երկուսից էլ առաւել ծանր է անզգաﬕ բարկութիւնը։ 4Անողորմ է զայրոյթը, բարկութիւնը՝ սաստիկ, բայց ոչ մէկից էլ պակաս չէ նախանձը։ 5Բացայայտ յանդիմանութիւնը լաւ է սքօղուած բարեկամութիւնից։ 6Լաւ է բարեկաﬕ ապտակը, քան թշնամու նենգ համբոյրը։ 7Կուշտ մարդն արհամարհում է խորիսխն ու ﬔղրը, բայց քաղցածի համար դառն բանն էլ քաղցր է թւում։ 8Իր բոյնը լքած թռչունի նման՝ իր տեղից օտար վայր գնացած մարդն իրեն ստրուկ է զգում։ 9Իւղով, խնկով և գինով զուարճանում է սիրտը, և հոգին թօթափւում է տրտմութիւնից։ 10Քո բարեկաﬕն, ինչպէս նաև հօրդ բարեկաﬕն, ﬕ՛ լքիր, և թշուառացած ﬕ՛ մտնիր եղբօրդ տունը. մօտիկ բարեկամը լաւ է հեռու տեղ բնակուող եղբօրից։ 11Իմաստո՛ւն եղիր, որդեա՛կ, որ քո սիրտն ուրախ լինի, քեզնից հեռո՛ւ վանիր նախատինքի խօսքերը։ 12Խորագէտը տեսնում է գալիք չարիքը և խոյս է տալիս, բայց անզգաﬓերն ընդառաջ են գնում և տուժում։ 13Հագից հանի՛ր հանդերձանքը նրա, ով չափից անց է թշնամանք տածում, որովհետև նա ուրիշին էլ է ապականում։ 14Ով առաւօտ կանուխ բարձր ձայնով գովում է բարեկաﬕն, նա աւելի լաւ չէ, քան նրան անիծողը։ 15Ինչպէս կաթոցը ձﬔռային օրը մարդուն հանում է իր տնից, այնպէս էլ անզգամ կինն է իր տնից դուրս հանում ամուսնուն։ 16Խստաշունչ է հիւսիսային քաﬕն, բայց յաջողութեան նշան է համարւում։ 17Երկաթը երկաթ է խարտում, մարդն էլ՝ ընկերոջ երեսը։ 18Թզենի տնկողը պիտի ուտի նրա պտուղը, իր տիրոջը պահողը պիտի պատիւ գտնի։ 19Ինչպէս մարդկանց դէմքերը նման չեն իրար, այնպէս էլ նման չեն նրանց սրտերը։ 20Ինչպէս անյագ են դժոխքն ու կորուստը, այնպէս էլ անյագ են ագահ մարդու աչքերը։ Տիրոջ առջև պիղծ են յանդուգն աչքերով, խրատ չլսող և ցոփ լեզու ունեցող մարդիկ։ 21Արծաթն ու ոսկին փորձում է հալոցը, իսկ մարդուն՝ նրան գովաբանողների բերանը։ Անօրէնի սիրտը չարիքներ է որոնում, ուղիղ սիրտը փնտռում է գիտութիւն։ 22Անզգաﬕն կարող ես ծեծ տալ և անարգել ատեանում, բայց նրա անզգամութիւնը չես հեռացնի նրանից։ 23Խելամտօրէն հոգատա՛ր եղիր քո հօտերի անասունների նկատմամբ, սրտացա՛ւ եղիր քո երամակների համար, 24որովհետև մարդու ուժը, զօրութիւնն ու իշխանութիւնը յաւիտենական չեն, և դրանք չեն տրւում սերնդից սերունդ։ 25Խնամքո՛վ վարուիր դաշտի կանաչի հետ, որ խոտ հնձես, 26դալար խո՛տ հաւաքիր, որ ոչխարներդ գեղﬓաբեր լինեն, և դաշտերը լա՛ւ պահիր, որ գառներ ունենաս։ 27Որդեա՛կ, սովորի՛ր ինձնից այս զօրաւոր պատգաﬓերը քո տան ապրուստի և քո բարեկաﬓերի ապրուստի համար։

28 Ամբարիշտը փախչում է առանց որևէ մէկից հալածուած լինելու, բայց արդարն անձնապաստան է լինում, ինչպէս առիւծ։ 2Ամբարիշտների յանցանքների մասին վէճերը յուզում են դատական ատեանները, բայց խորագէտ մարդը հանգցնում է դրանք։ 3Հզօրը, որ ամբարտաւանութեամբ ընկճում է տնանկին, նման է սաստիկ անձրևի, որից օգուտ չկայ. 4նոյնպէս էլ նրանք, որ ﬔրժում են օրէնքը, գովում են ամբարշտութիւնը. բայց նրանք, ովքեր սիրում են օրէնքը, իրենց շրջապատում են պարսպով։ 5Չար մարդիկ չեն հասկանում իրաւունքը, բայց Տիրոջը փնտռողները խելամուտ են ամէն բանի։ 6Ճշմարտութեան հետ գնացող աղքատն աւելի լաւ է ստի հետ ընթացող հարստից։ 7Իմաստուն որդին պահում է օրէնքը, բայց որկրամոլներին ընկերացողը անարգում է իր հօրը։ 8Ով իր տունը լցնում է տոկոսներով ու վաշխով, նա կուտակում է այն մարդու համար, ով ողորմում է աղքատին։ 9Ով իր ականջը շեղում է, որ չլսի օրէնքը, նա ինքն է պղծում իր ուխտը։ 10Ով ուղիղներին մոլորեցնում է չարի ճանապարհով, ինքն է ընկնելու ապականութեան մէջ։ Անարատ մարդիկ պիտի բաժանեն բարիքները, բայց անօրէնները պիտի անցնեն բարիքների մօտով և չեն մտնելու դրանց մէջ։ 11Հարուստն իր աչքին իմաստուն է թւում, բայց խելացի աղքատը դատապարտում է նրան։ 12Արդարներին օգնական դառնալուց ﬔծ փառք է ձեռք բերւում, բայց ամբարիշտների շրջանում կոտորւում են մարդիկ։ 13Իր ամբարշտութիւնը ծածկողը յաջողութիւն չի ունենայ, բայց բացայայտողը և իրեն պախարակողը կը դառնայ սիրելի։ 14Երանի այն մարդուն, որ Աստծու հանդէպ երկիւղածութեան պատճառով արհամարհում է ամէն բան, բայց խստասիրտը չարիքների մէջ կ’ընկնի։ 15Նա, ով աղքատ է, քաղցած առիւծի և ծարաւած գայլի պէս դաժան կը լինի թշուառ ժողովրդի նկատմամբ։ 16Խոհեմութիւնից զուրկ թագաւորը ﬔծ անիրաւութիւն անող է, բայց անիրաւութիւնն ատողը երկար կեանք կ’ունենայ։ 17Մահապարտի համար երաշխաւոր եղած մարդը փախստական է դառնում և չի հաստատւում ոչ ﬕ տեղ։ Խրատի՛ր որդուդ, և նա հանգստութիւն կը տայ քեզ, զարդ կը լինի քո հոգու համար և չի հնազանդուի անօրէն ազգի։ 18Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի։ 19Ով մշակում է իր հողը, կը կշտանայ հացով, իսկ ով հետևում է դատարկ բաների, տնանկ կը ﬓայ։ 20Հաւատարիմ մարդը շատ օրհնութիւն պիտի գտնի, բայց չարագործը չի փրկուելու պատուհասից։ Գովասանքի արժանի չէ այն անձը, ով չի պատկառում արդարներից։ 21Բարի չէ նա, ով երեսպաշտօրէն խուսափում է անօրէններին յանդիմանելուց. նա պատրաստ է մարդ վաճառել ﬕ կտոր հացով։ 22Չարաչք մարդը շտապում է հարստանալ, բայց չգիտի, որ ողորմած մարդը պիտի յաղթի իրեն։ 23Մարդուն՝ նրա ճանապարհի համար յանդիմանողը աւելի շնորհ պիտի գտնի, քան նրան լեզուով շողոքորթողը։ 24Ով ﬔրժում է իր հօրը կամ մօրը և դա ﬔղք չի համարում, նա համախոհ է ամբարիշտ մարդկանց։ 25Ագահ մարդը հակառակութիւն է գրգռում, բայց յոյսը Տիրոջ վրայ դնողը հոգածութիւն կը գտնի։ 26Ով յոյսը դնում է իր սրտի յանդգնութեան վրայ, նա անզգամ է, բայց իմաստութեամբ վարուողը կը փրկուի։ 27Աղքատներին բաժին տուողը չի աղքատանայ, բայց ով իր աչքը թեքում է նրանցից, նա շատ բանի կարօտ կը ﬓայ։ 28Ամբարիշտների շատանալուց հեծում են արդարները, բայց նրանց կորստեամբ բազմանում են արդարները։

29 Լաւ է յանդիմանող, քան յամառ մարդը, որովհետև եթէ սրան կրակը յանկարծակի հարուածի, փրկութիւն չի լինի։ 2Երբ արդարները գովասանքի են արժանանում, ուրախանում են ժողովուրդները. արդարները հեծում են ամբարիշտների իշխանութեան տակ։ 3Իմաստութիւն սիրողը ուրախացնում է իր հօրը, ﬕնչդեռ բոզարածը վատնում է նրա հարստութիւնը։ 4Արդար թագաւորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրէնը կործանում է այն։ 5Ով կռիւ է փնտռում բարեկաﬕ դէմ, նա թակարդ է լարում իր ոտքերի համար։ 6Մեղաւոր մարդու համար խիստ որոգայթ կը լարուի, բայց արդարը պիտի լինի ուրախութեան և խնդութեան մէջ։ 7Արդարը գիտէ տնանկներին իրաւունքով դատել, բայց ամբարիշտը խելամուտ չի լինում այն գիտենալու մէջ, իսկ աղքատն էլ իրաւախոհ ﬕտք չունի։ 8Անօրէն մարդիկ քաղաքը մատնում են կրակի, բայց իմաստունները վանում են բարկութիւնը։ 9Իմաստուն մարդը դատում է ազգերին, բայց անզգամ մարդն իր բարկութեան մէջ ծաղրելի է դառնում և չի պատկառում։ 10Արիւնարբու մարդիկ ատում են արդարին, իսկ ուղղաﬕտները համակրանք են տածում նրա անձի նկատմամբ։ 11Անզգաﬓ իր ողջ բարկութիւնը թափում է ﬕանգաﬕց, բայց իմաստունը համբերում է ﬔղմութեամբ։ 12Այն թագաւորը և նրա հետ բոլոր նրանք, որ ականջ են դնում անիրաւութեան խօսքերին, անօրէններ են։ 13Փոխ տուողը և փոխ առնողը հասնելու են նոյն տեղը, և երկուսին էլ առերեսելու է Տէրը։ 14Տնանկներին արդարութեամբ դատող թագաւորի աթոռը ﬕշտ հաստատուն պիտի ﬓայ։ 15Ծեծն ու կշտամբանքն իմաստութիւն են տալիս. ճամփից շեղուած երեխան ամօթահար է անելու իր ծնողներին։ 16Ամբարիշտների բազմանալու դէպքում բազմապատկւում են յանցանքները, բայց արդարները ահով պիտի համակուեն նրանց կործանման ժամանակ։ 17Խրատի՛ր որդուդ, և նա քեզ հանգիստ պիտի պարգևի և զարդ պիտի լինի հոգուդ համար։ 18Անօրէն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրէնքը, նա երանելի է։ 19Խօսքով չի խրատւում կամակոր ծառան, որ թէև հասկանում, բայց բանի տեղ չի դնում այն։ 20Երբ յանդգնութեամբ խօսող մարդ տեսնես, իմացի՛ր, որ աւելի յոյս կայ անզգաﬕ, քան նրա համար։ 21Ով փափկասուն է լինում մանկուց, պիտի ծառայ դառնայ և յետոյ մորմոքի ինքն իր մէջ։ 22Անզգամ մարդը հակառակութիւն է գրգռում, հեզաբարոյ մարդը դադարեցնում է ﬔղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է դրանք։ 23Ամբարտաւանութիւնը պիտի նուաստացնի մարդուն, բայց Տէրը խոնարհներին պիտի արժանացնի փառքի։ 24Ով բաժնեկից է դառնում գողերին, նա ատում է իր հոգին. նրանք երդում են տալիս, որ իմացածի մասին չպատﬔն, 25բայց մարդկանցից ունեցած վախի և ամօթի պատճառով պիտի յայտնեն և կործանուեն. իսկ ով յոյսը դրել է Տիրոջ վրայ, պիտի ուրախ լինի։ Ամբարշտութիւնը մարդուն գցում է գայթակղութեան մէջ, բայց ով ապաւինում է Տիրոջը, պիտի փրկուի։ 26Շատերն են հաճոյախօսում իշխաններին, բայց մարդուս իրաւունքը բխում է Տիրոջից։ 27Արդարի համար պիղծ է անօրէն մարդը, իսկ անօրէնի համար պիղծ է ուղիղ ճանապարհը։

30 Մարդս Աստծու հաւատացեալներին պիտի ասի այսպէս. «Լաւ է լռեմ, որովհետև բոլոր մարդկանցից աւելի անﬕտ եմ, 2և իմ մէջ մարդկային իմաստութիւն չկայ։ 3Աստուած իմաստութիւն սովորեցրեց ինձ, և ես խելամուտ եղայ սրբերի գիտութեանը և ճանաչեցի սրբութիւնները. 4ո՞վ ելաւ երկինք և իջաւ, ո՞վ հաւաքեց հողﬔրը իր գոգի մէջ, ո՞վ ամփոփեց ջրերը իր հանդերձանքի մէջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ՝ ի՞նչ է նրա որդու անունը։ 5Իմացի՛ր, որ Աստծու բոլոր գործերն էլ ընտրեալ են, և նա ինքն է իրենից երկիւղ կրողների վերակացուն։ 6Ոչինչ ﬕ՛ աւելացրու նրա խօսքերին, որ քեզ չյանդիմանի, և դու ստախօս չերևաս»։ 7Երկու բան եմ խնդրում քեզանից. ﬕնչև ﬔռնելս ինձ չզրկես քո շնորհներից։ 8Զուր և սուտ խօսքը հեռո՛ւ վանիր ինձանից։ Հարստութիւն և աղքատութիւն ﬕ՛ տուր ինձ, այլ ինձ համար կշռի՛ր արժանին, որ բաւական է։ 9Չլինի թէ հարստանամ և ուրանամ քեզ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու բան գողանամ և երդում ուտեմ իմ Աստծու անունով։ 10Մի՛ մատնիր ծառային իր տիրոջ ձեռքը, որ երբեք քեզ չանիծի, և դու ապականուած չﬓաս։ 11Չար ծնունդն անիծում է իր հօրը և իր մօրը չի օրհնում։ 12Չար ծնունդն իր աչքին արդար է երևում, բայց նա չի լուացել իր հոգու կեղտը։ 13Չար ծնունդն ամբարտաւան աչքեր ունի, և գոռոզ են նրա թարթիչները։ 14Չար ծննդի ատաﬓերը սուսեր են, և ժանիքները՝ դանակներ, երկրիս խոնարհներին և աղքատ մարդկանց կեղեքելու և ուտելու համար։ 15Տզրուկը սրտով սիրած երեք դուստր ունէր, և սրանք երեքն էլ չկշտացրին նրան, չորրորդն էլ չկարողացաւ կշտացնել, որպէսզի նա ասէր. «Բաւական է»։ 16Գերեզմանն ու մահը, կանանց սէրն ու տարտարոսը, հողը, որ չի յագենում ջրով, ջուրը և կրակը երբեք չեն ասում. «Բաւական է»։ 17Այն աչքը, որ արհամարհում է հօրը և անարգում է մօր ծերութիւնը, ձորերի ագռաւները պիտի հանեն, և արծիւների ձագերը պիտի յօշոտեն այն։ 18Երեք բան կայ, որ ինձ անհնարին է իմանալ, և ﬕ չորրորդն էլ, որ չեմ ճանաչում. 19թռչող արծուի ուղին՝ օդում, օձի ճամփան՝ ապառաժի վրայ, ծովով անցնող նաւի ծիրը և երիտասարդ տղամարդու ճանապարհները։ 20Այդպէս է նաև շնացող կնոջ ճանապարհը. երբ նա որևէ վատ բան է անում, լուացւում է և ասում. «Ես ոչինչ չեմ արել»։ 21Երեք բան կայ, որոնցից դողում է երկիրը, և ﬕ չորրորդն էլ կայ, որից չի կարողանում հանդարտուել. 22ծառան, եթէ թագաւոր է դառնում, անﬕտը, եթէ կշտանում է հացով, 23աղախինը, եթէ վռնդում է իր տիրուհուն, և ատելի կինը, որ ամուսնանում է բարի մարդու հետ։ 24Չորս բան կայ, որ մանր են երկրի վրայ, բայց իմաստուններից աւելի իմաստուն են. 25մրջիւնը, որ զօրութիւն չունի, բայց իր կերակուրը պատրաստում է ամռանը, 26ճագարը, անզօր ﬕ կենդանի, բայց իր բոյնը շինում է քարերի մէջ, 27մորեխը, որ թագաւոր չունի, բայց կարծես մէկի հրամանով հաւաքւում է զօրաժողովի, 28և ճանկերով պատից կառչող սարդը, որին թէև հեշտ է որսալ, բայց բնակւում է թագաւորների յարկերի տակ։ 29Երեք բան կայ, որ շրջում են սիգապանծ, և ﬕ չորրորդն էլ, որ ճեմում է գեղեցիկ. 30առիւծի կորիւնը, որ հզօր է բոլոր կենդանիներից, որ երբեք չի վախենում և թիկունք չի դարձնում անասուններին, 31աքաղաղը, որ սիգալով շրջում է հաւերի մէջ, նոխազը, որ առաջնորդում է հօտը, և թագաւորը, որ ժողովրդի առաջ խօսում է հրապարակաւ։ 32Եթէ դու քեզ անհոգութեան մատնես և ձեռքդ դժուարութեամբ տանես բերանդ, պիտի արհամարհուես։ 33Կա՛թ կթիր, և իւղ կը լինի, բայց եթէ պտուկները շատ ճմլես, արիւն կը գայ։ Այդպէս էլ՝ եթէ խօսքը ձգձգես, դատաստան ու կռիւ դուրս կը գայ։

31 Իմ խօսքերն ասուած են Աստծու կողﬕց, իբրև թագաւորին ուղղուած պատգամ, որով նրան խրատել է իր մայրը։ 2Դէ ինչ, որդեա՛կ, Աստծու խօսքեր են, անդրանիկդ իմ, քեզ եմ ասում, որդի՛. դէ ինչ, որդեա՛կ, իմ որովայնի պտուղն ես. դէ ինչ, որդեա՛կ, իմ ուխտերի զաւակն ես։ 3Քո հարստութիւնը ﬕ՛ տուր կանանց և ոչ էլ քո ﬕտքն ու կեանքը՝ յետին խորհուրդների. մտածուա՛ծ գործիր ամէն բան և խոհեմութեա՛մբ խﬕր գինի։ 4Մեծաﬔծները բարկասիրտ են, թող գինի չխﬔն, 5որպէսզի չհարբեն ու մոռանան իմաստութիւնը և չկարողանան տկարին ուղիղ դատել։ 6Ըմպելի՛ք մատուցեցէք վշտացածներին, գինի՛ տուէք ըմպելու տառապեալներին, 7թող խﬔն ու մոռանան իրենց աղքատութիւնը և թող չյիշեն իրենց ցաւերը։ 8Աստծու խօսքո՛վ բաց քո բերանը և ողջամտութեա՛մբ դատիր բոլորին, 9քննի՛ր և տարբերի՛ր աղքատին ու խեղճին։ 10Թէ առաքինի կին գտնուի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից։ 11Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդէպ, և իր ունեցածը երբեք քամուն չի տրուի։ 12Ողջ կեանքում նման կինը գործակից է լինում ամուսնուն բարիքների և ոչ թէ չարիքների մէջ։ 13Բուրդ և կտաւ ձեռք բերելով՝ նա իր ձեռքով պիտանի հանդերձներ է պատրաստում 14և, ինչպէս շահութաբեր նաւ, նա հեռուից ժողովում է գանձերը։ 15Նա ոտքի է ելնում արշալոյսին, տնեցիներին կերակուր է տալիս և գործի է դնում նաժիշտներին։ 16Թէ գեղեցիկ հանդ է տեսնում, գնում է այն և իր ձեռքի վաստակով մշակում է հողը։ 17Իր մէջքին պինդ գօտի կապած՝ նա թևերը ﬗրճում է գործի մէջ 18և ճաշակում է աշխատանքի քաղցր հաճոյքը, և ողջ գիշերն էլ չի հանգչում նրա ճրագը։ 19Ձեռքը ﬕշտ իր օգուտին ﬔկնած՝ նա առանց ձանձրոյթի իր մատներով իլիկ է մանում։ 20Նրա ձեռքը բաց է աղքատների համար, և նա բաժին է տալիս խեղճերին։ 21Նրա ամուսինը, եթէ ինչ-որ պատճառով ուշանայ էլ, չի մտահոգւում տան համար, որովհետև գիտէ, որ, եթէ տանը ցուրտ է, կինը կրկնակի հագուստ է հագցրել բոլորին։ 22Նա բեհեզ և ծիրանի է գործել ամուսնու համար և իր համար՝ ծածկոցներ։ 23Նրա ամուսինը յայտնի մարդ է դրսում, երբ նստում է ժողովրդի մէջ՝ երկրի բնակիչների ու ծերերի մէջ։ 24Կինը կտաւ է գործում ու վաճառում, և ծածկոցներ է ծախում քանանացիներին։ 25Ուժ ու վայելչութիւն զգեցած՝ նա պիտի ուրախ լինի իր վերջին օրերին։ 26Նա չափով և իմաստութեամբ է բացում իր բերանը և սահման է դնում իր լեզուին։ 27Պարկեշտ են նրա տան ճանապարհները, և նա դատարկապորտութեամբ հաց չի կերել։ 28Իր ողորմածութիւնները ոտքի են կանգնեցնում իր որդիներին և ﬔծացնում։ 29Նրա ամուսինը գովում է նրան՝ ասելով. «Շատ դուստրեր հարստութիւն ձեռք բերին, շատերն էլ սխրագործութիւններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց և անցար բոլորից։ 30Քո մէջ կանացի կեղծ բարեհաճութիւն չկայև ոչ էլ սին գեղեցկութիւն»։ Արդարև, իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնուի։ 31Նա պատիւ է տալիս Աստծուց երկիւղ կրողներին, դուք էլ նրա շուրթերի պտղից պատի՛ւ տուէք նրան, և թող նրա ամուսինը գովաբանուի դրսում. քանզի եթէ մարդուս ճամփան բաց է նրա հայեացքի առջև, ապա նա յաջողութիւն պիտի գտնի յաւիտեանս յաւիտենից։

--------------------------------------------------------------------------------

 

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

1 Քանի որ շատերը ձեռնարկեցին շարադրել ﬔզանում կատարուած դէպքերի պատմութիւնը, 2ինչպէս ﬔզ աւանդեցին նրանք, որ սկզբից Խօսքի ականատեսներն ու սպասաւորները եղան, 3ես էլ, որ սկզբից ստուգութեամբ հետամուտ էի եղել ամէն բանի, կաﬔցայ կարգով քեզ գրել, ո՛վ գերազանցդ Թէոփիլէ, 4որպէսզի ճանաչես ճշմարտութիւնն այն խօսքերի, որոնց աշակերտեցիր։ 5Հրէաստանի Հերովդէս թագաւորի օրով, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով ﬕ քահանայ կար, որի կինը Ահարոնի դստրերից էր. նրա անունը Եղիսաբեթ էր։ 6Եւ երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատուիրանների և օրէնքների ճանապարհով։ 7Նրանք որդի չունէին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր, և երկուսն էլ իրենց առաջացած տարիքում էին։ 8Եւ ﬕնչ Զաքարիան Աստծու առջև իր քահանայական պաշտօնն էր կատարում, իր կարգի օրերը հասած լինելով՝ 9ըստ քահանայութեան օրէնքի նրան վիճակուեց մտնել Տիրոջ տաճարը և խնկարկել։ 10Եւ խնկարկութեան ժաﬕն ժողովրդի ամբողջ բազմութիւնը դրսում աղօթքի էր կանգնած։ 11Եւ Տիրոջ հրեշտակը երևաց նրան՝ խնկերի սեղանի աջ կողմում կանգնած։ 12Երբ Զաքարիան նրան տեսաւ, խռովուեց, և վախ ընկաւ նրա մէջ։ 13Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքարիա՛, որովհետև քո աղօթքը լսելի եղաւ. քո կինը՝ Եղիսաբեթը, ﬕ որդի կը ծնի քեզ, և նրա անունը Յովհաննէս կը դնես։ 14Նա քեզ համար ուրախութիւն և ցնծութիւն կը լինի, և շատերը կ’ուրախանան իր ծննդով, 15որովհետև նա Տիրոջ առաջ ﬔծ կը լինի, գինի և օղի չի խﬕ և մօր որովայնից սկսած Սուրբ Հոգով կը լցուի 16և Իսրայէլի որդիներից շատերին կը դարձնի դէպի իրենց Տէր Աստուածը։ 17Նա Եղիայի հոգով և զօրութեամբ պիտի գնայ նրա առաջից, որպէսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի ու անհնազանդներին՝ արդարների իմաստութեանը՝ Տիրոջ համար պատրաստ ﬕ ժողովուրդ կազﬔլու»։ 18Եւ Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ի՞նչ կերպ կ’իմանամ այդ, քանի որ ես ծեր եմ, և կինս էլ առաջացած տարիքում է»։ 19Հրեշտակը նրան պատասխանեց և ասաց. «Ես Գաբրիէլն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկուեցի խօսելու քեզ հետ և այդ բանը քեզ աւետելու։ 20Եւ ահա՛, դու համր կը լինես և չես կարողանայ խօսել ﬕնչև այն օրը, երբ այդ կատարուի, քանի որ դու չհաւատացիր իմ խօսքերին, որ կ’իրականան իրենց ժամանակին»։ 21Իսկ ժողովուրդը սպասում էր Զաքարիային. զարմանում էին, որ տաճարում նա ուշանում է։ 22Եւ երբ նա դուրս եկաւ, չէր կարողանում խօսել նրանց հետ։ Եւ նրանք իմացան, թէ տաճարում տեսիլք էր տեսել. և նա նշանացի էր խօսում նրանց հետ ու ﬓում էր պապանձուած։ 23Եւ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը։ 24Այդ օրերից յետոյ նրա կինը՝ Եղիսաբեթը յղիացաւ։ Հինգ աﬕս նա թաքցնում էր ինքն իրեն և ասում. 25«Այս ի՛նչ բան արեց Տէրը ինձ իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրայ՝ վերացնելով իմ նախատինքը մարդկանց ﬕջից»։ 26Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողﬕց ուղարկուեց Գալիլիայի ﬕ քաղաքը, որի անունը Նազարէթ էր, 27ﬕ կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով ﬕ մարդու հետ՝ Դաւթի տնից։ Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր։ 28Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»։ 29Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց և մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը։ 30Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար։ 31Եւ ահա՛ դու կը յղիանաս և կը ծնես ﬕ որդի ու նրա անունը Յիսուս կը դնես։ 32Նա ﬔծ կը լինի և Բարձրեալի որդի կը կոչուի։ Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, և նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, 33ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»։ 34Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»։ 35Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, և Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է և Աստծու որդի կը կոչուի։ 36Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս յղի է իր ծերութեան մէջ, և այս՝ յղիութեան վեցերորդ աﬕսն է նրա, որ ամուլ էր կոչուած. 37որովհետև Աստծու համար անկարելի բան չկայ»։ 38Եւ Մարիաﬓ ասաց. «Ահաւասի՛կ ես ﬓում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ»։ Եւ հրեշտակը հեռացաւ նրանից։ 39Այդ օրերին Մարիամը վեր կացաւ և շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, 40մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց։ 41Եւ երբ Եղիսաբեթը Մարիաﬕ ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով 42և բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, և օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը։ 43Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. 44որովհետև ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում։ 45Եւ երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողﬕց իրեն ասուածները կը կատարուեն»։ 46Եւ Մարիաﬓ ասաց. 47Մարիամը գրեթէ երեք աﬕս ﬓաց Եղիսաբեթի մօտ և դարձաւ իր տունը։ 48Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացաւ, և նա ﬕ որդի ծնեց. 49և նրա շուրջը գտնուողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տէրն իր ﬔծ ողորմութիւնը ցոյց տուեց նրա հանդէպ, և ուրախանում էին նրա հետ։ 50Եւ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու. և նրան իր հօր անունով Զաքարիա էին կոչում։ 51Բայց նրա մայրը պատասխանեց և ասաց. «Ո՛չ, այլ Յովհաննէս պէտք է կոչուի»։ 52Նրան ասացին. «Սակայն քո ազգատոհﬕ մէջ չկայ մէկը, որի անունը Յովհաննէս լինի»։ 53Նշանացի ակնարկեցին նրա հօրը, թէ ի՛նչ կը կաﬔնայ նրան կոչել։ 54Իսկ նա ﬕ տախտակ ուզեց և վրան գրեց. «Դրա անունը Յովհաննէս է»։ Եւ բոլորը զարմացան։ 55Եւ իսկոյն նրա բերանը բացուեց ու նրա լեզուն՝ նոյնպէս. և խօսում էր ու օրհնում Աստծուն։ 56Եւ ահ ընկաւ բոլորի մէջ, որ լսեցին այս, և նրանց մէջ, որ բնակւում էին նրանց շուրջը։ Եւ Հրէաստանի ամբողջ լեռնակողմում այս բոլոր բաները պատմւում էին։ 57Եւ բոլոր լսողները պահում էին իրենց սրտում այս ամէնը և ասում էին. «Արդեօք ի՞նչ կը լինի այս մանուկը»։ Եւ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։ 58Զաքարիան՝ նրա հայրը, Սուրբ Հոգով լցուեց, մարգարէացաւ և ասաց. 59Եւ մանուկը աճում ու զօրանում էր հոգով և ﬓում էր ամայի տեղերում՝ ﬕնչև Իսրայէլում նրա երևալու օրը։

2 Այն օրերին Օգոստոս կայսեր կողﬕց հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ 2Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում։ 3Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ 4Յովսէփն էլ Դաւթի տնից և ազգատոհﬕց լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիաﬕ հետ, որ նրա հետ նշանուած էր և յղի էր։ 6Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետև իջևանում նրանց համար տեղ չկար։ 8Եւ այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում։ 9Եւ Տիրոջ հրեշտակը երևաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։ 10Եւ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, որովհետև ահա ձեզ ﬔծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի. 11որովհետև այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց ﬕ Փրկիչ, որ օծեալ Տէրն է։ 12Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած և մսուրի մէջ դրուած ﬕ մանուկ կը գտնէք»։ 13Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երևաց երկնային զօրքերի ﬕ բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն ու ասում. 14«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրայ խաղաղութի՜ւն և հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ»։ 15Եւ երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիւներն ասացին ﬕﬔանց. «Եկէ՛ք գնանք ﬕնչև Բեթղեհէմ և տեսնենք, թէ ի՛նչ բան է այս եղածը, որ Տէրը ﬔզ ցոյց տուեց»։ 16Եւ նրանք շտապով եկան ու գտան Մարիաﬕն ու Յովսէփին և մսուրի մէջ դրուած մանկանը։ 17Եւ ճանաչեցին նրան այն խօսքից, որ իրենց ասուել էր մանկան մասին։ 18Եւ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրայ, որ հովիւները ասացին իրենց։ 19Իսկ Մարիամը այս բոլոր ասուածները պահում էր իր մէջ և իր սրտում խորհում։ 20Եւ հովիւները վերադարձան. փառաւորում և օրհնում էին Աստծուն այն աﬔնի համար, որ լսեցին ու տեսան, ինչպէս իրենց պատմուել էր։ 21Եւ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատուեց, նրա անունը Յիսուս դրուեց, ինչպէս հրեշտակի կողﬕց կոչուել էր, երբ դեռ չէր յղացուել մօր որովայնում։ 22Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի Օրէնքի համաձայն՝ նրան Երուսաղէմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու համար, 23ինչպէս գրուած էր Տիրոջ Օրէնքում. «Ամէն արու զաւակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչուի»։ 24Եւ Տիրոջ Օրէնքում ասուածի համաձայն՝ ընծայ պէտք է տալ ﬕ զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ։ 25Արդ, Երուսաղէմում Սիմէոն անունով ﬕ մարդ կար, և այդ մարդը արդար ու աստուածավախ էր և ակնկալում էր Իսրայէլի ﬗիթարութիւնը. և Սուրբ Հոգին էր նրա մէջ։ 26Եւ Սուրբ Հոգուց հրամայուած էր իրեն մահ չտեսնել, ﬕնչև որ տեսնէր Տիրոջ Օծեալին։ 27Նա Հոգով առաջնորդուած՝ եկաւ տաճարը, և երբ ծնողները բերին Յիսուս մանկանը՝ նրա վրայ կատարելու ինչ որ օրէնքի սովորութեան համաձայն էր, 28Սիմէոնը նրան իր գիրկն առաւ, օրհնեց Աստծուն և ասաց. 29Եւ նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խօսքերի համար, որ ասում էին նրա մասին։ 30Սիմէոնը նրանց օրհնեց և ասաց նրա մօրը՝ Մարիաﬕն. «Ահա՛ սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայէլի մէջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակութեան։ 31Իսկ քո հոգու ﬕջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան»։ 32Եւ այնտեղ կար ﬕ մարգարէուհի՝ Աննա անունով՝ Փանուէլի դուստրը, Ասերի ազգատոհﬕց. սա տարիքով շատ առաջացած էր և ամուսնու հետ ﬕայն եօթը տարի էր ապրել՝ սկսած իր կուսութիւնից։ 33Նա մօտ ութսունչորս տարեկան ﬕ այրի էր, որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահութեամբ և աղօթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն։ 34Սա ևս նոյն ժաﬕն վեր կացաւ եկաւ, գոհութիւն էր մատուցում Տիրոջը և խօսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղէﬕ փրկութեանն էին սպասում։ 35Եւ երբ ամէն ինչ կատարեցին Տիրոջ Օրէնքի համաձայն, վերադարձան Գալիլիա, իրենց քաղաքը՝ Նազարէթ։ 36Եւ մանուկը աճում ու զօրանում էր՝ լի իմաստութեամբ. և Աստծու շնորհները նրա վրայ էին։ 37Արդ, նրա ծնողները ամէն տարի, Զատկի տօնին, Երուսաղէմ էին գնում։ 38Եւ երբ նա տասներկու տարեկան եղաւ, տօնի սովորութեան համաձայն՝ Երուսաղէմ ելան։ 39Եւ երբ տօնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Յիսուսը ﬓաց Երուսաղէմում, և նրա ծնողները այդ չիմացան։ 40Կարծում էին, թէ նա իրենց ուղեկիցների հետ է. ﬕ օրուայ չափ ճանապարհ եկան և նրան փնտռեցին ազգականների ու ծանօթների մէջ։ 41Ու երբ չգտան, Երուսաղէմ վերադարձան՝ նրան փնտռելու համար։ 42Եւ երեք օր յետոյ նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ նա լսում էր նրանց և հարցեր էր տալիս։ 43Եւ բոլորը, որ նրան լսում էին, զարմանում էին նրա իմաստութեան և պատասխանների վրայ։ 44Երբ ծնողները նրան տեսան, հիացան. իսկ մայրը նրան ասաց. «Որդի՛, այս ի՞նչ արեցիր դու ﬔզ. ահաւասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտռում»։ 45Եւ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտռում, չգիտէի՞ք, թէ ես Հօրս տանը պէտք է լինեմ»։ 46Բայց նրանք չհասկացան այն խօսքը, որ նա իրենց ասաց։ 47Եւ Յիսուս նրանց հետ իջաւ ու Նազարէթ գնաց. և նա հնազանդ էր նրանց։ Եւ նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտում։ 48Իսկ Յիսուս զարգանում էր իմաստութեամբ, հասակով և շնորհով Աստծու ու մարդկանց առջև։

3 Տիբերիոս կայսեր իշխանութեան տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը կուսակալ էր Հրէաստանի, և Հերովդէսը՝ չորրորդապետ Գալիլիայի, և նրա եղբայր Փիլիպպոսը՝ չորրորդապետ Իտուրացիների ու Տրաքոնացիների աշխարհի, Լիւսանիասը՝ չորրորդապետ Աբիլենէի, 2և Աննայի ու Կայիափայի քահանայապետութեան օրով, Աստծու խօսքը լսելի եղաւ Զաքարիայի որդի Յովհաննէսին անապատում։ 3Եւ նա եկաւ Յորդանանի կողմը ապաշխարութեան մկրտութիւն քարոզելու՝ ﬔղքերի թողութեան համար, 4ինչպէս գրուած է Եսայի մարգարէի պատգաﬓերի գրքում. 5Եւ այն ժողովրդին, որ եկել էր իրենից մկրտուելու, ասում էր. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել բարկութիւնից, որ գալու է։ 6Այսուհետև ապաշխարութեան արժանի պտուղներ տուէ՛ք և ﬕ՛ սկսէք ասել, թէ Աբրահաﬕն ունենք իբրև հայր. այս ասեմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից անգամ դուրս բերել Աբրահաﬕ որդիներ։ 7Բայց ահաւասիկ կացինը ծառերի արմատի վրայ է. ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում և կրակն է նետւում»։ 8Ժողովուրդը նրան հարցնում էր և ասում. «Իսկ արդ, ի՞նչ պիտի անենք»։ 9Նա պատասխանեց նրանց և ասաց. «Ով որ երկու զգեստ ունի, մէկը թող տայ նրան, որ չունի, և ով որ ուտելիք ունի, նոյն ձևով թող անի»։ 10Մաքսաւորներն էլ եկան մկրտուելու և հարցրին նրան. «Վարդապե՛տ, ﬔ՛նք ինչ անենք»։ 11Նա ասաց նրանց. «Ձեզ հրամայուածներից աւելին ﬕ՛ վերցրէք»։ 12Զինուորները նոյնպէս հարցնում էին նրան. «Իսկ ﬔ՛նք ինչ անենք»։ Նա ասաց նրանց. «Ոչ ոքի ﬕ՛ նեղէք, ոչ ոքի ﬕ՛ զրպարտէք, ձեր ռոճիկը թող ձեզ բաւարար լինի»։ 13Ժողովուրդը սպասման մէջ էր, և բոլորն իրենց սրտում Յովհաննէսի մասին հարց էին տալիս, թէ՝ ﬕթէ սա՞ է Քրիստոսը։ 14Նա պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, բայց գալիս է ինձնից աւելի զօրաւորը, որի կօշիկները հանելու արժանի չեմ ես. նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով և հրով. 15նրա քամհարը իր ձեռքում է՝ մաքրելու իր կալը, հաւաքելու ցորենը իր շտեմարանում, իսկ յարդը կ’այրի անշէջ կրակով»։ 16Նա շատ ուրիշ ﬗիթարիչ խօսքերով բարի լուրն էր աւետում ժողովրդին։ 17Բայց Հերովդէս չորրորդապետը, յանդիմանուած լինելով Յովհաննէսի կողﬕց, իր եղբօր կնոջ՝ Հերովդիայի պատճառով և այն բոլոր չարիքների համար, որ Հերովդէսը գործել էր, 18այդ բոլորի վրայ աւելացրեց և այն, որ Յովհաննէսին բանտարկեց։ 19Եւ ամբողջ ժողովրդի մկրտուելուց յետոյ, Յիսուս ևս մկրտուեց ու երբ աղօթքի կանգնեց, երկինքը բացուեց, 20և Սուրբ Հոգին մարﬓաւոր տեսքով, որպէս աղաւնի իջաւ նրա վրայ. և երկնքից ձայն եկաւ, որ ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»։ 21Եւ ինքը Յիսուս շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց իր գործունէութիւնը։ Եւ, ինչպէս կարծում էին, որդին էր Յովսէփի, և սա՝ Յակոբի, և սա՝ Հեղիի, և սա՝ Մատաթէի, 22և սա՝ Ղևիի, և սա՝ Մեղքիի, և սա՝ Յաննէի, և սա՝ Յովսէփի, 23և սա՝ Մատթէի, և սա՝ Ամոսի, և սա՝ Նաւուﬕ, և սա՝ Էսղիի, և սա՝ Նանգէի, 24և սա՝ Մաաթի, և սա՝ Մատաթէի, և սա՝ Սեմէիի, և սա՝ Յոսէքէի, և սա՝ Յոդայի, 25և սա՝ Յոﬖանէի, և սա՝ Րէսայի, և սա՝ Զորոբաբէլի, և սա՝ Սաղաթիէլի, և սա՝ Ներիի, 26և սա՝ Մեղքիի, և սա՝ Ադդէի, և սա՝ Կոսաﬕ, և սա՝ Ելմոդադի, և սա՝ Երէի, 27և սա՝ Յեսուի, և սա՝ Եղիազարի, և սա՝ Յորաﬕ, և սա՝ Մատթէի, և սա՝ Ղևիի, 28և սա՝ Սիմէոնի, և սա՝ Յուդայի, և սա՝ Յովսէփի, և սա՝ Յոﬖաﬕ, և սա՝ Եղիակիﬕ, 29և սա՝ Մելլէի, և սա՝ Մեննէի, և սա՝ Մատտաթայի, և սա՝ Նաթանի, և սա՝ Դաւթի, 30և սա՝ Յեսսէի, և սա՝ Օբէդի, և սա՝ Բոոսի, և սա՝ Սաղմանի, և սա՝ Նաասոնի, 31և սա՝ Աﬕնադաբի, և սա՝ Արաﬕ, և սա՝ Ադմէի, և սա՝ Առնէի, և սա՝ Եսրոնի, և սա՝ Փարէսի, և սա՝ Յուդայի, 32և սա՝ Յակոբի, և սա՝ Իսահակի, և սա, Աբրահաﬕ, և սա՝ Թարայի, և սա՝ Նաքորի, 33և սա՝ Սերուգի, և սա՝ Ռագաւի, և սա՝ Փաղեկի, և սա՝ Եբերի, և սա՝ Սաղայի, 34և սա՝ Կայնանի, և սա՝ Արփաքսադի, և սա՝ Սէﬕ, և սա՝ Նոյի, և սա՝ Ղամէքի, 35և սա՝ Մաթուսաղայի, և սա՝ Ենոքի, և սա՝ Յարեդի, և սա՝ Մաղաղայէլի, և սա՝ Կայնանի, 36և սա՝ Ենոսի, և սա՝ Սէթի, և սա՝ Ադաﬕ, և սա՝ Աստծու։

4 Եւ Յիսուս Սուրբ Հոգով լի վերադարձաւ Յորդանանից. և Հոգով անապատ առաջնորդուեց 2ու քառասուն օր փորձուեց սատանայից։ Չկերաւ և չխﬔց այն օրերին. և երբ քառասուն օրերը լրացան, քաղց զգաց։ 3Եւ սատանան նրան ասաց. «Եթէ Աստծու Որդի ես, այդ քարին ասա՛, որ հաց լինի»։ 4Յիսուս նրան պատասխանեց և ասաց. «Գրուած է. «Միայն հացով չէ, որ կ’ապրի մարդ, այլ՝ Աստծու ամէն խօսքով»։ 5Եւ սատանան տանելով նրան ﬕ բարձր լեռ, ﬕ վայրկեանում նրան ցոյց տուեց աշխարհի բոլոր թագաւորութիւնները։ 6Եւ սատանան նրան ասաց. «Քեզ կը տամ այս ամբողջ իշխանութիւնը և սրանց փառքը, որովհետև ինձ է տրուած, և ում որ կաﬔնամ, կը տամ այն։ 7Արդ, եթէ դու իմ առաջ ընկած երկրպագես, բոլորը քոնը կը լինի»։ 8Յիսուս պատասխանեց նրան և ասաց. «Գրուած է. «Քո Տէր Աստծո՛ւն պիտի երկրպագես և նրա՛ն ﬕայն պիտի պաշտես»։ 9Եւ տարաւ նրան Երուսաղէմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. «Եթէ Աստծու Որդի ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, 10որովհետև գրուած է. «Իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, որ քեզ պահեն. 11և իրենց ձեռքերի վրայ կը բռնեն քեզ, որ քո ոտքը երբեք քարին չխփես»։ 12Յիսուս պատասխանեց նրան և ասաց. «Ասուած է. «Քո Տէր Աստծուն պիտի չփորձես»։ 13Եւ սատանան կատարած լինելով բոլոր փորձութիւնները՝ նրանից ﬕառժամանակ հեռու ﬓաց։ 14Եւ Յիսուս Հոգու զօրութեամբ վերադարձաւ Գալիլիա, ու գաւառի բոլոր կողﬔրում նրա համբաւը տարածուեց։ 15Եւ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառաւորուելով բոլորից։ 16Եւ եկաւ Նազարէթ, ուր նա սնուել ﬔծացել էր. և ըստ իր սովորութեան՝ շաբաթ օրը ժողովարան մտաւ։ 17Եւ նրան տուին Եսայի մարգարէի գիրքը. և նա վեր կացաւ ընթերցելու. և երբ գիրքը բացեց, գտաւ այն տեղը, ուր գրուած էր. 18«Տիրոջ Հոգին իմ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, 19գերիներին ազատում քարոզելու և կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու»։ 20Եւ փակելով գիրքը՝ տուեց պաշտօնեային ու նստեց. և ժողովարանում գտնուողների բոլորի աչքերը նրա վրայ էին սևեռուած։ 21Սկսեց ասել նրանց. «Այսօր այս գրուածքները կատարուեցին, երբ լսում էիք ձեր ականջներով»։ 22Եւ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խօսքերի վրայ ու ասում. «Սա Յովսէփի որդին չէ՞»։ 23Եւ նա ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կ’ասէք. «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»։ Այն ամէնը, ինչ արել ես Կափառնայումում, որչափ որ լսեցինք, արա՛ և այստեղ, քո գաւառում»։ 24Եւ նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարգարէն ընդունելի չէ իր քաղաքում։ 25Արդարև, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրով Իսրայէլում բազում այրիներ կային, երբ երկինքը փակուեց երեք տարի ու վեց աﬕս, և ամբողջ երկրի վրայ ﬔծ սով եղաւ։ 26Սակայն նրանցից ոչ մէկի մօտ Եղիան չուղարկուեց, այլ ﬕայն՝ ﬕ այրի կնոջ՝ սիդոնացիների Սարեփթա քաղաքում։ 27Նաև՝ Իսրայէլում Եղիսէ մարգարէի օրով բազում բորոտներ կային, և սակայն նրանցից ոչ մէկը չմաքրուեց, այլ ﬕայն՝ Նէեման ասորին»։ 28Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը լցուեցին բարկութեամբ. 29և վեր կենալով՝ նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան ﬕնչև դարաւանդը այն լերան, որի վրայ շինուած էր իրենց քաղաքը, որպէսզի նրան գահավէժ անեն։ 30Իսկ նա, անցնելով նրանց ﬕջով, գնաց։ 31Եւ իջաւ Գալիլիայի Կափառնայում քաղաքը ու շաբաթ օրերը ուսուցանում էր նրանց։ 32Նրա ուսուցման վրայ զարմանում էին, որովհետև նրա խօսքը լի էր հեղինակութեամբ։ 33Եւ ժողովարանում ﬕ մարդ կար, որին բռնել էր ﬕ պիղծ դևի չար ոգին. սա բարձր ձայնով աղաղակեց և ասաց. 34«Թո՛ղ տուր ﬔզ, Յիսո՛ւս Նազովրեցի, ի՞նչ ես ուզում ﬔզնից. ﬔզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք, թէ ով ես, Աստծու Սուրբն ես դու»։ 35Յիսուս սաստեց նրան և ասաց. «Պապանձուի՛ր և դո՛ւրս ելիր դրանից»։ Դևը մէջտեղում գետին զարկեց նրան և դուրս ելաւ նրանից ու որևէ ﬖաս չտուեց նրան։ 36Եւ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խօսում էին ու ասում. «Ի՜նչ խօսք է այս, որ իշխանութեամբ և զօրութեամբ սաստում է պիղծ ոգիներին, և դրանք դուրս են գալիս»։ 37Եւ նրա հռչակը տարածւում էր գաւառի շրջակայքի բոլոր տեղերում։ 38Եւ նա ժողովարանից դուրս գալով՝ մտաւ Սիմոնի տունը։ 39Սիմոնի զոքանչը բարձր ջերմութեան մէջ տառապում էր։ Նրա համար Յիսուսին աղաչեցին։ 40Նա կանգնեց նրա մօտ, սաստեց ջերﬕն, և ջերմը թողեց նրան։ Հիւանդը անﬕջապէս ոտքի ելաւ և սպասարկում էր նրանց։ 41Եւ երբ արևը մայր էր մտնում, բոլոր նրանք, որոնք պէսպէս ցաւերով հիւանդներ ունէին, նրա մօտ էին բերում նրանց. և նա նրանցից իւրաքանչիւրի վրայ ձեռք էր դնում ու նրանց բժշկում։ 42Շատերի ﬕջից դևեր էլ էին ելնում, աղաղակում և ասում. «Դո՛ւ ես Աստծու Որդին»։ Եւ նա սաստում էր ու թոյլ չէր տալիս նրանց խօսել. որովհետև գիտէին, թէ նա Քրիստոսն է։ 43Եւ երբ օրը լուսացաւ, նա ելաւ գնաց ﬕ ամայի տեղ, իսկ ժողովուրդը փնտռում էր նրան. եկան ﬕնչև նրա մօտ և չէին թողնում նրան, որ հեռանայ իրենցից։ 44Եւ նա նրանց ասաց. «Աստծու արքայութիւնը ես ուրիշ քաղաքների էլ պիտի աւետարանեմ, որովհետև դրա համար իսկ ուղարկուեցի»։ 45Եւ նա քարոզում էր գալիլիացիների ժողովարաններում։

5 Եւ ﬕնչ ժողովուրդը խռնւում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խօսքը, նա կանգնած էր Գեննեսարէթի ծովակի ափին։ 2Եւ տեսաւ երկու նաւակներ, որ կանգնած էին ծովակի եզերքին. և ձկնորսները դրանց ﬕջից դուրս եկած՝ ուռկաններն էին լուանում։ 3Նա մտաւ նաւակներից մէկի մէջ, որ Սիմոնինն էր, և խնդրեց նրան, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նաւակի ﬕջից ուսուցանում էր ժողովրդին։ 4Եւ երբ դադարեց խօսելուց, ասաց Սիմոնին. «Քշիր տա՛ր դէպի խորերը, և ձեր ուռկանները գցեցէ՛ք որսալու համար»։ 5Սիմոնը պատասխանեց և նրան ասաց. «Վարդապե՛տ, ամբողջ այս գիշեր չարչարուեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանները կը գցենք»։ 6Երբ այդ արեցին, ﬔծ քանակութեամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռւում էին։ 7Նրանք նշան էին անում ﬕւս նաւակի մէջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնեն։ Եւ նրանք եկան, և երկու նաւակներն էլ լցուեցին սուզուելու աստիճան։ 8Երբ Սիմոն Պետրոսն այս տեսաւ, Յիսուսի ծնկներին ընկաւ և ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տէ՛ր, որովհետև ես ﬔղաւոր մարդ եմ». 9քանի որ վախը պատել էր նրան և բոլորին, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով. 10նոյնպէս և՝ Զեբեդէոսի որդիներին՝ Յակոբոսին և Յովհաննէսին, որոնք Սիմոնի որսակիցներն էին. և Յիսուս Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետև դու մարդկա՛նց պիտի որսաս կեանքի համար»։ 11Եւ նաւակը ցամաք հանելով՝ թողեցին ամէն ինչ ու նրան հետևեցին։ 12Եւ երբ նա հասաւ քաղաքներից մէկը, բորոտութեամբ պատած ﬕ մարդ, Յիսուսին տեսնելով, երեսի վրայ ընկած՝ աղաչեց նրան և ասաց. «Տէ՛ր, եթէ կաﬔնաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։ 13Նա ﬔկնեց իր ձեռքը, դիպաւ նրան և ասաց. «Կաﬔնում եմ, մաքրուի՛ր»։ Եւ իսկոյն բորոտութիւնը գնաց նրանից։ 14Յիսուս պատուիրեց նրան ոչ ոքի չասել, այլ՝ «Գնա՛, - ասաց, - դու քեզ ցո՛յց տուր քահանային և ընծայ տուր քո մաքրուելու համար, ինչպէս որ հրամայել էր Մովսէսը՝ ի վկայութիւն նրանց»։ 15Եւ նրա համբաւը աւելի ու աւելի էր տարածւում. և բազում ժողովուրդ էր հաւաքւում լսելու նրան ու իրենց հիւանդութիւնից բժշկուելու։ 16Իսկ նա խոյս էր տալիս դէպի ամայի տեղեր և աղօթքի էր կանգնում։ 17Մի օր ինքն ուսուցանում էր, իսկ փարիսեցիներն ու օրէնքի վարդապետները, որոնք հաւաքուել էին Գալիլիայի և Հրէաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղէﬕց, նստած էին. և Տիրոջ զօրութիւնը նրա հետ էր ու նրա ﬕջոցով բժշկում էր։ 18Եւ ահա մարդիկ մահիճով ﬕ մարդ բերեցին, որ անդամալոյծ էր, և ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ։ 19Եւ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու ﬕջոց չգտան, բարձրացան տանիք և կտուրի բացուածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մէջտեղ, Յիսուսի առաջ։ 20Տեսնելով նրանց հաւատը՝ Յիսուս ասաց նրան. «Ո՛վ մարդ, թող քո ﬔղքերը քեզ ներուեն»։ 21Օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խորհել և ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել ﬔղքերը, եթէ ոչ՝ Աստուած ﬕայն»։ 22Յիսուս, գիտենալով նրանց մտածուﬓերը, պատասխանեց նրանց և ասաց. «Ի՞նչ էք մտմտում ձեր սրտերում. 23ո՞րն է աւելի հեշտ, ասել՝ քեզ ներուած լինեն քո ﬔղքե՞րը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց և քայլի՛ր։ 24Բայց որպէսզի իմանաք, թէ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ ﬔղքերը ներելու (ասաց անդամալոյծին)՝ քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ քո տունը»։ 25Եւ իսկոյն բոլորի առաջ վեր կենալով՝ իր վրայ առաւ այն, ինչի վրայ ինքը պառկել էր, գնաց իր տունը և փառաւորում էր Աստծուն։ 26Բոլորին զարմանք պատեց, և փառաւորում էին Աստծուն։ Ահով լցուեցին և ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»։ 27Դրանից յետոյ, դուրս ելաւ այնտեղից և տեսաւ ﬕ մաքսաւորի, որի անունը Ղևի էր, և որը մաքսատանը նստած՝ գործի վրայ էր։ Յիսուս նրան ասաց. «Իմ յետևից արի՛»։ 28Եւ նա թողնելով ամէն ինչ, վեր կացաւ գնաց նրա յետևից։ 29Եւ Ղևին իր տան մէջ նրան ﬔծ ընդունելութիւն տուեց, և ﬔծ թուով մաքսաւորներ և ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել։ 30Փարիսեցիները և օրէնսգէտները տրտնջում էին Յիսուսի դէմ իր աշակերտների մօտ ու ասում. «Ինչո՞ւ էք մաքսաւորների և ﬔղաւորների հետ ուտում և խմում»։ 31Յիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Առողջներին բժիշկներ պէտք չեն, այլ՝ հիւանդներին։ 32Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ ﬔղաւորներին՝ ապաշխարութեան»։ 33Եւ նրանցից ոմանք ասացին նրան. «Ինչո՞ւ Յովհաննէսի, ինչպէս և փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում յաճախ և աղօթք անում, իսկ քո աշակերտները ուտում են ու խմում»։ 34Եւ նա ասաց նրանց. «Միթէ կարո՞ղ էք հարսանքաւորներին հրամայել, որ ծոմ պահեն, որքան ժամանակ որ փեսան նրանց հետ է։ 35Կը գան օրեր, երբ որ փեսան նրանցից կը վերցուի, ապա այդ օրերին ծոմ կը պահեն»։ 36Եւ նրանց ﬕ առակ էլ ասաց. «Ոչ ոք հնացած ձորձի վրայ նոր զգեստից կտոր չի դնի, ապա թէ ոչ՝ ե՛ւ նորը կը պատռուի, ե՛ւ նոր զգեստից վերցրած կտորը չի յարմարուի հնի հետ։ 37Եւ ոչ ոք նոր գինին հին տիկերի մէջ չի լցնի, ապա թէ ոչ՝ նոր գինին հին տիկերը կը պայթեցնի. գինին կը թափուի, և տիկերը կը փչանան։ 38Այլ՝ նոր գինին նոր տիկերի մէջ պէտք է լցուի, և երկուսն էլ կը պահուեն։ 39Եւ ոչ ոք, երբ հինը խﬕ, նորը կ’ուզենայ, որովհետև կ’ասի, թէ՝ հինը աւելի լաւն է»։

6 Առաջին ամսուայ երկրորդ շաբաթ օրը, երբ նա անցնում էր արտերի ﬕջով, նրա աշակերտները հասկ էին պոկում, շփում իրենց ափի մէջ և ուտում։ 2Եւ փարիսեցիներից ոմանք ասացին նրանց. «Ինչո՞ւ էք անում այն, ինչ օրինաւոր չէ անել շաբաթ օրով»։ 3Յիսուս նրանց պատասխանեց և ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց ինքը և նրանք, որ նրա հետ էին. 4թէ ինչպէս նա մտաւ Աստծու տունը, կերաւ առաջաւորութեան հացը և տուեց նրանց, որ իր հետ էին. ﬕնչդեռ, բացի քահանայապետներից, ոչ ոքի չէր թոյլատրուած ուտել այն»։ 5Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարդու Որդին նաև շաբա՛թ օրուայ տէրն է»։ 6Եւ ﬕ ուրիշ շաբաթ օր նա մտաւ ժողովարան և ուսուցանում էր. և այնտեղ կար ﬕ մարդ, որի աջ ձեռքը չորացած էր։ 7Օրէնսգէտներն ու փարիսեցիները հետևում էին՝ տեսնելու, թէ արդեօք շաբաթ օրը կը բժշկի՞. որպէսզի նրան ամբաստանելու համար բան գտնեն։ 8Եւ նա գիտէր նրանց մտածուﬓերը։ Չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»։ Նա վեր կացաւ կանգնեց։ 9Յիսուս նրանց ասաց. «Ես ձեզ ﬕ բան հարցնեմ. շաբաթ օրը ի՞նչ բան է օրինաւոր անել՝ բարի՞ գործ անել, թէ՞՝ չար գործ, ﬕ հոգի՞ փրկել, թէ՞ կորստեան մատնել»։ 10Եւ իր շուրջը բոլորի վրայ զայրագին նայելով՝ ասաց նրան. «Ձեռքդ երկարի՛ր». և նա երկարեց, և նրա չորացած ձեռքը առողջացաւ ﬕւսի նման։ 11Նրանք լցուեցին կատաղութեամբ և ﬕﬔանց հետ խօսում էին, թէ ի՛նչ անեն Յիսուսին։ 12Եւ այդ օրերին Յիսուս լեռ բարձրացաւ աղօթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղօթելով։ 13Եւ երբ լոյսը բացուեց, կանչեց իր աշակերտներին և ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց և առաքեալներ անուանեց. 14Սիմոնին, որին էլ Պետրոս կոչեց, և Անդրէասին՝ նրա եղբօրը, Յակոբոսին, Յովհաննէսին, 15Փիլիպպոսին, Բարթողոմէոսին, Մատթէոսին, Թովմասին, Ալփէոսի որդի Յակոբոսին, Սիմոնին՝ Նախանձայոյզ կոչուածին, 16Յակոբի որդի Յուդային և Իսկարիովտացի Յուդային, որը և մատնիչ եղաւ։ 17Եւ նրանց հետ ﬕասին իջաւ ﬕ տափարակ տեղ, ուր նրա աշակերտների խումբը և ամբողջ Հրէաստանից ու Երուսաղէﬕց և այն կողﬔրից և Տիւրոսի ու Սիդոնի ծովեզրից 18շատ ﬔծ բազմութիւն եկել էր լսելու նրան և բժշկուելու իրենց հիւանդութիւններից։ Եւ պիղծ ոգիներից տառապողները բժշկւում էին։ 19Եւ ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետև նրանից ﬔծ զօրութիւն էր դուրս գալիս և բժշկում բոլորին։ 20Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց. 21- Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետև Աստծու արքայութիւնը ձերն է։ 22- Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետև պիտի յագենան։ 23- Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետև պիտի ծիծաղեն։ 24- Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն և երբ որ ձեզ ﬔրժեն և նախատեն ու մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն։ 25Ուրախացէ՛ք այդ օրը և ցնծացէ՛ք, որովհետև ձեր վարձը ﬔծ է երկնքում. նրանց հայրերը նոյն ձևով էին վարւում մարգարէների հանդէպ։ 26- Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր ﬗիթարութիւնը ստացել էք։ 27- Վա՜յ ձեզ, որ այժմ յագեցած էք, որովհետև քաղցած պիտի ﬓաք։ 28- Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում էք, որովհետև պիտի սգաք ու պիտի լաք։ 29- Վա՜յ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լաւ խօսեն ձեր մասին, որովհետև նրանց հայրերը սուտ մարգարէներին այդպէս էին անում։ 30«Բայց ասում եմ ձեզ, դո՛ւք, որ լսում էք ինձ. սիրեցէ՛ք ձեր թշնաﬕներին, ձեզ ատողներին բարութի՛ւն արէք. 31օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղօթեցէ՛ք։ 32Ով խփում է քո ծնօտին, նրան ﬕ՛ւսն էլ մօտեցրու. և ով որ քեզնից քո բաճկոնը բռնի է վերցնում, նրան ﬕ՛ արգելիր, որ վերցնի շապիկդ էլ։ 33Ամէն մարդու, որ քեզնից ուզում է, տո՛ւր, և ինչ որ մէկը քեզնից վերցնի, ետ ﬕ՛ պահանջիր։ 34Եւ ինչպէս կաﬔնում էք, որ անեն ձեզ մարդիկ, այնպէս արէ՛ք և դուք նրանց։ 35Եւ եթէ դուք ձեզ սիրողներին սիրէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև ﬔղաւորներն էլ են սիրում իրենց սիրողներին։ 36Եւ եթէ ձեր բարերարներին բարութիւն անէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև ﬔղաւորներն էլ նոյնն են անում։ 37Եւ եթէ փոխ էք տալիս նրանց, որոնցից յետ առնելու ակնկալութիւն ունէք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև ﬔղաւորներն էլ են փոխ տալիս ﬔղաւորներին, որպէսզի նոյն չափով յետ առնեն։ 38Բայց դուք սիրեցէ՛ք ձեր թշնաﬕներին և բարութի՛ւն արէք ձեզ ատողներին ու փո՛խ տուէք նրան, ուﬕց յետ առնելու ակնկալութիւն չունէք։ Եւ ձեր վարձը շատ կը լինի, և դուք Բարձրեալի որդիները կը լինէք, որովհետև նա բարեհաճ է չարերի և ապերախտների հանդէպ։ 39Գթասի՛րտ եղէք, ինչպէս որ ձեր Հայրը գթասիրտ է»։ 40«Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք, ﬕ՛ դատապարտէք, և չպիտի դատապարտուէք, ներեցէ՛ք, և ներում պիտի գտնէք Աստծուց, 41տուէ՛ք, և պիտի տրուի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում էք, նո՛ւյն չափով պիտի չափուի ձեզ համար»։ 42Նրանց ﬕ առակ էլ ասաց. «Միթէ կարո՞ղ է կոյրը կոյրին առաջնորդել. չէ՞ որ երկուսն էլ փոսը կ’ընկնեն։ 43Աշակերտը ﬔծ չէ, քան իր վարդապետը. ամէն կատարեալ աշակերտ իր վարդապետի պէս կը լինի։ 44Ինչո՞ւ քո եղբօր աչքի ﬕջի շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի ﬕջի գերանը չես նշմարում։ 45Եւ կամ՝ ինչպէ՞ս կարող ես եղբօրդ ասել՝ եղբա՛յր, թող որ քո աչքից այդ շիւղը հանեմ, իսկ դու քո աչքի ﬕջի գերանը չես տեսնում։ Կեղծաւո՛ր, նախ քո աչքից գերանը հանի՛ր և ապա լաւ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար»։ 46«Որովհետև չկայ բարի ծառ, որ չար պտուղ տայ. և դարձեալ՝ չկայ չար ծառ, որ բարի պտուղ տայ. 47որովհետև իւրաքանչիւր ծառ իր պտղից է ճանաչւում։ Փշերից թուզ չեն քաղում և ոչ էլ մորենուց՝ խաղող։ 48Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը՝ չարն է բխեցնում. որովհետև սրտի աւելցուկից է, որ խօսում է նրա բերանը»։ 49«Ինչո՞ւ ինձ «Տէ՛ր, Տէ՛ր» էք կոչում, իսկ ինչ ասում եմ՝ չէք անում։ 50Ամէն մարդ, որ ինձ է գալիս և լսում է իմ խօսքերն ու կատարում դրանք, ձեզ ցոյց տամ, թէ ում է նման։ 51Նման է տուն շինող այն մարդուն, որ հողը փորեց ու խորացրեց և հիմքը դրեց ժայռի վրայ. և երբ հեղեղ բարձրացաւ, գետը զարկեց տանը և չկարողացաւ շարժել այն, որովհետև նրա հիմքը ժայռի վրայ էր հաստատուած։ 52Իսկ ով իմ խօսքերը լսում է և չի կատարում, նման է այն մարդուն, որ հողի վրայ առանց հիմքի տուն է շինում. գետը զարկեց, և այն իսկոյն փուլ եկաւ, և այդ տան կործանումը ﬔծ եղաւ»։

7 Եւ երբ Յիսուս վերջացրեց իր բոլոր խօսքերը, և ժողովուրդը նրան լսեց, Կափառնայում մտաւ։ 2Այնտեղ ﬕ հարիւրապետի ծառայ, որ շատ սիրելի էր նրա համար, ծանր հիւանդացել էր և ﬔռնելու մօտ էր։ 3Երբ լսեց Յիսուսի մասին, հրեաներից աւագներին ուղարկեց, որ աղաչեն նրան, որպէսզի գայ և բժշկի իր ծառային։ 4Եւ նրանք Յիսուսի մօտ գալով՝ թախանձագին աղաչում էին նրան և ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, 5որովհետև նա սիրում է ﬔր ազգը և ժողովարանը նա՛ շինեց ﬔզ համար»։ 6Յիսուս գնաց նրանց հետ. երբ տնից շատ հեռու չէր, հարիւրապետը նրա մօտ բարեկաﬓեր ուղարկեց՝ ասելով. «Տէ՛ր, նեղութիւն ﬕ՛ կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես. 7դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մօտ գալու. այլ՝ խօսքով ասա՛, և իմ ծառան կը բժշկուի. 8որովհետև ինքս էլ իշխանութեան ենթակայ մարդ եմ, իմ ձեռքի տակ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, իսկ ﬕւսին, թէ՝ արի՛, և գալիս է, և իմ ծառային, թէ՝ արա՛ այս բանը, և նա անում է»։ 9Եւ երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ. դարձաւ ժողովրդին, որ հետևում էր իրեն, և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայէլի մէջ անգամ այսչափ հաւատ չգտայ»։ 10Պատգամաւորները տուն վերադարձան և հիւանդ ծառային գտան բժշկուած։ 11Հետևեալ օրը Յիսուս գնում էր ﬕ քաղաք, որ Նային էր կոչւում. նրա հետ էին գնում նաև իր աշակերտները և բազում ժողովուրդ։ 12Երբ քաղաքի դարպասին մօտեցաւ, ահա դուրս էր բերւում ﬕ ﬔռել, ﬕակ որդին իր մօր, որ ﬕ այրի կին էր. և քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։ 13Երբ Տէրը կնոջը տեսաւ, խղճաց նրան և ասաց. «Մի՛ լար»։ 14Մօտենալով՝ դագաղին դիպաւ։ Դագաղը տանողները կանգ առան։ Եւ նա ասաց. «Քե՛զ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»։ 15Մեռելը վեր կացաւ, նստեց և սկսեց խօսել։ Եւ Յիսուս նրան մօրը տուեց։ 16Եւ ահը պատեց բոլորին. փառաւորում էին Աստծուն և ասում. «Մի ﬔծ մարգարէ է յայտնուել ﬔր մէջ», և՝ «Աստուած այցելութիւն է տուել իր ժողովրդին բարութեամբ»։ 17Եւ նրա մասին այս զրոյցը տարածուեց ամբողջ Հրէաստանում և երկրի բոլոր կողﬔրում։ 18Եւ Յովհաննէսին այս բոլորի մասին պատﬔցին իր աշակերտները։ 19Եւ Յովհաննէսն իր աշակերտներից ﬕ երկուսին իր մօտ կանչեց ու նրանց ուղարկեց Տիրոջ մօտ՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»։ 20Եւ այդ մարդիկ գալով նրա մօտ՝ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը ﬔզ ուղարկեց քեզ մօտ և ասում է. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»։ 21Եւ նոյն ժաﬕն նա շատերին բժշկեց հիւանդութիւններից, ցաւերի հարուածներից, չար ոգիներից և բազմաթիւ կոյրերի տեսողութիւն շնորհեց։ 22Նա պատասխանեց նրանց և ասաց. «Գնացէք պատﬔցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք տեսաք և լսեցիք. որ կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրւում են, խուլերը՝ լսում, ﬔռելները յարութիւն են առնում, աղքատները Բարի լուրն են լսում. 23և երանի՜ նրան, որ իմ պատճառով չի գայթակղուի»։ 24Եւ երբ Յովհաննէսի պատգամաւորները գնացին, նա սկսեց ժողովրդին խօսել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք անապատ. քամուց շարժուող ﬕ եղէ՞գ։ 25Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. փափուկ զգեստներով զարդարուած ﬕ մա՞րդ. ահաւասիկ նրանք, որ փառաւոր զգեստներով են և փափուկ կենցաղով են ապրում, արքունիքներում են լինում։ 26Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք. ﬕ մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ, առաւել քան ﬕ մարգարէ. 27որովհետև Յովհաննէսը նա է, որի մասին գրուած է. «Ահա քո առաջից ուղարկում եմ իմ պատգամաւորին, որպէսզի քո առաջ քո ճանապարհը պատրաստի»։ 28Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնուածների մէջ չկայ աւելի ﬔծ մարգարէ, քան Յովհաննէսը. բայց Աստծու արքայութեան մէջ աﬔնափոքրը աւելի ﬔծ է, քան թէ նա»։ 29Եւ երբ ամբողջ ժողովուրդը լսեց, նոյնպէս և մաքսաւորները, ընդունեցին Աստծու արդարութիւնը՝ մկրտուելով Յովհաննէսի մկրտութեամբ։ 30Իսկ փարիսեցիները և օրինականները իրենց հոգիներում Աստծու խորհուրդն անարգեցին նրանով, որ Յովհաննէսից չմկրտուեցին։ 31«Արդ, ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդի մարդկանց, և ո՞ւմ են նման։ 32Նրանք նման են մանուկների, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս ﬕﬔանց և ասում. «Փող զարկեցինք ձեզ համար, և չպարեցիք. ողբ ասացինք, և դուք լաց չեղաք»։ 33Եկաւ Յովհաննէս Մկրտիչը, չէր ուտում և չէր խմում. և դուք ասացիք՝ նրա մէջ դև կայ։ 34Եկաւ մարդու Որդին. ուտում է և խմում. և դուք ասում էք. «Ահա ուտող և խմող ﬕ մարդ, մաքսաւորների և ﬔղաւորների բարեկամ»։ 35Եւ իմաստութիւնը արդարացուեց իր որդիներից»։ 36Փարիսեցիներից մէկը աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. և նա մտնելով փարիսեցու տունը՝ սեղան նստեց։ 37Եւ քաղաքում ﬕ ﬔղաւոր կին կար. երբ նա իմացաւ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, ﬕ շիշ ազնիւ իւղ բերելով, 38կանգնեց Յիսուսի յետև, նրա ոտքերի մօտ. և լաց էր լինում ու սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը և իր գլխի մազերով սրբում էր. համբուրում էր նրա ոտքերը և այդ իւղով օծում։ 39Իսկ փարիսեցին, որ նրան հրաւիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթէ սա մարգարէ լինէր, ապա կ’իմանար, թէ ով կամ ինչպիսի ﬕ կին է մօտենում իրեն, որովհետև նա ﬔղաւոր է»։ 40Յիսուս պատասխանեց նրան և ասաց. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»։ Եւ սա ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»։ Եւ Յիսուս ասաց. 41«Մի փոխատու երկու պարտապաններ ունէր. մէկը հինգ հարիւր դահեկան պարտք ունէր, իսկ ﬕւսը՝ յիսուն։ 42Եւ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունէին, երկուսին էլ պարտքը շնորհեց. հիմա ասա՛, ո՞վ աւելի շատ կը սիրի նրան»։ 43Սիմոնն ասաց. «Ինձ այնպէս է թւում, թէ նա՛՝ ում աւելի շատը շնորհուեց»։ Եւ Յիսուս ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»։ 44Եւ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտայ քո տունը, ոտքերիս համար ջուր չտուիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը և իր մազերով սրբեց։ 45Դու ինձ ﬕ համբոյր էլ չտուիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց։ 46Դու իւղով իմ գլուխը չօծեցիր, սա անուշ իւղով ոտքերս օծեց։ 47Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար ﬔղքերը կը ներուեն սրան, որովհետև ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներւում, շատ է սիրում, և ում սակաւ՝ սակաւ»։ 48Եւ ասաց այն կնոջը. «Քո ﬔղքերը քեզ ներուած են»։ 49Եւ նրանք, որ նրա հետ սեղան էին նստել, սկսեցին ասել իրենց մտքում. «Ո՞վ է սա, որ ﬔղքերին թողութիւն է տալիս»։ 50Եւ նա ասաց այդ կնոջը. «Քո հաւա՛տը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ»։

8 Դրանից յետոյ Յիսուս շրջում էր քաղաքներում և գիւղերում, քարոզում էր և աւետարանում Աստծու արքայութիւնը։ Եւ նրա հետ էին Տասներկուսը 2և ﬕ քանի կանայք, որոնք բժշկուել էին չար ոգիներից ու հիւանդութիւններից. Մարիամը, որ կոչւում էր Մագդաղենացի, և որից եօթը դև էր դուրս եկել, 3Յովհաննան՝ Հերովդէսի վերակացուի՝ Քուզայի կինը, և Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցուածքից մատակարարում էին նրան։ 4Երբ շատ ժողովուրդ և բազմաթիւ քաղաքներից նրա մօտ եկածներ հաւաքուեցին, առակով նրանց ասաց. 5«Մի սերﬓացան ելաւ սերﬔր ցանելու։ Եւ երբ նա սերմանում էր, ﬕ մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքը և ոտնակոխ եղաւ, և երկնքի թռչունները այն կերան։ 6Եւ ուրիշ ﬕ մաս ընկաւ ապառաժի վրայ. երբ բուսաւ, չորացաւ՝ խոնաւութիւն չլինելու պատճառով։ 7Եւ ուրիշ ﬕ մաս ընկաւ փշերի մէջ. և փշերը նրա հետ բուսնելով՝ այն խեղդեցին։ 8Եւ ուրիշ ﬕ մաս ընկաւ լաւ ու պարարտ հողի վրայ և, բուսնելով, հարիւրապատիկ պտուղ տուեց»։ Երբ այս խօսեց, ասաց. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»։ 9Աշակերտները նրան հարցնում էին, թէ այդ առակն ի՞նչ է նշանակում։ 10Եւ նա ասաց. «Ձեզ տրուած է գիտենալ Աստծու արքայութեան խորհուրդները, իսկ ուրիշներին՝ առակներով, որպէսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չիմանան։ 11Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծու խօսքն է։ 12Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, և ապա սատանան գալիս հանում է խօսքը նրանց սրտից, որպէսզի չհաւատան և չփրկուեն։ 13Եւ որոնք որ ապառաժի վրայ են, այդ նրանք են, որ, երբ լսեն, խնդութեամբ են ընդունում խօսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք ﬕառժամանակ հաւատում են, իսկ փորձութեան ժամանակ՝ հեռանում։ 14Իսկ այն, որ փշերի մէջ ընկաւ, այդ նրանք են, որ, երբ լսում են խօսքը, աշխարհի հոգսերով, հարստութեամբ և զուարճութեամբ զբաղուած լինելով՝ խեղդւում ու անպտուղ են լինում։ 15Իսկ այն, որ պարարտ հողի վրայ է, նրանք են, որ բարի և զուարթագին սրտով լսելով խօսքը՝ ընդունում են այն և յարատևելով պտուղ են տալիս»։ 16«Ո՛չ ոք ճրագ չի վառի և կաթսայի տակ չի թաքցնի կամ մահճի տակ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի, ովքեր մտնեն, լոյսը տեսնեն։ 17Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացուի և ի յայտ չգայ։ 18Այսուհետև զգո՛յշ եղէք, թէ ինչպէս էք դուք լսում. որովհետև ով որ ունի, նրան կը տրուի, իսկ ով որ չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թէ ունի, կը վերցուի նրանից» 19Նրա մօտ եկան իր մայրն ու եղբայրները և չէին կարողանում նրան մօտենալ բազմութեան պատճառով։ 20Իմաց տուին նրան և ասացին. «Քո մայրը և քո եղբայրները դրսում կանգնել են և ուզում են քեզ տեսնել»։ 21Եւ նրանց ասաց. «Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խօսքը լսում են և կատարում»։ 22Մի օր ինքը նաւակ նստեց իր աշակերտների հետ և նրանց ասաց. «Եկէ՛ք ծովակի ﬕւս կողﬓ անցնենք»։ Եւ գնացին։ 23Մինչ նաւարկում էին, նա քուն մտաւ։ Եւ ծովակի վրայ քամու ﬕ մրրիկ իջաւ. ծովը ուռչում էր, նաւակը ջրով լցնում. և նրանք տագնապի էին մատնուել։ 24Մօտեցան արթնացրին նրան և ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»։ Եւ նա վեր կենալով՝ սաստեց քամուն ու աղմկայոյզ կոհակներին, և նրանք հանդարտուեցին, և խաղաղութիւն տիրեց։ 25Եւ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հաւատը»։ Եւ նրանք սարսափած՝ զարմացան և ասում էին ﬕﬔանց. «Ո՞վ է արդեօք սա, որ հողﬔրին ու ջրերին անգամ հրաման է տալիս, և դրանք հնազանդւում են սրան»։ 26Ապա նաւարկեցին իջան գերգեսացիների երկիրը, որը Գալիլիայի հանդիպակաց կողﬓ է։ 27Եւ երբ նա ցամաք ելաւ, նրան պատահեց քաղաքից ﬕ մարդ, որի մէջ դևեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել և ոչ էլ տան մէջ էր բնակուել, այլ՝ գերեզմանների։ 28Եւ տեսնելով Յիսուսին՝ աղաղակեց, ընկաւ նրա առաջ և բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ ﬕ՛ տանջիր». 29որովհետև Յիսուս հրաման էր տալիս պիղծ ոգուն, որ դուրս գայ այդ մարդուց, քանի որ շատ անգամ տիրացել էր նրան, և նա կապւում էր շղթաներով, պահւում էր երկաթների մէջ, բայց կոտրում էր կապանքները և դևից քշւում էր անբնակ վայրեր։ 30Յիսուս հարցրեց նրան և ասաց. «Անունդ ի՞նչ է»։ Եւ նա ասաց. «Լեգէոն». որովհետև նրա մէջ շատ դևեր էին մտել. 31աղաչում էին նրան, որ հրաման չտայ իրենց, որ անդունդ գնան։ 32Եւ այնտեղ ﬔծ թուով խոզերի ﬕ երամակ կար, որ արածում էր լերան վրայ։ Աղաչեցին նրան, որ հրաման տայ իրենց՝ գնալ մտնել նրանց մէջ։ Եւ նա թոյլատրեց նրանց, 33և դևերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մէջ. և երամակը գահաւանդից դիﬔց դէպի ծովակ ու խեղդուեց։ 34Երբ խոզարածները տեսան պատահածները, փախան և պատﬔցին քաղաքում ու ագարակներում։ 35Եւ երբ մարդիկ դուրս եկան կատարուածները տեսնելու և եկան Յիսուսի մօտ ու գտան այն մարդուն, որից դևերը ելել էին, - որը հագնուած և զգաստացած՝ նստած էր Յիսուսի ոտքերի մօտ, - վախեցան։ 36Նրանք, որ ականատես էին եղել, պատﬔցին նրանց, թէ ինչպէս փրկուեց դիւահարը։ 37Եւ գերգեսացիների երկրի շրջակայքում գտնուող ամբողջ բնակչութիւնը աղաչում էր Յիսուսին՝ հեռու գնալ իրենց սահմաններից, որովհետև ﬔծ վախով տագնապում էին։ Եւ նա նաւակ նստելով՝ վերադարձաւ։ 38Այն մարդը, որից դևերը դուրս էին եկել, աղաչում էր նրան, որ ինքը նրա հետ շրջի։ Բայց Յիսուս արձակեց նրան և ասաց. 39«Վերադարձի՛ր քո տունը և պատﬕ՛ր, ինչ որ Աստուած արեց քեզ համար»։ Նա գնաց քաղաք և տարածում էր այն, ինչ Յիսուս արեց իրեն։ 40Եւ երբ Յիսուս վերադարձաւ ծովի ﬕւս կողմը, ժողովուրդը նրան լաւ ընդունեց, որովհետև ամէնքը նրան սպասում էին։ 41Եւ ահա եկաւ ﬕ մարդ, որի անունը Յայրոս էր, և որը ժողովրդապետ էր։ Յիսուսի ոտքերն ընկնելով՝ նա աղաչում էր նրան, որ իր տունը մտնի, 42որովհետև նա մօտ տասներկու տարեկան ﬕ ﬕամօրիկ դուստր ունէր, որ մահաﬔրձ էր։ Եւ երբ Յիսուս գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր։ 43Եւ ﬕ կին, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր և հնար չէր եղել նրան որևէ մէկից բժշկուել, 44յետևից մօտեցաւ և դիպաւ նրա զգեստի քղանցքին, և նոյն ժաﬕն նրա արիւնահոսութիւնը դադարեց։ 45Եւ Յիսուս ասաց. «Ո՞վ էր, որ ինձ դիպաւ»։ Եւ երբ բոլորը ուրանում էին, Պետրոսը և նրա հետ եղողները ասացին. «Վարդապե՛տ, ժողովուրդն է, որ սեղմում ու նեղում է քեզ»։ 46Եւ Յիսուս ասաց. «Մէկն ինձ դիպաւ, որովհետև զգացի, որ ինձնից զօրութիւն դուրս եկաւ»։ 47Երբ կինը տեսաւ, որ այդ ծածուկ չﬓաց նրանից, դողալով եկաւ և ընկաւ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջև պատﬔց, թէ ինչ բանի համար դիպաւ նրան և թէ ինչպէս իսկոյն բժշկուեց։ 48Եւ նա ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղութեամբ»։ 49Եւ ﬕնչ նա խօսում էր, ժողովրդապետի տնից մէկն եկաւ և Յայրոսին ասաց. «Աղջիկդ ﬔռաւ, յոգնութիւն ﬕ՛ պատճառիր դրան»։ 50Իսկ երբ Յիսուս լսեց, նրան պատասխանեց և ասաց. «Մի՛ վախեցիր, ﬕայն հաւատա՛, և նա կ’ապրի»։ 51Եւ նրա տունը մտնելով՝ ոչ ոքի չթողեց ներս մտնել, բացի Պետրոսից, Յակոբոսից, Յովհաննէսից և երեխայի հօրից ու մօրից։ 52Ամէնքը լալիս և ողբում էին նրա վրայ։ Եւ նա ասաց. «Լաց ﬕ՛ եղէք, որովհետև ﬔռած չէ, այլ ննջում է»։ 53Իսկ նրանք ծաղրում էին նրան, որովհետև գիտէին, որ ﬔռած էր։ 54Եւ աﬔնքին դուրս հանելով՝ բռնեց նրա ձեռքից, գոչեց և ասաց

ԺՈՂՈՎՈՂ

1 Դաւթի որդու՝ Երուսաղէմում Իսրայէլի թագաւոր Ժողովողի խօսքերը 2Ունայնութիւն ունայնութեանց, - ասաց Ժողովողը, - ունայնութիւն ունայնութեանց. ամէն ինչ ունայն է։ 3Ի՞նչ օգուտ ունի մարդ իր ողջ չարչարանքից, որ տանջւում է արեգակի ներքոյ։ 4Սերունդ է գնում, սերունդ է գալիս, բայց երկիրը ﬓում է յաւերժ։ 5Արեգակը ծագում, արեգակը մայր է մտնում և վերադառնում է իր տեղը, որտեղից ծագել է։ 6Հողմը ելնում է դէպի հարաւ և դառնում է դէպի հիւսիս, պտտուելով պտտւում՝ փչում է հողմը և վերադառնում նորից իր շրջապտոյտին։ 7Բոլոր գետերը գնում են դէպի ծով, բայց ծովը չի լցւում, և նորից գետերը վերադառնում են այնտեղ, որտեղով հոսել են։ 8Ամէն ինչ ջանք ու տքնանքով է լինում, և չի կարող մարդ այն պատﬔլ. աչքը տեսնելով չի յագենում, և ականջը լսելով չի լցւում։ 9Այն, ինչ եղել է, նոյնն էլ պիտի լինի, և այն, ինչ կատարուել է, նոյնն էլ պիտի կատարուի։ 10Եւ ոչ ﬕ նոր բան չկայ արեգակի ներքոյ. որովհետև ոչ ոք չի կարող ասել՝ «Ահա սա նոր է, քանի որ դա եղել է վաղուց, յաւիտենապէս՝ ﬔզնից առաջ եղածների մէջ»։ 11Նախկինների յիշատակը չկայ, չի լինելու նաև դրանցից յետոյ գալիքների յիշատակը՝ աﬔնավերջում եկողների մէջ։ 12Ես՝ Ժողովողս, Իսրայէլի թագաւոր եղայ Երուսաղէմում. 13և սիրտս տուի իմաստութեամբ քննելու և խորհելու այն աﬔնի մասին, ինչ եղել է արեգակի ներքոյ։ Աստուած դաժան զբաղմունք է տուել մարդու որդիներին, որ զբաղուեն արեգակի ներքոյ։ 14Ես տեսայ այն բոլոր գործերը, որ կատարուել են արեգակի ներքոյ, և, ահա, ամէն ինչ ունայնութիւն է և հոգու տանջանք։ 15Ծուռն ուղղել չի լինի, և չեղածը՝ հաշուել։ 16Սրտիս մէջ ինքս ինձ ասացի, թէ՝ «Ահա ես աւելի ﬔծ եղայ, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղէմում». և ես իմ սիրտը տուի ճանաչելու իմաստութիւնն ու գիտութիւնը և աւելի շատ իմաստութիւն ստացայ, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղէմում։ 17Իմ սիրտը ճանաչեց բազում իմաստութիւն և գիտութիւն, առակներ և խորհուրդներ։ Ես հասկացայ, սակայն, որ դա ևս հոգու տանջանք է, 18քանզի շատ իմաստութեան մէջ շատ գիտութիւն կայ, և իր գիտութիւնն աւելացնողը իր ցաւն է աւելացնում։

2 Սրտիս մէջ ասացի. «Արի՛ քեզ փորձեմ նաև վայելքի տալով, տեսնեմ՝ ինչ ես դու բարիքների մէջ». և ահա դա էլ ունայնութիւն է։ 2Տեսայ, որ ծիծաղը յիմար բան է, և ուրախութիւնը՝ անօգուտ։ 3Եւ ես խորհեցի, որ սիրտս զուարթացնեմ, ինչպէս գինին զուարթացնում է մարﬕնս. և ես ինձ հաճոյքի տուի. սիրտս, սակայն, իմաստութեամբ առաջնորդեց ինձ ﬕնչև որ տեսնէի, թէ որն է բարին մարդու որդիների համար, որպէսզի նրանք այն անեն արեգակի ներքոյ՝ իրենց պարգևուած կեանքի օրերին։ 4Ես շատ գործերի ձեռնամուխ եղայ, ինձ համար ապարանքներ շինեցի, ինձ համար այգիներ տնկեցի, 5ինձ համար պարտէզներ և ծաղկանոցներ շինեցի և ամէն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի նրանց մէջ։ 6Ջրաւազաններ շինեցի ինձ համար, որ ջրերը ոռոգեն մայրիների խիտ անտառները։ 7Ծառաներ և աղախիններ ունեցայ, և նրանք ընդոծիններ ունեցան ինձ համար, և աւելի շատ նախիրներ ու հօտեր ունեցայ, քան բոլոր նրանք, որ եղել են ինձնից առաջ Երուսաղէմում։ 8Ինձ համար արծաթ ու ոսկի կուտակեցի և թագաւորներից ու գաւառներից ﬔծ գանձեր դիզեցի։ Գուսաններ և երգիչներ ու երգչուհիներ ունեցայ և մարդու որդու համար՝ ամէն ﬔղկութիւն։ Տղամարդ և կին մատակարարներ բերեցի ինձ համար, 9և ես աւելի ﬔծ եղայ, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղէմում. և աւելացաւ նաև իմ իմաստութիւնը։ 10Ինչ որ աչքս ուզեց, ինձ չզրկեցի դրանից, և ոչ ﬕ ուրախութեան համար սրտիս վրայ արգելք չդրի։ Իմ սիրտն ուրախ եղաւ, որովհետև վայելեց իմ աշխատանքի պտուղները, և դա էլ իմ բաժինը եղաւ իմ բոլոր վաստակներից։ 11Ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին և դրանք անելու համար իմ քաշած չարչարանքներին, և, ահա՛ ամէն ինչ ունայնութիւն է և հոգու տանջանք, և ոչ ﬕ օգուտ չկայ արեգակի ներքոյ։ 12Ես դարձայ տեսնելու իմաստութիւնը, նաև յիմարութիւնն ու անմտութիւնը, թէ այն ո՞ր մարդն է, որ իր գործն անելիս ﬕշտ հետևում է իմաստութեան։ 13Եւ տեսայ, որ իմաստութիւնն աւելի օգտակար է անմտութիւնից, ինչպէս լոյսը՝ խաւարից։ 14Իմաստունի աչքերն իր գլխի մէջ են, իսկ անﬕտը գնում է խաւարի ﬕջով. բայց ես հասկացայ, որ նրանց բոլորին ﬕևնոյն դիպուածն է սպասում։ 15Եւ սրտիս մէջ ասացի. «Եթէ նոյն դիպուածն է պատահելու ինչպէս անզգաﬕն, այնպէս էլ ինձ, էլ ինչո՞ւ ես աւելի իմաստուն դարձայ»։ Եւ մէկ անգամ ևս ասացի սրտիս մէջ, թէ սա նոյնպէս ունայնութիւն է, քանի որ անﬕտն է աւելորդ խօսում, 16որովհետև թէ՛ յիմարի և թէ՛ իմաստունի համար յաւիտենական յիշատակ չկայ։ Արդարև, գալիք օրերին մոռացուելու է ամէն բան, և իմաստունը ևս պիտի ﬔռնի ինչպէս յիմարը։ 17Ես ատեցի իմ կեանքը, որովհետև ինձ համար չար էին այն գործերը, որ կատարուել են արեգակի ներքոյ, քանի որ ամէն ինչ ունայնութիւն է և հոգու տանջանք։ 18Ես ատեցի իմ ամբողջ վաստակը, որ արել էի արեգակի տակ, քանի որ ես այն թողնելու եմ ﬕ մարդու, որ գալու է ինձնից յետոյ։ 19Եւ ո՞վ գիտէ, իմաստո՞ւն է լինելու նա, թէ՞ յիմար, կամ՝ տիրելո՞ւ է արդեօք իմ բոլոր վաստակին, որ ես վաստակեցի և որի շնորհիւ էլ իմաստուն դարձայ արեգակի ներքոյ. սակայն սա ևս ունայնութիւն է։ 20Ի սրտէ ես հրաժարուեցի իմ բոլոր վաստակներից, որ վաստակեցի արեգակի ներքոյ. 21որովհետև մարդ կայ, որի վաստակը իմաստութեամբ, գիտութեամբ և առաքինութեամբ է լինում, մարդ էլ կայ, որ ոչինչ չի արել, բայց այդ վաստակը բաժին է ընկնում նրան։ Սակայն սա ևս ունայնութիւն է և ﬔծ չարիք։ 22Ուստի ի՞նչ է ﬓում մարդուս իր բոլոր չարչարանքից և սրտի տանջանքից, որ ջանք է թափել արեգակի ներքոյ, 23որովհետև նրա բոլոր օրերը ցաւերով են լի և հաճոյքը՝ տրտմութեամբ, և գիշերն էլ նրա սիրտը չի ննջում։ Սակայն սա ևս ունայնութիւն է։ 24Մարդուս համար չկայ ուրիշ լաւ բան, բացի ուտելուց, խﬔլուց և իր վաստակով իր հոգուն հաճոյք պատճառելուց։ Բայց ես տեսայ, որ այդ ևս լինում է Աստծուց, 25քանզի ո՞վ կարող է ուտել և խﬔլ առանց Նրա։ 26Աստուած իմաստութիւնը, գիտութիւնը և ուրախութիւնը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջև, իսկ ﬔղաւորին տալիս է հաւաքելու և դիզելու հոգս, որպէսզի նա ձեռք բերածը տայ այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջև։ Բայց սա ևս ունայնութիւն է և հոգու տանջանք։

3 Ամէն բանի ժամանակը կայ, և աշխարհում ամէն գործ ունի իր ժամանակը. 2ծնուելու ժամանակը և ﬔռնելու ժամանակը, տնկելու ժամանակը և տնկածը հանելու ժամանակը, 3սպանելու ժամանակը և բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը և շինելու ժամանակը, 4լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը և պարելու ժամանակը, 5քարեր կտրելու ժամանակը և քարերը հաւաքելու ժամանակը, գրկելու ժամանակը և գրկից հեռանալու ժամանակը, 6փնտռելու ժամանակը և կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը և դուրս նետելու ժամանակը, 7պատռելու ժամանակը և կարկատելու ժամանակը, լռելու ժամանակը և խօսելու ժամանակը, 8սիրելու ժամանակը և ատելու ժամանակը, պատերազﬕ ժամանակը և խաղաղութեան ժամանակը։ 9Արդ, ի՞նչ օգուտ կայ մարդուն իր աշխատանքից, որի համար նա ջանք է թափում։ 10Ես տեսայ այն բոլոր զբաղմունքները, որ Աստուած տուել է մարդու որդիներին, որ զբաղուեն։ 11Նա ամէն ինչ լաւ է արել իր ժամանակի համար, ﬕնչև իսկ յաւիտենութիւնը ճանաչելու իղձ տուեց նրանց սրտերին, բայց և այնպէս մարդս չի կարող հասկանալ Աստծու արած գործը՝ սկզբից ﬕնչև վերջ։ 12Ես հասկացայ, որ մարդկանց համար չկայ ուրիշ լաւ բան, քան ուրախ լինել և բարիք գործել իրենց կեանքում, 13քանի որ ով որ ուտում, խմում և իր աշխատանքի բարիքն է վայելում, Աստծու պարգևն է դա։ 14Ես իմացայ, որ այն ամէնը, ինչ Աստուած է արել, պիտի ﬓայ յաւիտեան, որ ոչինչ չի կարելի աւելացնել դրանց վրայ և ոչինչ չի կարելի պակասեցնել դրանցից։ Եւ Աստուած այդպէս է արել, որ իրենից երկիւղ ունենան։ 15Ինչ որ եղել է, հիմա էլ կայ, և ինչ որ պիտի լինէր, եղել է արդէն, և Աստուած կը փնտռի հալածուածին։ 16Արեգակի ներքոյ, ես տեսայ դարձեալ, որ, ուր դատ ու դատաստան կար, ամբարիշտն այնտեղ էր, և ուր արդարութիւն կար, այնտեղ էր բարեպաշտը։ 17Եւ սրտիս մէջ ասացի, թէ՝ «Աստուած պիտի դատի արդարին և ամբարշտին, քանի որ ամէն բանի ժամանակը կայ, և ժամ ու ժամանակ կայ բոլոր գործերի համար»։ 18Եւ սրտիս մէջ մարդու որդիների խօսքերի համար ասացի, որ Աստուած պիտի դատի նրանց, որպէսզի ցոյց տայ, թէ իրենք էլ անասուններ են։ 19Արդարև, նոյն դիպուածն է պահուած թէ՛ մարդու որդիների և թէ՛ անասունների համար, նոյն պատահարն է լինելու նրանց բոլորի համար։ Ինչպէս որ մէկի մահն է, նույնպէս և՝ ﬕւսի մահը, և բոլորի մէջ նոյն շունչը կայ. էլ ի՞նչ առաւելութիւն ունի մարդն անասունից. ո՛չ ﬕ, քանի որ ամէն ինչ ունայնութիւն է։ 20Ամէն բան ﬕ տեղ է գնում, ամէն ինչ հողից է եղել, և ամէն ինչ հող է դառնում։ 21Եւ ո՞վ գիտէ, թէ մարդու որդիների հոգին ելնում է վեր, իսկ անասունների շունչը իջնում է ցած՝ հողի մէջ։ 22Տեսայ նաև, որ մարդուս համար չկայ ուրիշ աւելի լաւ բան, քան ուրախ լինել իր վաստակով, որովհետև դա է նրա բաժինը, քանի որ ո՞վ պիտի նրան նորից բերի, որ նա տեսնի, թէ ինչ է լինելու իրենից յետոյ։

4 Ես դարձայ ու տեսայ այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքոյ. և ահա զրկուածներն արցունքների մէջ են, և ոչ ոք չկար, որ ﬗիթարէր նրանց, և ուժը նրանց զրկողների ձեռքին էր։ 2Եւ ես երանի տուի բոլոր նրանց, որ արդէն մահացել են, քան կենդանի մարդկանց, որ ապրում են ﬕնչև այժմ։ 3Բայց այդ երկուսից էլ աւելի լաւ է նա, որ բնաւ չի եղել և չի տեսել այն բոլոր չար գործերը, որ կատարւում են արեգակի ներքոյ։ 4Ես տեսայ նաև, որ ամէն վաստակի և յաջողութեան համար մարդուս նախանձում է իր ﬔրձաւորը. սակայն սա ևս ունայնութիւն է և հոգու տանջանք։ 5Յիմարը ձեռնածալ նստում և ինքն իրեն է ուտում։ 6Լաւ է հանգիստ վաստակել ﬕ բուռ, քան չարչարանքով ու տանջանքով՝ երկու բուռ։ 7Դարձայ և ես ﬕ ունայնութիւն էլ տեսայ արեգակի ներքոյ. 8մարդ կայ, որ ﬔնակ է և ոչ ոք չունի՝ ո՛չ որդի և ո՛չ էլ եղբայր, բայց նրա աշխատանքն էլ վերջ չունի, և աչքն էլ չի կշտանում հարստութեամբ. նա չի ասում, թէ՝ «Ո՞ւմ համար եմ ջանք թափում և ինչո՞ւ եմ հոգիս զրկում բարիքից». սա ևս ունայնութիւն է և դաժան զբաղմունք։ 9Երկու հոգով աւելի լաւ է, քան ﬔնակ, որովհետև աւելի վարձ կայ նրանց վաստակի համար, 10քանի որ եթէ մէկն ընկնի, նրա ընկերը կը կանգնեցնի նրան, բայց վա՜յ ﬔնակին, որ ընկնի, երբ ուրիշ մէկը չկայ, որ բարձրացնի նրան։ 11Եւ եթէ երկուսը ﬕասին քնեն, կը տաքացնեն ﬕﬔանց, բայց ﬕայնակ մարդն ինչպէ՞ս պիտի տաքանայ։ 12Եւ եթէ մէկի վրայ բռնանան, երկուսը դէմ կը կանգնեն. չէ՞ որ երեքտակ թելն էլ հեշտ չի կտրւում։ 13Լաւ է աղքատ և իմաստուն տղան, քան թէ ծեր և անﬕտ թագաւորը, որ էլ չի կարող խորհուրդներ ընկալել, 14որովհետև տղան կարող է կալանատնից դուրս գալ և թագաւորել, հակառակ որ իր թագաւորութեան մէջ ծնուել էր աղքատ։ 15Ես տեսայ, որ արեգակի ներքոյ բոլոր ապրողները գնում են այն տղայի՝ այն երկրորդի հետ, որ պիտի փոխարինի նրան։ 16Վերջ չկար ամբողջ ժողովրդին, բոլորին, որ եղել էին նրանցից առաջ, բայց յետոյ եկողներն էլ պիտի չուրախանան նոր թագաւորով. բայց դա ևս ունայնութիւն է և հոգու տանջանք։ 17Զգո՛յշ եղիր քայլիդ համար, երբ Աստծու տուն ես գնում, 18և մօտեցի՛ր լսելու համար. որովհետև քո զոհն աւելի յարգի է, քան ընծաներն անզգաﬓերի, որոնք չգիտեն բարիք գործել։

5 Թող քո բերանը չշտապի, և ոչ էլ սիրտդ հապճեպ խօսք ասի Աստծու առջև, որովհետև Աստուած երկնքում է, իսկ դու՝ երկրի վրայ. դրա համար էլ թող քո խօսքերը սակաւ լինեն։ 2Երազը հոգսերի շատութիւնից է առաջ գալիս, իսկ յիմարի ձայնը՝ շատախօսութիւնից։ 3Եւ ինչ ուխտ որ արել ես Աստծուն՝ ﬕ՛ դանդաղիր այն կատարել, քանի որ անզգաﬓերը հաճելի չեն նրան։ 4Որքան որ ուխտ անես՝ կատարի՛ր, քանի որ լաւ է ուխտ չանել, քան թէ ուխտ անել և չկատարել։ 5Մի՛ թոյլ տուր, որ բերանդ մարﬓիդ դրդի ﬔղքեր գործելու, և Աստծու առջև ﬕ՛ ասա, թէ անգիտութիւնից էր, որպէսզի խօսքիդ համար Աստուած չբարկանայ և չաւերի ձեռքիդ գործերը, 6որովհետև, ինչպէս երազների առատութեան, այնպէս էլ խօսքերի շատութեան մէջ ևս ունայնութիւն կայ. և դու վախեցի՛ր Աստծուց։ 7Եթէ դու երկրի վրայ աղքատի զրկանք տեսնես և իրաւունքի ու արդարութեան յափշտակութիւն, ﬕ՛ զարմացիր այդ բաների վրայ, որովհետև բարձր դիրքի ﬕ պաշտօնեայ պաշտպանուած է մէկ այլ բարձր դիրքի պաշտօնեայի կողﬕց, իսկ դրանցից էլ աւելի բարձր ﬕ երրորդ պաշտօնեայ կայ։ 8Բայց հողի բարիքը բոլորի համար է, և բոլորի վրայ թագաւորն է, որը օգտւում է մշակուած հողից։ Եւ դու հաւատարի՛մ եղիր այն աﬔնին, ինչ ծանր աշխատանքով վերցնում են հողից։ 9Արծաթ սիրողը չի կշտանայ արծաթից, ոչ էլ հարստութիւն սիրողը՝ իր եկամուտներից. ուստի դա ևս ունայնութիւն է։ 10Արդար բարիքները բազմանալու հետ շատանում են նաև ուտողները. և ի՞նչ օգուտ ունի տէրն իր ունեցուածքից, եթէ ոչ այն, որ իր աչքով է տեսնում իր ունեցուածքն սկզբից։ 11Քաղցր է աշխատաւորի քունը, քիչ ուտի նա, թէ շատ։ Բայց կուշտ լինելը չի թողնում, որ հարուստը հանգիստ քնի։ 12Մի բան էլ տեսայ արեգակի ներքոյ. դա այն հարստութիւնն է, որ մարդ պահում է իր սև օրուայ համար, 13բայց ﬕ չար դիպուածով կորչում է նրա հարստութիւնը. որդի է ծնուել նրան, բայց նրա ձեռքին ոչինչ, ոչ ﬕ բան չկայ։ 14Ինչպէս որ իր մօր որովայնից նա ﬔրկ է ելել, ﬔրկ էլ ետ կը դառնայ. ինչպէս եկել է, այնպէս էլ կը գնայ, և երբ գնայ՝ ոչինչ չի վերցնելու իր վաստակից, որպէսզի տանի իր հետ։ 15Սա էլ ﬕ ծանր ցաւ է, ինչպէս որ եկել է, այնպէս էլ կը գնայ. էլ ի՞նչ օգուտ ունի մարդն իր վաստակից, որ ջանք է թափում. . . քամու համար։ 16Եւ յետոյ նրա բոլոր օրերը խաւար են ու սուգ և անցնում են շատ հոգսերի, հիւանդութիւնների և բարկութեան մէջ։ 17Ահաւասիկ և այն լաւը, որ ես տեսայ. դա ուտելն ու խﬔլը և բարիք տեսնելն է իր ամբողջ վաստակից, որի համար նա ջանք է թափել արեգակի ներքոյ՝ Աստծու կողﬕց նրան տրուած իր կեանքի բոլոր օրերին, որովհետև դա է նրա բաժինը։ 18Աստուած ամէն մարդու հարստութիւն և ունեցուածք ու դրանից ուտելու, իր բաժինը վերցնելու և իր աշխատանքից ուրախ լինելու իշխանութիւն է տուել։ Դա ևս Աստծու պարգևն է։ 19Նա իր կեանքի շատ օրերը չի յիշելու, որովհետև Աստուած նրա սրտի ուրախութեան համար հաճոյք է տուել նրան։

6 Մի չարիք էլ տեսայ արեգակի ներքոյ, որ շատ յաճախ է պատահում մարդկանց։ 2Մարդ կայ, որին Աստուած թէ՛ հարստութիւն և թէ՛ ունեցուածք ու փառք է տուել, և ինչ ցանկանայ նրա հոգին՝ ոչ ﬕ բանի պակաս չի զգում, բայց Աստուած դրանցից ուտելու իշխանութիւն չի տուել նրան, այլ օտար մարդ է վայելում դրանք. և սա ևս ունայնութիւն է և ծանր ցաւ։ 3Եթէ ﬕ մարդ հարիւր զաւակ էլ ծնի և բազում տարիներ էլ ապրի, և կամ է՛լ առաւել շատանան նրա տարիների օրերը, բայց եթէ նրա հոգին չի կշտացել բարիքներից, և ﬕ գերեզման իսկ չի գտնուել նրա համար, ապա ես կ’ասեմ, որ վիժածն աւելի լաւ է նրանից, 4որովհետև վիժածն ունայնութեամբ գալիս և գնում է խաւարով, և խաւարում էլ ծածկւում է նրա անունը, 5որովհետև նա ոչ արև տեսաւ և ոչ էլ իմացաւ, թէ ինչ է հանգիստը իր կամ մէկ ուրիշի համար։ 6Իսկ եթէ մէկ ուրիշն էլ ապրել է հազար տարի, բայց ոչ ﬕ բարիք չի վայելել, ﬕ՞թէ բոլորի նման նա էլ նոյն տեղը չի գնալու։ 7Մարդու բոլոր աշխատանքներն իր բերանի համար են, բայց նրա հոգին չի յագենում։ 8Ի՞նչ առաւելութիւն ունի իմաստունը յիմարից, քանի որ տնանկը գիտէ ընթանալ իր կեանքի առջևից։ 9Լաւ է աչքով տեսնել, քան հոգով ցանկալ. սակայն սա ևս ունայնութիւն է և հոգու տանջանք։ 10Ինչ որ գոյութիւն ունի, կանխաւ սահմանուած է եղել. և սկզբից արդէն յայտնի է, թէ ինչ է մարդը, և որ երբեք նա չի կարող չափուել իրենից Հզօրի հետ, 11որովհետև շատ բաներ կան, որ բազմապատկում են ունայնութիւնը։

7 Ի՞նչ է մարդու առաւելութիւնը, և ո՞վ գիտէ, թէ ինչն է լաւ նրա ունայն կեանքի սակաւաթիւ օրերին, որ անցնում են ստուերի նման, որովհետև ո՞վ պիտի պատﬕ մարդուն, թէ ինչ է լինելու նրանից յետոյ արեգակի ներքոյ։ 2Բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից, և մահուան օրը՝ ծննդեան օրից։ 3Խնջոյքի տուն գնալուց լաւ է սգոյ տուն գնալը, որովհետև դա է ամէն մարդու վախճանը, և դա կենդանի մարդու սրտին բարութիւն է տալիս։ 4Տխրութիւնը լաւ է ծիծաղից, որովհետև դէմքի վշտալի տեսքից զուարթանում է սիրտը։ 5Իմաստունի սիրտը սգոյ տանն է, իսկ յիմարի սիրտը՝ ուրախութեան տանը։ 6Աւելի լաւ է մարդ լսի իմաստունի յանդիմանութիւնը, քան թէ յիմարի երգը։ 7Արդարև, յիմարի ծիծաղը նման է կաթսայի տակ կրակի մէջ ճարճատող փշերի ձայնին։ Բայց սա ևս ունայնութիւն է։ 8Զրպարտութիւնը խռովում է իմաստունին և կործանում նրա ազնիւ սիրտը։ 9Գործի վախճանը լաւ է նրա սկզբից, համբերատար հոգին՝ գոռոզաﬕտ հոգուց։ 10Մի՛ շտապիր հոգուդ մէջ բարկանալ, որովհետև բարկութիւնը հանգչում է յիմարների ծոցում։ 11Մի՛ ասա, թէ ի՛նչ կատարուեց, թէ ինչո՛ւ առաջուայ օրերն այս օրերից լաւ էին, որովհետև իմաստութեամբ չէ, որ հարցնում ես այդ մասին։ 12Իմաստութիւնը ժառանգութեան պէս լաւ բան է և առաւելութիւն արեգակը տեսնողների համար։ 13Արեգակի հովանու ներքոյ իմաստութիւնը նման է արծաթի հովանու ներքոյ լինելուն, բայց գիտութեան օգուտն այն է, որ նա ապրեցնում է իմաստութիւն ստացողին։ 14Նայի՛ր Աստծու գործերին. ո՞վ կարող է ուղղել այն, ինչ խախտել է Աստուած։ 15Քո լաւ օրը բարիքների մէ՛ջ ապրիր, բայց յիշի՛ր, որ վատ օր էլ կայ։ Եւ տե՛ս, որ Աստուած դրանք ﬕահիւսեց իրար, որպէսզի մարդ այնուհետև խօսելու բան չունենայ։ 16Ես իմ ունայնութեան օրերին տեսայ ամէն ինչ. արդար կայ, որ իր արդարութեան մէջ կորչում է, ամբարիշտ էլ կայ, որ ապրում է իր չարութեամբ։ 17Չափազանց արդար ﬕ՛ լինիր և ոչ էլ շատ ճարտար, որ չլինի թէ սխալուես։ 18Շատ ամբարիշտ ﬕ՛ լինիր և ﬕ՛ լինիր խստաբարոյ, որ չլինի, թէ տարաժամ ﬔռնես։ 19Լաւ է, որ մէկը բռնես և ﬕւսից էլ ձեռքդ չքաշես, որովհետև ով երկնչում է Աստծուց, նա կ’ազատուի ամէն բանից։ 20Իմաստութիւնն աւելի շատ է օգնում իմաստունին, քան քաղաքում գտնուող տասը իշխան։ 21Երկրի վրայ չկայ արդար ﬕ մարդ, որ բարի գործ անի և չﬔղանչի։ 22Բայց դու ամբարիշտների ասած ամէն խօսք սրտիդ շատ մօտ ﬕ՛ ընդունիր, որ ծառայիդ անէծքը չլսես, երբ նա քեզ անիծի։ 23Ծառան շատ անգամ քեզ կարող է վատութիւն անել և շատ անգամ սրտիդ տանջանք պատճառել, սակայն դու էլ ուրիշներին չանիծես։ 24Այս ամէնը փորձեցի իմաստութեամբ և ասացի. «Ահա իմաստուն դարձայ». բայց իմաստութիւնը հեռու էր ինձնից։ 25Եւ ո՞վ կարող է իմանալ նրա խորութեան չափը։ 26Ես սրտով շրջեցի ամէն տեղ, որ իմանամ, քննեմ և որոնեմ իմաստութիւնն ու հանճարը, հասկանամ ամբարիշտների ուրախութիւնը, նրանց խռովքներն ու յուզմունքները։ 27Եւ ես գտայ ու պիտի ասեմ, որ մահից աւելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կայ, իսկ ձեռքերի մէջ՝ կապանքներ։ Ով հաճելի է Աստծու առջև, նա պիտի ազատուի այդ կնոջից, իսկ ով ﬔղաւոր է, պիտի նրանից բռնուած լինի։ 28Ահա այս բոլորը գտայ, - ասում է Ժողովողը, - մէկ առ մէկ հաշուելով՝ գտնելու համար խորհուրդները. հոգիս փնտռեց, բայց չգտայ. հազարի մէջ ﬕ տղամարդ գտայ, բայց կին աﬔնևին չգտայ։ 29Բայց ահա գտայ այն, որ Աստուած մարդուն ուղղաﬕտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտռեցին։ Ո՞վ է ճանաչում իմաստուններին, և ո՞վ կարող է այս հարցերի ﬔկնութիւնը տալ։

8 Մարդու իմաստութիւնը լոյս է տալիս նրա երեսին, բայց անամօթի երեսը ատելի է լինում։ 2Թագաւորի բերանից ելած խօսքից զգո՛յշ եղիր և ﬕ՛ շտապիր երդման խօսք ասել Աստծուն։ 3Մի՛ շտապիր հեռանալ նրա աչքից և ոչ էլ ﬓա չար գործի մէջ, որովհետև նա ինչ որ կաﬔնայ, կարող է անել։ 4Որպէս թագաւոր նա խօսում է իշխանութեամբ, և ո՞վ կարող է նրան ասել, թէ՝ ի՞նչ արեցիր։ 5Այն մարդը, որ պատուիրան է պահում, չարիքի չի հանդիպի. իմաստուն սիրտը գիտէ պատուիրանը կատարելու ժամանակն ու եղանակը։ 6Ամէն բանի ժամանակը կայ և կայ ճիշտ կատարելու եղանակը. բայց շատ բան էլ կայ, որ մարդ չգիտէ, 7որովհետև չգիտէ, թէ ինչ է լինելու, և ինչ էլ որ լինի՝ ո՞վ պիտի պատﬕ նրան։ 8Մարդս չի կարող իշխել իր հոգուն և ոչ էլ իր հոգուն արգելք հանդիսանալ. և ոչ էլ նա իշխանութիւն ունի իր մահուան օրուայ հանդէպ. ոչ կարող է խոյս տալ հոգեվարքի պայքարից, և ոչ էլ ամբարշտութիւնը կարող է փրկել ամբարշտին։ 9Ես տեսայ այս բոլորը և սրտով քննեցի այն բոլոր գործերը, որ կատարուել են արեգակի ներքոյ, և այն, որ մարդն իշխում է մարդու վրայ ու չարչարում է նրան։ 10Տեսայ, որ ամբարիշտներին թաղեցին գերեզմանների մէջ. գնացին նրանք սուրբ տեղից, և նրանց համար սուգ արեցին քաղաքում։ Սակայն սա ևս ունայնութիւն է։ 11Չարի դատաստանն անﬕջապէս չի կատարւում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակւում են չարիք գործել։ 12Մեղաւորը չարիք է գործում՝ լինի այժմ, աւելի առաջ թէ յետոյ. իսկ ես գիտեմ, որ բարիքը հասնում է ﬕայն նրանց, ովքեր երկիւղ են կրում Աստծուց և երկնչում են նրա առջև։ 13Բայց ամբարշտի համար բարութիւն պիտի չլինի. նա իր օրերը պիտի չերկարեցնի, այլ դրանք պիտի լինեն ստուերի նման, քանի որ նա երկիւղ է կրում Աստծու ներկայութիւնից։ 14 15Մի ունայնութիւն էլ կայ երկրի վրայ. արդարներ կան, որոնց հետ պատահում են գործեր, որ արժանի են ամբարիշտներին, և ամբարիշտներ կան, որոնց հետ պատահում է այն, ինչ արժանի է արդարների գործերին։ Եւ ես ասացի. «Սակայն դա ևս ունայնութիւն է»։ 16Եւ ես գովեցի ուրախութիւնը, որովհետև արեգակի ներքոյ մարդու համար ուտելուց, խﬔլուց և ուրախ լինելուց բացի ուրիշ աւելի լաւ բան չկայ, քանի որ նրա ողջ կեանքում, որ Աստուած տուել է նրան արեգակի ներքոյ, դա է ﬓալու ﬕայն նրա վաստակից։ 17Մի անգամ որ ես սիրտս տուի ճանաչելու իմաստութիւնը և տեսնելու այն զբաղմունքները, որ կատարւում են երկրի վրայ (որովհետև մարդ կայ, որի աչքին գիշեր թէ ցերեկ քուն չի գալիս), 18Աստծու բոլոր գործերից ես հասկացայ, որ մարդ չի կարող գտնել այն գործը, որ կատարուել է արեգակի ներքոյ. որքան էլ մարդ աշխատի որոնել այն, չի գտնելու, և ﬕնչև իսկ իմաստունն էլ ինչքան էլ ասի, թէ գիտէ, դարձեալ չի կարող գտնել։

9 Արդ, այս բոլորը ես դրի սրտիս մէջ, սիրտս էլ քննեց այս բոլորը. թէ՛ արդարներն ու իմաստունները և թէ՛ նրանց գործերը Աստծու ձեռքին են, քանզի մարդ սէրն ու ատելութիւնն էլ չգիտէ։ 2Ամէն ինչ մարդու առջև է, և ունայնութիւն կայ ամէն ինչի մէջ։ Նոյն դիպուածն է վերապահուած արդարի և ամբարշտի, բարու և չարի, մաքուրի և անմաքուրի, զոհ մատուցողի և չմատուցողի, ինչպէս բարեգործի, այնպէս էլ ﬔղսագործի, ինչպէս երդում տուողի, այնպէս էլ երդուﬕց վախեցողի համար։ 3Բայց արեգակի տակ եղած բոլոր բաների մէջ աﬔնից վատթարը սա է, որ նոյն դիպուածն է վիճակուած բոլորին։ Արդարև, մարդկանց որդիների սրտերը լի են չարութեամբ և իրենց կենդանութեան ժամանակ՝ հոգս կայ նրանց սրտերում, բայց յետոյ իրենք էլ պիտի ﬔռնեն։ 4Նրանցից ո՞վ կարող է հաւասարուել ողջերին. մարդ յոյս է տածում, թէ կենդանի շունը լաւ է, քան սատկած առիւծը։ 5Նրանք, որ կենդանի են, գիտեն, թէ իրենք ﬔռնելու են, իսկ ﬔռածները ոչինչ չգիտեն, և այլևս վարձ չկայ նրանց համար, որովհետև մոռացուել է նրանց յիշատակը, 6և կորել է, ահա, թէ՛ նրանց սէրն ու թշնամանքը և թէ՛ նախանձը, և նրանք յաւիտեան բաժին էլ չունեն այն բոլորի մէջ, ինչ ստեղծուած է արեգակի ներքոյ։ 7Արի ուրախութեամբ կե՛ր քո հացը և զուարթ սրտով խﬕ՛ր քո գինին, քանզի Աստուած արդէն իսկ հաւանել է քո արած գործերը։ 8Թող հագուստներդ ﬕշտ սպիտակ լինեն, և օծման իւղը չպակասի քո գլխից։ 9Կեանքդ վայելի՛ր քո կնոջ հետ, որին սիրեցիր քո ունայն կեանքի այն բոլոր օրերին, որոնք արեգակի ներքոյ տրուած են քեզ ﬕնչև քո օրերի վախճանը, որովհետև դա է քո բաժինը քո կեանքի և քո վաստակի մէջ, որ ձեռք ես բերել արեգակի ներքոյ։ 10Այն ամէնը, ինչ քո ձեռքից կը գայ անելու, արա՛ քո կարողութեան չափով, որովհետև գերեզմանի մէջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կայ, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտութիւն և ո՛չ էլ իմաստութիւն։ 11Դարձեալ տեսայ արեգակի ներքոյ, որ ասպարէզը վազողներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստութիւնը՝ հանճարներինը և ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետև կը գայ ժամանակ, երբ բոլորին էլ կը պատահի նոյն դիպուածը։ 12Բայց մարդն իր ժամանակն անգամ չգիտէ և, ինչպէս ձկները, որ որսւում են նենգ ցանցերից, և թռչունները, որ բռնւում են ծուղակների մէջ, այնպէս էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մէջ, որ յանկարծակի բռնում է նրանց։ 13Այս ﬕ իմաստութիւնն էլ տեսայ արեգակի ներքոյ, որ ﬔծ է թւում ինձ. 14փոքրիկ ﬕ քաղաք կար և նրա մէջ՝ սակաւաթիւ մարդիկ. ﬔծազօր ﬕ թագաւոր յարձակուեց դրա վրայ, պաշարեց այն և ﬔծաﬔծ պատնէշներ շինեց նրա դէմ։ 15Իսկ այնտեղ աղքատ և իմաստուն ﬕ մարդ կար, և նա իր իմաստութեամբ փրկեց քաղաքը, բայց յետոյ ոչ ոք չյիշեց այդ տնանկ մարդուն։ 16Եւ ես ասացի. «Իմաստութիւնը լաւ է ուժից, ﬕնչև իսկ եթէ աղքատի իմաստութիւնը արհամարհուած լինի, և չուզենան լսել նրա խօսքերը»։ 17Իմաստունների ﬔղմ խօսքերն աւելի լաւ են լսւում, քան անզգամ իշխանների աղաղակը։ 18Իմաստութիւնը լաւ է պատերազﬕ գործիքներից, բայց մէ՛կ ﬔղաւորը շատ զօրութիւններ կարող է կորստեան մատնել։

10 Սատկած ճանճերը ապականում են անուշ իւղերը։ Սակաւ-ինչ իմաստութիւնն աւելի յարգի է, քան ﬔծ ու անﬕտ փառքը։ 2Իմաստունի սիրտը իր աջ կողﬓ է, յիմարի սիրտը՝ իր ձախ կողմը։ 3Երբ յիմարը ճանապարհ գնայ, պիտի երևայ, որ խելքը պակաս է, և ինչի մասին էլ նա մտածի՝ ամբողջն անմտութիւն է։ 4Եթէ իշխանի զայրոյթը բռնկուի քո դէմ, դու ﬕ՛ լքիր քո տեղը. քաղցր աղաչանքը կարող է կանխել ﬔծ ﬔղքերը։ 5Մի չարիք էլ տեսայ արեգակի ներքոյ, որ ակամայ լինում է իշխանի պատճառով։ 6Յիմարին բարձր դիրք է տրւում, իսկ հարուստներին ցածր տեղ են նստեցնում։ 7Ես ծառաներ եմ տեսել, որ ձի հեծած են շրջել, և իշխաններ, որոնք երկրի վրայ քայլել են ծառաների նման։ 8Հոր փորողն ինքը կ’ընկնի հորի մէջ, ցանկապատ քանդողին կը խայթի օձը։ 9Քար հանողին քարը ﬖաս կը տայ, փայտ ճեղքողին՝ փայտից վտանգ կը գայ։ 10Եթէ կացինը բթանայ, և մարդը չսրի նրա բերանը, ապա պիտի աւելի շատ ուժեր վատնի, ﬕնչդեռ յաջողութեան ﬔծ օգուտը իմաստութիւնն է։ 11Եթէ հմայելիս օձը պիտի խայթի, դա առաւելութիւն չէ հմայողի համար։ 12Իմաստունի բերանում խօսքերը շնորհ են, իսկ յիմարի շրթները կործանում են իրեն։ 13Նրա խօսքերի սկիզբը յիմարութիւն է, և նրա խօսքի վախճանը՝ կատարեալ խենթութիւն։ 14Յիմարը ﬕայն խօսքերն է շատացնում։ Մարդը չգիտէ, թէ ինչ է եղել և ոչ էլ իմանալու է, թէ ինչ է լինելու, քանի որ նրանից յետոյ ո՞վ կարող է պատﬔլ նրան։ 15Յիմարի աշխատանքը տանջում է իրեն, ինչպէս քաղաքի ճամփան՝ չիմացողին։ 16Վա՜յ քեզ, քաղա՛ք, որ թագաւորդ մանուկ է, և իշխաններդ կերուխում են անում ﬕնչև առաւօտ։ 17Երանի՜ քեզ, երկի՛ր, որ թագաւորդ ազատորդի է, և իշխաններդ էլ ուտում են ժամանակին՝ ուժի համար և չեն ամաչելու։ 18Ծուլութեան պատճառով շէնքի գերանները կ’ընկնեն ցած, և ձեռքերի պարապութիւնից տունը կը կաթի։ 19Հացը տալիս են խնդութեան համար, գինին և իւղն ուրախացնում են ապրողներին, բայց արծաթն է լուծում ամէն բան։ 20Սակայն դու քո մտքում անգամ ﬕ՛ նզովիր թագաւորին և քո ննջարանում էլ ﬕ՛ անիծիր ﬔծաւորին, որովհետև երկնքի թռչունները ձայնդ կը տանեն, և թևաւորները կը յայտնեն քո խօսքը։

11 Հացդ ջրի՛ն տուր՝ թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն։ 2Բաժի՛ն տուր եօթին էլ, ութին էլ, որովհետև ի՞նչ իմանաս, թէ ի՛նչ չարիք պիտի լինի երկրի վրայ։ 3Երբ ամպերը լցւում են անձրևով, այն թափում են երկրի վրայ, բայց երբ ծառն ընկնում է դէպի հարաւ կամ դէպի հիւսիս, ուր էլ ընկնի՝ այնտեղ էլ պիտի ﬓայ։ 4Քամուն նայողը սերմ չի ցանի, ամպին նայողը հունձ չի անի։ 5Ի՞նչ իմանաս՝ ո՛րն է քամու ճանապարհը։ Ինչպէս որ չգիտես, թէ ինչպէս են յղի կնոջ արգանդում ոսկորներ գոյանում, այնպէս էլ չես կարող իմանալ Աստծու բոլոր գործերը։ 6Առաւօտեան քո սերմը կը ցանես, բայց երեկոյեան էլ ձեռքդ պարապ չթողնես, որովհետև չգիտես, թէ ո՛րը յաջող կը լինի՝ սա՞, թէ՞ նա, կամ գուցէ երկուսն էլ լաւ լինեն ﬕասին։ 7Քաղցր է լոյսը, և աչքի համար հաճելի է արեգակը տեսնել, 8որովհետև եթէ մարդ բազում տարիներ էլ ապրի և այդ բոլոր տարիներին էլ ուրախ լինի, պիտի յիշի նաև խաւարի այն օրերը, որոնք խիստ շատ են լինելու, քանզի այն ամէնը, որ յետոյ է գալու, ունայնութիւն է։ 9Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդութեամբ, թող սիրտդ քեզ զուարճացնի քո երիտասարդ օրերին։ Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստուած պիտի քեզ դատաստանի ենթարկի։ 10Եւ քո սրտից հեռո՛ւ վանիր տրտմութիւնը և չարութիւնը հանի՛ր քո մարﬓից, որովհետև թէ՛ երիտասարդութիւնը և թէ՛ յիմարութիւնը ունայնութիւն են։

12 Յիշի՛ր քո Արարչին քո երիտասարդութեան օրերին, քանի դեռ չեն եկել դառնութեան օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կեանքից այլևս հաճոյք չեմ զգում», 2քանի դեռ քեզ համար չեն խաւարել արեգակն ու լոյսը և լուսինն ու աստղերը, քանի դեռ ամպերը չեն վերադարձել անձրևից յետոյ, 3որովհետև քեզ համար էլ է գալու այն օրը, երբ քո տան պահապանները պիտի երերան, պիտի կքեն զօրաւոր այրերը, պիտի պակասեն և դատարկ ﬓան աղօրիքները, պիտի խաւարեն անցքերից նայողները, 4ու երբ աղօրիքի ձայնը 5տկարանայ, պիտի փակուեն փողոցների դռները, պիտի զարթնես աքլորականչից առաջ, և պիտի նկուն լինեն երգող աղջիկները, 6պիտի նայեն բարձունքներին և սարսափեն ճանապարհից։ Պիտի ծաղկի նշենին, ու մորեխը պիտի բազմանայ, կապարը պիտի տարածուի, որովհետև մարդը գնաց իր յաւիտենական տունը. հրապարակներում պիտի բոլորուեն նրա շուրջը լացուկոծ անողները։ 7Եւ ﬕնչ արծաթի լարը կը կտրուի, և կը քանդուի ոսկի մանեակը, ﬕնչ սափորը կը փշրուի աղբիւրի ճանապարհին, և կը կոտրուի ջրհորի անիւը, 8նրա աճիւնը, ինչպէս որ հող էր, հող պիտի դառնայ, և հոգին, որ Աստուած էր տուել, պիտի վերստին նրա մօտ գնայ։ 9Ունայնութիւն ունայնութեանց, - ասաց Ժողովողը, - ամէն ինչ ունայն է։ 10Եւ այսպիսով Ժողովողը ոչ ﬕայն դարձաւ աւելի իմաստուն, 11այլև նա գիտութիւն սովորեցրեց ժողովրդին, քանի որ ականջի համար հաճելի է խրատի գեղեցկութիւնը։ 12Ժողովողը շատ որոնեց, որ ցանկալի խօսքեր գտնի, գրի ճշմարիտ խօսքերի ուսանելի ﬕ գիրք։ 13Իմաստունների խօսքերը նման են եզների խթանի կամ ﬔծաւորի տուած մուրհակի վրայ խփած կնիքի։ 14Մի խօսք ևս, որդեա՛կ իմ. զգուշացի՛ր շատ գրքեր ունենալուց, որովհետև նրանք վերջ չունեն, և շատ կարդալը մարﬓի համար յոգնութիւն է։ 15Եւ ահա լսի՛ր իմ բոլոր խօսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատուիրանները. ահա այս է մարդն ամբողջովին, 16որովհետև Աստուած պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց կատարած բոլոր թաքուն գործերի համար՝ լինեն դրանք չար թէ բարի։

--------------------------------------------------------------------------------

 

ՍՈՒՐԲ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՌԱՔԵԱԼԻ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ

1 Յայտնութիւն Յիսուս Քրիստոսի, որի ﬕջոցով Աստուած ցոյց տուեց իր ծառաներին, ինչ որ լինելու է շուտով. և իմացրեց այն՝ իր հրեշտակի ﬕջոցով ուղարկելով իր ծառայ Յովհաննէսին, 2որը վկայեց Աստծու խօսքը և Յիսուս Քրիստոսի վկայութիւնը. ինչ որ տեսաւ, ինչ որ կար և ինչ որ լինելու էր այնուհետև։ 3Երանի՜ նրանց, որ կարդում են այս մարգարէութեան խօսքերը և երանի՜ նրան, ով լսում և պահում է այն, ինչ որ գրուած է նրա մէջ. որովհետև մօտ է ժամանակը։ 4Յովհաննէսից՝ Ասիայում գտնուող եօթը եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղութի՜ւն նրանից, որ Է, որ Էր, և որը գալու է. նաև՝ Հոգու եօթը զօրութիւններից, Հոգու, որ նրա աթոռի առաջ է. 5և Յիսուս Քրիստոսից՝ հաւատարիմ վկայից, որ անդրանիկն է ﬔռելների ﬕջից և իշխանը երկրի թագաւորների. նա, որ սիրեց ﬔզ և արձակեց ﬔր ﬔղքերի կապանքները իր արեամբ 6և ﬔզ թագաւորներ ու քահանաներ դարձրեց Աստծու և իր Հօր համար. նրան փա՜ռք և զօրութի՜ւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։ 7Ահա՛ւասիկ նա, որ գալու է ամպերի հետ, և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաև նրանք, որ խոցեցին նրան. և երկրի բոլոր ազգերը պիտի ողբան նրա վրայ։ Այո՛, Ամէն։ 8«Ես եմ Ալ`ան և ես եմ Օﬔղան», - ասում է Տէր Աստուածը, - նա, որ Է, որ Էր և որ գալու է. Աﬔնակալը։ 9Ես՝ Յովհաննէսը՝ ձեր եղբայրը և Յիսուս Քրիստոսի ﬕջոցով ձեր վիճակակիցը նեղութեան, թագաւորութեան և համբերութեան, եղայ այն կղզում, որ կոչւում է Պատմոս՝ Աստծու խօսքի և Յիսուս Քրիստոսի վկայութեան համար։ 10Կիրակի օրը Հոգին եկաւ ինձ վրայ, և իմ յետևից լսեցի փողի ձայնի նման ﬕ բարձր ձայն, որ ասում էր ինձ. «Ես եմ Ալ`ան և Օﬔղան, Առաջինը և Վերջինը. 11ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և տո՛ւր, որ տանեն եօթը եկեղեցիներին, որ գտնւում են Եփեսոսում, Զﬕւռնիայում, Պերգամոնում, Թիւատիրում, Սարդիկէում, Փիղադեղփիայում և Լաւոդիկիայում»։ 12Դարձայ այդ ձայնի կողմը՝ տեսնելու համար, թէ ո՛վ է ինձ հետ խօսողը։ Եւ իմ դառնալու ժամանակ տեսայ եօթը ոսկէ ճրագակալներ. 13և եօթը ճրագակալների մէջտեղում՝ մէկին, նման մարդու Որդուն՝ ﬕնչև ոտքերը հասնող երկար պատմուճան հագած և կրծքին ոսկէ գօտի կապած. 14և նրա գլուխն ու մազերն էին ինչպէս սպիտակ բուրդ և ինչպէս ձիւն. և նրա աչքերը՝ ինչպէս կրակի բոց. 15և նրա ոտքերը՝ նման հնոցի մէջ ծխացող հրաշէկ պղնձի. և նրա ձայնը՝ ինչպէս առատահոս ջրերի ձայն։ 16Եւ իր աջ ձեռքում ունէր եօթը աստղեր. նրա բերանից ելնում էր սրած երկսայրի սուր, և նրա երեսը փայլում էր ինչպէս ճառագայթող արեգակը։ 17Եւ երբ տեսայ նրան, ընկայ նրա ոտքերին ինչպէս ﬔռել. և իր աջը դրեց իմ վրայ ու ասաց ինձ. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը, 18ես եմ կեանքը, ես եմ, որ ﬔռայ. և ահա՛ւասիկ կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից»։ Ամէն։ «Եւ ունեմ մահուան ու դժոխքի փականքները։ 19Գրի՛ր, ինչ որ դու տեսնում ես, ինչ որ կայ և ինչ որ այսուհետև սահմանուած է, որ լինի։ 20Բացատրեմ խորհուրդը այն եօթը աստղերի, որ դու տեսար իմ աջ ձեռքին, ինչպէս և եօթը ոսկէ ճրագակալները. եօթը աստղերը եօթը եկեղեցիների հրեշտակներն են, և եօթը ճրագակալները եօթը եկեղեցիներն են»։

2 «Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպէս է ասում նա, որ եօթը աստղեր ունի իր աջ ձեռքում և շրջում է եօթը ոսկէ աշտանակների ﬕջև։ 2Գիտեմ քո գործերը, քո աշխատանքները, քո համբերութիւնը և որ չես կարող տանել չարերին. փորձեցիր նրանց, որ իրենք իրենց մասին ասում են, թէ առաքեալներ են, բայց չեն. և գտար, որ նրանք սուտ են խօսում։ 3Եւ համբերեցիր ու վշտացար իմ անուան համար և տանջուեցիր։ 4Բայց քո դէմ ասում եմ՝ թողեցիր քո առաջին սէրը։ 5Յիշի՛ր այժմ որտեղի՛ց որ ընկար, ապաշխարի՛ր և քո նախկին գործերն արա՛, ապա թէ ոչ ես իսկոյն կը գամ և կը շարժեմ քո աշտանակներն իրենց տեղերից, եթէ չապաշխարես։ 6Արդ, այս գործերն արա՛, որպէսզի ատես Նիկողայոսի գործերը, որին ատում եմ ես։ 7Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, ես նրան թոյլ կը տամ ուտելու կեանքի ծառից, որ գտնւում է Աստծու դրախտի մէջ»։ 8«Գրի՛ր նաև Զﬕւռնիայի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում Անսկիզբը և Անվախճանը, որ ﬔռաւ և կենդանացաւ. 9տեսայ քո գործերը, նեղութիւնը և աղքատութիւնը (իսկ քո աղքատութիւնը հարստութիւն պիտի դառնայ), նաև հայհոյութիւնը նրանց, որ իրենք իրենց մասին ասում էին, թէ հրեաներ են, բայց այլ բան չէին, քան Սատանայի ժողովուրդ։ 10Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարուես. ահա բանսարկուն պատրաստ է ձեզնից ﬕ քանիսին բանտ նետելու, որպէսզի փորձուէք և տասը օր նեղութիւն կրէք. եղի՛ր հաւատարիմ ﬕնչև մահ, և ես քեզ կեանքի պսակը պիտի տամ։ 11Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Սուրբ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, չպիտի ﬖասուի երկրորդ մահից»։ 12«Գրի՛ր նաև Պերգամոնի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում նա, ով սրած երկսայրի սուրն ունի. 13տեսայ քո գործերը և գիտեմ, որ բնակւում ես այնտեղ, ուր Սատանայի աթոռն է. բայց պահում ես իմ անունը. նաև չուրացար իմ հաւատը այն օրը, երբ Անտիպաս անունով իմ վկան հաւատարիմ եղաւ ինձ. և որովհետև վկայ էր իմ հաւատարիմը, սպանուեց ձեր մէջ, այնտեղ, ուր Սատանան է բնակւում։ 14Բայց քո դէմ ﬕ փոքր բան ունեմ ասելու. այն, որ քեզ մօտ կայ վարդապետութիւնը Բաղաաﬕ, այն մարդու, որ Բաղակին սովորեցրեց գայթակղութիւն դնել իսրայէլացիների առաջ, որպէսզի նրանք ուտեն կուռքերին զոհուած ﬕս և պոռնկանան։ 15Նոյնպէս և դու ունես նիկողայոսեանների վարդապետութիւնը, որ ես ատում եմ։ 16Արդ, ապաշխարի՛ր, ապա թէ ոչ իսկոյն կը գամ և կը մարտնչեմ նրանց դէմ իմ բերանի սրով։ 17Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, նրան թոյլ կը տամ, որ ուտի թաքցուած մանանայից, և կը տամ նրան սրբութեան գիրքը ու գրուած ﬕ նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ընդունում է»։ 18«Գրի՛ր նաև Թիւատիրի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում Աստծու Որդին, որի աչքերը նման են կրակի բոցի, և նրա ոտքերը՝ շիկացած պղնձի. 19տեսայ քո գործերը, սէրը, հաւատը և քո ծառայութիւնը համբերութեամբ, քանի որ քո վերջին գործերն աւելի շատ են, քան առաջինները։ 20Բայց շատ բան ունեմ ասելու քո դէմ. այն, որ դու հանդուրժեցիր Յեզաբէլին՝ այդ կնոջը, որ ինքն իրեն մարգարէ է անուանում և մոլորութիւն ուսուցանում իմ ծառաներին, որ պոռնկանան և ո ւտեն կուռքերին զոհուածի ﬕս։ 21Եւ նրանց ժամանակ տուի ապաշխարելու իրենց պոռնկութեան համար, բայց չապաշխարեցին։ 22Ահա՛ւասիկ, ես հնո՛ցն եմ գցում նրան, իսկ նրա գործակիցներին, որոնց հետ նա շնացաւ՝ ﬔծաﬔծ նեղութիւնների մէջ, եթէ չապաշխարեն իրենց գործերի համար։ 23Եւ պիտի կոտորեմ նրանց որդիներին, և բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ ե՛ս եմ, որ զննում եմ երիկաﬓերն ու սրտերը և հատուցելու եմ ձեզ՝ իւրաքանչիւրիդ ըստ իր գործերի։ 24Բայց ասում եմ ձեզ, դուք, որ Թիւատիրում էք և չէք պահում այս վարդապետութիւնը, դուք, որ չիմացաք, - ինչպէս ասում են, - Սատանայի ծածուկ մտքերը. ձեր վրայ ուրիշ ծանրութիւն չպիտի դնեմ, 25այլ, ինչ որ ունէք, պահեցէ՛ք, ﬕնչև որ ես գամ։ 26Եւ ով յաղթի ու իմ գործերը պահի ﬕնչև վերջ, նրան իշխանութիւն պիտի տամ ազգերի վրայ. 27և նա նրանց պիտի հովուի երկաթէ գաւազանով ու նրանց պիտի փշրի ինչպէս բրուտի անօթ։ 28Նոյնպէս և ե՛ս ստացայ իշխանութիւնը իմ Հօրից։ Եւ նրանց պիտի տամ առաւօտեան աստղը։ 29Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»։

3 «Գրի՛ր նաև Սարդիկէի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում նա, ով ունի Աստծու եօթը Հոգիները և եօթը աստղերը. տեսայ քո գործերը, դու, որ կենդանի եղողի անուն ունես, բայց ﬔռած ես։ 2Արթո՛ւն եղիր և զօրացի՛ր այսուհետև, քանի որ մօտ ես ﬔռնելու. քանզի քո գործերը Աստծու առաջ կատարեալ չգտայ։ 3Արդ, յիշի՛ր, թէ ինչպէ՛ս լսեցիր խօսքը. և պահի՛ր այն ու ապաշխարի՛ր. իսկ եթէ չարթնանաս, կը գամ ինչպէս գող, և իմ գալուստը քեզ մօտ ոչ ոք չի իմանայ։ 4Սակայն Սարդիկէում ﬕ քանի հոգի ունես, որոնք չկեղտոտեցին իրենց զգեստները և շրջում են սպիտակ զգեստների մէջ, որոնց արժանի եղան։ 5Ով յաղթի, այսպէս սպիտակ կը հագնի, և նրա անունը չի ջնջուի կեանքի գրքից. և նրա անունը պիտի խոստովանեմ իմ Հօր առաջ և նրա հրեշտակների առաջ։ 6Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»։ 7«Գրի՛ր նաև Փիղադեղփիայի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում Սուրբը, Ճշմարիտը, որ ունի Դաւթի բանալին. բաց է անում, և չկայ մէկը, որ փակի. և փակում է, ու չկայ մէկը, որ բաց անի. 8տեսայ քո գործերը. ահա քո առաջ դրի բաց դուռը, որը ոչ ոք չի կարող փակել, քանի որ, թէև քիչ զօրութիւն ունես, բայց պահեցիր իմ խօսքերը և չուրացար իմ անունը։ 9Ահա՛ւասիկ ես յանձնում եմ քեզ Սատանայի ժողովից եղողներին. նրանք իրենց մասին ասում են, թէ հրեաներ են, բայց չեն. և ստում են. պիտի այնպէս անեմ նրանց, որ գան և երկրպագեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես սիրեցի քեզ։ 10Քանի որ պահեցիր իմ համբերութեան խօսքը, ես էլ քե՛զ պիտի պահեմ քո փորձութեան ժաﬕն, որ պիտի գայ ամբողջ տիեզերքի վրայ՝ փորձութեան ենթարկելու երկրի երեսին բոլոր ապրողներին։ 11Ահա շուտով գալիս եմ. պահի՛ր ինչ որ ունես, որպէսզի ոչ ոք չառնի քո պսակը։ 12Ով յաղթի, նրան իմ Աստծու տաճարին սիւն պիտի դարձնեմ. և նա այլևս այնտեղից դուրս չի գալու. և նրա վրայ պիտի գրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը, Նոր Երուսաղէﬕ, որ իջնելու է երկնքից, իմ Աստծուց, և նրա անունը նոր է։ 13Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»։ 14«Գրի՛ր նաև Լաւոդիկէի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում Ամէնը՝ հաւատարիմ և ճշմարիտ վկան՝ Աստծու արարածների Սկիզբը. 15գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք. երանի դու սառն լինէիր և կամ տաք. 16իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառն. հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից, 17քանի որ ասում ես. «Հպարտ եմ և առաւել հարստացայ ու ոչ ﬕ բանի կարօտ չեմ». բայց չգիտես, թէ ողորﬔլի ես դու, թշուառ և աղքատ, ﬔրկ և կոյր։ 18Արդ, ﬕ խորհուրդ տամ քեզ. ա՛ռ, գնի՛ր ինձնից կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս. գնի՛ր սպիտակ զգեստներ, որ հագնես, որպէսզի քո ﬔրկութեան անվայելչութիւնը չերևայ, և քո աչքերին դեղ դի՛ր, որ տեսնես։ 19Ում սիրում եմ ես, նրան յանդիմանում եմ և խրատում։ Նախանձախնդի՛ր եղիր ուրեﬓ և ապաշխարի՛ր։ 20Ահա՛ւասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ և կ’ընթրեմ նրա հետ, և նա՝ ինձ հետ։ 21Ով յաղթի, նրան թոյլ կը տամ նստելու ինձ հետ իմ աթոռին, ինչպէս որ ես յաղթեցի և նստեցի իմ Հօր աթոռին։ 22Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»։

4 Եւ սրանից յետոյ տեսայ, որ ահա երկնքի դռները բացուած էին. և առաջին փողի ձայնը, որ լսեցի, խօսում էր ինձ հետ ու ասում. «Ելի՛ր այստեղ, և քեզ ցոյց պիտի տամ, ինչ որ ապագայում լինելու է»։ 2Եւ իսկոյն Հոգին բռնեց ինձ։ Եւ ահա տեսայ ﬕ աթոռ այնտեղ, երկնքում. 3և աթոռի վրայ նստել էր մէկը՝ յասպիս և սարդիոն քարերի տեսքով. 4և քահանաներ աթոռի շուրջ՝ զմրուխտի տեսքով. և այդ աթոռի շուրջ՝ քսանչորս աթոռներ, իսկ աթոռների վրայ նստել էին քսանչորս երէցներ՝ սպիտակ զգեստներ հագած և իրենց գլուխների վրայ՝ ոսկէ պսակներ։ 5Եւ այդ աթոռից ելնում էին փայլատակուﬓեր, ձայներ և որոտներ. և աթոռի առաջ կային բորբոքուած կրակի եօթը ջահեր, որ Աստծու եօթը Հոգիներն են։ 6Եւ աթոռի առաջ՝ ապակէ ծով, նման սպիտակ բիւրեղի, և աթոռի մէջտեղում ու աթոռի շուրջը՝ չորս կենդանիներ՝ առջևից ու յետևից աչքերով լի։ 7Եւ առաջին կենդանին նման էր առիւծի. և երկրորդ կենդանին՝ նման ցլի. և երրորդ կենդանին ունէր մարդու դէմք, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծուի։ 8Եւ չորս կենդանիները, որոնցից ամէն մէկը շուրջանակի ունէր վեց թև և ներսից լի էր աչքերով, զօր ու գիշեր չէին դադարում ասելուց. «Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Աﬔնակա՛լ Տէր Աստուած, դու, որ Է-ն ես և ես և որ գալու ես»։ 9Եւ երբ կենդանիները փառք և պատիւ և գոհութիւն էին մատուցում աթոռի վրայ նստածին՝ յաւիտեանս յաւիտենից կենդանի եղողին, 10քսանչորս երէցներն ընկնում էին աթոռի վրայ նստածի առաջ և երկրպագում յաւիտեանս յաւիտենից կենդանի եղողին և իրենց պսակները դնում էին աթոռի առաջ ու ասում. 11«Մեր սուրբ Տէ՛ր Աստուած, արժանի ես ընդունելու փառք և պատիւ և զօրութիւն, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլորը, և քո կաﬔնալո՛վ ստեղծուեցին ու գոյութիւն ունեն»։

5 Տեսայ նաև աթոռի վրայ նստողի աջ ձեռքում ﬕ գիրք՝ գրուած ներսից և դրսից ու կնքուած եօթը կնիքով։ 2Եւ տեսայ ﬕ զօրաւոր հրեշտակ, որ կանչում էր բարձր ձայնով. «Ո՞վ է արժանի բաց անելու գիրքը և քանդելու նրա կնիքները»։ 3Եւ ոչ ոք կար, ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրայ, ո՛չ էլ երկրի տակ, որ կարողանար բանալ գիրքը, որովհետև չէին տեսել այն։ 4Եւ ես ուժգին լաց էի լինում, քանի որ չգտնուեց մէկը, որ արժանի լինէր բաց անելու գիրքը և նայելու նրա մէջ։ 5Եւ երէցներից մէկն ինձ ասաց. «Լաց ﬕ՛ եղիր. ահա՛ յաղթեց առիւծը, որ Յուդայի ցեղից է, Դաւթի արմատից, որ բաց է անելու գիրքը և քանդելու է նրա եօթը կնիքները»։ 6Եւ տեսայ, որ աթոռի և չորս կենդանիների ու երէցների ﬕջև կար ﬕ Գառ՝ մորթուած. նա ունէր եօթը եղջիւր և եօթը աչք, որ Աստծու եօթը Հոգիներն են՝ ուղարկուած ամբողջ երկրով մէկ։ 7Եւ նա եկաւ վերցրեց գիրքը աթոռի վրայ նստողի աջ ձեռքից։ 8Եւ երբ առաւ գիրքը, չորս կենդանիներն ու քսանչորս երէցներն ընկան Գառան առաջ. և իւրաքանչիւրն ունէր քնար և խնկով լի ոսկէ բուրվառ, որ սրբերի աղօթքներն են։ 9Եւ նոր երգեր էին երգում ու ասում. «Արժանի ես առնելու այդ գիրքը և բաց անելու դրա կնիքները, քանի որ մորթուեցիր և գնեցիր ﬔզ Աստծու համար, քո արիւնով, բոլոր ցեղերից և լեզուներից ու հեթանոսների բազմութիւններից։ 10Եւ նրանց թագաւորներ ու քահանաներ դարձրիր ﬔր Աստծուն, որպէսզի թագաւորեն երկրի վրայ»։ 11Տեսայ նաև ու լսեցի ձայնը բազում հրեշտակների, որոնք կանգնած էին աթոռի և չորս կենդանիների ու քահանաների շուրջը. և նրանց թիւը բիւր բիւրաւոր և հազար հազարաւոր էր։ 12Նրանք ասում էին բարձր ձայնով. «Արժանի է այդ մորթուած Գառը ընդունելու ﬔծութիւն, իմաստութիւն, զօրութիւն, պատիւ, փառք և օրհնութիւն»։ 13Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրայ և ծովում եղած բոլոր արարածները, ինչպէս նաև դրանց մէջ եղած ամէն ինչ ասում էին. «Նա, որ նստած է աթոռի վրայ, ինչպէս և Գառը, թող օրհնեալ, բարձրացեալ և փառաւորեալ լինի յաւիտեանս յաւիտենից»։ 14Եւ չորս կենդանիներն ասում էին՝ Ամէն։ Եւ երէցներն ընկնում էին նրա առաջ ու երկրպագում։

6 Տեսայ նաև, որ Գառը բացեց եօթը կնիքներից մէկը. և չորս կենդանիներից մէկից լսեցի ﬕ ձայն, նման որոտի ձայնի, որ ասում էր՝ գալիս եմ։ 2Եւ ահա տեսայ ﬕ սպիտակ ձի. և նա, ով հեծել էր նրա վրայ, աղեղ ունէր. և նրան պսակ տրուեց. և եկաւ յաղթողը, որ յաղթի։ 3Եւ երբ բացեց երկրորդ կնիքը, ﬕ ձայն լսեցի երկրորդ կենդանուց, որ ասում էր՝ գալիս եմ։ 4Եւ ելաւ ուրիշ, ﬕ կարﬕր ձի. և ով հեծել էր նրա վրայ, նրան արտօնուած էր վերացնել խաղաղութիւնը երկրից, որպէսզի ﬕﬔանց սպանեն։ Եւ նրան տրուեց ﬕ ﬔծ սուր։ 5Եւ երբ բացեց երրորդ կնիքը, ﬕ ձայն լսեցի երրորդ կենդանուց, որ ասում էր՝ գալիս եմ։ Եւ տեսայ ահա ﬕ սև ձի. և ով նստել էր նրա վրայ, իր ձեռքին կշեռք ունէր։ 6Եւ չորս կենդանիների ﬕջից ձայն լսեցի. «Մի կապիճ ցորեն՝ մէկ դենարի, և երեք կապիճ գարի՝ մէկ դենարի. և ձէթ ու գինուն ﬖաս չտաս»։ 7Եւ երբ բացեց չորրորդ կնիքը, չորրորդ կենդանուց լսեցի ﬕ ձայն, որ ասում էր՝ գալիս եմ։ 8Եւ տեսայ ահա դեղնաւուն ﬕ ձի. և ով նստել էր նրա վրայ, ունէր Մահը. և Դժոխքը գնում էր նրա յետևից։ Եւ նրան իշխանութիւն տրուեց աշխարհի մէկ չորրորդ մասի վրայ կոտորած անելու սրով, սովով, մահով և երկրի գազաններով։ 9Եւ երբ բացեց հինգերորդ կնիքը, խորանի տակ տեսայ հոգիներն այն բոլոր մարդկանց, որոնք սպանուել էին Աստծու խօսքի և այն վկայութեան համար, որ պահում էին։ 10Նրանք ասում էին բարձր ձայնով. «Սո՛ւրբ և ճշմարի՛տ Տէր, ﬕնչև ե՞րբ պիտի չդատես և ﬔր արեան վրէժը չլուծես երկրի բնակիչներից»։ 11Եւ նրանց տրուեցին սպիտակ զգեստներ. և ասուեց նրանց, որ ﬕ փոքր ժամանակ հանգստանան, ﬕնչև որ ամբողջանան իրենց ծառայակիցներն ու իրենց եղբայրները, որոնք շուտով մահուան պիտի ենթարկուեն, ինչպէս իրենք։ 12Եւ երբ բացեց վեցերորդ կնիքը, տեսայ, որ ﬔծ երկրաշարժ եղաւ. և արեգակը սև դարձաւ ինչպէս այծի մազից հիւսուած կարպետը, և լուսինն ամբողջովին դարձաւ ինչպէս արիւն։ 13Եւ երկնքի աստղերը թափուեցին երկրի վրայ ինչպէս տերևը թզենու, որ ուժգին շարժւում է հողﬕց. 14և երկինքը գալարուեց ինչպէս մագաղաթեայ գիրք. և բոլոր լեռներն ու կղզիները շարժուեցին իրենց տեղից։ 15Եւ երկրի թագաւորներն ու իշխանները, հազարապետներն ու ﬔծաﬔծները, հզօրներն ու բոլոր ծառաները ու բոլոր ազատները թաքնուեցին քարայրներում և ժայռերի ծերպերում։ 16Եւ լեռներին ասում էին՝ ընկէ՛ք ﬔր վրայ, և բլուրներին, թէ՝ ծածկեցէ՛ք ﬔզ. 17որովհետև եկաւ նրա բարկութեան ﬔծ օրը. և ո՞վ կարող է կանգնել նրա առաջ։

7 Եւ դրանից յետոյ տեսայ չորս հրեշտակներ, որոնք կանգնել էին երկրի չորս անկիւններին և պահել էին երկրի չորս հողﬔրը, որպէսզի հողմ չփչի ո՛չ երկրի, ո՛չ ծովի և ո՛չ էլ ծառերի վրայ։ 2Եւ տեսայ ﬕ ուրիշ հրեշտակ, որ ելաւ արևելքից և ունէր կենդանի Աստծու կնիքը. և բարձր ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց իշխանութիւն էր տրուած ﬖասելու երկրին և ծովին։ 3Եւ ասում էր. «Վնաս ﬕ՛ տուէք երկրին. ո՛չ ծովին, ո՛չ ծառերին. սպասեցէ՛ք, ﬕնչև որ կնիք դնեմ իմ Աստծու ծառաների վրայ»։ 4Եւ լսեցի, որ կնքուածների թիւը հարիւր քառասունչորս հազար է՝ իսրայէլացիների բոլոր ցեղերից կնքուած. 5Յուդայի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Ռուբէնի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Գադի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, 6Ասերի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Նեփթաղիﬕ ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Մանասէի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, 7Շմաւոնի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Ղևիի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, 8Զաբուղոնի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Յովսէփի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Բենիաﬕնի ցեղից՝ տասներկու հազար կնքուած։ 9Եւ դրանից յետոյ տեսայ ﬕ ﬔծ բազմութիւն, - որին թիւ չկար, - բոլոր հեթանոսներից և բոլոր ազգերից, բոլոր լեզուներից և բոլոր ժողովուրդներից, որոնք կանգնած էին աթոռի առաջ և Գառան առաջ՝ իրենց վրայ սպիտակ զգեստներ գցած և արմաւենու ճիւղեր իրենց ձեռքերին։ 10Բարձր ձայնով աղաղակում էին և ասում. «Փրկութիւնը ﬔր Աստծո՛ւնն է, որ նստում է աթոռի վրայ, ինչպէս և՝ Գառա՛նը»։ 11Եւ բոլոր հրեշտակները կանգնած էին աթոռի և երէցների ու չորս կենդանիների շուրջը և երեսի վրայ ընկնում էին աթոռի առաջ ու երկրպագում էին Աստծուն՝ 12ասելով. «Ամէն։ Օրհնութի՜ւն, փա՜ռք, իմաստութի՜ւն, գոհութի՜ւն, պատի՜ւ, զօրութի՜ւն և կարողութի՜ւն ﬔր Տէր Աստծուն յաւիտեանս յաւիտենից։ Ամէն»։ 13Եւ երէցներից մէկն ինձ ասաց. «Սրանք, որ սպիտակ զգեստներ են հագել, ովքե՞ր են և կամ որտեղի՞ց են գալիս»։ 14Ես նրան ասացի. «Տէ՛ր, գիտես դու»։ 15Եւ նա ինձ ասաց. «Սրանք նրանք են, որ գալիս են ﬔծ նեղութիւններից և իրենց զգեստները լուացին ու սպիտակեցրին Գառան արիւնով։ 16Այդ պատճառով են նրանք կանգնած Աստծու աթոռի առաջ և զօր ու գիշեր պաշտում են նրան իր տաճարի մէջ։ Եւ նա, որ նստում է աթոռի վրայ, բնակւում է նրանց մէջ։ 17Ո՛չ քաղց են զգալու, ո՛չ էլ ծարաւելու են. և նրանց չի ﬖասելու ո՛չ արեգակը, ո՛չ էլ տօթը։ 18Եւ Գառը, որ իր աթոռի մէջտեղում է, պիտի հովուի նրանց ու պիտի առաջնորդի նրանց դէպի կեանքի աղբիւրը կենդանի ջրի, քանզի Աստուած նրանց աչքերից սրբեց ամէն արտասուք»։

8 Եւ երբ բացեց եօթներորդ կնիքը, երկնքում լռութիւն եղաւ մօտ կէս ժամ։ 2Եւ տեսայ եօթը հրեշտակներ, որ կանգնած էին Աստծու առաջ. և նրանց եօթը փող տրուեց։ 3Եւ ﬕ ուրիշ հրեշտակ եկաւ ու կանգնեց խորանի մօտ. նա ունէր ոսկէ խնկաման. և նրան շատ խունկ տրուեց, որպէսզի աղօթք մատուցի բոլոր սրբերին ոսկէ խորանի վրայ, աթոռի առաջ։ 4Եւ հրեշտակների ձեռքերից խնկի ծուխը, ինչպէս աղօթք սրբերի, ելաւ Աստծու առաջ։ 5Եւ հրեշտակը խնկամանը լցրեց խորանի կրակից ու այն գցեց երկրի վրայ. և եղաւ որոտ և ձայներ և փայլատակում և ﬔծ երկրաշարժ։ 6Եւ եօթը հրեշտակները, որ ունէին եօթը փողերը, պատրաստուեցին դրանք հնչեցնելու։ 7Եւ առաջին հրեշտակը հնչեցրեց փողը. և եղաւ կարկուտ և հուր՝ արիւնով խառնուած. և գցուեց երկրի վրայ. և երկրի մէկ երրորդ մասը այրեց. այրեց և ծառերի մէկ երրորդ մասը. այրեց և ամբողջ դալար խոտը։ 8Փող հնչեցրեց նաև երկրորդ հրեշտակը. և ﬕ բան, ինչպէս ﬕ ﬔծ հրդեհուած լեռ, ընկաւ ծովը, և ծովի մէկ երրորդ մասը արիւն դարձաւ. 9և ծովային կենդանիների մէկ երրորդ մասը կոտորուեց, և կենդանի ինչ շունչ որ կար, ոչնչացաւ։ 10Փող հնչեցրեց նաև երրորդ հրեշտակը. և երկնքից ընկաւ ﬕ ﬔծ աստղ՝ հրաբորբոք ինչպէս ջահ. և ընկաւ գետերի ու աղբիւրների մէկ երրորդ մասի վրայ։ 11Եւ աստղի անունն էր Դառնութիւն. և ջրի դառնութիւնից շատեր ﬔռան։ 12Փող հնչեցրեց նաև չորրորդ հրեշտակը. և զարկուեց արեգակի մէկ երրորդ մասը, լուսնի մէկ երրորդ մասը և աստղերի մէկ երրորդ մասը։ Եւ խաւարեց նրանց մէկ երրորդ մասը, նոյնպէս և՝ գիշերուայ մէկ երրորդ մասը։ 13Եւ տեսայ ու լսեցի երկնքի մէջ թռչող հրեշտակի ձայնը, որ ասում էր բարձր ձայնով. «Վա՜յ, վա՜յ, վա՜յ երկրի վրայ բնակուողներին, երբ կը հնչի նաև ﬕւս երեք փողերի ձայնը, որը պիտի հնչեցնեն հրեշտակները»։

9 Փող հնչեցրեց նաև հինգերորդ հրեշտակը. և տեսայ, որ ﬕ աստղ ընկաւ երկնքից։ Եւ նրան տրուեց անդունդների գբի բանալին։ 2Գբից ծուխ էր բարձրանում, ինչպէս ﬔծ հնոցի ծուխը։ Խաւարեց արեգակը, ինչպէս նաև՝ օդը։ 3Գբից մորեխ էր դուրս գալիս երկրի վրայ. և նրանց տրուեց զօրութիւն՝ նման կարիճի խայթոցների զօրութեան. 4և նրանց ասուեց, որ չﬖասեն երկրի խոտին, ոչ էլ ծառերին, այլ ﬕայն՝ երկրային այն մարդկանց, որոնք իրենց ճակատի վրայ չունեն Աստծու կնիքը։ 5Եւ նրանց հրաման տրուեց, որ չսպանեն նրանց, այլ հինգ աﬕս չարչարեն. և նրանց չարչարանքը նման էր կարիճի խայթոցների, երբ նա խայթում է մարդուն։ 6Եւ այն օրերին մարդիկ մահը պիտի փնտռեն, բայց չպիտի գտնեն, պիտի ուզենան ﬔռնել, բայց մահը պիտի փախչի նրանցից։ 7Եւ մորեխը նման էր պատերազﬕ պատրաստուող ձիուն. և նրանց գլուխների վրայ կարծես ոսկէ պսակ կար. նրանց երեսները նման էին մարդու երեսների, 8և նրանց մազերը՝ կնոջ մազերի, և նրանց ատաﬓերը՝ առիւծի ատաﬓերի։ 9Եւ նրանք ունէին զրահներ, որոնք նման էին երկաթէ զրահների. և նրանց թևերի ձայնը նման էր կառք քաշող բազում ձիերի ձայնին, որոնք արշաւում են պատերազﬕ։ 10Նրանք ունէին պոչեր՝ նման կարիճների պոչերի, և խայթոցներ՝ իրենց պոչերին. և իշխանութիւն ունէին հինգ աﬕս չարչարելու մարդկանց։ 11Եւ իրենց վրայ որպէս թագաւոր ունէին դժոխքի հրեշտակին. և նրա անունը եբրայերէն Աղբադոն էր, որ հայերէն լեզուով կոչւում է՝ Կորուստ։ 12Ահա՛ւասիկ անցաւ մէկ վայը, և գալու են դեռ երկու վայեր։ 13Փող հնչեցրեց նաև վեցերորդ հրեշտակը. և այն չորս կենդանիներից, որ Աստծու խորանի առաջ էին, լսեցի ﬕ ձայն, 14որ ասում էր վեցերորդ հրեշտակին, որը փող ունէր. «Եփրատ գետի վրայ կապուած չորս հրեշտակներին արձակի՛ր»։ 15Եւ արձակուեցին չորս հրեշտակները, որոնք պատրաստ կանգնած էին ժամուայ, օրուայ, ամսուայ և տարուայ համար, որպէսզի սպանեն մարդկութեան մէկ երրորդ մասը։ 16Եւ նրանց հեծեալ զօրքերի քանակը բիւր բիւրաւոր և հազար հազարաւոր էր. իմացայ նրանց թիւը։ 17Եւ տեսիլքում տեսայ ձիեր ու նրանց վրայ՝ հեծեալներ, որոնք ունէին հրէ զրահներ և ծծմբով հրդեհուած յակինթներ. և ձիերի գլուխները նման էին առիւծների գլուխների. և նրանց բերանից ելնում էր կրակ, ծուխ և ծծումբ։ 18Եւ մարդկութեան մէկ երրորդ մասը կոտորուեց այս հարուածներից՝ այն կրակից, ծխից և ծծմբից, որ ելնում էին նրանց բերանից. 19որովհետև ձիերի զօրութիւնը իրենց բերաններում է և իրենց պոչերի վրայ. և նրանց պոչերը նման էին օձի. և ունէին գլուխներ, որոնցով սպանում էին անիրաւներին։ 20Եւ մարդկութեան ﬓացած մասը, որ չﬔռաւ այս հարուածներից, չապաշխարեց, ոչ էլ յետ կանգնեց իր ձեռքի գործերից՝ դևերին և ոսկէ, արծաթէ, պղնձէ, քարէ և փայտէ կուռքերին երկրպագելուց, կուռքեր, որոնք ոչ տեսնել կարող են, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել։ 21Եւ նրանք չապաշխարեցին իրենց մարդասպանութիւնից, կախարդութիւնից, պոռնկութիւնից և գողութիւնից։

10 Տեսայ նաև ﬕ այլ զօրաւոր հրեշտակ, որ իջնում էր երկնքից՝ ամպի մէջ փաթաթուած և իր գլխին՝ ծիածան. և նրա երեսը նման էր արեգակի, իսկ նրա ոտքերը՝ հրեղէն սիւների։ 2Եւ նա իր ձեռքում ունէր ﬕ բացուած գրքոյկ. նա իր աջ ոտքը դրեց ծովի վրայ, իսկ ձախը՝ ցամաքի վրայ։ 3Եւ աղաղակեց բարձր ձայնով, ինչպէս մռնչում է առիւծը. և երբ աղաղակեց, եօթը որոտները թնդացին իրենց ձայներով. 4և երբ եօթը որոտները թնդացին, ուզում էի գրել. բայց երկնքից լսեցի ﬕ ձայն, որ ասում էր. «Ծածկի՛ր, ինչ որ խօսեցին եօթը որոտները և ﬕ՛ գրիր»։ 5Եւ այն հրեշտակը, որին տեսել էի և որն իր ոտքը դրել էր ծովի վրայ, իսկ ﬕւս ոտքը՝ ցամաքի վրայ, իր աջ ձեռքը բարձրացրեց երկինք. 6նա երդուեց Նրանով, որ յաւիտեան կենդանի է, որ ստեղծեց երկիրը և ինչ որ կայ նրա մէջ, թէ այլևս չկայ ժամանակ. 7այլ այն օրը, երբ եօթներորդ հրեշտակը իր փողը հնչեցնի, պիտի կատարուի Աստծու խորհուրդը, որ աւետարանուեց իր ծառաների՝ մարգարէների ﬕջոցով։ 8Եւ այն ձայնը, որ լսել էի երկնքից, դարձեալ խօսեց ինձ հետ և ասաց. «Գնա՛, ա՛ռ այն գրքոյկը, որը, բացուած, իր ձեռքում ունի հրեշտակը և կանգնած է ծովի ու ցամաքի վրայ»։ 9Եւ ես, գնալով հրեշտակի մօտ, նրանից խնդրեցի գրքոյկը. և նա ինձ ասաց. «Ա՛ռ սա և կե՛ր, և քո որովայնում դառն պիտի դառնայ այն, իսկ քո բերանում՝ քաղցր ինչպէս ﬔղր»։ 10Եւ հրեշտակից վերցրի բացուած գրքոյկը ու կուլ տուի. և իմ բերանում ﬔղրի պէս էր այն. իսկ երբ կերայ, իմ որովայնը դարձաւ դառն։ 11Եւ հրեշտակն ինձ ասաց. «Պէտք է, որ դու վերստին մարգարէանաս ժողովուրդների, այլ ազգերի, լեզուների և երկրի թագաւորների մասին»։

11 Այնուհետև ինձ տրուեց չափելու ﬕ եղէգ, որ նման էր գաւազանի. և հրեշտակը կանգնած էր ու ասում էր ինձ. «Վե՛ր կաց և չափի՛ր Աստծու տաճարն ու զոհասեղանը և հաշուի՛ր այն երկրպագողներին, որ նրա մէջ են։ 2Իսկ այն գաւիթը, որ տաճարից դուրս է, թո՛ղ այն և ﬕ՛ չափիր, քանի որ այն տրուել է հեթանոսներին։ Նրանք քառասուներկու աﬕս սուրբ քաղաքը ոտքի կոխան պիտի դարձնեն։ 3Եւ իմ երկու վկաներին պիտի պատուիրեմ, որ մարգարէանան հազար երկու հարիւր վաթսուն օրեր՝ քուրձ հագած»։ 4Սրանք երկու ձիթենիներն ու երկու ճրագներն են, որ կան Աստծու առաջ՝ երկրի վրայ։ 5Եւ ովքեր ուզենան նրանց ﬖասել, կրակ պիտի ելնի նրանց բերանից և պիտի լափի իրենց թշնաﬕներին։ Եւ ովքեր ուզենան նրանց ﬖասել, այսպէ՛ս պիտի կործանուեն։ 6Երկու վկաներն իշխանութիւն ունեն փակելու երկինքը, որպէսզի իրենց մարգարէութեան օրերում անձրև չտեղայ. իշխանութիւն ունեն և ջրերի վրայ՝ դրանք արիւն դարձնելու, ինչպէս նաև հարուածելու երկրին բոլոր հարուածներով, քանի անգամ որ կաﬔնան։ 7Եւ երբ նրանք աւարտեն իրենց վկայութեան բոլոր օրերը, այն ժամանակ անդունդներից ելնող գազանը պիտի պատերազﬕ նրանց դէմ, պիտի յաղթի և պիտի սպանի նրանց։ 8Եւ նրանց դիակը ընկած պիտի ﬓայ իրենց ﬔծ քաղաքի հրապարակների մէջ, որ խորհրդանշականօրէն կոչւում է Սոդոմ և Եգիպտոս, ուր և խաչուեց նրանց Տէրը։ 9Եւ նրանց պիտի տեսնեն բոլոր ցեղերն ու ժողովուրդները և բոլոր լեզուներն ու ազգերը, որովհետև նրանց դիակը ընկած պիտի ﬓայ երեք օր. և թոյլ չպիտի տան, որ նրանց ոսկորները թաղեն գերեզմաններում։ 10Եւ երկրի վրայ բնակուողները պիտի ուրախանան ու ցնծան նրանց մահուան վրայ, նոյնիսկ ընծաներ և նուէրներ պիտի տանեն ﬕﬔանց, որովհետև այս երկու մարգարէները երկրի բնակիչներին պիտի չարչարեն։ 11Երեքուկէս օր յետոյ կենդանութեան հոգին Աստծուց պիտի մտնի նրանց մէջ, և նրանք պիտի վեր կենան կանգնեն իրենց ոտքերի վրայ։ Եւ ահ ու ﬔծ երկիւղ ընկաւ բոլոր նրանց վրայ, ովքեր տեսան նրանց։ 12Եւ լսեցի ﬕ բարձր ձայն, որ ասում էր նրանց. «Վե՛ր ելէք, եկէ՛ք այստեղ»։ Եւ նրանք ելան երկինք՝ ամպերով. և իրենց թշնաﬕները տեսան նրանց։ 13Այդ իսկ ժաﬕն ﬔծ երկրաշարժ եղաւ, և քաղաքի մէկ տասներորդ մասը գետնի տակ թաղուեց. երկրաշարժից ﬔռաւ եօթը հազար մարդ։ Դրանից յետոյ բոլորի մէջ ﬔծ ահ առաջացաւ. և փառք էին տալիս երկնաւոր Աստծուն։ 14Ահա՛ւասիկ անցաւ երկրորդ վայը, և երրորդ վայը գալու է շուտով։ 15Եւ երբ եօթներորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսուեց ﬕ ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագաւորութիւնը եղաւ ﬔր Տիրոջը և իր Օծեալինը. և նա պիտի թագաւորի բոլորի վրայ յաւիտեանս յաւիտենից»։ 16Եւ քսանչորս երէցները, որ նստած էին իրենց գահերին, Աստծու առաջ, ընկան իրենց երեսների վրայ, երկրպագեցին Տէր Աստծուն ու ասացին. 17«Գոհութիւն ենք մատուցում քեզ, Աﬔնակա՛լ Տէր Աստուած, դու, որ Է-ն ես և ես, ձեռքդ առար քո ﬔծ զօրութիւնը և թագաւորեցիր։ 18Հեթանոսները զայրացան. բայց հասաւ քո բարկութիւնը, ժամանակը՝ դատելու ﬔռելներին, տալու վարձը քո ծառաներին՝ մարգարէներին և սրբերին, քո անունից վախեցողներին, փոքրերին ու ﬔծերին և ոչնչացնելու երկրի կործանիչներին»։ 19Եւ երկնքում բացուեց Աստծու տաճարը, ու երևաց Աստծու տապանակը իր տաճարի մէջ. և եղան փայլատակուﬓեր, ձայներ, որոտներ, երկրաշարժներ և՝ ուժեղ կարկուտ։

12 Եւ երկնքում ﬔծ նշան երևաց. ﬕ կին՝ արեգակն իր վրայ առած, լուսինն իր ոտքերի տակ և իր գլխի վրայ ﬕ պսակ՝ տասներկու աստղերից։ 2Նա յղի էր ու ճչում էր երկունքի մէջ և բազում ցաւերով մօտ էր ծնելու։ 3Եւ երկնքում երևաց ﬕ այլ նշան. ահա հրակարﬕր ﬕ ﬔծ վիշապ, որ ունէր եօթը գլուխ և տասը եղջիւր. նրա գլուխների վրայ կար եօթը խոյր։ 4Եւ նրա պոչը քաշում տանում էր երկնքի աստղերի մէկ երրորդ մասը. ու դրանք գցեց երկրի վրայ։ Վիշապը կանգնած էր այն կնոջ առաջ, որ ծնելու վրայ էր, որպէսզի, երբ կինն իր որդուն ծնի, կուլ տայ նրան։ 5Եւ կինը ծնեց ﬕ արու զաւակ, որ իշխելու էր բոլոր ազգերի վրայ երկաթէ գաւազանով։ Եւ նրա որդին յափշտակուեց տարուեց Աստծու և նրա գահի մօտ։ 6Եւ կինը փախաւ դէպի անապատ, ուր նրան տեղ էր պատրաստուել Աստծու կողﬕց, որպէսզի այնտեղ կերակրուի հազար երկու հարիւր վաթսուն օր։ 7Եւ երկնքում պատերազմ եղաւ։ Միքայէլը և իր հրեշտակները կռւում էին վիշապի դէմ. վիշապը կռւում էր իր զօրքերով, 8բայց նրանք չկարողացան դիմադրել. և երկնքում նրանց համար տեղ չգտնուեց։ 9Եւ ընկաւ ﬔծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչւում է Բէեղզեբուղ և Սատանայ և որ մոլորեցրեց ամբողջ աշխարհը. և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները։ 10Եւ երկնքից լսեցի ﬕ բարձր ձայն, որ ասում էր. «Այժմ եկաւ ﬔր Աստծու զօրութիւնը, փրկութիւնն ու արքայութիւնը և նրա Օծեալի իշխանութիւնը, որովհետև ընկաւ ﬔր եղբայրների դէմ չարախօսողը, նա, ով Աստծու առաջ նրանց մասին չարախօսում էր գիշեր-ցերեկ։ 11Մեր եղբայրները յաղթեցին նրան Գառան արիւնով և նրա վկայութեան խօսքով։ Եւ չհամաձայնեցին վիշապի հետ նոյնիսկ ի գին իրենց մահուան։ 12Դրա համար թող ուրախ լինի երկինքը և բոլոր նրանք, որ բնակւում են նրա մէջ. վա՜յ ձեզ, երկի՛ր և ծո՛վ, որովհետև ձեր մէջ ընկաւ բանսարկուն ﬔծ ցասումով, քանի որ նա քիչ ժամանակ ունի ապրելու»։ 13Եւ երբ վիշապը տեսաւ, թէ ինքը երկիր ընկաւ, հետապնդեց այն կնոջը, որ արու զաւակ էր ծնել։ 14Եւ կնոջը տրուեց ﬔծ արծուի երկու թև, որպէսզի թռչի անապատ, իր տեղը, այնտեղ, ուր, հեռու օձից, կերակրւում էր երեք և կէս տարի։ 15Ապա օձը իր բերանից հեղեղի պէս ջուր թափեց կնոջ յետևից, որպէսզի նրան ընկղﬕ։ 16Եւ երկիրն օգնեց կնոջը. բացեց իր բերանը և կուլ տուեց այն ջուրը, որը վիշապը թափել էր իր բերանից։ 17Եւ վիշապը զայրացաւ կնոջ դէմ ու գնաց պատերազﬔլու ընդդէմ նրա ﬕւս զաւակների, որոնք պահում էին Աստծու պատուիրանները և վկայում էին Յիսուսին։ 18Եւ նա կանգնեց ծովի աւազի վրայ։

13 Եւ տեսայ, որ ծովից ﬕ գազան էր ելնում. նա ունէր եօթը գլուխ և տասը եղջիւր. նրա եղջիւրների վրայ կար տասը խոյր, իսկ նրա գլուխների վրայ՝ հայհոյալից ﬕ անուն։ 2Եւ այն գազանը, որին տեսայ, նման էր յովազի, իսկ նրա ոտքերը նման էին արջի ոտքերի, և նրա բերանը՝ առիւծի բերանի։ Եւ վիշապը նրան տուեց իր զօրութիւնը, իր գահը և ﬔծ իշխանութիւն։ 3Գազանի գլուխներից մէկը մահացու վիրաւորուած էր. բայց նրա մահացու վէրքը առողջանում էր. և ամբողջ երկիրը զարմացաւ գազանի վրայ, քանի որ վիշապը տուեց նրան իր թագաւորութիւնը։ 4Եւ երկրպագեցին վիշապին, որ իր իշխանութիւնը տուել էր գազանին. և ասացին. «Ո՞վ է նման այս գազանին, կամ ո՞վ կը կարողանայ կռուել դրա դէմ»։ 5Եւ նրան տրուեց բերան՝ խօսելու ﬔծ-ﬔծ բաներ և հայհոյութիւն։ Եւ քառասուներկու աﬕս նրան իշխանութիւն տրուեց։ 6Եւ նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դէմ և հայհոյեց նրա անունը, նրա խորանը և երկնային բնակավայրը։ 7Եւ նրան իշխանութիւն տրուեց բոլոր ազգերի և լեզուների ու ժողովուրդների վրայ, 8որպէսզի նրան երկրպագեն բոլոր նրանք, որ բնակւում են երկրի երեսին, և որոնց անունները աշխարհի սկզբից գրուած չեն մորթուած Գառան կեանքի գրքում։ 9Ովքեր ականջ ունեն լսելու, թող լսեն, 10քանզի կան ոմանք, որոնք պիտի գերեվարուեն, կան ոմանք, որոնք սրով պիտի ﬔռնեն, և կան ոմանք, որոնք ինքնասպան պիտի լինեն։ Այստե՛ղ է ահա սրբերի համբերութիւնը և հաւատը։ 11Եւ տեսայ ﬕ ուրիշ գազան, որ ելնում էր երկրից և ունէր երկու եղջիւրներ՝ նման գառան եղջիւրների, և խօսում էր՝ ինչպէս վիշապը։ 12Եւ նա առաջին գազանի ամբողջ իշխանութիւնն էր ի գործ դնում նրա առաջ և ստիպում էր, որ երկիրն ու նրա բոլոր բնակիչները երկրպագեն առաջին գազանին, ﬕնչև որ առողջանայ նրա մահացու վէրքը։ 13Եւ բազում նշաններ էր կատարում ու երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրայ մարդկանց աչքերի առաջ. 14և մոլորեցնում էր երկրի վրայ բնակուողներին այն նշաններով, որ թոյլատրուած էին, որ նա կատարէր գազանի առաջ։ Երկրի բնակիչները նրան ասացին. «Կերտի՛ր արձանն այն գազանի, որ կենդանի ﬓաց սրի վէրքերից»։ 15Եւ նրան իշխանութիւն տրուեց, որպէսզի շունչ տայ գազանի արձանին, որ արձանը խօսի, և երկրի բոլոր բնակիչները երկրպագեն նրան, իսկ ով չերկրպագի գազանի արձանին, նրան սպանի. 16և ստիպի բոլորին՝ փոքրերին և ﬔծաﬔծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի և ճակատի վրայ։ 17Եւ ոչ ոք չկարողանայ գնել ու վաճառել, եթէ չունենայ գրի դրոշմը և գազանի անունն ու նրա անուան թիւը։ 18Այստե՛ղ է ահա իմաստութիւնը։ Ով խելք ունի, թող հաշուի գազանի թիւը, որ մարդու անուան թիւ է. և նրա անուան թիւը այս է՝ վեց հարիւր վաթսունվեց։

14 Եւ ես տեսայ. ահա Գառը կանգնած էր Սիոն լերան վրայ. և նրա հետ՝ հարիւր քառասունչորս հազար հոգի, որոնք նրա և նրա Հօր անունն ունէին գրուած իրենց ճակատների վրայ։ 2Եւ երկնքից ﬕ ձայն լսեցի, որ նման էր առատահոս ջրերի և ուժեղ որոտի ձայնի. և իմ լսած ձայնը նման էր իրենց քնարները հնչեցնող քնարահարների նուագի ձայնին։ 3Նրանք նոր երգեր էին երգում գահի առաջ, չորս կենդանիների առաջ և երէցների առաջ. և ոչ ոք չի կարող սովորել նրանց երգերը, այլ ﬕայն՝ այն հարիւր քառասունչորս հազարը, որոնք փրկուած են երկրից։ 4Սրանք այն մարդիկ են, որոնք չխառնակուեցին կանանց հետ և կոյսեր են. սրանք գնում են Գառան յետևից, ուր էլ նա գնայ։ Սրանք ընտրուեցին մարդկանց ﬕջից Աստծու և Գառան առաջ։ 5Եւ սրանց բերանում սուտ խօսք չգտնուեց, որովհետև անբիծ են։ 6Եւ տեսայ երկնքի մէջ թռչող ﬕ ուրիշ հրեշտակ, որ յաւիտենական աւետիս ունէր քարոզելու երկրի վրայ բոլոր ազգերին և լեզուներին։ 7Եւ նա ասում էր բարձր ձայնով. «Վախեցէ՛ք Աստծուց և փա՛ռք տուէք նրան, որովհետև եկել է նրա դատաստանի ժամը. և երկրպագեցէ՛ք երկնքի և երկրի և ծովի ու ջրերի աղբիւրների Արարչին»։ 8Եւ ﬕ երկրորդ հրեշտակ գալիս է նրա յետևից և ասում. «Ընկա՜ւ, ընկա՜ւ ﬔծն Բաբելոնը գինու հարբեցողութիւնից, ցասուﬕց և իր պոռնկութիւնից, նա, որ հարբեցրեց բոլոր ազգերին»։ 9Եւ ﬕ երրորդ հրեշտակ գալիս էր նրանց յետևից և բարձր ձայնով ասում. «Ով որ երկրպագեց գազանին ու նրա արձանին և կամ նրա նշանի դրոշﬓ առաւ իր ճակատին կամ իր աջ ձեռքի վրայ, 10այդպիսին պիտի խﬕ Աստծու ցասման բաժակից, որ անխառն լցուած է նրա բարկութեան բաժակի մէջ, և նա պիտի տանջուի, հրով և ծծմբով, Աստծու ու Գառան առաջ։ 11Եւ նրանց ծուխը պիտի բարձրանայ յաւիտեանս յաւիտենից. և գիշեր ու ցերեկ հանգիստ չպիտի ունենան նրանք, ովքեր երկրպագեցին գազանին, երկրպագեցին արձանին և առան նրա դրոշﬓ ու անունը»։ 12Եւ այստե՛ղ է ահա սրբերի համբերութիւնը, որոնք պահում են Աստծու պատուիրանները և Յիսուսի հանդէպ իրենց հաւատը։ 13Եւ երկնքից լսեցի ﬕ ձայն, որ ասում էր ինձ. «Գրի՛ր. երանի՜ այն ﬔռելներին, որոնք այժմուանից իսկ ննջեցին ի Տէր։ Հոգին այս բանն է ասում՝ հանգստացան իրենց տքնութիւնից, և ﬕայն իրենց գործերի արդիւնքը հետևեց իրենց»։ 14Ապա ես տեսայ ﬕ սպիտակ ամպ. և ամպի վրայ նստել էր մէկը՝ նման մարդու Որդուն. նա իր գլխին ունէր ոսկէ պսակ, և իր ձեռքին՝ սրած գերանդի։ 15Եւ ﬕ ուրիշ հրեշտակ ելաւ երկնքից, աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Դո՛ւ, որ նստած ես այդ ամպի վրայ, շարժի՛ր քո այդ գերանդին և հնձի՛ր, որովհետև եկաւ հնձի ժամանակը. և երկրի հունձն էլ հասած է»։ 16Եւ նա, ով նստել էր ամպի վրայ, շարժեց իր գերանդին երկրի վրայ ու հնձեց երկրի բոլոր բնակիչներին։ 17Եւ ﬕ ուրիշ հրեշտակ դուրս ելաւ երկնքում գտնուող տաճարից. և սա էլ ունէր սրած գերանդի։ 18Եւ զոհասեղանից դուրս ելաւ ﬕ ուրիշ հրեշտակ, որ իշխանութիւն ունէր կրակի վրայ. նա բարձր ձայնով աղաղակեց այն հրեշտակին, որ սրած գերանդի ունէր, ու ասաց. «Քաղի՛ր ողկոյզները երկրի այգուց, քանի որ խաղողը հասել է այգում»։ 19Եւ հրեշտակը նետեց իր գերանդին երկրի վրայ, քաղեց նրա խաղողը և գցեց Աստծու ﬔծ հնձանի մէջ։ 20Եւ հնձանը կոխոտուեց քաղաքից դուրս. և հնձանից արիւնը հոսում ու բարձրանում էր ﬕնչև ձիու սանձերը. և նրա երկարութիւնը երեք հարիւր կիլոﬔտր էր։

15 Եւ տեսայ երկնքում ﬔծ և զարմանահրաշ ﬕ այլ նշան. տեսայ եօթը հրեշտակներ, որոնք ունէին վերջին եօթը պատուհասները, քանի որ Աստծու բարկութիւնը դրանցով էր աւարտւում։ 2Տեսայ նաև ապակէ ծովի նման ﬕ բան՝ խառնուած կրակով. և նրանք, որ յաղթեցին գազանին, նրա արձանին, նրա անուան թուին և նրա դրոշﬕն, կանգնած էին ապակէ ծովի վրայ և ունէին Աստծու քնարները. 3նրանք Աստծու առաջ երգում էին Մովսէսի երգերը և Գառան երգերը՝ ասելով. «Տէ՛ր Աստուած Աﬔնակալ, ﬔծաﬔծ և սքանչելի են քո գործերը, արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները, դո՛ւ, Թագաւո՛րդ բոլոր ազգերի։ 4Եւ ո՞վ է, որ չի երկնչելու և չի փառաւորելու քո սուրբ անունը, որովհետև դու ես ﬕայն սուրբ և արժանի երկրպագութեան. բոլոր ազգերը պիտի գան և պիտի երկրպագեն քո առաջ, Տէ՛ր, երբոր քո արդարութիւնը յայտնուի»։ 5Եւ ապա տեսայ, որ բացուեց վկայութեան խորանի տաճարը, որ երկնքում էր։ 6Եւ տաճարից դուրս էին ելնում եօթը հրեշտակներ, որոնք ունէին եօթը պատուհասները. նրանք հագել էին մաքուր ու փայլուն կտաւ և իրենց կրծքի շուրջը կապել էին ոսկէ գօտիներ։ 7Եւ չորս կենդանիների կողﬕց եօթը հրեշտակներին տրուեցին եօթը սկաւառակներ՝ լի ցասումոﬖ Աստծու, որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից։ 8Եւ տաճարը լցուեց Աստծու փառքի և նրա զօրութեան ծխով։ Եւ ոչ ոք չէր կարող մտնել տաճարը, ﬕնչև աւարտուեցին եօթը հրեշտակների եօթը պատուհասները։

16 Եւ տաճարից լսեցի ﬕ բարձր ձայն, որ ասում էր եօթը հրեշտակներին. «Գնացէ՛ք, Աստծու ցասման եօթը սկաւառակները թափեցէ՛ք երկրի վրայ»։ 2Առաջին հրեշտակը գնաց և իր սկաւառակի պարունակութիւնը թափեց երկրի վրայ. և չար պալարներ գոյացան այն մարդկանց վրայ, որ ունէին գազանի դրոշմը ու երկրպագում էին նրա արձանին։ 3Երկրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց ծովի մէջ. և ջրերը փոխուեցին ու դարձան ինչպէս ﬔռելի արիւն։ Եւ ծովի մէջ եղած ամէն կենդանի արարած սատկեց։ 4Երրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գետերի և ջրերի աղբիւրների մէջ. և նրանք արիւն դարձան։ 5Եւ լսեցի հրեշտակից, որ ասում էր. «Արդար է նա, որ Է-ն է և է և սուրբ է իր գործերում, քանի որ այսպէ՛ս դատաստան արեց. 6որովհետև սրբերի արիւնը և մարգարէների արիւնը թափեցին ամբարիշտները, դրա համար էլ արիւն խﬔլ տուեց նրանց, ﬕ բան, որին արժանի էին»։ 7Ապա լսեցի այդ զոհասեղանից ﬕ ձայն, որ ասում էր. «Այո՛, Տէ՛ր Աստուած Աﬔնակալ, արդար ու ճշմարիտ են քո դատաստանները»։ 8Չորրորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց արևի վրայ։ 9Եւ նրան թոյլատրուեց մարդկանց խորշակահար անել կրակով. և մարդիկ այրուեցին սաստիկ տապից։ Նրանք հայհոյեցին Աստծուն, որ իշխանութիւն ունի այս պատուհասների վրայ, և սակայն չապաշխարեցին, չփառաբանեցին Աստծուն։ 10Հինգերորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց գազանի գահի վրայ. և գազանի թագաւորութիւնը խաւար դարձաւ. մարդիկ ցաւից իրենց լեզուներն էին կծոտում։ 11Եւ իրենց ցաւերի ու դառն ախտի պատճառով հայհոյեցին երկնքի Աստծուն, և սակայն չապաշխարեցին իրենց գործերից։ 12Վեցերորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց ﬔծ Եփրատ գետի վրայ. և ցամաքեցին նրա ջրերը, որպէսզի ճանապարհ պատրաստուի Արևելքի թագաւորին։ 13Եւ տեսայ, որ վիշապի բերանից, գազանի բերանից և սուտ մարգարէի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ՝ նման գորտերի. 14քանզի նրանք դիւական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագաւորների մօտ՝ նրանց պատերազﬕ հաւաքելու Աﬔնակալ Տիրոջ ﬔծ օրուայ համար (քանզի այսպէս ասաց Տէրը. 15«Ահա՛ գալիս եմ ինչպէս գող. երանի՜ նրանց, որ արթուն են և պահում են իրենց զգեստները, որպէսզի ﬔրկ ման չգան, և իրենց ամօթոյքները չերևան»)։ 16Ապա ոգիները թագաւորներին հաւաքեցին ﬕ տեղ, որ եբրայերէն կոչւում է Արմագեդոն։ 17Եօթներորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց օդի մէջ. և երկնքից ու գահից ելաւ ﬕ բարձր ձայն, որ ասում էր. «Եղա՛ւ»։ 18Եւ իսկոյն եղան փայլատակուﬓեր, ձայներ և որոտներ. և եղաւ ﬕ ﬔծ երկրաշարժ, որպիսին չի եղել մարդու ստեղծուելուց ի վեր։ 19Եւ ﬔծ քաղաքը երեք մասի բաժանուեց. և ընկան ազգերի քաղաքները. և Աստուած յիշեց ﬔծ Բաբելոնը և դրան տուեց իր սաստիկ բարկութեան գինու բաժակը։ 20Եւ բոլոր կղզիները հեռու փախան, ու մէջտեղից վերացան լեռները։ 21Մարդկանց վրայ երկնքից թափուեց խոշոր կարկուտ՝ յիսուն կիլոգրամ կշռով։ Եւ մարդիկ հայհոյեցին Աստծուն, - որ երկնքում է, - կարկուտի պատուհասի համար, քանի որ պատուհասը ﬔծ էր և սաստիկ։

17 Եւ եկաւ մէկը եօթը հրեշտակներից, որոնք եօթը սկաւառակներ ունէին, խօսեց ինձ հետ և ասաց. «Ե՛կ այստեղ, և քեզ ցոյց պիտի տամ դատաստանը այն ﬔծ պոռնկի, որ նստում է շատ ջրերի վրայ. 2նրա հետ պոռնկութիւն արեցին երկրի թագաւորները, և նրա պոռնկութեան գինուց հարբեցին երկրի բնակիչները»։ 3Եւ հրեշտակը առաւ տարաւ ինձ անապատ՝ Հոգով. և տեսայ ﬕ կին, որ նստել էր ﬕ կարﬕր գազանի վրայ, որի մարﬕնը ծածկուած էր հայհոյալից գրութիւններով։ Եւ այն գազանը, որին տեսայ, ունէր եօթը գլուխ և տասը եղջիւր։ 4Կինը հագել էր ծիրանի ու կարﬕր հագուստ և զարդարուած էր ոսկով, մարգարտով և թանկագին քարերով. նա իր ձեռքին բռնել էր ոսկէ բաժակ, որը լի էր իր գարշելի և անմաքուր պոռնկութեամբ։ 5Եւ նրա ճակատին կար գրուած խորհրդաւոր ﬕ անուն. «Մեծն Բաբելոն, մա՛յր երկրի պոռնիկների և գարշելիների»։ 6Եւ տեսայ այդ կնոջը՝ հարբած սրբերի արիւնից և բոլոր վկաների արիւնից։ Եւ տեսնելով նրան՝ ﬔծապէս զարմացայ։ 7Հրեշտակն ինձ ասաց. «Ինչո՞ւ զարմացար, ես քեզ կ’ասեմ իմաստը կնոջ և այդ գազանի, որը կրում է նրան և որն ունի եօթը գլուխ և տասը եղջիւր»։ 8«Եւ այդ գազանը, որին տեսար, որ կար, բայց այլևս չկայ, պատրաստ է ելնելու անդնդից՝ գնալու համար դէպի կորուստ։ Եւ բոլոր նրանք, որոնք բնակւում են երկրի վրայ, և որոնց անունները գրուած չէին կեանքի գրքում աշխարհի սկզբից, զարմացան, որ դու տեսնում էիր գազանին, որ կար, այլևս չկայ, բայց վերստին գալը մօտ է։ 9Այստե՛ղ է ահա, որ պէտք է իմաստութիւն ունեցող ﬕտք ունենալ։ Եօթը գլուխները եօթը լեռներն են, որոնց վրայ նստել էր կինը։ Նրանք նաև եօթը թագաւորներն են. 10թագաւորները, որոնք եօթն էին, նրանցից հինգը ընկան, մէկը ապրեց, մէկն էլ դեռ չի եկել. և երբ գայ, ﬓալու կարճ ժամանակ կ’ունենայ։ 11Եւ այն գազանը, որ կար, բայց այլևս չկայ, նա էլ ութերորդ թագաւորն է. բայց նա այն եօթից մէկն է և դէպի կորուստ է գնալու։ 12Եւ այն տասը եղջիւրները, որ տեսար, տասը թագաւորներ են, որոնք դեռևս թագաւորութիւն չեն ստացել, բայց կը ստանան և ﬕ ժամով իշխան կը լինեն. նրանք իշխանութիւն կը ստանան գազանի հետ։ 13Սրանք ﬕակամ են և իրենց զօրութիւնն ու իշխանութիւնը տալիս են գազանին։ 14Եւ սրանք պատերազﬔլու են Գառան դէմ, և Գառը նրանց յաղթելու է, քանի որ նա Տէրն է տէրերի և Թագաւորը՝ թագաւորների. և ովքեր նրա հետ են, կանչուածներ են, ընտրեալներ և հաւատարիﬓեր»։ 15Նաև հրեշտակն ասաց ինձ. «Եւ այն ջրերը, որ տեսար, և ուր նստած էր պոռնիկը, ժողովուրդներ են, բազմութիւններ, ազգեր և լեզուներ։ 16Եւ գազանի տասը եղջիւրները, որ տեսար, դրանք պիտի տեսնեն պոռնկին, պիտի ատեն նրան, պիտի ուտեն նրա մարﬕնը և պիտի այրեն նրան կրակով. 17քանզի Աստուած այս բանը դրեց նրանց սրտում. որ նրանք լինեն ﬕակամ և թագաւորութիւնը տան գազանին, ﬕնչև որ կատարուի Աստծու խօսքը։ 18Եւ այն կինը, որին տեսար, ﬔծ քաղաքն է, որ թագաւորում է երկրի թագաւորների վրայ»։

18 Այնուհետև տեսայ ﬕ ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից և ունէր ﬔծ իշխանութիւն. և նրա փառքից երկիրը լուսաւորուեց։ 2Նա աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Ընկա՜ւ ﬔծն Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դևերի, արգելանոց ամէն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամէն տեսակ անմաքուր և ատելի ոգիների, 3քանի որ նրա կատաղի պոռնկութեան գինուց հարբեցին բոլոր ազգերը և երկրի թագաւորները, որոնք պոռնկութիւն արեցին նրա հետ։ Եւ երկրի վաճառականները հարստացան նրա անչափ զեխութիւնից»։ 4Ապա երկնքից լսեցի ﬕ ձայն, որ ասում էր. «Ելէ՛ք դրա ﬕջից, ժողովո՛ւրդ իմ, որպէսզի մասնակից չլինէք դրա ﬔղքերին և չընդունէք դրա պատուհասները, 5քանի որ դրա ﬔղքերը դիզուեցին հասան ﬕնչև երկինք։ Աստուած յիշեց դրա ամբարիշտ արարքները։ 6Եւ նա պիտի հատուցի դրան, ինչպէս որ ﬔզ հատուցեց։ Եւ դա կրկնակին պիտի ստանայ իր գործերի փոխարէն։ Եւ դուք կրկնակի՛ խառնեցէք նրա համար այն բաժակը, որի մէջ դա խառնեց ձեզ համար։ 7Որչափ փառաւորեց ինքն իրեն և ապրեց զեխութեամբ, այդչափ դրան սո՛ւգ հատուցեցէք, քանի որ իր սրտում ասում էր. «Միշտ նստած եմ որպէս թագուհի և երբեք այրի չեմ»։ 8Դրա համար ﬕայն մէկ օրում դրա վրայ պիտի հասնեն պատուհասներ՝ մահ, սուգ և սով. և դա պիտի այրուի կրակով, քանզի հզօր է Տէր Աստուածը, որ դատապարտեց դրան։ 9Եւ դրա վրայ պիտի լան ու պիտի ողբան երկրի թագաւորները, որոնք պոռնկացան և զուարճացան դրա հետ. նրանք պիտի հեծեծեն, երբ տեսնեն դրա տանջանքների այրման ծուխը. 10դրա տանջանքների երկիւղից հեռու պիտի կանգնեն և ասեն. «Վա՜յ քեզ, ﬔծ քաղաք Բաբելոն, հզօ՛ր քաղաք, մէկ ժամում եկաւ հասաւ քո դատաստանը»։ 11Եւ երկրի վաճառականները պիտի ողբան ու սգան քո վրայ, քանի որ նրանց ապրանքների հակերը ոչ ոք չի գնում։ 12Եւ չեն լինելու քեզնից ստացուող շահերը ոսկու, արծաթի, թանկարժէք քարերի, մարգարտի, բեհեզի, ծիրանու, ոսկեթել կերպասի և որդան կարմրի. ոչ ոք չի գնելու խնկի ամէն փայտ, փղոսկրեայ ամէն անօթ, ազնիւ փայտից, պղնձից, երկաթից և մարմարից ամէն անօթ, 13կինամոն, ամէն տեսակ խունկ և անուշահոտ իւղ, կնդրուկ, գինի, ձէթ, ազնիւ ալիւր և ցորեն, և ամէն ունեցուածք՝ արջառ ու ոչխար, երիվարներ ու կառքեր, որ վայել են մարդկանց մարﬕններին և հոգիներին։ 14Եւ քո մարﬓին ցանկալի ամէն բան գնա՜ց քեզնից, նաև՝ ամէն լուսափայլ վայելչութիւն. պարարտութիւնը, գիրութիւնը և փառաւորութիւնը գնաց քեզնից. և այլևս չես գտնելու դրանք։ 15Եւ այս բոլորով հարստացած բոլոր վաճառականները քո տանջանքների երկիւղից հեռու պիտի կանգնեն քեզնից և լալով ու սուգ անելով պիտի ասեն. 16«Վա՜յ, վա՜յ ﬔծ քաղաք, որ հագել էիր բեհեզ, ծիրանի և որդան կարﬕր ու կրում էիր ոսկէ զարդարանքներ, թանկարժէք քարեր և մարգարիտներ, 17մէկ ժամում քո այնչափ հարստութիւնը վատնուեց»։ 18Եւ ամէն նաւավար ու բոլոր նրանք, որ նաւարկում են տարբեր տեղեր, ամէն նաւաստի և բոլոր ձկնորսները, որ ուռկան են գցում, հեռու պիտի կանգնեն լալով, 19պիտի աղաղակեն՝ տեսնելով նրա այրման ծուխը, ու ասեն. «Ո՞ր քաղաքն էր նման այս ﬔծ քաղաքին»։ 20Եւ հող պիտի ցանեն իրենց գլուխներին, գուժկանի բարձր ձայնով, լալով ու սգալով պիտի ասեն. «Վա՜յ, վա՜յ ﬔծ քաղաք, որով հարստանում էինք ամէնքս, նաւեր ունէինք ծովերում շնորհիւ քո ճոխութեան. ինչպէ՞ս կործանուեցիր մէկ ժամում»։ 21Երկի՛նք, սո՛ւրբ առաքեալներ և մարգարէնե՛ր, ուրախացէ՛ք դրա վրայ, քանի որ Աստուած դրա հանդէպ ձեր դատաստանը տեսաւ։ 22Ապա ﬕ հզօր հրեշտակ առաւ ﬕ քար, նման ﬕ ﬔծ երկանաքարի, ու գցեց ծովի մէջ՝ ասելով. «Այսպէս, արձակուելով պիտի ընկնի ﬔծ քաղաք Բաբելոնը և այլևս գոյութիւն չպիտի ունենայ։ 23Եւ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների և փողհարների ու թմբկի ձայն այլևս երբեք չպիտի լսուի քո մէջ. 24և ճրագի լոյս այլևս երբեք չպիտի երևայ քո մէջ. և երկանքի ձայն, փեսայի ձայն ու հարսի ձայն այլևս երբեք չպիտի լսուի քո մէջ, ոչ էլ ձայնը քո վաճառականների, որոնք երկրի փառաւորներն ու ﬔծաﬔծներն էին և որոնք զուարճանում էին քո մէջ, քանի որ բոլոր ազգերը մոլորուեցին քո թունաւոր կախարդութեամբ։ 25Եւ քո մէջ գտնուեց ամբողջ արիւնը մարգարէների, սրբերի, ինչպէս նաև երկրի վրայ սպանուած բոլոր մարդկանց»։

19 Այնուհետև լսեցի՝ ինչպէս բազմութեան ﬕ բարձր ձայն երկնքում, որ ասում էր. «Ալէլուիա՜, փրկութի՜ւն և փա՜ռք և պատի՜ւ և զօրութի՜ւն ﬔր Աստծուն, 2որովհետև ճշմարիտ և արդար են նրա դատաստանները, քանի որ նա դատեց ﬔծ պոռնիկին իր պոռնկութեան մէջ և նրանից լուծեց իր ծառաների արեան վրէժը»։ 3Եւ կրկին անգամ օրհներգեցին ու ասացին. «Ալէլուիա՜. և նրա ծուխը բարձրանում է յաւիտեանս յաւիտենից»։ 4Եւ ծնկի եկան քսանչորս երէցներն ու չորս կենդանիները և երկրպագեցին փառքի գահի վրայ նստած Աստծուն՝ ասելով. «Ամէն. Ալէլուիա՜»։ 5Եւ գահից ﬕ ձայն ելաւ, որ ասում էր. «Օրհներգեցէ՛ք ﬔր Աստծուն, նրա բոլոր ծառանե՛րդ, և դո՛ւք, որ երկնչում էք նրանից, փոքրե՛ր և ﬔծե՛ր»։ 6Եւ լսեցի ﬕ ձայն՝ ինչպէս ձայնը ﬕ ﬔծ բազմութեան, ինչպէս ձայնը շատ ջրերի և ինչպէս ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր դարձեալ. «Ալէլուիա՜. քանզի թագաւորեց ﬔր Աﬔնակալ Աստուածը։ 7Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք նրան, քանի որ հասաւ Գառան հարսանիքի ժամը, և կինը՝ նրա հարսը, պատրաստուեց. 8հարսին տրուեց հագնելու սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ»։ Եւ այդ բեհեզը խորհրդանշում է սրբերի արդարութիւնը։ 9Եւ երէցներից մէկն ինձ ասաց. «Գրի՛ր այս բանը. երանելի՜ են բոլոր նրանք, որ կանչուած են Գառան հարսանիքի ընթրիքին»։ 10Եւ ես ընկնելով նրա ոտքերի առաջ՝ երկրպագեցի նրան. և նա ինձ ասաց. «Լսի՛ր, ﬕ՛ ընկիր իմ առաջ, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո և քո եղբայրների, որոնք վկայում են Յիսուս Քրիստոսին։ Տէր Աստծո՛ւն ﬕայն երկրպագիր. քանզի Յիսուսի հաստատումով է այդ տեսիլքը և այդ մարգարէութեան հոգին, քանի որ Յիսուսի մասին վկայութիւնը, որ մարգարէների մէջ էր, Սուրբ Հոգով է»։ 11Ապա տեսայ երկինքը բացուած. և ահա ﬕ սպիտակ ձի. ով հեծել էր նրա վրայ, կոչւում է Հաւատարիմ և Ճշմարիտ. նա արդարութեամբ է դատում ու պատերազմում։ 12Նրա աչքերը նման էին կրակի բոցի, և նրա գլխի վրայ կային բազում պսակներ։ Նա ունէր գրուած ﬕ անուն, որը ոչ ոք չգիտէ, այլ ﬕայն՝ ինքը։ 13Եւ իր վրայ գցել էր արիւնով ներկուած ﬕ զգեստ. նրա անունն էր՝ Բանն Աստծու։ 14Եւ երկնքի զօրավարներ ու երկնքի զօրքեր ձիերով գնում էին նրա յետևից՝ հագած մաքուր և սպիտակ բեհեզներ։ 15Եւ նրա բերանից ելնում էր սրած սուր, որպէսզի նրանով հարուածի ազգերին. և նա պիտի իշխի նրանց վրայ երկաթէ մականով. նա պիտի կոխոտի Աﬔնակալ Աստծու ցասման գինու հնձանը։ 16Եւ իր պատմուճանի ու իր մարﬓի մասերի վրայ կար գրուած ﬕ գրութիւն՝ Թագաւոր թագաւորների և Տէր տէրերի։ 17Տեսայ նաև ﬕ ուրիշ հրեշտակ, որ կանգնած էր արեգակի վրայ. նա աղաղակեց բարձր ձայնով՝ երկնքի մէջ թռչող բոլոր թռչուններին ասելով. «Եկէք հաւաքուեցէ՛ք Աստծու ﬔծ ընթրիքին. 18և պիտի ուտէք թագաւորների մարﬕններ, հզօրների մարﬕններ և երիվարների ու նրանց վրայ նստած աﬔնայն հեծեալների մարﬕններ, մարﬕններ ազատների և ծառաների, ﬔծի և փոքրի»։ 19Ապա տեսայ գազանին, երկրի թագաւորներին և նրանց զօրքերին՝ հաւաքուած, որպէսզի պատերազմ մղեն ընդդէմ նրա, ով հեծել էր սպիտակ ձիու վրայ, նաև ընդդէմ նրա զօրքի։ 20Եւ բռնուեց գազանը ու նրա հետ եղող սուտ մարգարէն, որ նրա առաջ նշաններ էր գործում. դրանցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել իր արձանին։ Եւ նրանց կենդանի գցեցին ծծմբով այրուող կրակէ լճի մէջ։ 21Մնացածները ﬔռան ձիու վրայ հեծնողի սրից, որը ելնում էր նրա բերանից։ Եւ բոլոր թռչունները յագեցան նրանց մարﬕններից։

20 Եւ տեսայ ﬕ ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից և իր ձեռքին ունէր դժոխքի փականքներն ու ﬔծ շղթաներ։ 2Եւ բռնեց վիշապին՝ հին օձին, որ է բանսարկուն և Սատանան. և հազար տարով կապեց նրան։ 3Նրան գցեց դժոխքի անդունդների մէջ և փակեց ու կնիք դրեց նրա վրայ, որպէսզի այլևս երբեք չմոլորեցնի ազգերին, ﬕնչև որ լրանայ հազար տարին։ Եւ այնուհետև պէտք է, որ նա արձակուի ﬕ փոքր ժամանակով։ 4Տեսայ նաև գահեր. նստեցին դրանց վրայ. և նրանց իշխանութիւն տրուեց դատելու և ընտրելու այն հոգիներին, որոնք Յիսուսին և Աստծու խօսքին իրենց տուած վկայութեան համար չարչարուել էին. նաև նրանց հոգիներին, որոնք չերկրպագեցին գազանին և չստացան նրա դրոշմը իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրայ. և նրանք նորից կեանք ստացան ու թագաւորեցին Քրիստոսի հետ հազար տարի։ 5Եւ սրանից յետոյ ﬔռելներից ոչ ոք չկենդանացաւ, ﬕնչև կը լրանար հազար տարին։ Ա՛յս է ﬔռելների առաջին յարութիւնը։ 6Երանի՜ այն սրբերին, որոնք բաժին ունեն առաջին յարութեան մէջ։ Սրանց վրայ երկրորդ մահը իշխանութիւն չունի. նրանք պիտի լինեն քահանաներ Աստծու և Տէր Յիսուս Քրիստոսի ու նրա հետ պիտի թագաւորեն հազար տարի։ 7Հազար տարի յետոյ հրեշտակը պիտի արձակի Սատանային և պիտի հանի բանտից. և սա պիտի ելնի ու պիտի մոլորեցնի բոլոր ազգերին երկրի չորս կողﬔրում. Գոգը և Մագոգը ձեռքը պիտի առնի՝ դրանցով հաւաքելու համար բոլոր զօրքերը, որ պատերազﬔն. և նրանց թիւը՝ ինչպէս ծովի աւազը. 8նրանք պիտի դուրս գան երկրի ամբողջ լայնքով և պիտի շրջապատեն սրբերի բանակներն ու սիրելի քաղաքը։ 9Եւ երկնքից, Աստծու մօտից կրակ պիտի իջնի ու պիտի լափի նրանց և նրանց զօրագլխին՝ Սատանային, որը մոլորեցրեց նրանց. նա նրանց պիտի գցի կրակի և ծծմբի ծովի մէջ, 10ուր գտնւում էին գազանը և սուտ մարգարէն. և նրանք պիտի չարչարուեն զօր ու գիշեր։ 11Տեսայ նաև ﬕ ﬔծ, սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրայ. նրա ներկայութիւնից երկինք ու երկիր երկիւղ կրեցին ու փախան. և նրանց համար տեղ չգտնուեց։ 12Եւ տեսայ ﬔռելներ, ﬔծ ու փոքր, որոնք կանգնել էին գահի առաջ. և բաց արուեցին գրքեր. բացուեց նաև ﬕ այլ գիրք՝ կեանքի գիրքը։ Եւ ﬔռելները դատուեցին ըստ գրուածքների՝ իրենց գործերի համաձայն։ 13Ծովը տուեց իր ﬔռելներին, մահն ու դժոխքն էլ՝ իրենց ﬔռելներին. և իւրաքանչիւրը դատուեց ըստ իր գործերի։ 14Մահը և դժոխքը նետուեցին կրակէ լճի մէջ։ 15Եւ նա, որի անունը կեանքի գրքում գրուած չգտնուեց, գցուեց կրակէ լճի մէջ։

21 Ապա տեսայ նոր երկինք ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրը անցել էին. և այլևս ծով չկար։ 2Եւ տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը, որ իջնում էր Աստծուց և երկնքից՝ զարդարուած ու պատրաստուած, ինչպէս հարսը իր փեսայի համար։ 3Եւ երկնքից լսեցի ﬕ ձայն, որ ասում էր. «Ահա՛ւասիկ Աստծու խորանը, որ մարդկանց մէջ է. նա պիտի բնակուի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա էլ՝ նրանց Աստուածը. 4և պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. և այլևս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ և ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ»։ 5Եւ գահի վրայ նստողն ինձ ասաց. «Ահա՛ւասիկ ամէն բան նոր եմ դարձնում»։ Ապա ինձ ասաց. «Գրի՛ր, այս խօսքերը ճշմարիտ և վստահելի են»։ 6Դարձեալ ինձ ասաց. «Եղաւ. ես Ալ`ան և Օﬔղան եմ, Սկիզբը և Վախճանը. ես ծարաւածներին ձրի պիտի տամ կեանքի ջրի աղբիւրից։ 7Ով յաղթի, պիտի ժառանգի այս ամէնը. և ես նրանց համար Աստուած պիտի լինեմ, և նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ։ 8Իսկ գալով ծոյլերին ու անհաւատներին, ոճրագործներին և պոռնիկներին, կախարդներին և կռապաշտներին, հմայողներին և բոլոր ստախօսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով և հրով այրուող լճի մէջ է, որ երկրորդ մահն է»։ 9Եւ ինձ մօտ եկաւ մէկն այն եօթը հրեշտակներից, որոնք ունէին եօթը սկաւառակներ՝ լցուած եօթը վերջին պատուհասներով. և նա խօսեց ինձ հետ ու ասաց. «Ե՛կ, քեզ պիտի ցոյց տամ հարսին՝ Գառան կնոջը»։ 10Եւ առաւ տարաւ ինձ, Հոգով, դէպի ﬕ բարձր ու ﬔծ լեռ և ցոյց տուեց ինձ ﬔծ և սուրբ քաղաքը՝ Երուսաղէմը, որ իջել էր երկնքից, Աստծու մօտից։ 11Այն ունէր Աստծու փառքը. և նրա մէջ կար ﬕ լուսաւորութիւն՝ նման թանկագին գոհարեղէնի, ինչպէս բիւրեղեայ և կենդանի յասպիս քարը։ 12Եւ նրա պարիսպները ﬔծ ու բարձր էին, ունէր տասներկու դուռ. տասներկու դռներին՝ տասներկու հրեշտակներ. նրանցից իւրաքանչիւրի անունը գրուած էր դռների վրայ, ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի անունների։ 13Արևելեան կողﬕց՝ երեք դուռ, հիւսիսային կողﬕց՝ երեք դուռ, հարաւային կողﬕց՝ երեք դուռ, և արևմտեան կողﬕց՝ երեք դուռ։ 14Եւ քաղաքի պարիսպն ունէր տասներկու հիմքեր. նրանց վրայ՝ Գառան տասներկու առաքեալների տասներկու անունները։ 15Եւ նա, ով խօսում էր ինձ հետ, իր ձեռքում ունէր ոսկէ եղէգ, որպէսզի չափի քաղաքը և նրա դռներն ու նրա պարիսպները։ 16Եւ քաղաքը քառակուսի էր. որչափ որ նրա երկարութիւնն էր, նոյնչափ էլ՝ նրա լայնութիւնը. բարձրութիւնն էլ՝ նոյնը։ Նրա երկարութեան չափը շուրջ երկու հազար հինգ հարիւր կիլոﬔտր էր, նրա լայնութիւնն ու բարձրութիւնը՝ ﬕաչափ խորանարդ։ 17Հրեշտակը չափեց նաև նրա պարիսպը, որի բարձրութիւնը եօթանասուն ﬔտր էր. հրեշտակի գործածած չափը մարդկանց գործածած չափն էր։ 18Եւ քաղաքի պարիսպների շինուածքը յասպիս քարից էր, իսկ քաղաքը՝ մաքուր ոսկի՝ նման մաքուր ու պայծառ ապակու։ 19Եւ քաղաքի հիմքերը ամէն տեսակ թանկագին քարերից էին։ Պարսպի առաջին հիմքը՝ յասպիս, երկրորդը՝ շափիւղայ, երրորդը՝ կարկեհան, չորրորդը զմրուխտ, 20հինգերորդը՝ եղնգաքար, վեցերորդը՝ սարդիոն, եօթներորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ բիւրեղ, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ քրիւսոպրասոս, տասնմէկերորդը՝ յակինթ, տասներկուերորդը՝ ﬔղեսիկ։ 21Եւ կային տասներկու դռներ՝ տասներկու ﬕաձև մարգարիտներից. ամէն ﬕ դուռ մէկ մարգարտից էր։ Եւ քաղաքի տարածքը մաքուր ոսկի էր՝ նման պայծառ ապակու։ 22Եւ քաղաքի մէջ տաճար չտեսայ, քանզի Աﬔնակալ Տէր Աստուածն էր տաճար նրա մէջ, նաև՝ Գառը։ 23Եւ քաղաքին պէտք չէին արեգակ ու լուսին, որպէսզի լուսաւորեն այն. քանզի Աստծու փառքն էր լուսաւորում քաղաքը ամէն ժամ, և Գառը ճրագ էր նրա մէջ։ 24Եւ ազգերը ընթանում էին նրա լոյսով, ու երկրի թագաւորները լոյս էին հագնում նրա փառքից։ 25Նրա դռները չէին փակւում զօր ու գիշեր, այլ ﬕշտ բաց էին. և գիշեր չէր լինում նրա մէջ. 26այն փառք ու պատիւ էր ազգերին։ 27Եւ այնտեղ չպիտի մտնի ոչ ﬕ չարակամ, պիղծ և ստախօս մարդ, այլ պիտի մտնեն ﬕայն նրանք, որոնց անունները գրուած են Գառան կեանքի գրքում։

22 Հրեշտակն ինձ ցոյց տուեց նաև սառնորակ կենդանի ջրի մաքուր ﬕ գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից ու գնում էր քաղաքի հրապարակների ﬕջով։ 2Գետի եզերքին, մէկ և ﬕւս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու անգամ պտուղ. ամէն աﬕս՝ իր պտուղը. և ծառի տերևը ազգերի բուժման համար էր։ 3Եւ այնտեղ այլևս նզովք չի լինելու. Աստծու և նրա Գառան գահը գտնւում էր նրա մէջ. և նրա ծառաները պաշտում էին նրան. 4նրանք տեսնում էին նրա դէմքը, և նրա անունը գրուած էր իրենց ճակատների վրայ։ 5Եւ այնտեղ գիշեր չկար. այնտեղ ոչ ﬕ կարիք չկար ճրագի և արևի լոյսի, քանզի Տէր Աստուածը լուսաւորում էր նրանց. և նրանք պիտի թագաւորեն յաւիտեանս յաւիտենից։ 6Հրեշտակն ինձ ասաց. «Այս խօսքերը վստահելի են և ճշմարիտ. սուրբ մարգարէների Տէր Աստուածը իր հրեշտակին ուղարկեց իր այդ ծառայի մօտ՝ ցոյց տալու այն, ինչ որ շուտով լինելու է»։ 7«Ահա գալիս եմ շուտով։ Երանի՜ նրան, ով պահում է այս մարգարէութեան խօսքը»։ 8Եւ ես՝ Յովհաննէսը, լսեցի և տեսայ այս բոլորը. և երբ լսեցի ու տեսայ, ծնկի եկայ և երկրպագեցի այն հրեշտակին, որ ցոյց էր տալիս ինձ այս բոլորը։ 9Բայց նա ասաց ինձ. «Իմ առաջ ծնկի ﬕ՛ իջիր և ﬕ՛ երկրպագիր, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո և քո եղբայրների, որոնք պահում են այս գրքի մարգարէութեան խօսքը։ Երկրպագիր Աստծո՛ւն»։ 10Եւ դարձեալ ինձ ասաց. «Այս գրքի մարգարէական խօսքերը կնքուած ﬕ՛ պահիր, քանզի ժամանակը մօտ է։ 11Նա, ով ամբարիշտ է, թող ամբարշտութիւն անի, ով կեղտոտ է, թող կեղտոտ լինի, ով արդար է, թող արդարութիւն անի և ով սուրբ է, թող սուրբ լինի»։ 12«Ահա գալիս եմ շուտով, և ինձ հետ են իմ վարձերը, որպէսզի հատուցեմ իւրաքանչիւրին ըստ իր գործերի։ 13Ես եմ Ալ`ան և Օﬔղան, Սկիզբը և Վախճանը, Առաջինը և Վերջինը»։ 14Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատուիրանները։ Նրանք իրաւունք ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով։ 15Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետուեն»։ 16«Ես՝ Յիսուսը, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես արմատ և սերունդ եմ Դաւթից, պայծառ աստղը առաւօտի, 17Հոգին և Փեսան, որ գալու եմ»։ Եւ ով լսում է, թող ասի՝ ե՛կ։ Եւ թող գայ, ով ծարաւ է. նաև՝ ով ուզում է առնել կենաց ջուրը՝ ձրի»։ 18Վկայում եմ ես՝ Յովհաննէսը, ամէն մէկին, ով լսում է այս գրքի մարգարէութեան խօսքերը. եթէ մէկը բան աւելացնի սրա վրայ, Աստուած էլ նրա վրայ պիտի աւելացնի այս գրքում գրուած եօթը պատուհասները. 19և եթէ մէկը բան պակասեցնի այս գրքի մարգարէութեան խօսքերից, Աստուած պիտի պակասեցնի և պիտի կտրի նրա բաժինը կենաց ծառից և սուրբ քաղաքից՝ ինչպէս որ գրուած է այս գրքում։ 20Ով այս մասին վկայեց, ասաց. «Ես գալիս եմ շուտով»։ Ամէն։ Ե՛կ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս։ 21Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը լինի բոլոր սրբերի վրայ։ Ամէն։

--------------------------------------------------------------------------------

 

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ

1 Սիրեցէ՛ք արդարութիւնը, երկրի՛ դատաւորներ։ Բարի՛ խորհեցէք Տիրոջ մասին և պարզ սրտով փնտռեցէ՛ք նրան։ 2Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, և պիտի երևայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ։ 3Արդարև, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զօրութիւնը փորձելու համար Աստուած յանդիմանում է անզգաﬓերին։ 4Իմաստութիւնը չի մտնի չարանենգ անձի մէջ և ոչ էլ կը բնակուի այն մարﬓի մէջ, որ ﬔղք է գործում։ 5Իմաստուն և անբիծ հոգին փախչում է նենգութիւնից ու ﬔրժում անﬕտների խորհուրդները, և երբ անիրաւութիւն է վրայ հասնում, յանդիմանում է այն։ 6Իմաստուն և մարդասէր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետև Աստուած վկայ է նրա ներքին ցանկութիւններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է և նրա լեզուի ունկնդիրը։ 7Արդարև, Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը, և Նա, որ պահում է ամէն ինչ, գիտէ, թէ ով ինչ է բարբառում։ 8Ուստի նա, ով անիրաւ բաներ է շշնջում, չի ծածկուելու և չի խուսափելու արդարացի դատապարտութիւնից։ 9Ամբարիշտների խորհուրդների քննութիւն պիտի լինի, նրանց ասածների լուրը պիտի հասնի Տիրոջը, և նրանք պիտի կրեն իրենց անիրաւութիւննների պատիժը։ 10Նախանձախնդիր ականջը լսում է ամէն բան, և քրթﬓջիւնն ու շշնջիւնն անգամ չեն ﬓայ ծածուկ։ 11Ուստի այսուհետև զգո՛յշ եղէք անօգուտ քրթﬓջիւնից և բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետև գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, և ստախօս բերանը կը սպանի հոգին։ 12Ձեր կեանքի մոլորութեամբ ձեզ մահ ﬕ՛ ցանկացէք և ﬕ՛ սպանէք ձեր անձերը՝ ձեր իսկ ձեռքերի գործերով։ 13Արդարև, Աստուած մահ չի ստեղծել, և նա չի ուրախանում ողջերի կորստեան համար։ 14Նա ամէն ինչ հաստատել է լինելու համար, և աշխարհի գործերը փրկութեան համար են։ Ո՛չ մահաբեր թոյն կայ նրանց մէջե՛ւ ոչ էլ դժոխքի թագաւորութիւն՝ երկրի վրայ, 15որովհետև արդարութիւնը անմահ է։ 16Իսկ ամբարիշտները ձեռքով ու խօսքով իրենց մօտ կանչեցին մահը, նրան իրենց բարեկամ համարեցին, հալումաշ եղան և դաշինք կնքեցին նրա հետ. և իսկապէս արժանի են բաժնեկից լինելու նրան։

2 Անուղղայ մարդիկ այսպէս խորհեցին իրենց սրտի մէջ՝ ասելով. «Մեր կեանքը կարճ է և ցաւերով լի. և երբ մարդ հասնի իր վախճանին, ոչ ﬕ փրկութիւն չկայ, և չկայ մէկը, որ վերադարձած լինի մահուան գերեզմանից։ 2Մենք պատահաբար ենք ծնուել և սրանից յետոյ էլ չեղածների պէս ենք լինելու, որովհետև ﬔր ռունգերի շունչը ծուխ է ասես, իսկ ﬔր խօսքը՝ կայծ, որ ծնուել է ﬔր սրտի տրոփից։ 3Կայծի մարումով մարﬕնը մոխիր է դառնում, իսկ հոգին սփռւում է ինչպէս թոյլ օդ։ 4Մեր անունը պիտի մոռացուի ժամանակի ընթացքում, և ոչ ոք չի յիշելու ﬔր գործերը։ Եւ, ինչպէս ամպի հետք, պիտի անցնի ﬔր կեանքը և պիտի ցրուի շամանդաղի նման՝ արեգակի ճառագայթներից հալածուած ու քշուած նրա տապից։ 5Արդարև, ﬔր կեանքը սահող ստուեր է, և ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքուի, այլևս ոչ ոք չի կարող վերադարձնել։ 6Արդ, եկէ՛ք վայելենք այն բարիքները, որ կան, և, ինչպէս մանկութեան օրերին, ըմբոշխնենք այն, ինչ ստեղծուած է։ 7Եկէ՛ք յագենանք պէս-պէս գինիներով և անուշ իւղերով, և թող գարնան ծաղիկը չանցնի ﬔր կողքով։ 8Կոկոն վարդերից պսակներ կրենք, քանի դրանք չեն թառաﬔլ։ 9Թող ﬔծաշուք ﬔր այս ուրախութիւնից ոչ ոք աﬔնևին անմասն չﬓայ, ամէն տեղ ուրախութեան ﬕ նշան թողնենք, որովհետև դա է ﬔր բաժինը, դա է ﬔզ վիճակուել։ 10Եկէ՛ք անիրաւութեամբ բռնադատենք տնանկին, չխնայենք որբևայրուն, չխորշենք ծերի բազմաﬔայ ալեհերութիւնից։ 11Թող ﬔր ուժը դառնայ արդարութեան օրէնքը, որովհետև տկարութիւնը պիտանի չէ և ոչ ﬕ բանի։ 12Դարանակալ լինենք արդարին, որովհետև դժկամ է նա ﬔր հանդէպ և հակառակ ﬔր գործերին, նախատինք է տալիս ﬔզ՝ օրէնքների դէմ ﬔղանչելու համար, և պարսաւում է ﬔզ՝ ﬔր երիտասարդական ﬔղքերի համար։ 13Նախ խոստովանում է, թէ աստուածգիտութիւն ունի, և իր անձը Տիրոջ որդի է անուանում։ 14Մեր առջև՝ ﬔր խորհուրդների յանդիմանութիւնն է նա։ 15Ծանր է ﬔզ համար նաև նրան տեսնելը, որովհետև նրա կեանքը նման չէ ուրիշների կեանքին, և այլազան են նրա վարքի շաւիղները։ 16Նա ﬔզ գարշանք է համարում և խորշում է ﬔր ճանապարհներից, ինչպէս պղծութիւնից. երանի է տալիս արդարների վախճանին և հպարտանալով Աստծուն հայր է կոչում։ 17Տեսնենք արդեօք ճշմարի՞տ են նրա խօսքերը և փորձենք իմանալ, թէ ի՛նչ է լինելու նրա վախճանը։ 18Եթէ, արդարև, Աստծու որդի է, ապա թող Աստուած պաշտպանի և ազատի նրան հակառակորդների ձեռքից։ 19Թշնամանքով և ծեծով խոշտանգենք նրան, որպէսզի տեսնենք նրա հեզութեան չափը և խելամուտ լինենք նրա համբերատարութեանը։ 20Խայտառակ մահուան դատապարտենք նրան. արդեօք Աստուած օգնական կը լինի՞ նրան»։ 21Այսպէս խորհեցին և խաբուեցին ամբարիշտները, որովհետև նրանց կուրացրել էր իրենց չարութիւնը։ 22Չճանաչեցին Աստծու խորհուրդները և չակնկալեցին ո՛չ սրբութեան վարձըև ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիւը։ 23Աստուած մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար և արարել է նրան ըստ իր բարերարութեան պատկերի։ 24Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով. 25և ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն։

3 Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, և մահը չի մօտենալու նրանց։ 2Անզգաﬓերի աչքին թուաց, թէ նրանք ﬔռան, և նրանց ելքն այս աշխարհից համարուեց տանջանք, իսկ նրանց հեռանալը ﬔզնից՝ կործանում, 3բայց նրանք գտնւում են խաղաղութեան մէջ։ 4Ու թէպէտև մարդկանց թւում է, թէ նրանք տանջուեցին, բայց նրանք անմահութեան հաստատ յոյս ունեն, 5ինչպէս և նրանք, որոնք չխուսափեցին սակաւ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստուած փորձեց նրանց և նրանց էլ արժանի գտաւ իրեն։ 6Նրանց փորձեց, ինչպէս ոսկին բովի մէջ, և իբրև ողջակէզի զոհ ընդունեց նրանց։ 7Եւ երբ Տէրն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպէս կայծը եղէգի ﬕջով։ 8Պիտի դատեն ազգերին և տիրեն ժողովուրդներին, և նրանց վրայ յաւիտեան թագաւորելու է Տէրը։ 9Նրանք, որ իրենց յոյսը դրել են Աստծու վրայ, պիտի իմանան ճշմարտութիւնը, և նրանք, որ հաւատարիմ են, սիրով պիտի սպասեն նրան, քանզի սրբերի համար են նրա շնորհները և ողորմութիւնը, և իր ընտրեալների համար է նրա այցելութիւնը։ 10Իսկ ամբարիշտները, որոնք արհամարհեցին արդարութիւնն ու ապստամբեցին Տիրոջ դէմ, պիտի կրեն իրենց պատիժը՝ իրենց խորհուրդներին համապատասխան։ 11Արդարև ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, և պիտանի չեն նրանց գործերը։ 12Նրանց կանայք անﬕտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, և անիծուած են նրանց ծնունդները։ 13Երանելի է անարատ ամուլը, որ ﬔղքի անկողին չի ճանաչել. նա վարձ կ’ընդունի դատաստանի օրը։ 14Նաև ներքինին, որ իր ձեռքով անիրաւութիւն չի գործել և ոչ էլ չարութիւն է խորհել Տիրոջ մասին, նրան ըստ իր հաւատի ընտիր շնորհ է տրուելու և ցանկալի վիճակ՝ Տիրոջ տաճարում։ 15Արդարև, փառաւոր է բարի վաստակների պտուղը, և անսխալ՝ իմաստութեան արմատը։ 16Շնացողների որդիները լինելու են պակասաւոր, և պիտի ոչնչանայ ապօրինի անկողնու զաւակը։ 17Եւ եթէ նոյնիսկ երկարակեաց էլ լինեն, ոչնչութիւն են համարուելու. իրենց կեանքի վախճանին էլ անարգուելու է նրանց ծերութիւնը։ 18Իսկ եթէ շուտ էլ լինի նրանց վախճանը, յոյս չեն ունենալու, և ոչ էլ դատաստանի օրը՝ ﬗիթարութիւն։ 19Այո՛, այսպէս է կարգը. անիրաւ սերնդին՝ չարաչար վախճան։

4 Լաւ է անզաւակ լինել, բայց առաքինի, որովհետև առաքինի մարդու յիշատակն անմահութիւն է, որ ճանաչւում է թէ՛ Աստծու կողﬕց և թէ՛ մարդկանց։ 2Առաքինութեանը հպուելիս՝ մարդիկ նմանւում են նրան, հեռանալուց յետոյ՝ անձկագին փափագում։ Յաւիտենութեան մէջ նրանք, պսակաւորուած, պիտի ճեﬔն և տօնեն իրենց յաղթանակը՝ անթառամ նահատակութեան պատերազմում յաղթած լինելու համար։ 3Ամբարիշտների բազմածին զաւակները պիտանի չեն լինի, փտած շիւերը խոր արմատներ չեն տայ, և հաստատուն չի լինի խախուտ հիմքը։ 4Ու թէև ﬕառժամանակ ճիւղերը կարող են բողբոջել, բայց լինելով անկայուն հաստատուած՝ պիտի տարուբերուեն հողﬕց և հողﬕ ուժով էլ պիտի արմատախիլ լինեն։ 5Արմատի շուրջն աճած թոյլ շիւերը պիտի կոտրատուեն, ժամանակին չի հասունանալու նրանց պտուղը՝ ուտելու համար և ոչ ﬕ բանի պիտանի չի լինելու։ 6Ապօրինի անկողնուց ծնուած որդիները դատաքննութեան ժամանակ իրենց ծնողների անբարոյականութեան վկաներն են լինելու, 7իսկ արդարը, եթէ ժամանակից շուտ էլ վախճանուի, հանգիստ կը գտնի։ 8Պատուաբեր ծերութիւնը ո՛չ երկարակեցութեամբ է չափւում և ո՛չ էլ ապրած տարիների թուով, 9այլ մարդու համար իմաստութի՛ւնն է նրա ալեհերութիւնը, և անարատ կեա՛նքն է նրա ծերութեան հասակը։ 10Կար ﬕ արդար մարդ, որ հաճելի եղաւ Աստծուն, Աստուած սիրեց նրան, և նրան՝ իր կենդանութեան ժամանակ՝ ﬔղաւորների ﬕջից փոխադրեց երկինք։ 11Նա յափշտակուեց, որպէսզի չարութիւնը չայլափոխի նրա իմաստութիւնը, կամ նենգութիւնը չխաբի նրա հոգին։ 12Անզգամութեան չար նախանձը շեղում է բարուց, և ցանկասիրութեան կիրքը խուճապի է մատնում անﬔղների ﬕտքը։ 13Այդ արդարը կատարելութեան հասաւ կարճ ժամանակում, և որովհետև նրա հոգին ցանկալի էր Տիրոջը, ուստի նա տագնապեց չարերի մէջ։ 14Իսկ մարդիկ տեսան դա և չհասկացան, ոչ էլ նոյնիսկ մտածեցին, 15թէ Աստծու արդարութիւնը իր սրբերի վրայ է, և նրա ձեռքն անպակաս է իր ընտրեալների վրայից։ 16Հանգուցեալ արդարը դատապարտում է կենդանի ամբարիշտներին, և վաղ հասունութեան հասած երիտասարդութիւնը դատապարտում է բազմաﬔայ անիրաւ ծերութիւնը։ 17Իմաստունի վախճանը տեսնում և չեն հասկանում, թէ ինչ է խորհել Տէրը նրա մասին և ինչից է զգուշացրել նրան։ 18Մարդիկ կը տեսնեն և կ’արհամարեն նրան, ﬕնչդեռ Տէրը պիտի ծիծաղի նրանց վրայ։ 19Եւ դրանից յետոյ նրանք պիտի լինեն անարգ կործանման և ամօթանքի մէջ՝ յաւիտենական ﬔռելների հետ, որովհետև Տէրը պիտի պայթեցնի նրանց ուռած անշշունջ մարﬕնները, հիմքերից պիտի շարժի նրանց, ﬕնչև որ նրանք իսպառ խոպան դառնան, տանջուեն ցաւերի մէջ. և պիտի կորչի նրանց յիշատակը։ 20Իրենց կուտակած ﬔղքերից տագնապած՝ նրանք պիտի հասնեն դատաստանի օրուան, և նրանց գործած անիրաւութիւնները պիտի կշտամբեն նրանց ճակատ առ ճակատ։

5 Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդէպ, և նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը, 2տեսնելով նրան, պիտի խռովուեն սաստիկ երկիւղիցև պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկութեան համար։ 3Նրանք պիտի զղջան իրենց մտքումև հոգու նեղութիւնից ճնշուած՝ պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին ﬔնք ծաղրում էինք ﬕ ժամանակ և նախատինք էինք տալիս։ 4Մենք՝ անﬕտներս, նրա վարքը մոլորութիւն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք։ 5Բայց նա ինչպէ՞ս դասուեց Աստծու որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից։ 6Ուրեﬓ ﬔնք մոլորուեցինք ճշմարտութեան ճանապարհից, արդարութեան լոյսը չլուսաւորեց ﬔզ, և ﬔր սրտերում չծագեց արդարութեան արեգակը։ 7Մենք խրուեցինք անօրէնութեան և կորստեան շաւիղների մէջ, գնացինք անկոխ անապատներով և չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։ 8Ի՞նչ շահ բերեց ﬔզ հպարտութիւնը, և ի՞նչ նպաստ բերեց ﬔզ հարստութեամբ պարծենալը։ 9Այդ ամէնն անցաւ ինչպէս ստուեր և թռաւ ինչպէս մարդու վաղանցուկ համբաւ, 10ինչպէս ուռած ջրերը ճեղքող նաւ, որի անցնելուց յետոյ անհնարին է գտնել նրա հետքերը և թողած շաւիղները ալիքների մէջ. 11կամ՝ ինչպէս օդում ճախրող թռչունը, որի ընթացքից չի ﬓում նշմարելի ﬕ բան. մագիլներով բախուելով և ճեղքելով թեթև հողմը, նա բուռն ուժով մտնում է ոլորտից ոլորտ և, թևերը թափահարելով, սլանում դէպի առաջ. դրանից յետոյ նրա սլացքից չի ﬓում և ոչ ﬕ նշան. 12կամ՝ ինչպէս դէպի նպատակակէտն արձակուած նետ, որ թռչում է օդը ճեղքելով, բայց օդը կրկին արագ իրար է գալիս, և չգիտես, թէ նետը որտեղից անցաւ, - 13այդպէս էլ ﬔնք. ծնուեցինք ու դադարեցինք գոյութիւն ունենալուց 14և չկարողացանք առաքինութեան ոչ ﬕ նշան ցոյց տալ, այլ մաշուեցինք ﬔր իսկ չարիքների մէջ։ 15Արդարև, ամբարշտի յոյսը կորչում է ինչպէս քամուց բարձրացուած փոշի, իբրև մրրիկից հալածուած մանրիկ եղեամ, իբրև հողﬕց ցրուած ծուխ կամ ինչպէս մէկ օրուայ հիւրի յիշատակ։ 16Բայց արդարները պիտի ապրեն յաւիտեան. նրանց վարձը Տիրոջից է, և նրանց խնամքը Բարձրեալից։ 17Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայութեան վայելչութիւնն ու գեղեցիկ թագը, քանի որ Տէրն իր աջով նրանց հովանի և իր բազկով նրանց պաշտպան է լինելու։ 18Տէրը պիտի սպառազինուի իր նախանձախնդրութեամբ և պիտի զինավառի իր արարածներին՝ թշնաﬕներից վրէժ լուծելու համար. 19իբրև զրահ նա պիտի հագնի արդարութիւնը և անաչառ դատաստանը իբրև սաղաւարտ պիտի դնի գլխին, 20որպէս վահան պիտի վերցնի իր անպարտելի սրբութիւնը 21և որպէս հատու սուսեր պիտի սրի բարկութիւնը։ Եւ Տիրոջ հետ ﬕասին ու խառն, աշխարհը պիտի պատերազﬕ անզգաﬓերի դէմ։ 22Ամպերից, ինչպէս լայնալիճ աղեղներից, փայլակների կորովի նետեր պիտի տեղան և թռչեն դէպի նպատակակէտը, 23և բարկութիւնից, ինչպէս քարանետից, առատ կարկուտ պիտի թափուի, ծովի ջրերը պիտի զայրագին յորդեն նրանց վրայ, գետերը պիտի անխնայ ողողեն, 24բուռն հողմը պիտի հարուածի նրանց դէմքին և, ինչպէս մրրիկը, պիտի քշի նրանց։ Անօրէնութիւնը պիտի աւերի ողջ երկիրը, և խարդախութիւնը պիտի կործանի բռնակալների գահերը։

6 Լսեցէ՛ք, ո՛վ թագաւորներ, և հասկացէ՛ք. 2սովորեցէ՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագաւորներ։ 3Ակա՛նջ դրէք դուք, որ բազմութիւններ ունէք ձեր ձեռքի տակ և հպարտանում էք, որ տիրում էք բազում ազգերի վրայ. 4ձեզ այդ իշխանութիւնը Տիրոջ կողﬕց է տրուած, տէրութիւնը՝ Բարձրեալից. նա էլ հաշիւ է պահանջելու ձեր գործերի համար և քննելու է ձեր մտածուﬓեր։ 5Դուք նրա թագաւորութեան սպասաւորներն էք, բայց ուղիղ դատ չէք վարում, չէք պահում նրա օրէնքները և չէք հետևում Աստծու կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրայ, 6քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, ﬕնչդեռ ռաﬕկի համար կայ ներման ողորմածութիւնը։ 7Հզօրներն աւելի խիստ են դատուելու, 8որովհետև Տէրը ոչ ոքի յատկապէս իր աչքի տակ չի ունենում, չի խորշում ոչ ﬕ ﬔծութիւնից, քանզի ինքն է ստեղծել թէ՛ ﬔծին և թէ՛ փոքրին և հաւասարապէս խնամք է տածում բոլորի նկատմամբ։ 9Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի։ 10Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք և չսխալուէք։ 11Այն ամէնը, ինչ սուրբ է, պահեցէ՛ք սրբութեամբ, և դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանութիւն պիտի գտնեն։ 12Արդ, ձգտեցէ՛ք հետևել իմ խօսքերին, փափագեցէ՛ք և պիտի խրատուէ՛ք։ 13Լուսաւոր և անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներինև հեշտ է գտնւում փնտռողներից։ 14Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին՝ աւելի շուտ ճանաչուելու համար։ 15Ով վաղ է ելնում նրան փնտռելու, նա չի չարչարուի, որովհետև դեգերելիս կը գտնի այն իր դռան մօտ։ 16Նրա մասին մտածելն արդէն կատարեալ իմաստութիւն է, և ով տքնում է նրա համար, շատ շուտ էլ կը թեթևանայ հոգսից։ 17Արդարև, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, և քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ, ինքն է նրանց տալիս ամէն ﬕ հնարագիտութիւն։ 18Իմաստութեան սկիզբը իմաստութիւն սովորելու ճշմարիտ ցանկութիւնն է. 19իսկ սովորելու ցանկութիւնը նրա նկատմամբ տածած սէրն է, նրա օրէնքների պահպանութիւնը գութն է, նրա օրէնքների իւրացումը՝ անեղծութեան հաստատունութիւնը։ 20Իսկ անեղծութիւնը մարդուն մօտեցնում է Աստծուն, 21և իմաստութեան ցանկութիւնը տանում է դէպի արքայութիւն։ 22Արդ, ո՛վ ժողովուրդների բռնակալներ, եթէ իշխանութեան գահեր և մականներ էք տենչում, ապա պատուեցէ՛ք իմաստութիւնը, որպէսզի յաւիտեան թագաւորէք։ 23Իսկ թէ ի՞նչ է իմաստութիւնը և ինչպէ՞ս է ծագել այն, ես կը պատﬔմ. 24ես չեմ թաքցնի ձեզնից նրա գաղտնիքները, այլ այն կը քննեմ արարածների ստեղծման սկզբից և կը բացայայտեմ նրա իմացութիւնը։ 25Ես չեմ շեղուի ճշմարտութիւնից և ոչ էլ նրան կը հետևեմ այն անձի նման, որ մաշուել է նախանձից, քանի որ այդպիսի մէկը հաղորդ չէ իմաստութեանը։ 26Իմաստունների բազմութիւնն աշխարհի փրկութիւնն է, իմաստուն թագաւորը՝ ժողովուրդների ամրութիւնը։ 27Այսուհետև որպէս խրա՛տ առէք իմ խօսքերը և օգտուեցէ՛ք դրանցից։

7 Ես ինքս էլ մահկանացու մարդ եմ բոլորի նման և նախաստեղծ հողածնի ծնունդ։ 2Ես ևս մարﬕն եմ առել մօր որովայնում տասնամսեայ ժամանակի մէջ՝ մածուելով արեամբ տղամարդու սերﬕց և համատեղ քնի ցանկալի հաճոյքից։ 3Ես էլ ծնուելով՝ շնչեցի նոյն ընդհանուր օդըև համանման վշտերի նոյն երկիրն ընկայ։ 4Առաջին բարբառս բոլորի նման նոյն լացը եղաւ, և ես էլ սնուեցի խանձարուրի և հոգսերի մէջ։ 5Թագաւորներից ոչ ոք ուրիշ սկիզբ չի ունեցել. 6աշխարհը մէկ մուտք ունի բոլորի համար և մէկ ընդհանուր ելք։ 7Դրա համար էլ աղօթելով խնդրեցի, և ինձ իմաստութիւն տրուեց, կանչեցի առ Աստուած, և իմաստութեան հոգի եկաւ իմ մէջ։ 8Ես նախաﬔծար համարեցի այն, քան իշխանութիւնն ու գահը, և հարստութիւնը ոչինչ համարեցի նրա հաﬔմատութեամբ։ 9Ես այն չնմանեցրի թանկարժէք քարերի, որովհետև ոսկին ﬕ բուռ աւազ է նրա առաջ, իսկ արծաթը նրա հաﬔմատութեամբ՝ ﬕ բուռ կաւ։ 10Առողջութիւնից և գեղեցկութիւնից առաւել՝ ես սիրեցի այն, և նախընտրեցի լոյսից առաւել, որովհետև անմարելի է նրանից բխող լոյսը։ 11Ես նրա շնորհիւ շռայլ բարիքներ ստացայ, և նրա օգնութեամբ հասայ անթիւ հարստութեան։ 12Ես հրճուեցի բոլոր նրանց հետ, ում առաջնորդում էր իմաստութիւնը, բայց չգիտէի, որ ամէն ինչի ծնունդ տուողը նա էր։ 13Ես սովորեցի առանց նենգութեան և առանց նախանձի էլ բաշխում եմ, չեմ թաքցնում նրա հարստութիւնը, որովհետև նա անսպառ գանձ է մարդկանց համար։ 14Նրանք, որ վարւում են այսպէս, բարեկամանում են Աստծու հետ՝ նրա կրթութեան ընծայած պարգևների շնորհիւ։ 15Տայ Աստուած, որ ես խօսեմ իրաւախոհութեամբև ունենամ նրա տուած շնորհներին արժանի մտածուﬓեր, որովհետև նա ինքն է իմաստութեան առաջնորդը և իմաստուններին ուղղութիւն տուողը, 16որովհետև նրա ձեռքում ենք թէ՛ ﬔնք, թէ՛ ﬔր խօսքերըև թէ՛ ամէն ﬕ իմաստութիւն և խելաﬕտ գործ։ 17Նա ինձ տուել է եղած բաների մասին անսխալ գիտութիւնը, որ ճանաչեմ աշխարհի հաստատման կարգը և տարրերի ներգործութիւնը, 18ժամանակների սկիզբը, վախճանը և ﬕջին մասը, արեգակի շրջանների փոփոխութիւնները և եղանակների շրջադարձերը, 19տարրերի պտոյտներն ու աստղերի դիրքերը, 20անասունների բարքերը և գազանների գազանային յատկանիշները, հողﬔրի շարժուﬓերն ու մարդկանց մտքերը, տունկերի ձևափոխութիւններն ու արմատների զօրութիւնը։ 21Ես իմացայ այն ամէնը, ինչ ծածուկ էր կամ բացայայտ, որովհետև իմաստութիւնը, որ բոլորի ճարտարապետն է, ուսուցանեց ինձ։ 22Նրա մէջ կայ բանական հոգի, որ սուրբ է, ﬕածին, բազմաբաշխ, նուրբ, դիւրաշարժ, պարզ, անարատ, յայտնի, անվրէպ, բարեսէր, արագ, անարգել, բարերար, 23մարդասէր, հաստատուն, զգուշաւոր, անհոգ, աﬔնազօր, աﬔնահայեաց և կարող՝ թափանցելու մտաւոր, մաքուր և նրբին բոլոր բաների մէջ։ 24Արդարև, իմաստութիւնն աւելի շարժուն է բոլոր շարժուﬓերից և իր յստակութեան պատճառով թափանցում և անցնում է ամէն ինչից ներս։ 25Նա Աստծու զօրութեան ճաճանչն է, Աﬔնակալի ճշմարիտ փառքի ծագումը, և դրա համար էլ ոչ ﬕ պիղծ բան չի խառնւում նրան։ 26Նա մշտնջենաւոր լոյսի նշոյլ է, Աստծու ներգործութեան անարատ հայելինև նրա վեհութեան պատկերը։ 27Նա ﬕ է, բայց աﬔնակարող. նա ինքնակայ է, բայց նորոգում է ամէն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մէջ և պատրաստում Աստծու բարեկաﬓեր և մարգարէներ։ 28Աստուած չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստութեամբ ապրողից։ 29Արդարև, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը և բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ հաﬔմատած՝ առաւել է նրանից, 30որովհետև լոյսը փոխւում է գիշերի, ﬕնչդեռ իմաստութեանը չի կարող յաղթել չարութիւնը։

8 Օգտակար առողջութեամբ տարածուելով ծագից ծագ, իմաստութիւնը քաղցրութեամբ բուժում է բոլորին։ 2Սիրեցի այն, հետամուտ եղայ նրան իմ պատանեկութեան օրերից, խնդրեցի նրան, որ ինձ հարսնանար, և ցանկացայ նրա գեղեցկութիւնը։ 3Փառաւոր է նրա ազնուական ծագումը, քանզի նա կեանքի հաղորդութիւն ունի Աստծու հետ, և բոլորի Տէրը սիրեց այն։ 4Նա խորհրդակից է Աստծու իմաստութեանը և ինքն էլ տենչում է նրա գեղեցկութիւնը։ 5Եթէ կեանքում հարստութիւնն է ցանկալի ունեցուածքը, ապա ո՞ր հարստութիւնն է աւելի ﬔծ, քան իմաստութիւնը, որ կարող է ամէն ինչ անել։ 6Եթէ իմացականութեամբ է, որ գործւում է այս կամ այն բանը, ապա ո՞վ կարող է առաւել լաւ ճարտարապետ լինել եղած բաների մէջ, քան իմաստութիւնը։ 7Եթէ մարդ արդարութիւն է սիրում, ապա արդարութեան վաստակի արդիւնքը առաքինութիւնն է, որովհետև նա է, որ սովորեցնում է գիտութիւն և խոհեմութիւն, արդարամտութիւն և արիութիւն, որոնցից առաւել պիտանի բան չկայ մարդու կեանքում. 8իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտի անցեալը և կռահում է գալիքը, հասկանում է թէ՛ խօսքի իմաստները և թէ՛ առակների ﬔկնութիւնը, կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները և թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը։ 9Եւ ահա ես որոշեցի, որ նա կեանքում անբաժան լինի ինձնից, գիտակցելով, որ նա բարի խորհրդատու կը լինի ինձ համար և կը ﬗիթարի ինձ հոգսերից և տրտմութիւնից։ 10Ես նրա շնորհիւ փառք կը վաստակեմ ժողովրդի մէջև պատիւ՝ ծերերի առջև։ 11Դեռ պատանի՝ ﬕտքս սուր կը լինի դատ ու դատաստանի ժամանակ, և ես փառաւոր կ’երևամ հզօրների աչքին։ 12Երբ լռեմ, պիտի սպասեն, որ ինձ լսեն, երբ սկսեմ խօսել, ուշադիր պիտի հետևեն ինձ, և երբ խօսելիս լինեմ, պիտի զարմանքից ափ ի բերան ﬓան։ 13Իմաստութեան շնորհիւ ես անմահութիւն պիտի գտնեմ և յաւերժ յիշատակ թողնեմ իմ յետնորդների մէջ։ 14Դարման պիտի լինեմ ժողովուրդներին, և ազգերը պիտի հնազանդուեն ինձ։ 15Սոսկալի բռնակալները պիտի սարսափեն ինձնից՝ լսելով իմ մասին. բազմութեան մէջ ես շնորհաշատ պիտի երևամև պատերազﬕ մէջ՝ առաքինի։ 16Մտնելով իմ տունը՝ ես պիտի հանգստանամ իմաստութեան հետ, քանզի նրա ընկերակցութեան մէջ դառնութիւն չկայ, և նրա կեանքի հետ հաղորդակցուելն էլ վիշտ ու ցաւ չունի, այլ՝ ուրախութիւն և խնդութիւն։ 17Իմ մէջ խորհելով այսպէս՝ ես վճռեցի իմ սրտում, որ անմահութիւնը ազգակից է իմաստութեանը, 18որ բարիքների վայելչութիւնը բխում է նրա բարեկամութիւնից, անսպառ հարստութիւնը՝ նրա ձեռքի վաստակներից, իմաստութիւնը՝ նրա խօսքերի կրթութիւնից, փառքի ձեռքբերումը՝ նրա մտքերին հաղորդակից լինելուց, ուստի ես շրջում և փնտռում էի այն, որ վերցնէի ինձ մօտ։ 19Ես մտավարժ մանուկ էի և բարի հոգու հանդիպեցի. 20մանաւանդ՝ խիստ ազնիւ էի, և մարﬕնս էլ՝ անարատ։ 21Եւ այն էլ հասկացայ, որ եթէ Աստուած ինձ չտար, ես այլ կերպ չէի կարող լինել իմաստուն։ Իմաստութիւնը նաև այն է, որ ճանաչես, թէ ուﬕց է շնորհը տրւում։ Ես ընկայ Տիրոջ առջև և ամբողջ սրտով աղաչեցի նրան։

9 Ո՛վ իմ հայրերի Աստուած և Տէրդ ողորմութեան, դու ես, որ քո խօսքով ստեղծեցիր բոլորին. 2և քո իմաստութեամբ ձևաւորեցիր մարդուն, որ տիրի քո ստեղծած արարածներին, 3սրբութեամբ ու արդարութեամբ կառավարի աշխարհըև ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։ 4Տո՛ւր ինձ քեզ գահակից իմաստութիւնիցև խոտան ﬕ՛ համարիր ինձ քո ծառաներից։ 5Արդարև, ես քո ծառան եմ և քո աղախնի որդին, ես տկար մարդ եմ և կարճատև կեանքի տէր, ես հասուն չեմ դատի ու օրէնքի իմացութեան մէջ։ 6Եւ եթէ նոյնիսկ որևէ մէկը կարող է կատարեալ լինել մարդու որդիների մէջ, բայց եթէ քո իմաստութիւնը հեռու է նրանից, նա ոչինչ պիտի համարուի։ 7Դու ինձ ընտրեցիր քո ժողովրդի թագաւոր և քո տղաների և աղջիկների դատաւոր։ 8Դու ասացիր, որ ես տաճար շինեմ քո սուրբ լերան վրայև զոհասեղան՝ քո բնակութեան քաղաքում, քո այն սուրբ խորանի նմանութեամբ, որ սկզբից ևեթ, նախապէս, ինքդ պատրաստեցիր։ 9Քեզ հետ է նաև իմաստութիւնը, որ գիտի քո գործերը, քեզ մօտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, և գիտէր, թէ որն է հաճելի քո աչքինու որն է քո պատուիրաններին համապատասխան։ 10Առաքի՛ր դրան քո սուրբ երկնքից, քո փառքի աթոռից ուղարկի՛ր դրան, որ գայ և տեղ գտնի իմ մէջ, և ես գիտենամ, թէ ինչն է հաճելի քո առջև, 11քանզի նա գիտէ ամէն ինչ և խելամուտ է բոլորին, իմ գործերի մէջ ինձ կ’առաջնորդի զգաստութեամբ և իր փառքով կը պահպանի ինձ, 12իմ գործերն ընդունելի կը լինեն, ես արդարութեամբ կը դատեմ քո ժողովրդինև արժանի կը լինեմ իմ հօր գահին։ 13Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կաﬔնում Տէրը. 14քանզի մահկանացուների մտածուﬓերը անստոյգ են, իսկ ﬔր գիտելիքները՝ անհաստատ։ 15Եղծանելի մարﬕնը ծանրացնում է հոգին, և հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում ﬕտքը։ 16Ուստի ﬔնք հազիւ ենք նկատում երկրային բաներըև չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է ﬔր ոտքերի մօտ։ 17Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել, և ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս և քո սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։ 18Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղներըսովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, և փրկուեցին քո իմաստութեամբ։

10 Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝ ﬕայնակ ստեղծեալին։ 2Նա փրկեց նրան իր յանցանքներիցև զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու։ 3Իսկ անիրաւը բարկութեամբ հեռացաւ դրանից և կործանուեց իր եղբայրասպան զայրոյթի մէջ։ 4Դրա համար էլ իմաստութիւնը երկրորդ անգամ փրկեց հեղեղուած երկիրը չնչին այն փայտի շնորհիւ, որի նաւապետն էր արդարը։ 5Իմաստութիւնն էր նոյնպէս, որ ﬕաբանութեամբ չարութեան մէջ խռնուած ազգերի ﬕջից ճանաչեց արդարին, նրան անարատ պահեց Աստծու առջևև հզօրին պահպանեց որդու նկատմամբ տածած գթութեամբ։ 6Իմաստութիւնն ամբարիշտների կորստի ժամանակ փրկեց արդարին՝ փախցնելով նրան հինգ քաղաքների վրայ իջնող հրից, 7ուր որպէս չարիքի վկայ՝ հողերը ծխալով դեռևս ﬓում են խոպան, ուր պտղատու տունկերը ժամանակին պտուղ չեն տալիս, և ուր որպէս անհաւատ հոգու յիշատակ՝ կանգուն է աղի արձանը։ 8Զանց անելով իմաստութիւնը՝ նրանք ոչ ﬕայն ﬖաս կրեցին բարին չճանաչելու համար, այլև աշխարհում անմտութեան յիշատակ թողեցին, որպէսզի իրենց յանցանքները ծածկուած չﬓան։ 9Իսկ իմաստութիւնն իրեն ծառայողներին փրկեց վշտերից։ 10Նա եղբօր բարկութիւնից փախածին առաջնորդեց դէպի ուղիղ շաւիղներ, ցոյց տուեց նրան Աստծու արքայութիւնը և սրբութիւնները ճանաչելու գիտութիւնը։ Յաջողութիւն և շահ տուեց նրան իր տքնութիւնների մէջև բազմացրեց նրա վաստակը։ 11Բռնացողների ագահութիւնից պաշտպանեց նրան, 12աւելի հարստացրեց նրան և պահպանեց թշնաﬕներից։ Նրան զգուշացրեց դարանակալներիցև յաղթող դարձրեց բուռն պատերազմում, որպէսզի գիտենայ, թէ աստուածպաշտութիւնը զօրաւոր է ամէն բանից։ 13Իմաստութիւնը չլքեց վաճառուած արդարին, այլ ﬔղքերից փրկեց նրան, 14նրա հետ իջաւ փոսը և կապանքների մէջ չթողեց նրան, ﬕնչև իսկ նրա ձեռքը թագաւորական գաւազան դրեց և նրան իշխանութիւն տուեց իրեն նեղողների վրայ, ցոյց տուեց, որ ստախօսներ էին իրեն բամբասողները, և յաւիտենական փառք տուեց նրան։ 15Իմաստութիւնը փրկեց սուրբ ժողովրդին և անարատ սերնդին՝ իրեն նեղող ազգի ձեռքից։ 16Իմաստութիւնը մտաւ Տիրոջ ծառայի հոգու մէջ և հրաշագործութիւններով ու սքանչելիքներով դիմագրաւեց ահազդու թագաւորներին. 17սրբերին հատուցեց իրենց վաստակի վարձը, նրանց առաջնորդեց սքանչելի ճանապարհով, ցերեկը նրանց հովանի եղաւ, իսկ գիշերը՝ աստղալոյս։ 18Նրանց անցկացրեց Կարﬕր ծովով և տարաւ նրանց առատ ջրերի ﬕջով։ 19Ընկղﬔց նրանց թշնաﬕներին, իսկ իրենց վերև հանեց անդնդի խորքերից։ 20Դրա համար էլ արդարները կողոպտեցին ամբարիշտներին և օրհնեցին, Տէ՛ր, քո սուրբ անունը. քո ձեռքը, որ մարտնչում էր իրենց համար, օրհնեցին ﬕահամուռ։ 21Իմաստութիւնը բացեց համրերի բերանը և յստակախօս դարձրեց մանուկների լեզուն։

11 Իմաստութիւնը սուրբ մարգարէի ձեռքով յաջողեցրեց նրանց գործերը։ 2Նրանք շրջեցին անբնակ անապատում և վրաններ խփեցին անկոխ վայրերում, 3կանգնեցին պատերազմողների դէմ և վանեցին թշնաﬕներին, 4ծարաւեցին և աղերսեցին քեզ, նրանց ջուր տրուեց ապառաժ քարից, և նրանց պապակը յագեցաւ կարծր քարից։ 5Արդարև, ինչ բանով որ պատժուեցին իրենց թշնաﬕները, 6նոյն այդ բանից նրանք, երբ կարիքի մէջ էին, բարերարութիւն գտան։ 7Արիւնով կարմրած և ալեխռով մշտնջենական գետի փոխարէն, 8որպէս կշտամբանք մանկակոտոր հրամանի, դու առատ ջուր տուիր անյոյսներին՝ 9ցոյց տալով, թէ ծարաւի ժաﬕն ինչպէս ես տանջել հակառակորդներին. 10երբ իրենց պատժի չափն առան, քո ողորմածութեամբ խրատուած՝ հասկացան, թէ ինչպէս են տանջւում քո բարկութեամբ դատապարտուած ամբարիշտները։ 11Սրանց, իբրև խրատող հայր, փորձութեան ենթարկեցիր, իսկ ամբարիշտներին, իբրև խիստ թագաւոր, կշտամբեցիր դատապարտելով։ 12Նոյն վտանգին ենթարկուեցին թէ՛ հեռու և թէ՛ մօտիկ գտնուողները, 13և նրանց կրկին համակեց անցեալի յիշողութիւնների տրտմութիւնն ու հեծութիւնը, 14որովհետև, երբ նրանք լսում էին, թէ իրենց կրած պատժի ﬕջոցով բարեպաշտները երախտիքի են արժանացել, ճանաչում էին քո չափը, Տէ՛ր։ 15Դեռ երէկ և վաղուց ի վեր ում նրանք ուրացել և ծաղրում էին, դէպքերի վերջին ելքից դրդուած՝ զարմացան, թէ իրենք արդարների նման չէին և պիտի ծարաւէին։ 16Իրենց անիրաւ ու անﬕտ մտածուﬓերի փոխարէն, որոնցով մոլորուած՝ նրանք անխօս սողուններ և վատթար ճիճուներ էին պաշտում, նրանց վրայ արձակեցիր անբան անասունների ﬕ բազմութիւն՝ վրէժխնդիր լինելու համար, 17որպէսզի գիտենան, թէ ինչով որ ﬔղանչում է մարդ, նոյն բանով էլ պիտի պատժուի։ 18Աﬔնազօր քո ձեռքի համար, որ անկերպարան նիւթից հաստատեց այս աշխարհը, դժուար չէր արձակել նրանց վրայ արջերի ﬕ բազմութիւն կամ վայրագ առիւծներ 19կամ նորաստեղծ, անծանօթ կատաղի այլ գազաններ՝ հուր ու կրակ շնչող, շարաւալից ծուխ արձակող, աչքերից սաստիկ կայծեր փայլատակեցնող։ 20Նրանց խորտակելու համար բաւական էր ոչ ﬕայն դրանց պատճառած ﬖասը, այլև դրանց տեսքից զգացուած սարսափը կը սպանէր նրանց։ 21Բայց առանց դրան էլ նրանց կարող էին կործանել՝ ﬕ հողմով իսկ հալածելով ու ցրելով նրանցքո հոգու զօրութեամբ և արդարադատութեամբ։ 22Բայց դու ամէն ինչ կարգեցիր չափով, թուով ու կշռով, որովհետև իւրաքանչիւր ժամ քեզ հետ է քո աﬔնազօր ուժը, և ո՞վ կարող է դէմ կանգնել քո բազկի զօրութեանը, 23որովհետև ամբողջ աշխարհը քո առջև է իբրև կշեռքի նժար և կամ ինչպէս ցօղի ﬕ կաթիլ, որ իջնում է երկիր։ 24Բայց դու ողորմում ես բոլորին, որովհետև կարող ես անել ամէն բանև թողնում ես, որ ապաշխարութեամբ քաւուեն մարդկային ﬔղքերը։ 25Քանի որ ատելո՛վ չէ, որ ստեղծել ես ամէն ինչ, այդ պատճառով էլ սիրում ես ինչ որ կայև գարշանք չես զգում քո արարածներից և ոչ մէկից։ 26Ինչպէ՞ս կարող էր որևէ բան լինել, եթէ դու չկաﬔնայիր, և ինչպէ՞ս կարող էր գոյատևել ﬕ բան, եթէ դու գոյութեան կանչած չլինէիր այն։ 27Խնայի՛ր բոլորին, ո՛վ հոգեսէր Տէր, քանզի քոնն է ամէն բան։

12 Ամէն բանի մէջ է քո անեղծ հոգին։ 2Դրա համար էլ ﬔղապարտներին յանդիմանում ես սակաւ առ սակաւև յիշեցնելով, թէ ինչ ﬔղքեր են գործում, սովորեցնում ես, որ չարիքներից խուսափելով՝ հաւատան քեզ, Տէ՛ր։ 3Դու ատեցիր նաև քո սուրբ երկրի հին բնակիչներին 4իրենց կատարած գարշելի գործերի՝ կախարդութիւնների, անսուրբ զոհաբերութիւնների, մանուկների անողորմ կոտորածների 5և աստուածութեանդ նուիրուած խորհրդաւոր ծէսերի ժամանակ՝ մարդկային մարﬓի փորոտիք և արիւն ուտելու համար։ 6Եւ այն ծերերին ու ծնողներին, որոնք սպանեցին անօգնական հոգիներին, դու կաﬔցար կորստի մատնել ﬔր հայրերի ձեռքով, 7որպէսզի այն երկիրը, որ աﬔնից թանկ էր քեզ համար, իր մէջ ընդունէր Աստծուն արժանաւոր ծառաներ։ 8Բայց նրանց ևս, որպէս մարդկանց, խնայեցիր, արձակելով քո զօրքի առաջամարտիկներին՝ պիծակներին, որ սակաւ առ սակաւ սպանեն նրանց, 9թէև դու անզօր չէիր ամբարիշտների դէմ պատերազﬔլու արդարների ձեռքով կամ աﬔհի գազաններով, կամ հէնց ﬕ խօսքով ﬕանգաﬕց կործանելու նրանց. 10բայց դու կամաց-կամաց դատաստան տեսնելով՝ ապաշխարութեան տեղ էիր թողնում՝ չմոռանալով սակայն, որ չար է նրանց արարքը, բնածին է նրանց չարութիւնը, և յաւիտեան չեն փոխուելու նրանց մտածուﬓերը, 11քանզի սկզբից ևեթ անիծուած էր նրանց ծնունդը։ Դու երկիւղ չէիր կրում որևէ մէկից, երբ ներում էիր շնորհում ﬔղաւորներին։ 12Արդարև, ո՞վ կարող է ասել քեզ, թէ ինչ ես անում, և ո՞վ կարող է դէմ կանգնել քո դատաստանին, կամ ո՞վ կարող է քեզ կշտամբել ազգեր կործանելու համար, որ դու արել ես, և կամ ո՞վ կարող է քեզ հակառակուել՝ անիրաւ մարդկանցից վրէժխնդիր լինելու համար։ 13Ո՛չ, քեզնից բացի չկայ այլ Աստուած, որ հոգար բոլորի համար, որին յայտնի դարձնէիր, թէ անարդար չես դատել։ 14Եւ ոչ ﬕ թագաւոր ու ոչ ﬕ բռնակալ չի կարող հայեացքը վեր բարձրացնել քո դէմ նրանց համար, ում պատժել ես դու. 15որովհետև արդար ես և արդարութեամբ ես կառավարում բոլորին։ Ով արժանի է պատիժ կրելու, պատժում ես, և քո ուժին օտար է անարդար պատիժը։ 16Քո զօրութիւնը արդարութեան իշխան է, և բոլորի վրայ քո տիրելը մղում է քեզ բոլորին խնայելու։ 17Դու թերահաւատին ցոյց ես տալիս քո ուժը կատարեալ զօրութեամբ և յանդիմանում ես նրանց, ովքեր չեն ճանաչում քո զօրութիւնը։ 18Դու զօրութեամբ ես տիրում, բայց դատում ես հեզութեամբ և ﬔծ խնամքով խնամում ես ﬔզ, քանի որ քո զօրութիւնը քեզ հետ է ﬕշտ, և դու երբ կաﬔնաս, կարող է քո կամքը լինել։ 19Այսպիսի գործերով էլ դու սովորեցրիր քո ժողովրդին, թէ արդարը պարտաւոր է մարդասէր լինել, և բարի յոյս ներշնչեցիր քո որդիներին, թէ նրանց ﬔղքերին ապաշխարութիւն կը տաս։ 20Եթէ քո ծառաների թշնաﬕներին և մահապարտներին այդչափ ներելով դու պատժեցիր և փրկեցիր՝ նրանց տեղ ու ժամանակ տալով, որ կարողանան ազատուել չարիքներից, 21ապա որքա՜ն ճշմարիտ դատեցիր քո որդիներին, որոնց հայրերի հետ երդում և դաշինք ես կնքել՝ բարի աւետիք տալու համար։ 22Արդ, ﬔզ խրատելու համար դու բիւրապատիկ պատժում ես թշնաﬕներին, որպէսզի ﬔնք, քո բարերարութեան չափն առնելով, հոգատար լինենք և երբ դատուած լինենք, յուսանք ողորմութեան։ 23Ուստի և նրանց, որ անﬕտ և տարապարտ կեանքով էին ապրել, դու տանջեցիր իրենց իսկ գարշելի կուռքերով, 24քանի որ նրանք շատ հեռու գնացին իրենց մոլորութեան ճանապարհներով և անﬕտ երեխաների նման խաբուելով՝ աստուածներ համարեցին անգամ այն կենդանիներին, որ անարգ էին իրենց իսկ թշնաﬕների համար։ 25Դրա համար էլ նրանց, ինչպէս անխօս մանուկների, դատաստանի փոխարէն ծաղր ու ծանակ արիր։ 26Եւ որովհետև նրանք ծաղր ու ծանակի սաստից չխրատուեցին, Աստծու արժանի դատաստանին պիտի ենթարկուեն։ 27Նրանք պատիժ են կրելու հէնց այն անասուններից, որոնց չարչարելիս զայրանում էինև որոնց աստուածներ էին համարում։ Եւ տեսնելով Նրան, ում առաջ ուրանում էին, ճանաչեցին, որ նա ճշմարիտ Աստուած է, և այդ պատճառով էլ դատապարտութեան նշանը եկաւ իրենց վրայ։

13 Իսկապէս բնութեամբ յիմար էին բոլոր այն մարդիկ, որ աստուածգիտութիւն չունէին և անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թէ որն է Գոյը, և ոչ էլ նայելով գործերին՝ ճանաչեցին նրանց Ճարտարապետին։ 2Այլ նրա փոխարէն աստուածներ համարեցին կա՛մ կրակը, կա՛մ հողմը, կա՛մ արագահոս օդը, կա՛մ աստղերի շրջանները, կա՛մ յորդ ջրերըև կա՛մ երկնային լուսատուները՝ աշխարհիս արբանեակները։ 3Եւ եթէ դրանց գեղեցկութեամբ հրճուելով՝ նրանց աստուածներ կարծեցին, ապա պիտի գիտենային, թէ որքա՜ն առաւել ևս լաւ է դրանց Տէրը, որովհետև նա, որ գեղեցկութեան արարչապետն է, նա էլ ստեղծել է դրանք։ 4Իսկ եթէ զարմանում են դրանց ուժի և ազդեցութեան վրայ, ապա թող իմանան, թէ որքա՜ն առաւել ևս զօրաւոր է նա, որ ստեղծել է դրանք. 5քանզի արարուածների ﬔծութիւնից և գեղեցկութիւնից՝ նոյն հաﬔմատութեամբ էլ երևում է դրանք արարչագործողը։ 6Սակայն այդ մարդկանց ﬔղադրելու տակաւին քիչ բան կայ, քանի որ, թէև մոլորուած, բայց նրանք Աստուած են որոնել և ուզել են գտնել նրան։ 7Անդրադառնալով նրա գործերին՝ քննում և տեսողութեամբ հաւանելով տեսանելիները՝ համոզւում են, թէ դրանք գեղեցիկ են։ 8Բայց նրանք ևս արժանի չեն ներման, 9որովհետև եթէ կարողացան այդքան խելամուտ լինել, որ ընդունակ եղան զննելու աշխարհը, ապա ինչո՞ւ անﬕջապէս չկարողացան յայտնաբերել նրա Տիրոջը։ 10Թշուառական են նաև այն մարդիկ, և ﬔռեալ իրերի վրայ է նրանց յոյսը, ովքեր աստուածներ համարեցին մարդկային ձեռքի գործերը, ոսկին և արծաթը, արուեստի ճարտար կերտուածքները, կենդանիների նմանութիւնները կամ նախնիների ձեռակերտ չնչին ինչ-որ քար։ 11Եւ եթէ որևէ ատաղձագործ, սղոցելով ինչ-որ գեղեցիկ ﬕ ծառ, վարպետօրէն քերել է նրա ողջ կեղևը և կեանքում օգտագործելու համար պատրաստել վայելուչ և պիտանի ﬕ անօթ, 12իսկ տաշեղը վառել կերակուր պատրաստելու համար և յագեցել, 13կամ անպէտք, խոտելի և ծռտիկ-մռտիկ փայտը վերցրել ու տաշել է գործի խոր իմացութեամբ և իմաստուն խելամտութեամբ ձևաւորել՝ նմանեցրել մարդու կերպարանքին 14կամ դարձրել անարգ կենդանու ճշգրիտ նմանութիւն, կրով ծեփել և կարﬕր սնգոյրով ներկել այն, կաւով սուաղել նրա բոլոր խորդուբորդ մասերը, 15և նրա համար ըստ արժանւոյն տուն շինելով՝ դրել պատի մօտ և ամրացրել երկաթով, 16զգուշանալով, որ չկործանուի, որովհետև գիտէր, թէ նա ինքն իր անձին օգնել չի կարող, քանզի արձան է և կարօտ օգնութեան։ 17Այնուաﬔնայնիւ ամուսնութեան, որդիների և ունեցուածքի համար մօտենում ու շշնջում է այդ անշունչ կերտուածքին, աղաչում է և չի ամաչում, 18իր առողջութեան համար դիմում է այդ ապիկարին, իր կեանքի համար աղերսում է այդ ﬔռեալին, աղօթում է այդ անկարին, որ թև ու թիկունք լինի իրեն. 19և նրանից, որ ոտքն առաջ տանել չի կարող, ճանապարհորդութեան, հարստութեան և գործերի յաջողութեան համար է խնդրում, և նրանից, որ ձեռքը շարժել չի կարող, խնդրում է ձեռքերի կորով և արգասաւորութիւն։

14 Դարձեալ. եթէ մէկը, նաւ բարձրանալով, կաﬔնում է ճանապարհորդել աﬔհի ալիքների վրայով, օգնութեան է կանչում այդ փայտին, որն աւելի տկար է, քան նաւի տախտակը, 2քանի որ թէև նաւը ստեղծուել է շահի ցանկութիւնից, և ճարտարապետն էլ իմաստութեամբ է կառուցել, 3սակայն քո նախախնամութիւնն է, Հա՛յր, որ վարում է այն, որովհետև դու ես, որ ծովի մէջ ճանապարհ և ալիքների մէջ ապահով շաւիղ ես տուել՝ 4ցոյց տալով, թէ ամէն ինչից կարող ես փրկել ﬕնչև իսկ նրան, ով ծով է մտել նոյնիսկ առանց փորձ ունենալու։ 5Բայց դու կաﬔնում ես, որ քո իմաստութեան գործը զուր չանցնի, դրա համար էլ մարդիկ իրենց անձերը վստահում են չնչին փայտին և, շրջելով ալիքների վրայով, փրկւում աննշան լաստի շնորհիւ։ 6Արդարև, հէնց սկզբից, երբ կործանւում էին ամբարտաւան հսկաները, աշխարհի յոյսը, ապաւինելով լաստանաւին և ղեկավարուելով քո ձեռքով, փրկուեց, որ աշխարհի վրայ սերունդ լինի. 7քանզի օրհնեալ է այն փայտը, որով արդարութիւն է լինում, 8և անիծեալ է ձեռակերտ կուռքը, ինչպէս նաև այն շինողը, որովհետև նա կերտեց, իսկ այս եղծանելին աստուած անուանուեց։ 9Առհասարակ Աստծուն ատելի են թէ՛ ամբարիշտը և թէ՛ նրա ամբարշտութիւնը, 10որովհետև գործն էլ, գործողն էլ հաւասարապէս պիտի պատժուեն։ 11Դրա համար էլ հեթանոսների կուռքերի համար ևս դատաստան է լինելու, քանզի Աստծու արարածների մէջ նրանք գարշութիւն են, մարդկանց որդիների համար՝ գայթակղութիւններ, անզգաﬓերի համար՝ ոտքերի որոգայթներ։ 12Պոռնկութիւնը սկիզբ առաւ կուռքերի հնարագործութիւնից, իսկ կեանքի ապականութիւնը՝ նրանց գիւտից։ 13Ի սկզբանէ դրանք չեն եղել և յաւիտեան էլ չեն ﬓալու, 14դրանք աշխարհ եկան մարդկանց ունայնամտութեան հետևանքով, ուստի նրանց վախճանն էլ շուտ է սահմանուած։ 15Իր վաղաﬔռիկ որդու տարաժամ մահուան սգով թախծող ﬕ հայր շինել տուեց նրա արձանը և արդէն մահացած այդ մարդուն ﬔծարեց որպէս աստուած և իր հպատակներին աւանդ թողեց գաղտնի ծէսեր և ընծաներ մատուցել։ 16Յետոյ ամբարիշտ այդ սովորութիւնը ﬓաց երկար ժամանակ և պահպանուեց որպէս օրէնք, և բռնակալների հրամանով կուռքերը պաշտելու կարգ սահմանուեց։ 17Իսկ նրանց, որ հեռու բնակուելու պատճառով մարդիկ չէին կարող դէմառդէմ պատուել, նոյն օրինակով քանդակեցին նրա հեռաւոր կերպարը և կերտեցին թագաւորի յայտնի պատկերը պատուելու համար, որպէսզի հեռաւորին, իբրև մօտիկի, ողոքեն փութաջանութեամբ։ 18Անգէտների մէջ պաշտամունքի տարածմանը նպաստեց արուեստագէտ վարպետի փառասիրութիւնը, և նա շատ արձաններ կերտեց. 19քանզի նա, թերևս ցանկանալով հաճելի լինել իշխանին, ջանք չխնայեց իր արուեստով նրա պատկերը քանդակելու իբրև գեղեցկութիւն։ 20Իսկ բազմութիւնը, արուեստագէտի գործի հմայքից հրապուրուած, նրան, որ քիչ ժամանակ առաջ ﬔծարում էր որպէս մարդու, այժմ արդէն պաշտամունքի առարկայ դարձրեց. 21և դա էլ դարձաւ կեանքի որոգայթ և գայթակղութիւն, որովհետև ում ժամանակին մարդիկ ծառայում էին կարիքից ու բռնութիւնից դրդուած, այժմ արդէն նրա անհաղորդակցելի անունը դրին քարի ու փայտի վրայ։ 22Բաւական չէ, որ նրանք մոլորուել էին Աստծու գիտութիւնից, այլև, լինելով անգիտութեան պայքարի մէջ, դեռ այդ չարիքն էլ խաղաղութիւն էին կոչում՝ 23մանկասպան զոհաբերութիւններ կամ գաղտնի ծէսեր կատարելով և կամ ուրիշ կրօններից մոլեգին անառակութիւններ վերցնելով։ 24Նրանք սուրբ չեն պահում ո՛չ իրենց կեանքը և ո՛չ էլ ամուսնութիւնը. ընկերը կասկածամտութեամբ կա՛մ սպանում է ընկերոջը, կա՛մ թաքուն խաբէութեամբ խղճալի վիճակի է հասցնում նրան։ 25Եւ խառնիխուռն է ամէն ինչ՝ արիւնը և սպանութիւնը, գողութիւնը և նենգութիւնը, ապականութիւնը, ուխտադրժութիւնը, խռովութիւնը, երդﬓազանցութիւնը, գրգռութիւնը, 26բարի երախտիքների մոռացութիւնը, հոգեպղծութիւնը, այլասերուածութիւնը, ամուսնական անառակութիւնը, շնութիւնն ու գիջութիւնը։ 27Արդարև, կուռքերի անունն ու նրանց պաշտամունքը հէնց բոլոր չարիքների սկիզբն են, պատճառն են ու վախճանը։ 28Դրանք պաշտողները եթէ ուրախ են լինում, ապա մոլեգնում են, եթէ մարգարէանում են, ապա սուտ են, եթէ ապրում են, ապա՝ անիրաւութեամբ, եթէ երդւում են, ապա դրժում են իսկոյն։ 29Եւ սուտ են երդւում, քանի որ յոյսը դրել են անշունչ կուռքերի վրայ, որոնցից պատժի ակնկալութիւն չունեն։ 30Արդ, նրանց համար կրկնակի պատիժ պիտի լինի յիրաւի, քանի որ սխալ գաղափար ունեցան Աստծու մասին՝ ունկնդիր լինելով կուռքերին, և սուտ երդուեցին կուռքերին՝ արհամարհելով սրբութիւնը։ 31Արդարև, ոչ թէ նրանց զօրութիւնն է, ում երդուեցին, այլ ﬔղաւորներին սահմանուած արդար դատաստանն է, որ պատժելու է ամբարիշտներին յանցանքների համար։

15 Բայց դու, Աստուա՛ծդ ﬔր, քաղցր ես և ճշմարիտ, համբերատար ես և ողորմածութեամբ ղեկավարում ես բոլորին։ 2Եթէ ﬔղք էլ ենք գործում, քոնն ենք, որովհետև գիտենք քո զօրութիւնը, բայց չենք ﬔղանչի, որովհետև գիտենք, որ քեզ ենք պատկանում։ 3Չէ՞ որ քեզ ճանաչելն իսկ բովանդակ արդարութիւն է, և քո զօրութիւնը գիտենալը՝ արմատ անմահութեան։ 4Մեզ չմոլորեցրեց մարդկային չարարուեստ հնարագիտութիւնը, և ոչ էլ կարծեցեալ նկարիչների անպտուղ աշխատանքը՝ պէս-պէս գոյներով ծեփուած այն պատկերները, 5որոնց տեսքը ցանկալի է անﬕտներին, և որոնք փափագում են ﬔռեալ արձանի այդ անշունչ կերպարանքը։ 6Չարիքի արուեստագէտներ են բոլոր նրանք, ովքեր փայփայում են այդ յոյսը. նաև՝ թէ՛ նրանք, որ կերտում են այդ կուռքերը, թէ՛ նրանք, որ փափագում են, և թէ՛ նրանք, որ պաշտում են դրանք։ 7Բրուտը շաղելով փափուկ կաւը՝ դնում է պտտուող գործիքի վրայ և անօթ է շինում ﬔր բոլորի կարիքների համար. սակայն ﬕևնոյն կաւից ﬕանման շինուած այդ անօթներից թէ ո՛րն է ծառայելու սրբութիւններին, ո՛րը՝ բոլորովին հակառակ գործերի, թէ ո՛րն ինչի հարկաւոր կը լինի, - դրա համար նոյն կաւագործն է դատաւորը և հոգածուն։ 8Եւ իզուր է, որ նա նոյն կաւից աստուած է կերտում, քանզի ինքն էլ ոչ շատ ժամանակ առաջ ստեղծուել է հողից և քիչ ժամանակ յետոյ, երբ իր հոգու պարտքը պահանջուի, նոյն հողին է գնալու, որից իր սկիզբն է առել։ 9Սակայն նրա հոգսն այն չէ, որ ինքը պէտք է տքնի, և ոչ էլ այն, որ կարճատև է կեանքը, այլ այն, որ նա ձգտում է մրցել ոսկերիչների և արծաթագործների հետ, նմանւում է պղնձագործներին ու փառք է համարում, որ գարշելի բաներ է շինում։ 10Նրա սիրտը մոխիր է, յոյսը՝ արհամարհելի հող, իսկ նրա կեանքը առաւել անարգ է, քան կաւը, 11որովհետև նա չճանաչեց իր ստեղծողինև ոչ էլ նրան, որ ներգործող շունչ արարեց իր մէջ ու իր մէջ փչեց կենդանի հոգի։ 12Աւելին, նա ﬔր գոյութիւնը խաղ համարեց, իսկ ﬔր կեանքը՝ շահութաբեր տօնավաճառ, քանի որ, ասում են, որտեղից ուզում է լինի, թէկուզ հէնց չարիքից, հարկաւոր է բան շահել։ 13Եւ նա բոլորից էլ լաւ գիտի, որ ինքը ﬔղք է գործում՝ հողեղէն նիւթից դիւրաբեկ անօթներ և կուռքեր շինելով։ 14Նրանք բոլորը մանուկներից անգամ անﬕտ և խելապակաս են։ Քո ժողովրդի թշնաﬕները բռնադատեցին նրան, 15որովհետև աստուածներ համարեցին հեթանոսների բոլոր կուռքերը, որոնց ո՛չ աչքերն են պիտանի տեսնելու համար, ո՛չ ռունգերը՝ օդ շնչելու համար, ո՛չ ականջները՝ լսելու համար, ո՛չ էլ ձեռքերի մատները՝ շօշափելու համար. ոտքերն էլ ընդունակ չեն քայլելու։ 16Մարդն է արարել դրանք, մուրացիկ ոգին է դրանք ստեղծել։ Ոչ ﬕ մարդ չի կարող ստեղծել Աստծու պատկերը, 17քանի որ մահկանացու է և անօրէն ձեռքով ﬔռեալ գործ է կերտում։ Կերտողն ինքն աւելի լաւ է իր պաշտած կուռքերից, որովհետև ինքը կեանք է ունեցել, իսկ նրանք՝ երբեք։ 18Նաև գարշելի կենդանիներ են պաշտում, ինչն արդէն ծայրայեղ անմտութիւն է։ 19Եթէ այդ կենդանիները հաﬔմատուեն ուրիշների հետ, ապա աւելի վատթար պիտի համարուեն, որովհետև անասունը չունի այն գեղեցկութիւնը, որ կարելի է ցանկանալ։

16 Բայց քանի որ նրանք վրիպեցին Աստծու ճանաչողութիւնից և նրա օրհնութիւնից, այդ պատճառով էլ, ըստ նրանց նմանութեան, արժանի պատիժ կրեցին՝ խոշտանգուելով ճիճուների բազմութիւնից։ 2Այդ տանջանքների փոխարէն, սակայն, դու դիւրացրիր քո ժողովրդի դրութիւնը, նրա սաստիկ ցանկութեան համաձայն՝ նրա համար լորամարգուց նուրբ կերակուր պատրաստեցիր։ 3Իսկ եգիպտացիները, որ կերակուր էին ցանկանում, իրենց վրայ ուղարկուած զզուելի անասունների պատճառով հրաժարուեցին անգամ անհրաժեշտ կերակուրն ուտելու ցանկութիւնից, ﬕնչդեռ քո ժողովուրդը, սակաւ ինչ կարիքի մէջ ﬓալով, վայելում էր նոր տեսակի կերակուրներ, 4քանի որ թշնաﬕներդ իրենց գործած բռնութեան համար պէտք է անհրաժեշտ կարիքի մէջ ընկնէին, ﬕնչդեռ քո ժողովրդին հարկաւոր էր ցոյց տալ ﬕայն, թէ ինչպէս տանջուեցին իր թշնաﬕները։ 5Բայց այն ժամանակ, երբ գազանների սոսկալի բարկութիւնը հասաւ նաև քո ժողովրդի վրայ, և մարդիկ ﬔռնում էին գալարապտոյտ օձերի հարուածներից, 6քո բարկութիւնը չտևեց այնքան, որ նրանք իսպառ ոչնչանան, այլ որ ﬕ կարճ ժամանակ խռովուեն, որպէսզի խրատուեն և փրկութեան նշան ունենան՝ յիշելու համար քո Օրէնքի պատուիրանները։ 7Եւ ով շրջւում էր նայելու՝ փրկւում էր ոչ թէ իր տեսածի, այլ քո՛ շնորհիւ, որ փրկիչդ ես բոլորի։ 8Դրանով իսկ համոզում էիր ﬔր թշնաﬕներին, թէ դու ես, որ փրկում ես ամէն չարիքից, 9որովհետև ոմանց մորեխի և մկների պատուհասները կոտորեցին, և նրանց համար բուժում չգտնուեց, քանի որ արժանի էին այդ պատուհասներից տանջուելու. 10իսկ քո որդիներին թունաւոր օձերի ժանիքներն իսկ չյաղթեցին, որովհետև քո ողորմածութիւնը անջրպետեց որդիներիդ և բուժեց նրանց։ 11Քո խօսքերը յիշելով՝ նրանք վերստին պատուաստւում և փրկւում էին շուտափոյթ, որպէսզի խոր մոռացման մէջ չընկնեն և անպաշտպան չﬓան քո բարերարութիւնից։ 12Արդարև, նրանց ո՛չ դեղերը բժշկեցին և ո՛չ էլ սպեղանիները, այլ քո խօսքն է, Տէ՛ր, որ բուժում է ամէն ինչ. 13քանզի դու ունես կեանքի և մահուան իշխանութիւն, և դու ես դժոխք իջեցնում և հանում։ 14Մարդը, սակայն, իր չարութիւնից է սպանութիւն գործում, և մարﬓից դուրս ելած հոգին կրկին ետ չի գալիս, 15քանզի անհնարին է փախչել քո ձեռքից։ 16Ամբարիշտներն ուրացան քեզ ճանաչել, ուստի տանջուեցին քո բազկի զօրութեամբ։ Կարկտի նոր անձրևներով և անդիմադրելի փոթորիկներով հալածուեցին ու ոչնչացան հրով։ 17Բայց նորայայտ հրաշքն այն էր, որ ամէն ինչ հանգցնող ջրի մէջ կրակն աւելի ուժեղ էր գործում, քանի որ աշխարհը մարտնչում է արդարների համար։ 18Երբեﬓ բոցը ﬔղմանում էր, որպէսզի ամբարիշտների վրայ արձակուած գազանները չայրուէին, այլ նրանք տեսնէին, որ խուճապի են մատնուել Աստծու դատաստանից։ 19Երբեﬓ էլ ջրի մէջ աւելի ուժեղ էր բորբոքւում կրակի զօրութիւնը, որպէսզի ոչնչացնէր ﬔղանչական երկրի արդիւնքները։ 20Դրա փոխարէն դու քո ժողովրդին սնեցիր հրեշտակների կերակրով և նրանց համար, առանց իրենց ջանքերի, երկնքից պատրաստի հաց տուեցիր, որ բաւարարէր բոլորի պահանջն ու հաճելի լինէր իւրաքանչիւրի ճաշակին։ 21Քո գոյացրած սնունդը ցոյց տուեց քո որդիներին քո տածած քաղցրութիւնը նրանց նկատմամբ, և նրա համը մատակարարուելով ճաշակողներից իւրաքանչիւրին, փոխւում էր ամէն մէկի ցանկութեան համապատասխան։ 22Ձիւնը և սառոյցը կրակի դէմ ﬓում և չէին հալւում, որպէսզի իմանայինք, թէ այն կրակը, որ այրւում էր կարկտի մէջ և փայլատակում անձրևի ջրերում, ոչնչացնում էր թշնաﬕների պտուղը. 23և, ընդհակառակը, որպէսզի արդարները կերակրուէին, կրակը կորցնում էր իր զօրութիւնը։ 24Քո արարածները, քեզ ծառայելով իբրև Արարչի, հզօրանում են անիրաւներին պատժելու ժամանակև բարերարութեան դիմաց օրհնւում քեզ վրայ յոյս դնողներից։ 25Դրա համար էլ կրակն այն ժամանակ, ամէն ինչով փոխուած, դառնում էր քո աﬔնափրկիչ պարգևի սպասաւորը՝ քո կարօտեալների ցանկութեան համաձայն, 26որպէսզի քո որդիները, որոնց դու սիրեցիր, Տէ՛ր, սովորեն, թէ ոչ թէ արմտիքների արդիւնքներն են մարդուն կերակրում, այլ քո խօսքն է հաւատացեալներին պահում քեզ համար։ 27Այն, ինչը չէր քայքայւում կրակից, յանկարծակի հալւում էր արևի դոյզն ճառագայթներից ջերմանալով, 28որպէսզի յայտնի դառնայ, թէ պէտք է արեգակի ծագելուց առաջ ելնել՝ քեզ գոհութիւն տալու, և աղօթքի կանգնել լոյսը բացուելուց առաջ. 29քանզի անշնորհապարտ մարդու յոյսը պիտի հալուի ինչպէս ձմռան սառոյց և հոսի՝ իբրև անօգուտ ջուր։

17 Մեծ և անպատﬔլի են քո դատաստանները, դրա համար էլ անխոհեմ անձերը մոլորուեցին։ 2Անօրէնները կարծում էին, թէ կարող են բռնադատել սուրբ ազգը, ﬕնչդեռ նրանք կապուած էին խաւարին և երկարատև գիշերով կաշկանդուած, իրենց յարկի տակ արգելափակուած փախստականներ էին նրանք՝ լքուած յաւիտենական նախախնամութիւնից։ 3Մտածելով, թէ իրենց ﬔղքերը գաղտնի են պահուած, նրանք յիմարութեան անճաճանչ առագաստի ներքոյ ցրուեցին ծայր աստիճան յիմարացած և խուճապի ու խռովքների մատնուած։ 4Արդարև, այն մութ վայրը, որ թաքցնում էր նրանց, չփրկեց երկիւղից. նրանց սարսափեցնում էին իրենց շուրջը թնդացող բոմբիւնները, նրանց աչքին անժպիտ ու խոժոռադէմ ցնորքներ էին երևում։ 5Կրակի և ոչ ﬕ ուժ չկարողացաւ լուսաւորել մութը, և խարոյկից ծնուած ոչ ﬕ բորբոք բոց ի վիճակի չեղաւ փարատելու տխուր գիշերը։ 6Նրանց ﬕայն ինքնակէզ երկիւղալի խարոյկ էր երևում, և դրա աներևոյթ տեսիլքից զարհուրած՝ այն, ինչ տեսնում էին, համարում էին առաւել ևս ﬔծ չարիք։ 7Նրանք ընկնում էին հմայական արուեստի խաբկանքների յաւակնոտ մտածուﬓերի մէջ և արժանանում թշնամանքով լի կշտամբանքի. 8որովհետև, ովքեր խոստանում էին հիւանդների հոգուց հալածել զարհուրանքն ու խռովքները, իրենք էին բռնւում ծաղրելի երկիւղի այդ ախտով։ 9Թէպէտև նրանց ինչ-որ նորանշան բան չէր զարհուրեցնում, բայց ճիճուների անցնելուց և սողունների շչիւնից խուճապահար՝ դողալով ﬔռնում էին, վախենալով նայել անգամ այդ օդին, որից չէին կարող խուսափել ոչ ﬕ կերպ։ 10Արդարև, երկչոտն ինչ-որ առանձնայատուկ չարութիւն ունի, որն ինքն է վկայում՝ դատապարտելով իրեն և, խղճմտանքից նեղուելով, ﬕշտ անհնարինն է կանխազգում, 11քանի որ երկիւղն այլ բան չէ, քան մտքի օգնականութիւնից զրկուած լինելը։ 12Եւ քանի դեռ մէկի ներսը վախ կայ, փոքր է նրա ակնկալութիւնը, և շատ են չգիտակցուած այն պատճառները, որոնք տանջանքներ են յարուցում։ 13Նրանք դժոխքի անմատչելի խաւարից վրայ հասած այդ սոսկալի գիշերը ևս քնեցին սովորական քնով, 14բայց ﬔրթ սահմռկում էին ուրուատեսիլ ցնորքներից, ﬔրթ լքուած հոգով վհատութեան էին մատնւում, քանի որ յանկարծահաս և անակնկալ ահը ﬔրուել էր նրանց. 15և ով որտեղ էլ գտնւում էր, այնտեղ էլ ցած ընկաւ և վախից փակուեց չերկաթապատուած բանտի մէջ։ 16Հողագործ լինէր թէ հովիւ, կամ թէ դաշտային ծանր աշխատանքներով զբաղուող գործաւոր, ահով բռնուած՝ ընկնում էր անխուսափելի տագնապի մէջ, 17քանզի բոլորն էլ կապուել էին խաւարի անքակտելի ﬕ շղթայով։ Եթէ հողմ էր փչում, կամ եթէ թանձրախիտ ոստերի ﬕջից քաղցրաձայն թռչունների դայլայլ էր հնչում, կամ բուռն թափով հոսող յորդ ջրերն էին յորձանք տալիս, 18կամ գլորուող քարերի սպառնալից դղրդիւն էր լսւում, կամ կայտառ կենդանիների աներևոյթ վազքի ոտնաձայն, կամ ահռելի գազանների գոչիւն, կամ լեռների քարանձաւներից անդրադարձող սրտաբեկ ձայն ու արձագանքներ, - այս ամէնը զարհուրեցրեց և յուսալքեց նրանց։ 19Իսկ ողջ աշխարհը լուսաւորւում էր պայծառ լոյսով, և ամէն ոք աշխատում էր իր գործին ամուր կպած, 20ﬕնչդեռ ﬕայն նրանց վրայ էր տարածւում ծանր գիշերը, խաւարի այն պատկերը, որ ի վերջոյ պատելու էր նրանց. բայց իրենք իրենց վրայ աւելի ծանր էին, քան խաւարը։

18 Բայց ﬔծ էր լոյսը քո սրբերի համար. իսկ նրանք, որ ձայներ էին լսում, սակայն կերպարանքները չէին տեսնում, հէնց նրանք էլ երանի էին տալիս սրբերին, որոնք այդպիսի չարչարանքներ չկրեցին։ 2Սրբերը իրենց կրած նախկին զրկանքների համար ոչ թէ անարգում, այլ գոհութիւն էին մատուցում Աստծուն և թողութիւն հայցում անցեալում տեղի ունեցածի համար։ 3Խաւարի փոխարէն քո ժողովրդին առաջնորդում էր բոցի սիւնը անծանօթ ճանապարհին, որն անﬖաս արեգակ էր նրանց համար՝ իրենց բազմախուռն գաղթի ժամանակ։ 4Իսկ անօրէններն արժանի էին լոյսից զրկուելու և խաւարի մէջ արգելափակուելու, որովհետև արգելքի տակ էին պահում քո որդիներին, որոնց ﬕջոցով անեղծ օրէնքի կենաց լոյսը պիտի պարգևուէր աշխարհին։ 5Երբ նրանք խորհեցին կոտորել սրբերի երեխաներին, ու թէև նրանցից ﬕ ընկեցիկ մանուկ փրկեցին, բայց դու, որպէս պատիժ, ոչնչացրիր նրանց բազմաթիւ որդիներին և բոլորին էլ կործանեցիր յորդահոս ջրերում։ 6Այդ գիշերը նախագուշակ եղաւ ﬔր հայրերի համար, որպէսզի նրանք հաստատ տեսնելով այն երդումը, որին հաւատում էին, սրտանց հրճուէին։ 7Եւ քո ժողովուրդն ակնկալեց ինչպէս արդարների փրկութիւնը, այնպէս էլ թշնաﬕների կորուստը։ 8Արդարև, ինչով որ պատժեցիր հակառակորդներին, նոյն ﬕջոցով էլ քեզ մօտ կանչելով՝ փառաւորեցիր ﬔզ։ 9Ազնիւների որդիները գաղտնօրէն զոհաբերութիւններ էին կատարում և ﬕաբան ուխտում սրբութեան օրէնքը, որը պահանջում էր, որ սրբերը հաւասարապէս հաղորդակից լինէին թէ՛ բարիքներին և թէ՛ զրկանքներին։ 10Ուստի այնտեղ, ո՛վ Հայր, քաղցր օրհնութիւններ էին երգում, ﬕնչդեռ հակառակ կողﬕց հնչում էր թշնաﬕների խառնաշփոթ բարբառը, և բարձրանում էր սգացող մանուկների խղճալի ձայնը։ 11Նոյն ձևով ծառաները տէրերի հետ տանջուեցին, և ռաﬕկը թագաւորի հետ նոյն չարչարանքը կրեց։ 12Առհասարակ բոլորն էլ նոյն մահով մահացած անթիւ-անհամար ﬔռեալներ ունէին, այնպէս որ կենդանի ﬓացածները նոյնիսկ բաւական չէին թաղելու ﬔռածներին, որովհետև ﬕ վայրկեանի մէջ կործանուել էր նրանց պատուական սերունդը։ 13Ու թէև կախարդութիւնների պատճառով ոչ ﬕ բանի չէին հաւատում, բայց տեսնելով իրենց անդրանիկ ծնունդների վախճանը, խոստովանեցին, որ դա քո ժողովուրդն է։ 14Եւ ﬕնչդեռ խաղաղ անդորրը պատել էր ամէն ինչ, և գիշերն արագօրէն իր ընթացքը կիսել, 15երկնային արքայական գահերից աﬔնազօր քո խօսքը ահեղ ռազﬕկի նման հասաւ՝ կործանելու այս երկիրը։ 16Քո անաչառ հրամանը պողպատէ սուսեր բերելով և ﬕջամուխ լինելով՝ բոլորին մահ էր պատճառում. այնտեղ երկինքն էր քերում, այստեղ՝ հասնում երկրին։ 17Այն ժամանակ յանկարծակի նրանց խռովեցին ծանր երազների ցնորքները, անսպասելի զարհուրանքները պաշարեցին նրանց, 18և մէկն այստեղ, ﬕւսն էլ այլ տեղ կիսամահ ընկած՝ յայտնի էին դարձնում այն պատճառը, որից ﬔռնում էին։ 19Նրանց խռովեցնող այդ երազները նոյնն էին նախագուշակում, որպէսզի նրանք չկործանուէին առանց իմանալու, թէ ինչու էին չարաչար տանջւում։ 20Թէև երբեﬓ-երբեﬓ արդարներն էլ մատնուեցին մահուան փորձութեան, և շատերը մահ գտան անապատում, բայց քո բարկութիւնը երկար չտևեց, 21որովհետև անարատ ﬕ այր շտապեց իր պաշտամունքի զէնքով՝ աղօթքով և խնկով յղելով իր ուղերձը քաւութեան համար՝ կանգնելու քո բարկութեան դիմաց և վերջ դնելու հարուածներին, դրանով իսկ ցոյց տալով, որ ինքը քո ծառան է։ 22Եւ նա յաղթեց խուռներամ բազմութեանը ոչ թէ մարﬓի ուժով կամ զէնքի զօրութեամբ, այլ սոսկ խօսքով հնազանդեցրեց պատժողին՝ յիշեցնելով հայրերի երդուﬓ ու դաշինքը։ 23Միﬔանց վրայ շեղջ-շեղջ կուտակուած դիակների մէջ կանգնած՝ նա դադարեցրեց բարկութիւնը և ողջերի ու ﬔռածների ﬕջով ճանապարհ բացեց։ 24Նրա ծոպաւոր պարեգօտի վրայ ողջ աշխարհն էր դրուագուած, քառաշար թանկագին քարերի վրայ քանդակուած էր հայրերի փառքը, իսկ նրա գլխի թագի վրայ՝ քո ﬔծութիւնը։ 25Դրանցից էլ խորշեց կործանիչը և հէնց դրանցից էլ զարհուրեց, քանզի բաւական էր ﬕայն քո բարկութեան այդ փորձը։

19 Բայց անողորմ այդ բարկութիւնը ամբարիշտների վրայ տարածուեց ﬕնչև վերջ, քանզի Տէրը գիտէր նրանց և նրանց կատարելիք գործերը. 2թէև նրանք արձակեցին քո ժողովրդին և շտապ ճանապարհեցին, սակայն փոքր-ինչ յետոյ զղջալով՝ սկսեցին հալածել, 3որովհետև քանի դեռ նրանք իրենց սգի մէջ էին և կոծում էին մահացածների գերեզմանների վրայ, ուրիշ ﬕ անﬕտ խորհուրդ էլ յղացան. նրանց, ում աղաչանքով ճանապարհել էին, սկսեցին հետապնդել որպէս փախստականների։ 4Այդ տագնապը նրանց մղում էր դէպի այն վախճանը, որին արժանի էին իրենք, և այլևս չէին մտաբերում անցեալի դէպքերը, որպէսզի ﬓացած տանջանքների պատիժները ևս իրենց լրուﬕն հասնէին, 5քո ժողովուրդը գնար նոր ու սքանչելի ճանապարհով, և իր որդիները փառաւոր մահ գտնէին, 6որովհետև արարածներից իւրաքանչիւրը վերստին պիտի նորոգուէր ըստ իր բնութեան՝ հնազանդուելով քո հրամաններին։ 7Եւ որպէսզի քո որդիներն անﬖաս ﬓային, ամպը պիտի ծածկէր բանակը, ջուրը պիտի ցամաքէր, նրա տակից հողի յատակը երևար, Կարﬕր ծովի մէջ պիտի բացուէր անխափան ﬕ ճանապարհ, իսկ յորդ ջրերի յորձապտոյտներից՝ ծաղկաւէտ ﬕ դաշտ։ 8Քո ձեռքի հովանու ներքոյ նրանք ﬕահամուռ անցան այդտեղից՝ տեսնելով քո սքանչելի գործերը։ 9Նրանք կերակրուեցին ձիերի նման և խայտացին գառների պէս՝ օրհնելով քեզ, Տէ՛ր, որ փրկեցիր իրենց։ 10Նրանք տակաւին յիշում էին այն դէպքերը, որ տեղի ունեցան իրենց պանդխտութեան ժամանակ. թէ ինչպէս անասունների ծնունդների փոխարէն հողը խայթող մոծակներ դուրս բերեց, իսկ գետը ջրային էակների փոխարէն՝ գորտերի բազմութիւն։ 11Յետոյ նաև թռչունի նոր տեսակի ծնունդ տեսան, երբ կերակրուելու ցանկութեամբ տենչալի խորտիկներ խնդրեցին։ 12Նրանց համար, որպէս ﬗիթարութիւն, ծովից լորամարգիներ ելան, իսկ ﬔղաւորներին, ոչ առանց կանխերև հրաշքների, պատիժներ հասան բուռն բարկութեան կայծակների տեսքով. և նրանք արդարացի չարչարանք կրեցին իրենց չարութեան համապատասխան, որովհետև խիստ օտարատեաց էին։ 13Ոմանք եկուոր անծանօթներին չէին ընդունում, իսկ ոմանք էլ բարեգործ հիւրերին ստիպում էին ծառայել իրենց։ 14Եւ ոչ ﬕայն այսքանը, այլև դատաստան է լինելու նրանց համար, ովքեր ատելութեամբ էին ընդունում օտարներին։ 15Չէ՞ որ նրանք տօնական խնդութեամբ օտարականներին ընդունելուց յետոյ անտանելի վիշտ ու չարչարանքներ պատճառեցին նրանց, ﬕնչդեռ սկզբի օրերին հաւասարներ էին ﬕﬔանց։ 16Դրա համար էլ կուրութիւնը հարուածեց նրանց, ինչպէս ﬕ ժամանակ այն մարդկանց, որ կանգնել էին արդարի դռանը. նրանց պատեց անշող ու անփարատ խաւարը, և նրանցից ամէն մէկն իր դռան ելքն էր փնտռում։ 17Այսպէս ամէն ինչ ըստ պատշաճի փոխեց իր բնութիւնը, ինչպէս նուագարանի իւրաքանչիւր եղանակն է փոխում իր բնոյթը, սակայն ﬕշտ նուագի նոյն հնչիւններն են ﬓում՝ ստեղծուած նոյն ձայնեղանակի համար։ Այս բանը ճշմարտօրէն կարելի է նկատել գոյերի փոփոխութիւնից։ 18Չէ՞ որ ցամաքային կենդանիները տեղափոխւում էին ջրերի մէջ, իսկ ջրային կենդանիները վերադառնում էին ցամաք։ 19Կրակն իր զօրութեամբ յաղթում էր ջրին, իսկ ջուրը մոռանում էր իր մարիչ բնութիւնը։ 20Բոցերը չէին այրում-սպառում թափառող անասունների դիւրավառ մարﬕնները և ոչ էլ հալում էին սառցանման և դիւրահալ անուշ կերակրի տեսակը։ 21Արդարև, ամէն ինչում դու բարձրացրիր և փառաւորեցիր քո ժողովրդին, Տէ՛ր, և ամէն ժամ ու աﬔնուրեք անտես չարեցիր նրան քո պաշտպանութեամբ։

--------------------------------------------------------------------------------

 

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍԻ

1 Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը։ 2Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում. «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»։ 3Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցէ՛ք նրա շաւիղները»։ 4Յովհաննէսը մկրտում էր անապատում և քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ ﬔղքերի թողութեան համար։ 5Ամբողջ Հրէաստանը և բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ և մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց ﬔղքերը։ 6Եւ Յովհաննէսը հագել էր ուղտի մազից զգեստ և մէջքին՝ կաշուէ գօտի. և նրա կերակուրն էր մորեխ և վայրի ﬔղր։ 7Նա քարոզում էր և ասում. «Իմ յետևից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար։ 8Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»։ 9Այն օրերին Յիսուս եկաւ Գալիլիայի Նազարէթ քաղաքից և Յովհաննէսից մկրտուեց Յորդանանում։ 10Եւ նոյն ժաﬕն, երբ ջրից դուրս էր գալիս, տեսաւ երկինքը՝ պատռուած, և Աստծու Հոգին, որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ։ 11Երկնքից ﬕ ձայն եկաւ, որն ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»։ 12Եւ անﬕջապէս Հոգին նրան հանեց տարաւ դէպի անապատ։ 13Եւ նա այնտեղ էր քառասուն օր՝ փորձուելով սատանայից։ Եւ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան։ 14Յովհաննէսի բանտարկուելուց յետոյ Յիսուս Գալիլիա եկաւ. քարոզում էր Աստծու Աւետարանը և ասում. 15«Ժամանակը հասել է, և մօտեցել է Աստծու արքայութիւնը. ապաշխարեցէ՛ք և հաւատացէ՛ք Աւետարանին»։ 16Երբ նա անցնում էր Գալիլիայի ծովեզրով, տեսաւ Սիմոնին և նրա եղբայր Անդրէասին, որոնք ուռկանները ծոﬖ էին գցել, որովհետև ձկնորսներ էին։ 17Եւ Յիսուս նրանց ասաց. «Իմ յետևի՛ց եկէք, և ես ձեզ կը դարձնեմ մարդկանց որսորդներ»։ 18Եւ իսկոյն ուռկանները թողնելով՝ գնացին նրա հետ։ 19Այստեղից ﬕ քիչ առաջ գնալով՝ տեսաւ Զեբեդէոսի որդի Յակոբոսին և նրա եղբայր Յովհաննէսին. սրանց էլ տեսաւ իրենց նաւակի մէջ, ﬕնչ ուռկաններն էին կարգի բերում։ 20Եւ կանչեց նրանց. և նրանք իսկոյն նաւակի մէջ թողնելով իրենց հօրը՝ Զեբեդէոսին, վարձկան ձկնորսների հետ ﬕասին, գնացին նրա յետևից։ 21Եւ մտան Կափառնայում։ Եւ Յիսուս նոյն շաբաթ օրն իսկ ժողովարան մտնելով՝ ուսուցանում էր նրանց։ 22Եւ նրանք զարմանում էին նրա քարոզութեան վրայ, որովհետև նրանց ուսուցանում էր իշխանութեամբ և ոչ՝ ինչպէս օրէնսգէտները։ 23Արդ, նրանց ժողովարանում ﬕ մարդ կար՝ պիղծ ոգուց բռնուած, որն աղաղակեց և ասաց. 24«Թո՛յլ տուր, ի՞նչ ես ուզում ﬔզնից, Յիսո՛ւս Նազովրեցի. ﬔզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թէ ով ես դու, Աստծու Սուրբն ես»։ 25Յիսուս սաստեց նրան ու ասաց. «Ձայնդ կտրի՛ր և դո՛ւրս ել դրանից»։ 26Եւ պիղծ ոգին սաստիկ ցնցեց դիւահարին և բարձրաձայն աղաղակելով՝ դուրս ելաւ նրանից։ 27Եւ ամէնքը զարմացան, այնպէս որ հարցնում էին իրար և ասում. «Այս ի՞նչ նոր վարդապետութիւն է, որ իշխանութեամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, և նրանք հնազանդւում են նրան»։ 28Եւ նրա համբաւը տարածուեց Գալիլիայի բոլոր կողﬔրում։ 29Եւ ժողովարանից դուրս ելնելով, անﬕջապէս եկաւ Սիմոնի և Անդրէասի տունը՝ Յակոբոսի և Յովհաննէսի հետ։ 30Սիմոնի զոքանչը տաքութեան մէջ պառկած էր. իսկոյն ասացին նրա մասին Յիսուսին։ 31Եւ նա մօտենալով՝ նրա ձեռքը բռնեց և նրան ոտքի կանգնեցրեց. և տենդը նրան թողեց. և նա ծառայում էր նրանց։ 32Երբ երեկոյ եղաւ, արևի մայր մտնելու ժամանակ, նրա մօտ էին բերում բոլոր հիւանդներին և դիւահարներին։ 33Եւ ամբողջ քաղաքը հաւաքուել էր դռների առաջ։ 34Եւ նա տեսակ-տեսակ հիւանդութիւններից բազում հիւանդներ բժշկեց և բազում դևեր հանեց. և թոյլ չէր տալիս դևերին խօսել, որովհետև գիտէին նրան, որ Քրիստոսն է։ 35Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ և ելաւ գնաց ամայի ﬕ տեղ ու այնտեղ աղօթում էր։ 36Նրա յետևից նրան փնտռելու գնաց Սիմոնը և նրանք, որ նրա հետ էին։ 37Եւ երբ գտան նրան, ասացին. «Ամէնքը փնտռում են քեզ»։ 38Եւ նրանց ասաց. «Եկէ՛ք գնանք այլ մօտակայ գիւղաքաղաքներ ևս, որպէսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետև հէնց դրա համար եմ եկել»։ 39Եւ ամբողջ Գալիլիայում նրանց ժողովարաններում քարոզում և դևեր էր հանում։ 40Նրա մօտ եկաւ ﬕ բորոտ. նա ծնկի եկած աղաչում էր և ասում. «Տէ՛ր, եթէ կաﬔնաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։ 41Իսկ Յիսուս գթալով՝ ձեռքը երկարեց, դիպաւ նրան և ասաց. «Կաﬔնում եմ, մաքրուի՛ր»։ 42Եւ երբ նրան այս ասաց, բորոտութիւնը նրանից իսկոյն գնաց, և նա մաքրուեց։ 43Եւ Յիսուս իսկոյն դուրս հանեց նրան և խստիւ պատուիրեց. 44«Զգո՛յշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛, քեզ քահանային ցո՛յց տուր և մաքրուելուդ համար ընծայ տուր այն, ինչ հրամայել էր Մովսէսը՝ նրանց համար իբրև վկայութիւն»։ 45Բայց նա դուրս գնալով՝ սկսեց եռանդուն կերպով քարոզել և լուրը տարածել այն աստիճան, որ Յիսուս չէր կարողանում այլևս յայտնապէս քաղաք մտնել, այլ դուրսը, ամայի տեղերում էր ﬓում. և բոլոր կողﬔրից ժողովուրդը նրա մօտ էր գալիս։

2 Մի քանի օր յետոյ, երբ նա դարձեալ Կափառնայում մտաւ, լուր տարածուեց, թէ տանն է. 2և շատեր հաւաքուեցին, այնպէս որ այլևս տեղ չﬓաց, ոչ իսկ դռան առջև։ Եւ նրանց քարոզում էր Աստծու խօսքը։ 3Եւ եկան նրա մօտ՝ բերելով ﬕ անդամալոյծի, որին տանում էին չորս հոգով։ 4Եւ երբ ամբոխի պատճառով Յիսուսին չկարողացան մօտենալ, քանդեցին երդիկը այն տան, ուր գտնւում էր նա. և բացելով առաստաղը, իջեցրին այն մահիճը, որի մէջ էր անդամալոյծը։ 5Եւ Յիսուս, տեսնելով նրանց հաւատը, անդամալոյծին ասաց. «Որդեա՛կ, քո ﬔղքերը քեզ ներուած են»։ 6Օրէնսգէտներից ﬕ քանիսը, որ նստած էին այնտեղ, իրենց մտքում խորհում էին. 7«Այս ի՞նչ է խօսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է ﬔղքերին թողութիւն տալ, եթէ ոչ՝ ﬕայն Աստուած»։ 8Եւ Յիսուս իր հոգում իմացաւ, որ այնպէս են խորհում իրենց մտքում. ուստի ասաց. «Ինչո՞ւ ձեր մտքում այդ էք խորհում. 9ո՞րն է աւելի դիւրին. անդամալոյծին ասե՞լ՝ քո ﬔղքերը քեզ ներուած են, թէ՞ ասել՝ վե՛ր կաց, ա՛ռ մահիճդ և գնա՛ քո տունը։ 10Բայց որպէսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրայ իշխանութիւն ունի ներելու ﬔղքերը, - ասաց նա անդամալոյծին, - 11քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը և գնա՛ քո տունը»։ 12Եւ վեր կացաւ ու անﬕջապէս վերցնելով մահիճը՝ բոլորի առաջ դուրս ելաւ, այնպէս որ ամէնքը զարմացան և փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»։ 13Եւ նա դարձեալ ծովեզերք գնաց. և ամբողջ ժողովուրդը նրա մօտ էր գալիս, և նա ուսուցանում էր նրանց։ 14Եւ ﬕնչ նա անցնում էր, տեսաւ Ալփէոսի որդի Ղևիին, որ մաքսատանը նստած գործի վրայ էր, ու նրան ասաց՝ արի՛ իմ յետևից։ Եւ Ղևին վեր կացաւ գնաց նրա յետևից։ 15Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մաքսաւորներ և ﬔղաւորներ էլ Յիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետև շատերն էին նրա յետևից գնում։ 16Իսկ օրէնսգէտներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսաւորների և ﬔղաւորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ էք ﬔղաւորների ու մաքսաւորների հետ ուտում և խմում»։ 17Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին. և ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ ﬔղաւորներին»։ 18Յովհաննէսի աշակերտները և փարիսեցիները ծոմ էին պահում. եկան և նրան ասացին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները և փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ 19Եւ Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ է, որ հարսանքաւորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պէտք չէ, որ ծոմ պահեն։ 20Բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, և ապա այն օրը նրանք էլ ծոմ կը պահեն։ 21Նոր, չօգտագործուած կտաւի կտորը ոչ ոք հնացած զգեստի վրայ չի կարկատի, ապա թէ ոչ նոր կտորը ամբողջութեամբ հին զգեստից կը պոկուի, և պատռուածքը աւելի վատ կը լինի։ 22Եւ ոչ ոք հին տիկերի մէջ նոր գինի չի լցնի, ապա թէ ոչ նոր գինին կը պայթեցնի տիկերը, գինին կը թափուի, և տիկերը կը փչանան։ Այլ նո՛ր գինին նո՛ր տիկերի մէջ պէտք լցուի։ 23Մի շաբաթ օրով նա անցնում էր ցորենի արտերի ﬕջով։ Եւ նրա աշակերտները գնալու ժամանակ սկսեցին հասկ պոկել և ուտել։ 24Եւ փարիսեցիները նրան ասացին. «Տե՛ս, քո աշակերտները շաբաթ օրով ի՛նչ են անում, ﬕ բան, որ օրինաւոր չէ»։ 25Յիսուս նրանց ասաց. «Դուք երբևիցէ չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ կարիք ունեցաւ և քաղց զգաց ինքը և նրանք, որ իր հետ էին. 26թէ ինչպէս Աբիաթար քահանայապետի օրով մտաւ Աստծու տունը և կերաւ առաջաւորութեան հացը՝ տալով նաև նրանց, որ իր հետ էին. ﬕ բան, որ, բացի քահանաներից, ուրիշների համար օրինաւոր չէր ուտել»։ 27Եւ ասաց նրանց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, և ոչ թէ մարդը՝ շաբաթ օրուայ համար. 28ապա ուրեﬓ՝ մարդու Որդին տէրն է և շաբաթ օրուայ»։

3 Եւ նա նորից ժողովարան մտաւ. այնտեղ կար ﬕ մարդ, որի ձեռքը չորացած էր։ 2Եւ նրան ուշադրութեամբ դիտում էին՝ տեսնելու, թէ շաբաթ օրով նրան կը բժշկի՞, որպէսզի ամբաստանեն նրան։ 3Եւ Յիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»։ 4Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ գործել, թէ՞ չարիք անել. ﬕ հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»։ Եւ նրանք լռեցին։ 5Եւ Յիսուս, ցասումով լցուած, նայելով նրանց և տրտﬔլով նրանց սրտի կուրութեան համար, ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»։ Եւ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացաւ։ 6Փարիսեցիները հերովդէսականների հետ իսկոյն դուրս ելան և խորհուրդ էին անում նրա դէմ, թէ ինչպէս նրան կորստեան մատնեն։ 7Իսկ Յիսուս իր աշակերտների հետ ﬕասին գնաց ծովեզերք։ Եւ Գալիլիայից բազում ժողովուրդ էր գնում նրա յետևից. 8նաև Հրէաստանից, Երուսաղէﬕց, Յորդանանի ﬕւս կողﬕց, ինչպէս նաև Տիւրոսի և Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թէ նա ինչքան բան է անում, գալիս էր նրա մօտ։ 9Եւ նա իր աշակերտներին ասաց, որ իր համար ﬕ նաւակ պատրաստ լինի ամբոխի պատճառով, որպէսզի իրեն չնեղեն։ 10Քանի որ շատերին բժշկեց, ուստի ամէն տեսակ հիւանդութիւններ ունեցող մարդիկ գալիս էին, խռնւում նրա շուրջը, որպէսզի դիպչեն նրան։ 11Եւ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին ու ասում. 12«Դու Աստծու Որդի ես»։ Իսկ նա խստիւ պատուիրում էր նրանց, որ իր ինքնութիւնը չյայտնեն։ 13Յիսուս լեռը բարձրացաւ և իր մօտ կանչեց նրանց, որոնց ինքը կաﬔցաւ. և նրանք գնացին նրա մօտ։ 14Նա նշանակեց Տասներկուսին, որ իր շուրջը լինեն, և նրանց քարոզելու ուղարկի, 15ու նրանք իշխանութիւն ունենան ցաւեր բուժելու և դևեր հանելու։ 16Եւ Սիմոնի անունը Պետրոս դրեց 17և Զեբեդէոսի որդու՝ Յակոբոսի ու նրա եղբօր՝ Յովհաննէսի անունները դրեց Բաներեգէս, որ նշանակում է՝ Որոտման որդիներ։ 18Նաև՝ Անդրէասին և Փիլիպպոսին և Բարթողոմէոսին և մաքսաւոր Մատթէոսին և Թովմասին և Ալփէոսի որդի Յակոբոսին և Թադէոսին և Սիմոն Կանանացուն 19և Յուդա Իսկարիովտացուն, որը և նրան մատնեց։ 20Նրանք տուն վերադարձան. և ժողովուրդը նորից եկաւ նրանց հետ, այնպէս որ նրանք հաց ուտելու անգամ ժամանակ չունեցան։ 21Եւ երբ Յիսուսի իւրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թէ խելքը կորցրել է։ 22Իսկ Երուսաղէﬕց իջած օրէնսգէտներն ասում էին, թէ դրա մէջ Բէեղզեբուղ կայ, և դևերի իշխանի ձեռքով է հանում դևերին։ 23Եւ նա իր մօտ կանչելով նրանց՝ առակներով էր խօսում նրանց հետ. «Ինչպէ՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել։ 24Եւ արդ, եթէ ﬕ թագաւորութիւն ինքն իր մէջ բաժանուի, այդ թագաւորութիւնը չի կարող կանգուն ﬓալ։ 25Եւ եթէ ﬕ տուն ինքն իր մէջ բաժանուի, այդ տունը չի կարող կանգուն ﬓալ։ 26Եւ եթէ սատանան ինքն իր դէմ դուրս գայ և բաժանուած լինի, չի կարող կանգուն ﬓալ, այլ նրա վախճանը հասել է։ 27Ոչ ոք չի կարող հզօրի տունը մտնելով՝ նրա ունեցածը կողոպտել, եթէ նախ չկապոտի հզօրին. և ապա ﬕայն կը կողոպտի նրա տունը։ 28Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամէն ﬔղք և հայհոյանք կը ներուի. 29բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի ﬓայ յաւիտենական ﬔղքով»։ 30Այսպէս խօսեց, որովհետև ասում էին՝ նրա մէջ պիղծ դև կայ։ 31Եկան նրա եղբայրներն ու մայրը և դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։ 32Եւ այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը։ Եւ երբ ասացին նրան՝ ահա՛ւասիկ քո մայրն ու քո եղբայրները դրսում են և քեզ են ուզում, 33նրանց պատասխանեց և ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ՝ իմ եղբայրները»։ 34Ապա նայեց իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, և ասաց. «Ահա՛ւասիկ իմ մայրը և իմ եղբայրները. 35որովհետև, ով Աստծու կամքն է կատարում, նա՛ է իմ եղբայրը և քոյրը և մայրը»։

4 Նորից նա սկսեց ուսուցանել ծովեզերքի մօտ, և նրա շուրջը խռնուեց բազում ժողովուրդ, այնպէս որ նա մտաւ ու նստեց ﬕ նաւակի մէջ, ծովի վրայ, ﬕնչ ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը։ 2Եւ նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում և նրանց ասում իր քարոզութեան մէջ. 3«Լսեցէ՛ք, ահաւասիկ ﬕ սերմանող սերմանելու ելաւ։ 4Եւ պատահեց, որ սերմանելու ժամանակ սերﬕ ﬕ մասն ընկաւ ճանապարհի եզերքը, և թռչունները եկան ու կերան այն։ 5Ուրիշ ﬕ մաս ընկաւ ապառաժի վրայ, որտեղ շատ հող չկար. և շուտով բուսաւ, որովհետև հողը խորը չէր. 6բայց երբ արևը ծագեց, խանձուեց. և քանի որ արմատներ չունէր, չորացաւ։ 7Մի ուրիշ մաս ընկաւ փշերի մէջ. փշերը բարձրացան և խեղդեցին այն, և պտուղ չտուեց։ 8Իսկ ﬕ ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն և մէկի դիմաց՝ հարիւր»։ 9Եւ ասում էր. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»։ 10Եւ երբ առանձին ﬓաց, նրա շուրջը եղողները, աշակերտների հետ ﬕասին, հարցրին նրան այս առակի մասին։ 11Եւ նրանց ասաց. «Ձեզ է տրուած իմանալ Աստծու արքայութեան խորհուրդները, բայց նրանց համար, որ ձեզնից դուրս են, ամէն ինչ առակներով կը լինի, 12որպէսզի նայելով հանդերձ չտեսնեն և լսելով հանդերձ չիմանան, որ ﬕ գուցէ երբևէ դարձի գան, և իրենց ներուի»։ 13Եւ ասաց նրանց. «Այս առակը չէ՞ք հասկանում, ապա ինչպէ՞ս պիտի հասկանաք բոլոր առակները։ 14Նա, որ սերմանում է, Աստծու խօսքն է սերմանում։ 15Ճանապարհի եզերքին սերմանուածները այն մարդիկ են, որոնք լսում են խօսքը, և սատանան գալիս է և դուրս է հանում նրանց սրտերի մէջ սերմանուած խօսքը։ 16Ապառաժի վրայ սերմանուածները այն մարդիկ են, որ, երբ լսում են խօսքը, իսկոյն ուրախութեամբ ընդունում են այն, 17և որովհետև իրենց մէջ արմատներ չունեն, այլ ﬕ որոշ ժամանակի համար են, երբ խօսքի պատճառով նեղութիւն կամ հալածանք է վրայ հասնում, իսկոյն գայթակղւում են։ 18Իսկ նրանք, որ սերմանուեցին փշերի մէջ, այն մարդիկ են, որ լսում են խօսքը, 19սակայն այս աշխարհի հոգսերը և հարստութեան պատրանքները ներխուժում և խեղդում են խօսքը, և այն անպտուղ է լինում։ 20Եւ լաւ հողի մէջ սերմանուածները այն մարդիկ են, որ լսում են խօսքը և ընդունում ու պտուղ են տալիս. մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն և մէկի դիմաց՝ հարիւր»։ 21Եւ նրանց ասաց. «Միթէ ճրագը բերւում է, որ կաթսայի կամ մահճի տա՞կ դրուի։ Չէ՞ որ աշտանակի վրայ է դրւում։ 22Արդ, ծածուկ բան չկայ, որ չյայտնուի, և գաղտնի բան չի եղել, որ ի յայտ չգայ։ 23Թէ մէկը լսելու ականջ ունի, թող լսի»։ 24Եւ նրանց ասաց. «Զգո՛յշ եղէք, թէ ինչ էք լսում, և ինչ որ լսում էք, աւելին կը տրուի ձեզ. ինչ չափով, որ չափում էք, նոյնով Աստուած պիտի չափի ձեզ համար։ 25Ով որ ունի, նրան պիտի տրուի. իսկ ով որ չունի, նրանից պիտի վերցուի, ինչ էլ որ նա ունի»։ 26Եւ ասում էր. «Այսպէ՛ս է Աստծու արքայութիւնը. որպէս թէ ﬕ մարդ հողի մէջ սերﬔր ցանի. 27և նա ննջի թէ վեր կենայ, գիշեր և ցերեկ, սերﬔրը կը բուսնեն ու կ’աճեն, 28և նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը և ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ։ 29Սակայն երբ սերմը իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետև հնձի ժամանակը հասել է»։ 30Եւ ասում էր. «Ինչի՞ նմանեցնենք Աստծու արքայութիւնը կամ ի՞նչ օրինակով ներկայացնենք այն. 31նման է մանանեխի հատիկին, որը, երբ սերմանւում է հողի մէջ, աւելի մանր է լինում, քան երկրի վրայ եղող բոլոր սերﬔրը. 32իսկ երբ սերմանուի, բուսնում և լինում է աւելի ﬔծ, քան ամէն տունկ, և արձակում է ﬔծ ճիւղեր, այնքան, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնակուել»։ 33Եւ այնպիսի առակներով էր նրանց ասում խօսքը, որ կարողանային հասկանալ։ 34Եւ առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խօսում, բայց իր աշակերտների համար առանձին ամէն ինչ ﬔկնում էր։ 35Այդ նոյն օրը, երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէ՛ք անցնենք ծովի ﬕւս կողմը»։ 36Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաև՝ ﬕւս նաւակները, որ նրա հետ էին։ 37Եւ ﬔծ հողմամրրիկ բարձրացաւ ու ալիքները նաւակի մէջ էր թափում, այնպէս որ նաւակը գրեթէ լցւում էր։ 38Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին և ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա ﬔնք կորչում ենք»։ 39Եւ նա, արթնանալով, սաստեց հողﬕն և ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»։ Եւ հողմը դադարեց, ու ﬔծ խաղաղութիւն եղաւ։ 40Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. դեռևս հաւատ չունէ՞ք»։ 41Եւ նրանք սաստիկ վախեցան և ﬕﬔանց ասում էին. «Ո՞վ է արդեօք սա, որ թէ՛ հողմը, թէ՛ ծովը հնազանդւում են սրան»։

5 Եւ Յիսուս եկաւ ծովի հանդիպակաց կողմը, գերգեսացիների երկիրը։ 2Եւ երբ նա նաւակից դուրս ելաւ, գերեզմաններից նրա դէﬓ ելաւ ﬕ մարդ, որին բռնել էր ﬕ պիղծ ոգի, 3և որի բնակութեան տեղն իսկ գերեզմանների մէջ էր։ Եւ ոչ ոք նրան շղթաներով անգամ չէր կարող կապել, 4որովհետև շատ անգամ ոտնակապերով և շղթաներով կապուած էր, բայց շղթաները փշրել էր ու ոտնակապերը՝ ջարդել։ Ոչ ոք նրան չէր կարողանում զսպել, 5որովհետև ﬕշտ, գիշեր ու ցերեկ, գերեզմաններում և լեռներում, աղաղակում էր և ինքն իրեն քարերով ծեծում։ 6Երբ նա Յիսուսին հեռուից տեսաւ, առաջ վազեց ու երկրպագեց նրան. 7բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծո՛ւ Որդի։ Երդուեցնում եմ քեզ Աստուծով, ինձ ﬕ՛ տանջիր». 8քանի որ Յիսուս նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այդ մարդուց»։ 9Եւ նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ Եւ նա ասաց նրան. «Իմ անունը Լեգէոն է, քանի որ բազում ենք»։ 10Իսկ պիղծ ոգիները սաստիկ աղաչում էին նրան, որ այդ շրջանից դուրս չուղարկի իրենց։ 11Եւ այնտեղ, լերան լանջին, խոզերի ﬕ ﬔծ երամակ կար, որ արածում էր։ 12Բոլոր դևերը աղաչեցին նրան և ասացին. «Մեզ խոզերի մէջ ուղարկիր, որ մտնենք նրանց մէջ»։ 13Եւ նա հրամայեց նրանց։ Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մէջ, և երամակը, թուով մօտ երկու հազար, դարաւանդից դիﬔց դէպի ծովը. և խեղդուեցին ծովում։ 14Խոզարածները փախան և քաղաքում ու ագարակներում պատﬔցին. և մարդիկ դուրս ելան տեսնելու, թէ ի՛նչ էր կատարուել։ 15Եկան Յիսուսի մօտ և տեսան դիւահարին, որ նստել էր՝ հագնուած և զգաստացած, նրան, որ լեգէոն ունէր. և զարհուրեցին։ 16Եւ ովքեր որ տեսել էին, պատﬔցին նրանց, թէ ինչ պատահեց այսահարին և ինչ՝ խոզերին։ 17Եւ սկսեցին աղաչել Յիսուսին, որ հեռանայ իրենց սահմաններից։ 18Եւ երբ նաւակ մտաւ, դիւահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի։ 19Բայց Յիսուս նրան թոյլ չտուեց, այլ ասաց. «Գնա՛ քո տունը հարազատներիդ մօտ և պատﬕ՛ր նրանց այն ամէնը, ինչ Տէրը քեզ արեց և թէ ինչպէս խղճաց քեզ»։ 20Եւ նա գնաց ու սկսեց տարածել Դեկապոլսում, ինչ որ Յիսուս իր համար արել էր։ Եւ ամէնքը զարմանում էին։ 21Եւ երբ Յիսուս նաւակով նորից ծովի ﬕւս կողﬓ անցաւ, նրա մօտ հաւաքուեց բազում ժողովուրդ։ Եւ ինքը ծովեզրին էր։ 22Ահա եկաւ ժողովրդապետներից մէկը, որի անունը Յայրոս էր. և երբ տեսաւ նրան, նրա ոտքերն ընկաւ. 23սաստիկ աղաչում էր նրան ու ասում, որ իր դուստրը մահաﬔրձ է, և որ նա գայ ու նրա վրայ իր ձեռքը դնի, որպէսզի առողջանայ և ապրի։ 24Եւ Յիսուս գնաց նրա հետ. նրա յետևից գնում էր նաև բազում ժողովուրդ և նեղում էր նրան։ 25Եւ ﬕ կին կար, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր։ 26Նա շատ էր տառապել բազմաթիւ բժիշկների ձեռքից և իր ամբողջ ունեցուածքը ծախսել էր, բայց որևէ օգուտ չէր գտել, այլ է՛լ աւելի վատացել էր։ 27Նա երբ լսեց Յիսուսի մասին, եկաւ ամբոխի մէջ նրա յետևից և ձեռքը դիպցրեց նրա զգեստին, 28որովհետև մտքում խորհում էր. «Եթէ ﬕայն դիպչեմ նրա զգեստներին, կը բժշկուեմ»։ 29Եւ իսկոյն նրա արեան աղբիւրը չորացաւ, և իր մարﬓի մէջ զգաց, որ տանջանքներից բժշկուեց։ 30Եւ Յիսուս իսկոյն ինքն իր մէջ իմանալով իրենից դուրս ելած զօրութիւնը, դարձաւ դէպի ամբոխը և ասաց. «Ո՞վ դիպաւ իմ զգեստներին»։ 31Եւ աշակերտները նրան ասացին. «Տեսնում ես, որ ամբոխը նեղում է քեզ, և ասում ես, թէ՝ ո՞վ դիպաւ իմ զգեստներին»։ 32Եւ նա շուրջն էր նայում՝ տեսնելու, թէ ո՛վ այդ արեց։ 33Եւ այդ կինը, զարհուրած ու դողալով նրա համար, որ գաղտնի էր արել, - որովհետև գիտէր, թէ ինչ կատարուեց իր հետ, - եկաւ ընկաւ նրա առաջ և ամէն ինչ ստուգութեամբ ասաց։ 34Եւ Յիսուս նրան ասաց. «Դո՛ւստր, քո հաւատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ և քո տանջանքներից բժշկուած եղիր»։ 35Մինչ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդապետի տնից ոմանք եկան և ասացին. «Քո դուստրը ﬔռաւ, էլ ի՞նչ ես նեղութիւն տալիս Վարդապետին»։ 36Իսկ Յիսուս, երբ լսեց ասուած խօսքը, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ ﬕայն հաւատա՛»։ 37Եւ ոչ ոքի թոյլ չտուեց իր հետ գնալ, այլ ﬕայն՝ Պետրոսին, Յակոբոսին և նրա եղբօրը՝ Յովհաննէսին։ 38Յիսուս ժողովրդապետի տունը եկաւ և տեսաւ ﬕ ﬔծ ամբոխ, լացուկոծ անողներ և աղմուկ-աղաղակ։ 39Ապա ներս մտնելով՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած ու լաց էք լինում. մանուկը ﬔռած չէ, այլ ննջում է»։ 40Սակայն նրանք ծաղրում էին նրան։ Իսկ նա, աﬔնքին դուրս հանելով, վերցրեց իր հետ մանկան հօրն ու մօրը և նրանց, որ իր հետ էին, և մտաւ այնտեղ, ուր պառկած էր մանուկը։ 41Եւ բռնելով մանկան ձեռքից՝ ասաց նրան՝ Տալի՛թա, կո՛ւﬕ, որ նշանակում է՝ աղջի՛կ, դո՛ւ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց։ 42Եւ աղջիկը իսկոյն վեր կացաւ ու քայլում էր, քանի որ մօտ տասներկու տարեկան էր։ Եւ ամէնքը ﬔծապէս զարմացան։ 43Իսկ նա նրանց խստիւ պատուիրեց, որ ոչ ոք այդ բանը չիմանայ. ու ասաց, որ նրան ուտելու բան տան։

6 Եւ այնտեղից ելաւ եկաւ իր գաւառը. և իր աշակերտները գնում էին նրա յետևից։ 2Երբ շաբաթ օր եղաւ, սկսեց ժողովարանում ուսուցանել. և շատերը, երբ լսում էին նրան, զարմանում էին նրա վարդապետութեան վրայ և ասում. «Այս բաները որտեղի՞ց են սրան, կամ ի՞նչ է այս իմաստութիւնը, որ տրուած է սրան, որ սրա ձեռքով այսպիսի զօրաւոր գործեր կատարուեն։ 3Սա հիւսնի տղան և Մարիաﬕ որդին չէ՞ ﬕթէ, Յակոբոսի և Յովսէի ու Յուդայի և Սիմոնի եղբայրը. և սրա քոյրերը այստեղ ﬔզ մօտ չե՞ն»։ Եւ նրանով գայթակղւում էին։ 4Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարգարէն յարգուած անձ է, բայց ոչ իր գաւառում, իր ազգատոհﬕ և իր տան մէջ»։ 5Եւ չէր կարողանում այնտեղ որևէ զօրաւոր գործ կատարել, այլ քիչ թուով հիւանդների վրայ ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր։ 6Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ։ 7Եւ շրջում էր շրջակայ գիւղերում և ուսուցանում։ 8Նա իր մօտ կանչեց Տասներկուսին և սկսեց ուղարկել նրանց երկու-երկու ու պիղծ ոգիների վրայ նրանց իշխանութիւն տուեց։ 9Նրանց պատուիրեց, որ ճանապարհի համար գաւազանից բացի այլ բան չվերցնեն. ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ դրամ գօտիների մէջ, 10այլ հագնեն հողաթափներ. և ասաց. «Աւելորդ պարեգօտ ﬕ՛ վերցրէք»։ 11Եւ ասում էր նրանց. «Ինչ տուն որ մտնէք, այնտեղ օթևանեցէ՛ք, ﬕնչև որ այնտեղից ելնէք։ 12Եւ ուր որ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ որ այնտեղից ելնէք, ձեր ոտքերի փոշին թա՛փ տուէք՝ իբրև նրանց դէմ վկայութիւն»։ 13Եւ նրանք ելան ու քարոզում էին, որպէսզի մարդիկ ապաշխարեն։ 14Եւ բազում դևեր էին հանում, բազում հիւանդների օծում էին իւղով ու նրանց բժշկում։ 15Եւ Հերովդէս արքան լսեց այս բաները, որովհետև Յիսուսի անունը յայտնի էր դարձել. և նա ասաց. «Յովհաննէս Մկրտիչը յարութիւն է առել ﬔռելներից, և դրա համար զօրութիւններ են գործւում նրա ﬕջոցով»։ 16Ուրիշներ ասում էին, թէ՝ Եղիան է. իսկ ﬕւսները, թէ՝ մարգարէ է կամ թէ՝ մարգարէների նման մէկը։ 17Երբ Հերովդէսը այս լսեց, ասաց. «Յովհաննէսը, որի գլուխը կտրեցի ես, սա նա՛ է. ﬔռելներից յարութիւն է առել»։ 18Արդարև, ինքը՝ Հերովդէսն էր մարդ ուղարկել, ձերբակալել էր Յովհաննէսին, կապել նրան ու բանտարկել՝ իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ Հերովդէսը նրան իրեն կին էր դարձրել, 19և քանի որ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր. «Քո եղբօր կնոջը քեզ կին առնելը օրինաւոր չէ»։ 20Եւ Հերովդիան ոխ էր պահել նրա դէմ ու ուզում էր նրան սպանել տալ, բայց չէր կարողանում, 21որովհետև Հերովդէսը վախենում էր Յովհաննէսից, քանի որ նրան գիտէր որպէս արդար և սուրբ մարդու, և նրան հովանաւորում էր ու նրան անսալով՝ շատ բաներ էր անում և քաղցրութեամբ լսում էր նրան։ 22Սակայն ﬕ յարմար օր եկաւ, երբ Հերովդէսը իր ծննդեան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի ﬔծաﬔծներին և հազարապետներին։ 23Եւ երբ Հերովդիայի դուստրը ներս մտաւ և սկսեց պարել, դուր եկաւ Հերովդէսին և սեղանակիցներին. թագաւորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կաﬔնում ես, և քեզ կը տամ»։ 24Եւ երդուեց նրան շատ անգամ, թէ՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կը տամ քեզ, ﬕնչև իսկ իմ թագաւորութեան կէսը։ 25Աղջիկը դուրս գնալով իր մօրն ասաց՝ ի՞նչ ուզեմ։ Եւ սա ասաց՝ Յովհաննէս Մկրտչի գլուխը։ 26Եւ աղջիկը շտապով վերստին մտնելով թագաւորի մօտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրայ Յովհաննէս Մկրտչի գլուխը»։ 27Եւ թագաւորը սաստիկ տրտﬔց, բայց իր երդուﬓերի և հրաւիրեալների պատճառով չուզեց նրան ﬔրժել։ 28Եւ թագաւորը իսկոյն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Յովհաննէսի գլուխը։ Եւ սա գնաց գլխատեց նրան բանտում 29ու նրա գլուխը սկուտեղով բերեց և տուեց աղջկան, և աղջիկը տարաւ տուեց իր մօրը։ 30Երբ Յովհաննէսի աշակերտները լսեցին, եկան վերցրին մարﬕնը և դրեցին գերեզմանի մէջ։ 31Առաքեալները հաւաքուեցին Յիսուսի մօտ ու նրան պատﬔցին այն ամէնը, ինչ որ արել էին և ուսուցանել։ 32Եւ Յիսուս նրանց ասաց. «Եկէ՛ք դուք առանձին ﬕ ամայի տեղ ու ﬕ քիչ հանգստացէ՛ք». որովհետև եկող-գնացողները շատ էին. և հաց ուտելու անգամ ժամանակ չունէին։ 33Եւ նաւակով գնացին ﬕ ամայի տեղ՝ առանձին։ 34Սակայն մարդիկ տեսան նրանց, որ գնում էին, և շատերը ճանաչեցին նրանց ու բոլոր քաղաքներից հետիոտն, խուռներամ այնտեղ վազեցին և մօտեցան նրանց։ 35Եւ նա նաւակից դուրս ելնելով՝ ﬔծ ամբոխ տեսաւ ու գթաց նրանց, որովհետև նման էին ոչխարների, որոնք հովիւ չունեն. և սկսեց նրանց ուսուցանել շատ բաներ։ 36Երբ շատ ժաﬔր անցան, աշակերտները, մօտենալով, ասացին. «Սա ամայի տեղ է, ﬕնչ օրը դեռ չի վերջացել, 37արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայքի ագարակներում և գիւղերում իրենց համար ուտելիք գնեն, որովհետև այստեղ ուտելու բան չունեն»։ 38Նա պատասխանեց նրանց և ասաց. «Դո՛ւք նրանց ուտելիք տուէք»։ Ասացին նրան. «Գնանք գնե՞նք երկու հարիւր դահեկանի հաց և նրանց տանք ուտելու»։ 39Ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունէք, գնացէք տեսէ՛ք»։ Երբ իմացան, նրան ասացին. «Հինգ նկանակ և երկու ձուկ»։ 40Եւ նա հրամայեց խումբ-խումբ նստեցնել նրանց դալար խոտի վրայ։ 41Եւ դաս-դաս նստեցին, տեղ-տեղ՝ հարիւր, տեղ-տեղ՝ յիսուն։ 42Եւ նա վերցնելով հինգ նկանակը և երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, մանրեց նկանակները և տուեց աշակերտներին, որպէսզի դնեն նրանց առաջ։ Եւ երկու ձկներն էլ բաժանեց բոլորին։ 43Կերան և յագեցան 44և տասներկու սակառ լիքը կտորտանքները վերցրին, ինչպէս նաև՝ ձկներից։ 45Եւ նրանք որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին։ 46Իսկոյն ևեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն և իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, ﬕնչև ինքը ժողովրդին արձակէր։ 47Եւ բաժանուելով նրանցից՝ լեռ բարձրացաւ աղօթք անելու։ 48Երբ երեկոյ եղաւ, նաւակը ծովի մէջտեղում էր, իսկ ինքը՝ ցամաքի վրայ։ 49Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետև քաﬕն նրանց հակառակ կողﬕց էր. գիշերուայ ուշ ժաﬕն նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, և ուզում էր նրանցից առաջ անցնել գնալ։ 50Երբ նրանք տեսան, որ քայլում է ծովի վրայ, կարծեցին, թէ ﬕ ուրուական է, և աղաղակ բարձրացրին, 51որովհետև ամէնքը տեսան նրան և խռովուեցին։ Եւ նա իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերուեցէ՛ք, ե՛ս եմ, ﬕ՛ վախեցէք»։ 52Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, և քաﬕն դադարեց։ Եւ նրանք առաւել ևս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին, 53քանի որ մտքները բթացած լինելով՝ չէին հասկացել նաև այն, ինչ վերաբերում էր հացի բազմացմանը։ 54Երբ դիմացի կողﬓ անցան, Գեննեսարէթի ցամաքը ելան։ 55Եւ երբ նաւակից դուրս ելան, տեղի մարդիկ իսկոյն ևեթ նրան ճանաչեցին։ 56Եւ ամբողջ գաւառում այս ու այն կողմ վազելով՝ սկսեցին մահիճներով հիւանդներ բերել այնտեղ, ուր լսում էին, թէ նա գտնւում է։ 57Եւ ուր որ մտնում էր՝ գիւղեր, քաղաքներ թէ ագարակներ, հրապարակներում դնում էին ախտերով տառապողներին և աղաչում նրան, որ գոնէ իր զգեստի քղանցքներին դիպչեն։ Եւ ովքեր ﬕ անգամ դիպան, բժշկուեցին։

7 Եւ նրա մօտ հաւաքուեցին փարիսեցիներն ու օրէնսգէտներից ոմանք, որոնք եկել էին Երուսաղէﬕց։ 2Նրանք տեսնելով, որ նրա աշակերտներից ոմանք անմաքուր ձեռքերով, այսինքն՝ անլուայ հաց էին ուտում, բամբասեցին, 3որովհետև փարիսեցիները և բոլոր հրեաները, եթէ ձեռքները ﬕ լաւ չլուանան, հաց չեն ուտում, քանի որ հների աւանդութիւնը պահում են։ 4Նաև՝ շուկայից տուն մտնելով՝ եթէ նախ չլուացուեն, չեն ուտում։ Եւ ուրիշ շատ բաներ էլ կան, որ աւանդաբար պահում են. ինչպէս՝ բաժակների, սափորների, պղնձէ ամանների ու մահիճների լուացուﬓեր։ 5Ահա ինչու փարիսեցիները և օրէնսգէտները հարց տուեցին նրան. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութեան համաձայն չեն շարժւում, այլ անմաքուր ձեռքերով են հաց ուտում»։ 6Նա պատասխանեց և ասաց նրանց. «Եսային լաւ մարգարէացաւ ձեր՝ կեղծաւորներիդ մասին՝ ասելով. «Այս ժողովուրդը ինձ շրթներո՛վ է ﬔծարում, բայց նրանց սրտերը ինձնից հեռու են. 7ի զուր են ինձ պաշտում. ուսուցանում են վարդապետութիւններ, որ մարդկանց պատուիրածներն են»։ 8Աստծու պատուիրանը թողած՝ մարդկանց աւանդութիւնն էք պահում»։ 9Ապա աւելացրեց. «Աստծու պատուիրանը լաւ էք անարգում, որպէսզի ձե՛ր աւանդութիւնը հաստատէք. 10որովհետև Մովսէսն ասում է. «Պատուի՛ր քո հօրն ու մօրը. և ով որ չարախօսի իր հօր կամ մօր մասին, մահուամբ թող պատժուի»։ 11Իսկ դուք ասում էք. «Եթէ մէկը հօրը կամ մօրն ասի. ’Ինչ ինձնից պիտի օգտուես, Կորբան է’, (այսինքն՝ Աստծուն տալու ընծայ), 12դրանով իսկ այլևս թոյլ չէք տալիս, որ նա իր հօր կամ մօր համար որևէ բան անի, 13և այդպէս անարգում էք Աստծու խօսքը նոյն աւանդութեամբ, որ դուք փոխանցում էք ﬕﬔանց։ Եւ սրա նման ուրիշ շատ բաներ էք անում»։ 14Եւ նա ամբողջ ժողովրդին իր մօտ կանչելով՝ ասաց նրանց. «Ամէնքդ ինձ լսեցէ՛ք և իմացէ՛ք. 15չկայ որևէ բան, որ մարդու մէջ դրսից մտնելով կարողանայ նրան պղծել. այլ այն, ինչ ելնում է նրանից, ա՛յն է, որ պղծում է մարդուն։ 16Ով ականջներ ունի լսելու, թող լսի»։ 17Եւ երբ ամբոխից բաժանուելով տուն մտաւ, աշակերտները այդ առակի մասին նրան հարցրին։ 18Եւ նրանց ասաց. «Դո՞ւք էլ այդպէս անﬕտ էք, չէ՞ք իմանում, թէ ամէն բան, որ դրսից մարդու մէջ է մտնում, չի կարող նրան պղծել, 19որովհետև ոչ թէ նրա սիրտն է մտնում, այլ՝ որովայնը և դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները»։ 20Եւ ասում էր. «Ինչ որ մարդուց դուրս է գալիս, ա՛յն է, որ պղծում է մարդուն, 21որովհետև ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնութիւն, պոռնկութիւն, 22գողութիւն, սպանութիւն, ագահութիւն, չարութիւն, նենգութիւն, գիջութիւն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտաւանութիւն, անզգամութիւն։ 23Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն»։ 24Եւ այնտեղից վեր կացաւ եկաւ Տիւրոսի ու Սիդոնի սահմանները. և ﬕ տուն մտնելով՝ չէր ուզում, որ որևէ մէկն իմանայ իր այնտեղ լինելը, սակայն չկարողացաւ թաքնուած ﬓալ։ 25Նրա մասին լսեց ﬕ կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց. սա եկաւ ընկաւ նրա ոտքերը։ 26Այս կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դևը հանի։ 27Եւ Յիսուս նրան ասաց. «Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացը առնել և շների առաջ գցել»։ 28Կինը պատասխանեց և ասաց. «Տէ՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրւում»։ 29Եւ նա ասաց նրան. «Այդ խօսքիդ համար գնա՛, դևը քո աղջկանից դուրս ելաւ»։ 30Կինը գնաց իր տունը և դևին ելած գտաւ, իսկ աղջկան՝ պառկած մահճի վրայ։ 31Եւ դարձեալ դուրս ելնելով Տիւրոսի և Սիդոնի սահմաններից, եկաւ Գալիլիայի ծովեզրը, Դեկապոլսի սահմաններից ներս։ 32Նրա առաջ բերեցին ﬕ խուլ ու համր մարդ և աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրայ։ 33Եւ Յիսուս նրան ամբոխից ﬕ կողմ տանելով՝ իր մատները դրեց նրա ականջների մէջ և այնտեղ թքեց. ապա բռնեց նրա լեզուից. 34դէպի երկինք նայեց, հոգոց հանեց և ասաց՝ Եփփաթա, որ նշանակում է՝ բացուի՛ր։ 35Եւ իսկոյն նրա լսողութիւնը բացուեց, և լեզուի կապանքներն ընկան, և խօսում էր ուղիղ։ 36Եւ նա նրանց պատուիրեց, որ ոչ ոքի չասեն. բայց ինչքան էլ նա պատուիրում էր նրանց, նրանք է՛լ աւելի էին տարածում։ 37Եւ աւելի ու աւելի էին զարմանում և ասում. «Սա ամէն ինչ լաւ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին՝ խօսել»։

8 Այդ օրերին ժողովուրդը դարձեալ շատ էր, և ուտելու բան չունէին։ Յիսուս կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց. 2«Սիրտս ցաւում է այս ժողովրդի համար, որովհետև արդէն երեք օր է, որ ինձ մօտ են. և բան չունեն, որ ուտեն։ 3Եթէ նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կը լինեն, որովհետև նրանցից ոմանք հեռուներից են եկել»։ 4Աշակերտները նրան պատասխանեցին և ասացին. «Որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել այս ամայի վայրում»։ 5Եւ նա հարցրեց նրանց. «Քանի՞ նկանակ հաց ունէք»։ Եւ նրանք ասացին՝ եօթը։ 6Եւ նա հրամայեց ժողովրդին նստել գետնի վրայ. և վերցնելով եօթը նկանակները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց և տուեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ. և նրանք հացը ժողովրդի առաջ դրեցին։ 7Եւ քիչ թուով ձկներ էլ ունէին. և նա այդ ևս օրհնեց ու հրամայեց նրանց առաջ դնել։ 8Կերան և կշտացան և եօթը զամբիւղ աւելացած կտորտանքներ վերցրին։ 9Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին. և նրանց արձակեց։ 10Եւ իսկոյն աշակերտների հետ նաւակ մտնելով՝ եկաւ Դաղմանունայի կողﬔրը։ 11Եկան փարիսեցիները և սկսեցին վիճել նրա հետ և նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից։ 12Եւ նա իր հոգում զայրացաւ և ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի»։ 13Թողեց նրանց, նորից նաւակ մտաւ և գնաց ծովի ﬕւս կողմը։ 14Եւ աշակերտները մոռացան հաց վերցնել. սակայն ﬕայն մէկ նկանակ ունէին իրենց նաւակի մէջ։ 15Եւ նա պատուիրեց նրանց ու ասաց. «Զգո՛յշ եղէք փարիսեցիների խմորից և հերովդէսականների խմորից»։ 16Իսկ նրանք իրենց մէջ խորհում էին և ասում՝ հաց չունենք։ 17Յիսուս իմացաւ նրանց խորհուրդը և նրանց ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր սրտերում խորհում, թէ հաց չունէք. դեռ չէ՞ք հասկանում և չէ՞ք յիշում. ապշութի՞ւնն է ձեր մտքերը պատել։ 18Աչքեր ունէք և չէ՞ք տեսնում, ականջներ ունէք և չէ՞ք լսում և դեռ չէ՞ք հասկանում ու չէ՞ք յիշում. 19երբ հինգ նկանակը բաժանեցի հինգ հազար հոգու, կտորտանքներով լի քանի՞ սակառ վերցրիք»։ Եւ նրան պատասխանեցին՝ տասներկու։ 20«Եւ երբ եօթը նկանակը չորս հազար հոգու բաժանեցի, կտորտանքների քանի՞ զամբիւղ լիքը վերցրիք»։ Եւ նրանք պատասխանեցին՝ եօթը։ 21Եւ նա նրանց ասաց. «Ապա ուրեﬓ ինչպէ՞ս չէք հասկանում»։ 22Եկան Բեթսայիդա. և նրա առաջ բերեցին ﬕ կոյրի ու աղաչում էին, որ դիպչի նրան։ 23Եւ նա բռնելով կոյրի ձեռքից՝ գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց և ձեռքը նրա վրայ դրեց. և հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է։ 24Նա բացեց աչքերը և ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառեր»։ 25Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրայ. կոյրը իր աչքերը բացեց և տեսնում էր. բժշկուեց և ամէն ինչ յստակ տեսնում էր։ 26Նրան իր տունն արձակեց և ասաց. «Գիւղ ﬕ՛ մտիր, այլ գնա՛ քո տունը, իսկ երբ գիւղ մտնես, գիւղում ոչ ոքի չասես»։ 27Եւ Յիսուս իր աշակերտների հետ ﬕասին ելաւ գնաց Փիլիպպեան Կեսարիայի գիւղերը. և ճանապարհին աշակերտներին հարցնում էր և ասում. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»։ 28Նրանք պատասխան տուեցին և ասացին. «Յովհաննէս Մկրտիչը, և ոմանք՝ Եղիան, իսկ ուրիշներ՝ մարգարէներից մէկը»։ 29Նրանց ասաց. «Իսկ դուք ի՞նչ էք ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխան տուեց և ասաց նրան. «Դու Քրիստոսն ես»։ 30Եւ նա խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին մարդու բան չասեն։ 31Եւ սկսեց ուսուցանել աշակերտներին, թէ մարդու Որդին պէտք է բազում չարչարանքներ կրի, անարգուի երէցներից ու քահանայապետներից և օրէնսգէտներից, ﬔռնի և երրորդ օրը յարութիւն առնի։ 32Եւ այս խօսքը ասաց բացայայտօրէն. և Պետրոսը նրան ﬕ կողմ տանելով՝ սկսեց յանդիմանել նրան։ 33Իսկ նա դարձաւ տեսաւ աշակերտներին, սաստեց Պետրոսին ու ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, որովհետև դու Աստծո՛ւ բաները չես խորհում, այլ՝ մարդկանցը»։ 34Եւ նա իր մօտ կանչելով ժողովրդին, աշակերտների հետ ﬕասին, ասաց նրանց. «Եթէ մէկը կաﬔնում է գալ իմ յետևից, թող ուրանայ իր անձը, թող վերցնի իր խաչը և գայ իմ յետևից, 35որովհետև ով կաﬔնում է ազատել իր անձը, այն պիտի կորցնի. իսկ ով կորցնի իր անձը Աւետարանի համար, պիտի ազատի այն։ 36Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի. 37որովհետև մարդ ի՞նչ ունի տալու իր անձի փոխարէն։ 38Ով որ ամօթ համարի ինձ և իմ խօսքերը այս շնացող և ﬔղաւոր ազգի մէջ, մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գայ փառքոﬖ իր Հօր և սուրբ հրեշտակների»։ 39Եւ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, ﬕնչև որ տեսնեն Աստծու արքայութիւնը՝ զօրութեամբ եկած»։

9 Վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին և Յովհաննէսին ու առանձին նրանց հանեց ﬕ բարձր լերան վրայ և նրանց առաջ պայծառակերպուեց։ 2Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ ﬕ լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել։ 3Եւ նրանց երևաց Եղիան՝ Մովսէսի հետ մէկտեղ, ու նրանք խօսում էին Յիսուսի հետ։ 4Պետրոսը Յիսուսին ասաց. «Ռաբբի՛, լաւ է, որ ﬔնք այստեղ լինենք և երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի և մէկն էլ՝ Եղիայի համար»։ 5Սակայն չգիտէր, թէ ինչ էր խօսում, որովհետև զարհուրած էին։ 6Եւ ﬕ ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից ﬕ ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, դրա՛ն լսեցէք»։ 7Եւ յանկարծակի այս ու այն կողմ նայելով՝ այլևս ոչ ﬕ տեղ ոչ ոքի չտեսան, այլ ﬕայն Յիսուսին՝ իրենց հետ։ 8Եւ ﬕնչ լեռնից իջնում էին, նա պատուիրեց նրանց, որ իրենց տեսածը մարդու չպատﬔն, ﬕնչև որ մարդու Որդին ﬔռելներից յարութիւն առնի։ 9Նրանք այս խօսքը իրենց մտքում պահում էին և ﬕﬔանց հարցնում էին, թէ ի՛նչ է ﬔռելներից յարութիւն առնելը։ 10Ապա հարցրին նրան ու ասացին. «Այն ի՞նչ է, որ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պէտք է գայ»։ 11Նա պատասխանեց նրանց և ասաց. «Եղիան նախ պիտի գայ և ամէն բան կարգի պիտի դնի. իսկ ինչո՞ւ մարդու Որդու մասին գրուած է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգուի։ 12Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկաւ, և նրան արեցին, ինչ որ կաﬔցան, ինչպէս որ գրուած է նրա մասին»։ 13Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ ﬔծ բազմութիւն և օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ։ 14Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ և, ընդառաջ վազելով, ողջոյն էր տալիս նրան։ 15Յիսուս աշակերտներին հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ»։ 16Ժողովրդի ﬕջից մէկը պատասխանեց և ասաց. «Վարդապե՛տ, քեզ մօտ բերեցի որդուս, որին ﬕ համր չար ոգի բռնել է. 17և ուր պատահում է, նրան գետին է զարկում. փրփրում է, ատաﬓերն է կրճտացնում և ապա չորանում ﬓում է։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»։ 18Նա պատասխանեց նրանց և ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, ﬕնչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, ﬕնչև ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»։ 19Եւ նրան բերեցին իր մօտ։ Երբ չար ոգին նրան տեսաւ, իսկոյն ուժգին ցնցեց տղային, որը, գետին ընկնելով, թաւալւում էր ու փրփրում։ 20Յիսուս հարցրեց նրա հօրը և ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»։ Եւ նա ասաց. «Մանկութիւնից։ 21Շատ անգամ չար ոգին կրակի և ջրի մէջ է նետում նրան, որ կործանի. արդ, եթէ ﬕ կերպ կարող ես, օգնի՛ր ﬔզ, Տէ՛ր, գթալով ﬔզ»։ 22Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»։ 23Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց և ասաց. «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»։ 24Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդը իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն և ասաց. «Դո՛ւ, հա՛մր և խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից և այլևս չմտնես դրա մէջ»։ 25Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելաւ. և պատանին ﬔռելի պէս եղաւ, այն աստիճան, որ շատերը ասացին, թէ ﬔռաւ։ 26Յիսուս բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, և նա ոտքի կանգնեց։ 27Եւ երբ Յիսուս տուն մտաւ, աշակերտները, առանձին, հարցրին նրան. «Ինչո՞ւ ﬔնք չկարողացանք հանել դրան»։ 28Եւ նա նրանց ասաց. «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթէ ոչ ծոմապահութեամբ ու աղօթքով»։ 29Այնտեղից ելնելով՝ նրանք անցնում էին Գալիլիայի ﬕջով, և Յիսուս չէր կաﬔնում, որ որևէ մէկն իմանայ, 30քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր և նրանց ասում. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան. և երբ նա սպանուի, երրորդ օրը յարութիւն պիտի առնի»։ 31Բայց նրանք չէին հասկանում այդ խօսքը և վախենում էին նրան հարցնել։ 32Եկաւ Կափառնայում և, երբ տուն մտաւ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»։ 33Եւ նրանք լուռ էին ﬓում, որովհետև ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ո՛վ է ﬔծը։ 34Եւ երբ նստեց, կանչեց Տասներկուսին ու նրանց ասաց. «Եթէ մէկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը և բոլորի սպասաւորը պիտի լինի»։ 35Եւ ﬕ մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մէջ և նրան իր գիրկն առնելով՝ նրանց ասաց. 36«Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»։ 37Յովհաննէսը պատասխանեց և ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դևեր էր հանում, բայց ﬔզ հետ չէր շրջում, և արգելեցինք նրան»։ 38Եւ նա ասաց. «Արգելք ﬕ՛ եղէք նրան, որովհետև չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել. 39քանզի ով ﬔզ հակառակ չէ, նա ﬔր կողﬓ է։ 40Եւ ով որ ձեզ ﬕ բաժակ ջուր խﬔցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»։ 41«Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի ﬕ երկանաքար, և ծով գցուէր։ 42Եւ եթէ քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դէ՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշէջ կրակի մէջ։ 43Եւ եթէ քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր, քեզնից դէ՛ն գցիր այն. լաւ է, որ դու կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս ու գեհեն ընկնես։ 44Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր հանի՛ր այն. լաւ է, որ դու մէկ աչքով մտնես Աստծու արքայութիւնը, քան թէ երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն, 45ուր նրանց որդը չի ﬔռնում, և կրակը չի հանգչում, 46որովհետև ամէն ինչ կրակով պիտի աղուի։ 47Աղը լաւ բան է. բայց եթէ աղը անհամանայ, ինչո՞վ պիտի հաﬔմուի. արդ, դուք ձեր մէ՛ջ ունեցէք աղը և իրար հետ խաղաղութեա՛մբ ապրեցէք»։

10 Յիսուս այնտեղից վեր կացաւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի ﬕւս կողմը. և ժողովուրդը դարձեալ գնում խռնւում էր նրա շուրջը, և նա, ինչպէս սովոր էր, նորից ուսուցանում էր նրանց։ 2Իսկ փարիսեցիները մօտեցան և նրան փորձելով՝ հարց տուին ու ասացին. «Օրինաւո՞ր է, որ մարդ իր կնոջն արձակի»։ 3Նա պատասխան տուեց նրանց և ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»։ 4Եւ նրանք ասացին. «Մովսէսը հրաման տուեց արձակելու թուղթ գրել և արձակել»։ 5Յիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Ձեր խստասրտութեան պատճառով գրեց այդ պատուիրանը, 6ﬕնչդեռ արարչագործութեան սկզբից Աստուած արու և էգ ստեղծեց նրանց»։ 7Եւ ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը և պիտի գնայ իր կնոջ յետևից։ 8Եւ երկուսը ﬕ մարﬕն պիտի լինեն, և այլևս երկու չեն, այլ՝ մէկ մարﬕն։ 9Արդ, ինչ որ Աստուած ﬕացրեց, մարդը թող չբաժանի»։ 10Եւ աշակերտները տան մէջ դարձեալ նոյնը հարցրին նրան։ 11Եւ նրանց ասաց. «Եթէ ﬕ մարդ արձակի իր կնոջը և ուրիշին առնի, շնութիւն արած կը լինի։ 12Եւ ﬕ կին եթէ թողնի իր ամուսնուն և ուրիշ մարդու կին լինի, շնութիւն արած կը լինի»։ 13Եւ նրան մանուկներ էին բերում, որպէսզի ձեռքը դնի նրանց վրայ։ Իսկ աշակերտները յանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին։ 14Երբ Յիսուս այս տեսաւ, բարկանալով սաստեց նրանց և ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին գալ ինձ մօտ և արգելք ﬕ՛ եղէք նրանց, որովհետև Աստծու արքայութիւնը այդպիսիներինն է։ 15Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայութիւնը չընդունի որպէս մանուկ, նրա մէջ չի մտնելու»։ 16Եւ նա վերցնելով նրանց իր գիրկը՝ նրանց վրայ ձեռքը դրեց և օրհնեց նրանց։ 17Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա ﬔծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ 18Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ ﬕայն՝ Աստուած։ 19Պատուիրանները գիտես. ﬕ՛ շնանար, ﬕ՛ սպանիր, ﬕ՛ գողանար, սուտ ﬕ՛ վկայիրպատուի՛ր քո հօրն ու մօրը»։ 20Նա պատասխանեց և ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր արել եմ. արդ, ի՞նչ եմ պակաս թողել»։ 21Եւ Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան և ասաց. «Քեզ մէ՛կ բան է պակասում. եթէ կաﬔնում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր և երկնքում գանձեր կ’ունենաս. և վերցրո՛ւ խաչդ և արի՛ իմ յետևից»։ 22Եւ մարդը այդ խօսքի վրայ խոժոռուած՝ գնաց տրտում, որովհետև շատ հարուստ էր։ 23Եւ Յիսուս այս կողմ, այն կողմ նայելով՝ ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»։ 24Եւ աշակերտները զարմացած էին նրա խօսքերի վրայ. իսկ Յիսուս դարձեալ պատասխանեց նրանց և ասաց. «Զաւակնե՛րս, ինչքա՜ն դժուար է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ իրենց յոյսը դրել են հարստութեան վրայ։ 25Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ ﬕ ﬔծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»։ 26Եւ աշակերտները առաւել ևս էին զարմանում ու ﬕﬔանց ասում. «Ապա ուրեﬓ ո՞վ կարող է փրկուել»։ 27Նայելով նրանց՝ Յիսուս ասաց. «Մարդկանց համար այդ անհնար է, բայց ո՛չ Աստծու համար»։ 28Պետրոսն սկսեց նրան ասել. «Ահաւասիկ ﬔնք թողել ենք ամէն բան և եկել ենք քո յետևից»։ 29Յիսուս պատասխանեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկայ մէկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Աւետարանի համար և այժմ, 30այս ժամանակի մէջ հարիւրապատիկը չստանայ՝ տներ և եղբայրներ և քոյրեր և մայրեր և որդիներ և ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, և այն աշխարհում, որ գալու է՝ յաւիտենական կեանք։ 31Սակայն շատեր, որ առաջին են, պիտի լինեն վերջին, իսկ վերջիններ՝ առաջին»։ 32Եւ Երուսաղէմ ելնելու ճանապարհի վրայ էին. Յիսուս աշակերտներից աւելի առաջ էր գնում. իսկ նրանք, որ նրա յետևից էին գնում, զարմացած էին ու վախենում էին։ Եւ նա նորից վերցնելով Տասներկուսին՝ առանձին, սկսեց ասել նրանց, թէ ինչ բաներ պիտի պատահեն իրեն։ 33«Ահա ելնում ենք Երուսաղէմ. և մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետներին ու օրէնսգէտներին, և նրան մահուան պիտի դատապարտեն ու հեթանոսներին պիտի յանձնեն. 34նրան պիտի ծաղրեն. նրան պիտի ծեծեն ու նրա վրայ պիտի թքեն. և պիտի սպանեն. և երրորդ օրը նա յարութիւն պիտի առնի»։ 35Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոսը և Յովհաննէսը, գնացին նրա մօտ և ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կաﬔնում ենք, որ անես ﬔզ համար»։ 36Եւ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կաﬔնում ինձնից, որ անեմ ձեզ համար»։ 37Եւ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա ﬔզ, որ նստենք մէկս՝ քո աջում և ﬕւսս՝ ձախում, քո փառքի մէջ»։ 38Յիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Չէք իմանում, թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խﬔլ այն բաժակը, որ ես խﬔլու եմ, կամ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»։ 39Եւ նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Եւ Յիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խﬔլու եմ, կը խմէք, և այն մկրտութիւնը, որով ես մկրտուելու եմ, նրանով կը մկրտուէք, 40բայց իմ աջում և ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրուելու է նրանց, որոնց համար պատրաստուած է»։ 41Այդ լսելով՝ տասը առաքեալները սկսեցին բարկանալ Յակոբոսի և Յովհաննէսի վրայ։ 42Յիսուս նրանց իր մօտ կանչեց և ասաց. «Գիտէք, որ հեթանոսների մէջ իշխանաւորներ համարուածները տիրում են նրանց. և նրանց ﬔծաﬔծներն իշխում են նրանց վրայ. 43ձեր մէջ այդպէս չպէտք է լինի. այլ ձեզնից ով կաﬔնայ ﬔծ լինել, թող լինի ձեր սպասաւորը. 44և ձեզնից ով կաﬔնայ առաջին լինել, բոլորին ծառայ թող լինի. 45որովհետև մարդու Որդին էլ չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու և տալու իր անձը որպէս փրկանք շատերի փոխարէն»։ 46Եւ եկան Երիքով։ Եւ ﬕնչ նա Երիքովից դուրս էր գալիս իր աշակերտներով և բազում ժողովրդով, Տիմէի որդին՝ կոյր Բարտիմէոսը, նստել մուրում էր ճանապարհի եզրին։ 47Երբ լսեց, թէ անցնողը Յիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել և ասել. «Դաւթի՛ Որդի, Յիսո՛ւս, ողորﬕ՛ր ինձ»։ 48Եւ շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա առաւել ևս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորﬕ՛ր ինձ»։ 49Յիսուս կանգնեց և հրամայեց, որ նրան կանչեն։ Կոյրին կանչեցին և նրան ասացին. «Քաջալերուի՛ր, վե՛ր կաց, կանչում է քեզ»։ 50Եւ նա, դէն գցելով իր զգեստները, վեր կացաւ եկաւ Յիսուսի մօտ։ 51Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ»։ Կոյրը նրան ասաց. «Վարդապե՛տ, աչքերս թող բացուեն»։ 52Եւ Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո հաւատը քեզ փրկեց»։ Եւ իսկոյն նրա աչքերը բացուեցին, և ճանապարհին գնում էր նրա յետևից։

11 Երբ մօտեցան Երուսաղէﬕն, Բեթփագէին և Բեթանիային, Ձիթենեաց լերան մօտ, նա ուղարկեց աշակերտներից երկուսին և նրանց ասաց. 2«Դուք գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է. և հէնց որ այնտեղ մտնէք, կը գտնէք ﬕ կապուած աւանակ, որի վրայ ոչ ﬕ մարդ արարած չի նստել. արձակեցէ՛ք այն և բերէ՛ք։ 3Եւ եթէ մէկը ձեզ ասի. «Այդ աւանակը ինչո՞ւ էք արձակում», կ’ասէք. «Տիրոջը պէտք է». և նա իսկոյն դրան այստեղ կ’ուղարկի»։ 4Գնացին և գտան աւանակը՝ կապուած դռան մօտ, դրսում, փողոցի մէջ, և այն արձակեցին։ 5Եւ այնտեղ կանգնածներից ոմանք ասացին նրանց. «Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք այդ աւանակն արձակում»։ 6Եւ նրանք նրանց ասացին, ինչպէս Յիսուս ասել էր. ու նրանց թոյլ տուին։ 7Աւանակը բերեցին Յիսուսի մօտ. և դրա վրայ զգեստներ գցեցին, և Յիսուս նստեց դրա վրայ։ 8Եւ շատեր իրենց զգեստները փռում էին ճանապարհին. և ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու գցում ճանապարհի վրայ։ 9Եւ նրանք, որ առաջից ու յետևից էին գնում, աղաղակում էին և ասում. «Ովսաննա՜ Բարձրեալին, օրհնեա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. 10օրհնեա՜լ լինի ﬔր հօր՝ Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է։ Խաղաղութի՜ւն՝ երկնքում և փա՜ռք՝ բարձունքներում»։ 11Եւ Յիսուս մտաւ Երուսաղէմ, գնաց տաճար ու նայեց իր շուրջը, ամէն ինչի վրայ. և որովհետև երեկոյի ժամ էր, բարձրացաւ Բեթանիա՝ Տասներկուսի հետ ﬕասին։ 12Յաջորդ օրը, ﬕնչ Բեթանիայից դուրս էին գալիս, Յիսուս քաղցած էր։ 13Եւ հեռուից ﬕ տերևալից թզենի տեսնելով՝ եկաւ, որ թերևս նրա վրայ ﬕ բան գտնի. և երբ նրան մօտեցաւ, ոչինչ չգտաւ, այլ ﬕայն՝ տերև, որովհետև տակաւին թզի ժամանակը չէր։ 14Յիսուս խօսքը թզենուն ուղղեց և ասաց. «Էլ քեզնից ոչ ոք պտուղ չուտի յաւիտեան»։ Եւ նրա աշակերտները լսում էին։ 15Եկան Երուսաղէմ. և Յիսուս տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել տաճարում գտնուող վաճառողներին ու գնորդներին և լումայափոխների սեղանները ցրեց ու աղաւնեվաճառների աթոռները շուռ տուեց. 16և չէր թողնում, որ որևէ մէկը տաճարի ﬕջով նոյնիսկ որևէ բան անցկացնի։ 17Եւ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրուած է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղօթքի տուն է կոչուելու, իսկ դուք այն դարձրել էք աւազակների որջեր»։ 18Քահանայապետներն ու օրէնսգէտները լսեցին այս և ﬕ ﬕջոց էին փնտռում, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան, բայց վախենում էին նրանից, որովհետև ամբողջ ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրայ։ 19Երբ երեկոյ եղաւ, քաղաքից դուրս ելան։ 20Յաջորդ օրը, առաւօտեան, ﬕնչ նոյն ճանապարհից էին անցնում, թզենին արմատից չորացած տեսան։ 21Պետրոսը յիշեց և ասաց նրան. «Ռաբբի՛, ահաւասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է»։ 22Յիսուս պատասխանեց և ասաց նրան. «Եթէ Աստծու հանդէպ հաւատ ունենաք, 23ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լերանն ասի՝ ե՛լ և ծո՛ﬖ ընկիր, և իր սրտում չկասկածի, այլ հաւատայ, թէ ինչ որ ասում է, կը լինի, նա ինչ էլ ասի, կը կատարուի։ 24Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք և հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ։ 25Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ ﬕ բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները»։ 26Դարձեալ Երուսաղէմ եկան. և ﬕնչ նա այնտեղ, տաճարում շրջում էր, նրա մօտ եկան քահանայապետները, օրէնսգէտները և ծերերը 27ու ասացին նրան. «Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, և ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»։ 28Յիսուս պատասխան տուեց և ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ ﬕ բան հարցնեմ, պատասխանեցէ՛ք ինձ, և ես ձեզ կ’ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում։ 29Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞՝ մարդկանցից. պատասխանեցէ՛ք ինձ»։ 30Նրանք իրար ﬕջև խորհում էին ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, ﬔզ կ’ասի՝ իսկ ինչո՞ւ նրան չհաւատացիք. 31իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում». որովհետև բոլորը գիտէին, թէ Յովհաննէսը մարգարէ էր։ 32Պատասխան տուեցին և Յիսուսին ասացին՝ չգիտենք. և Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»։

12 Եւ սկսեց նրանց հետ առակներով խօսել և ասել. «Մի մարդ այգի տնկեց և նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց և աշտարակ շինեց. ու այն յանձնեց մշակներին և գնաց ուրիշ երկիր։ 2Երբ ժամանակը հասաւ, մշակների մօտ ﬕ ծառայ ուղարկեց, որ այդ մշակներից վերցնի այգու պտղից։ 3Եւ մշակները նրան բռնելով՝ ծեծեցին ու ձեռնունայն արձակեցին։ 4Դարձեալ նա ﬕ ուրիշ ծառայ ուղարկեց, և նրա էլ գլխին հարուածեցին և անարգելով արձակեցին։ 5Եւ վերստին մէկ ուրիշին ուղարկեց. սրան էլ՝ սպանեցին. և ուրիշ շատերին ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում։ 6Դեռևս նա ﬕ սիրելի որդի ունէր. վերջում նրան ուղարկեց նրանց մօտ՝ ասելով. «Թերևս իմ այս որդուց ամաչեն»։ 7Իսկ մշակները երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. «Ժառանգը սա է, եկէք սպանենք սրան, և ժառանգութիւնը ﬔրը թող լինի»։ 8Եւ բռնելով նրան՝ սպանեցին ու հանեցին գցեցին այգուց դուրս։ 9Արդ, այգու տէրը ի՞նչ կ’անի. կը գայ և կը սպանի մշակներին ու այգին ուրիշների ձեռքը կը յանձնի։ 10Դուք չէ՞ք կարդացել Գրքի այն խօսքը, թէ՝ «Այն քարը, որ կառուցողները անարգեցին, նա՛ եղաւ անկիւնաքար»։ 11Տիրոջ կողﬕց եղաւ այս, և ﬔր աչքին սքանչելի է»։ 12Եւ նրանք ﬕջոց էին փնտռում՝ նրան ձերբակալելու, բայց ժողովրդից վախեցան, որովհետև հասկացան, թէ նա առակը իրենց մասին ասաց։ Եւ թողեցին նրան ու գնացին։ 13Եւ նրա մօտ ուղարկեցին փարիսեցիներից և հերովդէսականներից ոմանց, որպէսզի նրան խօսքով որսան։ 14Եւ նրանք եկան ու նենգութեամբ հարց էին տալիս և ասում. «Վարդապե՛տ, գիտենք, որ դու ճշմարտասէր ես և չես քաշւում ոչ ոքից, որովհետև մարդկանց աչառութիւն չես անում, այլ ճշմարտութեամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում. արդ, ասա՛ ﬔզ, օրինաւո՞ր է հարկ տալ կայսրին, թէ՞ ոչ. տա՞նք, թէ՞ չտանք»։ 15Յիսուս իմացաւ նրանց կեղծաւորութիւնը և ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր. ինձ ﬕ դահեկա՛ն բերէք, որ տեսնեմ»։ 16Եւ նրանք բերեցին։ Եւ նրանց ասաց. «Ո՞ւﬓ է այս պատկերը կամ գիրը»։ Եւ նրանք ասացին նրան՝ կայսրինը։ 17Յիսուս պատասխան տուեց և ասաց նրանց. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն»։ Եւ զարմացան նրա վրայ։ 18Նրա մօտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թէ՝ յարութիւն չկայ. հարց էին տալիս և ասում. 19«Վարդապե՛տ, Մովսէսը ﬔզ համար գրել է. «Եթէ մէկի եղբայրը ﬔռնի և կին թողնի, բայց որդի չթողնի, թող նրա եղբայրը առնի նրա կնոջը և իր եղբօր համար զաւակ հասցնի»։ 20Արդ, ﬔզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ և ﬔռաւ ու զաւակ չթողեց. 21և երկրորդը նոյն կնոջն առաւ ու ﬔռաւ. և նա էլ զաւակ չթողեց։ Նոյն ձևով նաև երրորդը առաւ նոյն կնոջը։ 22Եւ եօթն էլ զաւակ չթողեցին. աﬔնքից յետոյ ﬔռաւ նաև կինը։ 23Արդ, յարութեան ժամանակ, երբ յարութիւն առնեն, նրանցից ո՞ւմ կինը կը լինի. քանի որ եօթն էլ նրան կին առան»։ 24Յիսուս պատասխան տուեց և ասաց նրանց. «Հէնց դրա համար չէ՞, որ մոլորուած էք. քանի որ չգիտէք Գրքերը և ոչ էլ՝ Աստծու զօրութիւնը. 25որովհետև, երբ ﬔռելներից յարութիւն առնեն, ո՛չ տղամարդիկ կին կ’առնեն և ո՛չ էլ կանայք մարդու կը գնան, այլ կը լինեն հրեշտակների նման, որ երկնքում են։ 26Իսկ գալով ﬔռելներին, թէ յարութիւն են առնում, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքում, մորենու դրուագում, թէ ինչպէս Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ, - ասում է, - Աբրահաﬕ Աստուածը, Իսահակի Աստուածը և Յակոբի Աստուածը»։ 27Իսկ Աստուած ﬔռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի. ուստի, դուք խիստ մոլորուած էք»։ 28Օրէնսգէտներից մէկը, մօտենալով, լսում էր նրանց, ﬕնչ վիճում էին. երբ նա տեսաւ, թէ Յիսուս նրանց պատասխանը լաւ տուեց, հարցրեց նրան և ասաց. «Ո՞ր պատուիրանն է առաջինը»։ 29Եւ Յիսուս ասաց նրան. «Աﬔնից առաջինն է՝ «Լսի՛ր, Իսրայէ՛լ, ﬔր Տէր Աստուածը ﬕակ Տէրն է. 30և դու պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զօրութեամբ». սա՛ է առաջին պատուիրանը։ 31Եւ երկրորդը նման է սրան. «Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պէս». չկայ ուրիշ պատուիրան աւելի ﬔծ, քան սրանք»։ 32Եւ օրէնսգէտը նրան ասաց. «Լաւ է, Վարդապե՛տ, ճշմարտութեամբ ասացիր, թէ Աստուած մէկ է, և բացի նրանից, ուրիշ Աստուած չկայ. 33և նրան ամբողջ սրտով, ամբողջ զօրութեամբ, ամբողջ մտքով սիրելը, ինչպէս և ընկերոջն իր անձի պէս սիրելը առաւել է, քան ողջակէզները և զոհերը»։ 34Եւ Յիսուս տեսնելով, թէ նա իմաստութեամբ պատասխան տուեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծու արքայութիւնից»։ Եւ այլևս ոչ ոք չէր համարձակւում նրան բան հարցնել։ 35Մինչ Յիսուս ուսուցանում էր տաճարում, հարց տուեց ժողովրդին ու ասաց. «Ինչպէ՞ս են ասում օրէնսգէտները, թէ Քրիստոս Դաւթի Որդի է, 36ﬕնչ Դաւիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. «Տէրն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջում, ﬕնչև որ քո թշնաﬕներին քո ոտքերի համար պատուանդան դնեմ»։ 37Արդ, եթէ Դաւիթն ինքն իսկ նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա Որդին կը լինի»։ Եւ շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով։ 38Եւ սովորեցնելով՝ նա իր ուսուցման ընթացքում ասում էր. «Զգո՛յշ եղէք այդ օրէնսգէտներից, որ ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ, հրապարակներում յարգանքի ողջոյններ որոնել, 39ժողովարաններում՝ առաջին աթոռները և ընթրիքների ժամանակ՝ պատուոյ տեղերը։ 40Նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղօթքները, որպէսզի աւելի խիստ դատաստան ընդունեն»։ 41Յիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թէ ինչպէս ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մէջ։ Եւ շատ ﬔծահարուստներ շատ բան գցեցին։ 42Մի այրի կին եկաւ և երկու լումայ գցեց, որ ﬕ գրոշ է։ 43Եւ Յիսուս իր մօտ կանչելով իր աշակերտներին՝ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքաւոր այրին աւելի շատ գցեց, քան գանձանակի մէջ ﬕւս բոլոր դրամ գցողները, 44քանի որ ամէնքը իրենց աւելորդից գցեցին, իսկ նա, իր չքաւորութիւնից, գցեց ամէն ինչ, որ ունէր՝ իր ամբողջ ապրուստը»։

13 Երբ նա տաճարից դուրս էր գալիս, իր աշակերտներից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, տե՛ս ինչպիսի՜ քարեր են սրանք, և ինչպիսի՜ շինուածք»։ 2Յիսուս նրան պատասխան տուեց և ասաց. «Տեսնո՞ւմ ես այդ բոլոր շինութիւնները. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դրանց քարը քարի վրայ չպիտի թողնուի, որ չքանդուի»։ 3Եւ ﬕնչ նստած էր նա Ձիթենեաց լերան վրայ, տաճարի դիմաց, Պետրոսն ու Յակոբոսը և Յովհաննէսն ու Անդրէասը, առանձին, հարցրին նրան. 4«Ասա՛ ﬔզ, ե՞րբ պիտի լինի այդ, և ի՞նչ կը լինի նշանը, երբ կատարուելու լինի այդ բոլորը»։ 5Յիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք ձեզ չխաբի, 6որովհետև շատեր պիտի գան իմ անունով և պիտի ասեն՝ ե՛ս եմ Քրիստոսը, և շատերին պիտի մոլորեցնեն։ 7Սակայն երբ լսէք պատերազﬓերի ձայներ կամ պատերազﬓերի լուրեր, չխռովուէք, որովհետև այդ պէտք է որ լինի, բայց դեռ աշխարհի վախճանը չէ։ 8Ազգ ազգի դէմ պիտի ելնի և թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, և տեղ-տեղ երկրաշարժներ պիտի լինեն, սով և համաճարակ ու խռովութիւններ. բայց այդ բոլորը սկիզբն է երկանց։ 9Եւ դեռ ձեզ էլ պիտի մատնեն ատեանների, և ժողովարանների մէջ պիտի տանջուէք. և ինձ համար կուսակալների ու թագաւորների առաջ պիտի կանգնէք՝ ի վկայութիւն նրանց։ 10Բայց նախ պէտք է, որ Աւետարանը քարոզուի բոլոր հեթանոսների մէջ։ 11Եւ երբ ձեզ տանեն յանձնելու, առաջուց հոգ ﬕ՛ արէք և ﬕ՛ մտածէք, թէ ինչ պիտի խօսէք, այլ, ինչ որ ձեզ տրուի այդ նոյն ժաﬕն, ա՛յն խօսեցէք, որովհետև դո՛ւք չէ, որ պիտի խօսէք, այլ՝ Սուրբ Հոգին։ 12Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, և հայրը՝ որդուն. և որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց։ 13Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. բայց ով որ ﬕնչև վերջ համբերի, նա կը փրկուի»։ 14«Եւ երբ տեսնէք սարսափելի պղծութիւնը՝ տեղ գտած այնտեղ, ուր չպէտք է լինէր (ով կարդում է, թող իմանայ), այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, լեռները թող փախչեն. 15և ով տանիքի վրայ է, թող չիջնի և տուն չմտնի՝ այնտեղից բան վերցնելու. 16և ով արտի մէջ է, թող ետ չդառնայ՝ իր զգեստները վերցնելու։ 17Բայց վա՜յ յղիներին և ստնտուներին այն օրերին։ 18Աղօթեցէ՛ք, որ ձﬔռ ժամանակ չլինի դա։ 19Այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղութիւնների, որոնց նմանը չի եղել երբեք արարչագործութեան սկզբից ﬕնչև այժմ և չի էլ լինի։ 20Եւ եթէ Աստուած այդ օրերը իր ընտրեալների համար չկարճէր, ոչ ﬕ մարդ չէր ազատուի. բայց նա իր ընտրեալների պատճառով, - որոնց ընտրեց, - կարճեց այդ օրերը։ 21Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի, թէ՝ «Ահա՛ այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ», չհաւատաք. 22որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարէներ պիտի ելնեն և նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթէ հնար լինի, նոյնիսկ ընտրեալներին։ 23Բայց դուք զգո՛յշ եղէք. ահա առաջուց ձեզ ամէն ինչ ասացի»։ 24«Բայց այդ օրերին, այդ նեղութիւնից յետոյ, արեգակը պիտի խաւարի, և լուսինն իր լոյսը չպիտի տայ։ 25Եւ աստղերը երկնքից վայր պիտի թափուեն, և երկնքում զօրութիւնները պիտի շարժուեն։ 26Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն՝ եկած ամպերի վրայով՝ զօրութեամբ և բազում փառքով։ 27Եւ այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հաւաքի իր ընտրեալներին չորս կողﬔրից, երկրի ծագերից ﬕնչև երկնքի ծագերը»։ 28«Բայց դուք այդ թզենո՛ւց սովորեցէք առակը. հէնց որ նրա ոստերը կակղեն, և նրա վրայ տերև դուրս գայ, իմանում էք, որ ամառը մօտ է. 29նոյնպէս և դուք. երբ այս բոլորը կատարուած տեսնէք, իմացէ՛ք, որ նա մօտ է, դռների առջև։ 30Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, ﬕնչև որ այս բոլորը կատարուեն։ 31Երկինք ու երկիր կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»։ 32«Սակայն այդ օրուայ և ժաﬕ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ հրեշտակները երկնքում և ո՛չ էլ՝ Որդին, այլ ﬕայն՝ Հայրը։ 33Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը. 34ինչպէս հեռու երկիր գնացած ﬕ մարդ, որ կը թողնի իր տունը և իր ծառաներին իշխանութիւն կը տայ և իւրաքանչիւրին՝ իր գործը, և դռնապանին կը պատուիրի, որ արթուն լինի։ 35Արդ, արթո՛ւն կացէք, որովհետև չգիտէք, թէ տանտէրը ե՛րբ կը գայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ։ 36Գուցէ յանկարծակի գալով՝ ձեզ քնի մէջ գտնի։ 37Բայց ինչ որ ձեզ եմ ասում, աﬔնքին եմ ասում՝ արթո՛ւն կացէք»։

14 Եւ երկու օր յետոյ զատիկ էր ու Բաղարջակերաց տօնը. քահանայապետները և օրէնսգէտները հնար էին որոնում, թէ ինչպէս նրան նենգութեամբ բռնելով սպանեն։ 2Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»։ 3Եւ ﬕնչ նա Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկաւ ﬕ կին, որ հետն ունէր նարդոսի ազնիւ, ﬔծարժէք իւղի ﬕ շիշ. և շիշը կոտրելով՝ իւղը թափեց Յիսուսի գլխին։ 4Աշակերտները զայրացան և ասացին. «Այդ իւղը ինչո՞ւ այսպէս պիտի կորչէր. 5կարելի էր այդ անուշահոտ իւղը վաճառել աւելի քան երեք հարիւր դահեկանի և տալ աղքատներին»։ Եւ խիստ զայրանում էին կնոջ վրայ։ 6Եւ Յիսուս նրանց ասաց. «Թո՛յլ տուէք դրան. ինչո՞ւ էք նեղութիւն տալիս, որովհետև նա ինձ համար ﬕ բարի գործ արեց։ 7Ամէն ժամ աղքատներին ձեզ հետ ունէք և երբ ուզենաք, կարող էք նրանց բարիք անել։ Բայց ինձ ամէն ժամ ձեզ հետ չունէք։ 8Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկաւետեց իմ մարﬕնը ի նշան պատանքուելու։ 9Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզուի այս Աւետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմուի նրա յիշատակի համար»։ 10Եւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, գնաց քահանայապետների մօտ, որ Յիսուսին մատնի նրանց։ 11Երբ նրանք լսեցին, ուրախացան և խոստացան նրան դրամ տալ. և նա առիթ էր փնտռում, թէ ինչպէս յարմար ժամանակ մատնի նրան։ 12Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը, երբ զատկի գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Ո՞ւր ես ուզում գնանք պատրաստենք, որ զատկական ընթրիքն ուտես»։ 13Եւ նա աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ՛ք այն քաղաքը և երբ այն քաղաքը մտնէք, կը պատահի ձեզ ﬕ մարդ, որ ուսին ջրի սափոր ունի. գնացէ՛ք նրա յետևից։ 14Եւ նա ո՛ր տունը որ մտնի, տանտիրոջը կ’ասէք. «Վարդապետն ասում է՝ ո՞ւր է այն իջևանը, ուր իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ»։ 15Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած ﬕ վերնատուն. այնտե՛ղ պատարաստեցէք ﬔզ համար»։ 16Եւ նրա աշակերտները գնացին պատրաստելու. եկան այն քաղաքը և գտան՝ ինչպէս որ նա իրենց ասել էր. ու զատկական ընթրիքը պատրաստեցին։ 17Երբ երեկոյ եղաւ, նա եկաւ Տասներկուսի հետ ﬕասին։ 18Եւ երբ սեղան նստեցին ու դեռ ուտում էին, Յիսուս ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկը մատնելու է ինձ. նա, որ ինձ հետ իսկ ուտում է»։ 19Եւ նրանք սկսեցին տրտﬔլ ու ասել մէկը ﬕւսի յետևից՝ ﬕթէ ե՞ս եմ. և ﬕւսը՝ թէ՝ ﬕթէ ե՞ս եմ։ 20Նա պատասխան տուեց և ասաց. «Տասներկուսիցդ մէկը, որ ձեռքը ինձ հետ մտցրեց պնակի մէջ։ 21Ճիշտ է, մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս որ նրա մասին գրուած է. բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կը մատնուի. լաւ կը լինէր նրան, եթէ այդ մարդը ծնուած անգամ չլինէր»։ 22Եւ ﬕնչ դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցնելով՝ օրհնեց և կտրեց, տուեց նրանց ու ասաց. «Առէ՛ք, ա՛յս է իմ մարﬕնը»։ 23Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց, և բոլորն էլ նրանից խﬔցին։ 24Եւ Յիսուս ասաց նրանց. «Ա՛յս է Նոր Ուխտի իմ արիւնը, որ կը թափուի շատերի համար։ 25Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլևս որթատունկի բերքից չեմ խﬔլու ﬕնչև այն օրը, երբ կը խﬔմ նոր գինին Աստծու արքայութեան մէջ»։ 26Եւ գոհութիւն մատուցելուց յետոյ ելան Ձիթենեաց լեռը։ 27Եւ Յիսուս նրանց ասաց. «Այս գիշեր ամէնքդ գայթակղուելու էք իմ պատճառով, որովհետև գրուած է. «Պիտի հարուածեմ հովուին, և ոչխարները պիտի ցրուեն»։ 28Բայց իմ յարութիւնից յետոյ ձեզնից առաջ Գալիլիա պիտի գնամ»։ 29Պետրոսը պատասխանեց և ասաց նրան. «Թէկուզ բոլորն էլ գայթակղուեն, բայց ես չեմ գայթակղուի»։ 30Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու այս գիշեր իսկ, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ պիտի ուրանաս ինձ»։ 31Իսկ Պետրոսն առաւել ևս պնդում էր ու ասում. «Թէ քեզ հետ ﬔռնել իսկ հարկ լինի, քեզ չեմ ուրանայ»։ Եւ ամէնքն էլ նոյնն էին ասում։ 32Եկան այն տեղը, որը Գեթսեմանի էր կոչւում։ Եւ նա աշակերտներին ասաց. «Նստեցէ՛ք այստեղ, ﬕնչև ես աղօթեմ»։ 33Եւ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին և Յովհաննէսին և սկսեց տխրել ու տագնապել։ 34Այն ժամանակ նրանց ասաց. «Տխուր է հոգիս ﬔռնելու աստիճան. ﬓացէ՛ք այստեղ և արթո՛ւն կացէք»։ 35Եւ փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսի վրայ ընկաւ գետին. և աղօթում էր, որ, եթէ կարելի է, այդ ժամը իրենից հեռանայ։ 36Եւ ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, ամէն ինչ քեզ կարելի է. այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ ինչպէս ե՛ս եմ կաﬔնում, այլ՝ ինչպէս դո՛ւ ես կաﬔնում»։ 37Եւ Յիսուս եկաւ ու նրանց քնած գտաւ. և Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես. չկարողացա՞ր մէկ ժամ արթուն ﬓալ։ 38Արթո՛ւն կացէք և աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք։ Հոգին յօժար է, բայց մարﬕնը՝ տկար»։ 39Եւ նորից գնաց, աղօթքի կանգնեց ու նոյն բաներն ասաց։ 40Կրկին անգամ դարձաւ այնտեղ և նրանց քնի մէջ գտաւ. որովհետև նրանց աչքերը ծանրացել էին, և չէին իմանում, թէ ինչ պատասխան տան նրան։ 41Երրորդ անգամ եկաւ և նրանց ասաց. «Քնեցէ՛ք այսուհետև և հանգստացէ՛ք, քանի որ վախճանը հասել . եկաւ ժամը, և ահա մարդու Որդին մատնւում է ﬔղաւորների ձեռքը։ 42Օ՛ն, վե՛ր կացէք գնանք, որովհետև ահա մօտեցաւ նա, ով ինձ մատնելու է»։ 43Եւ ﬕնչ նա դեռ խօսում էր այս բաները, եկաւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, և իր հետ՝ սրերով, մահակներով զինուած ամբոխ՝ ուղարկուած քահանայապետների, օրէնսգէտների ու ծերերի կողﬕց։ 44Մատնիչը նրանց նշան էր տուել ասելով՝ ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, բռնեցէ՛ք նրան և տարէ՛ք զգուշութեամբ։ 45Եւ մօտենալով նրան՝ իսկոյն ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛». և համբուրեց նրան։ 46Եւ նրանք ձեռք դրեցին նրա վրայ ու բռնեցին։ 47Ապա նրա շուրջը գտնուողներից մէկը սուրը քաշեց և զարկեց քահանայապետի ծառային ու նրա ականջը կտրեց։ 48Յիսուս դարձաւ և ասաց նրանց. «Սրերով և մահակներով դուրս էք եկել ինձ բռնելու որպէս աւազակի՞։ 49Ես ﬕշտ ձեզ մօտ էի և ուսուցանում էի տաճարում. և ինձ չբռնեցիք. բայց այս եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»։ 50Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ լքեցին նրան և փախան։ 51Եւ ﬕ երիտասարդ գնում էր նրա յետևից՝ իր ﬔրկ մարﬓի վրայ ﬕ սաւան գցած։ Երիտասարդները նրան բռնեցին, 52և նա թողնելով հագի կտորը՝ ﬔրկ փախաւ նրանցից։ 53Եւ Յիսուսին տարան Կայիափա քահանայապետի մօտ. և նրա հետ հաւաքուած էին բոլոր քահանայապետները, օրէնսգէտներն ու ծերերը։ 54Իսկ Պետրոսը հեռուից նրա յետևից գնաց ﬕնչև ներս, քահանայապետի գաւիթը։ Եւ նստած էր սպասաւորների մօտ ու տաքանում էր կրակի բոցի առջև։ 55Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը ﬕ որևէ վկայութիւն էին փնտռում Յիսուսի դէմ, որպէսզի նրան սպանեն, բայց չէին գտնում. 56քանի որ նրա դէմ շատեր սուտ վկայութիւն էին տալիս, բայց վկայութիւնները իրար նման չէին։ 57Ոմանք վեր կենալով՝ սուտ էին վկայում նրա դէմ ու ասում. 58«Մենք լսեցինք դրանից, երբ ասում էր. «Ես կը քանդեմ այս ձեռակերտ տաճարը և երեք օրում կը շինեմ մէկ ուրիշը՝ անձեռակերտ»։ 59Բայց և այնպէս նրանց վկայութիւնը նոյնանման չէր։ 60Ապա քահանայապետը կանգնելով մէջտեղում՝ Յիսուսին հարց տուեց ու ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. այդ ինչե՜ր են վկայում դրանք քո դէմ»։ 61Եւ նա ﬕայն լուռ էր ﬓում ու պատասխան չէր տալիս։ Քահանայապետը կրկին անգամ հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ օրհնեալ Աստծու Որդին»։ 62Յիսուս պատասխանեց և ասաց նրան. «Դու ասացիր, թէ ես եմ. բայց պիտի տեսնէք մարդու Որդուն՝ աﬔնազօր Աստծու աջ կողմում նստած և երկնքի ամպերի վրայով եկած»։ 63Եւ քահանայապետը իսկոյն պատռեց իր պատմուճանը և ասաց. «Էլ ի՞նչ պէտք են ﬔզ վկաներ։ 64Ահա ամէնքդ դրա բերանից լսեցիք հայհոյութիւնը. ձեզ ինչպէ՞ս է թւում. . . »։ Եւ ամէնքը դատապարտեցին նրան, թէ մահապարտ է։ 65Եւ ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորով գլուխը ծածկել, բռունցքով խփել ու ասել. «Մարգարէացի՛ր ﬔզ, Քրիստո՛սդ, այն ո՞վ է, որ քեզ խփեց»։ Եւ սպասաւորները ապտակում էին նրան։ 66Եւ ﬕնչ Պետրոսը դեռ ներքևում, գաւթում էր, քահանայապետի ﬕ աղախինը եկաւ և տեսաւ նրան տաքանալիս։ 67Նայեց նրան ու ասաց. «Դու էլ Յիսուս Նազովրեցու հետ էիր»։ 68Նա ուրացաւ և ասաց. «Չեմ ճանաչում նրան և չգիտեմ՝ ինչ ես ասում դու»։ Եւ երբ նա դրսի գաւիթը ելաւ, աքաղաղը կանչեց։ 69Աղախինը նորից տեսաւ նրան և սկսեց իր շուրջը գտնուողներին ասել. «Սա էլ նրանցից է»։ 70Եւ Պետրոսը դարձեալ ուրացաւ։ Փոքր-ինչ յետոյ, նորից, նրանք, որ շուրջը կանգնել էին, ասացին Պետրոսին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ գալիլիացի ես, և քո խօսուածքն էլ նման է»։ 71Եւ նա սկսեց նզովք կարդալ, երդուել և ասել. «Չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խօսում էք»։ 72Եւ հէնց նոյն ժաﬕն աքաղաղը երկրորդ անգամ կանչեց։ Եւ Պետրոսը յիշեց այն խօսքը, որ Յիսուս ասել էր իրեն, թէ՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ ինձ պիտի ուրանաս». և սկսեց լալ։

15 Եւ իսկոյն, վաղ առաւօտեան, ծերերի և օրէնսգէտների հետ ﬕասին, քահանայապետները և ամբողջ ատեանը խորհուրդ անելով՝ կապեցին Յիսուսին և տարան յանձնեցին Պիղատոսին։ 2Պիղատոսը հարցրեց նրան և ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»։ Յիսուս պատասխան տուեց նրան և ասաց. «Դու ասում ես»։ 3Եւ քահանայապետները նրան շատ էին ամբաստանում, բայց նա ոչինչ չէր պատասխանում։ 4Իսկ Պիղատոսը դարձեալ հարցրեց նրան. «Ոչ ﬕ պատասխան չե՞ս տալիս. տե՛ս, ինչքա՜ն են քեզ ամբաստանում»։ 5Եւ Յիսուս, այնուհետև, էլ ոչինչ չպատասխանեց, այնպէս որ Պիղատոսը շատ զարմացաւ։ 6Սակայն տօնի առիթով Պիղատոսը նրանց համար արձակում էր ﬕ կալանաւոր, ում որ նրանք ուզում էին։ 7Եւ Բարաբբա անունով մէկը կար՝ բանտարկուած այն խռովարարների հետ, որոնք խռովութեան ժամանակ ﬕ մարդ էին սպանել։ 8Ամբոխն սկսեց բարձր ձայնով աղաղակել և պահանջել, որ, ինչպէս սովորութիւն էր անել, Բարաբբայի՛ն արձակի։ 9Պիղատոսը պատասխանեց և ասաց նրանց. «Ուզո՞ւմ էք, որ հրեաների արքային արձակեմ ձեզ համար». 10քանի որ նա գիտէր, թէ նախանձի՛ց մատնեցին նրան քահանայապետները, 11որոնք և ամբոխին համոզեցին, որ Բարաբբայի՛ն արձակի իրենց համար։ 12Պիղատոսը դարձեալ խօսք առաւ և ասաց նրանց. «Իսկ ի՞նչ էք ուզում, որ անեմ հրեաների արքային»։ 13Եւ նրանք, քահանայապետներից դրդուած, դարձեալ աղաղակեցին. «Խա՛չը հանիր դրան»։ 14Պիղատոսը նրանց ասաց. «Ի՞նչ չար բան է արել նա»։ Եւ նրանք առաւել ևս աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր դրան»։ 15Իսկ Պիղատոսը, որովհետև ուզեց ամբոխին գոհացնել, նրանց համար Բարաբբային արձակեց։ Իսկ Յիսուսին ծեծել տալով՝ նրանց ձեռքը յանձնեց, որպէսզի խաչը հանուի։ 16Եւ զինուորները նրան ներսի գաւիթը տարան, ուր պալատի բակն էր. մէկտեղ կանչեցին ամբողջ գունդը, 17և նրան հագցրին կարﬕր քղաﬕդ և ծիրանի ու նրա գլխին փշերից պատրաստուած պսակ դրեցին 18և սկսեցին նրան ողջոյն տալ ու ասել. «Ողջո՜յն քեզ, հրեաների թագաւո՛րդ»։ 19Եւ եղէգով հարուածում էին նրա գլխին, թքում էին երեսին ու ծնկի գալով՝ երկրպագում էին նրան։ 20Եւ նրան ծաղրուծանակի ենթարկելուց յետոյ, քղաﬕդն ու ծիրանին հանեցին և նրան իր զգեստները հագցրին ու դուրս տարան, որ խաչը հանեն նրան։ 21Եւ ստիպեցին Սիմոն Կիւրենացուն՝ Ալեքսանդրի և Ռուփոսի հօրը, որը ագարակից էր գալիս ու այդ տեղով էր անցնում, որ Յիսուսի խաչափայտը կրի։ 22Եւ նրան տարան Գողգոթա, ﬕ տեղ, որ թարգմանւում է կառափնատեղի։ 23Զմուռսով խառնուած գինի տուին նրան, բայց նա չվերցրեց։ 24Եւ նրան խաչը հանեցին։ Եւ նրա հագուստները բաժանեցին՝ դրանց վրայ վիճակ գցելով, թէ ով ի՛նչ պիտի վերցնի։ 25Առաւօտեան ժամը ինն էր, երբ նրան խաչեցին։ 26Եւ կար նրա դատապարտութեան մասին գրութիւն՝ գրուած այսպէս. «Հրեաների թագաւորն է»։ 27Եւ նրա հետ խաչեցին երկու աւազակներ, մէկը՝ նրա աջում և ﬕւսը՝ ձախում։ 28Եւ կատարուեց գրուածը, թէ՝ «Անօրէնների հետ դասուեց»։ 29Եւ ովքեր անցնում էին, հայհոյում էին նրան, շարժում իրենց գլուխները և ասում. «Վա՛հ, որ քանդում էիր տաճարը և երեք օրում շինում, 30ազատի՛ր ինքդ քեզ և իջի՛ր այդ խաչից»։ 31Նոյնպէս և քահանայապետները, իրենք իրենց մէջ, օրէնսգէտների հետ ﬕասին, ծաղր էին անում ու ասում. «Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել։ 32Այդ Քրիստոսը՝ Իսրայէլի այդ թագաւորը, թող այժմ իջնի խաչից, որպէսզի տեսնենք և հաւատանք դրան»։ Եւ նրա հետ խաչուածներն էլ նախատում էին նրան։ 33Երբ կէսօր եղաւ, խաւար պատեց ամբողջ երկիրը, ﬕնչև ժամը երեքը։ 34Եւ ժամը երեքին Յիսուս բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանւում է՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ։ 35Եւ նրանցից ոմանք, որ նրա շուրջն էին կանգնել, երբ լսեցին այդ, ասացին. «Եղիային է կանչում»։ 36Եւ մէկը առաջ վազելով՝ սպունգը թաթախեց քացախի մէջ, անցկացրեց եղէգի ծայրին, տուեց նրան, որ խﬕ, ու ասաց. «Թողէ՛ք տեսնենք, արդեօք Եղիան կը գա՞յ նրան իջեցնելու»։ 37Եւ Յիսուս բարձր ձայն արձակեց ու հոգին աւանդեց։ 38Եւ տաճարի վարագոյրը վերևից ﬕնչև ներքև երկուսի պատռուեց։ 39Եւ այնտեղ կանգնած հարիւրապետը տեսնելով, թէ ինչպէս նա աղաղակեց և հոգին աւանդեց, ասաց. «Իրօք այս մարդը Աստծու Որդի էր»։ 40Կային և կանայք, որոնք դիտում էին հեռուից։ Նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Կրտսեր Յակոբոսի և Յովսէի մայրը՝ Մարիամը, ինչպէս և Սաղոմէն, 41որոնք, երբ Յիսուս Գալիլիայում էր, նրա յետևից էին գնում և ծառայում նրան. կային նաև շատ այլ կանայք, որոնք նրա հետ Երուսաղէմ էին ելել։ 42Եւ երբ երեկոյ եղաւ, - քանի որ ուրբաթ էր, և շաբաթամուտն էր սկսւում, - 43արիմաթիացի Յովսէփը, որ ﬕ պարկեշտ մարդ էր ու հրեաների ժողովի անդամ և որ ինքն էլ Աստծու արքայութեանն էր սպասում, համարձակուեց մտնել Պիղատոսի մօտ և ուզեց Յիսուսի մարﬕնը։ 44Եւ Պիղատոսը զարմացաւ, որ Յիսուս այդչափ շուտ էր ﬔռել. և իր մօտ կանչելով հարիւրապետին՝ հարցրեց նրան ու ասաց. «Իրօք այդչափ շո՞ւտ ﬔռաւ»։ 45Երբ այդ ստուգեց հարիւրապետից, մարﬕնը շնորհեց Յովսէփին։ 46Եւ Յովսէփը կտաւ գնեց ու նրան իջեցնելով՝ պատեց այդ կտաւով ու դրեց ﬕ գերեզմանի մէջ, որ փորուած էր ժայռի մէջ։ Եւ ﬕ քար գլորեց գերեզմանի դռան առաջ։ 47Իսկ Մարիամ Մագդաղենացին և Յակոբոսի ու Յովսէի մայր Մարիամը տեսան այն տեղը, ուր նա դրուեց։

16 Եւ երբ շաբաթն անցաւ, Մարիամ Մագդաղենացին, Յակոբոսի մայր Մարիամը և Սաղոմէն գնացին խնկի պատրաստութիւն տեսան, որպէսզի գան և օծեն նրա մարﬕնը։ 2Եւ կիրակի օրը, առաւօտեան, արևածագին եկան գերեզման։ 3Եւ ասում էին ﬕﬔանց. «Քարը գերեզմանի դռնից ﬔզ համար ո՞վ պիտի գլորի»։ 4Եւ նայեցին ու տեսան, որ գերեզմանից քարը գլորուած էր. և այն շատ ﬔծ էր։ 5Եւ ներս, գերեզման մտնելով՝ տեսան ﬕ երիտասարդի, որ նստած էր աջ կողմը՝ սպիտակ պատմուճան հագած. և զարհուրեցին։ 6Եւ նա ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, դուք Յիսուսին էք փնտռում՝ խաչուած Նազովրեցուն. նա յարութիւն առաւ, այստեղ չէ։ Ահաւասիկ այն տեղը, ուր նրան դրել էին։ 7Բայց գնացէք ասացէ՛ք նրա աշակերտներին և Պետրոսին, թէ՝ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտե՛ղ կը տեսնէք նրան, ինչպէս ձեզ ասել էր»։ 8Եւ երբ այս լսեցին, ելան ու փախան գերեզմանից, քանի որ սարսափահար էին եղել. և ոչ ոքի բան չասացին, որովհետև վախենում էին։ 9Կիրակի առաւօտեան յարութիւն առած լինելով՝ Յիսուս նախ երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից եօթը դև էր հանել։ 10Եւ սա գնաց ու պատﬔց նրանց, որ Յիսուսի հետ էին և դեռևս սգում ու լաց էին լինում։ 11Երբ նրանք լսեցին, թէ նա կենդանի է և երևացել է Մարիաﬕն, չհաւատացին։ 12Յետոյ Յիսուս այլ կերպարանքով երևաց նրանց, որոնք հանդ էին գնում։ 13Սրանք էլ եկան ու պատﬔցին ուրիշների. բայց նրանք էլ չհաւատացին։ 14Յետոյ, ﬕնչ Տասնմէկը սեղան էին նստել, Յիսուս նրանց երևաց և յանդիմանեց նրանց իրենց անհաւատութեան և խստասրտութեան համար, որովհետև չէին հաւատացել նրանց, որոնց ինքը երևացել էր՝ ﬔռելներից յարութիւն առած։ 15Եւ նրանց ասաց. «Գնացէ՛ք ամբողջ աշխարհով մէկ և քարոզեցէ՛ք Աւետարանը բոլոր մարդկանց։ 16Ով հաւատայ և մկրտուի, պիտի փրկուի, և ով չհաւատայ, պիտի դատապարտուի։ 17Սրանք են նշանները, որոնք պիտի ուղեկցեն նրանց, որոնք հաւատում են. իմ անունով դևեր պիտի հանեն, լեզուներ պիտի խօսեն, 18իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն, և եթէ մահացու թոյն խﬔն, դա նրանց չպիտի ﬖասի. հիւանդների վրայ ձեռք պիտի դնեն և բժշկեն»։ 19Եւ ինքը Տէր Յիսուս, նրանց հետ խօսելուց յետոյ, դէպի երկինք վերացաւ և նստեց Հօր աջ կողմը։ 20Իսկ նրանք ելան ու քարոզեցին Աւետարանը ամբողջ աշխարհում՝ Տիրոջ գործակցութեամբ. և իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին Խօսքը։

--------------------------------------------------------------------------------

 

ՅՈԲԻ ԳԻՐՔԸ

1 Աւսիդ քաղաքում ﬕ մարդ կար, որի անունը Յոբ էր։ Այդ մարդը ճշմարտախօս էր ու անարատ, արդար էր ու աստուածապաշտ, ամէն տեսակի չար ու ﬔղաւոր գործերից հեռու։ 2Եօթը տղաներ ու երեք աղջիկներ ունեցաւ նա։ 3Նրա հօտի մէջ եօթը հազար ոչխարներ կային, երեք հազար ուղտեր, հինգ հարիւր լուծ եզներ և արածող հինգ հարիւր մատակ էշեր. ունէր և բազմաթիւ սպասաւորներ։ Մեծաﬔծ գործեր ունէր նա երկրի վրայ։ Այդ մարդը բոլոր արևելաբնակներից աﬔնաազնուականն էր։ 4Նրա որդիները, համաձայնելով, իրենց հետ իրենց երեք քոյրերին վերցնելով, իրար մօտ էին գալիս, խրախճանքներ սարքում, նրանց հետ ուտում-խմում։ 5Եւ երբ աւարտւում էին խրախճանքի օրերը, Յոբը նրանց յետևից մարդիկ էր ուղարկում և սրբագործում էր նրանց. առաւօտեան վեր կենալով՝ նրանց համար, ըստ նրանց թուի, զոհեր էր մատուցում՝ մէկական զուարակ, նրանց ﬔղքերի համար։ Յոբն ասում էր. «Գուցէ իմ զաւակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծու մասին»։ Այսպէս էր անում Յոբը՝ նրանց խրախճանքների բոլոր օրերին։ 6Եւ ﬕ օր ահա Աստծու հրեշտակները եկան կանգնեցին Տիրոջ առաջ. նրանց հետ սատանան էլ եկաւ՝ ման գալով երկրի երեսին, շրջելով նրա վրայ։ 7Եւ Տէրն ասաց սատանային. «Որտեղի՞ց ես գալիս դու»։ Պատասխան տուեց սատանան Տիրոջն ու ասաց. «Երկրի երեսին շրջելով ու երկնքի տակ ման գալով եմ եկել»։ 8Եւ Տէրն ասաց նրան. «Ուշադրութիւն դարձրի՞ր իմ ծառայ Յոբին, որի նման անարատ, ճշմարտախօս, աստուածապաշտ, ամէն տեսակի չար գործերից հեռու ﬓացող մարդ չկայ երկրի վրայ»։ 9Պատասխան տուեց սատանան՝ ընդդիմանալով Տիրոջը. «Միթէ Յոբը ձրի՞ է պաշտում Տիրոջը. 10չէ՞ որ դու ես պաշտպանել նրան արտաքուստ ու նրա տունը՝ ներքուստ, և ամէն ինչ, որ կայ նրա շուրջը. նրա ձեռքի գործերը դու ես օրհնել, երկրի վրայ նրա անասունները դու ես բազմացրել։ 11Բայց դէ փորձի՛ր ﬔկնել ու գցել քո ձեռքը նրա ամբողջ ունեցուածքին, ու կը տեսնես, որ նա դէմառդէմ կ’անիծի քեզ»։ 12Այն ժամանակ Տէրն ասաց սատանային. «Ահա նրա ամբողջ ունեցուածքը քո ձեռքն եմ տալիս, պայմանով որ նրա անձին ձեռք չտաս»։ Եւ սատանան հեռացաւ Տիրոջ առաջից։ 13Եւ այդ այն օրն էր, երբ Յոբի տղաներն ու աղջիկները իրենց աւագ եղբօր տանը ուտում ու գինի էին խմում։ 14Եւ ահա ﬕ պատգամաբեր եկաւ Յոբի մօտ ու ասաց նրան. «Լծկան եզները վար էին անում, մատակ էշերն էլ՝ արածում նրանց մօտերքը. 15գերեվարողները եկան ու տարան նրանց, իսկ քո ծառաներին սրով կոտորեցին։ Միայն ես ազատուելով՝ եկայ քեզ պատﬔլու»։ 16Եւ ﬕնչ նա խօսում էր, ﬕ ուրիշ պատգամաբեր եկաւ ու Յոբին ասաց. «Երկնքից կրակ թափուեց ու այրեց հօտերը, հովիւներին էլ նոյն ձևով ճարակեց։ Միայն ես ﬓացի ու եկայ քեզ պատﬔլու»։ 17Եւ ﬕնչ նա խօսում էր, ﬕ ուրիշ պատգամաբեր եկաւ ու Յոբին ասաց. «Ասպատակներ ասպատակեցին ﬔզ երեք խմբերով, շրջապատեցին ուղտերն ու տարան դրանք, իսկ քո ծառաներին սրով կոտորեցին։ Միայն ես ազատուելով՝ եկայ քեզ պատﬔլու»։ 18Եւ ﬕնչ նա խօսում էր, ﬕ ուրիշ պատգամաբեր եկաւ ու Յոբին ասաց. «Մինչ քո տղաներն ու աղջիկներն իրենց աւագ եղբօր մօտ ուտում-խմում էին, 19անապատից յանկարծակի սաստիկ հողմ փչեց ու խփեց տան չորս անկիւններին. տունը փլուեց քո զաւակների վրայ, ու նրանք վախճանուեցին։ Միայն ես ազատուելով՝ եկայ քեզ պատﬔլու»։ 20Ապա Յոբը վեր կացաւ, պատառոտեց իր հագուստները, կտրեց իր գլխի մազերը և գետին փռուելով՝ երկրպագեց Տիրոջն ու ասաց. 21«Իմ մօր որովայնից ես ﬔրկ դուրս եկայ, ﬔրկ էլ կը վերադառնամ։ 22Տէրը տուեց, Տէրն էլ յետ առաւ։ Ինչպէս որ հաճելի էր Տիրոջը, այնպէս էլ եղաւ։ Թող օրհնեալ լինի Տիրոջ անունը»։ 23Եւ նրան պատահած այս բոլոր դէպքերի ժամանակ Յոբը չﬔղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամութիւն հանդէս բերեց Աստծու հանդէպ։

2 Մի օր Աստծու հրեշտակները եկան կանգնեցին Աստծու առաջ. նրանց մէջ էր ու նրանց հետ Տիրոջ առաջ եկաւ կանգնեց նաև սատանան։ 2Եւ Տէրն ասաց սատանային. «Որտեղի՞ց ես գալիս»։ Այն ժամանակ սատանան Տիրոջն ասաց. «Եկել եմ՝ թափառելով անցնելով երկնքի ներքոյ և շրջելով ամէն տեղ»։ 3Եւ Տէրն ասաց սատանային. «Տեսա՞ր արդեօք իմ ծառայ Յոբին, որի նման ճշմարտախօս, անարատ, աստուածապաշտ, ամէն չար գործից հեռու ﬓացող մարդ չկայ երկրի վրայ. դեռ հաստատուն էլ ﬓում է նա իր անﬔղութեան մէջ։ Իսկ դու իզուր էիր ասում, որ կորստեան մատնեմ նրա ունեցուածքը»։ 4Պատասխան տուեց սատանան ու ասաց Տիրոջը. «Մորթի դէմ՝ մորթ. մարդն ինչ որ ունի՝ իր կեանքի համար կը տայ։ 5Բայց ահա ﬔկնի՛ր ձեռքդ, ձե՛ռք տուր նրա ոսկորին ու մարﬓին, ու կը տեսնես, որ նա դէմառդէմ կ’անիծի քեզ»։ 6Տէրն ասաց սատանային. «Ահա նրան քո ձեռքն եմ մատնում, պայմանով որ նրա կեանքը պահես»։ 7Եւ սատանան հեռացաւ Տիրոջ առաջից և ոտից գլուխ չարորակ վէրքերով պատեց Յոբին։ 8Եւ Յոբը խեցու ﬕ կտոր առնելով՝ քերում էր թարախը. նստում էր աղբիւսում, քաղաքից դուրս։ 9Ու երբ այս դէպքից շատ ժամանակ անցաւ, կինն ասաց նրան. «Մինչև ե՞րբ, դիմանալով, պիտի ասես, որ համբերելու ես դեռ ﬕ որոշ ժամանակ՝ փրկութեան յոյս ակնկալելով։ Ահա ջնջուած է յիշատակդ երկրի երեսից, ոչնչացուած են տղաներդ ու աղջիկներդ՝ իմ որովայնի ծնունդները, որոնց ես իզուր վաստակեցի տառապանքով։ Դու ինքդ էլ զազրելի որդերի մէջ նստած ես բացօթեայ, իսկ ես, մոլորուած, ծառայի պէս տնից տուն, տեղից տեղ ընկած՝ սպասում եմ, թէ ե՛րբ է արեգակը մայր մտնելու, որ հանգստանամ իմ տառապանքներից ու ցաւերից, որոնք այժմ պատել են ինձ։ Արդ, ﬕ խօ՛սք ասա Տիրոջն ու ﬔռի՛ր»։ 10Եւ Յոբը նրան նայելով՝ ասաց. «Խօսեցիր ինչպէս ﬕ անզգամ կին. եթէ Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եւ իր հետ պատահած այս բոլոր դէպքերի ժամանակ Յոբն իր շրթունքներով չﬔղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամութիւն հանդէս բերեց Աստծու հանդէպ։ 11Երեք բարեկաﬓեր՝ թեﬓացիների արքայ Եղիփազը, սոքեցիների բռնակալ Բաղդատը և ﬕնեցիների արքայ Սոփարը, լսելով այն բոլոր չարիքների մասին, որ հասել էին Յոբի վրայ, համաձայնելով եկան նրա մօտ, իւրաքանչիւրն իր աշխարհից՝ ﬗիթարելու և ամոքելու նրան։ 12Նրան հեռուից տեսնելով՝ չճանաչեցին. բարձրաղաղակ լաց եղան. իւրաքանչիւրն իր պատմուճանը պատառոտեց. երկինք նայելով՝ հող ցանեցին գլխներին։ 13Եօթն օր ու եօթը գիշեր նստեցին նրա շուրջը. նրանցից ոչ ոք ﬕ բան չխօսեց հետը, որովհետև տեսնում էին նրան հասած սաստիկ ﬔծ հարուածները։

3 Ապա Յոբը դժուարութեամբ բաց արեց բերանը, անիծեց իր ծնուած օրը, 2խօսեց ու ասաց. 3«Կորչի թող օրն այն, երբ ես ծնուեցի, ու գիշերն էլ, երբ ասացին ինձ, թէ՝ արու ﬕ զաւակ է սաղﬓաւորուել։ 4Խաւար թող դառնայ այն գիշերը, և Տէրը վերևից չփնտռի թող այն։ 5Նրա վրայ է՛լ լոյսը չծագի. թող պատեն խաւարն, ստուերները մահուան, ու մէգը իջնի թող նրա վրայ։ 6Անիծեալ լինի այն օրն, գիշերն էլ. խաւարը տանի։ Չլինի թող այն՝ տարուայ օրերում, ու չթուարկուի նաև օրերում այն աﬕսների։ 7Այլ գիշերը այն լինի ցաւերում, և թող չայցելեն նրան խնդութիւն, ոչ էլ ցնծութիւն։ 8Նզովի թող նա, ով պիտ անիծի օրն այն, ով ձեռքն իր գցի վիշապին։ 9Խաւարեն թող այն աստղերն գիշերուայ. գիշերն սպասի, բայց լոյս չգայ թող, ու չտեսնի թող երբեք ծագելը վառ արուսեակի. 10քանզի չփակեց իմ մօր արգանդի դռները, որով գուցէ և վանէր ցաւերն իմ աչքից։ 11Ինչո՞ւ չﬔռայ ես էլ արգանդում, դուրս եկայ այսպէս և տեղնուտեղը չչքացայ գէթ։ 12Ինչո՞ւ ծնուեցի, ինչո՞ւ ծծեցի ստինքներն իմ մօր։ 13Մինչ հիմա հանգչած ես կը լինէի, 14կը ննջէի ու կը հանգչէի ես արքաների հետ, երկրի իմաստնոց, որ յոխորտում են սրերով իրենց, 15կամ իշխանների, որ բազում ոսկի ունեն և որոնք լցրել են իրենց տներն արծաթով, 16կամ ինչպէս վիժուածք, որ դուրս է ընկնում արգանդից իր մօր, կամ զերթ մանուկներ, որոնք որ լոյսը չտեսան երբեք։ 17Այնտեղ են հիմա ամբարիշտները, որ բորբոքեցին զայրոյթը Տիրոջ։ Այնտեղ հանգչեցին մարﬓով տանջուածներ, 18անցեալի մարդիկ, որ չեն լսում էլ ձայնն հարկահանի։ 19Այնտեղ են փոքրն ու ﬔծը ﬕասին, նոյնպէս և ծառան, որ չունի երբեքտիրոջից երկիւղ։ 20Ինչո՞ւ է տրւում լոյսը այն անձանց, որ դառնացած են, կեանքը՝ ցաւագնած այն հոգիներին, 21որ մահ են տենչում՝ չեն հասնում դրան, փորում են, ինչպէս գանձ կը փորէին, կ’ուրախանային, թէ մահ գտնէին։ 22Մահն մարդու համար հանգիստ է, 23սակայն ճամփան դէպի այն ծածկուեց նրանից. փակեց նրա շուրջը ինքը Աստուած։ 24Կերակրից առաջ՝ հեծութիւնն հասաւ. արցունքներով ու ահով եմ ընկճուած, 25քանզի ինչ բանի երկիւղն ունէի՝ հասաւ ինձ վրայ. ինչից որ վախ կար՝ հէնց ի՛նձ պատահեց։ 26Չխաղաղուեցի, դադար չառայ ես, ոչ էլ հանգչեցի, քանի որ վրաս բարկութիւնն իջաւ»։

4 Եղիփազ Թեﬓացին ասաց. 2«Մի՞թէ շատ անգաﬓեր են ասուել քեզ խօսքեր տանջալից. և ո՞վ կը դիմանայ խօսքերիդ զօրութեան։ 3Որովհետև եթէ խրատել ես դու շատերին, բռնել ես ձեռքը տկարի ու ﬗիթարել, 4խօսքովդ կանգնեցրել ոտքի անզօրին, եղել քաջալեր ծնկին կթոտած, - 5արդ քեզ վրայ են հասել տանջանքներ։ Բայց տագնապել ես։ 6Չէ՞ որ երկիւղդ անզգամութիւն է, ինչպէս կասկածդ՝ ճամփի վրայ անչար։ 7Յիշի՛ր դու արդ. այն ո՞ր անﬔղն է կորել-գնացել, կամ երբևէ արդարները եղե՞լ են արմատախիլ։ 8Ինչպէս որ ես եմ տեսել ﬕշտ. ով որ վարել է ու անպատշաճ սերﬔր ցանել, փոխարէնը ցաւ է հնձելու։ 9Կորչելու են Տիրոջ հրամանով, ոչնչացուելու զայրալից շնչից։ 10Հանգել են զօրութիւնն առիւծի, գոչիւնը էգ առիւծի և պերճութիւնը վիշապների։ 11Սատկել է մրջնառիւծը՝ կեր չլինելուց. իրար են լքել կորիւններն առիւծի։ 12Եթէ քո խօսքերում դեռ ճշմարիտ բան գոյութիւն ունենար, այդպիսի չար բաներ քեզ չէին պատահի։ Ուրեﬓ ականջն իմ չի՞ ընդունելուհրաշակերտ բաներ նրանից։ 13Գիշերային արհաւիրքներ ու դղրդիւններահ են գցել մարդկանց սրտում. 14դողուﬓ ու սոսկուﬓ են պատել ինձ և սաստիկ ցնցել ոսկորներն իմ։ 15Մի շունչ դիպաւ իմ երեսին. քստﬓեցին մազերս ու մարﬕնն իմ։ 16Կանգնեցի, բայց չհասկացայ. տեսայ, բայց կերպարանք չկար աչքերիս առաջ։ Միայն շունչ ու ﬕ շշնջիւն էի լսում։ 17Մահկանացուն ﬕթէ Տիրոջ մօտ աւելի մաքո՞ւր է, կամ ﬕ մարդ աւելի անարա՞տ է քան գործերը Նրա, 18եթէ չի հաւատում իր ծառաներին, իսկ հրեշտակների վրայ խոտոր բաներ է նկատում։ 19Արդ, գալով կաւէ տներում բնակուածներին (ﬔնք էլ ﬕևնոյն կաւից ենք), ցեցի պէս կերաւ նրանց, 20և առաւօտից ﬕնչև երեկոյ նրանք գոյութիւն չեն ունենայ։ Քանի որ իրենք իրենց չէին կարող օգնել՝ կորան։ 21Փչեց նրանց վրայ, ու չորացան, ոչնչացան նրանք, զի չունէին իմաստութիւն։

5 Արդ, կանչի՛ր, եթէ մէկը քեզ ձայն է տալու, կամ եթէ տեսնելու ես սուրբ հրեշտակներից որևէ մէկին։ 2Յիրաւի, բարկութիւնն անզգաﬕն սպանում է, մոլորեալին ﬔռցնում։ 3Ես տեսել եմ ահա անզգաﬓերին արմատ գցելիս, բայց իսկոյն խորտակուել են տները նրանց։ 4Հեռու լինեն թող նրանց զաւակները փրկութիւնից, և խղճուկ քարշ գան թող վատթարների դռներին. բայց ոչ ոք չի գտնուելու, որ փրկի նրանց։ 5Ինչ որ նրանք ժողովել են՝ արդարներն են ուտելու, իսկ իրենք չեն ազատուելու պատուհասներից. քամուել