Դավիթ Անհաղթ  Փիլիսոփայությունը պետք է առաջնորդի մարդուն դեպի ճշմարիտ գիտելիքը և սովորեցնի ինչպես խուսափել չարից:[1]

Զարմանքը փիլիսոփայության սկիզբն է: [2]

Ովքեր գեթ մի անգամ փիլիսոփայական խոսք են տենչում և պատեհ առիթ են ունենում լոկ մատի ծայրով ճաշակել նրա քաղցրությունը, նրանք բոլոր երկրավոր հոգսերին “մնաք բարյավ” ասելով, ողջախոհ մի մոլությամբ անձնատուր են լինում նրան:[2]

Փիլիսոփայությունը, որպես ամենակատարյալը, բոլոր արվեստների մայրն է ու պատճառը:[3]