Ներսես Շնորհալի

 

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

* * *

 

Ծնվում է ու մեծանում,

Հենց նույն օրն էլ` մահանում,

Հետո նորից կյանք առած

Պայծառ շորեր է հագնում:

 

(Արև)

 

* * *

 

Ամբողջ օրը տանը մնում,

Բեհեզ բարձի վրա քնում,

Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,

Բազեի պես որս է անում:

 

(Կատու)

 

* * *

 

Հողն է մտնում, մահանում,

Հետո նորից կյանք առնում,

Աչքը հառած երկնքին,

Տարածվում է, շատանում:

 

(Ցորեն)

 

* * *

 

Չորս ոտք ունի, բայց շուն չի,

Զու է ածում, թռչուն չի,

Խոտ է ուտում կովի պես,

Պատյան ունի, բայց տուն չի:

 

(Կրիա)

 

* * *

 

Տուն է սպիտակ, լայնատարած,

Սև հավիկներ մեջը թառած,

Խոսում են ու զրույց անում՝

Մարդու նման լեզու առած:

 

(Գիրք)

 

* * *

 

Ամբողջ օրը քուն չունի,

Լայն դաշտերում տուն չունի,

Ծաղկից ծաղիկ է թռչում,

Փեթակ ունի, բուն չունի:

 

(Մեղու)

 

* * *

 

Արքա չունեն, սակայն արագ

Կազմում են մեծ, ահեղ բանակ,

Հենց մտնում են արտը հասած՝

Բերքն են հնձում առանց դանակ:

 

(Մորեխ)

 

* * *

 

Գիշերով է նա լույս տալիս,

Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,

Կիսվում է նախ և նորանում,

Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:

 

(Լուսին)

 

* * *

 

Տեսա իմ հոգու հոգին

Հողում թաղվեց, մահացավ,

Շատ չարչարվեց ու կրկին

Ծիլ արձակեց, բարձրացավ,

 

Սրի բերան նա ընկավ,

Քարով ճզմվեց, փշրվեց,

Հետո բոցում այրվեց,

Նոր կյանք առած՝ ետ եկավ:

 

(Ցորեն)

 

* * *

 

Հսկայական փռում թխած

Մի գաթա կա սիրուն, գլոր,

Թխողն ինչքան ծայրից պոկում,

Նորից է նա դառնում կլոր:

 

(Լուսին)

 

* * *

 

Նա որսորդ է չար ու անգութ,

Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,

Ժանիքը սուր, ագին բարակ,

Եվ աչքերն են մի-մի ճրագ:

 

(Հովազ)

 

* * *

 

Ճարտարագետ և իմաստուն,

Ծաղկի փոշուց շինում է տուն,

Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,

Չունի դադար, հանգիստ ու քուն:

 

(Մեղու)

 

* * *

 

Մի օձ կա մեծ, գույնը կապույտ,

Հա գնում է պտույտ-պտույտ,

Նրանով են սնվում անվերջ

Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:

 

(Գետ)

 

* * *

 

Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,

Կանաչ շորեր ունի հագին,

Թողեց հետքեր նա ամենուր,

Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:

 

(Գարուն)

 

* * *

 

Մի տախտակ կա քառանկյուն,

Առանց դրա չկա տուն,

Մինչև ամուր չփակես

Դու չես մտնի հանգիստ քուն:

 

(Դուռ)

 

* * *

 

Նա ապրում է շարժուն տան մեջ,

Ծտի նման խայտում անվերջ,

Առավոտից մինչ իրիկուն

Չունի հանգիստ ու չունի քուն:

 

(Ձուկ)

 

* * *

 

Երեկ տեսա մի քարավան

Ճամփա ելած՝ գնում էր Վան,

Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին

Մի-մի հատիկ առած մեջքին:

 

(Մրջյուն)

 

* * *

 

Մի թռչուն կա շատ իմաստուն,

Բարեկամ է նա միշտ մարդուն,

Աղմկում է, ձայնեղ կանչում,

Երբ որ գող է մտնում իր տուն:

 

(Սագ)

 

* * *

 

Կա մի գմբեթ` բարձր ու լայն,

Կանգնած անսյուն ու անգերան,

Մեջը կանթեղ` պայծառ լույսով,

Կախված ջահեր, առանց պարան:

 

(Երկինք)

 

* * *

 

Խոսում է նա, լեզու չունի,

Շրջում է նա, ոտքեր չունի,

Բայց մտնում է ամեն մի տուն,

Ուրախ լուրեր բերում մարդուն:

 

(Նամակ)

 

* * *

 

Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք,

Հյուր է գալիս, աշխարհ մտնում,

Պարգևում է լույս ու բերկրանք,

Երբ գնում է, օրն է մթնում:

 

(Արև)

 

* * *

 

Թռչուն անթև ու անփետուր,

Բայց շրջում է նա ամենուր,

Նրա համար սահման չկա

Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:

 

(Միտք)

 

* * *

 

Հողից շինեցին,

Բոցում թրծեցին,

Կախեցին սյունից,

Տարան, բերեցին:

 

(Խնոցի)

 

* * *

 

Մի բան գիտեմ զարմանալի,

Նա մագիլներ ունի հավի,

Մութ անտառն է իրար տալիս,

Հարթում սիրուն ու ետ գալիս:

 

(Սանր

 

Ա. ՏԱՂ ԱՒԵՏԵԱՑ, ՆԵՐՍԷՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

 

Նոր երկինք յերկրի, արփւոյն պարունող,

Ծագողին ծագող:

 

Երրակի ունող աւետեաց ձայնիւ

Անմահից պետին:

 

Րոպէիցըն տիպ համայնից հոգւոց

Գոլով արեւելք:

 

Սըրտի մաքրելոյ զթափանցիկ լուսոյն

Ծագելով նըշոյլ:

 

Էին աննիւթի հիւթ պարունակող,

Նիւթեալ առ ի քէն:

 

Սիրատունկ ծառոյն սաղարթից բողբոջ

Ի քէն ընձիւղեալ:

 

Իսկական Բանին գիր քո մելանաւ

Արեամբ պարագեալ:

 

Գեղմն ունակ ցաւղոյ Գեդէոն ետես,

Երգէ եւ Դաւիթ:

 

Ուրախ լե՛ր դըշխոյ, հարսըն պանծալի

Անմահ փեսային:

 

Վեհին անեղի էից եղակի

Եղակ վերըստին:

 

Երբին անկէտի կէտ ժամանակեայ,

Սկիզբն անըսկըզբան:

 

Սաւս խընկաբերին, նոր դրախտ Ադենի,

Ծառ կենաց պըտղոյն:

 

Տիրական որթոյն Հաւր տընկագործի

Երկիր բանաւոր:

 

Աբրահամին աւետ Սահակաւ տըւեալ

Ի քէն կատարումն:

 

Սառա ամլութեամբ, նորահրաշ ծնընդեամբ

Տիպ քո կուսութեանդ:

 

Տապանակ կտակի, սափոր ոսկի լի

Նոյն մանանայիւ:

 

Վէմ առանց ձեռին ի լեռնէդ հատեալ,

Կոյսդ անհայր ծընեալ:

 

Անկէզ մորենի Մովսեսի տեսեալ,

Ըզքեզ ծանուցեալ:

 

Ծընող ծնիցելոյն, անմայրըն յառաջ

Անհայր ծնանելով:

 

Անըստուեր լուսոյ խորան նոր Սինայ,

Տաճար Սաղիմայ:

 

Ծիր ծայրագունին, ծաւալումն արփւոյն

Յոգիս նըշողից:

 

Նըստելոյն ընդ Հաւր արքային փառաց

Հուպ մայր մըշտակաց:

 

Ի բարձրունս առ նոյն լեր մեզ բարեխաւս

Սուրբ կոյս Մարիամ:

 

Բ. ՓՈԽ

 

Իմանալի սերովբէ,

Բանին աթոռ քերովբէ.

Խորան լուսոյ արքային,

Հարսըն մաքուր փեսային:

 

Նոր բուրաստան ծաղկերանգ,

Ողկուզաբեր բարունակ,

Դրախտ Տեառն դարձեալ քեւ տըւաւ

Մաւրն Եւայի, որ մեղաւ:

 

Րոտեալ զերկունս տըրտմական,

Փոխադրեցեր բախճական

Ուրախութիւն երկայնոցս,

Հարսն ի յերկրէ երկայնոց:

 

Մայր կենդանեացըն հոգւոց,

Զոր նախահայրըն ծանոյց.

Երկոտասան վըստակաւ

Վէմն առ ի քէն շնորհեցաւ:

 

Ծըրար քառիցըն խընկոց.

Հոգւոյն յոգիդ խառնելոց,

Իմաստութիւն, զաւրութիւն,

Արդարամէտ մաքրութիւն:

 

Նարդոս, զըմուռ ծովային,

Եւ կինամոն կընդըրկին,

Թագապաճոյճ զարմազան

Զըմրուխտ եւ կայծ կարկեհան:

 

Ո՜վ դու քաղաք կենդանի,

Տաճար շինեալ Քրիստոսի.

Րաբուն Բանին Յիսուսի,

Ծընող մարմնով ի յերկրի:

 

Որով հայցեմք մայր լուսոյ,

Զերգող երգոյս եւ զխընդրող,

Սըրբել ըզմեզ ի մեղաց

Լեր բարեխոս անմոռաց.

 

Ի զըւարթնոց կայանին

Երգել ըզփառս ընդ նոսին,

Երրորդութեան անեղին

Յաւետ ի նոյն միշտ էին:

 

Գ. ՏԵԱՌՆ ՆԵՐՍԻՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ, Ի ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԿՈՅՍՆ

 

Նոր ծաղիկ ցուցաւ ի նորատունկ բուրաստանի,

Նոր արեւ հարաւի

Նորազուարճ առաւաւտի:

 

Երփնատիպ սաղարթ տերեւախիտ կանաչազուարճ

Հողմով Հոգւոյն շարժեալ,

Քաղցրիկ աւդով վայրաբերեալ:

 

Րախճանայ դրախտն Եդեմայ նոր ծառ կենաց տնկեալ ի նմա

Ի յաբրահամեան

Յեսսեան արմատ դաւթիազարմ:

 

Սքանչելեաւք Կոյսն յըղացաւ զԷմմանուէլն ըստ Եսայեայ,

Ծընեալ զՀաւր համագոյն`

Մեզ համագոյ գոլ ըստ մարմնոյ:

 

Էն ի միշտ էէն անժամանակ ծընեալ անմայր,

Նոյն ժամանակաւ

Ի կոյս մաւրե անհայր ծընաւ:

 

Սիրով խոնարհեցաւ ճըշմարտապէս եւ տիրաբար,

Առնուլ ըզմերս մարմին,

Առանց մեղաց մնալ անմարմին:

 

Սիրով երկըրպագեա՛, եկեղեցի, ծնեալ արքային.

Փառաւք զքեզ պսակողին

Մատո ըզփառս միշտ յաւիտեան:

 

Դ. ՓՈԽ

 

Այսաւր ցընծութիւն հողեղինացս,

Եւ աւետիք խընդութեան փըրկոցին ծննդեան:

 

Սա յերկնից իջեալ ի ծոցոյ Հաւր,

Որդի եւ Բան անմարմին` եղանի մարմին:

 

Է զարմանք հրաշից աննիւթ Բանին

Լինել մարմին տիրապէս եւ մնալ անմարմին:

 

Զանհաս այս խորհուրդ վերին զաւրացն

Ծանուցեալ ասէին` ըզփա՜ռս ի բարձունս:

 

Աստղն արեւելեան զարդարութեան

Եցոյց յայրին զարեգակն ընծայաբեր հովուացն,

Յորմէ սրովբէքն ծածկեալ ըզդէմս

ԶԵրեքսըրբեանն երգէին. հովիւքն աւրհնէին,

Սարսեալ քրովբէիցն տեսանելով

Զվերանըստեալըն ինքնեանց ի գիրկըս Կուսին:

 

Բանն, որ կերակրէ բանիւ զհոգիս բանականաց,

Դընի յանբանից մըսուր:

 

Առած Միքիայ առ Բեթղահէմ այսաւր լըցաւ,

Ուստի հացիւ կենաց կերակրիմք:

 

Նոր երգս աւրնութեան անճառ Բանին մարմնացելոյ

Մատուսցուք այժմ եւ յաւիտեան:

 

Ե. ՏԱՂ ՃՐԱԳԱԼՈՒՑԻ ԾՆՆԴԵԱՆ

 

Այսաւր աւետեաց Գաբրիելի լրումն

Եղանի առ կոյս Մարիամ:

 

Այսաւր աներբին իննամսեան աճմամբ

Առլըցեալ յարգանդի Կուսին:

 

Այսաւր գայ Յովսէփ ի քաղաք Դաւթի,

Ընդ կուսին յայրն իջավանի:

 

Այսաւր երկնային արքայն մըտանէ

Ընդ երկրաւոր արքային գրոյն:

 

Այսաւր ազգ մարդկան վերագրին աշխարհագրաւն այն

Յաշխարհըն վերին:

 

Այսաւր ի Հաւրէ անմարմին ծընեալ Որդի

Նոյն մարմնով ծընանի:

 

Այսաւր Բանն աննիւթ թանձրացեալ

Հիւթական կերպիւ յայտնեալ երեւի:

 

Այսաւր լուծանի երկունք անիծից նախամաւրն

Ծնընդեամբ սուրբ Կուսին:

 

Այսաւր մեզ Դաւիթ տասնաղեաւըն տայ նըշանակ,

Գըտաք յԵփրաթայ:

 

Այսաւր ըստ Միքիայ Բեթղահէմ ցընծայ`

Տուն եղեալ երկնաւոր հացին:

 

Այսաւր ըստ Եսայեայ Կոյսն մայր լինի

Սքանչելեաւք Էմմանուելի:

 

Այսաւր հոգեղէն տան որդւոց մարդկան

Աւետիս.- Ծընաւ ձեզ փըրկիչ:

 

Այսաւր ընդ հովիւսն երգս առեալ գոչեմք

Ասելով` ըզփառս ի բարձունս:

Զ. ՓՈԽ

 

 

Նոր ծաղիկ բըղխէ այսաւր յարմատոյն Յեսսեայ,

Եւ որդի Դաւթի ծնանի Որդին Աստուծոյ:

Րեպէից Տէրն աւծանի արքայ նոր Իսրայելի.

Սրովբէից անտես բնութիւնն տեսանի մարմնով,

Ի լոյսն անմատոյց բնակեալն խանձարրաւք պատի.

Սա անմայր յառաջ ծընեալ, անհայր ծընանի,

Ի բարձունս անբաւ վերնոցն` յայրըն պարագրի.

Երեւի տղայ ծերունին, մանուկ հինաւուրցն,

Անեղն եղանի այսաւր մարդ ճըշմարտապէս.

Յիւր պատկերըն գայ կամաւ կերպարանըն Հաւր,

Սիրով խոնարհի ի մեզ բարձրեալ թագաւորն:

Եկայք զնախատաւն ծնընդեանս վերապատուեսցուք,

Րամեալ մաքրութեամբ հաղորդ լիցուք ծնիցելոյն.

Գոհութիւն տացուք նըմին ընդ Հաւր եւ Հոգւոյն,

Սուրբ Երրորդութեանըն փա՜ռք յաւիտեանս, ամէն:

 

Է. ՏԱՂ ԾՆՆԴԵԱՆՆ ՏԵԱՌՆ, Ի ՆԵՐՍԻՍԷ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ

 

 

Այսաւր ի սկըզբան Բանն, որ ընդ Հաւր միշտ յէութեան,

Ծընանի մարմնով, անյեղապէս գոլով բնութեամբ:

 

 

Այսաւր ծոցածին լոյսն, որ յառաջ քան զյաւիտեանս,

Ծագեցաւ յերկրի ի կուսական յորովայնէ:

 

 

Այսաւր հինաւուրցն Աստուած էակն եղականաց,

Եղանի մանուկ ի զաւակէ Դաւթի ծընեալ:

 

 

Այսաւր յարմատոյն Յեսսեայ բըղխեալ մեզ գաւազան,

Ծաղկեցաւ ծաղիկ կենդանատու տիեզերաց:

 

 

Այսաւր զլոյս փառաց, որպէս զաւթոց արկող զինքեամբ,

Խանձարրաւք պատի եւ յանբանից մըսուր բազմի:

 

 

Այսաւր սրովբէիւք պարածածկեալ թեւաւք խորհուրդն

Յայտնեցաւ մարդկան ի սուրբ յայրին Բեթղահեմի:

 

 

Այսաւր ի հրանիւթ քառակերպեան նըստեալն յաթոռ,

Նըւաստացեալ բառնի ի գիրկըս հողեղինի:

 

 

Այսաւր կերակրողըն համայնից կենդանութեանց,

Կերակրի կաթամբ ի կուսական բըղխեալ ըստեանցն:

 

 

Այսաւր մոգքն աստեղբ յարեւելից եկեալք ի յայրն,

Երկիր պագին` ոսկի եւ զըմուռ, խունկ ընծայեալ:

 

 

Այսաւր որ հովուէրըն զԻսրայէլ հովիւըն քաջ,

Բացաւթեայ հովիւք երգեն նըմա. Փա՜ռք ի բարձունս:

 

Ը. ՓՈԽ

 

 

Նոցին համաձայնեալ եւ մեք ցընծութեամբ

Երգեմք ընդ հովիւսն` ըզփառս ի բարձունս.

Րախճանամք երկրաւորքս ցընծութեամբ երկայնոցն,

Սրովբէից անտեսն այսաւր տեսանի.

Ի բարձունս անհաս յերկրի երեւի,

Սոսկալին քրովբէից ի գիրկըս գըգուի.

Ի յայրն իջավանի որ յաթոռ ընդ Հաւր,

Երկնից թագաւորն դընի ի մսուր.

Եւ խանձարրաւք պատի զլոյս փառաց զգեցեալն,

Րամից մարդկայնոց գայ ի փըրկութիւն:

Գովեմք նոր երգով զնորածին արքայն,

Սըմա միայնոն տացուք այժմ ըզփառս:

 

Թ. ՏԱՂ ԾՆՆԴԵԱՆ. ՏԵԱՌՆ ՆԵՐՍԻՍԻ ԱՍԱՑԵԱԼ

 

 

Նոր եդեմ բանաւոր տընկոյն,

Նոր Ադամն ի քէն հընոյն նորոգող.

Երկակի դիմառից առիթ

Անքակ միութեան էին ընդեղումն:

 

 

Րենական արփիւ առլըցեալ,

Զմինըն մարմնապէս ծընար վերըստին.

ՍԻրամարգ ոսկետիպ նըկար,

Տատրակ ողջախոհ, մաքուր աղաւնի:

 

 

Երեւեալ ծաղիկ գարնայնոյ,

Վարդ, մանիշակ, քըրքում, շուշան վայելուչ.

Սարդիոն, յակինթ, դահանակ,

Յասպիս, կահկեհան, զըմրուխտ, շափիւղայ:

 

 

Ի տիպ վակասին յեռեալ

Կայծ եւ տըպազիոն նորն Ահարոնի.

Երկնագոյն աւդամանուած շար,

Բեհեզ եւ ծիրանի` նիւթ նոր խորանիդ:

 

 

Րակերտեա համասեռիցս ելք,

Ընդ քեզ վերաբերիլ յառ ի քէն ծագումն.

Գոչելով զեռահիւսակ նուագս,

Երիցն ի միումն յաւէտ միշտ ըզփառս:

 

Ժ. ՓՈԽ

 

 

Մայր Աստուծոյ Մարիամ,

Դուստըր Դաւթեան թագազարմ.

Ծընար մարմնով զնորն Ադամ,

Որ նորոգեաց զհինն Ադամ:

 

 

Աստուածածին դաւանեմք,

Զծնեալդ Աստուած քարոզեմք.

Ընդ հրեշտակին քեզ գոչեմք,

Զուրախութիւնն աւետեմք:

 

 

Խընդա՛, խորանըդ լուսոյ,

Բերկրե՛ա, տաճարդ արեւոյ.

Ցընծա՛, աթոռ Աստուծոյ,

Բարձող Բանին բարձրելոյ:

 

 

Երկինք երկնից վեհագոյն,

Քերովբէից գերագոյն.

Ի սրովբէիցըն թեւոյն

Ծածկեալ խորհուրդ ծնիցելոյն:

 

 

Անտանելոյն կայարան,

Արեգականն աւթարան.

Ահեղ բոցոյն բնակարան,

Աննիւթ Բանին մարմնարան:

 

 

Զքեզ տեսանողքըն տեսեալ,

Մովսէս` մորենի ոչ կիզեալ,

Եսայիաս` կոյս յղացեալ,

Եզեկիէլ` դուռն աղխեալ:

 

 

Լեառն վիմածին` Դանիէլ.

Բլուր կընդըրկի` Սողոմոն,

Աղբիւր կընքեալ պահողին,

Պարտէզ փակեալ տընկողին:

 

 

Նըման գեղման` Գեդէոն,

Դաւիթ` իջման անձրեւոյն,

Եւ Միքիաս` ըզտեղւոյն

Ի Բեթղահէմ ծնանելոյն:

 

 

Նոյեան տապան կենարար,

Աբրահամեան տաղաւար,

Կըտակագրին տապանակ,

Անճառ լուսոյն աշտարակ:

 

 

Դրախտ Աստուծոյ ծաղկալի,

Նարդոս բուրեալ ի յոգի,

Հովիտ պայծառ շուշանի,

Աղբիւր գետոց քառակի:

 

 

Բուրուառ խընկոց անուշից,

Քառաբուրեանըն խառնից,

Զոր ծերունեացըն խըմբից

Զաղաւթս խընկեն քոց բանից:

 

 

Ի քէն հայցեմք, մայր կենաց,

Մաքրել ըզմեզ ի մեղաց.

Հայցմամբ առ Տէրն աշխարհաց,

Որում պատիւ սըրբասաց:

 

ԺԱ. ՏԱՂ ԾՆՆԴԵԱՆ, ՏԵԱՌՆ ՆԵՐՍԻՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

 

Անճառ է խորհուրդ սըրբոյ յայտնութեանն.

Բանն, որ ի ծոց Հաւր ծընեալն անմարմին,

Գըթացեալ ի մեզ, մարմին ըզգեցաւ`

Դարձումն առնելով նախաստեղծ մարդոյն:

Երանեն այսաւր մեզ ազգ եւ ազինք,

Զաւրք հոգեղինացն յերկիր ծաւալին`

Էմմանուելի գուշակ լինելով:

Ընդ մեզ Աստըւած շըրջեցաւ մարմնով,

Թագաւոր փառաց` ծառայի կերպիւ:

Ժամանակ եհաս փըրկութեան մարդկան,

Իջեալ ի յերկիր Որդին միածին,

Լոյս փառաց ծագեաց իւր արարածոցս:

Խաւար լուծանի երեւմամբ լուսոյն,

Ծագի արեգակն ի Բեթղահեէ,

Կոչէ զտիեզերս ի լուսաւորիլ:

Հովուացն ընթացեալ ի տեսիլ լուսոյն,

Ձայնակից եղեն վերին զըւարթնոցն:

Ղամբար լուսափայլ յայտնեալ ի յայրին,

Ճառագայթ ծագեաց աստըղն յարեւելս:

Մոգուցըն տեսեալ, նըմին հետեւեալ.

Յայրն իջավանեալ տեսին զարեգակն,

Նըմա մատուցին զընծայս խորհրդոյ,

Շարժեալ իմաստիւք զըմուռս մահացու,

Ոսկի` արքայի, կընդրուկ` Աստուծոյ:

Չնաշխարհիկ գոլով աճմամբ մարդկութեան,

Պարագայց լրութեամբ թիւ երեսնամեայ,

Ջրով Յորդանու այսաւր զմեզ սըրբեաց,

Ռահ հոդեալ յերկինս որդւոց Ադամայ,

Սարսէր Յովհաննէս մերձեալ ի հուրն:

Վերնոց ահաւորն խոնարհի մարդկան,

Տէր Հոգին իջեալ կերպիւ աղաւնոյ,

Րաբունից րաբուն Հայր վըկայելով,

Ցուցեալ յայտնեցաւ սուրբ Երրորդութիւն,

Իիւսեալ միութեամբ անբաժանելի,

Փառաց, միշտ էին փառաւորելոյն,

Քահանա՛յք, երգով մատուսցուք ըզփառս:

 

ԺԲ. ՏԱՂ ԾՆՆԴԵԱՆ, ՏԵԱՌՆ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅ

 

Ծագումն յարփւոյն, ը՜, փառաց

Փայլեալ, ը՜, յարարածս եւ լուսաւորեաց:

 

Լոյսն, որ ի սկըզբանէ աշխարհի,

Վերըստին հաստատի դարձեալ:

 

Դարձեալ նոր Իսրայէլ ի Քրիստոս, ը՜,

Հաւատոյ սեամբ լուսաւորի:

 

Զլոյս մեծ գիտութեան, ը՜, տեսլին, ը՜,

Ժողովուրդք, որք ի խաւարի:

 

Խաւար ստուերին աւրինացն փոխեալ, ը՜,

Տեղի ետ լուսոյն ճըշմարտի:

 

Ճըշմարիտ Մելքիսեդեկ, անմայրն յառաջ,

Այսաւր անհայր ծընանի:

 

Ծնընդեամբն, որ ի Կուսէն,

Զաւրէնըս բընութեան ելոյծ ընծելոց:

 

Ծնեալքս յապականութիւն ցընծամըք

Ծընընդեամբ անապականին:

 

Անապական կուսածին Որդին

Զանապական շնորհեաց մեզ ծընունդ:

 

Ծընեալք աւազանաւն,

Ըզծընեալն ի Կուսէն փառաւորեցէք:

 

ԺԳ. ՓՈԽ

 

Երգ նոր աւետեաց բարբառ այսաւր մեզ հընչեաց,

Րաբունն երկնային դասուց զաւրաւք յայրն իջեալ:

 

Գոչէր Գաբրիէլ հովուացն այսաւր,- Ցընծացէ՛ք,

Նոր ծընաւ փըրկիչ աւծեալ ի քաղաք Դաւթի:

 

Երկինք երկնայնովք տաւնեն ըզծընունդ փըրկչին,

Րոպէից քառից կուսից լոյս ծաւալեցաւ:

 

Սոսկացեալ խըմբից մոգուցն ընդ փայլումն աստեղն

Ի յերկըրպագել ծնելոյն եկեալ ընծայիւք:

 

Սարսեալ Հերովդէս դողայր ընդ լուր արքային,

Ի խընդիր մահու շարժեալ կենաց տըւողին:

 

Արեամբ անմեղաց մանկաց լընոյր զԲեթղահէմ,

Յառաջեալ տըղայք վըկայք տըղայացելոյն:

 

Սոցին համաձայն լերուք, մանկուքն Սիոնի,

էին ծնիցելոյ Բանին տուք միշտ աւրհնութիւն:

 

ԺԴ. ՏԱՂ [ԾՆՆԴԵԱՆ], ՏԵԱՌՆ ՆԵՐՍԻՍԻ ԱՍԱՑԵԱԼ

 

Աստուծոյ ողորմութեանցըն ազդեցումն

Յառաքումըն միածին Հաւր ի յերկիր,

Համբաւ ահեղ երեւեցաւ յաշխարհի

Առ ի քէն, Երուսաղէմ, քաղաք Դաւթի:

 

Թագաւորք եկին առ քեզ ահաւորք,

Եւ զաւրաւք պատեն ըզդրունըս քո, Սիոն.

Աստղ ունին փայլատակող` առաջնորդ,

Յարեւելից գան ի հարաւ փութապէս:

 

Արքայի ծընիցելոյ են ի խընդիր

Եւ սիրով նըշան հայցեն բերել ի մէջ.

Ո՛չ կարես թաքուցանել, ո՜վ սուրբ քաղաք,

Զի յերկնից է տեսութիւնըն, զոր ուսան:

 

Փութա՜, հա՛րց ըզմարգարէն, որ եւ ասէ`

Ուր ծընանի արքան հրէից կուսածին.

Ի բարբարռոյ խուժադուժիցն աւետեաց

Խռովեցաւ Երուսաղէմ եւ Հերովդէս:

 

Յիրաւի դու խըռովիս, ո՜վ Հերովդէս,

Զի երկնաւոր արքայն իջեալ բառնայ զթագդ.

Որոյ իւր են յաւիտեանքն ըստ Յակոբայ,

Նա կանգնէ զաթոռ Դաւթի յաւիտեան:

 

ԺԵ. ՓՈԽ

 

Իսկ դու ընդէ՞ր ես խռովեալ, Երուսաղէմ.

Հակառակ քո փրկութեանըդ վարանիս,

Զի յազգէ աբրահամեան է շառաւիղն,

Եւ յարմատոյն Յեսսեայ ծաղկեալ է զաւազանն:

 

Երանեն, քեզ երանեն, քեզ երանեն,

Ամենայն ազգ եւ ազինք քեզ երանեն.

Քեզ փըրկիչ եւ ազատիչ յայտնեալ այսաւր,

Եւ մեզ պարտ է այնըր լուսովըն զարդարիլ:

 

Դու խընդա եւ զուարճացիր, Երուսաղէմ.

Ուրախացի՛ր բերկրեալ, ցնծա՛, մայրաքաղաք.

Ձայն աւետեաց հընչեաց յերկնից առ ձեզ, մարդիկ.

Ելէք տեսէք ի Բեթղահէմ` զըսքանչելիս:

 

Հրեշտակաց իմն է բարբառս այս սոսկալի,

Եւ զաւրաց երկնաւորացըն` շուրջ զայրիւն.

-Աւրհնութիւն Հաւր ի բարձունս,- երգեն զուարթունք,-

Եւ յերկիր խաղաղութիւն որդւոց մարդկան:

 

Մեծարի այսաւր Կուսին մայրըն Սառա,

Պայծառանայ Հայր Աբրահամ սուրբ ծերունին,

Զի աւետեաց ՈՐդին եկեալ հիւր առ նմա

Հաղորդս առնել ուրախութեան ընդ զաւրս երկնից:

 

Որք էաք մեղաւք կապեալ ի յԱդամայ,

Քրիստոսիւ արձակեցաք ի կապանաց,

Եւայիւ դատապարտեալ ազգըն կանանց

Մարիամաւ ազատեցան ի յանցանաց:

 

Ընդ նոսին համաձայնեալ ուրախութեամբ,

Երգեմք եւ մեք Տեառն Աստուծոյ. Փա՜ռք ի բարձունս:

ԺԶ. ՏԱՂ [ԾՆՆԴԵԱՆ], Ի ՆԵՐՍԻՍԷ

 

Այսաւր աւետեաց ձայն եհաս ի յունկն Եւայի,

Եւա` առաջին կոյս, ցնծայր դըստերբ Կուսիւն,

Կուսին խընդութեան լուր զըւարթունն իջեալ գոչէր,

Գոչէր Գաբրիէլ. "Ուրախ, ը՜, լեր, բերկրեալ":

 

Բերկրեալ ցընծայր Կոյսն աւետեաւք հրեշտակապետին,

Հրեշտակըն զարհուրէր` տեսեալ ի նմա զառաքողն,

Զառաքողն առաքեալն ծանեաւ յառաջ եկեալ,

Եկեալ հուրն, որ ի մորենին վառեալ ոչ այրէր:

 

Ոչ այրեալ, այլ սըրբեալ ինքեան տաճարացոյց,

Տաճար հոգեւոր ի Հոգւոյն, ը՜, նախ մաքրեալ,

Մաքուր խառնարան գինւոյն իմաստութեանըն Հաւր,

Հաւր մըշակեալ որթն անդ տընկեալ արմատացաւ:

 

Յարմատոյն Յեսսեայ գաւազան, ը՜, ծաղկեցաւ,

Ծաղիկ կուսածին, ձըմերան հալածող գարուն,

Գարուն հոգեւոր աշխարհի յայտնեալ ճըշմարիտ,

Ճըշմարտութիւն յերկրէ ի Կուսէն բուսաւ պըտուղ:

 

Պըտղոյն առաջնոյ մահ լուծաւ կենացըն պըտղով,

Պըտուղ անմահին ծառոյ տուաւ մեռեալն Ադամայ,

Ադամ վերըստին եմուտ ի դրախտն Եւայիւ,

Եւա պարէ այսաւր ծնանելով զԱստուածորդին:

 

Որդին, ծածկեալ առ Հաւր, այսաւր յայտնի մարմնով,

Մարմնով անմարմին Բանն մարդկան փըրկող եկեալ,

Եկեալ մըկըրտել Յորդանան ի Յովհաննէ,

Յովհաննէս հրաժարէր. "Ինձ պարտ է ի քէն մկրտիլ, Տէ՛ր":

 

Տէր լուսոյն լոյս զգեցեալ, որ ըզգեցոյց մեզ ըզլոյս,

Լուսափայլ Հոգին գայր աղաւնակերպ յերկնից,

Երկնիցըն փակեալ դրունք եղեն բացեալ այսաւր,

Այսաւր զմարմնացեալ Բանն Հայր` Որդի դաւանէր:

 

Դաւանեմք ընդ նըմին էակից Հաւր զՈրդի,

ԶՈրդի եւ զՀոգի ընդ Հաւր անճառ, ը՜, միութեամբ.

Միոյ տէրութեանն յաւէտ նըւագեմք ըզփառս,

Փա՜ռք երից միոյ միշտ, այժմ եւ յաւիտեանս, ամէն:

 

ԺԷ. ՓՈԽ

 

Բարբառ աւետեաց ձայնիւ

Գաբրիէլ գոչէր սըրբուհւոյն.

-Առ քեզ առաքիմ, մաքուր,

Պատրաստել տեղի տէրունւոյն:

Նըւագ ցընծութեան երգեմք.

-Ուրախ լե՛ր, բերկրեալ, Տէր ընդ քեզ:

Նորոգի երկիրս այսաւր

Յառաջին մեղաց հնութենէն:

Երկինք երկնայնովք հանդերձ

Ընդ մարդկան տան փա՜ռք ի բարձունս,

Րամեալ միանան սիրով,

Հաշտութեամբ Հաւր ընդ արարածս:

Սարտեաւ յողջունէն սուրբ Կոյսն,

Հաստատէր բանիւ հրեշտակին,

Ի տուն Զաքարիայ երթայր

Ի յողջոյն Եղիսաբեթին,

Սիրով զլուր բանին լըւեալ,

Եւ խայտայր ձայնն յորովայնին,

Ի բերան ծերոյն ամլոյ

Աւրհնութիւն տայր պըտղոյ Կուսին:

Երգեմք ընդ մեծին ի ծնունդս.

-Փըրկողիդ փա՜ռք եւ զաւրութիւն:

 

ԺԸ. ՏԱՂ ԾՆՆԴԵԱՆ, Ի ՆԵՐՍԻՍԷ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ

 

Լոյս փառաց էին ծագողին ծագումն,

Զաւրութիւն զաւրին, իմաստութեանն իմաստ,

Բան բերող խորհըրդոյ

Դէմ անձնաւոր կատար:

 

Կատարումն էից յանգոյից գոյակ.

Նախեղակ վեհից իմանալեացըն խումբ

Ստորակայ տարրից, ը՜, քառիւք,

Յորոց միութեան, ը՜, պատկեր` տիպ աննըմանոյն նըման:

 

Նըման միայնում սկըզբնատպին գեղոյ,

Խաւարին խաբմամբ փոխակերպեալ ընդ լուսոյ

Պըճնից, ը՜, խաւար մերկացեալ

Ըզպատմուճանն անճառ փառաց:

 

Փառաց թագաւորն յայց ել պատկերին,

Գըտեալ յարգանդի անապական Կուսի,

Խանդակաթ, ը՜, սիրով գըրկեալ համբուրիւ

Ըզխառնեցելոյ բնութեանն:

 

Զբնութիւն հողանիւթ ստուերամած կերպիւ,

Լուսափայլ պըճնիւք փառազարդեալ

Աստուածատեսակ, ը՜, հրաշիւք ծընանի մարմնով, ը՜,

Յիջավանեալ յայրին:

 

Յայր Բեթղահեմի, ի տուն Եփրաթայ,

Ի քաղաք Դաւթի հրեշտակերամ դասուց,

Ստոր իջեալ պարեն ընդ հովիւսն աւետաքարոզ, ը՜.

-Փա՜ռք ի բարձունս, երգով:

 

Երագեալ մոգուցն աստեղբ նըշանաւ.

Եկին ի խընդիր արեգականն արդարութեան խորհըրդեան, ը՜,

Բերմամբ ոսկի եւ կընդրուկ, զըմուռ

Ընծայեալ նըւէր:

 

Ընդ նոսին եւ մեք ընծայ հոգեւոր մատուսցուք

Ծնընդեան թագաւորին մերոյ

Ըզհաւատս, եւ ըզյոյս, ըզսէր`

Ի ձայն ցընծութեան երգել նըմա ըզփառս:

 

ԺԹ. ՓՈԽ

 

Նոր թագաւորին անժամանակ ծընեալ Բանին

Եկայք երկիր պագցուք եւ ընդ մոգուցն ընծայեսցուք,

Րամեալ զհոգի, զմարմին, զմիտըս տացուք երրեակ անձին:

Սիրով խոնարհելոյն մաքուր հոգւով տաճարասցուք,

Ի սիրտըս գըգուեսցուք, որպէս ի գիրկսըն` Սիմէոն:

Ստասցուք տիպ աւրինակ զանարատ կոյսըն Մարիամ

Ի նոյն նըմին նըման տաճար լինել Երրորդութեանն:

Երգով համաձայնեալք հոգեղինացն, որպէս հովիւքն,

Րաբունաբար զիմաստ իմաստութեան Հաւր ընծայեալ`

Գըլխոյն եկեղեցւոյ յաւդեալքս ի նոյն տացուք ըզփառս:

 

Ի. ՏԱՂ ԾՆՆԴԻ, Ի ՆԵՐՍԻՍԷ ԿԱԹՈՂԻԿՈՍէ

 

Տիրուհի սուրբ Կոյս, մայր մարմնացելոյ Բանին,

Մաքուր կուսութեամբ ծընար տըղայ ըզՏէրն,

Տաճար հոգեւոր թագաւորին երկնից,

Առաքեցելոյն ի հայրական ծոցոյ:

 

Րաբունին էից իմաստութիւնը Հաւր,

Առ քեզ խոնարհեալ շուշանափայլ հովիտ.

Րախական բայւիք երգաբանեալ գոչեմք.

-Հարսն երկնից դըշխոյ, ուրախացի՛ր բերկրեալ:

 

Ցընծութիւն կուսից աւետաբեր կանանց,

Բաց լուծանելով զանիծաբեր երկունս.

Ցաւղ ի Հերմոնէ վայր ի Սիոն հեղեալ,

Գեղմն իմանալի ի քեզ իջեալ Հոգւոյն:

 

Հինաւուրցն Աստուած մանուկ ի քէն յայտնեալ,

Մորենի վառեալ զքեզ Մովսեսի տեսեալ,

Հիւսակ հոգեւոր եաւթնարփեան շնորհաց

Ջահ վառեալ լուսով Զաքարիաս ետես:

 

Փունջ վարդից յեռեալ անուշահոտ հոգւով,

Խընկաբեր հովիտ, զըմուռ եւ տաշխ հալուէ,

Փառաց թագաւորն քեւ ի տաճարն եկեալ,

Սիմէոն ցընծայր քառասնաւրեայ մանկամքն:

 

Քառակերպ աթոռ սուրբ ծերունին գըտաւ`

Ի գիրկս իւր բարձեալ զի քերովբէս նըստեալն:

Քրիստոսի փըրկչին ընդ ծերունւոյն գոչեմք.

-Արձակեա՛ եւ զմեզ ի կապանաց մեղաց:

ԻԱ. ՓՈԽ

 

Անճառ Բանին բարձրելոյն

Երկըրպագեն քերովբէք,

Որ միշտ ընդ Հաւր եւ Հոգւոյն

Փառաբանի յանմահից:

 

Անճառելի խորհըրդով

Նըւաստացեալ տեսանիւր,

Կոյս կուսական ծընընդեամբ

Զկանանցն ելոյծ զդատակնիք:

 

Ծընաւ ծընեալն ի Հաւրէ,

Զմեզ ազատեաց յանիծից,

Կեանք ի կենաց յայտնեցաւ

Մեզ կեցուցիչ եւ փըրկիչ:

 

Իջավանի ի յայրին

Այն, որ անտեսն է վերնոցն,

Ի խանձարուրս պատեցաւ,

Լուսով ըզմեզ զարդարեաց:

 

Կաթամբ Կուսին կերակրի

Հացըն կենաց անմահից,

Մըսուր եղաւ յանբանից

Անպարագիրն ի յէից:

 

Հովուացն եկեալ ի տեսիլ

Փառաց լուսոյ անեղին,

Ձայնակցելով ընդ վերնոցն`

Փա՜ռք ի բարձրունս, երգէին:

 

Մոգքն ընծայիւք կանխէին

Ի փառս ըզմեզ փըրկողին:

Ընդ որս եւ մեք գոչեսցուք.

-Փա՜ռք ծնընդեան Քրիստոսի:

 

ԻԲ. ՏԱՂ ԾՆՆԴԵԱՆ. Ի ՆԵՐՍԻՍԷ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ

 

Էին միայնոյ միածին Որդին,

Ծընեալն յառաջ քան ըզկէտ ժամանակի սկըզբանց:

 

Սկիզբըն համայնից յանէից էից,

Պատճառ ստեղծողն անտարրից եւ տարրեղէն գոյից:

 

Գոյին պատկերի կորուսեալ դրամին

Իջեալ` այց առնելով ծառայական կերպիւ:

 

Կերպարանըն Հաւր ի կերպի եղեալ

Ադամայ` զնոյն վերաստեղծեալ վերածելով ի փառս:

 

Փառաց թագաւորն, որ նըստի ընդ Հաւր յաթոռ,

Ծընեալ ի Կուսէ եւ ի մըսուր բազմեալ:

 

Բազմի եւ ի գիրկըս դըստեր Դաւթի,

Տղայապէս կաթամբ կերակրի` որ կերակրէ զաշխարհս:

 

Յաշխարհի ծագաց մոգք ընծայաբերք եկին,

Աստեղբըն տեսին զանտեսական ըզլոյսն:

 

Լոյս փառաց ծագեաց բացաւթեայ հովուաց,

Հրեշտակք պարակցեալ մարդկան` փա՜ռք ի բարձունս երգեն:

 

Երգեմք ընդ նոսին եւ մեք զուարճալի ձայնիւ.

-Փա՜ռք նորածին թաքաւորիդ մեծի:

 

ԻԳ. ՓՈԽ

 

Նորահրաշ ծնընդեան քո, Տէ՛ր,

Ընդ մոգուցն երկըրպագեմք,

Երկնաւոր հովուիդ երգեմք

Զերգս հովուացն` փա՜ռք ի բարձունս:

 

Րաբունւոյդ աշակերտեալքս

Ընդ հրեշտակս այսաւր պարեմք,

Սրովբէից համաձայնեալ`

Յայտնութեամբ քո, Տէ՛ր, ցընծամք:

 

Երեւելոյդ ի փըրկել

Քեւ փըրկեալքըս պաղատիմք.

-Սըրբեա՛ ըզմեզ ի մեղաց

Կենարար քո սուրբ ծնընդեամբ.

 

Ի փա՛ռըս վերաբերեա

Աղաչաւք Աստուածածնին:

Եկեալ նորոգող փըրկչիդ

Նորոգեալս երգեմք ըզփառս:

 

ԻԴ. ՏԱՂ [ԾՆՆԴԵԱՆ], Ի ՆԵՐՍԻՍԷ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ

 

Սկըսեալն յանըսկիզբն ի Հաւրէ անժամանակ Որդին,

Որդին անըսկիզբն առեալ ըսկիզբն ի Կուսէն մարմնով.

Մարմնով պարագրի արկողն որպէս զաւթոց ըզլոյս,

Լոյս փառացըն Հաւր ի մըսուր խանձարրաւք պատեալ բազմի.

Բազմի եւ ի գիրկս Կուսի ի քերովբէից բարձեալն,

Բարձողըն կարեաց էից կերակրի կաթամբ Կուսին.

Կոյսըն մայր եղեալ հրաշիւք զբնութեանս ելոյծ զաւրէնս,

Աւրինաց տըւողն եմուտ ընդ աւրինաւք ծնընդեան.

Ծնընդեան արքային աստեղբն մոգքն ընծայաբերք եղեն,

Եղեն եւ հովիւք դասուց հրեղինաց համաձայնեալ:

Համաձայնելով եւ մեք երգեմք` փա՜ռք ի բարձունս.

Ի բարձանց իջեալ փըրկչիդ տացուք յաւէտ ըզփառս:

 

ԻԵ. ՓՈԽ

 

Տէր փառաց անճառ ծընեալն յառաջ քան զյաւիտեանս,

Նոյն ծընաւ այսաւր ի Բեթղահէմ քաղաք Դաւթի:

 

Րաբունն երկնային իմաստութիւնըն Հաւր եւ բան,

Յանբանից մըսուր ի խանձարուրս պատեալ դընի:

 

Նըստեալն ի քրովբէս յաթոռ փառացըն հինաւուրցն,

Ի գիրկըս Կուսին տըղայապէս բազմի մանուկ:

 

Երկնաւոր զաւրացըն թագաւոր մեծ եւ յաղթող,

Յամբ թեթեւ նըստեալ, ի յԵգիպտոս փախչի կամաւ:

 

Րամից համայնից ստեղծող եւ Տէր, անտես վերնոցն,

Յերկրի երեւի եւ ընդ որդւոց մարդկան շըրջի:

 

Սրովբէից թեւաւք պարածածկեալն ի սուրբ սըրբոցն

Խոնարհեալ հայցէ ի ծառայէն իւր մըկըրտիլ:

 

Եկեալ հուրն Աստուած Յորդանանու յորձանսն իջեալ,

Ջրով կիզու ըզմեղս ադամային բնութեան մարդկան:

 

Սարսեալ ամլորդւոյն ի կիզանող ահեղ բոցոյն,

Հրաժարէր մերձիլ ի ճառագայթն անճառ փառաց:

 

Ի բարձրանց Հոգին աղաւնակերպ էջ առ նըմա,

Մատամբ ցուցանէր զծածկեալ մարմնով բնութիւնն Աստուած:

 

Երկնից դրունք բացան, այն զոր փակեաց մեղաւք Ադամ,

Հաւր բարբառ հընչեաց.- Դա՛ իմ Որդի, դըմա՛ լուարուք:

 

Սուրբ Երրորդութեան երից անձանց խորհուրդ յայտնեալ,

Զոր փաաւորեմք անլըռելի ձայնիւ երգով:

 

Այժմ եւ հանապաղ ընդ Հաւր զՈրդի գովեմք Հոգւովն,

Միաստուածութեան տացուք ըզփառս միշտ յաւիտեան:

Այսաւր Հոգւովն էլ յանապատ

Տէրըն` փորձիլ ի փորձողէն,

Այսաւր երկրորդ Ադամ պահեալ

Պարտեաց զյաղթող հնոյն Ադամայ:

Այսաւր պահաւք քառասնաւրեայ

Կանգնեաց զանկեալըն ճաշակմամբ:

Այսաւր ցընծամք որդիք մանկան,

ԶԻ ետ կողան զաւձն առաջին:

Այսաւր տաւնեմք ուրախութեամբ

Զաւր աւետեաց ազատութեան:

Այսաւր եկայք, հաւատացեալք,

Տացուք փըրկչին զփառս յաւիտեան.

 

ԱՌԱՒՕՏ ԼՈՒՍՕՅ

 

Առաւօ՜տ լուսօյ`

Արեգա՜կն ադար,

Առ իս լոյս ծագեա:

 

Բխո՜ւմն ի Հօրէ,

Բղխեա՜ ի հոգւոյս

Բան քեզ ի հաճոյս:

 

Գա՜նձդ ողորմութեան,

Գանձիդ ծածկելոյ

Գտող զիս արա:

 

Դո՜ւռն ողորմութեան

Դաւանողիս բաց,

Դասեցո վերնոցն:

 

Երրեակ միութի՜ւն,

Եղելոց խնամո՜ղ,

Եւ ի՜նձ ողորմեա:

 

Զարթի՜ր Տէր` յօգնել,

Զարթո՜ զթմրեալս`

Զուարթնոց նմանիլ:

 

Է՜դ Հայր անսկիզբն,

Էակի՜ց Որդի,

Է՜ միշտ Սուրբ Հոգի:

 

Ընկա՜լ զիս, գթա՜ծ,

Ընկա՜լ, ողորմա՜ծ,

Ընկա՜լ, մարդասէ՜ր:

 

Թագաւո՜ր փառած,

Թողութեանց տուող,

Թո՜ղ ինձ զյանցանս:

 

Ժողովո՜ղ բարեաց,

Ժողովեա՜ և զիս

Ժողովս անդրանակաց:

 

Ի քէն, Տէ՜ր, հայցեմ,

Ի մարդասիրէդ`

Ինձ բժշկութիուն:

 

Լե՜ր կեանք մեռելոյս,

Լո՜յս` խաւարելոյս,

Լուծանո՜ղ ցաւոյս:

 

Խորհրդո՜ց գիտող,

Խաւարիս շնորհեա

Խորհուրդ լուսաւոր:

 

Ծնու՜նդ Հօր ծոցոյ,

Ծածկելոյս ստուերա

Ծագեա զլոյս փառաց:

 

Կենարա՜ր Փրկիչ,

Կեցո՜ զմեռեալս,

Կանգնեա՜ զգլորեալս:

 

Հաստեա՜ հաւատով,

Հաստատեա՜ յուսով,

Հիմնեցո՜ սիռով:

 

Ձայնիւս աղաչեմ,

Ձեռօքս պաղատիմ,

Ձիր բարեաց շնոռհեա:

 

Ղամբարամբ լուսոյ,

Ղեկավար ճարտար,

Ղօղեալս ամրացրո:

 

Ճառագա՜յթ փառաց,

Ճանապարհ ինձ ցոյց`

Ճեպել ի յերկինս:

 

Միածինիդ Հօր

Մո՜յծ զիս յառագաստ,

Մաքուր հարսանեացդ:

 

յՈրժամ գաս փառօք

յԱհագին աւուրն

Յիշեա զիս Քրիստո՜ս:

 

Նորոգո՜ղ հնութեանց,

Նորոգեա և զի՜ս,

Նորոգող զարդարեա:

 

Շնորհատու՜ բարերաց,

Շնորհեա զքաւութիւն,

Շնորհեա զթողութիւն:

 

Ուրախացո՜, Տէ՜ր,

Ոգւոյս փրկութեամբ,

Ոյր վասն եմ ի սուգ:

 

Չար մշակողին,

Չար սերմանց նորին

Չորացրո՜ զպտուղ:

 

Պարգևի՜՜չ բարեաց,

Պառգևեա իմոց

Պարտեացս թողութիւն:

 

Ջուր շնորհեա աչացս`,

Ջերմ հեղուլ արտօսր,

Ջնջել զյանցանս:

 

Ռետի՜նդ քաղցրու,

Ռամ հոգւոյս սրբո,

Ռահ ցոյց ինձ լուսոյ:

 

Սէր անուն Յիսուս,

Սիրով քո ճմլեա՜

Սիրտ իմ քարեղեն:

 

Վասն գթութեանդ,

Վասն ողորմութեանդ,

Վերստի՜ն կեցո:

 

Տենչալւոյդ տեսլեամբ

Տուր ինձ յագենալ,

Տէ՜ր Հիսուս Քրիստոս:

 

Րաբո՜ւնդ երկնաւոր,

Րոտեա՜ զաշակերտս

Րամից երկնայնոց:

 

Ցօղ արեան Քո Տէ՜ր,

Ցօղեա՜ ի հոգիս,

Ցնծասցէ անձն իմ:

 

Իիւծեալս մեղօք,

Իիւծեալ` աղաչեմ,

Իիւսեա՜ յիս բարիս:

 

Փրկիչ բոլորից,

Փութա զիս փրկել,

Փորձութեանց մեղաց:

 

Քաւիչ յանցանաց,

Քաւեա՜ զօրհնաբանս,

Քեզ երգել զփառս:

ՅԻՇԵՍՑՈՒՔ

 

Յիշեսցուք ի գիշերի

զԱնուն Քո, Տէր:

 

Բղխեսցեն սիրտք մեր զբան բարի

Եւ լեզուք մեր պատմեսցեն

զԳործս երկնաւոր թագաւորիդ:

 

Ի գիշերի յարուցեալ

Խոստովանեսցուք զքեզ, Տէ՜ր:

 

զԱղօթս մեր տացուք Քեզ, Տէ՜ր,

Ի գաւիթս քո

Ի մէջ նոր Երուսավէմի:

 

Ի գիշերի համբարձցուք

զՁեռս մեր սրբութեամբ առ Քեզ, Տէ՜ր:

 

Ի ձայն գոհութեան

Ամենայն հոգիք օրհնեցե՜ք զՏէ՜ր:

 

ԶԱՐԹԻՔ

 

Զարթի՜ք, փա՜ռք իմ, զարթի՜ք,

Եւ ես զարթեայց առաւօտուց. ալէլուիա:

 

Զարթի՜ք ընդ զուարթունս,

Մանկունք վերինն Սիոնի. ալէլուիա:

 

Զարթի՜ք, որդի՜ք լուսոյ,

Ի յօրհնութիւն Հօրն լուսօյ. ալէլուիա:

 

Զարթի՜ք փրկեա՜լք արեամբ,

Եւ տու՜ք զփառս փրկոզին. ալէլուիա:

 

Զարթի՜ք, ներ ժողովո՜ւրդք,

Նոր երգս առեալ նորոգողին. ալէլուիա:

Զարթի՜ք, հարսունք, հոգւով

Սպասեալ գալոյ Սուրբ Փեսային. ալէլուիա:

 

Զարթի՜ք, վառեալք լուսով,

Ըստ իմաստուն սուրբ կուսանանց. ալէլուիա:

 

Զարթի՜ք, պատրաստեցե՜ք իւղ լապտերաց

զՋերմ արտասուս. ալելուիա:

 

Զարթի՜ք և մ՜ի ննջեք`

Նման յիմար կուսից նիրհեք. ալելուիա:

 

Զարթի՜ք, երկի՜ր պագցուք,

Եւ արտասուօք զայս ասասցուք. ալելուիա:

 

ԱՇԽԱՐՀ ԱՄԵՆԱՅՆ

 

Աշխարհ ամենայն`

Առ իս նայեցեալ

Ախտակից լերուք:

 

Բանամ զշրթունս,

Բարբառիմ լեզուաւս,

Բողոքեմ զանձէնս:

 

Գող եղէ մեղաց,

Գտող կորստեան,

Գուբ ինձ փորեցի:

 

Դաւեցի զանձն իմ,

Դաւաճանեցի,

Դարան գործեցի:

 

Երբեմն էի լօյս,

Եւ այժմ խաւար

Եւ ստուեր մահու:

 

Զիարդ պատմեցից

զԹիւ մեղաց իմոց,

Զի բազում եմ յոյժ:

 

Էրկինք և երկիր`

Եկայք ողբացէք

Եղկելի զանձն իմ:

 

Ընտրեցի զչարն,

Ընակալյ կամաւ

Ըզհոյլս մեղաց:

 

Թաթաւիմ տղմով,

Թաւալիմ ի մեղս,

Թոթափիլ չկարեմ:

 

Ժանտ ախտիւ լցեալ,

Ժահահոտ եղէ

Ժամանակս բազումս:

 

Ի բաց մեկնեցայ

Ի սուրբ խորհրդոց,

Ի բարեաց գործոց:

 

Լաւ վարկաւ անձն իմ

Լուսոյն հոռանալ,

Լինիլ ընդ խաւար:

 

Խորհուրդք չարին

Խաբեն զհոգիս,

Խորասոյզ առնեն:

 

Ծածկեն անդնդօք,

Ծիծաղին գլորմամբս,

Ծանակ զիս առնեն:

 

Կամաւ կորացայ,

Կարկամեալ անձամբ,

Կանգնիլ ոչ կարեմ:

 

Հո՜ւր մեղաց կիզող,

Հրդեհեաց որ զիյս

Հոգևոր բարիս:

 

Ձաղակեցայ մեղօք,

Ձաղեցին տեսողքին.

Ձանձրացաւ հոգիս:

 

Ղեղի դառնութեան

Ղօղեալ է սիրտ իմ,

Ղամպար իմ շիջաւ:

 

Ճաշակմամբ մեղաց

Ճաշեցի զմահ.

Ճոխս աղքատացայ:

 

Մեռեալ եմ հոգովս,

Մոլորեալ`մտօքս,

Միայն կամ մարմովս:

 

Յորոգայթ մահու

Յորսողին անկայ.

Յաղթեցայ յախտից:

 

Նետից թշնամւոյն

Նշաւակ եղէ,

Նո՜ր միշտ խոցոտիմ:

 

Շուրջ պատեալ զինև

Շունք բազում եղեն.

Շաղախին արեամբս:

 

Որս եղէ չարին,

Ուռկանաւ մեղաց

Որսացաւ անձն իմ:

 

Չարչարար վշտօք

Չարչարի անձն իմ.

Չունիմ դադարումն:

 

Պարտապան գտայ

Պարտուց յանցանանց,

Պարտեալս ի մեղաց:

 

Ռաբբի կոչեցայ,

Ռակայ անուանիմ

Ռամկական վարուքս:

 

Սիրով ցանկութեան,

Սաստիկ բարկութեամբ

Սիրտ իմ խոցալ է:

 

Վիրօք յանցանանց

Վշտանայ հոգիս.

Վարանեալ շրջիմ:

 

Տիրեցին ինձ չարք,

Տարագիր հանին

Տիրական գրկացն:

 

Րաբունւոյն բարւոյ

Րախճական ձայնին

Րոտինս ո՜չ լուայ:

 

Ցանկութիւն չարեաց

Ցանկալի դիմօք

Ցաւեցոյց զաչս իմ:

 

Իիւրաքանչիւրոց

Իիւսմամբ խուռն ախտից

Իիւծեալ է հօգիս:

 

Փութացի՜ր, ա՜նձն իմ,

Փախչի՜լ չարեաց,

Փափագիլ բարեաց:

 

Քեզ միշտ մերձ ծանրիր

Քուն մահու եկեալ

Քննող դատաւորին:

 

ՆԱՅԵԱՑ ՍԻՐՈՎ

 

Նայեաց սիրով, Հայրդ գթած,

Ի քո ստեղծեալ գործս ձեռաց.

Եւ զբանակս հրեշտակաց

Տուր պահապան մեզ տկարացս,

Փրկեա զանձինս ի փորձանաց,

Ի խաւարի շրջող դիւաց.

Զի ի տուընջեան և գիշերի

Տացուք քեզ փառս անլռելի:

 

Էին անեղ, անսկզբան`

Ծնունդ անճառ Որդի և Բան.

Որ արարեր զտիւ գործոյ

Եւ զգիշեր ի հանգիստ քնոյ.

Տուր ի ննջել` աչաց մարմնոյ,

Արթուն լինել մեզ ըստ հոգւոյ.

Զի ի տուընջեան և գիշերի

Տացուք քեզ փառս անլռելի:

 

Րաբուն հոգւոց բանաւորաց,

Աղբիւր լուսոյ, բաշխող շնորհաց.

Ի փակիլ դրանց բնութեանց մարմնոց,

Լոյս տուր աչաց սրտից մերոց.

Ի գիշերաց առ քեզ կանխել,

Ընդ հրեղինացն օրհնաբանել.

Զի ի տուընջեան և գիշերի

Տացուք քեզ փառս անլռելի:

 

Սուրբդ սրբոց Երրորդութիւն,

ԶՄեզ մաքրեա քեզ բնակութիւն.

Շնորհեա ընդ մանկանցն առագաստի

Հանգչիլ ընդ քեզ ի յանկողնի.

Տուր զհայցուած բարեկամին

զՓոխ երից նկանակին.

Զի ի տուընջեան և գիշերի

Տացուք քեզ փառս անլռելի:

 

Երևելի լոյս ստեղծեր,

զՏիւ և զգիշեր բաժանեցեր.

Ծագեա մեզ. Տէ՜ր, ի գիշերի

զճառագայթս իմանալի.

Տուր յամենայն ժամանակի

զՊահպանող աջ քո հովանի.

Զի ի տուընջեան և գիշերի

Տացուք քեզ փառս անլռելի:

 

Սիրոյ քո հուր արկեալ յերկիր`

Բորբոքեսցի ի հոգիս մեր.

զԽորհուրդ սրտից մեր մաքրեսցէ`

զԼոյս գտութեան քո փայլեսցէ.

Ի քնոյ մահու զմեզ զարթուսցէ,

զՄիտս բոցով քռ վառեսցէ.

Զի ի տուընջեան և գիշերի

Տացուք քեզ փառս անլռելի:

 

Ի քեզ նաիմք, լոյսդ անմատոյց,

Ի զգայական ծածկեալ լուսոյ.

Որ վասն մեր եդար ի գբի

Եւ ննջեցեր ի տապանի.

Առ մեզ ննջեա արթուն բնութիւն,

Հերքեա զչարին ներգործութիւն.

Զի ի տուընջեան և գիշերի

Տացուք քեզ փառս անլռելի:

 

Էիդ լուսոյ անստուերի

Պաղատանօք կամք առաջի.

Որ փակեալ դրամբք յերեկօյին

Երևեցար մետասանին.

Ընդ Թովմայի առ քեզ կոչեմք,

Տ`ր և Աստուած, զքեզ դաւանեմք.

Է՜ջ և առ մեզ յերեկոյիս,

Եւ տուր զողջոյն քո ի հոգիս:

 

Րամեալքս զքեզ, Տէր, աղաչեմք,

Մեզ յօգնութիւն նայեա, հայցեմք.

Պահապանդ Իսրայէլի,

Անձանց մերոց լեր հովանի.

Օթեա առ մեզ, խաղաղարար,

Եւ ննջեսցուք անխռովաբար.

Զի ընդ առաւօտս կանխեսցուք,

Օրհել զքեզ`ընդ Հօր հոգւով:

 

Գոչման փողոյն Գաբրիէլի,

Որ ի վերջնումն գիշերի,

Լսել արա զմեզ արժանի,

Եւ յաջակողմն օդեաց դասի`

Անշէջ վառեալ զլոյս լապտերաց,

Ըստ իմաստուն հինգ կուսանաց.

Զի ընդ փեսայիդ ի յառագաստ`

Հարսունք հուով մտցուք ի փառս:

 

 

 

ՂԵՎՈՆԴԵԱՑ

 

Արիացեալք առ հակառակսն`

Քաջութեամբ առնուլ զվրեժ խաբէութեան.

Հանճարեղք ի հատուցումն դաւանանցն,

զԱմբարշտանցն արդարադատ չափմամբ,

Զօրականք յաղթոք` պսակեալք ի Քրիստոսէ:

 

Փոխանկեալ զունայնութիւնս

Ընդ ճշմարիտ յուսոյ անմահութեանն.

Փափագանաց ձերոց առիք զկատարումն`

Մաքրիլ արեանբ յաղթող` մեղաց տղմոյ.

Զօրականք յաղթողք` պսակեալք ի Քրիստոսէ:

 

Հայցեցէք զխաղաղութիւն`

Ճշմարիտ վկայք Երրորդութեանն,

Նեղելոցս յանօրինաց բռնութենէ,

Զի ցնծասցուք յաղթանակաւ մարտի ձերոյ,

Նահատակք արգոյք`պսակեալք ի Քրիստոսէ:

ՆՈՐԱՀՐԱՇ ՊՍԱԿԱՒՈՐ

 

Նորահրաշ պսակաւոր և զօրագլուխ առաքինեաց,

Վառեցար զինու հոգւոյն արիաբար ընդդեմ մահու,

Վարդան, քաջ նահատակ, որ վանեցեր զթշնամին,

Վրդագոյն արեամբդ քո պսակեցեր զեկեղեցի:

 

Երկնաւոր թագաւորին զինու յաղթեալ պատերազմին,

Խոհական իմաստութեամբ, խոհեմացեալ անճառապէս,

Խորէն խորհրդական և ծանուցեալ անուն բարի,

Խաչելոյն վկայ եղեալ հեղմամբ արեան պսակեցու:

 

Րենական լուսով լցեալ արիացեալն քաջն Արտակ,

Թաթաւեալ ի կարմրութիւն բոսորային բղխեալ աղբրեն,

զՓրկականն ըմպեալ զբաժակ և մկրտեալ արեամբ իւրով,

Դասակեցեալ Ընդ անմարմնոցն Երրերդութեանն երգել զփառս:

 

Սրբափայլ զգեստուք պճնեալ ի յերկնաւոր հանդիսադրէն,

Երրորդութեամբն զօրացեալ վանալ զամուրս բանսարկուին,

Հմայակ Հօր ընծայալ Որդւոյ գոլով չարչարակից,

Հոգովն յաղրեալ պատերազմին և չարասէր թագաւորին:

 

Էական բարւոյն դիտմամբ ընդդէմ մեղացն վառեցաւ,

Տարագնաց ելիւք յերկինս պարակցեալ ընդ անմարմնոցն,

Տաճատ զարմանալի տաճար եղեալ Երրորդութեանն,

Տէրունական սուրբ ղորհրդոյն տուն և տեղի արժանացեալ:

 

Ստացեալ զհաւատոյ վահան յուսոյն զրահիւք ծածկեալ,

զՓրկականն սաղաւարտ ի գլուխ եդեալ նշան խաչին,

Վահան վեհ երևալ, որ մանկութեամբ նահատակալ,

Խաչելոյն վկայ եղեալ պսակեցաւ արեամբն իւրով:

 

Ի հոտ անուշ որջակիզեալ մատոիցանէր զինքն նուէր,

Բանաւոր պատարագաւ, ընծայելով Հօր ի հերկինս,

յԱրսէնն ցանկալի արդարութեամբ ճոխացեալ,

Իմաստութեամբ պայծաոացեալ եօթնարփեան շնորհաց Հոգւոյն:

 

Երկոքումբք հարազատօք` ընտրելագոյն նահատակօք,

Առաջեալ յամենենցուց գլուխ և աւարտ մարտիրոսաց,

Նախաշաւիղ գոլով բարեաց, յառաջադէմն Գարեգին,

Ընկալեալ զբրաբիոնն յաղթանակ նահատակացն:

 

Րամկական խումբ հազարաց և երեսնից թիւ ընդ վեցից,

Որք ընդ նոսին նահատակեալք արիաբար պատերազմաւ/

Եւ հեղին զրիւնս իւրեանց ի նորոգումն եկեղեցւօյ.

Ընդ նոսին պսակելով ի յերկնաւոր հանդիսադրէն:

 

Գոհութեամբ փառատրութիւն Երրորդութեանդ նուագեմք,

Բազմութեամբ պսակելոցս զմեօք մածեալ առաքինեացս,

Եկեղեցիք Հայաստանեայց պայծառապէս զարդարեցան,

Ունելով միշտ բարեխօս զճգնութիւն մարտի սոցա:

 

Ի ՍՈՒՐԲՆ ԿՈՅՍՆ ՀՌԻՓՍԻՄԷ

 

Հանճարեղ շնորհալիդ ընտրեալ է,

յԱրքայից հզօրաց զարմէ է,

Մեզ պարգև ի տանէն Լատինէ,

Հրեշտակ հրաշագեղ Հռիփսիմէ:

 

Ռահահորդ ուղևոր երկնընթաց,

Օրինաց երկնայնոյն խորազգաց.

Ուրացեալ զանձն և զփառս հայրենեաց,

Հրեշտակ հրաշագեղ Հռիփսիմէ:

 

Իմաստուն սուրբ կուսան գերյարգոյ,

Հրով Բանին ի յերկիր արկելոյ

Վառեցեր զլապտեր հաւատոյ,

Հրեշտակ հրաշագեղ Հռիփսիմէ:

 

Փեսային Քրիստոսի մարմնացեալ,

Անապակ կուսութեամբ հարսնացեալ,

յԱռագաստ անմատոյց բազմեցեալ,

Հրեշտակ հրաշագեղ Հռիփսիմէ:

 

Սիրասնունդ սիրամարգ սխրալի,

Նրբափայլ ոսկէթել տարփալի,

Եռապսակ իւղագլուխ ցանկալի,

Հրեշտակ հրաշագեղ Հռիփսիմէ:

 

Իսկաճեմ աղաւնի օդապար,

Նոր Նոյեան տապանն է քոյդ արդար,

Օձասպան արագիլ դու արդար,

Հրեշտակ հրաշագեղ Հռիփսիմէ:

 

Մտաւոր մարտիրոս մրցական,

Էական Բանին Հօր զօրութեան,

Լիակոխ քաջութեամբ զհնձան,

Հրեշտակ հրաշագեղ Հռիփսիմէ:

 

Է գունեղ թաթաւեալ ի բոսոր,

Սաղարթուն, կարմրորակ իբր խնձոր,

Հարսն ազնիւ դու արեամբ քօղաւոր,

Հրեշտակ հրաշագեղ Հռիփսիմէ:

 

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ

ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ

ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

 

 

I

Հավատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ,

Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի,

Անեղ եւ անմահ բնութիւն,

Արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

II

Հավատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ քեզ,

Անբաժանելի լոյս՝ միասնական սուրբ Երրորդություն եւ մի Աստվածութիւն՝

Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի,

Հալածեա ի հոգւոյ իմմէ զխաւար մեղաց եւ անգիտութեան,

Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝

Աղօթել քեզ ի հաճոյս

Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

III

Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ,

Որ առաքեցեր զՈրդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին,

Մեղայ յերկինս եւ առաջի քո,

Ընկալ զիս որպես զանառակ որդին,

Եւ զգեցո ինձ պատմուճանն առաջին,

Զոր մերկացայ մեղօք,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

IV

Որդի Աստուծոյ` Աստուած ճշմարիտ,

Որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ

Եւ առեր մարմին ի սրբոյ կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկության,

Խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց,

Եւ համբարձար փառօք առ Հայր,

Մեղայ յերկինս եւ առաջի քո,

Հիշեա զիս որպես զավազակն,

Յորժամ գաս արքայութեամբ քով,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

V

Հոգի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ,

Որ իջեր ի Յորդանան եւ ի վերնատունն

Եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին,

Մեղայ յերկինս եւ առաջի քո,

Մաքրեա զիս վերստին աստուածային հրով քով,

Որպէս հրեղէն լեզուօք զառաքեալսն,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

VI

Անեղ բնութիւն, մեղայ քեզ մտօք իմովք,

Հոգւով եւ մարմնով իմով,

Մի յիշեր զմեղս իմ զառաջինս

Վասն անուանդ քում սրբոյ,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

VII

Տեսո'ղ ամէնայնի,

Մեղայ քեզ խորհրդով, բանիւ եւ գործով,

Ջնջեա' ձեռագիր յանցանաց իմոց

Եւ գրեա զանուն իմ ի դպրութեան կենաց,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

VIII

Քննող գաղտնեաց,

Մեղայ քեզ կամայ եւ ակամայ,

Գիտութեամբ եւ անգիտութեամբ,

Թողութիւն շնորհեա մեղաւորիս,

Զի ի ծննդենէ սուրբ ավազանին մինչև ցայսօր

Մեղուցեալ եմ առաջի աստուածութեանդ քո՝

Զգայարանոք իմովք եւ ամենայն անդամօք մարմնոյս,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

IX

Ամենախնամ Տեր,

Դի'ր պահապան աչաց իմոց զերկիւղ քո սուրբ՝

Ո՛չ եւս նայիլ յարատ,

Եւ ականջաց իմոց՝ ո՛չ ախորժել լսել զբանս չարութեան,

Եւ բերանոյ իմոյ՝ ո՛չ խոսիլ զստութիւն,

Եւ սրտի իմոյ՝ ո՛չ խորհիլ զչարութիւն,

Եւ ձեռաց իմոց՝ ո՛չ գործել զանիրավութիւն,

Եւ ոտից իմոց՝ ո՛չ գնալ ի ճանապարհս անօրենութեան,

Այլ ուղղեա զշարժումն սոցա՝

Լինիլ ըստ պատուիրանաց քոց յամենայնի,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

X

Հուր կենդանի Քրիստոս,

Զհուր սիրոյ քո, զոր արկեր յերկիր, բորբոքեա յանձն իմ,

Զի այրեսցէ զախտ հոգւոյ իմոյ,

Եւ սրբեսցէ զխիղճ մտաց իմոց,

Եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ,

Եւ վառեսցէ զլոյս գիտութեան քո ի սրտի իմում,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

XI

Իմաստութիւն Հօր Յիսուս,

Տուր ինձ զիմաստութիւն

Զբարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ,

Ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

XII

Կամեցող բարեաց, Տեր կամարար,

Մի թողուր զիս ի կամս անձին իմոյ գնալ,

Այլ առաջնորդեա ինձ

Լինիլ միշտ ըստ կամաց քոց բարեսիրաց,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

XIII

Արքա երկնավոր,

Տուր ինձ զարքայություն քո, զոր խոստացար սիրելեաց քոց,

Եւ զօրացո զսիրտ իմ ատել զմեղս

Եւ սիրել զքեզ միայն եւ առնել զկամս քո,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

XIV

Խնամող արարածոց,

Պահեա նշանաւ խաչի քո զհոգի եւ զմարմին իմ,

Ի պատրանաց մեղաց, ի փորձութեանց դիւաց,

Եւ ի մարդոց անիրաւաց,

Եւ յամենայն վտանգից՝ հոգւոյ եւ մարմնոյ,

Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

XV

Պահապան ամենայնի Քրիստոս,

Աջ Քո հովանի լիցի ի վերայ իմ, ի տուէ եւ ի գիշերի,

Ի նստիլ ի տան, ի գնալ ի ճանապարհ, ի ննջել եւ ի յառնել,

Զի մի երբեք սասանեցայց,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

XVI

Աստուած իմ, որ բանաս զձեռն Քո,

Եւ լնուս զամենայն արարածս ողորմութեամբ Քով,

Քեզ յանձն առնեմ զանձն իմ,

Դո'ւ հոգա եւ պատրաստեա զպէտս հոգւոյ եւ մարմնոյ իմոյ

Յայսմհետէ մինչև յաւիտեան,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

XVII

Դարձուցի'չ մոլորելոց,

Դարձո զիս ի չար սովորութեանց իմոց ի բարի սովորութիւն,

Եւ բեւեռեա ի հոգի իմ զսոսկալի օր մահուան,

Եւ զերկիւղ գեհենոյն եւ զսէր արքայութեանն,

Զի զղջացայց ի մեղաց եւ գործեցից զարդարութիւն,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

XVIII

Աղբիւր անմահութեան,

Աղբերացո ի սրտէ իմմէ զարտասուսս ապաշխարութեանն որպէս պոռնկին,

զի լուացից զմեղս անձին իմոյ յառաջ քան զելանելն իմ աշխարհէս,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

XIX

Պարգեւիչ ողորմութեան,

Պարգեւեա ինձ ուղղափառ հավատով եւ բարի գործով,

Եւ սուրբ մարմնոյ եւ արեան Քո հաղորդութեամբ գալ առ Քեզ,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

XX

Բարերար Տեր,

Հրեշտակի բարվոյ յանձն արասցես զիս՝

Քաղցրութեամբ աւանդել զհոգի իմ

Եւ անխռով անցուցանել ընդ չարութիւն այսոցն,

Որք են ի ներքոյ երկնից,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

XXI

Լոյս ճշմարիտ Քրիստոս,

Արժանաւորեա զհոգի իմ ուրախութեամբ տեսանել

Զլոյս փառաց քոց ի կոչման աւուրն,

Եւ հանգչիլ յուսով բարեաց յօթևանս արդարոց,

Մինչեւ յօր մեծի գալստեանն Քո,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

XXII

Դատաւոր արդար,

Հօրժամ գաս փառօք Հօր՝ դատել զկենդանիս և զմեռեալս,

Մի' մտաներ ի դատաստան ընդ ծառայի քում,

Այլ փրկեա զիս ի յաւիտենական հրոյն,

Եւ լսելի արա ինձ երանաւետ կոչումն արդարոց՝

Յերկնից արքայութիւնդ,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

XXIII

Ամենողորմ Տեր,

Ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ,

Իմոց եւ օտարաց, ծանոթից եւ անծանօթից, կենդանեաց եւ մեռելոց,

Շնորհեա եւ թշնամեաց իմոց եւ ատելեաց զթողութիւն՝

Որ առ իս յանցանաց,

Եւ դարձո զնոսա ի չարեացն, զոր ունին վասն իմ,

Զի ողորմութեան քում արժանի եղիցին,

Եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

 

 

XXIV

Փառաւորեալ Տեր, ընկալ զաղաչանս ծառայիս Քո

Եւ կատարեա ի բարի զխնդրուածս իմ,

Բարեխոսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին,

Եւ Յովհաննու Մկրտչին,

Եւ սրբոյն Ստեփաննոսի Նախավկային,

Եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին,

Եւ սրբոց առաքելոց, մարգարէից, վարդապետաց, մարտիրոսաց,

Հայրապետաց, ճգնաւորաց, կուսանաց, միանձանց եւ ամենայն սրբոց քոց՝

Երկնաւորաց եւ երկրաւորաց:

Եւ Քեզ փառք եւ երկրպագութիւն

Անբաժանելի սուրբ Երրորդութեանդ,

Յաւիտեանս յաւիտենից: Ամէն: